Jump to content

Բիզնեսի և Վանաձորի անտառների պահպանման մ


Recommended Posts

Շահագործե՞լ, թե՞ չշահագործել

Ո՞րն է ճիշտ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

http://www.hhpress.am/index.php?sub=hodv&a...6_6&flag=am

main20061206_6.jpg

Թեղուտի անտառների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ, ինչպես նաեւ հասարակական լսումներ են եղել, իսկ հերթական հասարակական լսումը երեկ տեղի ունեցավ Վանաձորի «Օրհուս» կենտրոնում, որին աջակցում էր ԵՀԱԿ երեւանյան գրասենյակը։ Նման հասարակական լսումների անցկացումը ողջունեց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը։

«Հայաստանի համար հրամայական է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ ճիշտ լուծելով բնապահպանական խնդիրներն ու հաշվի առնելով հասարակության շահերը։

«Արմենիա Քափըր Փրոմրամ» ՓԲԸ—ի գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը քննարկմանը կարեւորեց, թե ինչպիսի միջոցառումներ պետք է ձեռնարկի ընկերությունը, որպեսզի առավելագույնս հատուցի շրջակա միջավայրին հասցված վնասը՝ առաջնահերթորեն տեղ տալով անտառվերականգնման աշխատանքներին։ «Այդ միջոցառումները պետք է կատարվեն այն վայրերում, որտեղ տեղի կունենան անտառահատումները։ Մասնավորապես, դա կարող է լինել ազդակիր համայնքի տարածքում, որտեղ կարող է առաջանալ հստակ տարածքների ընտրման խնդիր։ Անտառահատումը կիրականացվի 30 տարվա ընթացքում եւ ընդհանուր կհատվի 510 քառ. կմ տարածք»,–ասում էր Գ. Արզումանյանը։

«Հայանտառ» ՊՈԱԿ—ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի պարզաբանմամբ դեռ մինչեւ օրս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը իր դրական եզրակացությունը չի տվել այս առնչությամբ։ «Ներկայում հաշվառվում են տրամադրված տարածքները, որտեղ կատարվում են տարաժամկետ հատումներ։ Արվել են անտառի մասով փոխհատուցման վերաբերյալ մի շարք առաջարկներ։ Հանքի շահագործումից հետո կարող է ծագել ռեկուլտիվացիայի խնդիր, այսինքն՝ հանքային շահագործումից հետո անհրաժեշտ կլինի վերականգնել անտառները։ Իհարկե, պետք է ճշտել անտառվերականգնման տարածքները։ Դա չպետք է լինի ինքնանպատակ, այսինքն՝ վերականգնված անտառը պետք է կատարի իր ֆունկցիաները։ Եթե Թեղուտի տարածքի անտառի հատումը կարող է լուրջ վնասներ հասցնել շրջակա միջավայրին, պետք է վերականգնողական աշխատանքները կատարվեն հարակից տարածքներում»,–ասաց Մ. Մաթեւոսյանը։

Ի դեպ, նշենք, որ ավելի քան 600 հա անտառի պահպանման միակ եղանակը կլինի այն, եթե շահագործումը կատարվի փակ համակարգով, սակայն, ինչպես երկրաբաններն են հաշվարկել, Թեղուտում հանքաքարի շերտը սկսվում է 30 մ խորությունից։ «Տնտեսական առումով հսկայական ծախսեր են անհրաժեշտ փակ եղանակով շահագործում կազմակերպելու համար։ Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 1 տոննա հանքաքար արդյունահանելու համար ծախսվում է 4 դոլար, իսկ Դրնբոնում, որտեղ փակ հանույթ է կատարվում, 1 տոննայի համար մենք ծախսում ենք ավելի քան 40 դոլար»,–ասում էր Գ. Արզումանյանը եւ հիշեցնում, որ Թեղուտում գտնվող հանքաշերտը պղնձի պարունակությամբ 30 տոկոսով ավելի բարձր է, քան Քաջարանում։

Շնող գյուղի գյուղապետ Հայկազ Քոչինյանը իր համագյուղացինների մտահոգությունը ներկայացրեց, ըստ որի՝ անտառվերականգնման աշխատանքները չեն իրականացվելու իրենց համայնքի տարածքում։

Ընդ որում, նույն գյուղապետը հիշեց, որ նույն տարածքներում կան նաեւ 7–8—րդ դարի հուշարձան—կոթողներ, որոնց պահպանությունը եւս առաջնային նշանակություն ունի։ «Նախատեսվող տնտեսական գործունեության ընթացքում բնապահպանական վնասը կրելու հետ միասին Շնող եւ Թեղուտ համայնքներում անտառվերականգնման աշխատանքները պետք է իրականացվեն առավելագույնս արդյունավետ՝ ներգրավելով նաեւ համայքի բնակիչների ուժերը»,–ասում էր Հ. Քոչինյանը։

Բնապահպանները անհանգստացած են այն հանգամանքով, որ այս անտառներում կենտրոնացած վայրի կենդանիների շատ տեսակներ՝ արջ, եղնիկ, պախրա, կզաքիս, ինչպես նաեւ բուսատեսակներից որոները, որոնց մեծ մասը դեղաբույսեր, անտառների հատման հետեւանքով կարող են վերանալ։

Հասարակական քննարկման մասնակիցները նաեւ անհանգստանում էին, որ տարածքը սակավաջուր է, եւ շահագործման հետեւանքով հարակից համայնքները կզրկվեն խմելու եւ ոռոգման ջրից։

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Փորձաքննություն» ՊՈԱԿ—ը արդեն տվել է իր դրական եզրակացություն, եւ ինչպես ՊՈԱԿ—ի ներկայացուցիչները հայտնեցին, աշխատանքներին մասնակցել են անկախ փորձագետներ, որոնց եզրակացությունները նույնպես կան եզրակացության մեջ։ Իսկ թե անկախ փորձագետների դերում ովքեր են հանդես եկել, նախարարության ներկայացուցիչը պարզաբանեց, որ նրանք եղել են պետական կառավարման լիազոր մարմնի լիցենզավորված մասնագետներ, եւ որոնց բոլոր կարծիքները հաշվի են առնվել։

Առաջարկություն եղավ նախօրոք տնկել անտառներ, այնուհետեւ հատել նախատեսվող անտառն ու շահագործել դրա տակ գտնվող հանքերը, ինչը ամրագրված է Կիոտոյի արձանագրության մեջ։

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս Աիդա Իսկոյանը նկատեց, որ, բացի այս ամենից, պարտադիր պետք է լինեն նաեւ առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունների եզրակացությունները, թե արտադրական փոշու մեջ գտնվող ծանր մետաղները հողի մեջ ներթափանցելուց հետո ինչ տոկոսներով սննդի միջոցով կվերադառնան մարդու օրգանիզմ։

«Բիզնեսի զարգացումը Հայաստանում չպետք է էկոլոգներին տեսնի իր թշնամիների դերում եւ հակառակը։ Սա է ենթադրում էկոլոգիական իրավունքում գերակա դեր ունեցող կայուն զարգացման հայեցակարգը։ Որոշ դեպքերում նույնիսկ էկոլոգիան կարող է զոհողություններ անել հանուն տնտեսական զարգացման։ Սակայն եթե վնասն անդառնալի է, նման զիջումներն անթույլատրելի են»,–ասաց Ա. Իսկոյանը։

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Վանաձոր— Երեւան

Լուսանկարը՝ հեղինակի

06-12-2006

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...