Jump to content

Հասմիկ Սարիբեկյան


Recommended Posts

Որքան արագ են ամպերը փոխում ուրվագիծն օդե

Երբ սիրում էի,

Հույսը ճայ էր,փետուր էր, թիթեռ,

Որ մայրամուտի մետաքսներում

Դողում է դեռ:

Ամպը գցում էր երազանքի կամրջակներ,

Եվ իմ ափը ամպը ձուլում էր քո ափին,

Եվ ես թաքուն երազում էի,

Որ ժապավեններն օդե պիտի չքանդվեին,

Սակայն իմ սերը ՝ մի օդե թիթեռ, կորավ ամպերում

Ես քեզ չեմ սիրում

Հեռանում եմ ես՝

Սրտիս մեջ առած ամպը թախիծի,

Բայց որոտում է սիրտս կրծքիս մեջ,

Սիրտս աղերսում է ՝մնա , էլ սիրի,

Սակայն ամենուր աշուն է դեղին

Ես հեռանում եմ ճիշտ ժամանակին,

Որ ինձնից քո մեջ մնա շեկ ամառ,

Թրթրռ ցնորքի,

Հույզի թիթեռներ,

Որ ինձ հիշելը քեզ բերի թեվեր

Link to post
Share on other sites
  • Replies 91
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Այսպես խենթորեն սիրում են մեկին,

Այսպես սիրում են միայն մեկ անգամ

Թույլ տուր հավատալ այս հորինվածքին,

Թույլ տուր հեզ լինել նրան,

Ու թեկուզ խափվել, հատակին թափվել բեկորի նման՝

Այսպես սիրում են միայն մեկ անգամ

Link to post
Share on other sites

Թույլ թրթրռ կա ապսոսանքի ,

Որ դեռ դողում է օդում,

Եվ իմ թաքուն աղոթանքում

Դեռ քո անունն եմ տալիս,

Ու անուրջը սեղմած կրծքիս՝

Դեռ պայքարում եմ իմ դեմ,

Բայց դու գիտես եվ ես գիտեմ՝

Մենք չենք լինի միասին:

Թույլ թրթիռ կա խայ խաբանքի,

Որ դեռ շրշյում է ՝սիրում եմ,

Սերը մի թերթիր,

Սերը մի թարթիր ուրիշ աչքերում

Մի փոխվիր, մի փոխիր սերը՝

Սերն աղերսում է շարունակություն.

Իսկ ես վճռել եմ

«Հավերժը» հատել ցուրտ մի «երբեքով»

Ու սուր դանակով

Կտրել երակները իմ երաղանքի:

Ախ դու գիտես եվ ես գիտեմ՝

Միասին մենք չենք լինի

Քո հեռացումով

Ես ատեցի ազատությունը՝

Ինձ էլ թեվեր հարկավոր չեն ազատ ճախրանքին.

Չգիտեմ որտեղ փնտրել հոգու արհոստանոցը,

Ուր փշրված երազն իմ կնորոգվի:

Քո հեռացումով

Ինչ որ անանուն գույն է իջել իմ անուրջներին,

Ու ծրարել է սիրտս անբեկելի թաղծությամբ

Դարձիր

Դու ինձ թողել ես կիսատ,

Դու ինձ թողել ես կիսատ...

Հավատում եմ ես մեր աչքերում ծվարած լույսին,

Նրանց անսուտ անհունությանը,

Ախ, սիրելիս այս սիրո համար շնորհակալ եմ գարնանը:

Հավատում եմ ես , որ մեր աչքերի մութը կուշանա

Ու երազանքի երկինքներում լուրթ

Սերը կարձակի նոր մի օդանավ,

Արեվ, գունախաղ...

Հավատում եմ ես նոր առավոտին,

Ու գիտեմ հաստատ՝

Քո աչքերի , խաժ աչքերի արշալույսը

Սուտ չէ երեվի....

Link to post
Share on other sites

Քո մեղմ,Քո մեղմ շնչառությունը՝Դողում է դեռ իմ շուրթերին,Ուր վրձնեցիր արեվի գույնը,Արեվի բույրըՍեր իմ , սեր իմ:Քո մեղմ,Քո մեղմ գարունը Փոթորկեց է իմ մեջ թաղծության հունըԵՎ հույզերիս բառարանում՝Ոսկով գրեց՝ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ….. Ինչու լինել,Ինչու իզուր շարունակվել,Երբ սիրո մեջ «Մենք»-ը վաղուց տողադարձվել՝«Ես» ու «Դու» է դարձել վհատ.Ինչպես լինել,Այսպես մոլոր ու անկրակ,Երբ բարեվը հրաժեշտի ստեր է հագել:Կորցրեցինք, կորցրեցինք իրար,Կործանեցինք շքեղ սիրո մի առասպել՝Հրաժարվում եմ Ես անկարող եմ ախ,Առանց քեզ շարունակվել….

Link to post
Share on other sites

Որքան արագ են ամպերը փոխում ուրվագիծն օդե

Երբ սիրում էի,

Հույսը ճայ էր,փետուր էր, թիթեռ,

Որ մայրամուտի մետաքսներում

Դողում է դեռ:

Ամպը գցում էր երազանքի կամրջակներ,

Եվ իմ ափը ամպը ձուլում էր քո ափին,

Եվ ես թաքուն երազում էի,

Որ ժապավեններն օդե պիտի չքանդվեին,

Սակայն իմ սերը ՝ մի օդե թիթեռ, կորավ ամպերում

Ես քեզ չեմ սիրում

Երեկո էր... Մատնվեցի սիրաբույրին, Հագա ամպե կոշիկներ, Բայց սերն այսօր իմ վճռից շիկնել՝ Իմ դատավճիռն է ընդունում ցավով. Ճյուղեր,շատ եին ճյուղերը՝ Սերն ամուր չէր արմատներով

Link to post
Share on other sites

Երբեվե…

«Դու» երբեվե հպվել ես ամպերին բարի՝

Ուրեմն արի՝

Դու գիտես հոգու գաղտնաբառը

Եվ

Ես Թույլատրում եմ փոխել կյանքը իմ՝

Դարձրու ինձ թիթեռ.

«Նա» կարոտի նետերն արձակել,

Սիրտս կայծակել,

Անձրեվ է հեղում՝

Չեմ կարող այլեվ այսպես ապրել՝

Անձրեվանոց դարձիր իմ հոգուն՝

Չէ որ դու ունես ամպի օրհնությունը

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Երեկո էր...

Մատնվեցի սիրաբույրին,

Հագա ամպե կոշիկներ,

Բայց սերն այսօր իմ վճռից շիկնել՝

Իմ դատավճիռն է ընդունում ցավով.

Ճյուղեր,շատ եին ճյուղերը՝

Սերն ամուր չէր արմատներով...

Ես տեսա հրեշտակներ,

Ամպեր, ամպեր...

Սահող, հոսող ամպեր տեսա սիրուն,

Ու ամպի պես թեվ ու թեթեվ՝

Ես ճախրեցի քո աչքերում.

Եվ մատնեցին ինձ ցնորքներս՝

Ինձ մատնեցին դեգերման

Ու արդ ես էլ ամպ եմ, ամպ եմ՝

Առանց կղզի ու հանգրվան,

Առանց ներկա ու անցյալի,

Բայց ես տեսա հրեշտակներ,

Ախ, ես տեսա հրեշտակներ՝

Սիրտս բախել չի դադարի,ինչ էլ լինի...

Փոթորկից հետո

Խաղաղվել է սիրտս

Ու իմ ներսում պաղել է թեժը խենթության,

Սերը անցել է, ավարտվել է սերը,

Սերը դարձել է մի անանց կածան.

Բայց միեվնույն է ծիածան էր սերը,

ԵՎ սիրուն հանուն քաղցր է անգամ տառապելը,

Փոթորկից հետո խաղաղ եմ ծովերը

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

[Կարոտը հուշում է մի քաղցր թախիծ,

Որ վաղուց , վաղուց ես չէի զգացել,

ԵՎ երազանքի օդեղեն հեռվից ՝

Ինձ բերում է կարոտը հուշի ծվեններ՝

Անուշ մի հայացք, արեվոտ աչքեր,

Որ առաջ այնքան հեռու եին թվում

Ու թվում էր թէ երբեք, էլ երբեք չեն կրկնվելու.

Կարոտն ինձ հուշում է մոռցված մի երգ,

Որ քո ջութակն էր նվագել մի օր.

Անցել ես ,չկաս , բայց հուշի կանոններով

Ամեն գարնան հետ ինձ հյուր ես գալիս

Իբրեվ կարոտի ամպ՝

Իմ թաղծոտ երկինքներին բերելով նոր ներշնչանք.

Ու կարոտի հունը գիտի ուր կտանի միտքը իմ .

Ու թե պիտի այն ինձ կոտրի՝

Թող, որ լինի, թող որ լինի

Ախ ես այնքն վաղուց այսպես երջանիկ չէի...

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Մի կաթիլ կրակ՝

Տես այրվում է ծովը ձեռքիս ափերում՝

Հոգու փոքրիկ ողբերգություն է՝

Խանդում եմ

Ես խանդում եմ քեզ

Եվ ինձ չեմ ներում:

Մի կաթիլ թախիծ ՝

Եվ սերն ավարտվում է,

Ու չենք կարող փրկել ոչինչ

Խանդն ինձ ներսում իմ ավիրում է,

Ուրեմն հենց սկզբից էր ամեն ինչ անճիշտ...

Իմ տխրությունը՝ թվում էր ձյուն է

Ու ես հավատում էի արեվի ուժին.

Չեղավ...

Ոչինչ էլ չեղավ՝ տեսնում ես՝

Իմ կյանքում ցավը փոխում է լոկ անունը հին.

Քեզ համար գիտեմ տոն է գարունը,

Ինձ համար՝ թաղծի դիմակահանդես,

Կյանքի ծափի մեջ իմ դերը անդորր է

Ու ես անզոր եմ ,

Քմայքներին բախտի՝ հար հեզ:

Իմ տխրությունը

Կարծում էի հին է, միքիչ անհիմն է

Ու ինձնից կհոգնի մի օր,

Բայց ախր այն նույնքան իմն է

Որքան որ իմ իսկ ձեռագիրը, ինքնագիրմ իմ

Ու երազներ իմ կամակոր...

http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049

Link to post
Share on other sites

Անձրեվի միջով

Անձրեվի հունով

Մեղմ հոսում է իմ սերը

Դու գտիր ինձ թարմ իմ բույրով

Ու համբույրով ցրի ամպերը,

Ափիս մեջ դիր քո հորինած արեգակը

Ու ես իմ սիրտը կնվիրեմ քեզ,

Հյուսիր ինձ հետ երազանքի ծիածանը՝

Այնպես եմ ուզում սիրել, սիրել քեզ...

Սերը հաշտվում է ինձ հետ՝

Ես զգում եմ

Նրա ջերմ շրշյունը իմ շուրթերին.

Այս անձրեվին, այս անձրեվին

Հպվում է սերը հոգուս վարագույրներին

Եվ բացում է կյանքս արեվի դեմ,

Ալիք դարձած խփվում է խենթ համառության իմ ժայռերին

Եվ հուշում է ինձ այն ինչ ես վաղուց գիտեմ՝

Առանց սիրո իզուր է ապրած ամեն վայրկյանը իմ

Առանց սիրո ես կիսատ եմ....__________________

http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049

Link to post
Share on other sites

Թե բախտը մեզ ների ՝

Ծովը խաղաղ լինի ու թե

Սերը լինի ծով՝

Ես չեմ ափսոսա, որ

Սիրո փոքրիկ իմ առագաստով

Քո հեռուն հասա.

Միայն ասա, որ չի հատուցվի սերն այս թախիծով

Այլ հույզեր կտա հազար հազար.

Ես չեմ վախենում ուղին այս անցնել քեզ հետ երկուսով

Միայն թե բախտը ների մեզ ու ծովը լինի խաղաղ...__________________

http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049

Link to post
Share on other sites

Ախ, դուայնքանշատեսիմմեջ,

Որինքսինձհաճախփշուրեմթվում,

Չնչինբեկոր, նշույլ, առէջ ,

Եվ ինքսիմմեջ ,ասեսքոստվերում, նորեմարարվում :

Լոկէջ, լոկէջեմեսքոխաժօրերում ,

Երջանկությանլոկթույլբախյուն,

Եվոչթեսիրտ,

Իսկդուիմմեջկապույտերկես,

Կապույտերգես,

Կապույտարյուն,

Եվառանցքեզանսահմանըվերջ է ունենում

http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049

Link to post
Share on other sites

Հույզերից այնկողմ,

Հուշերից անդին՝

Օրը անսեր է, անստվեր է,թերի

Միթե՞ դու էլ հաշտվել էս նրան, որ

Չի ներում կյանքը ռոմանտիկներին.

Նաիր, ախ նաիր

Օդում փաթիլվող աղավնիներին՝

Ախր սա է սերը,

Իսկ դու ծաղրում ես մեր հին բարի հուշերը,

Բայց հույզերից այնկողմ,

Հուշերից անդին միայն անդունդներ են ՝

Որոնք պարտվում են լոք

Ռոմանտիկներին

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Նաիր աչքերիս,

Սուզվիր հույզերի հատակը հեռու՝

Այսօր ուզում եմ քեզ պատմել երազներս.

Տարփանքին սիրո վերջ չի լինելու՝

Քո անունով եմ կոչել բոլոր արշալույսներս...

Ուզում եմ, որ զգաս համբույրը լույսի,

Եվ ընդունես երջանկության «բարեվը»՝

«Մենակը » քո վերափոխես «երկուսի»

Եվ իմ աչքերում արձակես երազանքիդ աղավնիները:

Նաիր աչքերիս,

Տես ՝ որքան է փոխել ինձ սերը,

Սերը ջնջել է ինձ ծվատող ,անվերջ հատող վերջակետերը,

Ու նոր երազով է կյանքս էջադրում,

Մի նոր երանգով է երիզում բոլոր այն կամուրջները,

Որոնք միշտ դեպի քո սիրտն են բերում:

http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049

Link to post
Share on other sites

Իմ առաջ հոգիդ փակիր մերթ ընդ մերթ,

Որ այն շքեզ պատկերացնեմ,

Մերթ համոզվեմ ու կասկածեմ,

Թե արեվներ կան քո մեջ

Ինձ դեռ անբացահայտ,

Ու դու դեռ իմ դեմ նոր պիտի բացվես,

Պիտի սիրով լցնես հոգիս անհատակ.

Վախենում եմ քեզ խենթի պես սիրահարվել,

Բայց ախր արդենքեզ ես սիրում եմ ՝

Ինձ մի արգելիր մեկ մեկ երազել ՝

Սերն իմ արդարացումն է....

__________________

http://hhasmikk.spaces.live.com/?lc=1049

Link to post
Share on other sites
Guest aveti

Այսպես սիրում են միայն մեկ անգամ... Նա ասում էր թե "նորից չեն սիրում, սիրում են կրկին"... ՈՒնակության հարց ա, թե կարող ես սիրել, ո՞նց խամություն անես, կսիրես կրկին ու կրկին: Ես կասեի, թե սիրում են ՝ սիրում են հենց այսպես: ՈՒ թե լավ են գրում ՝միայն այսպես սիրելուց: Սիրի, ծիածան ջան, քոնը զուր չի սպառվելու գնա ՝ գրչիդ շունչ, մեզ էլ նոր ստեղծագործություններ)))))))))))))) Ապրես

Link to post
Share on other sites

Հույզերից այնկողմ,

Հուշերից անդին՝

Օրը անսեր է, անստվեր է,թերի

Միթե՞ դու էլ հաշտվել էս նրան, որ

Չի ներում կյանքը ռոմանտիկներին.

Նաիր, ախ նաիր

Օդում փաթիլվող աղավնիներին՝

Ախր սա է սերը,

Իսկ դու ծաղրում ես մեր հին բարի հուշերը,

Բայց հույզերից այնկողմ,

Հուշերից անդին միայն անդունդներ են ՝

Որոնք պարտվում են լոք

Ռոմանտիկներին

Շատ հեշտ ու սահուն էս գրում ու այդպես էլ ընթերցվում են, կարծես գեղեցիկ ու պարզ ձեռագրով գրված լինեն:

Իրոք, ռոմանտիկները անպարտ են :flower:

Link to post
Share on other sites

Սիրահարվել է արեվը՝

Զուլալվիր,

Սրդիդ շուլալիր շողարձակվող սերը,

Հույզի դեմ ճերմակ դրոշ ծածանիր՝

Փոթորիկն անցել է.

Նիզակները սիրո այսօր նշանառու են ՝

Գեթ մեկ անգամ կյանքում սիրտդ բաց արա,

Ախր քար չէս դու,

Չէ, ու հավատում էս ՝սեր կա, սեր կա, սեր կա.

Մի մերժիր գինին արշալույսների,

Գարնան խոստումին միքիչ հավատա,

Ժպտա ՝ ես քեզ սիրում եմ

Դու իմ ամենից ամենա….

Link to post
Share on other sites

Ներկիր թախիծն իմ ծիրանագույն հույսով՝

Ես ուզում եմ շարունակվել,

Քեզնից առաջ ես լոկ կայի, ես լոկ կայի՝

Հիմա ուզում եմ ապրել սովորել,

Մինչ քեզ ՝անցյալս ցիրուցան,

Մինչ քեզ թերի, գերի էի ես ճակատագրին,

Բայց քո սիրով ես վեհացա,

Վեր սլացա

ԵՎ օրհնում եմ սերը սեր իմ :

Ջահ էր ժպիտդ իմ մարած երազներում

Ժպիտդ կանչ էր,աղոթք էր, խոստում,

Դու եկար , որ թախծի հուներն իմ փոխես՝

Սիրում եմ, ես սիրում եմ քեզ………

Ներկիր թախիծն իմ հույզով ծիրանի

Ուզում եմ քեզ հետ փնտրել

Երջանկության կածանը իմ

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Իմ լռության մեջ դողում էին

Ակորդները քո երդման

Ու սերը իբրեվ անձրեվի բանալի ՝

Փնտրում էր կողպեքն իմ ծարավի.

Սիրո արեվ մի շռայլի ՝

Իզուր է

Դու ջուր ես ես հաուր եմ

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Իմ լռության մեջ դողում էին

Ակորդները քո երդման

Ու սերը իբրեվ անձրեվի բանալի ՝

Փնտրում էր կողպեքն իմ ծարավի.

Սիրո արեվ մի շռայլի ՝

Իզուր է

Դու ջուր ես ես հաուր եմ

Ամեն ինչ ասված է սահուն, գեղեցիկ ու փիլիսոփաորեն,

լավն է Հասմիկ :flower:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...