Romeo Posted December 14, 2007 Report Share Posted December 14, 2007 Լավ ես գրում: Կարդալը հաճույք է պատճառում: Երկու աննշան դիտողություն` 1. "եվ" բառամիջում և բառավերջում գրվում է "և" տառով: 2. թախիծ Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 17, 2007 Author Report Share Posted December 17, 2007 Ծովն այսօր խաղաղ էր Այնքան մաքուր ու սուրբ՝ Ասես չէր հեղել երբեվե անեծք, Ջինջ էր ծովն այսօր իբրեվ արտասուք Ու տխուր էր ծովը ՝ինչպես արցունքներ: Ծովի շուրթերից մի բարի համբույր ՝ Տաք մի ալիքով քո բույրն ինձ բերեց Ու ծովի լազուր աղոթքում թաքուն Բախտը քո սրտի զարկն ինձ թարկմանեց: Ինձ ոչինչ կյանքում պետք չէ էլ երբեվ՝ Սրտիդ զարկերն ինձ սեր են խոստացել... Quote Link to post Share on other sites
Admin Posted December 18, 2007 Report Share Posted December 18, 2007 Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 18, 2007 Author Report Share Posted December 18, 2007 Ծովի գիշեր կա քո աչքերի մեջ, Անթարկման, անսուտ նախաստեղծություն, Լուսնի թաքուն արահետներ՝ Իսկ ես քո առաջ լոկ կավ եվ արյուն : Ծավի հույզեր, լույսի խորհուրդ ու դող Խնդրում եմ թող, որ մետ լինեմ այս հրաշքին, Քո արեվից ինձ նվիրիր մի պատառ շող Որ քո ծովում ես գտնեմ իմ հաելին: Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 19, 2007 Author Report Share Posted December 19, 2007 Սիրով ես հունցել իմ կավը աստված՛, Ու տխրությունով անչափ, անասելի, Ես իմ գոյությամբ ՝հար սիրահարված, Եվ միշտ թախծոտ եմ ՝ Դա է դերը իմ: Որքան էլ ավեր՝ Վանքում իմ սրտի միշտ ժամերգություն է, Դու իմ արյանը լույս էս հավելել՝ Լույս, որն ապրեցնում է: Չափն անկումներիս ինձ վաղուց մեկ է ՝ Հորանջում է մութը քո լույսի դիմաց, Ինձ արարելիս շուրթերին քո երկ էր՝ Ահա թե ինչու եմ երկին սիրահարված... Quote Link to post Share on other sites
Admin Posted December 19, 2007 Report Share Posted December 19, 2007 Ահա թե ինչու եմ երկին սիրահարված... Krkin? Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 20, 2007 Author Report Share Posted December 20, 2007 Krkin? ես ինկատի ունեի երկը, այսինքն սիրահարված լինել բանաստեղծությանը Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 21, 2007 Author Report Share Posted December 21, 2007 Ձյուն է՝ Շշուկով խոսող բանաստեղծություն, Ճերմակ թախծություն, Որն իր հետ բերում է Խոստովանելու տաք մի ցանկություն: Ես՝իմ հորինած հեռուներում մոլոր, Նորից փնտրում եմ հույսի բեկորներ, Որ մեղմեմ կարոտի հրդեհը բոսոր, Ու քար լռությունը լույսով մկրտեմ: Բայց ցավ մի կոպիտ՝ Արցունքացած կախված կոպից՝ Համոզում է, որ ձյունն անզոր է, Որ ձյունը նաեվ նաիվ է խիստ: Ու ես թափառում եմ իմ մեջ՝ Մինչ այգագալը նոր՝ Իմ չվերծանվող բանաստեղծությանն այս Փաթիլներ խառնելով՝ Իբրեվ հույսի ոսկեբուռ սերմնացան, Ու ցիրուցան, արցակ կրծքով՝ Տրվում եմ ես քնքշությանը ձյան… Ձյունե վարդեր,փաթիլե երջանկություն, Կուսական երկինք ու ճանապարհ Իմ շեմքից կանչում են ինձ հեռու Հմայքները ձյունափայլ: Հիմա խոնարհ, հիմա փխրուն է շատ Իմ թախծությունը, Ձյունն ինձ համոզել է՝ Բախտություն դեռ կա՝ Ժայռի ափի մեջ ծվարած այս փոքրիկ թռչունը՝ Մի օր չափելու է այս անվերջությունը, Եվ համր այս քարը դեռ շշնջալու է աղոթքն առավոտվա: Quote Link to post Share on other sites
Admin Posted December 22, 2007 Report Share Posted December 22, 2007 Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 24, 2007 Author Report Share Posted December 24, 2007 Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 24, 2007 Author Report Share Posted December 24, 2007 Քո ժպիտը ինձ Նվիրեց անբիծ Վանիլե հույզեր. Շնորհակալ եմ քեզ, Որ դու իմ կյանքում Միքիչ ուշացել էս , Ու սովորեցրել ես ինձ հրաշքի սպասել . Իմ լռության մեջ՝ Շշուկներով քո ոսկեթել Ասեղնագործվել ես՝ Եվ ինձ տվել ես երազանքի թեթվեր ... Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 25, 2007 Author Report Share Posted December 25, 2007 Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ՝ Դեպի քեզ է հոսում Վտակն անուրջիս, Ինչու ե՞ն աչքերդ այդքան հարազատ, Ինչու ե՞ն այդպես կանչում, տանջում ինձ, Երբ մեր մեջ սերը՝ Կիսավեր կամուրջ, Կիսաձայն շշուկ է եվ կամ արձագանք. Այդ ինչ արեվ կա ձյուներում քո ցուրտ , Որ ստիպում է ինձ բախտս անավարտ Թողեմ ու գամ դեպի քո հեռուն՝ Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ... Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 26, 2007 Author Report Share Posted December 26, 2007 Մի բեկվիր, սիր՝տ, Արդեն սխալվելու ժամանակ չկա, Ուժ տուր զարկերիդ՝ Հուսա, հավատա. Ինձ անհրաժեշտ է լոկ մեկ ուժգին հարված, Որ ձգվի էլի սերը ընդհատված: Երակներում իմ այրում չկա, պաղել է Ես կարոտել եմ սիրո հին հեղեղը, Այնպես , որ զարկիր, անդորրը խախտիր՝ Սխալվելու բոլոր շանսերն օգտագործել եմ ... Միայն իմ սրտի տրոփը լսեիր՝ Մի անծանոթ թախիծ էր հեվում Բախման մեջ, Բայց ծովի ձայն կար՝ Ինչպես ծովի խեցում, Որը շշնջում էր՝ «Ես սիրում եմ քեզ» Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 27, 2007 Author Report Share Posted December 27, 2007 Ես հասկացա՝ Դու ճակատագիր չէիր, Դու բորբ արյան ձայն էիր սիրահարության, Հույզի քո նետերը նշանառու չէին՝ Նրանք հատեցին սահմանը, Բայց բախտի դեմ համրացան: Ու հիմա հեռու խորքերում իմ էության՝ Կամաց կամաց քանդվում է Կծիկը քո պատմության, Այն ժամանկ դեռ համառում էի, Բայց սերը ավազի հետ նույնացավ, Ու մաքրեն պիտի նրան ծովերը՝ Էլ չեմ փորձի ընդդիմանալ.... Quote Link to post Share on other sites
rainbow Posted December 28, 2007 Author Report Share Posted December 28, 2007 Քողերում ամպերի Դեռ աստղեր կան թաքնված, Որոնք միշտ ինձ աչքով են տալիս, Երբ ինձ թվում է, թե անցյալն հատած՝ Սովորել եմ ապրել նորովի. Ինչ՞ու են դեռ աչքերս թաց, Ախր մեր սիրո ծառը կտրեցի, սեը ուրացա, Բայց ուրվականներն այդ դալար ճյուղերի Իմ երակներում նորեն ծառացան: Քո մասին հուշերը սովոր են սրտիս տավիղը լարել, Հուշերը գիտեն մեր երազների ծովոտ մեղեդին, Բայց ես հոգնել եմ ծովերում բոսոր Ալիքի պես քո ափին բախվել, Ու ալիքի պես ետ քաշվել մոլոր. Ես հրե, ես հուր.... Դու ձյունե,դու ձյուն.... Մինջեվ երբ են, ախ,հուշերը մեզ հյուր, Մինչ երբ պիտ փոթորկեն մեր հույզերն իզուր... Quote Link to post Share on other sites
rainbow Posted January 8, 2008 Author Report Share Posted January 8, 2008 Ես ըմպեցի սպասումը մինջեվ վերջ Եվ փակեցի աչքերս, Բայց հրդեհ մնաց կոպերիս տակ Այսքան անհատակ չէին եղել երբեք հուշի օվկիանոսները, Ես ինձ երբեք չէի զգացել անցյալներին հպատակ. Կյանք թե՞ կատակ՝ Հուշերով արբած՝ ես սթափություն եմ փնտրում Արտասուքի հատակներում, Սակայն իզուր է՝ Դու ինձ մոռեցել ես, դու ինձ չէս սիրում... Quote Link to post Share on other sites
Admin Posted January 8, 2008 Report Share Posted January 8, 2008 Quote Link to post Share on other sites
rainbow Posted January 9, 2008 Author Report Share Posted January 9, 2008 Դու իմ փոքրիկ թուլությունն ես, Ու քեզ հանուն պատրաստ եմ դեռ Ողջը թողնել անավարտ, Ողջը զոհել ոտքերիդ տակ, Ու քո կյանքով շարունակվել. Ես առանց քեզ թույլ ու կիսատ, Անզոր եմ նույնիսկ հուսալ երազել: Դու իմ փոքրիկ թուլությունն ես , Բայց քեզ հաղթելու բախտն էլ ունեմ ես՝ Դու պարզապես հիշողություն ես, Որին արգելում եմ երբեվէ զարթնել... Quote Link to post Share on other sites
rainbow Posted January 10, 2008 Author Report Share Posted January 10, 2008 Շշնջացիր ինձ՝ -Քո թարթիչներից գիշեր է հոսում՝ Վա՛յր դիր գրիչդ. Գիտեմ հոգնել ես Երկերդ սերմել քարե հողերում. Խնայի՛ր սիրտդ, Ի՞նչու էս կյանքդ ապրում մեկ օրում. Ժպտացի քեզ լուռ, Բայց հավատալ քեզ չստացվեց, -Այնքան արեվ կա սրտում իմ փխրուն, Որ այն կարող է ինձ ներսից այրել՝ Թէ խոնարհեմ գրիչս: Մտքի խենթ իմ ճիչը Փոքրիկ պատերազմ է թախծության արճիճի դեմ, Եվ ես գիտեմ՝ Մինչ պայթի վերջին բողբոջը հույզիս՝ Պիտի ես գրեմ... Quote Link to post Share on other sites
Admin Posted January 12, 2008 Report Share Posted January 12, 2008 Duk miayn hayerenek steghtsagortsum? Quote Link to post Share on other sites
rainbow Posted January 15, 2008 Author Report Share Posted January 15, 2008 Duk miayn hayerenek steghtsagortsum? Ամենանկեղծ ստեղծագործությունները հայերենով են,իսկ իմ գրած ռուսերեն եվ անգլերեն գործերը ավելի լավ է անտիպ մնան Quote Link to post Share on other sites
Admin Posted January 16, 2008 Report Share Posted January 16, 2008 Ամենանկեղծ ստեղծագործությունները հայերենով են,իսկ իմ գրած ռուսերեն եվ անգլերեն գործերը ավելի լավ է անտիպ մնան Bari Quote Link to post Share on other sites
rainbow Posted January 18, 2008 Author Report Share Posted January 18, 2008 Բաց արա երազանքի քո հեռուները՝ Ես նետվում եմ ծովն այդ, որ անվերջ նավեմ, Քո սիրուց այսօր ՝ մայրամուտի պես շեկ , Լուսածագի պես հրահալ եմ ՝ Գրկիր ինձ ուժգին, Այնպես, որ հոգիս քո հոգուն խառնեմ: Quote Link to post Share on other sites
Admin Posted February 9, 2008 Report Share Posted February 9, 2008 Vorteghe hertakan hatvatsy Quote Link to post Share on other sites
rainbow Posted February 11, 2008 Author Report Share Posted February 11, 2008 Vorteghe hertakan hatvatsy Ահա Իմ հույսերի կորամեջք «գուցե՞ն» Այսօր դարձել է բարձրաձայն՝ «հաստատ», Ի՞նչ կար մեր միջեվ՝ Սե՞ր,կապվածությու՞ն, խաբվածությու՞ն, թե՞ բախտ, Ոչինչ էլ չկար՝ Պարզապես հույզեր, Որոնց թեվեր տալ մենք չկարեցանք: Թվաց ,թե դու անկեղծ ես մինչ ի մերկություն, Թվաց ,թե ես պարզ լիճ եմ ՝ Քո երազանքին ջինջ արտացոլանք, Բայց ճիչը սիրո , մեր երազանքում Չուներ արձագանք. Մենք ծնկի եկանք բախտի առաջին իսկ մարտում, Կյանքը կարծեցինք կարծր, բիրտ եվ բարդ՝ Ներիր աչքերում իմ մխացող« գուցե՞ն», Դու իմ բախտը չէիր «հաստատ»... Ապակին շպարած թաց գոլորշու մեջ Ես թաքցրեցի ճիչը իմ հոգու՝ «Ես դեռ սիրում եմ քեզ, Ես քեզ երբեք չեմ մոռանալու» Օ, ճիչն այդ հզոր էր՝ Ապակին ճայթեց, Ու խայթեց բեկորն ինձ իր ճշմարտությամբ՝ «Նա չի սիրում էլ քեզ, Դու վաղուց խեղդվել ես իր ծովում հպարտության»... Դու ժպտացիր Եվ աչքերում իմ փշրվեց գավաթն այգաբացի. Ես հավատացի, Որ ծովն այդ օրը պարզապես սառել էր Իմ եվ քո ափերը կապելու համար. Դու ժպտացիր ՝ Ու ես համարձակվեցի՝ Սառցե ծովով վազել Դեպի անցյալ. Բայց չհասա, ես չհասա քեզ Ափերդ վաղուց եին նվաճված... Քո աչքերից ամեն օր՝ Սիրտս ըմպում էր տպավորության մաճառը քաղցր, Բայց սերը տիկերում բախտի ու ժամանակի Դեռ երկար փորձվեր պիտի, Որ դառնար գինի քաղցր: Սակայն ես շուտ վստահվեցի Մեզ բաժանող ու միացնող ամպերին ջինջ, Սիրո կիսաձայնը քաղցր՝ Հզոր թվաց ՝քան ճիչը ինձ: Հիմա չգիտեմ ինձ ատեմ , թե քեզ Բախտի ապտակի համար այս ծանր՝ Ինձ լոկ թվաց, որ սիրում եմ քեզ՝ Գինին թույլ եղավ, դառը եվ համր... Լռությունը թնդում է իմ մեջ բյուր թմբուկներով Եվ էլի խաբում է, գիտեմ, Իր հուսադրող տեսությամբ՝ Հույզի մակընթացումը լոկ խոստում է ջերմ, Որը երբեք չի հատուցվի տեղատվությամբ: Բայց լռությունն այսօր անզոր է , անթեվ, Ես հոգնել եմ արդեն Ըմպել հավատի օշարակը քաղցր, Ուզում եմ կյանքն ապրել առանց շաքարի, Ես քիչ խենթ եմ ախր... Դու ներիր ինձ այս սիրո համար անժամանակ, Անհասցե, անհույս, առանց ապագաի, Քո ժպիտը Երազանքներիս խարույկներին մարած Դարձել էր կայծ, Ու գուցե ինձ այրել մինչ ի մոխիր Նրան չարգելեի. Դու ինձ ներիր խոսքերի համար ասված, Շռայլ, լուսե ժպիտների՝ Կհաշտվեմ մի օր չսիրելուն քո , բայց Չսիրելը քո ՝ես քեզ չեմ ների... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.