Jump to content

Ազգային Արխիվի ֆիլմերը կթվայնացվեն


Recommended Posts

Պետբյուջեի հատկացումներով կթվայնացվի Ազգային արխիվում պահվող 1350 վավերագրական ֆիլմ

Հայաստանի Հանրային Ռադիո, 13.12.2006 14:51

Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոփաստաթղթերի մասնաճյուղում պահպանվող 2000 վավերագրական ֆիլմերից 1350-ը նախատեսվում է թվայնացնել 2007-2010 թ.թ. ՀՀ պետբյուջեի հատկացումներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, յուրաքանչյուր տարի պետբյուջեից 450 ֆիլմի թվայնացման համար կհատկացվի 66 մլն դրամ: Ընտրվել են այն ֆիլմերը, որոնք առաջնահերթ թվայնացվելու կարիք ունեն: Աշխատանքների իրականացման համար «Գնումների մասին» օրենքով կհայտարարվի մրցույթ:

Նշենք, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականատեր «Սի Էս Ֆիլմ» ընկերությունը ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ պարտավորվել է երեք տարվա ընթացքում անհատույց թվայնացնել «Հայֆիլմի» նկարահանած 396 գեղարվեստական, վավերագրական, խաղարկային, ինչպես նաեւ «Հայֆիլմի» եւ այլ ստուդիաների համատեղ նկարահանած 50 խաղարկային, 11 մուլտիպլիկացիոն եւ երեք վավերագրական ֆիլմեր՝ թվայնացված երկու օրինակով հանձնելով Ազգային արխիվին: Ամատունի Վիրաբյանի հավաստմամբ, սակայն, մեկ տարվա ընթացքում «Սի Էս Ֆիլմ» ընկերությունը թվայնացրել է ընդամենը ութ ֆիլմ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...