Armenia Posted May 23, 2007 Report Share Posted May 23, 2007 Knerek... katak er! Quote Link to post Share on other sites
Նավա Posted May 25, 2007 Report Share Posted May 25, 2007 Հիմա, երբ Ձեր մտածումները հայտնի դարձան, կարծես թե ամեն ինչ կարգին է: Միայն մի խնդրանք, հարգելի Նավավար, կանոնական աղոթքներին՝ ինքնաբուխ հավելումներ մի արեք: Առանձին աղոթելիս յուրաքանչյուրը կարող է իր խոսքերով, իրեն հարմար կերպով, ասել այն ամենը ինչ կամենում է, սակայն ընդհանրական աղոթքների պարագայում կան կանոններ, որոնք պետք չէ խախտել: Այս դեպքում եւս, երբ Ձեր աղոթքները կարդալու են բազում մարդիկ, խնդրում եմ կանոնները պահպանել, հնարավոր է, որ ոմանք ենթադրեն, թե Ձեր գրածը մաս է կազմում կանոնական աղոթքի, որը մինչ այդ չեն իմացել: Եւ եթե գաղտնիք չէ, ինչո՞ւ եք ընտրել Նավավար անունը: Պարզ է.... իսկ ինչ վերաբերվում է իմ ավատարին.... Կյանքը օվկիանոս է.....ես էլ նավավար.... Quote Link to post Share on other sites
eliabilemjian Posted May 27, 2007 Report Share Posted May 27, 2007 Ձեզի՛ կ'ըսեմ Ձեզի՛ կ'ըսեմ, ձե՛զ՝ հայոց նորահաս երիտասարդներ. ձեր անունին մեռնիմ, ձեր արեւին մատաղ. տա՛սը լեզու սորվեցէք, բայց ձեր լեզուն, ձեր հաւատքը հաստատուն բռնեցէք: Մէկ պարզ լեզուն ի՞նչ է, որ մարդ չկարենայ սորվիլ: Միթէ չէ՞ք ուզեր, որ դուք ալ գրքեր գրէք, ազգին մէջ անուն ձեռք ձգէք, ձեր գրքերն ալ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը յաւիտեանս յաւիտենից մնայ անմահ: Ինչքան որ ֆրանսերէն, գերմաներէն գիտնանք՝ մենք չենք կրնար այնպիսի բան գրել որ անոնց մէջ անուն ունենայ. քանի որ անոնց միտքը, անոնց սիրտը ուրիշ է, մերը՝ ուրիշ: Նաեւ, անոնց մէջ այնքան գրողներ կան, որ ո՛չ թիւ կայ, ո՛չ համար: Միթէ ձեր սիրտը չ'ուզե՞ր, որ դուք ալ ոտանաւոր գրէք, ձեր միտքը, ձեր խորհածը յայտնէք, որ այլ ազգեր իմանան, թէ մեր մէջն ալ կան երեւելի գրողներ ու մեր լեզուն աւելի՛ եւս սիրեն: Աստուած կեանք տայ այն ծնողներուն, որոնց զաւակները իմ մօտս են: Անոնց առաջին խնդիրը միշտ այն է եղած, որ իրենց որդիները հայերէն լաւ գիտնան: Գերեզման ալ որ մտնեմ, անոնց այս սուրբ խօսքը մտքէս պիտի չելլէ: Խաչատուր Աբովեան Quote Link to post Share on other sites
eliabilemjian Posted May 27, 2007 Report Share Posted May 27, 2007 Հիմա կը հասկնա՞ք հայերէն խօսելուն կարեւորթիւնը: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted May 27, 2007 Report Share Posted May 27, 2007 Այո, Աբովյանը իրոք մեծ Լուսավորիչ է եղել… Quote Link to post Share on other sites
eliabilemjian Posted May 27, 2007 Report Share Posted May 27, 2007 Այո, Աբովյանը իրոք մեծ Լուսավորիչ է եղել… Ուրեմն... կը համաձայնի՞ս, որ այլ հայերէն պէտք է խօսինք: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted May 27, 2007 Report Share Posted May 27, 2007 Ուրեմն... կը համաձայնի՞ս, որ այլ հայերէն պէտք է խօսինք: Կը համաձայնիմ, կաղաղակեմ ու կը պահանջեմ… Ինձի յամոզելի կարիք չկայ… Quote Link to post Share on other sites
Aram_D Posted May 30, 2007 Report Share Posted May 30, 2007 Ժամանակներն այդպիսին էին, որ մեր հայ մանուկները, հե՛նց Հայաստանում, ռուսական դպրոց էին գնում, եւ իրենց առաջին գրերը, հայերենի փոխարեն, ռուսերեն էին գրում: Մանուկները ընտրություն չունեին. այդ նրանց ծնողներն էին նրանց փոխարեն որոշում: Իսկ ծնողները որոշում էին կայացնում, մղված այդ չար ժամանակների պահանջներից, որում ապրում էինք: Հետեւանքն այն եղավ, որ մենք ունեցանք հայության մի ամբողջ զանգված, Հայաստանում ապրող, սակայն հայությունից հեռու: Այդ երեխաների մայրենի լեզուն, իրականում, ռուսերենը դարձավ, դրանից՝ այդ մարդկանց մեջ շատ բան փոխվեց, իրենք դա չեն նկատում, բայց կողքից պարզ երեւում է: Այսօր իրենց համար հարազատ է ռուսական միջավայրը, նրանք այլ կերպ չեն էլ կարող արատահայտվել, բայց եթե ջանքեր գործադրեն՝ կստացվի: Ես նկատել եմ, նրանք, ովքեր ինչ-որ չափով շփվել են գրաբարի հետ, անմիջապես սկսել են սիրել հայերենը եւ դրանից նրանց մեջ շատ բան է փոխվել: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.