Jump to content

Հոգեբանական ծառայությունները Հայաստան&#1


Recommended Posts

Guest Guest12568

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ՈՒ ԾԱՆՈԹՆԵՐԸ

Երեւանի ոչ անհայտ փողոցներից մեկում է ապրում «էքստրասենս» Հակոբը: Նրա տան մոտ, առավոտից իրիկուն, մարդկանց հերթ է, որ ձգվում է մինչեւ մայթեզր: Ընդամենը 1000 դրամ վճարելով մարդիկ միջին տարիքի արհեստավարժ խաբեբային են հանձնում իրենց գաղտնիքներն ու պրոբլեմները եւ բավարարված դուրս գալիս այնտեղից: Այո, որքան էլ զարմանալի է, մեծ մասը գոհ է Հակոբի ծառայություններից: Իսկ վերջինս, մոմ թափելուց ու զանազան օյինբազություններից զատ որոշակիորեն տիրապետում է նաեւ հոգեբանական հմտությունների եւ ամենատարբեր տարիքի (այցելուների մեջ զարմանալիորեն շատ էին նաեւ երիտասարդ տղաներն ու աղջիկները) մարդկանց ցավ ու դարդի վրա հաջողությամբ աճպարարություն անելով` օրական գրպանն է դնում կլորիկ գումարներ: Սա, իհարկե, հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց մոլորեցնելու համեմատաբար անմեղ ճանապարհ է: Շառլատաններից ու դիլետանտներից զատ նրանց հաջողությամբ որսում են ամեն քայլափոխի վխտացող եհովականներն ու տարաբնույթ աղանդները:

Կլինիկական հոգեբանությունը սովորաբար զարգանում է հասարակության ճգնաժամային պահերին, երբ մարդիկ զանգվածաբար դառնում են սոցիալական, տնտեսական դժվարությունների, արտակարգ պատահարների ու աղետների կամ պարզապես անկատար հասարակության զոհերը: Պարզության համար ասենք, որ կլինիկական հոգեբանն այն մասնագետն է, որ ի տարբերություն հոգեբույժի, առանց դեղորայքի, զուտ հոգեբանական մեթոդներով ու հնարքներով, կարողանում է հետազոտել ու ներգործել մարդու վրա եւ հանել ընկճվածությունից, մտասեւեռումից, չի թողնում, որ այդ վիճակը խրոնիկական դառնա: Հոգեբանին այցելությունը մարդուն կարող է հետ պահել ճակատագրական իրադարձություններից, ընդհուպ ինքնասպանությունն ու հոգեկան որեւէ հիվանդություն` փսիխոզ կամ շիզոֆրենիա վաստակելու հավանականությունը:

Այժմ քաղաքակիրթ արեւմուտքում այդ ծառայությունները հոգեբանական խնդիրները լուծելու սովորական ճանապարհ են եվրոպացու ու ամերիկացու համար, եւ նրանք դրանց դիմում են ինչպես սովորական բժշկի: Հոգեբանական ծառայություններն այստեղ լայնորեն օգտագործվում են նաեւ բանակում: Հատկապես պատերազմների դեպքում, հատուկ ներշնչանքների միջոցով զինվորների ոգին են բարձրացնում:

Հայաստանում հոգեբանական ծառայություններ առաջացան երկրաշարժից հետո, եւ ինչպես ստեղծվել էին, այնպես էլ վերացան: Այժմ դրանցից 5-6-ն են մնացել: Բայց այս մասնավոր ծառայություններն անարդյունավետ են գործում: Այս կարգի ծառայություններ ունենալու ավանդույթը խորթ է մեր ազգային մտածելակերպին:

Հայերս հոգեբանական բուժման հարցը ավանդաբար լուծում ենք այլ կերպ` մեր բարեկամների, մտերիմների, հարազատների հետ կիսվելով: Նրանք սովորաբար համբերատարությամբ լսում են մեր դարդ ու ցավը եւ տեղին կամ անհարկի խորհուրդներ տալիս: Սակայն անվճար հոգեբանական խորհրդատվություն տվող մերձավորների քանակը Հայաստանում աստիճանաբար նվազում է: Եվրոմիության հեռանկարը մոտենալու հետ խզվում են ավանդական կապերը, եւ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը մնում է միայնակ: Մենք այլեւս հրաժարվում ենք նույնիսկ մերձավոր հարազատին վշտակցել` լրացուցիչ բացասական լիցքեր ու լարվածություն չստեղծելով մեզ համար: Արեւմուտքում տիրող բարքերն աստիճանաբար ներխուժում են նաեւ Հայաստան: Մինչդեռ հոգեբանական սուր աջակցության կարիք մարդն իր կյանքի որեւէ փուլում անպայման զգում է: Հոգեբանների համոզմամբ, նույնիսկ եթե մարդու կյանքում արտակարգ պատահարներ չեն լինում, տարիքային ճգնաժամեր, այնուամենայնիվ, 90 տոկոսն ապրում է 20-30, 30-40, 40-55, 55-65 անցումային շրջաններում: Դրանց հետեւանքը ոչ միայն ֆիզիոլոգիական փոփոխություններն են: Մարդը դառնում է բոլորովին այլ անհատ` փոխվում է նրա պահանջմունքների համակարգը, եւ նա պիտի հարմարվի նոր իրադրությանը: Բացի այդ, մասնագետների ասելով, Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ մարդ տառապում է դեպրեսիայով:

Հոգեբանական ծառայությունների տեղքայլը նաեւ ամենապարզ պատճառն ունի:

Սոցիալական պայմանների հետ կապված, մարդիկ նույնիսկ բժշկի դիմում են ծայր անհրաժեշտության դեպքում, ուր մնաց՝ հոգեբանի: Եղած ծառայությունների գներն էլ թեեւ բազմազան, բայց էժան չեն, ասենք, մեկ այցը 5 հազար դրամ: Հոգեբանական աջակցության համայնքային կենտրոնի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանն ասում է, որ իրենց կենտրոն ամեն օր դիմում է 13 մարդ, այնքան, ինչքան իրենք կարող են: Նա համոզված է, որ հնարավորության դեպքում այցելուների թիվը շատ ավելին կլիներ: Խնդիրը պարզ է. կենտրոնը գործում է դրամաշնորհով, անվճար, եւ մարդիկ սիրով գալիս են այստեղ:

«Այս ոլորտում ֆինանսական ներդրումների անհրաժեշտությունը դեռեւս հստակ չի գիտակցվում: Ընդհանրապես գործարարները չեն էլ մտածում այս մասին, եկամտաբեր ոլորտ չէ: Բայց ժողովուրդն սկսել է ավելի շատ դիմել, սկսել է հասկանալ: Սակայն կազմակերպված ծառայություն, որը մշակի որոշակի ստանդարտներ, կրի որոշակի պատասխանատվություն, չկա», ասում է կլինիկական հոգեբանության մասնագետ Սամվել Խուդոյանը: Հոգեբանական ծառայությունների դաշտը նաեւ օրենսդրական կարգավորվածություն չունի, հոգեբանի կարգավիճակի, նրա որակավորման հետ կապված օրինագծերի նախագծեր կան, բայց ԱԺ չեն հասել: Հետեւանքը նաեւ առանց լիցենզիաների, կամայական գործունեությամբ զբաղվող դիլետանտների առատությունն է:

Սամվել Խուդոյանը 2 հետաքրքրական փաստ է նշում իր այցելուների մասին: Վերջին շրջանում նրան շատ են դիմում կազինոների հաճախորդները, 15-25, 40 տարեկան անձինք, որոնք վարակվել են խաղամոլության ախտով: Այդ կարգի կախվածությունները հաճախ հեշտությամբ ոչնչանում են հիպնոսի կիրառմամբ: Հոգեբանի համոզմամբ, այս կարգի պրոբլեմները պայմանավորված են մանկական դիրքորոշումների, մանկական մտածելակերպի պահպանումով հասուն մարդու մեջ, երբ նա, ինչպես երեխա ժամանակ, երազում է մեծ գումարներ շահել: Չնայած այդ մարդկանց մեջ կան կիրթ, ինտելեկտուալ մարդիկ, բայց դա էլ չի խանգարել, որ նրանք պահպանեն հեքիաթներին հավատալու սովորությունը:

Մյուս նորույթը քաղաքական գործիչների նորահայտ ուշադրությունն է ոլորտին: Այո, ինչքան էլ ասենք, որ մեր կուսակցություններն անկատար են, պարզվում է, դրանցից շատերը դիմում են քաղաքական գործունեության արդյունավետության այս նորագույն մեթոդին: Քաղաքական հոգեբանությունը ամբողջ աշխարհում ընդամենը 40-50 տարվա պատմություն ունի: Գալիք ընտրություններով շատ ավելի մտահոգ գործիչներից ոմանք հոգեբանին այցելում են` ուսումնասիրելու ընտրազանգվածի վրա ներգործության, ընտրարշավների, փիարի կազմակերպման մեխանիզմները: Թե որ գործիչներն ու կուսակցություններն են դրանք, հոգեբանը, բնականաբար, չասաց:

Մի խոսքով, հոգեգիտության ինստիտուտի զարգացման հեռանկար Հայաստանում այնուամենայնիվ, երեւում է: Արդեն 5 տարի պետական համալսարանում եւ մասնավոր բուհերում հոգեբանության ֆակուլտետներ են բացվել: Այս տարի համալսարանի մագիստրատուրայի բաժնում կլինիկական հոգեբանության կուրս է բացվելու: Իսկ ընդհանրապես, մասնագիտական դիտարկմամբ, մեր հարեւանների համեմատ (Ադրբեջան, Վրաստան) հոգեբանական ծառայությունների զարգացման մակարդակը մեզ մոտ ավելի բարձր է:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Link to post
Share on other sites

Հայերի մոտ շատ է արմատացած " ես հո գիժ չեմ, որ դիմեմ հոգեբանի" սխալ մտածելակերպը: Գերադասում են դիմել ամեն տեսակի վհուկների ու շառլատան էքստրասենսների, քան հոգեբանի, և դա գալիս է ինֆորմացիայի բացակայությունից:

Մի խոսքով, հոգեգիտության ինստիտուտի զարգացման հեռանկար Հայաստանում այնուամենայնիվ, երեւում է:

Առաջընթացը շատ դանդաղ է տեղի ունենում : Պետք չէ մխիթարվել, որ տարածաշրջանում համեմատական կարգով, մեզ մոտ հոգեբանությունը մի քիչ զարգածած է: Մեզ մոտ պետք է վազելով առաջ գնան, որ միջազգային մակարդակին գոնե մոտենան

Link to post
Share on other sites

Հայերի մոտ շատ է արմատացած " ես հո գիժ չեմ, որ դիմեմ հոգեբանի" սխալ մտածելակերպը: Գերադասում են դիմել ամեն տեսակի վհուկների ու շառլատան էքստրասենսների, քան հոգեբանի, և դա գալիս է ինֆորմացիայի բացակայությունից:

Առաջընթացը շատ դանդաղ է տեղի ունենում : Պետք չէ մխիթարվել, որ տարածաշրջանում համեմատական կարգով, մեզ մոտ հոգեբանությունը մի քիչ զարգածած է: Մեզ մոտ պետք է վազելով առաջ գնան, որ միջազգային մակարդակին գոնե մոտենան

Համաձայն եմ, և կածում եմ որ արաջին քայլ միջազգաին մասնագետների հետ համագորցակցումն ե

Link to post
Share on other sites

Իհարկե անհրաժեշտ է զարգացնել, բա ոնց: Ինչպես կարելի է առանց հոգեբանների ապրել, բա բռնաբարությունների, ինցեստի, ամուսնալուծությունների, և այլ "զարգացած" արևմտյան երևույթների թիվը չհասցնե՞նք "միջազգային" մակարդակի:

Ամոթ չի? Սկի մի հանրահայտ սերիական մարդասպան-մանյակ ել չունենք...

Երբվանի՞ց, հայ տղանմարդը (կինը) իր անձնկան պրոբլեմները չի կարողացել լուծել, որ հիմա այդքան անհրաժեշտ է հոգեբանութան զարգացումը Հայաստանում: Հայկական ընտանիքը ամբողջ աշխարհում անալոգ չունի, իսկ մեզ համար մեր մեծերից լավ հոգեբան չկա և չի կարող լինել:

«Էքստրասենսների» մոտ առաջացած հերթերի, և մնացածի մասին ինֆորմացիան իրականությանը ուղղակի չի համապատասխանում: Ոչ մի լուրջ ազդեցություն նրանք չունեն հասարակության վրա:

Link to post
Share on other sites

Վահագ ջան հոգեբանները ընտանեկան խորհրդատուներ չեն, ոչ էլ ընտանեկան կամ սիրային պրոբլեմները լուծողներ:ՈՒրիշ բան եթե դու ես էդպես կարծում :huh: : Եվ կամ ինչո՞ւ ես ընկնում ծայրահղությունները գիրկը, քո ասելով հոգեբանությունը որ զարգանա, ուրեմն չեղած տեղից կհայտնվեն մանյակներ, բռնաբարողներ, այլ տեսակի հանցագործներ ու հանկարծ խաղաղ ընտանքիը կքայքայվի՞ :blink: : Էտ հոգեբանությունը լրիվ թարս ներկայացրիր

Քեզանից չէի սպասում նման մոտեցում: :/

Link to post
Share on other sites

Վահագ ջան հոգեբանները ընտանեկան խորհրդատուներ չեն, ոչ էլ ընտանեկան կամ սիրային պրոբլեմները լուծողներ:ՈՒրիշ բան եթե դու ես էդպես կարծում :huh: :Էտ հոգեբանությունը լրիվ թարս ներկայացրիր

Քեզանից չէի սպասում նման մոտեցում: :/

Արաքս ջան ինչու՞ ես զարմանում: Ահա.

Այժմ քաղաքակիրթ արեւմուտքում այդ ծառայությունները հոգեբանական խնդիրները լուծելու սովորական ճանապարհ են եվրոպացու ու ամերիկացու համար, եւ նրանք դրանց դիմում են ինչպես սովորական բժշկի:

Այստեղ ել նայի.

Հայերս հոգեբանական բուժման հարցը ավանդաբար լուծում ենք այլ կերպ` մեր բարեկամների, մտերիմների, հարազատների հետ կիսվելով: Նրանք սովորաբար համբերատարությամբ լսում են մեր դարդ ու ցավը եւ տեղին կամ անհարկի խորհուրդներ տալիս: Սակայն անվճար հոգեբանական խորհրդատվություն տվող մերձավորների քանակը Հայաստանում աստիճանաբար նվազում է:

Չի՞ նշանակում, որ հենց իմ նշած հոգեբանական գործունեության մասին է խոսքը:

Բողոքում են նրանից, իբր հայերս սկսել ենք տարբեր տեսակի շառլատանների և էքստրասենսների ծառայություններից օգտվել, և առաջարկում զարգացնել հոգեբանության այս ոլորտը:

Չհասկացա, թե որտեղ եմ սխալվել... :no:

Իհարկե, ի նկատի չունեի ամբողջ հոգեբանությունը, որպես այդպիսին: Դեմ եմ հենց այս "քաղաքակիրթ" երևույթների զարգացմանը Հայաստանում, վերը նշված պատճառներով:

Եվ կամ ինչո՞ւ ես ընկնում ծայրահղությունները գիրկը, քո ասելով հոգեբանությունը որ զարգանա, ուրեմն չեղած տեղից կհայտնվեն մանյակներ, բռնաբարողներ, այլ տեսակի հանցագործներ ու հանկարծ խաղաղ ընտանքիը կքայքայվի՞

Մի օրինակ պատմեմ, տես ինչի մասին էր խոսքը:

Մեր ծանոթների (չերեզ-չերեզ) մի ընտանիք, Ֆրանսիայում բնակվող, բախվեց սենց մի պրոբլեմի հետ: Մայր և աղջիկ (15 տարեկան) վիճում են, այն հողի վրա, որ մայրը չի ցանկանում տեսնել իր դստերը արաբների շրջապատում: Հիմա չեմ իմանում ոնց, ինչ որ այա, էդ աղջիկը դրանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է լինում: Մայրը ասում է, բարկանում է, գոռում-գոչում, պատժում, վերջը, սովորական ընտանեկան պրոբլեմներ: Մի սիրուն օր, երեխան (տեղացի մի "բարեկամի" խորհուրդով) այցելում է հոգեբանի... Էս ապուշն էլ, երեխային համոզում է, որ նա ինքնուրույն անձնավորություն է, ոչ ոք իրավունք չունի նրա ազատությունը սահմանափակելու, մայրը շատ է իր վրա վերցնում, և էլ չեմ իմանում ինչեր: Գործը հասնում է նրան, որ այդ 15 տարեկան ՀԱՅ աղջնակը դատի է տալիս սեփական մորը և շահում է այն... Արդյունքում մայրը մի կլորիկ գումար է վճարում իր իսկ դստերը...

Պաճառը վեճի հիշու՞մ ես: Էս էլ քեզ հոգեբանական միջամտութուն ընտանեկան խնդիրներում...

Արաքս ջան, մարդու ցանկացած անձնական հոգեբանական պրոբլեմ այս կամ այն կերպ կապված է կամ ըտանիքի, կամ ընկերների, կամ էլ այլ մտերիմ (և ոչ այնքան) մարդկանց հետ:

Էլ չեմ ասում, հոդվածում տեղ գտած տարբեր ախմախությունների մասին, ինչպիսիք. "ամեն 4-րդը դեպրեսիվ է", "բոլորը շատ են ուզում, բայց չեն կարողանում", "խորհուրդ տվողների քանակը Հայաստանում աստիճանաբար նվազում է"....

Link to post
Share on other sites

Վահագ ջան ես էլ նկատեցի հոդվածի բազմաթիվ անհեթեթ մտքերը : Եվ այլևս չեմ զարմանում , երբ լսում եմ ( կարդում) " քաղաքակիրթ արևմուտքի" և այնտեղ ընդունված բարքերի մասին հայկական հեքիաթները: ( Նկատած կլինես մեզ մոտ ամեն մի խատառակության տարածումը միանգամից համարվում է արևմուտքի ազդեցություն, բայց այնուհանդերձ մագնիսի նման ձգվում են դեպի այդ խայտառակ արևմուտք) : Հոգեբանությունը մարդու հոգու, ներաշխարհի , անհատականության հետ կապված գիտությունն է , իսկ այդ նշվածները առանց շրջապատի, ազգայինի.... և այլնի ազդեցության չեն կարող ձևավորվել: Հետևաբար, երբ ես ասում եմ, որ Հայաստանում հոգեբանության ասպարեզում պետք է առաջընթաց կատարվի ( կարծիքս կապվածը չէ վերևի հոդվածի հետ), նկատի չունեմ, որ պետք է դրսի բարքերը ներմուծվեն Հայաստան ու անտեսվի մեր հայկական մենթալիտետը : Այստեղ խոսքը գնում է հոգեբանության զարգացումը և միջազգայինին հասնելը որպես գիտություն , այլ ոչ թե դրա կիռառման ու դեպի իր հանդեպ ունեցած վերաբերմունքի 100%-անոց կրկնօրինակումը: Եթե քիչ ընկնենք արևմուտքի բարքերի հետևից ( ի դեպ որոնց նկարագրումը ինչպես միշտ շատ են չափազանցված ու աղավաղած), մենք ավելի ճիշտ ու մեզ հարմար կարող ենք կիրառել մեր ունեցածը:

Ինչ վերաբերում է քո ֆրանսիահայ ծանոթի հետ կատարված դեպքին: Գիտես դատել չերեզ-մերեզ հասածով սխալ է, մինչև բերնե-բերան գա , ծեղն արդեն գերան դարձած կհասնի քեզ: Բացի այդ դու լսել ես կողմերից միայն մեկին , դա բավական չէ (բուն պրոբլեմը շատ խորն է)... Համ էլ մեկ անհաջող դեպքի պատճառով պետք չէ ընդհանրացնել ու նման ձևով վերաբերվել ամբողջ հոգեբանությանը: Քի՞չ են պատահում սխալ ախտորոշումներ, անհաջող վիրահատություններ... հիմա ի՞նչ մարդկանց ասենք ՝ " էս էլ ձեզ բժշկական միաջմտությունը առողջական հարցերում, ձեզ ո՞վ էր ասում գնայիք դանակի տակ ընկնեիք" ու սկսենք թերահավտորեն վերաբերվել նաև բժիշկների՞ն:

Հոգեբանությունն էլ չի սահմանափակվում ( կամ սահմանվում) ընտանեկան հարցերում խորհրդատվություններով : Ախր դա էնքան ծավալուն գիտությունն է, ինչի՞ եք դրա տակ միայն ընտանեկան, ընկերական հարաբերությունների պարզում հասկանում :no:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Հայ կինը .... :ermm:

ուրեմն , հայ տղամարդը այդ երբ չի լուծել իր ֆիզիկական կամ առողջական խնդիրները,որ մեկ էլ դիմի ...ասենք սեքսապատալոգին կամ սեռական վարակների համար ստուգման անցնի :ermm: ...

ուրեմն ինչ?...այդ ճուղերն էլ ՀՀ ում փակեն?

Link to post
Share on other sites

Թեմային վերաբերվող ևս մեկ հոդված

ՀՈԳԵԲԱՆԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է

Մեր հասարակության լայն շրջանում շարունակում է այն թյուր համոզմունքն իշխել, ըստ որի, հոգեբանությունը ինքնանպատակ եւ վերացական գիտություն է, իսկ հոգեբանի կարիքն ու անհրաժեշտությունը զգացվում է միայն հոգեկան կյանքին առնչվող խնդիրների կարգավորման կամ, որ ավելի զավեշտական է` նրա գիտելիքներն ու կարողությունները կիրարկվում են հոգեկան շեղումներ ունեցող անձանց «հասկանալու» եւ հաջողության դեպքում՝ բուժման համար: Հաշվի առնելով այս հանգամանքը, պետք է արձանագրել, որ մեր հանրությունը մեղմ ասած` մոլորության մեջ է, որովհետեւ այս պարագայում պարզապես միամտորեն շփոթում է հոգեբանին՝ հոգեբույժի հետ, նույնացնում նրանց մասնագիտական դերակատարումը: Ավելին՝ նույն թյուրիմացությունն է իշխում նաեւ, որքան էլ տարօրինակ լինի, որոշ պետական այրերի մոտ: Այսպես, մի խումբ տեղական հոգեբանների կողմից մեր հանրապետությունում հոգեբանական գիտության անսպառ հնարավորությունները լայնորեն կիրառելու անհրաժեշտությունը վկայող փաստարկները մերժելու այլ պատրվակ չգտնելով, բարձրաստիճան մի պաշտոնյա բառացիորեն հայտարարեց. «Ղարաբաղը հոգեբանի կարիք չի զգում, մեզ մոտ հոգեկան հիվանդներ չկան»: Խորհրդային ժամանակներից մեզ ժառանգություն հասած բոլոր թերությունները պարտակելու, անկախ ոլորտից, մարմաջը շարունակում է կատարել իր ավերիչ դերը: Այսօր էլ մենք ամենաբարձր մակարդակով փորձում ենք անտեսել հետպատերազմյան ժամանակների առանձնահատկությունները՝ ընդգծված լարվածությունն ու տարատեսակ սթրեսներով հագեցած հոգեկան մթնոլորտը: Մեր հասարակությունը հոգեբանի կարիք ունի՞, թե՝ ոչ: Այս հարցի պատասխանը իրավասու նախարարության կողմից տրվել է միանշանակ: Եվ ահա թե ինչպես: ԱրՊՀ մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնից հետեւողականորեն կրճատվել են հոգեբանության տարբեր առարկաների դասաժամերը, իսկ վերջնական արդյունքում՝ 2005-2006թթ. ուսումնական տարվա համար այլեւս չի նախատեսվում հոգեբանական որեւէ խումբ (սակայն պետք է նշել, որ այս տարվա համար նախատեսված է նոր բաժին, այն է՝ «Տարրական կրթություն եւ հոգեբանություն»): Թե որքանով է դա տրամաբանակական՝ դատեք ինքներդ: Տարիներ առաջ հասարակության համար իրավացիորեն անհրաժեշտ համարելով այս ոլորտի գծով համապատասխան մասնագետների պատրաստման գործընթացի մեկնարկը, անտեսվել է, սակայն, մի կարեւոր հանգամանք. չի ստեղծվել կամ ապահովվել այն դաշտը, ուր իրենց ամենօրյա գործունեությունը կարողանային ծավալել արդեն իսկ բարձրագույնի դիպլոմով հոգեբանները: Պարզվում է, որ պետությունը տարիներ շարունակ հսկայական ֆինանսական միջոցներ է ծախսել մասնագետների պատրաստման համար, իսկ այսօր նրանք հայտնվել են հասարակության համար ոչ պիտանիության դաշտում: Բովանդակ աշխարհում, մասնավորապես Եվրոպայում եւ Ամերիկայում, հետզհետե ավելի է կարեւորվում հոգեբանության եւ հոգեբանի դերն ու նշանակությունը: Առաջին հերթին դա պայմանավորված է հասարակական կյանքում տեղի ունեցող անկանխատեսելի զարգացումներով ու ցնցումներով: Այդ երեւույթների ընկալման, վերապրման ու գնահատման, համապատասխան վերաբերմունքի ձեւավորման համար ոչ ստանդարտ իրավիճակում հայտնված անհատը, անկախ իր գրաված դիրքից ու զբաղեցրած պաշտոնից, իր վարքը կանոնակարգելու նպատակով դիմում է ոչ թե բախտագուշակի, այլ պարզապես գերադասում է հաղորդակցվել մասնագետ հոգեբանի հետ, հաշվի առնել նրա խորհուրդները, ձեռնամուխ լինել դրանց կենսագործմանը: Ի դեպ՝ ԱՄՆ քաղաքացիները այնքան են կապված մասնագետ հոգեբանի հետ, այնքան հաճախ են դիմում նրանց աջակցությանը, որ այս երեւույթը վերածվել է կատակախառն հետեւյալ արտահայտության՝ եթե տեսնում ես, որ ամերիկացին որեւէ տեղ է գնում, ուրեմն իմացիր, որ նա գնում է հոգեբանի մոտ կամ վերադառնում է այնտեղից: Բավական մեծ է հոգեբանության դերը ուսուցման եւ դաստիարակության, բժշկության, դատաիրավական համակարգի գործունեության, ընդունելության եւ որակավորման քննությունների իրականացման գործառույթներում: Հոգեբան մասնագետը կարող է անգնահատելի ծառայություն մատուցել, կադրերի ճիշտ ընտրության ժամանակ կռահել, թե առաջադրված թեկնածուներից ով է ի վիճակի աշխատել այս կամ այն պաշտոնում, ով է օժտված համապատասխան ընդունակություններով, ունի ղեկավարելու ձիրք ու շնորհք, բացահայտել մարդկանց բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը՝ պիտանիության աստիճանը՝ համապատասխան գործունեությամբ զբաղվելու համար: Մեր պայմաններում խիստ կարեւոր երեւույթ է աճող սերնդի ճիշտ դաստիարակությունն ու ուսուցումը: Այստեղ իր ամենօրյա ակտիվ միջամտությամբ անմասն չպետք է լինի հոգեբանը: Հայտնի է, որ ուսուցման եւ դաստիարակության հաջողությունը պայմանավորված է ոչ միայն ուսուցման ծրագրերի եւ մեթոդների ռացիոնալ կազմակերպումով, այլեւ սովորողների կազմով: Յուրաքանչյուր դասարանում հաջողությունների հասնող աշակերտների կողքին տեղ են գտնում նաեւ նրանք, ովքեր չեն կարողանում տիրապետել դպրոցական ծրագրերին եւ արգելակում են դասարանի առաջընթացը: Էական է, սակայն, այն փաստը, որ անհաջողությունը ունի տարբեր հիմքեր։ Աշակերտներից ոմանք հետ են մնում ուսման մեջ, որովհետեւ մտավոր հետամնաց են, եւ նրանց ուղեղի թերզարգացածությունը անհնար է դարձնում բարդ նյութի ընկալումը: Նման երեխաները պետք է տեղափոխվեն հատուկ դպրոց: Իսկ եթե լրիվ նորմալ են, բայց նրանց առաջընթացը խոչընդոտվել է հիվանդության կամ այլ պատճառներով պարապմունքներից բացակայելու հանգամանքով, չեն կարողանում հաջողությամբ շարունակել կրթությունը եւ յուրացնել նոր նյութը: Նման երեխաները լրացուցիչ պարապմունքների կարիք են զգում: Ոմանք մատուցվող նյութի յուրացման գործընթացում դժվարությունների են հանդիպում, որովհետեւ ֆիզիկապես տկար են` ոչ հեռու անցյալում լուրջ հիվանդություն տանելու պատճառով: Նման երեխաներն իրենց ուշադրությունը կարող են սեւեռել ընդամենը սահմանափակ ժամանակով: Արագ հյուծվում են եւ ի վիճակի չեն լինում յուրացնել համապատասխան ինֆորմացիան: Այս պարագայում երեխաներին պետք է տրամադրվի հատուկ ռեժիմ: Եվ վերջապես, չորրորդ խումբը դժվարություններ է ունենում այն պատճառով, որ նրանց մոտ առկա են ոչ թե մտավոր, այլ` լոկալ, ֆիզիկական դժվարություններ: Օրինակ` խուլ, համր, կույր եւ այլ պրոբլեմներով երեխաները: Այսինքն՝ նրանք ի վիճակի չեն ժամանակին յուրացնել մատուցվող ինֆորմացիան եւ այդ պատճառով էլ հետ են մնում: Այս երեխաները եւս պետք է տեղափոխվեն հատուկ դպրոցներ: Նկատել ենք, որ նման երեխաների ծնողները, ունենալով յուրահատուկ թերարժեքության բարդույթներ, չեն ընդունում, որ իրենց երեխաները պրոբլեմներ ունեն, հետեւաբար, շատ հաճախ, հիմնականում փորձում են մեղադրել ուսուցիչներին` վերջիններիս «ոչ մտահասության» պատճառով: Նրանք շարունակում են երեխաներին փորձության ենթարկել, իսկ վերջում ինքնագնահատանքի բարձրացման համար դիմում բոլոր միջոցներին` նրանց բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունել տալու համար: Փաստորեն չեն հասկանում, որ դրանով խաթարում են երեխայի հոգեկանը, հետեւաբար եւ` ապագան: Չէ՞ որ հատուկ դպրոցներում նրանք ավելի շատ ուշադրության կարժանանան, ուրեմն եւ՝ կարող են դառնալ լիարժեք եւ հասարակությանը պիտանի քաղաքացիներ: Մանկավարժության ասպարեզում աշխատող հոգեբանը կարող է ժամանակին բացահայտել ուսուցման գործընթացում տվյալ դպրոցականի անհաջողությունների պատճառները: Բացի դրանից՝ նա կարող է ուսուցիչներին, ծնողներին ցույց տալ հայտնաբերված ախտանշանները հաղթահարելու ուղիները: Մեկ առ մեկ չանդրադառնալով բոլոր բնագավառներին, որտեղ խիստ անհրաժեշտ է հոգեբանի դերը, եզրափակվենք հետեւյալով. չպետք է թերագնահատել այն, ինչի մասին քիչ գիտենք կամ չենք ցանկանում իմանալ: Եթե այսօր էական հիմնահարցեր չունենք այդ առումով, չպետք է կարծել, թե դրանք անխուսափելի են:

http://www.armtown.com/news/am/aza/20050726/2328/

Link to post
Share on other sites

Վահագ ջան ես էլ նկատեցի հոդվածի բազմաթիվ անհեթեթ մտքերը : Եվ այլևս չեմ զարմանում , երբ լսում եմ ( կարդում) " քաղաքակիրթ արևմուտքի" և այնտեղ ընդունված բարքերի մասին հայկական հեքիաթները: ( Նկատած կլինես մեզ մոտ ամեն մի խատառակության տարածումը միանգամից համարվում է արևմուտքի ազդեցություն, բայց այնուհանդերձ մագնիսի նման ձգվում են դեպի այդ խայտառակ արևմուտք) : Հոգեբանությունը մարդու հոգու, ներաշխարհի , անհատականության հետ կապված գիտությունն է , իսկ այդ նշվածները առանց շրջապատի, ազգայինի.... և այլնի ազդեցության չեն կարող ձևավորվել: Հետևաբար, երբ ես ասում եմ, որ Հայաստանում հոգեբանության ասպարեզում պետք է առաջընթաց կատարվի ( կարծիքս կապվածը չէ վերևի հոդվածի հետ), նկատի չունեմ, որ պետք է դրսի բարքերը ներմուծվեն Հայաստան ու անտեսվի մեր հայկական մենթալիտետը : Այստեղ խոսքը գնում է հոգեբանության զարգացումը և միջազգայինին հասնելը որպես գիտություն , այլ ոչ թե դրա կիռառման ու դեպի իր հանդեպ ունեցած վերաբերմունքի 100%-անոց կրկնօրինակումը: Եթե քիչ ընկնենք արևմուտքի բարքերի հետևից ( ի դեպ որոնց նկարագրումը ինչպես միշտ շատ են չափազանցված ու աղավաղած), մենք ավելի ճիշտ ու մեզ հարմար կարող ենք կիրառել մեր ունեցածը:

Ինչ վերաբերում է քո ֆրանսիահայ ծանոթի հետ կատարված դեպքին: Գիտես դատել չերեզ-մերեզ հասածով սխալ է, մինչև բերնե-բերան գա , ծեղն արդեն գերան դարձած կհասնի քեզ: Բացի այդ դու լսել ես կողմերից միայն մեկին , դա բավական չէ (բուն պրոբլեմը շատ խորն է)... Համ էլ մեկ անհաջող դեպքի պատճառով պետք չէ ընդհանրացնել ու նման ձևով վերաբերվել ամբողջ հոգեբանությանը: Քի՞չ են պատահում սխալ ախտորոշումներ, անհաջող վիրահատություններ... հիմա ի՞նչ մարդկանց ասենք ՝ " էս էլ ձեզ բժշկական միաջմտությունը առողջական հարցերում, ձեզ ո՞վ էր ասում գնայիք դանակի տակ ընկնեիք" ու սկսենք թերահավտորեն վերաբերվել նաև բժիշկների՞ն:

Հոգեբանությունն էլ չի սահմանափակվում ( կամ սահմանվում) ընտանեկան հարցերում խորհրդատվություններով : Ախր դա էնքան ծավալուն գիտությունն է, ինչի՞ եք դրա տակ միայն ընտանեկան, ընկերական հարաբերությունների պարզում հասկանում :no:

:respect: Արմ ջան լիովին համաձայն եմ...

Այո իհարկե բացի հոգեբանից և աղջկանից ոչ ոք չգիտի ինչ խոսակցուցյուն եր գնում նրաց մեջ. Հարյուր սցենարիներ են հնարավոր. :)

և իհարկե հոգեբանություն@ ունի շատ բազմատիվ ուղիներ, որոնցից շատեր' կապ չունեն անձնական հարաբերուտյունների հետ. ...ավելին, այն հոգեբանները որոնք զբաղվում են մարդկանց հարաբերություններով կարող են ունենալ բազմաթիվ, և շատ տարբեր թերապյուտիկ միջոցներ....

Link to post
Share on other sites

շատ հետաքրքիր հոտված եր Արմ , բայց պետք ե խոստովանվեմ որ որոշ բաների հետ համաձայն չեմ, օրինակ վաղուց արդեն գիտուտյունը ցույց ե տվել որ երեխաները որոնք ունեն դժվարություններ շատ ավելի լավ են սովորում "նորմալ" դպրոցներում քան թե հատուկ դպրոցներում.

նաև կան վորոշ այլ փոքրիկ թերություններ - բաց դա կարևոր չե...

շատ հետաքրքիր ե վոր ռուսուաստանը այդպիսի հանճար հոգեբաններ ե ստղծել իսկ մենք դեռ քննարկում ենք պետք ե արդյոք հոգեբանութունը որպես գիտություն Հայաստանին...

Link to post
Share on other sites

Այստեղ խոսքը գնում է հոգեբանության զարգացումը և միջազգայինին հասնելը որպես գիտություն , այլ ոչ թե դրա կիռառման ու դեպի իր հանդեպ ունեցած վերաբերմունքի 100%-անոց կրկնօրինակումը: Եթե քիչ ընկնենք արևմուտքի բարքերի հետևից ( ի դեպ որոնց նկարագրումը ինչպես միշտ շատ են չափազանցված ու աղավաղած), մենք ավելի ճիշտ ու մեզ հարմար կարող ենք կիրառել մեր ունեցածը:

Արաքս ջան, ախր գիտությունն առանց կիրառման ոչ մեկին պետք չէ: Հայաստանում ֆիզիկայի մակարդակը պետք չէ հասցնել Գերմանականին, մենք տեղ չունենք այն կիրառելու: Միևնույնն է, առանց պահանջարկի ոչ մի բան էլ չի զարգանալու: Իսկ պահանջարկը ստեղծվում է արհեստականորեն, իմ կարծիքով:

Ինչ վերաբերում է քո ֆրանսիահայ ծանոթի հետ կատարված դեպքին:

Համաձայն եմ, իհարկե: Բայց կարևորը մանրամասները չեն, կարևորը հենց ինքը՝ փաստն է: Եվրոպացի հոգեբանը քեզ կտա իր, եվրոպական արժեքների հետ համապատասխան խորհուրդ, որը չի համընկնում մեզանում արմատացած արժեքների հետ: Ինքդ ել գրել ես դրա մասին:

Քի՞չ են պատահում սխալ ախտորոշումներ, անհաջող վիրահատություններ... հիմա ի՞նչ մարդկանց ասենք ՝ " էս էլ ձեզ բժշկական միաջմտությունը առողջական հարցերում, ձեզ ո՞վ էր ասում գնայիք դանակի տակ ընկնեիք" ու սկսենք թերահավտորեն վերաբերվել նաև բժիշկների՞ն:

Վայ! Կարծում ես նման տրամադրություններ չկան ժողովրդի մոտ? Բժիշկների հանդեպ թերահավատությունը Հայաստանում ահռելի է! Ցանկացած ընտանիք ունի իր ծանոթ բժիշկը, իսկ եթե չունի ապա պետք եղած ժմանակ ընկնում են դեսուդեն, մի տեղից գոնե մի ծանոթ գտնեն: Ոչ մեկ պատահական մասնագետի մոտ չի գնում, հավատացողների թիվը չնչին է:

Հոգեբանությունն էլ չի սահմանափակվում ( կամ սահմանվում) ընտանեկան հարցերում խորհրդատվություններով : Ախր դա էնքան ծավալուն գիտությունն է, ինչի՞ եք դրա տակ միայն ընտանեկան, ընկերական հարաբերությունների պարզում հասկանում :no:

Լիովին համաձայն եմ:

Խոսքս իրականում վերաբերվում էր մի քիչ այլ բանին:

Փոխանակ հայ տղամարդուն և հայ կնոջը աշխատանքով ապահովեն, կայուն եկամուտ ստեղծեն, երեխաների ապագան շատից-քչին պարզ դարձնեն, սկսում են այս երևույթներից առաջացած հոգեբանական հարցեր լուծել: Հսկայական գումարներ են ներդրվում սփյուռքից և Եվրոպական երկրներից, իրենց կարծիքով «բարի» նպատակներով, բայց իրականում ավելի շատ վնաս են հասցնում քան օգուտ:

Մի խոսքով, սա շատ ծավալուն թեմա է, որ սկսեցի, երկար կգրեմ, ու շատ մարդկանց կարող է վիրավորել գրածս, չեմ ուզում: Եղեռնն ընդունելուց բռնած, «Ընտանիքի պլանավորման» կենտրոններով վերջացրած...

Link to post
Share on other sites

Արաքս ջան, ախր գիտությունն առանց կիրառման ոչ մեկին պետք չէ: Հայաստանում ֆիզիկայի մակարդակը պետք չէ հասցնել Գերմանականին, մենք տեղ չունենք այն կիրառելու: Միևնույնն է, առանց պահանջարկի ոչ մի բան էլ չի զարգանալու: Իսկ պահանջարկը ստեղծվում է արհեստականորեն, իմ կարծիքով:

պահանջ' կա.....

Համաձայն եմ, իհարկե: Բայց կարևորը մանրամասները չեն, կարևորը հենց ինքը՝ փաստն է: Եվրոպացի հոգեբանը քեզ կտա իր, եվրոպական արժեքների հետ համապատասխան խորհուրդ, որը չի համընկնում մեզանում արմատացած արժեքների հետ: Ինքդ ել գրել ես դրա մասին:

1. asel vor մանրամասները կարևոր չե - նույնն ե եթե ասենք որ գողության դեպքում կարևոր չե ով ե գողացողը և ումից են գողացել...

2. ես ևվրոպայում չեմ սովորել , չգիտեմ, բայց արևմուտքում շատ ուշադրուտյուն ե դարցվում ազգաին տարբերությունների վրա... ոչ մի իրեն հարգող հոգեբան չի դրթի մադուն անել այն ինչ այդ մարդը չեր ուզում անել... ավելին, այդ տարիքի երեխաներին միշտ փորցում են համոզել տնից չփախնել....

Լիովին համաձայն եմ:

Խոսքս իրականում վերաբերվում էր մի քիչ այլ բանին:

Փոխանակ հայ տղամարդուն և հայ կնոջը աշխատանքով ապահովեն, կայուն եկամուտ ստեղծեն, երեխաների ապագան շատից-քչին պարզ դարձնեն, սկսում են այս երևույթներից առաջացած հոգեբանական հարցեր լուծել: Հսկայական գումարներ են ներդրվում սփյուռքից և Եվրոպական երկրներից, իրենց կարծիքով «բարի» նպատակներով, բայց իրականում ավելի շատ վնաս են հասցնում քան օգուտ:Մի խոսքով, սա շատ ծավալուն թեմա է, որ սկսեցի, երկար կգրեմ, ու շատ մարդկանց կարող է վիրավորել գրածս, չեմ ուզում: Եղեռնն ընդունելուց բռնած, «Ընտանիքի պլանավորման» կենտրոններով վերջացրած...

henc dra hamar bnagavar@ petq e zargana Hayastanum, Hayastantcineri koxmits, qani vor miayn Hayastanum aprox Hayer@ giten inchi kariq unen Hayer@ ......

Link to post
Share on other sites

պահանջ' կա.....

De yes asem chka, duq aseq` ka! Tesnenq verjy ova amenahamar@...

1. asel vor մանրամասները կարևոր չե - նույնն ե եթե ասենք որ գողության դեպքում կարևոր չե ով ե գողացողը և ումից են գողացել...

Ajo, vorosh depqerum karevory henc inqy` goxutjan pastn e. Inchpes im berac orinakum.

henc dra hamar bnagavar@ petq e zargana Hayastanum, Hayastantcineri koxmits, qani vor miayn Hayastanum aprox Hayer@ giten inchi kariq unen Hayer@ ......

Axr, gumarnery uxarkvum en arevmutqic hatuk npataknerov. Ev Hayastanum gtnvum en mi qani charpik mard, voronq pox en ashxatum... Ajdqan mi ban.

Isk te inchu en ajd gumarnery henc nman cragreri irakanacman hamar uxarkvum, da arden lriv urish xosakcutyun e. Vori masin grel em arden.

Link to post
Share on other sites

De yes asem chka, duq aseq` ka! Tesnenq verjy ova amenahamar@...

Giteq Vahag, yete duq masnaget cheq cheq karox liovin haskanal iravichak@ yev asel ka ardyoq kariq te voch. Inchpes vor yes chem karox asel yete hivand@ uni kariq virahatutyan te voch qani vor bzhishk chem.

Ajo, vorosh depqerum karevory henc inqy` goxutjan pastn e. Inchpes im berac orinakum.

vor depqerum? dzer berats orinakits miain parz e informatsiai batsakayutyun@

Axr, gumarnery uxarkvum en arevmutqic hatuk npataknerov. Ev Hayastanum gtnvum en mi qani charpik mard, voronq pox en ashxatum... Ajdqan mi ban.

Isk te inchu en ajd gumarnery henc nman cragreri irakanacman hamar uxarkvum, da arden lriv urish xosakcutyun e. Vori masin grel em arden.

Hayastanum misht el gtnvum en charpik mardiq vor gumarner@ havaqum en, da kap chuni vor bnagavari hamar en gumar uxarkum, avelin asem, da arevmutqi mexq@ chi ayl xabepaneri mexqn e vor inchpes duq nshetsiq Hayastanum en gtnvum... da shat lurj socialakan problem e vor gutse der mi qani serund chi lutsvi...

Link to post
Share on other sites

Նա´խ, հարգելի Marisha և VahagS ջաներ, խնդրում եմ օգտվեք տրանսլիտից :angry: :hammer: :ranting: ( :flower: ) , քանի որ ըստ ֆորումի կանոնների լատինատառ հայերենը չի ողջունվում ( ես ըստ չգրված կանոնների ՝ լատինատառ գրառումները վանող ազդեցությունն են թողնում ) :)

Link to post
Share on other sites

Նա´խ, հարգելի Marisha և VahagS ջաներ, խնդրում եմ օգտվեք տրանսլիտից :angry: :hammer: :ranting: ( :flower: ) , քանի որ ըստ ֆորումի կանոնների լատինատառ հայերենը չի ողջունվում ( ես ըստ չգրված կանոնների ՝ լատինատառ գրառումները վանող ազդեցությունն են թողնում ) :)

Արմ ջան, ճիշտ ես, ենքան արագ եի գրում չհասցրեցի. Բայց իրավացի ես...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...