Vaspur Posted October 9, 2003 Report Share Posted October 9, 2003 .սենց ուտող խմող ժողովուրդ ենք, մի հատ սեղանի յերգ չունենք ?Փառք տանք Մայր ՀողինԽաղող տնկողին... (բառերը օվ գիտի ?)Օղորմաճ Հոգի Հենրիկ Ալավերդյանն էր յերգում... Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 9, 2003 Report Share Posted October 9, 2003 .սենց ուտող խմող ժողովուրդ ենք, մի հատ սեղանի յերգ չունենք ? Պրա-րա-րա- րամ Սա քեֆի ժամանակ Մմմմմմ-հմմմմ Սա քեֆից հետո Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 9, 2003 Report Share Posted October 9, 2003 (edited) Սաթենիկ դեմ չես որ գրեմ "Սարի սիրունը" Նոր գտա ու ժամանակ ունեմ :Այսպիսով Սարի սիրուն Գուսան Աշոտ Հազար նազով,յար,հովերի հետ եկ, Ծաղիկ փնջ'ելով սարվորի հետ եկ, Սև ձիուս վրա տեսել,մոլոր մնացել: Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր, Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր: Հազար մի ծաղկի մեջ ես մեծացել, Ծաղկանց ցողերով մազերով թացել, Մազերիդ բույրը հերվից է գալիս, Զեփույռը բերում սրտիս է տալիս: Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր, Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր Երբ քո հայցքը երկնին ես հառում, Վառ աստղերը ասես նոր լույս են առնում, Քո ձայնն են առնում հավք ու հովերը, Ախ ե,'րբ կառնեմ ես քո մատաղ սերը Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր, Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր Սարից է գալիս էս առվի ջուրը, Բերում է ,յար, քո բույրն ու համբույրը, Աշոտ , թե կարաս քո երգյու հահանգով Յարիդ կախարդիր , թող տուն գա հանդով (վայ,վայ վայ!!!) Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր, Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր Edited October 9, 2003 by Gayane Quote Link to post Share on other sites
DavidAnhakht Posted October 9, 2003 Report Share Posted October 9, 2003 Gayane-jan, SHAT, SHAAAAAAAAAAAAAAAAAAAAT, che du indz lav lsi, SHAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAT Shnorhakal em. Astvats kez het yev amenajn hajoghutiun Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 9, 2003 Report Share Posted October 9, 2003 Gayane-jan, SHAT, SHAAAAAAAAAAAAAAAAAAAAT, che du indz lav lsi, SHAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAT Shnorhakal em. Astvats kez het yev amenajn hajoghutiun Usha tenc mi gora ,lsume em Apres Quote Link to post Share on other sites
DavidAnhakht Posted October 9, 2003 Report Share Posted October 9, 2003 Et ko hamar a ush. Indz mot der 14:22-a Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 10, 2003 Author Report Share Posted October 10, 2003 Վայ, Գայանե ջան, ապրի արևդ ու ողորմի քո պապերին: ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ Խոսք` Սարմենի, երաժշտ. Կ. Զաքարյանի Սեղանն է առատ, Դիմացն` Արարատ, Հնչում են երգեր ՈՒրախ ու զվարթ. Լցրե'ք, ընկերնե'ր, Բաժակները լի, Թող հայոց գինին Մեզ անուշ լինի: Փարք տանք Մայր Հողին, Արևի շողին, Գինի պարգևող Հայոց խաղողին. Լցրե'ք, ընկերնե'ր... Փա'ռք տանք նոր կյանքին, Հողի մշակին, Որ միշտ կանաչեն Մեր դաշտն ու այգին. Լցրե'ք, ընկերնե'ր... Գովե'նք դարեդար Աշխատանքն արդար, Մեր մեծ աշխարհի Արևը պայծառ. Լցրե'ք, ընկերնե'ր... Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 10, 2003 Author Report Share Posted October 10, 2003 Գայանե ջան, կներես, որ միանգամից բան եմ խնդրում :lol: : Լսիր, մի հատ մոտդ նայիր, երբ որ ժամանակ կունենաս, " Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ" երգը կլինի՞: Մեռա փնտրելով, չեմ գտնում: Սա կամ գուսանական երգ է, կամ էլ Շիրազն է խոսքի հեղինակը: Բայց չեմ գտնում, ոչ մի կերպ: Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 10, 2003 Report Share Posted October 10, 2003 (edited) Et ko hamar a ush. Indz mot der 14:22-a Es twitn asac dra erajhshtutyuny chgitem , lavne? Edited October 10, 2003 by Gayane Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 10, 2003 Report Share Posted October 10, 2003 (edited) Լսի այս ի՞ նչ "կրակը" գցիր ինձ : : Հիմա ամբողջ օրը "Անին է" գլխիս մեջ:Չէ բառերը չունեմ , հույսս դու ես դու ես հիշել դու էլ ճարի : : :lol: հա պաշտոն էլ մի տուր!!! Քո առաջնորդությամբ սիրելիս ,դու չլինեիր այսքան լավ երգ խոմ չէ՞ինք երգի? Edited October 26, 2003 by Satenik Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 11, 2003 Author Report Share Posted October 11, 2003 Գնում եմ աշխատանքի, էս անուշ Էրեբունի-Երևան օրով... Ի դեպ, շնորհավոր, երևնուհի ջան: Բոլորին շնորհավորում եմ: Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 11, 2003 Report Share Posted October 11, 2003 Ես էլ միանում եմ շնորհավորանքներիտ ,բոլոր ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐ!Աստված տա մի օր բոլորս ,դուրս եկածներս վերադառնանք Quote Link to post Share on other sites
DavidAnhakht Posted October 11, 2003 Report Share Posted October 11, 2003 "Sari Sirun Yar"-i erazhshtutiun@ anmahakan-a...Im kartsikov, sa haykakan zhoghovrdakan 5 amenageghetsik ergerits mekn a... Miak xoskerov tarberak@ vor@ yes lsel em, da mi hat Fransiakan xmbi katarmamb er-irank er xosker@ aghavaghum ein, hetevabar ban chei haskanum. Hima, ko hognutiamb, tshisht xosker@ angir gitem. Vor gam Yerevan myus amar, knvagem ko hamar-klses. Quote Link to post Share on other sites
DavidAnhakht Posted October 11, 2003 Report Share Posted October 11, 2003 Աստված տա մի օր բոլորս ,դուրս եկածներս վերադառնանք Yes tarin mek veradarnum em, isk motavorapes 4-5 taruts ksksem tarin 6 amis antskatsnel Yerevanum. Все возвращается на круги своя. Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 11, 2003 Report Share Posted October 11, 2003 "Sari Sirun Yar"-i erazhshtutiun@ anmahakan-a...Im kartsikov, sa haykakan zhoghovrdakan 5 amenageghetsik ergerits mekn a... Miak xoskerov tarberak@ vor@ yes lsel em, da mi hat Fransiakan xmbi katarmamb er-irank er xosker@ aghavaghum ein, hetevabar ban chei haskanum. Hima, ko hognutiamb, tshisht xosker@ angir gitem. Vor gam Yerevan myus amar, knvagem ko hamar-klses. Անպայման :Իսկ որոնք են մնացաց 4 երգերը ? ՈՒ ի՞նչ ես նվագում Quote Link to post Share on other sites
DavidAnhakht Posted October 11, 2003 Report Share Posted October 11, 2003 Oyagh vitchakum - gitar; ete mi kich xmem - dashnamur. Mnatsats 4 erg@ optional-a (amen meki hamar iran@). Mi xndrank el unem dzez, Satenik-jan u Gayane-jan. Karogh ek "Anush" opera-i meji "Hambardzum Yayla"-i khosker@ gtnek? Te che yes menak araji 8 togh@ gitem. Nakhapes shnorhakal em Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 11, 2003 Report Share Posted October 11, 2003 (edited) Oyagh vitchakum - gitar; ete mi kich xmem - dashnamur. Im mot hakarakne :lol: Edited October 11, 2003 by Gayane Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 11, 2003 Author Report Share Posted October 11, 2003 ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ "Անուշ" օպերայից Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան, Զուգել են հանդեր նախշուն գորգերով. Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան, Վիճակ հանելու, աշ######ժ երգերով: Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Լավ օրեր, յայլա, Յայլա ջան, յայլա: Երգ ու բույր խառնած, Թև թևի տված, Զուգում են լեռներ, Ծաղիկ են քաղում, Ծաղկի հետ խաղում Ինչպես թիթեռներ: Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Լավ օրեր, յայլա, Յայլա ջան, յայլա: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 11, 2003 Author Report Share Posted October 11, 2003 ԱՂՋԻ ԲԱԽՏԱՎՈՐ "Անուշ" օպերայից Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի Աղջի, բախտավոր, Երնե՜կ քու սերին, Քու սարի սովոր Սև-սև աչքերին: (2) Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Սեր օրեր, յայլա, Յայլա ջան, յայլա: Մեռնեմ գարունքիդ, Ծաղկած գարուն ես, Սարի պես մեջքիդ Կանգնած յար ունես: (2) Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Սար-յարեր, յայլա, Յայլա ջան, յայլա: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 11, 2003 Author Report Share Posted October 11, 2003 ԱՄՊԻ ՏԱԿԻՑ "Անուշ" օպերայից Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում, Էն ո՞ւմ յարն է նըստած լալի, Հոնգուր-հոնգուր էն սարում: Ա'յ պաղ ջրեր, զուլալ ջրեր, Որ գալիս եք սարերից, Գալիս անցնում հանդ ու չոլեր, Յարս էլ խմե՞ց էդ ջրից: Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ Վառված սիրտը իմ յարի, Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ Անքուն ցավը ջիգյարի: - Աղջի քո յարն եկավ անցավ, Վառված, տարված քո սիրով, Էրված ջիգյարն եկավ անցավ, Չըհովացավ պաղ ջրով: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 11, 2003 Author Report Share Posted October 11, 2003 ԱՂՋԻ ԱՆԱՍՏՎԱԾ "Անուշ" օպերայից Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի Աղջի անաստված, նըստիր վրանում, Ի՞նչ ես դուրս գալիս խելքամաղ անում, (2) Աշուղ ես շինել, չեմ հագստանում: Խաղեր կապելով, Չոլեր չափելով, Ոչխարըս անտեր, Ընկել եմ հանդեր: (2) Աման, էրեցիր սիրտըս քո սիրով, Ոտըս կապեցիր թել-թել մազերով, Էլ չեմ դիմանա, կըփախցնեմ զոռով: Ա'յ սարի աղջիկ, Ա'յ սիրուն աղջիկ, Ա'յ դու կարմրաթուշ, Թուխամազ Անուշ: (2) Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան` Արին կըթափեմ ես գետի նման, Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման: Ա'յ սև աչքերով, Այ ծով աչքերով, ՈՒնքերըդ կամար, Աղջիկ քեզ համար... (2) Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 11, 2003 Author Report Share Posted October 11, 2003 ԱՍՈՒՄ ԵՆ ՈՒՌԻՆ "Անուշ" օպերայից Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի Ասում են` ուռին Աղջիկ էր ինձ պես, Մընում էր յարին, ՈՒ չեկավ նա տես: (2) Խեղճը դողալով` Անհույս կըռացավ, Դարդից չորացավ, ՈՒռենի դարձավ: (2) Ջըրերի վրա Գըլուխը կախած Դեռ դողում է նա, ՈՒ լալիս կամաց: (2) ՈՒ ամբողջ տարին Մի միտք է անում, Թե յարը յարին Ո՜նց է մոռանում... (2) Ոնց է մոռանում... Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 12, 2003 Report Share Posted October 12, 2003 Գիտես չէ Սաթենիկ համաշխարային շուխուր եմ գցել ,փնտրելով "Անիի "բառերը : Չկա:Ոչ մեկ չի իմանում Quote Link to post Share on other sites
Taragir Posted October 12, 2003 Report Share Posted October 12, 2003 ԶԱՐԹԻ՛Ր, ԼԱՈ Խեղճ մշեցին մընաց լալով, Հեռու երկրներ ման գալով. Մեռավ թուրքի պարտքը տալով, Զարթի՛ր, լաո, մռնիմ քըզի: Չուր ե՞րբ մընամ էլու դռներ, Էրթամ գտնեմ զիմ խեղճ գառներ. Սուքեմ զիմ բախչի ծառեր, Զարթի՛ր, լաո, մռնիմ քըզի: Գրող տանի քուրդ Հասոյին, Որ ըսպանեց ջոջ Ափոյին. Իլաջ մացեր Արաբոյին, Զարթի՛ր, լաո, մռնիմ քըզի: Սևիլ, շիվար մացած հայեր, Եղած անտուն, բնավ հավքեր. Սուլթան կուզե ջնջե մըզի, Զարթի՛ր, լաո, մռնիմ քըզի: Հո չխանգարեցի՞ Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 13, 2003 Author Report Share Posted October 13, 2003 Հո չխանգարեցի՞ ընդհակառակը Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.