Ani Posted September 15, 2006 Report Share Posted September 15, 2006 Անիի Հայաստան Ոսկեզօծ արփին գլխիդ դրած, Լուրթ երկնքի տակ պահպանված, Լեռա՛ն երկիր, Նռա՛ն երկիր : Արարատյան դաշտը լանջիդ, Արյամբ օծված լեռան գոտիդ, Բերքի՛ երկիր, Վերքի՛ երկիր : Ալ կակաչներ գլխներին շարած, Մարգարտի պես հեզ աղջիկներ, Դու սու՛րբ երկիր, Ու նու՛րբ երկիր : Պատերազմած կրոնիդ համար, Աստծո աղոթքն անդադար Պարիսպներիդ ՝ որպես կամար, Ու քանի դեռ ողջ ես ՝ անմար , Հի՛ն ու հզոր , Հայկի՛ երկիր, Դարավոր դու - Նոյի՛ երկիր : Բազում անգամ արմատախիլ, Ու շատ անգամ ծնկի եկած, Սակայն ընդմիշտ ոտքի ելած, Քա՛րի երկիր, Ա՛րի երկիր : Սևա՛կ ,Չարե՛նց ու Ջիվանի՛ , Ծնվեց գրկումդ տարեց - տարի, Խելացիներ դեռ շատ կծնես , Որ աշխարհի փառքով ապրես , Սրտիս տենչանք , Դու՛ , գանձերի միակ - թա՛նկ վանք, Սրբությու՛ն դու, կանգուն - հու՛ր վանք, Քա՛ջ հայերի դու ապաստան, Սե՛ր ու բերկրան՛ք , ի՛մ , ՀԱՅԱՍՏԱ՛Ն : Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 15, 2006 Report Share Posted September 15, 2006 Անի ջան, չգիտեմ ո՞րն ասեմ, որ խոնարհվում եմ Ձեր ծնողների առջև այսպիսի գանձ ծնելու ու դաստիարակելու համար, որ Ձեր լուսավոր ճակատն եմ համբուրում, որ Ձեր նման ոսկի երիտասարդների շնորհիվ է, որ մեր ազգը ապրել է ու ապրելու է... Բացի գեղեցիկը, հիացնում է իրերի ճիշտ զգացողությունը: Հուզվեցի կարդալիս: Շա՜տ ընտիր էր: Quote Link to post Share on other sites
astg Posted September 15, 2006 Report Share Posted September 15, 2006 Անիիիիիիիիիիիիի Շնորհավորում եմ : ՈՒղղակի հրաշալի է , ես այն շատ սիրեցի,արդեն անգիր եմ սովորում : Շնորհավորանքներս : Իսկ էլ ի՞նչ ես գրել, էլի կդնե՞ս կարդանք : Quote Link to post Share on other sites
Ani Posted September 15, 2006 Author Report Share Posted September 15, 2006 Սաթենիկ , շա՜տ շոյված եմ, անչա՛փ շնորհակալություն : Աստղիկ ջան , շատ ուրախ եմ ,որ դուրդ այդքան եկել է : Իհարկե ունեմ , ահա՛ : http://mkhitaryan.spaces.live.com Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.