Jump to content

Սիլվա Կապուտիկյան


Recommended Posts

ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,

Ես ի՞նչ ասեմ և Ձեր, և' իմ թարս բախտին,

Դուրս եմ գալիս ես պատշգամբ և ահա

Աչքս իսկույն դեմ է առնում պարսպին:

Այս տանն ապրել, սակայն չեմ էլ նկատել,

Որ իմ կողքին մեր Խորհուրդն էր Գերագույն,

Գերագույնին ոչ սիրել եմ, ոչ ատել,

Անտես, անշուք մի պատ էր մեր արանքում:

Հիմա... Հիմա Ձեր նստավայրն է շքեղ,

Դուք նախագահ մեր դեմոկրա՜տ պետության,

Ամեն անգամ, երբ ժամանում եք այստեղ՝

Խառնվում են ազդալույս ու ոստիկան:

Դատարկվում է մեր հին նրբանցքը իսկույն,

Դուք եք անցնում ավտոների շիք շարքով.

Մոտ աղբարկղի մուրացկանը ընկրկում,

Կանգնում ու Ձեզ ուղեկցու՜մ է հայացքով...

Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ,

Բայց դեռ հնուց իմաստուններն են ասում՝

Ի'նչ էլ անենք, ահաբեկիչը կգա՝

Նա մեր մեջն է, մեր հոգում է, մեր ներսում:

Բարձրացնում եք Ձեր պարիսպը... Նույն պահին

Մարդն է, մա'րդը աղբի արկղը քջջում:

Նայում եմ ես այս անանուն պատկերին,

Եվ Ձե՜զ համար, և ի՜նձ համար ամաչում...

2001թ.

Link to post
Share on other sites
Ապրես, Անի ջան, ցավդ տանեմ, ...մի հատ էլ էստեղ որբացանք...

Չենք որբացել Սաթենիկ ջան : Անհոգ եղեք, հոգին բացի այն որ սուրբ երրորդություն է, այն անմահ է - քանի դեռ հիշում ու գնահատում են : Մարդկանց տարածն ի՞նչ է այս կյանքից : ՈՒ թողածն ի՞նչ է ... հուշ-հիշողություն , պատիվ- պատվանք , մեծություն , և վերջապես ՀՈԳԵԿԱՆ հարստություն , որն այժմ մեզ թողեց Կապուտիկյանը : (Փոքր էի, ամեն տարի անգիր սովորելուց հոգնել էի Պատգամը .. , երբ գալիս էր էդ պահը, արդեն բազում անգամ անգիր արած , նորից ասում էինք, վայյյ... ինչքան կարելի է .. բայց դե փոքր էինք, դա է պատճառը : )

Link to post
Share on other sites

Վա՜յ, Անի ջան, տեսնեիք ո՜նց էին մարդիկ մղկտալով, քիթումռութ արդյունքից սրբելով, մեր մեծ վանադուստր Կապուտիկյանի հետ կրկնում Պատգամը...

Վասպուր ջան, սա քեզ, եղբայր, ուշացած խոստումս:

ԴԱՐՁՅԱԼ ԺՈՂՈՎՐԴԻՍ

Ելնեմ, գնամ հեռո՜ւ, հեռո՜ւ,

Հեռվի'ց նայեմ ու կարոտեմ,

Հեռու հեռվում ինքս նորի'ց

Քեզ արարեմ ու կարոտեմ:

Շեն ու շքեղ աշխարհներում

Դեմս ելնես՝ խեղճ ու մաքուր,

Ետ գամ խոնարհ ու ծունկի՜ գամ

Ժայռերիդ դեմ ու կարոտեմ:

1985թ.

ԵՐԵԿՈ

...Եվ գիտես, կգա, կիջնի երեկո,

ՈՒ ցուրտ կլինի, կլինի մենակ,

Իսկ այրված կյանքիդ մոխիրները տաք

Ցրված կլինեն երկնքի ներքո:

Ս.Կապուտիկյան

Եվ ահա իջավ, իջավ երեկո,

ՈՒ մենակ եմ ես, հիրավի, մենակ.

Հեռու են ինձնից և որդի, և թոռ,

Իմ տագնապներին՝ անհաղորդ ու փակ:

Սակայն լցված է իմ տունն ու հոգին

Ծեր ու մանկանցով, ձայներով տարբեր,

Բազմություններ եմ զգում իմ կողքին,

Ինձ գրկող աչքեր, ինձ փարվող ձեռքեր...

Կին էի ծնվել՝ չդարձա՜ ես կին,

Մի կողմում մնաց բախտս կանացի,

Եվ ինչպես մարդու՝ սիրահարվեցի

Գգվանքի կարոտ իմ ժողովրդին:

Նրան տվեցի և երգ, և կրակ,

Ինձ օջախ դարձավ հայաշխարհ մի ողջ,

Եվ անթեղեցին ոգին նրա բորբ

Այրված իմ կյանքի մոխիրները տաք:

Հնչում են շուրջս օրհնանքի խոսքեր,

Ապավինումի շշնջումներ մաքուր.

Ո'չ, չցրեցի ես կրակս՝ զուր

Զուր չվատնեցի շնորհներ ու սեր:

1999թ.

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՍ

Նրանց, որոնք "Հայրենիքին գաղափարը ծալած, մեկ կողմ դրած են, ոչ կզգան իրենց անձին, իրենց ապագային հետ անոր սերտ առնչությունը, ոչ ալ անոր ինքնին ներկայացուցած ցավի և հույսի գեղեցկությունը կըմբռնեն":

Վահան Թեքեյան

Դուք, հայությունից պարպված հոգիներ,

Մոռացած լեզու, ոգի ու արմատ,

Ինչպե՞ս եք ապրում աշխարհում այս լերկ,

Ապրում անտեսիլք ու անարարատ:

Ավա՜ղ, թվում է ձեզ համառորեն,

Որ երջանիկ եք և իբր՝ հարուստ.

Մինչ դուք չգիտեք՝ ի՜նչ բախտ է վերուստ,

Երբ թոթովում է որդիդ հայերեն:

Չգիտեք, ի՞նչ է կարոտը հայի,

Տանջանքը անուշ, բերկրանքը ցավոտ.

Գեղեցկությունը անիմանալի

Զգացումների այս խառնաշփոթ:

Երբ չես էլ զգում ինչո՞ւ, որտեղի՞ց

Աչքդ շաղում են արցունքները տաք:

Խայտում է մեջդ սերը արարիչ,

ՈՒ երգ են դառնում խինդ ու տառապանք:

Ես խղճում եմ ձեզ, խղճում վերստին,

Որ զրկել եք ձեզ լույսից՝ ինքնակամ:

Որ կորցրել եք՝ չգտա'ծ անգամ

ՈՒ չգիտե՜ք էլ չափը կորստի...

1999թ.

Link to post
Share on other sites

Ուր էլ լինենք,ինչ դեմքի վրա

Խորշոմած մի մոր,թե մանկան մի թուխ,

Հոգնած հարսների դեմքին արեվհար,

Հայկական աչքեր,գեղեցիկ եք դուք:

Դուք,տեսած այդքան լաց ու արհավիրք,

Ինչպես կարեցաք դարերից այն հին

Մնալ այսքան մեղմ,այսքան գեղեցիկ,

Այսքան գեղեցիկ նայել աշխարհին...

Link to post
Share on other sites

Ուր էլ լինենք,ինչ դեմքի վրա

Խորշոմած մի մոր,թե մանկան մի թուխ,

Հոգնած հարսների դեմքին արեվհար,

Հայկական աչքեր,գեղեցիկ եք դուք:

Դուք,տեսած այդքան լաց ու արհավիրք,

Ինչպես կարեցաք դարերից այն հին

Մնալ այսքան մեղմ,այսքան գեղեցիկ,

Այսքան գեղեցիկ նայել աշխարհին...

Էս ինչ լավ անո՜ւշ էր, Արաքսյա ջան:

***

Ամենքն ուզում են, որ համարձակներ

Շատ լինեն կյանքում, սակայն ո'չ ինքը:

Ելնեն, ընդվզեն, սուտ ու նենգի դեմ,

Կուրծք տան աննկուն, սակայն ո'չ ինքը:

Ինքը դժգոհ է. "Ի՞նչ են երկնչում,

Ինչո՞ւ մինչև վերջ չեն նետվում կռվի,

Թե հարկ է զոհվել, այո', թող զոհվեն,

Բայց մնան կանգուն", - սակայն ո'չ ինքը...

1984թ.

***

Գաղափարները թե գորշ ծուխ ունեն,

Թե մաքուր այրում,

Թե սրբեր ունեն, թե անառակներ՝

Որպես հավելում.

Գաղափարների համար ընկնո'ւմ են

Թևավորները,

Բերքը հաղթության գետնամածներն են

Հաճախ վայելում:

1984թ.

***

Գիտի' Աստված, որ իմ հոգսը երգս չէ,

Հենց էն գլխից խեղված սիրո վերքս չէ,

Ինձ ու երկրիս միքիչ շնչե՜լ թողնեին,

Մնացածը՝ փառք ու պարգև՝ պետքս չէ...

1986թ.

Link to post
Share on other sites

Անգել ջան, ոնց որ տեսքից եք պատկեր, այնպես էլ Ձեր բռնած գործն է պատկեր: :yes: :inlove: :flower:

КАРАБАХСКОЕ НАРЕЧИЕ

Язык этот, словно скала, неотесан,

И древен, и груб, как будто скала.

И тверд, и упорен, как будто утес он -

Его бы и буря разбить не смогла.

В народ навсегда неколеблемо врос он,

Как горная цепь в эту землю вросла...

1960

ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՐԲԱՌԸ

Ժայռի նմա՜ն է այս հին բարբառը,

Ժայռի պես կո'շտ է, չըհըղկվա'ծ.

ՈՒ ժայռի պես էլ կարծր է, համառ է,

Չի՜ պոկի նրան ոչ մի հարված.

Շուրթերի վրա այնպե'ս է բառը,

Ինչպես որ ժա՜յռն է հողում խրված...

1960թ.

ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆԻՆ ԿԱՐԴԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Ո՞վ է տեսել, որ քարտեզը

Կոկորդ սեղմող մի ձեռք լինի,

Կապույտ-կանաչ-դեղին գույնը

Աչքիդ՝ կարմիր մի վերք լինի.

Ճշմարիտը ստիպումով

Հազար հանդերձ առնի վրան,

Սուտը՝ այսքա'ն երեսպատռած,

Այսքան լկտի ու մե'րկ լինի:

1881թ.

***

Երբ "տասնըհինգ" են ասում,

Ես "թվական" եմ հիշում,

Երբ "լեռնային" են ասում,

Ես Ղարաբաղ եմ հիշում,

Մեջս իրենց հունն ունեն

Բառերն՝ ինձնից էլ թաքուն,

"Արդարություն" են ասում,

Ես որբ իմ Վա՜նն եմ հիշում...

1881թ.

Link to post
Share on other sites

ԵՐԵՎԱՆԻ ՀԻՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ

Մեր պանթեոնը փոքր է ու տխուր,

Իրար հավաքած մի քանի շիրիմ.

Օ, մեծ մահերով հարուստ ժողովուրդ,

Ո՞Ւր են քո որդոց շիրիմները հին:

Դարեր՝ անոստան ու անհայրենիք,

Քո որդիներին մեծագործ ու զոհ

Ապրելիս՝ չեղա՜վ հայրենի տանիք,

Մեռնելիս՝ չեղա՜վ հայրենական հող.

ՈՒ հիմա օտար շիրմատներում

Որբ ու մամռոտած հանգչում են նրանք,

Մեկը՝ Սենայի ափերին հեռու,

Մեկն՝ ամերիկյան խուլ երկնքի տակ.

Եվ քանի՜ մեծեր, օ, անլուր օրհաս,

Սրահար ընկան անապատի մեջ,

Շիրմի փոխարեն՝ տատասկ ու ավազ

Եվ ապրողներիս մորմո՜քը անվերջ...

Մեր պանթեո՜նը. նա խուռն ու անշուք

Աշխարհովը մեկ փռված է լռին.

Օրհնա՜նք ու արցունք, օրհնա՜նք ու արցունք

Հեռո՜ւ, հեռավոր մեր շիրիմներին...

1957թ.

Link to post
Share on other sites
  • 1 month later...
  • 2 months later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...