Simon Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 ՄԵԾԱՏԱՌԵՐԸ ՍԿԶԲՈՒՄ ԵՆ ԳՐՎՈՒՄ Երբևէ փնտրե՞լ ես Քո անունի մեջ Մեծատառերը: Որ տառին թողես, Ինքն իրեն Մեծ կհռչակի` Թեկուզ և ինքը Փոքրատառ լինի: Հիմա էլ կասես «Մեծատառերը Սկզբում են գրվում»: Մարդն էլ ծնվելիս Անմե՛ղ է լինում: Եվ դու ապրե՞լ ես Քո ամբողջ կյանքում Մի՞ մեծատառո՞վ: (Հըհ). Բայց մեծատառո՛վ: Դե. Թող ամեն տառ Իր տեղում մնա՛: Թե չէ, որ ժողվենք Մեծատառերը Առաջին կարգում: Էլ դու չես լինի` Կփոխվի անունդ: Մեծատառերն էլ Քեզ համար ջոկի՛ր` Առաջին տառում, Թե վերջին վանկում: Մի փոքրատառ էլ Ինձ համար պահի՛ր. Քանզի քեզ սիրում եմ Փոքրատառերով: Սիմոն Սիմոնյան 28 նոյեմբերի, 2006թ. ՍՏՍ Մեծատառերով կարող եք գտնել հանգերը: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Բարի գալուստ, հարգելի Սիմոն: :flower: Շատ հետաքրքիր եք գրել, բայց կետադրական նշանները մի քիչ տարօրինակ են թվում: Օրինակ` Մի՞ մեծատառո՞վԵրկու բառերն էլ պիտի հարցականով լինե՞ն: Եւ` Թե չէ, որ ժողվենք Մեծատառերը Առաջին կարգում: Էլ դու չես լինի` Կփոխվի անունդ: Արդյոք երկրորդ տողի վերջակետը ավելորդ չէ՞: Quote Link to post Share on other sites
Simon Posted January 23, 2007 Author Report Share Posted January 23, 2007 Բարի գալուստ, հարգելի Սիմոն: Շատ հետաքրքիր եք գրել, բայց կետադրական նշանները մի քիչ տարօրինակ են թվում: Օրինակ` Երկու բառերն էլ պիտի հարցականով լինե՞ն: Եւ` Արդյոք երկրորդ տողի վերջակետը ավելորդ չէ՞: Նախ շնորհակալություն ուղղումների համար: Ես քերականությունը նոր եմ սովորում: Դու միայն ձեր դիտողություններով կօգնեք ինձ: Եթե իմաստային էլ ինչ-որ դիտողություններ անեք, շնորհակալ կլինեմ: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Նախ շնորհակալություն ուղղումների համար: Ես քերականությունը նոր եմ սովորում: Դու միայն ձեր դիտողություններով կօգնեք ինձ: Եթե իմաստային էլ ինչ-որ դիտողություններ անեք, շնորհակալ կլինեմ:Իսկապե՞ս: Ուրեմն պիտի ասեմ, որ նոր սովորողի համար բավականին լավ եք տիրապետում լեզվին: Միայն թե չեմ հասկանում, թե ինչ է նշանակում սա` Մեծատառերով կարող եք գտնել հանգերը: եւ ինչի համար է գրեթե ամեն երկրորդ բառը մեծատառով սկսվում: Միգուցե իմաստը լիովին չե՞մ հասկացել: Quote Link to post Share on other sites
Simon Posted January 23, 2007 Author Report Share Posted January 23, 2007 (edited) Edited January 23, 2007 by Simon Quote Link to post Share on other sites
Simon Posted January 23, 2007 Author Report Share Posted January 23, 2007 Իսկապե՞ս: Ուրեմն պիտի ասեմ, որ նոր սովորողի համար բավականին լավ եք տիրապետում լեզվին: Միայն թե չեմ հասկանում, թե ինչ է նշանակում սա` եւ ինչի համար է գրեթե ամեն երկրորդ բառը մեծատառով սկսվում: Միգուցե իմաստը լիովին չե՞մ հասկացել: Եթե վանկարկեք, կտեսնեք, որ հինգ վանկը մեկ մեծատառով եմ սկսել: "հանգեր" բառը իմաստային այնքան էլ ճիշտ չեմ օգտագործել: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Հիմա հասկանալի է: Բայց վանկարկեցի` եւ ոչ միշտ մեծատառը հինգերորդ վանկի հետ համընկավ. բայց դա կարելի է անտեսել: Իսկ ուրիշ ստեղծագործություններ չունե՞ք: Հետաքրքիր կլիներ կարդալ: Quote Link to post Share on other sites
Simon Posted January 24, 2007 Author Report Share Posted January 24, 2007 Հիմա հասկանալի է: Բայց վանկարկեցի` եւ ոչ միշտ մեծատառը հինգերորդ վանկի հետ համընկավ. բայց դա կարելի է անտեսել: Իսկ ուրիշ ստեղծագործություններ չունե՞ք: Հետաքրքիր կլիներ կարդալ: Կետադրած չի: ՏԵՍ ՆՈՐԵՆ ԳՏԱ Երբ փոքր էի ես Գարուն էր դեռ Այգում խաղալիս Ձնևաղիկ տեսա: Ծաղիկը ձեռքիս Վաղքով տուն հասա Ծաղիկը տարա Մայրիկիս համար: Մայրս ինձ գրկեց Անուշ համբուրեց Ու ինքն էլ հիշեց Մի անցած գարուն: Տարիներ անցան Ձմեռը եկավ Կարոտը սրտումս Ես այգի իջա: Երբ ձյունը գետնից Ձեռքիս մեջ առա Ձյան տակ թաքնված Ձնծաղիկ գտա: “Մամ” ես կանչեցի “Տես նորեն գտա”: Ճերմակ մազերիս Գարնան հովերից Հուշերիս կանչով Մի զեփյուռ անցավ: Բայց էլ ետ չեկավ Մի անցած գարուն Երբ ծաղիկը ձեռքիս Ես մեր տուն մտա: Սիմոն Տեր Սիմոնյան 4 հոկտեմբերի, 2006թ. ՍՏՍ Quote Link to post Share on other sites
Simon Posted January 28, 2007 Author Report Share Posted January 28, 2007 ՏԵ՜Ս` ՆՈՐԵՆ ԳՏԱ Երբ փոքր էի ես, Գարուն էր դեռ, Այգում խաղալիս Ձնծաղիկ տեսա: Ծաղիկը ձեռքիս Վազքով տուն հասա, Ծաղիկը տարա Մայրիկիս համար: Մայրս ինձ գրկեց, Անուշ համբուրեց Ու ինքն էլ հիշեց Մի անցած գարուն: Տարիներ անցան, Ձմեռը եկավ, Կարոտը սրտումս Ես այգի իջա: Երբ ձյունը գետնից Ձեռքիս մեջ առա, Ձյան տակ թաքնված Ձնծաղիկ գտա: «Մա՜մ»,- ես կանչեցի,- «Տե՜ս նորեն գտա»: Ճերմակ մազերիս Գարնան հովերից Հուշերիս կանչով Մի զեփյուռ անցավ: Բայց էլ հետ չեկավ Մի անցած գարուն, Երբ ծաղիկը ձեռքիս Ես մտա մեր տուն: Սիմոն Սիմոնյան 4 հոկտեմբերի, 2006թ. ՍՏՍ Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 28, 2007 Report Share Posted January 28, 2007 Կետադրած շա՛տ ավելի լավ է, թեեւ մի քիչ տխուր: Ես "Տե՛ս"-ից հետո ստորակետ կդնեի. եթե չեմ սխալվում, կոչական բառից հետո պետք է դնել ստորակետ: («Տե՜ս նորեն գտա») Quote Link to post Share on other sites
Simon Posted January 31, 2007 Author Report Share Posted January 31, 2007
Կետադրած շա՛տ ավելի լավ է, թեեւ մի քիչ տխուր:
Ես "Տե՛ս"-ից հետո ստորակետ կդնեի. եթե չեմ սխալվում, կոչական բառից հետո պետք է դնել ստորակետ: («Տե՜ս նորեն գտա»)
Շնորհակալություն: Իսկ ի՞նչ կասես արձակիս: Չնայած շուտ եմ գրել, բայց կապ չունի: Քարը (տուֆ քարը) Մռայլված է այսօր նրա հայացքը: Նայում եմ նրան` փորձելով գտնել նրա խորհրդավորությունը: Մտածում էի. ՙՄեր հայ ժաղովրդի դարավոր փոշին է նստած մեր ուսերին: Կարելի՞ է արդյոք թափ տալ այն և մոռանալ ինքներս մեզ՚: Միակ քարն էր շրջակայքում, որ շնչում էր հայկական շնչով: Հպարտ էր, թեկուզ և շրջապատված էր օտարացված ճարտարա-պետությամբ: Նայում եմ նրան, և կարծես մի անմեկնելի ուժ ձգում է ինձ դեպի նա: Մի պահ ինձ թվաց, որ նա շնչում է: Քարը,- ՙԻ՞նչ ես նայում ինձ, արի՜ նստիր վրաս, թե՞ արդեն ինձ մոռացել ես՚: Ես հաճախ էի նստում այդ քարին: Ամեն անգամ մի նոր բան էր պատմում իմ հիշողություններից: Շատ ժամանակ ինքնամոռացության տրված` մոռանում ենք այն կարճատև, բայց հաճելի պահերը, որոնցից յուրաքանչյուրը մի յուրովի խազ կամ պատռվածք է թողել մեր սրտերում: Եվ ամեն անգամ բորբոքվելիս մի մրմուռ է առաջացնում մեր կրծքի տակ, որի հաՃույքը չի զգացել նույնիսկ թմրանյութով հագեցած երգիծանքի արքան: Նստեցի քարին: Շուրջս էլի նույնն էր` հին ու նոր խռնված իրար: Քարը,- ՙՆայի՜, նայի՜, ինչ գեղատեսիլ աղջիկ է անցնում՚: Առավել ակնակալ էր նրա աջ ձեռքի դաջվածքը, որը ինձ ծանոթ էր. թերևս այնքանով, որ ոչինչ չէր հիշեցնում: Աղջկան ուղեկցեց քամին ոռնացող ձայնով, որի մոլորյալ տերևը աղջիկն էր, և տարավ նրան, ինչպես բերել էր: Նրանից սրբված տեղում երևաց ասֆալտի կնճռոտված դեմքը, որն ամբողջ ուժով փոշին փչեց դեպի ինձ: Փակեցի աչքերս: Իմ առջև ուրվագծվեց այն նույն պատկերը, որը շատ հաճախ էր այցելում ինձ. ՙԱստղաշատ գիշեր: Էլի ես մենակ եմ մնացել: Ես վախենում եմ մենակությունից: Չէ՞ որ երբ մաքուր է հոգիդ, միայն այդ դեպքում կարող ես մնալ ինքդ քեզ հետ` անդրադարձ հայացքով քեզ նայելով: Մթության մեջ ինձ ուղեկցում է մի երաժշտություն, որը սիրտս է հորինել ինձ համար: Անծայրածիր տիեզերքն է իմ տեսադաշտում: Մեր իրականության մեջ այն փոքրացել, սեղմվել է մեզ` զգացնել տալով մեզ ինչպես թրթուրը իր կծիկում, որը պատրաստվում է թիթեռնիկ դառնալ: Չէ՜, գիշերով թիթեռնիկներ չեն լինում, նրանք անհայտանում են, կամ երևի վերածվում են աստղերի՚: Սթափվեցի ինչ-որ անախորժ երաժշտությունից: Բացեցի աչքերս: Քարը,- ՙԼավ երաժշտությունը կարող է փոխել մարդու տրամադրությունը, իսկ որոշները պարզապես ուժեղացնում են մարդու ներքին դխկդխկոցը՚: - Քա՜ր, դու կիմանաս, ո՞նց ա լինում, որ մարդիկ քարե սիրտ են ունենում: Քարը լռում է: Չէ՞ որ քարը չի խոսում, այն միայն մեր սրտերում է լինում, և մենք չունենք շատ հարցերի պատասխանները: - Քա՜ր, դու իմ հետ չե՞ս խոսում: Էլ քո հետ չեմ խոսում: Ես գնացի: * * * Օրը նոր էր բացվում: Աչքերս բացեցի: Նորից նույն երազը` աստղաշատ գիշերը: Ինձ հարց եմ տալիս. ՙԱրդյոք գալու՞ է այն օրը, երբ իրականությունը կառուցվի մեր սրտի թելադրանքով: Միայն այդ դեպքում ինձ պետք չի լինի իմ երազը՚: Լքեցի անկողինս և դուրս եկա զբոսնելու: Ամեն ինչ նույնն էր. նույն մարդիկ, նույն տեսարանը, նույն փողոցը, ինչպես երեկ: - Վա՜յ, իմ քարը: Քարը,- ՙԱյսօր այնքան բան ունեմ քեզ պատմելու …՚: Սիմոն Սիմոնյան 16 Ապրիլի, 2005թ. ՍՏՍ Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted February 3, 2007 Report Share Posted February 3, 2007 Ճիշտն ասած չափածոն ինձ ավելի դուր եկավ: Ընդհանրապես, գրականության մեջ նախընտրում եմ չափածոն: Իսկ ի՞նչ դաջվածք էր Quote Link to post Share on other sites
Simon Posted February 6, 2007 Author Report Share Posted February 6, 2007
Ճիշտն ասած չափածոն ինձ ավելի դուր եկավ: Ընդհանրապես, գրականության մեջ նախընտրում եմ չափածոն:
Չգիտեմ, պատմությունը հորինել եմ: Նորերը ավելի ամբողջական են ու երկար Այս պահին պատրաստ չեն, թե չէ կտեղադրեի: Ներկայացնեմ մի ուրիշ գործ ՔՈ ԱԹՈՌԻՆ Դե տե՜ս. Նստած ես դու քո՜ աթոռին, Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես: Բայց եթե նստես կողքի աթոռին, Էլի կնստես դու քո՜ աթոռին, Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես: Իսկ աթոռները դարսված են Իրարու կողքի. Ըստ բովանդակության, Ըստ հագուկապի, Ըստ խոսելիքի, Ըստ լսվող նյութի, Ըստ բնավորության, Գաղափարների: Ներքևում շարված Եվ անֆիթատրոնի: Եվ այս բազմաշերտ աթոռների մեջ Իրար գտնում ենք նույն աթոռներին` Իրար կողք դարսված: Եվ ի՞նչ է ստացվում. Մենք դարսված ենք աթոռների պես Եվ այսքան աթոռ մի սեղանի շուրջ: Իսկ եթե էլ տեղ չկա նոր աթոռների` նոր կարծիքների` գաղափարների: Թե՞ գաղափարները մի հոգու համար են: Դե արի մոռնամ ես իմ աթոռը. Եվ մենք հոտնկայս մի սեղանի շուրջ` Ոչ գաղափարական, Այլ ներգիտակցական: Խմենք կենացը այն աթոռների, Որ մեզ թողեցին: Բայց դու կկանգնե՞ս քո այդ մտքերից` քո աթոռներից: Չե՞ս ուզի նայել Այն առաջինին Եվ այն երկրորդին: Դե տե՜ս. Նստած ես դու քո՜ աթոռին, Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես: Բայց եթե նստես կողքի աթոռին, Էլի կնստես դու քո՜ աթոռին, Մինչ այն ժամանակ` քանի դեռ նստած ես: Եվ. Դու կկարծես, աթոռն է քոնը Մինաչ այն ժամանակ, քանի դեռ նստած ես: Ես էլ քեզ կասեմ, դու ես աթոռինը Մինչ այն ժամանակ, քանի դեռ նստած ես: Սիմոն Սիմոնյան 13 դեկտեմբեր, 2006 ՍՏՍ Quote Link to post Share on other sites
Ani Posted February 10, 2007 Report Share Posted February 10, 2007 Հարգելի Սիմոն , բարի գալու՛ստ : Ողջունում եմ ձեր գործն ու նշում, որ սկսնակի համար շա՜տ հաճելի ու դեռ մի բան էլ գրագետ ոճ ունեք : Քաջալերելու կարիք չեմ զգում - գրի՛ր : Մեջբերեմ , որ եթե ցանկություն ունենաս ,կարելի է կետադրության մեջ օգնել , միայն այն պայմանով , որ ինքդ "ներկա" լինես ու անպայման զգուշացնես, որտեղ ի՞նչ նկատի ունես և ի՞նչ կերպ կուզեիր արտահայտվեր : Քանի որ գրողը ինքդ ես , ուղղագրա-քերականական ուղղումներ անելն այդքան հեշտ չե մեկ ուրիշի համար : Էստեղ էդպիսի հետաքրքիր թեմա կա , երբ գրողը գրում է էնպես , ինչպես ինքն է ցանկանում : Խորհուրդ կտամ ընթերցես - լավ լավ կարծիքների հետ կծանոթանաս (օրինակներով) : Մեր ֆորումը - քո հաջողության սկիզբ : Դե՛ : Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted February 10, 2007 Report Share Posted February 10, 2007 Իսկ ես սպասում եմ ,թե երբ ես ուղարկելու վեպի շարունակությունը Նա Ավելի լավ գործեր ունի,քան սրանք,որ դնում է այստեղ,ավելի համարձակ հարգելիս Quote Link to post Share on other sites
Simon Posted February 12, 2007 Author Report Share Posted February 12, 2007
Ողջունում եմ ձեր գործն ու նշում, որ սկսնակի համար շա՜տ հաճելի ու դեռ մի բան էլ գրագետ ոճ ունեք : Քաջալերելու կարիք չեմ զգում - գրի՛ր :
Մեջբերեմ , որ եթե ցանկություն ունենաս ,կարելի է կետադրության մեջ օգնել , միայն այն պայմանով , որ ինքդ "ներկա" լինես ու անպայման զգուշացնես, որտեղ ի՞նչ նկատի ունես և ի՞նչ կերպ կուզեիր արտահայտվեր : Քանի որ գրողը ինքդ ես , ուղղագրա-քերականական ուղղումներ անելն այդքան հեշտ չե մեկ ուրիշի համար : Էստեղ էդպիսի հետաքրքիր թեմա կա , երբ գրողը գրում է էնպես , ինչպես ինքն է ցանկանում : Խորհուրդ կտամ ընթերցես - լավ լավ կարծիքների հետ կծանոթանաս (օրինակներով) : Մեր ֆորումը - քո հաջողության սկիզբ : Դե՛ :
Շնորհակալություն բարի խոսքերի համար: Ցանկություն(կարիք) ունեմ, որ ձեր կարծիքը հայտնեք. որ մասը հատկապես հավանեցիք և որ մասը չհավանեցիք: Կրկին շնորհակալություն: Quote Link to post Share on other sites
Simon Posted February 12, 2007 Author Report Share Posted February 12, 2007
Վեպը: Միքիչ կարգի բերեմ, կտեղադրեմ: Դեռ շատ աշխատանք ունեմ իր հետ կապված: Դե, մի բան էլ տեղադրեմ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՆՎԵՐ Դե, ցտեսություն, ես քեզ հասկացա. Դու ինձ չես սիրում: Բայց ես կհասնեմ հեքիաթներիս մեջ Քո սրտին զարկող դարբինների մոտ, Վարդերի փնջից մի մուրճ կհյուսեմ Ու քո պաղ սրտին նոր զարկ կբաշխեմ: Զարկերից պոկված թիթեռների հետ Քո սիրուց արբած վեր կբարձրանամ, Ու կսլանամ ժայռերից էլ վեր` Մինչ աստղեր սուրող արծիվների մոտ: Իրիկնաժամին դրսից քեզ նայող Աստղը կբերեմ, որ դու այն ճզմես Հաստափոր գրքում թիթեռնիկի պես` Որպես մանկության մի քնքուշ վերհուշ: Աչքերդ հեռու աստղերին հառած` Երբ դու կնստես պատուհանիդ մոտ, Ես քեզ կայցելեմ իմ հեքիաթներով` Մահակը ձեռքին ծերուկի տեսքով: Հաստափոր գիրքը թևիս տակ առած` Այն, որ թողեցիր անցած երազում Ու քեզ կբերեմ մի անուշ նվեր Քո մանկությունից` կորսված հուշերում: Սիմոն Սիմոնյան 27 հունվարի, 2007թ. ՍՏՍ Խմբագրեցին` Լիլիթ Միրիբյան և Մանե Պապյան Quote Link to post Share on other sites
rainbow Posted February 15, 2007 Report Share Posted February 15, 2007 Հիանալի էր ....... դու շատ նուրբ ճաշակ ունես, կարողանում ես կռել բառը, նրանից թերծել անզուգական ու նուրբ երեվույթ, գրելը քո առաքելությունն է, մնա նրան անդավաճան. Սիրով՝ Հասմիկ Quote Link to post Share on other sites
Simon Posted February 18, 2007 Author Report Share Posted February 18, 2007
Հիանալի էր .......
դու շատ նուրբ ճաշակ ունես, կարողանում ես կռել բառը, նրանից թերծել անզուգական ու նուրբ երեվույթ, գրելը քո առաքելությունն է, մնա նրան անդավաճան.
Սիրով՝ Հասմիկ
Շնորհակալ եմ Սպասում եմ ... դու պետք է ուղղարկեիր: ------------------------ Մորս խոսքերից. “Նոր ծնված ամեն բան երեխա է” ՄՈՐՍ ՁԵՌՔԵՐՈՒՄ Կատակ բան չէ սա. Աչքերս վկա, ես ինքս տեսա: Առաջին անգամ խորթ մղումներից Աչքերս բացեցի: Մորս ձեռքերում աշխարհը գտա. Անկախ իմ կամքից Վեպիս խորագիրը այսպես կնքեցի: Թերթեցի էջերը, օրերս անցան, Կամաց ակամա մորս ձեռքերից Ես ազատվեցի, ինքնուրույն դարձա: Կյանքի խորխրատներում Ինքս իմ գլխին բախտորոշ դարձա: Շատ սարեր անցա, ձորեր կտրեցի: Բայց մայրս չեկավ, ներքևում մնաց: Արքա կնքվեցի, ծառա էլ դարձա, Բայց շփոթվեցի. Կարևոր մի բան լավ չհասկացա. Ստացվեց ինքս ինձ բահրա բաշխեցի, Ինձ չհարգեցի: Մորս խոսքերին թե ծառա դարձա, Իմ հոտի գլխին թագավոր դարձա: Նոր հաղթանակով շատ հպարտացա, Ինձ զորեղ դասեցի. Ծովեր հատեցի, անդունդներն իջա: Փորձեցի կույս անդունդների Հատակը շոշափել հենց իմ ձեռքերով: Բայց շփոթվեցի. Կարևոր մի բան լավ չհասկացա, Մորս դալկացած ձեռքերին դիպա: Թերթեցի էջերը, օրերս անցան, Կամաց ակամա մորս արարքին Հետամուտ դարձա` Կյանքիս իմաստը կարծես հասկացա: Վերջին թերթերը հեշտ գլորեցի, Անկախ իմ կամքից գիրքս փակեցի: Բայց շփոթվեցի. Կարևոր մի բան լավ չհասկացա, Մորս գրկի մեջ հանգրվան գտա: Կատակ բան չէ սա. Աչքերս վկա, ես ինքս տեսա: Սիմոն Սիմոնյան 22 նոյեմբերի, 2006թ. ՍՏՍ Խմբագրեց` Մանե Պապյան Quote Link to post Share on other sites
Simon Posted February 21, 2007 Author Report Share Posted February 21, 2007 (edited) Մերժվածը Աշուն էր, տերևաթափ: Փողոցները արևաներկ էին դարձել: Ծառերն ասես հոգնել էին երկար կանգնելուց և թիկն էին տվել մայթերին, որ հանգստանան: Մեքենաներն անցուդարձելով` սև հետքեր էին թողնում իրենց հետևից` անկանոն համաչափություն դրոշմելով ոլորապտույտ ճանապարհների վրա: Դրսում էի: Օրը նոր էր բացվում, բայց ինձ համար այն սկսվել էր հենց այնպես, ինչպես ընդունված է սովորաբար, այսինքն` կեսգիշերից հետո: Քայլում էի, ու ժամանակն ասես կանգ էր առել: Թե երբ էի վառել գլանակը, չգիտեմ: Մտածում էի, ու մտորումներիս կենտրոնում միայն մեկն էր` նա, իսկ խոհերիս հորիզոնում նրա տեսիլքն էր նրբագծվել: Ես զգացմունքներս գերին էին: Չէ՞ որ տեսնելու էի նրան… Հանդիպում… …Քայլում էի, բայց ժամանակը մնացել էր այնտեղ` նրա կողքին: Դիմադրում էի: Նրա ուրվականն ասես քայլում էր ինձ հետ: Թե երբ էի վառել գլանակը, չգիտեմ: Սթափվեցի, երբ ինչ-որ բան քնքշորեն հպվեց դեմքիս. անձրևում էր: Բայց ի՞նչ փույթ: Քայլում էի, իսկ ժամանակն արդեն անժամանակ էր դարձել… Սիմոն Սիմոնյան 10 փետրվարի, 2007թ. ՍՏՍ Խմբագրեցին` Լիլիթ Միրիբյանը Մանե Պապյանը Edited February 21, 2007 by Simon Quote Link to post Share on other sites
Simon Posted March 30, 2007 Author Report Share Posted March 30, 2007 ԿԱՎԵ ԱՄԱՆԸ Գետին է ընկնում և կոտրվում վերջին կավե ամանը: Որոշ ժամանակ անց շուկայում հայտնվում են նոր կավե ամաններ: Թագավորը ծառաներից մեկին կարգադրում է, գնալ և գնել նոր կավե ամաններ: Ծառան կատարում է կարգադրությունը, և գնում շուկայում եղած ամաններից ամենալավերը: Եվ երբ առավոտյան ջուր է մատուցում, թագավորը խմելիս վնասում է մատը. Ամանի անորակ լինելու պատճառով: Նա հրաման է արձակում` արգելում այլևս անորակ ապրանքների վաճառքը: Երբ շատ տարիներ են անցնում և երբ թագավորը արդեն մահացած է լինում, նորից շուկայում հայտնվում են նույն կավե ամանները: Բայց ինչքան էլ ժամանակ է անցնում կավե ամանների որակը չի բարձրանում: Քանի որ նորերին սովորեցնողները չգիտեին ավելին: 23 ապրիլի, 2007թ. Սիմոն Սիմոնյան ՍՏՍ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.