Jump to content

Հայ երգանի


Recommended Posts

Հայեր ջան, եթե դիտողություններ կամ առաջարկ կունենաք այս բաժնի վերաբերյալ (ամբողջ "Գրականություն" բաժինը նկատի ունեմ), ասեք, խնդրեմ: Մեկ էլ երգացանկի վերաբերյալ: Կուզե՞ք երգի անունները երգացանկում սարգեմ փոքրատառ, գուցե այդպես ավելի հարմա՞ր լինի:

Բայց եթե մեկ է ձեզ համար, իզուր ինձ գործի չդնեք հանկարծ: :unsure:

Վերջը, էլի, ասեք, եթե բան է անցնում մտքներովդ: :flower:

Link to post
Share on other sites
  • Replies 386
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Գարուն ա

Գարուն ա, ձուն ա արել,

Վա՜յ, լե, լե, վա՜յ, լե, լե,

Վա՜յ լե, լե, լե,

Իմ յարն ինձնից ա սառել:

Ա՜խ, չորնա, վա՜խ, ա՜յ յար,

Չար մարդու լեզուն:

Քամին փչում ա պաղ-պաղ,

Լերդ ու թոքս անում ա դաղ:

Յա՛ր, ինձ բեմուրադ արիր,-

Սերըդ ինձնե զատ արիր:

Կոմիտաս

Link to post
Share on other sites

Սա էլ նվիրենք Հայ Դատին

ԱՆԴՐԱՆԻԿ ՓԱՇԱ

Անտարբեր մի դարձիր, լսիր հայ հառաչ,

Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա,

Ընկիր դու հայկական զորքերի առաջ,

Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Մատաղ լինեմ քեզ, Քեռուն ու Սմբատին,

Որ միշտ պաշտպան էին Հայկական Դատին,

Փրկարար բազուկդ շարժիր վերստին,

Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Չեմ կարող հաշտվել այն վճռի հետ,

Որ այլոց պիտ մնան Մուշն ու Մուրադ գետ,

Հայերի զորավար, քաջ սպարապետ,

Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Լսիր Հայրիկ երգչի աղերսաբանը,

Հարություն առ, պատռիր քո սուրբ դամբանը,

Քեզ է սպասում Հին Հայաստանը,

Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Գուսան Հայրիկ

Link to post
Share on other sites
Հայեր ջան, եթե դիտողություններ կամ առաջարկ կունենաք այս բաժնի վերաբերյալ (ամբողջ "Գրականություն" բաժինը նկատի ունեմ), ասեք, խնդրեմ: Մեկ էլ երգացանկի վերաբերյալ: Կուզե՞ք երգի անունները երգացանկում սարգեմ փոքրատառ, գուցե այդպես ավելի հարմա՞ր լինի:

Բայց եթե մեկ է ձեզ համար, իզուր ինձ գործի չդնեք հանկարծ:  :unsure:

Վերջը, էլի, ասեք, եթե բան է անցնում մտքներովդ: :flower:

Թանկագին Սաթենիկ, հիացմունքով ու գերված, կարոտախտով ու մանկացած անցկացրի ընթերցանության այս մի քանի ժամերը: Շնորհակալություն: Շնորհակալություն բոլորին:

:yes: :flower:

Ցանկությունս է՝ ավելի պատասխանատվությամբ վերաբերվել մեր բառ ու բանին, աշխատել տառասխալներից զերծ պահել ներկայացվող գոհարները:

Edited by Romeo
Link to post
Share on other sites
Իսկ ո՞վ կարող է գտնել "Երանի չոլերն ընկնեի": Շատ եմ խնդրում:

Տարագիր ջան, իսկի տեղը չեմ բերում ինչ երգ է: Ժողովրդակա՞ն է: Մի երկու խոսք էլ չե՞ք հիշում, մի երկու տող: Երգը հենց այդպես էլ կոչվո՞ւմ (սկսվո՞ւմ) է:

:flower:

Link to post
Share on other sites
Թանկագին Սաթենիկ, հիացմունքով ու գերված, կարոտախտով ու մանկացած անցկացրի ընթերցանության այս մի քանի ժամերը: Շնորհակալություն: Շնորհակալություն բոլորին:

  :yes:  :flower:

Ձեզ էլ շա'տ շնորհակալություն, հարգելի Ռոմեո: :rolleyes: :flower:

Ցանկությունս է՝ ավելի պատասխանատվությամբ վերաբերվել մեր բառ ու բանին, աշխատել տառասխալներից զերծ պահել ներկայացվող գոհարները:

Այո, այո, շատ ճիշտ նկատեցիք :blush: : Աշխատում եմ :blush: : Կաշխատենք :flower: :inlove: :

Link to post
Share on other sites

ՀԻՄԱ Ո՞Վ Է ՁԵԶ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ

("Սիամանթո և Խջեզարե" պոեմից)

Խոսք` Հ. Շիրազի, երաժշտ.` Ա. Մերանգուլյանի

- Հիմա ո՞վ է ձեզ համբուրում,

Ծովասարիս ծաղիկներ,

Ի՞նչ որսկան է ձեզ ցած բերում,

Իմ Սիփանի եղնիկներ:

Վանա ծովիս կղզու վրա,

Ինչպես բիբը աչքի մեջ,

Կա՞ մեր տաճարն Ախթամարա,

ՈՒր կաղոթեր մայրս խեղճ:

Ո՞վ է խմում համբույրն հիմա

Ապարանջան աղբյուրիս,

Ախթամարա վանքիս վրա

Կա՞ բաց թողած աղավնիս...

Վանա ծովիս կղզու վրա...

Ո՞վ է նայում Վանա ծովիս,

Ափին Վանս, բույնս կա՞,

Ա՜խ, Սիփանա ծաղկահովիս

Գառներս կա՞ն, շունս կա՞:

Վանա ծովիս կղզու վրա...

Ո՞վ է ժողվում անտառներիս

Մեղրագազպե մանանան,

Փարախները թուխ գառներիս

Իրենց տեղը կմնա՞ն...

Վանա ծովիս կղզու վրա...

Հիմա ո՞վ է ձեզ համբուրում,

Ծովասարիս ծաղիկներ,

Ո՞Ւմ արցունքն եք դուք ինձ բերում,

Վանա ծովիս ամպիկներ:

Վանա ծովիս կղզու վրա...

Link to post
Share on other sites
ՀԻՄԱ Ո՞Վ Է ՁԵԶ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ

("Սիամանթո և Խջեզարե" պոեմից)

Խոսք` Հ. Շիրազի, երաժշտ.` Ա. Մերանգուլյանի

- Հիմա ո՞վ է ձեզ համբուրում,

Ծովասարիս ծաղիկներ,

Ի՞նչ որսկան է ձեզ ցած բերում,

Իմ Սիփանի եղնիկներ:

Սաթենիկ, թե իմամաիք ի՜նչ կարոտախտի մեջ գգեցիք ինձ: Ախր ես գյուղական բեմում ներկայացրել եմ Շիրազի այդ գործը հասակակիցներիս հետ: Էն ե՞րբ է՜ր: :cry:

Link to post
Share on other sites

ՄՆԱՔ ԲԱՐՈՎ

("Սիամանթո և Խջեզարե" պոեմից)

Խոսք` Հ. Շիրազի, երաժշտ.` Ա. Մերանգուլյանի

- Մնաք բարով, իմ հայր Սիփան,

Եվ դու, իմ մայր, Վանա ծով,

ՈՒր էլ գնամ` ձեզ հավիտյան

Չեմ մոռանա իմ լացով:

Չարի ձեռն է մեզ բաժանում,

Մնաս բարով, Ախթամար,

Իմ աղավնուն քեզ եմ թողնում,

Պահիր մոր պես, իմ սուրբ մայր:

Մնաս բարով, Արածանի,

Մնաս բարով, Մեղրագետ,

Ինձ սև բախտը ուր էլ տանի`

Հայ կմնամ, կուգամ ետ:

Մնաս բարով և դո'ւ, իմ սեր,

Բայց թող հայրդ իմանա,

Ինչ էլ լինի, ես կգամ դեռ,

Հայն անմուրազ չի մնա:

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Հիմա Ռոմեոն կասի Սաթենիկը սադիստ է: :)

Link to post
Share on other sites

ԴՈՒԼԻԿ

Ժողովրդական

Խոսքի մշակումը` Վ. Հարությունյանի, երաժշտության մշակումը` Թ. Ալթունյանի

Մամեն մածուն մերել է,

Ծառի հովին դրել է,

Փեսեքին տուն բերել է...

Անտեր մնա գող կատուն,

Փեսոց փայը կերել է:

Մամեն հավեր մորթել է,

Մեկիկ-մեկիկ փետրել է,

Թոնրի շուրթին դրել է...

Ախ, կրակին ի՞նչ ասեմ,

Չաղլիկ հավերն էրել է:

Մամեն գինին բացել է,

Թասերի մեջ ածել է,

Փեսեքին պարծեցել է...

- Ի՞նչ իմանար խեղճ մամեն,

Որ ալ գինին քացխել է:

Փեսեք թողին գնացին,

Մանեն, հարսներ մնացին,

Նստած լացին ու լացին,

Էն գող կատվին բռնեցին,

Էն քացախով խեղդեցին,

Էն կրակով էրեցին,

Փեսոց նորից բերեցին,

Փեսոց սրտեր շահեցին,

Աշխարհ հարսնիք արեգին,

Հասան իրենց մուրազին:

:up: :up: :up:

Link to post
Share on other sites

Ռոմեո, ի՞նչ երգ է դա: :)

ՉՔՆԱՂ ԵՐԱԶ

Խոսք` Ա. Սահակյանի, երաժշտ.` Ա. Հեքիմյանի

Դու ինձ համար սիրո աղբյուր,

Ես քեզ համար` գուցե ոչինչ:

Դու ինձ համար երազ մաքուր,

Ես քեզ համար` գուցե ոչինչ:

Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ.

Որպես կյանքիս չքնաղ երազ:

Արեգակին պետք է հեռվից նայել,

Կայրի, եթե շատ մոտենաս:

Կյանքում դու միշտ ուրախ մնա,

Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,

Ամբողջ մի կյանք սիրով կտամ,

Ես քեզ համար գուցե ոչինչ:

Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ...

Link to post
Share on other sites
Մամեն մածուն մերել է,

Ծառի հովին դրել է,

Փեսեքին տուն բերել է...

Անտեր մնա գող կատուն,

Փեսոց փայը կերել է:

Ռոմեո, այս տողերը ինձ հիշեցնում է մի ուրիշ երգ «Շիրակի մեղեդիները» ֆիլմից.

Ադեն մածուն մերել է

Փեսի փայը պահել է

Անտեր մնա չալ կատուն

Կերավ փեսի փայ մացուն:

Link to post
Share on other sites
originaly 2rd tarberakn a

..ba ,sharunakutjun@ ? stemar..

Շարունակությունը՞

.........Քեչել գլոխ տանձի,

Վախենամ գլոխ խանձի,

Գիշեր մտավ տեղերը,

Կատուն կերավ բեղերը

:p :lol:

Իսկ եթե լուրջ ասեմ, շարունակությունը չեմ հիշում, Վասպուր ջան: :(

Link to post
Share on other sites

ՔԱ ԴԵ ԵՍԻՄ

Ժողովրդական պարերգ

Ձայնագրություն և մշակում` Թ. Ալթունյանի

Ընկերուհին. - Աղջի', ի'նչի մարդ չես առնի.

Աղջ. - Քա դե' եսիմ, եսիմ, եսիմ.

Ընկ. - Վա'յ թե կուզես` հերըդ չի տա.

Աղջ. - Քա դե եսիմ, եսիմ, եսիմ.

Մեկը ուզեց, ես չըհավնա,

ՈՒրիշ ուզող հըլա չըկա.

Հերըս կըսե քիչ մել մընա,

Ծախս ու մխսի փարա չըկա:

Ընկ. - Քեզի համար շատ են վառվել...

Աղջ. - Քա դե եսիմ, եսիմ, եսիմ.

Ընկ. - Վա'յ թե տեսել` հետ են դառել.

Աղջ. - Քա դե եսիմ, եսիմ, եսիմ.

Էնորտանքը ուզող եկավ,

Քիթ մըռութը դուրըս չեկավ.

Մերըս կըսե "շատ ջահել ես,

Քառսուն տարիդ թամամ չունես":

Ընկ. - Մերըդ կըսե "շատ ջահել ես,

Քառսուն տարիդ թամամ չունես",

Թամամ չունես, թամամ չունես...

Link to post
Share on other sites

ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՈՒՆ

(խոսք՝ Վ. Դավթյանի, երաժշտ.՝ Ամիրխանյանի)

Մի հեռավոր կապույտ թռչուն,

Մի բարալիկ, տխուր ուռի...

Քնած է կտուրը մեր տան,

Լուսնյակի մեջ ու լազուրի:

Առուն գնում է սիրտը ելած,

Տանում է լույս երազանքներ,

Երկինքն ի վար՝ աստղերի լաց

Ու աստղային տխուր զանգեր...

Երկինքն ի վար՝ ամենամեծ,

Ամենատաք, ամենահուր

Ասուպն ընկել իմ սրտի մեջ

Ու սրտիս հետ մխում է լուռ...

Մի մոլորված կապույտ թռչուն,

Մի բարալիկ տխուր ուռի,

Մի աստղային անքնություն

Լուսնյակի մեջ ու լազուրի:

Edited by Romeo
Link to post
Share on other sites

ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ

(Խոսք և երաժշտ. Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ)

Երազի իմ երկիր հայրենի,

Հոգսերդ շատ, հույսդ մեծ,

Քարքարոտ երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի,

Ես մի ծիլն եմ քո արտի,

Ես մի թերթն եմ քո ծաղկի,

Հայրենի երկիր,

Հայաստան:

Երազի իմ երկիր հայրենի,

Հոգսերդ շատ, հույսդ մեծ,

Արծվաբուն երկիր:

Իմ պապերն են քեզ շահել,

Իմ եղբայրքն են քեզ պահել,

Քոնն են որդիքն իմ ջահել,

Հայրենի երկիր,

Հայաստան:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...