Kars Posted September 1, 2006 Report Share Posted September 1, 2006 Աստղիկ ջան, Դուք Ձեր ներկայությամբ է՛լ ավելի եք հայացրել այս ֆորումը: Առաջին հարցս. ո՞ւմ միտքն էր Ձեզ կնքել այդ աստվածային անվամբ (ենթադրելով, իհարկե, որ դա Ձեր իսկական անունն է): Quote Link to post Share on other sites
astg Posted September 2, 2006 Report Share Posted September 2, 2006 Վայ, ի՜նչ լավ է, հիմա ես ել հարցազրույց ունեմ!!!! Շատ շնորհակալ եմ, դրա համար հարգելի Կարս : Առաջին հարցս. ո՞ւմ միտքն էր Ձեզ կնքել այդ աստվածային անվամբ (ենթադրելով, իհարկե, որ դա Ձեր իսկական անունն է): Այո իսկականն է: Իմ անունը հայրիկս է ընտրել, ասում է, որ իր ամենասիրելի անունն է, ինձ նույնպես շատ է դուր գալիս: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted September 2, 2006 Report Share Posted September 2, 2006 Աստղիկ ջան սովորո՞ւմ ես: Եթե այո, ապա ի՞նչ մասնագիտությամբ Quote Link to post Share on other sites
astg Posted September 3, 2006 Report Share Posted September 3, 2006 Այո, Արաքսյա ջան , սովորում եմ: Ապագա տնտեսագետ եմ , այս տարի ավարտում եմ : Հեսա կավարտեմ ու Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները կլուծեմ Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted September 3, 2006 Report Share Posted September 3, 2006 Այո, Արաքսյա ջան , սովորում եմ: Ապագա տնտեսագետ եմ , այս տարի ավարտում եմ : Հեսա կավարտեմ ու Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները կլուծեմ Նայի հա~ Աստղ ջան ,այ այս նշվածը ընդունում ենք,որպես երդում, հայաստան.քոմի պատվավոր երդում,եթե չես կատարել է,,,աստված Քեզ հեռու պահի բեթարից (ինձնից :lol: ),այս վերջին սմայլիկը քեզ չի օգնելու մեկ է Quote Link to post Share on other sites
Kars Posted September 3, 2006 Author Report Share Posted September 3, 2006 Այո իսկականն է: Իմ անունը հայրիկս է ընտրել, ասում է, որ իր ամենասիրելի անունն է, ինձ նույնպես շատ է դուր գալիս Հարցս պատահական չէր: "Աստղիկ" անունը իմ (աղջկա անունների ցուցակի մեջ) նախընտրյալ անուն է եղել միշտ, բայց այս և այլ պատճառներով չիրականացվեց: Բայց հույսս դեռ չեմ կորցրել՝ թոռնիկներ կան գալիք. ինչպես էլ լինի, իրենցից մեկը անպայման «Աստղիկ» կանվանվի: Իմ կարծիքով, դա կանացի ամենագեղեցիկ անունն է: Հարց (կարող եք չպատասխանել, եթե հարցը անտեղի եք համարում). Ինչպե՞ս հայտնվեցիք Հունաստանում: Quote Link to post Share on other sites
astg Posted September 4, 2006 Report Share Posted September 4, 2006 Բայց հույսս դեռ չեմ կորցրել՝ թոռնիկներ կան գալիք. ինչպես էլ լինի, իրենցից մեկը անպայման «Աստղիկ» կանվանվի: Իմ կարծիքով, դա կանացի ամենագեղեցիկ անունն է: Շատ ուրախ եմ, որ Ձեզ դուր է գալիս իմ անունը: Ես նույնպես շատ ուրախ ու հպարտ եմ իմ անվան համար: (Միակ դժվարությունն այն է, որ արտասահմանում շատ դժվար են սովորում, և շատ անգամ ուղղակի աղավաղում են այն արտասանելիս, շատ անսովոր անուն է բոլորի համար): Ինչպե՞ս հայտնվեցիք Հունաստանում: Հունաստանում ես էլ չհասկացա ինչպես հայնվեցի : Տնտեսական խնդիրներից ելնելով մեր ընտանիքը տեղափոխվեց Հունաստան: Եկանք կարճ ժամանակով, բայց արդեն 6 տարի է ... Դժվար է լինել օտարության մեջ ... Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted September 4, 2006 Report Share Posted September 4, 2006 Իսկ դու ընդմիշտ այդտեղ մնալու ե՞ս , թե՞ ուսումդ կվերջացնես ու կգնաս Հայաստան © Ծանո՞թ հարց է Իսկ քույրիկդ ինչո՞վ է զբաղվում, կարծեմ մեծը ինքն էր չէ՞ Quote Link to post Share on other sites
astg Posted September 5, 2006 Report Share Posted September 5, 2006 (edited) Ծանոթ հարցին՝ ծանոթ պատասխան : ճիշտն ասած անչափ շատ ենք կարոտում, մեր հայրենիքն է մեր ապաստանը, մեր տունը... Սակայն Ասում են դու ես քո սեփական ճակատագրի տերը և միայն դու կարող ես այն կերտել, բայց տեր լինելով հանդերձ նաև կախյալ վիճակում ես գտնվում բազմաթիվ հանգամանքների ու մարդկանց առջև (պատասխանատվության ու պարտականության կախվածության մասին է խոսքս ) Իսկ քույրիկդ ինչո՞վ է զբաղվում, կարծեմ մեծը ինքն էր չէ՞ Այո, քույրիկս ավելի մեծ էր, չգիտեմ հիշում ես թե չէ, բայց մենք զուգահեռ դասարաններում էինք սովորում (ես միանգամից երկրորդ դասարան էի ընդունվել) ու միասին դպրոցն ավարտեցինք, հիմա էլ նույն կուրսում ենք սովորում (դա պատահաբար ստացվեց): Նա նույնպես ջերմ ու կարոտած բարևներ է ուղարկում քեզ : Edited September 5, 2006 by astghik Quote Link to post Share on other sites
Ani Posted September 7, 2006 Report Share Posted September 7, 2006 Աստղիկ ջան , օրդ բարի, մեկը չեղավ հարցնի ո՞նց ես : Իսկ եթե լուրջ . Քա՞նի տարեկան ես (եթե գաղտնիք է խնդիր չկա, պարզապես հետաքրքրեց թե 6 տարի առաջ քանի տարեկան էիր, և ի՞նչ աոռայով մտար օտար կյանք ), և մասնագիտությունդ ընտրելիս ինչպիսի հիմքեր են քեզ դրդել նման ուղղով շարունակել : Ի՞նչ հանդիսացավ , ի՞նչ միջնորդեց «Հայաստանի տնտեսական խնդիրներ » լուծելու որոշում կայացնել : Quote Link to post Share on other sites
astg Posted September 7, 2006 Report Share Posted September 7, 2006 Բարև Անի ջան , շատ լավ եմ, շնորհակալություն : Չէ, տարիքս չեմ սիրում թաքցնել, ես 21 տերեկան եմ, 15-ում եմ եկել Հունաստան: Մասնագիտությանս համար հետաքրքիր հարց է : ճիշտն ասած ով ինձ ճանաչում էր փոքր ժամանակ գիտեր, որ ես բժիշկ եմ ուզում դառնալ: Չգիտեմ ինչու վերջի պահին հասկացա որ ինձ առավել հետաքրքրում է տնտեսագիտությունը (ոչ այն պատճառով, որ Հայաստանը տնտեսական մեծ խնդիրներ ուներ): Իսկ դրանց լուծումը ինքնըստինքյան կստացվի...չնայած չգիտեմ ոնց ստացվեց, Հեղինեն համոզեց, թե էդ խոսքերս երդում էր ողջ հայաստան.քոմ-ի առաջ. ես էլ կանեմ ամեն ինչ երդումս կատարեմ, ուրիշ ճար չկա : Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted September 7, 2006 Report Share Posted September 7, 2006 հլը ու չանես Quote Link to post Share on other sites
Amaras Posted September 7, 2006 Report Share Posted September 7, 2006 Աստղիկ Դիտում ես արդյոք Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և եթե այո, ինչ հաղորդումներ ես նախընտրում: Quote Link to post Share on other sites
astg Posted September 8, 2006 Report Share Posted September 8, 2006 ինչ էլ անուշ հոտ ունի էս ծաղիկը , շնորհակալ եմ, Ամարաս ջան: Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը դիտում եմ, երբ ժամանակ եմ գտնում տուն գնամ , Աշխատում եմ միշտ Հայլուրին հասցնել, հաղորդումներից հիմնականում բանավեճերն եմ սիրում, «Կարոտ»-ը, «Վերադարձ դեպի ապագա»-ն, «Մերոնք», ինչպես նաև շատ ուրախ եմ լինում երբ մեկ-մեկ ժողովրդական երաժշտություն ու ազգայն պարեր են լինում: Երանի ավելի հաճախ լինեին դրանք : Այս ալիքի շնորհիվ տեղեկանում եմ նաև հայկական էստրադայի նորություններին: Հիմնականում այսքանը: ՈՒրախ եմ, որ կարողանում եմ դիտել այս ալիքը, քանի որ որոշ չափով ինձ Հայաստանում եմ զգում ... Quote Link to post Share on other sites
Ani Posted September 18, 2006 Report Share Posted September 18, 2006 Աստղիկ ջան , էս էն Ամարասի ծաղիկից : Աստղիկ ջան լեզուների մեջ - հայերեն գրելու համար եղած չեղած էդ Ե՞Ր ներ խանգարում քեզ : Quote Link to post Share on other sites
astg Posted September 18, 2006 Report Share Posted September 18, 2006 Աստղիկ ջան լեզուների մեջ - հայերեն գրելու համար եղած չեղած էդ Ե՞Ր ներ խանգարում քեզ : Հա էլի, ճիշտ ես ասում Անի ջան , մի րոպե ուղղեմ, շատ տեղին էր նկատողությունդ, շնորհակալ եմ : Ծաղիկն էլ շատ լավն էր , ապրես, էս տեմպերով որ շարունեկեմ, մի շաբաթից մի մեծ բուկետ կհավաքեմ: Quote Link to post Share on other sites
Пуся_К Posted September 29, 2006 Report Share Posted September 29, 2006 Жаль, что у меня не отображается арм алфавит У меня вопрос назрел. Вот у меня на аватаре Айшварья Рай, а у тебя?Это ты? Quote Link to post Share on other sites
astg Posted September 29, 2006 Report Share Posted September 29, 2006 Жаль, что у меня не отображается арм алфавит У меня вопрос назрел. Вот у меня на аватаре Айшварья Рай, а у тебя?Это ты? @h@, ya sama Quote Link to post Share on other sites
Пуся_К Posted September 29, 2006 Report Share Posted September 29, 2006 @h@, ya sama сирюн ахчик ты занимаешься танцами? Quote Link to post Share on other sites
astg Posted September 30, 2006 Report Share Posted September 30, 2006 сирюн ахчик ты занимаешься танцами? ayo haykakan paraxmbum em poarum , Shaaaaaaaaaaaaaaaaaaat em sirum Quote Link to post Share on other sites
ARSENIYS Posted September 30, 2006 Report Share Posted September 30, 2006 Что по твоему лучше: -быть любимой? -или самой любить? Почему? Quote Link to post Share on other sites
astg Posted October 2, 2006 Report Share Posted October 2, 2006 Что по твоему лучше: -быть любимой? -или самой любить? Почему? Շատ դժվար հարց է: Սիրվել, դա շատ լավ է, հիանալի զգացմունք է , իսկ սիրել՝ առավել ևս : Չնայած անպատասխան սերը սկզբից երջանկացնում է, բայց ժամանակի ընթացքում տխրեցնում է մարդուն : Ես գերադասում եմ սիրել ու սիրվել միաժամանակ : Quote Link to post Share on other sites
Пуся_К Posted October 7, 2006 Report Share Posted October 7, 2006 Как тебя зовут? Quote Link to post Share on other sites
astg Posted October 9, 2006 Report Share Posted October 9, 2006 Как тебя зовут? Pusya djan, im nike naev im anunn e: Astghik Quote Link to post Share on other sites
Пуся_К Posted October 9, 2006 Report Share Posted October 9, 2006 Pusya djan, im nike naev im anunn e: Astghik ,<-------------Когда ты успела сняться? Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.