Jump to content

Հայ երգանի


Recommended Posts

իմ մասին ոնցոր լինի :p

Երևանի սիրուն աղջիկ

Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար,

Հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինդձ համար...

Գինին ձերքիս անուշ խաղով,

Քեզեմ ես կանչում,

Արի նազով, արի շազով ինչ ես ինձ տանջում...

Ինձ պես անուշիկ, ջահել յար ունես,

Երևանի անուշ աղջիկ, էլ ինչ դարդ ունես

Աշուղ դարձաց քեզ եմ կանչում,

ՈՒրես իմ անգին,

Քեզ իմ սիրո ծաղկաց այգում

Միշտ եմ ես սպասում,

Գինին ձերքիս անուշ խաղով,

Քեզեմ ես կանչում,

Արի նազով, արի շազով, ինչ ես ինձ տանջում

Ինձ պես անուշիկ, ջահել յար ունես,

Երևանի անուշ աղջիկ, էլ ինչ դարդ ունես...

Link to post
Share on other sites
  • Replies 386
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Միջազի

Բարով եկար, սիրուն կռունկ,

Ի՞նչ լուր բերիր հայրենիքես,

Խոսի'ր ինձ հետ ազատորեն,

Կյանքս կնվիրեմ ես քեզ:

Տեսա՞ր իմ հայրենյաց տունը,

Գեղեցիկ զարդարված բույնը,

Նորա սիրուն ես տանջված եմ,

Աչքերիցս կտրավ քունը:

Ազատ տեսա՞ր մեր լեռները,

Հաղորդեցի՞ր դու իմ սերը,

Այն լեռներու պաշտպանողը`

Արծըվի կորյուն ճտերը:

Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան,

Վարդ, մեխակ, շուշաններ շատ կան,

Եդեմական դրախտավայր, -

Նա կոչվում է Մայր-Հայաստան:

- Այնտեղ ունիս եղբայր ու քույր,

Միջազ, ի՞նչ կսպասես իզուր,

Արի', առնեմ իմ թևերուն,

Գնանք, այնտեղ ուրախացուր:

Link to post
Share on other sites

Լավագույն տղերքը հեռանում են

Օտար ափերում բախտ որոնում

Սիրելի կանայք թողնում գնում են

ՈՒրիշների մեջ են մեզ փնտրում

Ամենա լավ երգը լռությունն է

Երկու զույգ աչքեր մթության մեջ

Իսկ սարսափելին հիշուղությունն է

Որ հետո թերտում ես էջ առ էջ

ՈՒ փչում է քամին ունայնության

ՈՒ ջնջում ամեն ինչ

ՈՒ պոկվում են անցյալը ու ներկան

Իմ կյանքի ,իմ կյանքի էջերից....

Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը

Թող նախանձ մարդիկ աչքով չտան

Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է

Որ պիտի երգեմ քանի դեռ կամ

Ես ունեմ մի կին,որն ինձ սիրում է

Նա ունի մի սիրտ ոսկուց էլ թանգ

Մենք ունենք փոքրիկ ,որն արդեն խոսում է

ՈՒ տալիս հարցեր թարս ու շիտակ

Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ

Հարցեր տարբեր տեսակ ,հարցեր շատ տարօրինակ

Ես փորձում եմ գտնել պատասխաններ

ՈՒ ստանում ,ու ստանում նոր հարցեր

Իմ գլխում ամեն ինչ խառնվել է

Ես ինքս ունեմ այնքան հարցեր

Եվ այդ հարցերի անվերջ շարանը

Ինձ ստիպում է նոր երգեր գրել

Ես գիտեմ որ երգը և աղոթք է

Եվ ինչ որ չափով մխիթարանք

Դա երջանկուտյան հավերժ պատրանք է

Որ մեզ հետ ապրում դառնում է կյանք

Link to post
Share on other sites

ԿԻԼԻԿԻԱ

Խոսք` Ն. Ռուսինյանի, երաժշտ. Գ.Երանյանի

Երբոր բացվին դռներն հուսո,

Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ,

Չքնաղ երկիրն մեր Արմենիո, -

Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր.

Երբոր ծիծառն իր բույն դառնա,

Երբոր ծառերն հագնին տերև`

Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,

Աշխարհ, որ ինձ ետուր արև:

Տեսի դաշտերըն Սուրիո,

Լյառն Լիբանան և յուր մայրեր.

Տեսի զերկիրըն Իտալիո,

Վենետիկ և յուր գոնդոլներ.

Կղզի, նման չիք մեր Կիմպրիա

Եվ ո'չ մեկ վայրն է արդարև

Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,

Աշխարհ` որ ինձ ետուր արև:

Հասակ մը կա մեր կենաց մեջ,

ՈՒր ամենայն իղձ կավարտի.

Հասակ մը, ուր հոգին ի տենչ`

Հիշատակաց յուր կարոտի.

Հորժամ քնարս իմ ցրտանա,

Սիրույն տալով վերջին բարև`

Երթամ ննջել հիմ Կիլիկիա,

Աշխարհ` որ ինձ ետուր արև:

Link to post
Share on other sites

ԵՐԵՔՆՈՒԿ

Խոսք.` Պ. Սևակի, երաժշտ. Վ. Հովսեփյանի

Ա՜խ, ես գիտեմ, չէիր սիրում,

Հիմա գիտեմ ես անկասկած...

Վազվզում ենք մենք սեզերում,

Խոտերի մեջ խոնավ ու թաց:

Հետո նստում ուրախ ու գոհ,

Երեքնուկի թուփ ենք խաղում

Եվ այդ ծանոթ երեքնուկով

"Սիրեմ-սիրեմ" անվերջ խաղում:

Անուններում երեք հոգու

Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ:

Քո անունն եմ ես միշտ պոկում,

Իսկ դու իմը` ոչ մի անգամ:

Որքան անգամ եմ ես վանել

Տխուր մտքերն ինձնից հեռու

Եվ վախեցել եմ միտք անել,

Որ դու... որ դու ինձ չես սիրում:

Չե, ինձ չէիր, չէիր սիրում...

Թե չէ - ի՞նչ է, բա՞րդ է այդքան

Գտնել երեք անուններում

Իմ անունը գեթ մի անգամ:

Link to post
Share on other sites

ԹԵԼԼՈ

ժողովրդական

Գնա, գնա, գալիս եմ,

Թելլո,

Ես քո թարգը տալիս չեմ,

Թելլո,

Աման, Թելլո, Թելլո ջան,

Սիրուն Թելլո, Թելլո ջան,

Թելլո:

Ես ի՞նչ անեմ. դուն արիր,

Թելլո,

Զոռով սավդի տեր արիր,

Թելլո,

Աման Թելլո, Թելլո ջան,

Սիրուն Թելլո, Թելլո ջան,

Թելլո:

Գնանք արտը, չանաք անենք,

Թելլո,

Դառնանք տունը, հանաք անենք,

Թելլո,

Աման, Թելլո, Թելլո ջան,

Սիրուն Թելլո, Թելլո ջան,

Թելլո:

Link to post
Share on other sites

Երևանի սիրուն աղջիկ

Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար,

Հաստատ գիտեմ որ սեր ունես պահած ինձ համար:

Գինին դզերքիս անուշ խաղով, քեզեմ յես կանչում,

Արի նազով, արի խաղով, ինչ ես ինդզ տանջում

Ինձ պես յար ունես, ոսկեզարդ ունես

Երևանի անուշ աղջիկ ել ինչ դարդ ունես

Ինձ պես անուշիկ ջահել յար ունես,

Երևանի անուշ աղջիկ անգին քան ունես

Աշուղ դարդզաց քեզ եմ կանչում,

Արի սեր անենք

Քեզ իմ սիրո տսախկաց այգում

Սրտիս տեղ անեմ,

Գինին դզերքիս անուշ խաղով,

Քեզեմ ես կանչում,

Արի նազով, արի խաղով, ինչ ես ինձ տանջում

Ինձ պես յար ունես, ոսկեզարդ ունես,

Երևանի անուշ աղջիկ է՞լ ինչ դարդ ունես,

Ինձ պես անուշիկ ջահել յար ունես,

Երևանի անուշ աղջիկ անգին քան ունես

Link to post
Share on other sites

Կոչվում է

ՔԵԼԵ, ՍԱԹՈ :flower: :)

ժողովրդական

Քելե', Սաթո, քելե',

Նազ է քու քելքը,

Շատ սիրուն ես, յար ջան,

Տարար իմ խելքը:

Քելե', Սաթո', քելե',

Ի՞նչ նազ ես անում,

Օսկեթել մազերով

Փարվազ ես անում:

Սաթոն սարեն կուգա,

Շալկինը ժախ է,

Օսկեթել մազերը

Թիկունքեն կախ է:

Քելե', Սաթո', քելե'...

Սաթոն էկավ, կայնավ

Մեր սարի դոշը,

Մեղրել էր կարագը,

Փաթթել էր լոշը:

Քելե', Սաթո', քելե'...

Քելե, Սաթո, քելե,

Խռով մի մնա,

Աշխարհը մեռնել կա,

Մեզ էլ չի մնա:

Քելե', Սաթո', քելե'...

Link to post
Share on other sites

ՈՒ ինչ բառերեն ,հըն Սաթո "Աշխարհը մեռնել կա, մեզ էլ չի մնա':Պարզ հասարակ հասկանալի:Ինչն է ինձ դուր գալիս այս երգերի մեջ,բառերը:Բացատրեմ ,կան երեգեր ,կարդումես վերնագիրը ակամա ,սկսում ես երգել ,քանի որ երաժշտուտյունը լավ ծանոթ է:Կան այնպիսիները ,երաժշտուտյունը չգիտես ,կարդում ես բառերը ու հիանում ես ու պատկերացրու երաժշտուտյունը դա պարզապես (գլխի մեջ )մի հայակական դուդուկ է :Չգիտեմ կարողացա բացատրեմ իմ զգացմունքները թե չէ :Ինձ թվում է ՈՒաթենիկ դու ինձ կհասկանաս:Չէ որ դու էլ իմ պես հայկական երաժտության սիրահար ես: :)

Link to post
Share on other sites

Այո, Գայանե ջան, մեր երգերի խոսքերում մի ամբողջ կյանք կա: ՈՒ ես էլ, երբ կարդում եմ անծանոթ խոսքերը սկսում եմ երևակայությանս մեջ երգել այդ երգը... :)

Չհասկանալու բան չկա, Գայանե ջան, շատ հասկանալի է այն, ինչ որ ասացիր: Որովհետև հասկանալու ունակությունը գալիս է հենց սիրուց: :)

ԿՈԼԽՈԶՆԻԿ ՅԱՐ

Խոսք` Գեղ. Սարյանի, երաժշտ. Դան. Ղազարյանի

Տղա. -

Խեթ մի նայիր դու իմ սրտին, ա'յ անջիգյար, նազլու աղջիկ,

Արև տուր իմ սիրո արտին քո հայացքով պարզ ու վճիտ:

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,

Հոգիս չունի քուն ու դադար:

Աղջիկ. -

Արտի տղա, սրտիս վրա էդ քո խոսքը կըմռմռա,

Բարի աչքով նայիր դու ինձ, քար մի գցի սըրտիս վըրա:

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,

Հոգիս չունի քուն ու դադար:

Տղա. -

Հնձվոր եմ ես, հունձ եմ անում, վերից արևն է ինձ նայում,

Ներսից սիրտդ է հոգիս հանում, ա'յ անջիգյար, չես խնայում:

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,

Հոգիս չունի քուն ու դադար:

Աղջիկ. -

Աղջիկ եմ ես, թել եմ մանում, հարվածային գործ եմ անում,

Հնձվոր, ծուռ բան մի' մտածի, հոգուդ հետ լոկ խաղ եմ անում:

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,

Հոգիս չունի քուն ու դադար:

Տղա. -

Դե, ասա', որ նազ ես անում, ինձ քո ձերքին սազ ես անում,

Սիրտըս փըշրում, կոխոտում ես, հողին հավասար ես անում:

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,

Հոգիս չունի քուն ու դադար:

Աղջիկ. -

Արտի տղա, մի' նեղանա, հեչ կատակի չե՞ս դիմանա.

Ես քո սրտին արև կըտամ, գեղում հալա մարդ չիմանա...

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,

Հոգիս չունի քուն ու դադար:

Link to post
Share on other sites
.. :up:  te "kolxoznik jar" ic  heto ksazi  "Qjavarcu jerg@",iharke "orginaLni" barbarov, mi qani angam lsel em, shat lavn a :up:

Դե որ լավնա գնացինք Քյավառ(գրականորեն ասած Գավառ):Սաթենիկ քո ղարաբախցու բարբարը լսել եմ , իսկ քյավարցու բարբարից ոնցես? :drunk: :-"

Edited by Gayane
Link to post
Share on other sites

Inchvor lrutyun e aystegh u-u-u

es versksem

:rolleyes:

ՍԻՐՈ ԵՐԳ

("Առաջին սիրո երգը" կինոնկարից)

Խոսք.` Վ. Հարութունյանի, երաժշտ.` Ա. Բաբաջանյանի

Փռվել էր շուրջը գարուն,

Եվ նազում էր կեչին,

Գարնան արևն էր բուրում

Մեր համբույրն առաջին:

Զեփյուռն էր խաղում թփերում,

Վարսերդ մեղմիկ գուրգուրում,

Կրկնում էր երգիս հետ շարունակ`

"Իմ անուշ, իմ միակ":

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,

Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,

Դու իմ սիրո արև, իմ բերկրանք,

Իմ անուշ, իմ միակ:

Արդեն օրեր են անցել,

Միշտ ինձ հետ ես անգին,

Բայց մենք դեռ չենք մոռացել

Այն գարունն ու այգին:

Գնում ենք այնտեղ միասին

Հիշում մեր համբույրն առաջին,

Կրկնում ենք մի ծանոթ եղանակ.

"Իմ անուշ, իմ միակ":

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում...

"Առաջին սիրո երգը" Խորենի մասնակցուտյամբ , ,դրանից բացի, ուրիշ ֆիլմում ել իրեն չեմ հավանում

Իսկ օվ է հիշում ուրիշ հայկական ֆիլմի երաժշտուտյուն: ես նոր նստած մտածում էի չգրենք սիրած ֆիլմերից երգեր ու հետո հասկացա որ բացի այս երգից ուրիշ երգ չեմ կարում հիշեմ :hm:

Link to post
Share on other sites

դե երգիր Արազ(քս)

իմ բախտ, իմ երազ

ջան Արաքս դե երգիր կարոտն իմ

դու իմ մտերիմ:

.......մնացածը ու խոսքերի հեղինակին չեմ հիշում, մենակ գիտեմ, որ երաժշտության հեղինակը Արտեմի Այվազյանն է « Ինչու է աղմկում գետը» ֆիլմից.........

Հավանաբար բոլորն են հիշում «ինչու է աղմկում գետը» ֆիլմի երաժշտությունը, որը 1988-ի ազգային զարթոնքի ու ......... օրհներգը դարձավ:

Link to post
Share on other sites

հեյ հոգի ջան պայծառ լինես

գեղեցկության տիպար իս դուն,

գեղեցկությունն աշխարհ եկավ հենց քեզ համար

սիրող սրտի դավթար իս դուն:

.................................

..................................

համ դու սիրուն էրես ունիս

համ ել սիրուն սիրտ սիրուհիս

քիզ Նիզամին վունց չգովի

սիրո գրքի դավթար իս դուն:

............................................

..........ներող կլինես վարպետ, վուր խոսքիդ մեջ մտա.......տեսա, վուր մեր Գանձակի Նիզամու խաղի վերչին տողերը մոռացիլ իս.... ներող կլինես վարպետ............

..........................

........անաղուն ջրաղաց........... :D

Link to post
Share on other sites

Դե որ լավնա գնացինք Քյավառ(գրականորեն ասած Գավառ):Սաթենիկ քո ղարաբախցու բարբարը լսել եմ , իսկ քյավարցու բարբարից ոնցես? :drunk: :-"

Գայանե ջան, շնորհակալություն, իհարկե, որ ինձ դրել ես բարբառագետի տեղ :flower: , բայց քյավառա բարբառով բացի հանրահայտ գրող-բանաստեղծ Շեքսպիրից ուրիշ բան չգիտեմ:

-Դեզդեմոնա՞::hitler:

-Հ՜ը :kid:

-Յայլուխդ դո՞ր ի::brows:

-Կորցուցե՜ր եմ... :angel:

-Տը', պորգա խեխտուցեմ: :ranting:

"Առաջին սիրո երգը" Խորենի մասնակցուտյամբ , ,դրանից բացի, ուրիշ ֆիլմում ել իրեն չեմ հավանում

Իսկ ես իրան ընդհանրապես չեմ հավանում: :)

Կինոնկարներից լիքը երգեր ունենք, Գայանե ջան :) : Stemar, բարև Ձեզ և բարի գալուստ մեր անկյուն :) :

Բոլոր երգերն էլ ընտիր են :inlove:, տեսնեմ ի՞նչ ունեմ մոտս, հերթով տպեմ :

Գնացի'նք:

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ

("Առաջին սիրո երգը" կինոնկարից)

Խոսք` Հովհ. Ղուկասյանի, երաժշտ. Ա. Բաբաջանյանի

Զուր փնտրեց հոգիս սրտիդ հուրը

Եվ երգեց սիրով տխրագին,

Պատասխան չկար, հույսն իմ զուր էր,

Մի ուրիշն էր թովել քո հոգին:

Առաջին այդ սիրուց, ահա, չունեմ դադար,

Բայց կապրես իմ երգում ոսկեվառ:

Միտք արի` կօգնի բաժանումը,

Քո սիրուց թողի, հեռացա,

Տարիներ անցան, բայց անունդ

Իմ ճամփին ես երբեք չմոռացա:

Առաջին այդ սիրուց, ահա, չունեմ դադար...

Ինձ հեռվում ապրել շատ դժվար էր,

Ես նորից հույսով ետ եկա.

Իմացիր, հոգիս, սերս վառ է,

Ինձ նման քեզ սիրող չկա:

Առաջին այդ սիրուց, ահա, չունեմ դադար...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...