Satenik Posted August 17, 2003 Report Share Posted August 17, 2003 ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ - 4-5 դդ. եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ: Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից: Որդին է Ներսես Մեծ հայրապետի և Վարդան Մամիկոնյան իշխանի դուստր Սահանդուխտի: Ծնվել է 348 թ.: Ստացել է բազմակողմանի կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի բարձրակարգ դպրոցներում: Փայլել է օտար լեզուների (հունարեն, ասորերեն, պարսկերեն) իր իմացությամբ: Եպիսկոպոս ձեռնադրևելով՝ 60 աշակերտներով կրոնավորել է Վաղարշապատում, ծավալել հոգևոր-մշակութային գործունեություն: 387 թվականից եղել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեզ լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ 5-րդ արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել Տարոնի Աշտիշատում: Անգնահատելի է Սահակ Պարթևի ծառայությունը հայոց գրերի ստեղծման, հայալեզու դպրոցի հիմնադրման և ազգային գրավոր մշակույթի ձևավորման ու զարգացման գործում: Նա եղել է պարագլուխը ավագ թարգմանիչների, ծրագրավորած ուղղություն տվել նրանց հսկայածավալ աշխատանքին՝ բացառիկ դեր կատարելով Աստվածաշնչի, եկեղեցու սուրբ հայրերի ստեղծագործությունների, եկեղեցական-արարողական գրականության թարգմանության բնագավառում: Սահակից պահպանվել են կանոնական գրվածքներ և թղթեր: Մեծ է նրա ներդրումը շարականագրության մեջ: *** զԳալուստ Քո, Քրիստոս, այսօր յԵրուսաղէմ` նոր եկեղեցի սուրբ, Յաղթական երգով բարեբանեմք` Օրհնեալ եկեալ անուամբ Տերառն: Որ վասն մերոյ փրկութեան` յԱւանակի նստիլ յանձն առեր Ընդ մանկունսն բարեբանեմք Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն: Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի Քո անշարժ պահեա Եւ զերկրպագուս անուանդ Քում Պահեա ի խաղաղություն: Quote Link to post Share on other sites
Satenik Posted August 17, 2003 Author Report Share Posted August 17, 2003 http://www.vehi.net/istoriya/armenia/saak.html http://www.armeniancatholic.ru/ru/library/.../saints/21.html Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 17, 2003 Author Report Share Posted September 17, 2003 *** Թագաւոր գոլով քո յաշխարհ, Մտեր ի քաղաքն Երուսաղէմ. Նստեալ ի վերայ հողեղէն նոր յաւանակի, Կոչել զհեթանոսս յերկրպագութիւն: Ծերքն ոստովք ձիթենեօք, Եւ տղայք ոստովք արմաւենեօք Եւ երամ-երամ դասուքն աղաղակէին` Ովսաննա, օրհնեալ եկեալ ի յանունն Տեառն: Ցնծացաւ սուրբ Սիօվն, Բերկրեցան սուրբ եկեղեցիք. Եւ խնդութեամբ բազմաւ` ելին ընդ առաջ, Օրհնէին զգալուստ քո, Փրկիչ, յաշխարհ: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 14, 2003 Author Report Share Posted November 14, 2003 *** Յորժամ եկն Յիսուս Երուսաղէմ ի քաղաքն, Ընդ առաջ ելին ծերքն` Ոստովք ձիթենեօք Եւ զաստուածորդին փառաւորէին: Ի լեռնէ Ձիթենեաց` Տարածանէին մանկունքն զհանդերձս իւրեանց. Եւ ոստս ի ծառոց Բերեալ մատուցանէին Աստուածորդւոյն` սուրբ թագաւորին: Ոստովք և տերևեալ ձիթենեօք Եբրայեցւոց մանկունքն որհնէին` ՈՒրախ լեր, Երուսաղէմ քաղաք, Եւ ցնծա, Սիօվն, Մայր եկեղեցի: Quote Link to post Share on other sites
СААРЯН Posted November 22, 2003 Report Share Posted November 22, 2003 Իսկ գիտե՞ք , որ Սահակ Պարթեւը ծագումով պարսիկ էր եւ ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին: Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 1, 2004 Author Report Share Posted December 1, 2004 Սահարյան, Սահակ Պարթևի կենսագրությունը տեղադրեցի վերևում, կարող եք կարդալ: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 20, 2006 Report Share Posted June 20, 2006 Ի յարութեան յաւուր գալստեան փրկչին, Տարածանէին մանկունքն զհանդերձս Եւ անդադար ձայնիւ օրհնէին` Օրհնեալ եկեալ անուամբ տեառն: Ոստս ի ծառոց բերեալ մատուցանէին Աստուածորդւոյն առ ճանապարհաւն. Եւ անդադար ձայնիւ օրհնէին` Օրհնեալ եկեալ անուամբ տեառն: Ի ծերոց բղխեալ օրհնութիւն Եւ ի տղայոց` փառաբանութիւն. Եւ անդադար ձայնիւ օրհնէին` Օրհնեալ եկեալ անուամբ տեառն: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 20, 2006 Report Share Posted June 20, 2006 Այսօր գալով ի Բեթանիայ, Քո ամենազօր հրամանաւդ Ձայնեցեր Ղազարու, Եւ դողացաւ մահ, Դժողք պարտեցաւ, Ապականութիւն լուծաւ, ԿԵնդանարա'ր Քրիստոս, Կեցո' ըզմեզ: Այսօր գալով ի Բեթանիայ, Զքո զաշխարհակեցոյց Սուրբ զյարութիւնդ Յառաջագոյն ծանուցեր` Անապականբար կոչմամբ Զչորեքօրեայն ի թաղմանէ, Կենդանարա'ր Քրիստոս, Կեցո' ըզմեզ: Այսօր գալով ի Բեթանիայ, Եբրայեցւոց մանկունքն Սքանչացեալ ասէին` ԸզՄարիամու զեղբայրըն Ի թաղմանէ յարուցեալ` Որդւոյն Մարիամու. Կենդանարա'ր Քրիստոս, Կեցո' ըզմեզ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.