Jump to content

Հայերեն խոսել


Հայրեն խոսել  

27 members have voted

  1. 1. Հայրեն խոսել

    • Այո
      24
    • Ոչ
      1
    • Все равно
      2


Recommended Posts

  • Replies 82
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Հիմա, երբ Ձեր մտածումները հայտնի դարձան, կարծես թե ամեն ինչ կարգին է: Միայն մի խնդրանք, հարգելի Նավավար, կանոնական աղոթքներին՝ ինքնաբուխ հավելումներ մի արեք: Առանձին աղոթելիս յուրաքանչյուրը կարող է իր խոսքերով, իրեն հարմար կերպով, ասել այն ամենը ինչ կամենում է, սակայն ընդհանրական աղոթքների պարագայում կան կանոններ, որոնք պետք չէ խախտել:

Այս դեպքում եւս, երբ Ձեր աղոթքները կարդալու են բազում մարդիկ, խնդրում եմ կանոնները պահպանել, հնարավոր է, որ ոմանք ենթադրեն, թե Ձեր գրածը մաս է կազմում կանոնական աղոթքի, որը մինչ այդ չեն իմացել:

Եւ եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ եք ընտրել Նավավար անունը:

Պարզ է....

իսկ ինչ վերաբերվում է իմ ավատարին....

Կյանքը օվկիանոս է.....ես էլ նավավար....

Link to post
Share on other sites

Ձեզի՛ կ'ըսեմ

Ձեզի՛ կ'ըսեմ, ձե՛զ՝ հայոց նորահաս երիտասարդներ. ձեր անունին մեռնիմ, ձեր արեւին մատաղ. տա՛սը լեզու սորվեցէք, բայց ձեր լեզուն, ձեր հաւատքը հաստատուն բռնեցէք: Մէկ պարզ լեզուն ի՞նչ է, որ մարդ չկարենայ սորվիլ: Միթէ չէ՞ք ուզեր, որ դուք ալ գրքեր գրէք, ազգին մէջ անուն ձեռք ձգէք, ձեր գրքերն ալ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը յաւիտեանս յաւիտենից մնայ անմահ: Ինչքան որ ֆրանսերէն, գերմաներէն գիտնանք՝ մենք չենք կրնար այնպիսի բան գրել որ անոնց մէջ անուն ունենայ. քանի որ անոնց միտքը, անոնց սիրտը ուրիշ է, մերը՝ ուրիշ: Նաեւ, անոնց մէջ այնքան գրողներ կան, որ ո՛չ թիւ կայ, ո՛չ համար: Միթէ ձեր սիրտը չ'ուզե՞ր, որ դուք ալ ոտանաւոր գրէք, ձեր միտքը, ձեր խորհածը յայտնէք, որ այլ ազգեր իմանան, թէ մեր մէջն ալ կան երեւելի գրողներ ու մեր լեզուն աւելի՛ եւս սիրեն: Աստուած կեանք տայ այն ծնողներուն, որոնց զաւակները իմ մօտս են: Անոնց առաջին խնդիրը միշտ այն է եղած, որ իրենց որդիները հայերէն լաւ գիտնան: Գերեզման ալ որ մտնեմ, անոնց այս սուրբ խօսքը մտքէս պիտի չելլէ:

Խաչատուր Աբովեան

Link to post
Share on other sites
Այո, Աբովյանը իրոք մեծ Լուսավորիչ է եղել…

Ուրեմն... կը համաձայնի՞ս, որ այլ հայերէն պէտք է խօսինք: :rolleyes:

Link to post
Share on other sites
Ուրեմն... կը համաձայնի՞ս, որ այլ հայերէն պէտք է խօսինք: :rolleyes:

Կը համաձայնիմ, կաղաղակեմ ու կը պահանջեմ…

Ինձի յամոզելի կարիք չկայ…

Link to post
Share on other sites

Ժամանակներն այդպիսին էին, որ մեր հայ մանուկները, հե՛նց Հայաստանում, ռուսական դպրոց էին գնում, եւ իրենց առաջին գրերը, հայերենի փոխարեն, ռուսերեն էին գրում: Մանուկները ընտրություն չունեին. այդ նրանց ծնողներն էին նրանց փոխարեն որոշում: Իսկ ծնողները որոշում էին կայացնում, մղված այդ չար ժամանակների պահանջներից, որում ապրում էինք: Հետեւանքն այն եղավ, որ մենք ունեցանք հայության մի ամբողջ զանգված, Հայաստանում ապրող, սակայն հայությունից հեռու:

Այդ երեխաների մայրենի լեզուն, իրականում, ռուսերենը դարձավ, դրանից՝ այդ մարդկանց մեջ շատ բան փոխվեց, իրենք դա չեն նկատում, բայց կողքից պարզ երեւում է: Այսօր իրենց համար հարազատ է ռուսական միջավայրը, նրանք այլ կերպ չեն էլ կարող արատահայտվել, բայց եթե ջանքեր գործադրեն՝ կստացվի:

Ես նկատել եմ, նրանք, ովքեր ինչ-որ չափով շփվել են գրաբարի հետ, անմիջապես սկսել են սիրել հայերենը եւ դրանից նրանց մեջ շատ բան է փոխվել:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...