Jump to content

Երկիր Հայաստան


Recommended Posts

:blush:

Անիի Հայաստան

Ոսկեզօծ արփին գլխիդ դրած,

Լուրթ երկնքի տակ պահպանված,

Լեռա՛ն երկիր,

Նռա՛ն երկիր :

Արարատյան դաշտը լանջիդ,

Արյամբ օծված լեռան գոտիդ,

Բերքի՛ երկիր,

Վերքի՛ երկիր :

Ալ կակաչներ գլխներին շարած,

Մարգարտի պես հեզ աղջիկներ,

Դու սու՛րբ երկիր,

Ու նու՛րբ երկիր :

Պատերազմած կրոնիդ համար,

Աստծո աղոթքն անդադար

Պարիսպներիդ ՝ որպես կամար,

Ու քանի դեռ ողջ ես ՝ անմար ,

Հի՛ն ու հզոր , Հայկի՛ երկիր,

Դարավոր դու - Նոյի՛ երկիր :

Բազում անգամ արմատախիլ,

Ու շատ անգամ ծնկի եկած,

Սակայն ընդմիշտ ոտքի ելած,

Քա՛րի երկիր,

Ա՛րի երկիր :

Սևա՛կ ,Չարե՛նց ու Ջիվանի՛ ,

Ծնվեց գրկումդ տարեց - տարի,

Խելացիներ դեռ շատ կծնես ,

Որ աշխարհի փառքով ապրես ,

Սրտիս տենչանք ,

Դու՛ , գանձերի միակ - թա՛նկ վանք,

Սրբությու՛ն դու, կանգուն - հու՛ր վանք,

Քա՛ջ հայերի դու ապաստան,

Սե՛ր ու բերկրան՛ք , ի՛մ , ՀԱՅԱՍՏԱ՛Ն : :inlove:

Link to post
Share on other sites

Անի ջան, չգիտեմ ո՞րն ասեմ, որ խոնարհվում եմ Ձեր ծնողների առջև այսպիսի գանձ ծնելու ու դաստիարակելու համար, որ Ձեր լուսավոր ճակատն եմ համբուրում, որ Ձեր նման ոսկի երիտասարդների շնորհիվ է, որ մեր ազգը ապրել է ու ապրելու է...

Բացի գեղեցիկը, հիացնում է իրերի ճիշտ զգացողությունը:

Հուզվեցի կարդալիս: Շա՜տ ընտիր էր: :flag: :inlove: :flower:

Link to post
Share on other sites

Անիիիիիիիիիիիիի

Շնորհավորում եմ :clap: :clap: : ՈՒղղակի հրաշալի է :flower: , ես այն շատ սիրեցի,արդեն անգիր եմ սովորում :dance: :

Շնորհավորանքներս :flower: :flower: :

Իսկ էլ ի՞նչ ես գրել, էլի կդնե՞ս կարդանք :blush: :

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...