Jump to content

Есть ли у Вас фобия?


Recommended Posts

  • Replies 55
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Ֆոբիաների երեք տեսակները Ֆոբիան դա "սարսափի" երկրոդ տեսակն է, որը հոգեբանորեն ավելի կապված, միացված է որոշակի օբյեկտների ու իրադրությունների: Դա այն սարսափն է, որը դրսևորվում է չափազանց բազմատեսակ և հաճախ շատ տարօրինակ ֆոբիաների ձևով: Ամերիկյան անվանի գիտնական Սթենլի Հոլլը հոյակապ հունական անուններով ներկայացրել է մի ամբող շարք ֆոբիաների (Ս. Հոլլը ( 1914) թվարկում է ֆոբիաների 132 տեսակ) Դա հնչում է եգիպտական տասը պատիժների նման, միայն թե դրանց թիվը տասից ավելի շատ է: Ահա թե ինչպիսին կարող է լինել ֆոբիայի օբյեկտը կամ բովանդակությունը՝ մթությունը, ազատ տարածությունը, բաց հրապարակները, կատուները, սարդերը, թրթուրները, օձերը, մկները, ամպրոպը, սուր առարկաները, արյունը, փակ շինությունները, մարդկային խիտ զանգվածները, մենակությունը, կամուրջների վրայով անցնելը, ծովային ու երկաթուղային ճանապարհորդությունը և այլն: Այդ խառնաշփոթից գլուխ հանելու առաջին փորձը ձեռնարկելիս կարելի է տարբերել երեք խումբ: Վախ առաջ բերող այդ օբյեկտներից մի քանիսը նաև մեզ՝ նորմալ մարդկանց ( ոչ նևրոտիկների) համար ինչ-որ չափով սարսափելի են և կապված են սպառնալիքի հետ, ահա թե ինչու այդ ֆոբիաները մեզ հասկանալի են թվում, թեև ըստ իրենց ուժի՝ չափազանցված են: Այսպես մարդկանց մեծամասնությունը օձ տեսնելիս զզվանք է զգում: Կարող եմ ասել , որ օձերի ֆոբիան համամարդկային երևույթ է և Չ. Դարվինը շատ տպավորիչ կերպով նկարագրել է, թե ինչպես ինքը չկարողացավ հաղթահարել իրեն մոտեցող օձի հանդեպ սարսափը, թեև նրանից պաշտպանված էր ապակու հաստ շերտով:Երկրորդ խմբի մեջ մենք մտցնում ենք այն դեպքերը, որոնք դարձյալ կապ ունեն վտանգի հետ, որոնցում, սակայն, մենք սովորել ենք թերագնահատել այդ վտանգը և այն առաջին գիծ մղել: Դրանց թվում է իրադրական ֆոբիաների մեծ մասը: Մենք գիտենք, որ երկաթուղով ճանապարհորդելիս դժբախտ պատահարների մեջ ընկնելու հավանականությունն ավելի մեծ է, քան երբ տանն ենք մնումն գնացքները կարող են բախվել իրար: Մենք գիտենք նաև, որ նավը կարող է շրջվել, և նման դեպքերում մարդիկ խեղդվում են: Բայց մենք այդ վտանգների մասին չենք մտածում և առանց վախենալու ճանապրհորդում ենք և´ երկաթուղով , և´ նավով: Չի կարելի նաև ժխտել, որ եթե կամուրջը փլվում է այն պահին, երբ նրա վրայով որևէ մարդ է անցնում, ապա նա կարող է գետն ընկնել, բայց դա այնքան հազվադեպ է պատահում, , որ , որպեզ վտանգ ուշադրություն չի առնվում: Մենակությունը նույնպես վտանգավոր կողմեր ունի, և մենք որոշ հանգամանքներում խուսափում ենք մենակ մնալուց: Բայց խոսք չի կարող լինել այն մասին , որ մենք ցանկացած հանգամանքներում նույնիսկ կարճատև մենակություն տանել չենք կարող: Նույնը վերաբերում է խիտ բազմությանը, փակ տարածություններին, ամպրոպին և այլն: Այն, ինչ մեզ զարմացնում է նևրոտիկների այդ ֆոբիաներում , ոչ թե դրանց բովանդակությունն է, այլ եռանդությունը: Ֆոբիական վախն ուղղակի աննկարագրելի է: Եվ երբեմն մենք այն տպավորությունն ենք ստանումն որ նևրոտիկները բոլորովին էլ այն առարկաներից ու իրադրություններից չեն վախենում, որոնք որոշակի հանգամանքներում մեզ ևս կարող են սարսափ պատճառել, և որոնց մենք նույն անուններով ենք կոչում:Մնում է ֆոբիաների երրորդ խումբը, որոնք արդեն բոլորովին անհասականլի են մեզ համար: Երբ որևէ ուժեղ ու հասուն տղամարդ սարսափից չի կարողանում իրեն լավ ծանոթ ու հարազատ քաղաքի որևէ փողոցով կամ հրապարակով անցնել, կամ երբ որևէ առողջ և լավ զարգացած կին անիմաստ սարսափով է բռնկվում, երբ կատուն դիպչում է իր շրջազգեստի եզրին , կամ երբ սենյակի միջով թռչկոտելով մի մկնիկ է անցնում, ապա մենք իսկապես կարող ենք կապ հաստատել վտանգի հետ, որ, այնուամենայնիվ, ֆոբիաներով տառապողներն ունեն: Կենդանիների հանդեպ ֆոբիաների առկայության դեպքում, որոնք նույնպես այս խմբի մեջ են գտնվում, խոսք անգամ չի կարող լինել համամարդկային հակակրանքի ուժեղացման մասին, կարծես հակառակը ցույց տալու համար կան բազմաթիվ մարդիկ, ովքեր առանց մոտ կանչելու ու շոյելու չեն կարող անցնել որևէ կատվի կողքից: Մուկը, որից այնքան վախենում են կանայք, միաժամանակ ծառայում է որպես առաջնակարգ քնքշալից անուն: Որոշ աղջիկներ, ովքեր հաճույքով են լսում, թե ինչպես են իրենց այդ անունով կոչում իրենց սիրեցյալները, սարսափից վեր են թռչում, երբ հանկարծ երևում է այդ փոքրիկ սիրունիկ կենդանին: Փողոցների կամ հրապարակների հանդեպ վախ զգացող տղամարդու մասին մենք կարող ենք միայն մեկ բացատրություն տալ, որ նա իրեն պահում է ինչպես փոքրիկ երեխա: Դաստիարակության միջոցով երեխային ուղղակի սովորեցնում են խույս տալ այդպիսի իրադրություններից, որոնք կարող են վտանգավոր լինել, և ագրոփոբիայով տառապողներն իսկապես սարսափի հանդեպ իրենց պաշտպանված են զգում, երվ որևէ մեկը հրապարակով անցնելիս ուղեկցում է իրեն: Ամենաուժեղ ընդհանուր վախկոտությունը սովորաբար ֆոբիաների ձևով չի դրսևորվում: Այնպիսի մարդիկ, որոնց ողջ կյանքը սահմանափակվել է ագրոֆոգիայի պատճառով, կարող են լիովին ազատ լինել հոռետեսական սպասման սարսափից: Ֆոբիաներից մի քանիսը, օրինակ՝ հրապարակների կամ երկաթուղիների հանդեպ սարսափը, անկասկած ձեռք է բերվում միայն հասուն տարքիում, մինչդեռ մյուսները, օրինակ՝ մթության , ամպրոպի և կենդանիների հանդեպ վախը, թվում է գոյություն ունի ի սկզբանե: Առաջին տեսակի ֆոբիաները նման են ծանր հիվանդությունների: Վերջիններն ավելի շուտ տարօրինակությունների և քմահաճույքների տպավորություն են թողնում: Եթե որևէ անձի վարքում դիտվում է վերջին տեսակներից մեկը, ապա սովորաբար նրա մոտ կարելի է ակնկալել նաև նույն տեսակի այլ ֆոբիաների առկայությունը: Պետք է ավելացնեմ , որ մենք բոլոր այդ ֆոբիաները վերագրում ենք սարսափի հիստերիային, այսինքն՝ դրանք դիտում ենք որպես հայտնի կոնվերսիոն հիստերիային շատ մոտ հիվանություն:

Link to post
Share on other sites

Երբ որևէ ուժեղ ու հասուն տղամարդ սարսափից չի կարողանում իրեն լավ ծանոթ ու հարազատ քաղաքի որևէ փողոցով կամ հրապարակով անցնել, կամ երբ որևէ առողջ և լավ զարգացած կին անիմաստ սարսափով է բռնկվում, երբ կատուն դիպչում է իր շրջազգեստի եզրին , կամ երբ սենյակի միջով թռչկոտելով մի մկնիկ է անցնում , ապա մենք իսկապես կարող ենք կապ հաստատել վտանգի հետ, որ, այնուամենայնիվ, ֆոբիաներով տառապողներն ունեն:

Այսինքն, սենյակի միջով վազվզող մկներից վախենալը ֆոբիա է?

Արաքս, սա որտեղից ես վերցրել: Նախադասությունն էլ մի տեսակ տարօիրնակ է: :/

Link to post
Share on other sites

Այսինքն, սենյակի միջով վազվզող մկներից վախենալը ֆոբիա է?

Արաքս, սա որտեղից ես վերցրել: Նախադասությունն էլ մի տեսակ տարօիրնակ է: :/

разница между фобией и просто страхом заключаетса в том что фобии властвуют над вашей жизню. На пример если человек не может спать потому что у соседей кошка, или люди меняют работу так как боятса лифта.

вы можете боятса змей но если вы при ето живёте в Москве, ваши shансы встретить змею маленькие, баш страх таким образом не как не мешает вам быть счасливой. Но если вы начнате боятса картинок змей и игрушачних змей, начинайте избегать книжниые mагазины и прочии места где можете наткнутса на картинку змеи...то ето другое дело......Короче всё зависит от того на сколько баш страх контролирует вашу жизнь.

Link to post
Share on other sites
Այսինքն, սենյակի միջով վազվզող մկներից վախենալը ֆոբիա է?
Լիլ իսկ ի՞նչ անուն կտաս փոքրիկ , անվնաս, սպառնալիք չներկայացնող կենդանուն տեսնելուն պես ծղրտացող, պանիկայի մեջ ընկնող, ահավոր վախեցող կնոջ հոգեվիճակին: Ֆոբիա է նաև տարբեր տեսակի միջատներից վախենալը, որոնցից սպասվելիք վտանգը ահավոր չափազանցված է
Արաքս, սա որտեղից ես վերցրել: Նախադասությունն էլ մի տեսակ տարօիրնակ է:
Վերցրել եմ հոգևերլուծությանը վերաբերող գրականությունիցՆախադասությունը հայերենի բանահյուսական տեսանկյունից մի քիչ անհաջող է թարգմանված, բայց եթե չառանձնացնես ու ուշադրություն դարձնես նաև այդ նախադասությունից առաջ և հետո գրվածին...միտքը քեզ հասկանալի կթվա :Իսկ առանձին բնականաբար տարօրինակ է հնչում, նաև մի քիչ անիմաստ
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...