Angel Posted August 26, 2003 Report Share Posted August 26, 2003 իմ մասին ոնցոր լինի Երևանի սիրուն աղջիկ Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար, Հաստատ գիտեմ որ ծնվել ես միայն ինդձ համար... Գինին ձերքիս անուշ խաղով, Քեզեմ ես կանչում, Արի նազով, արի շազով ինչ ես ինձ տանջում... Ինձ պես անուշիկ, ջահել յար ունես, Երևանի անուշ աղջիկ, էլ ինչ դարդ ունես Աշուղ դարձաց քեզ եմ կանչում, ՈՒրես իմ անգին, Քեզ իմ սիրո ծաղկաց այգում Միշտ եմ ես սպասում, Գինին ձերքիս անուշ խաղով, Քեզեմ ես կանչում, Արի նազով, արի շազով, ինչ ես ինձ տանջում Ինձ պես անուշիկ, ջահել յար ունես, Երևանի անուշ աղջիկ, էլ ինչ դարդ ունես... Quote Link to post Share on other sites
Gayane Posted August 26, 2003 Report Share Posted August 26, 2003 ՈՒ իմ Quote Link to post Share on other sites
Satenik Posted August 27, 2003 Author Report Share Posted August 27, 2003 Դե որ այդպես է, ի'մ էլ: Quote Link to post Share on other sites
Satenik Posted August 28, 2003 Author Report Share Posted August 28, 2003 ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ Միջազի Բարով եկար, սիրուն կռունկ, Ի՞նչ լուր բերիր հայրենիքես, Խոսի'ր ինձ հետ ազատորեն, Կյանքս կնվիրեմ ես քեզ: Տեսա՞ր իմ հայրենյաց տունը, Գեղեցիկ զարդարված բույնը, Նորա սիրուն ես տանջված եմ, Աչքերիցս կտրավ քունը: Ազատ տեսա՞ր մեր լեռները, Հաղորդեցի՞ր դու իմ սերը, Այն լեռներու պաշտպանողը` Արծըվի կորյուն ճտերը: Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան, Վարդ, մեխակ, շուշաններ շատ կան, Եդեմական դրախտավայր, - Նա կոչվում է Մայր-Հայաստան: - Այնտեղ ունիս եղբայր ու քույր, Միջազ, ի՞նչ կսպասես իզուր, Արի', առնեմ իմ թևերուն, Գնանք, այնտեղ ուրախացուր: Quote Link to post Share on other sites
Gayane Posted August 28, 2003 Report Share Posted August 28, 2003 Այնտեղ ունիս եղբայր ու քույր, Միջազ, ի՞նչ կսպասես իզուր, Արի', առնեմ իմ թևերուն, Գնանք, այնտեղ ուրախացուր: Myus tari krunk,myus tari Quote Link to post Share on other sites
Gayane Posted August 28, 2003 Report Share Posted August 28, 2003 Լավագույն տղերքը հեռանում են Օտար ափերում բախտ որոնում Սիրելի կանայք թողնում գնում են ՈՒրիշների մեջ են մեզ փնտրում Ամենա լավ երգը լռությունն է Երկու զույգ աչքեր մթության մեջ Իսկ սարսափելին հիշուղությունն է Որ հետո թերտում ես էջ առ էջ ՈՒ փչում է քամին ունայնության ՈՒ ջնջում ամեն ինչ ՈՒ պոկվում են անցյալը ու ներկան Իմ կյանքի ,իմ կյանքի էջերից.... Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը Թող նախանձ մարդիկ աչքով չտան Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է Որ պիտի երգեմ քանի դեռ կամ Ես ունեմ մի կին,որն ինձ սիրում է Նա ունի մի սիրտ ոսկուց էլ թանգ Մենք ունենք փոքրիկ ,որն արդեն խոսում է ՈՒ տալիս հարցեր թարս ու շիտակ Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ Հարցեր տարբեր տեսակ ,հարցեր շատ տարօրինակ Ես փորձում եմ գտնել պատասխաններ ՈՒ ստանում ,ու ստանում նոր հարցեր Իմ գլխում ամեն ինչ խառնվել է Ես ինքս ունեմ այնքան հարցեր Եվ այդ հարցերի անվերջ շարանը Ինձ ստիպում է նոր երգեր գրել Ես գիտեմ որ երգը և աղոթք է Եվ ինչ որ չափով մխիթարանք Դա երջանկուտյան հավերժ պատրանք է Որ մեզ հետ ապրում դառնում է կյանք Quote Link to post Share on other sites
Satenik Posted August 31, 2003 Author Report Share Posted August 31, 2003 ԿԻԼԻԿԻԱ Խոսք` Ն. Ռուսինյանի, երաժշտ. Գ.Երանյանի Երբոր բացվին դռներն հուսո, Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ, Չքնաղ երկիրն մեր Արմենիո, - Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բույն դառնա, Երբոր ծառերն հագնին տերև` Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ, որ ինձ ետուր արև: Տեսի դաշտերըն Սուրիո, Լյառն Լիբանան և յուր մայրեր. Տեսի զերկիրըն Իտալիո, Վենետիկ և յուր գոնդոլներ. Կղզի, նման չիք մեր Կիմպրիա Եվ ո'չ մեկ վայրն է արդարև Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա, Աշխարհ` որ ինձ ետուր արև: Հասակ մը կա մեր կենաց մեջ, ՈՒր ամենայն իղձ կավարտի. Հասակ մը, ուր հոգին ի տենչ` Հիշատակաց յուր կարոտի. Հորժամ քնարս իմ ցրտանա, Սիրույն տալով վերջին բարև` Երթամ ննջել հիմ Կիլիկիա, Աշխարհ` որ ինձ ետուր արև: Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 2, 2003 Author Report Share Posted September 2, 2003 ԵՐԵՔՆՈՒԿ Խոսք.` Պ. Սևակի, երաժշտ. Վ. Հովսեփյանի Ա՜խ, ես գիտեմ, չէիր սիրում, Հիմա գիտեմ ես անկասկած... Վազվզում ենք մենք սեզերում, Խոտերի մեջ խոնավ ու թաց: Հետո նստում ուրախ ու գոհ, Երեքնուկի թուփ ենք խաղում Եվ այդ ծանոթ երեքնուկով "Սիրեմ-սիրեմ" անվերջ խաղում: Անուններում երեք հոգու Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ: Քո անունն եմ ես միշտ պոկում, Իսկ դու իմը` ոչ մի անգամ: Որքան անգամ եմ ես վանել Տխուր մտքերն ինձնից հեռու Եվ վախեցել եմ միտք անել, Որ դու... որ դու ինձ չես սիրում: Չե, ինձ չէիր, չէիր սիրում... Թե չէ - ի՞նչ է, բա՞րդ է այդքան Գտնել երեք անուններում Իմ անունը գեթ մի անգամ: Quote Link to post Share on other sites
Gayane Posted September 2, 2003 Report Share Posted September 2, 2003 Satenik ,shnorhakalutyun ,hishughutyunner ardnatsrir ,erb barekamnerov havaqvumeinq u ayd ergneiq patver talis , shat sentimental jhighovurdenq menq hayers :lol: :lol: :lol: Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 2, 2003 Author Report Share Posted September 2, 2003 Համեցե'ք, Գայանե ջան: Սենտիմենտալ չենք, զգացմունքային ենք: Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 3, 2003 Author Report Share Posted September 3, 2003 ԹԵԼԼՈ ժողովրդական Գնա, գնա, գալիս եմ, Թելլո, Ես քո թարգը տալիս չեմ, Թելլո, Աման, Թելլո, Թելլո ջան, Սիրուն Թելլո, Թելլո ջան, Թելլո: Ես ի՞նչ անեմ. դուն արիր, Թելլո, Զոռով սավդի տեր արիր, Թելլո, Աման Թելլո, Թելլո ջան, Սիրուն Թելլո, Թելլո ջան, Թելլո: Գնանք արտը, չանաք անենք, Թելլո, Դառնանք տունը, հանաք անենք, Թելլո, Աման, Թելլո, Թելլո ջան, Սիրուն Թելլո, Թելլո ջան, Թելլո: Quote Link to post Share on other sites
Angel Posted September 3, 2003 Report Share Posted September 3, 2003 Երևանի սիրուն աղջիկ Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար, Հաստատ գիտեմ որ սեր ունես պահած ինձ համար: Գինին դզերքիս անուշ խաղով, քեզեմ յես կանչում, Արի նազով, արի խաղով, ինչ ես ինդզ տանջում Ինձ պես յար ունես, ոսկեզարդ ունես Երևանի անուշ աղջիկ ել ինչ դարդ ունես Ինձ պես անուշիկ ջահել յար ունես, Երևանի անուշ աղջիկ անգին քան ունես Աշուղ դարդզաց քեզ եմ կանչում, Արի սեր անենք Քեզ իմ սիրո տսախկաց այգում Սրտիս տեղ անեմ, Գինին դզերքիս անուշ խաղով, Քեզեմ ես կանչում, Արի նազով, արի խաղով, ինչ ես ինձ տանջում Ինձ պես յար ունես, ոսկեզարդ ունես, Երևանի անուշ աղջիկ է՞լ ինչ դարդ ունես, Ինձ պես անուշիկ ջահել յար ունես, Երևանի անուշ աղջիկ անգին քան ունես Quote Link to post Share on other sites
Gayane Posted September 4, 2003 Report Share Posted September 4, 2003 Կոչվում է ՔԵԼԵ, ՍԱԹՈ ժողովրդական Քելե', Սաթո, քելե', Նազ է քու քելքը, Շատ սիրուն ես, յար ջան, Տարար իմ խելքը: Քելե', Սաթո', քելե', Ի՞նչ նազ ես անում, Օսկեթել մազերով Փարվազ ես անում: Սաթոն սարեն կուգա, Շալկինը ժախ է, Օսկեթել մազերը Թիկունքեն կախ է: Քելե', Սաթո', քելե'... Սաթոն էկավ, կայնավ Մեր սարի դոշը, Մեղրել էր կարագը, Փաթթել էր լոշը: Քելե', Սաթո', քելե'... Քելե, Սաթո, քելե, Խռով մի մնա, Աշխարհը մեռնել կա, Մեզ էլ չի մնա: Քելե', Սաթո', քելե'... Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 4, 2003 Author Report Share Posted September 4, 2003 Ես մեռա, Գայ : Սա կոչվում է տապալել: :lol: Quote Link to post Share on other sites
Gayane Posted September 4, 2003 Report Share Posted September 4, 2003 ՈՒ ինչ բառերեն ,հըն Սաթո "Աշխարհը մեռնել կա, մեզ էլ չի մնա':Պարզ հասարակ հասկանալի:Ինչն է ինձ դուր գալիս այս երգերի մեջ,բառերը:Բացատրեմ ,կան երեգեր ,կարդումես վերնագիրը ակամա ,սկսում ես երգել ,քանի որ երաժշտուտյունը լավ ծանոթ է:Կան այնպիսիները ,երաժշտուտյունը չգիտես ,կարդում ես բառերը ու հիանում ես ու պատկերացրու երաժշտուտյունը դա պարզապես (գլխի մեջ )մի հայակական դուդուկ է :Չգիտեմ կարողացա բացատրեմ իմ զգացմունքները թե չէ :Ինձ թվում է ՈՒաթենիկ դու ինձ կհասկանաս:Չէ որ դու էլ իմ պես հայկական երաժտության սիրահար ես: Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 6, 2003 Author Report Share Posted September 6, 2003 Այո, Գայանե ջան, մեր երգերի խոսքերում մի ամբողջ կյանք կա: ՈՒ ես էլ, երբ կարդում եմ անծանոթ խոսքերը սկսում եմ երևակայությանս մեջ երգել այդ երգը... Չհասկանալու բան չկա, Գայանե ջան, շատ հասկանալի է այն, ինչ որ ասացիր: Որովհետև հասկանալու ունակությունը գալիս է հենց սիրուց: ԿՈԼԽՈԶՆԻԿ ՅԱՐ Խոսք` Գեղ. Սարյանի, երաժշտ. Դան. Ղազարյանի Տղա. - Խեթ մի նայիր դու իմ սրտին, ա'յ անջիգյար, նազլու աղջիկ, Արև տուր իմ սիրո արտին քո հայացքով պարզ ու վճիտ: Սըրտով սիրած կոլխոզնիկ յար, Հոգիս չունի քուն ու դադար: Աղջիկ. - Արտի տղա, սրտիս վրա էդ քո խոսքը կըմռմռա, Բարի աչքով նայիր դու ինձ, քար մի գցի սըրտիս վըրա: Սըրտով սիրած կոլխոզնիկ յար, Հոգիս չունի քուն ու դադար: Տղա. - Հնձվոր եմ ես, հունձ եմ անում, վերից արևն է ինձ նայում, Ներսից սիրտդ է հոգիս հանում, ա'յ անջիգյար, չես խնայում: Սըրտով սիրած կոլխոզնիկ յար, Հոգիս չունի քուն ու դադար: Աղջիկ. - Աղջիկ եմ ես, թել եմ մանում, հարվածային գործ եմ անում, Հնձվոր, ծուռ բան մի' մտածի, հոգուդ հետ լոկ խաղ եմ անում: Սըրտով սիրած կոլխոզնիկ յար, Հոգիս չունի քուն ու դադար: Տղա. - Դե, ասա', որ նազ ես անում, ինձ քո ձերքին սազ ես անում, Սիրտըս փըշրում, կոխոտում ես, հողին հավասար ես անում: Սըրտով սիրած կոլխոզնիկ յար, Հոգիս չունի քուն ու դադար: Աղջիկ. - Արտի տղա, մի' նեղանա, հեչ կատակի չե՞ս դիմանա. Ես քո սրտին արև կըտամ, գեղում հալա մարդ չիմանա... Սըրտով սիրած կոլխոզնիկ յար, Հոգիս չունի քուն ու դադար: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted September 8, 2003 Report Share Posted September 8, 2003 .. te "kolxoznik jar" ic heto ksazi "Qjavarcu jerg@",iharke "orginaLni" barbarov, mi qani angam lsel em, shat lavn a Quote Link to post Share on other sites
Gayane Posted September 8, 2003 Report Share Posted September 8, 2003 (edited) .. te "kolxoznik jar" ic heto ksazi "Qjavarcu jerg@",iharke "orginaLni" barbarov, mi qani angam lsel em, shat lavn a Դե որ լավնա գնացինք Քյավառ(գրականորեն ասած Գավառ):Սաթենիկ քո ղարաբախցու բարբարը լսել եմ , իսկ քյավարցու բարբարից ոնցես? :-" Edited September 10, 2003 by Gayane Quote Link to post Share on other sites
Gayane Posted September 11, 2003 Report Share Posted September 11, 2003 Inchvor lrutyun e aystegh u-u-u es versksem ՍԻՐՈ ԵՐԳ ("Առաջին սիրո երգը" կինոնկարից) Խոսք.` Վ. Հարութունյանի, երաժշտ.` Ա. Բաբաջանյանի Փռվել էր շուրջը գարուն, Եվ նազում էր կեչին, Գարնան արևն էր բուրում Մեր համբույրն առաջին: Զեփյուռն էր խաղում թփերում, Վարսերդ մեղմիկ գուրգուրում, Կրկնում էր երգիս հետ շարունակ` "Իմ անուշ, իմ միակ": Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում, Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում, Դու իմ սիրո արև, իմ բերկրանք, Իմ անուշ, իմ միակ: Արդեն օրեր են անցել, Միշտ ինձ հետ ես անգին, Բայց մենք դեռ չենք մոռացել Այն գարունն ու այգին: Գնում ենք այնտեղ միասին Հիշում մեր համբույրն առաջին, Կրկնում ենք մի ծանոթ եղանակ. "Իմ անուշ, իմ միակ": Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում... "Առաջին սիրո երգը" Խորենի մասնակցուտյամբ , ,դրանից բացի, ուրիշ ֆիլմում ել իրեն չեմ հավանում Իսկ օվ է հիշում ուրիշ հայկական ֆիլմի երաժշտուտյուն: ես նոր նստած մտածում էի չգրենք սիրած ֆիլմերից երգեր ու հետո հասկացա որ բացի այս երգից ուրիշ երգ չեմ կարում հիշեմ Quote Link to post Share on other sites
stemar Posted September 11, 2003 Report Share Posted September 11, 2003 դե երգիր Արազ(քս) իմ բախտ, իմ երազ ջան Արաքս դե երգիր կարոտն իմ դու իմ մտերիմ: .......մնացածը ու խոսքերի հեղինակին չեմ հիշում, մենակ գիտեմ, որ երաժշտության հեղինակը Արտեմի Այվազյանն է « Ինչու է աղմկում գետը» ֆիլմից......... Հավանաբար բոլորն են հիշում «ինչու է աղմկում գետը» ֆիլմի երաժշտությունը, որը 1988-ի ազգային զարթոնքի ու ......... օրհներգը դարձավ: Quote Link to post Share on other sites
stemar Posted September 11, 2003 Report Share Posted September 11, 2003 հեյ հոգի ջան պայծառ լինես գեղեցկության տիպար իս դուն, գեղեցկությունն աշխարհ եկավ հենց քեզ համար սիրող սրտի դավթար իս դուն: ................................. .................................. համ դու սիրուն էրես ունիս համ ել սիրուն սիրտ սիրուհիս քիզ Նիզամին վունց չգովի սիրո գրքի դավթար իս դուն: ............................................ ..........ներող կլինես վարպետ, վուր խոսքիդ մեջ մտա.......տեսա, վուր մեր Գանձակի Նիզամու խաղի վերչին տողերը մոռացիլ իս.... ներող կլինես վարպետ............ .......................... ........անաղուն ջրաղաց........... Quote Link to post Share on other sites
stemar Posted September 11, 2003 Report Share Posted September 11, 2003 բա էս մեկը........ ավլեմ, թափեմ փոշին ավլեմ, թափեմ փոշին, տենամ յարս գալիս ա վարդը զանեմ դոշին: ................... Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 12, 2003 Author Report Share Posted September 12, 2003 Վասպուր ջան, "Քյավառցու երգը" կոտորվեցի փնտրելով, քարը քարի վրա չթողեցի, էջ առ էջ թերթել եմ բոլոր գրքերս, բայց այդպես էլ չգտա: Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 12, 2003 Author Report Share Posted September 12, 2003 Դե որ լավնա գնացինք Քյավառ(գրականորեն ասած Գավառ):Սաթենիկ քո ղարաբախցու բարբարը լսել եմ , իսկ քյավարցու բարբարից ոնցես? :-" Գայանե ջան, շնորհակալություն, իհարկե, որ ինձ դրել ես բարբառագետի տեղ , բայց քյավառա բարբառով բացի հանրահայտ գրող-բանաստեղծ Շեքսպիրից ուրիշ բան չգիտեմ: -Դեզդեմոնա՞: -Հ՜ը -Յայլուխդ դո՞ր ի: -Կորցուցե՜ր եմ... -Տը', պորգա խեխտուցեմ: "Առաջին սիրո երգը" Խորենի մասնակցուտյամբ , ,դրանից բացի, ուրիշ ֆիլմում ել իրեն չեմ հավանում Իսկ ես իրան ընդհանրապես չեմ հավանում: Կինոնկարներից լիքը երգեր ունենք, Գայանե ջան : Stemar, բարև Ձեզ և բարի գալուստ մեր անկյուն : Բոլոր երգերն էլ ընտիր են , տեսնեմ ի՞նչ ունեմ մոտս, հերթով տպեմ : Գնացի'նք: ԵՐԳ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ("Առաջին սիրո երգը" կինոնկարից) Խոսք` Հովհ. Ղուկասյանի, երաժշտ. Ա. Բաբաջանյանի Զուր փնտրեց հոգիս սրտիդ հուրը Եվ երգեց սիրով տխրագին, Պատասխան չկար, հույսն իմ զուր էր, Մի ուրիշն էր թովել քո հոգին: Առաջին այդ սիրուց, ահա, չունեմ դադար, Բայց կապրես իմ երգում ոսկեվառ: Միտք արի` կօգնի բաժանումը, Քո սիրուց թողի, հեռացա, Տարիներ անցան, բայց անունդ Իմ ճամփին ես երբեք չմոռացա: Առաջին այդ սիրուց, ահա, չունեմ դադար... Ինձ հեռվում ապրել շատ դժվար էր, Ես նորից հույսով ետ եկա. Իմացիր, հոգիս, սերս վառ է, Ինձ նման քեզ սիրող չկա: Առաջին այդ սիրուց, ահա, չունեմ դադար... Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 12, 2003 Author Report Share Posted September 12, 2003 Ժողովուրդ ջան, երգացանկի նախնական տարբերակն արդեն կարող եք նայել առաջին էջում: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.