Jump to content

Հասմիկ Սարիբեկյան


Recommended Posts

  • Replies 91
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Ծովն այսօր խաղաղ էր

Այնքան մաքուր ու սուրբ՝

Ասես չէր հեղել երբեվե անեծք,

Ջինջ էր ծովն այսօր իբրեվ արտասուք

Ու տխուր էր ծովը ՝ինչպես արցունքներ:

Ծովի շուրթերից մի բարի համբույր ՝

Տաք մի ալիքով քո բույրն ինձ բերեց

Ու ծովի լազուր աղոթքում թաքուն

Բախտը քո սրտի զարկն ինձ թարկմանեց:

Ինձ ոչինչ կյանքում պետք չէ էլ երբեվ՝

Սրտիդ զարկերն ինձ սեր են խոստացել...

Link to post
Share on other sites

Ծովի գիշեր կա քո աչքերի մեջ,

Անթարկման, անսուտ նախաստեղծություն,

Լուսնի թաքուն արահետներ՝

Իսկ ես քո առաջ լոկ կավ եվ արյուն :

Ծավի հույզեր, լույսի խորհուրդ ու դող

Խնդրում եմ թող, որ մետ լինեմ այս հրաշքին,

Քո արեվից ինձ նվիրիր մի պատառ շող

Որ քո ծովում ես գտնեմ իմ հաելին:

Link to post
Share on other sites

Սիրով ես հունցել իմ կավը աստված՛,

Ու տխրությունով անչափ, անասելի,

Ես իմ գոյությամբ ՝հար սիրահարված,

Եվ միշտ թախծոտ եմ ՝

Դա է դերը իմ:

Որքան էլ ավեր՝

Վանքում իմ սրտի միշտ ժամերգություն է,

Դու իմ արյանը լույս էս հավելել՝

Լույս, որն ապրեցնում է:

Չափն անկումներիս ինձ վաղուց մեկ է ՝

Հորանջում է մութը քո լույսի դիմաց,

Ինձ արարելիս շուրթերին քո երկ էր՝

Ահա թե ինչու եմ երկին սիրահարված...

Link to post
Share on other sites

Ձյուն է՝

Շշուկով խոսող բանաստեղծություն,

Ճերմակ թախծություն,

Որն իր հետ բերում է

Խոստովանելու տաք մի ցանկություն:

Ես՝իմ հորինած հեռուներում մոլոր,

Նորից փնտրում եմ հույսի բեկորներ,

Որ մեղմեմ կարոտի հրդեհը բոսոր,

Ու քար լռությունը լույսով մկրտեմ:

Բայց ցավ մի կոպիտ՝

Արցունքացած կախված կոպից՝

Համոզում է, որ ձյունն անզոր է,

Որ ձյունը նաեվ նաիվ է խիստ:

Ու ես թափառում եմ իմ մեջ՝

Մինչ այգագալը նոր՝

Իմ չվերծանվող բանաստեղծությանն այս

Փաթիլներ խառնելով՝

Իբրեվ հույսի ոսկեբուռ սերմնացան,

Ու ցիրուցան, արցակ կրծքով՝

Տրվում եմ ես քնքշությանը ձյան…

Ձյունե վարդեր,փաթիլե երջանկություն,

Կուսական երկինք ու ճանապարհ

Իմ շեմքից կանչում են ինձ հեռու

Հմայքները ձյունափայլ:

Հիմա խոնարհ, հիմա փխրուն է շատ

Իմ թախծությունը,

Ձյունն ինձ համոզել է՝

Բախտություն դեռ կա՝

Ժայռի ափի մեջ ծվարած այս փոքրիկ թռչունը՝

Մի օր չափելու է այս անվերջությունը,

Եվ համր այս քարը դեռ շշնջալու է աղոթքն առավոտվա:

Link to post
Share on other sites

Քո ժպիտը ինձ

Նվիրեց անբիծ

Վանիլե հույզեր.

Շնորհակալ եմ քեզ,

Որ դու իմ կյանքում

Միքիչ ուշացել էս ,

Ու սովորեցրել ես ինձ հրաշքի սպասել .

Իմ լռության մեջ՝

Շշուկներով քո ոսկեթել

Ասեղնագործվել ես՝

Եվ ինձ տվել ես երազանքի թեթվեր ...

Link to post
Share on other sites

Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ՝

Դեպի քեզ է հոսում

Վտակն անուրջիս,

Ինչու ե՞ն աչքերդ այդքան հարազատ,

Ինչու ե՞ն այդպես կանչում, տանջում ինձ,

Երբ մեր մեջ սերը՝

Կիսավեր կամուրջ,

Կիսաձայն շշուկ է եվ կամ արձագանք.

Այդ ինչ արեվ կա ձյուներում քո ցուրտ ,

Որ ստիպում է ինձ բախտս անավարտ

Թողեմ ու գամ դեպի քո հեռուն՝

Ինչ որ մի թաքուն ուժին հնազանդ...

Link to post
Share on other sites

Մի բեկվիր, սիր՝տ,

Արդեն սխալվելու ժամանակ չկա,

Ուժ տուր զարկերիդ՝

Հուսա, հավատա.

Ինձ անհրաժեշտ է լոկ մեկ ուժգին հարված,

Որ ձգվի էլի սերը ընդհատված:

Երակներում իմ այրում չկա, պաղել է

Ես կարոտել եմ սիրո հին հեղեղը,

Այնպես , որ զարկիր, անդորրը խախտիր՝

Սխալվելու բոլոր շանսերն օգտագործել եմ ...

Միայն իմ սրտի տրոփը լսեիր՝

Մի անծանոթ թախիծ էր հեվում

Բախման մեջ,

Բայց ծովի ձայն կար՝

Ինչպես ծովի խեցում,

Որը շշնջում էր՝

«Ես սիրում եմ քեզ»

Link to post
Share on other sites

Ես հասկացա՝

Դու ճակատագիր չէիր,

Դու բորբ արյան ձայն էիր սիրահարության,

Հույզի քո նետերը նշանառու չէին՝

Նրանք հատեցին սահմանը,

Բայց բախտի դեմ համրացան:

Ու հիմա հեռու խորքերում իմ էության՝

Կամաց կամաց քանդվում է

Կծիկը քո պատմության,

Այն ժամանկ դեռ համառում էի,

Բայց սերը ավազի հետ նույնացավ,

Ու մաքրեն պիտի նրան ծովերը՝

Էլ չեմ փորձի ընդդիմանալ....

Link to post
Share on other sites

Քողերում ամպերի

Դեռ աստղեր կան թաքնված,

Որոնք միշտ ինձ աչքով են տալիս,

Երբ ինձ թվում է, թե անցյալն հատած՝

Սովորել եմ ապրել նորովի.

Ինչ՞ու են դեռ աչքերս թաց,

Ախր մեր սիրո ծառը կտրեցի, սեը ուրացա,

Բայց ուրվականներն այդ դալար ճյուղերի

Իմ երակներում նորեն ծառացան:

Քո մասին հուշերը սովոր են սրտիս տավիղը լարել,

Հուշերը գիտեն մեր երազների ծովոտ մեղեդին,

Բայց ես հոգնել եմ ծովերում բոսոր

Ալիքի պես քո ափին բախվել,

Ու ալիքի պես ետ քաշվել մոլոր.

Ես հրե, ես հուր....

Դու ձյունե,դու ձյուն....

Մինջեվ երբ են, ախ,հուշերը մեզ հյուր,

Մինչ երբ պիտ փոթորկեն մեր հույզերն իզուր...

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Ես ըմպեցի սպասումը մինջեվ վերջ

Եվ փակեցի աչքերս,

Բայց հրդեհ մնաց կոպերիս տակ

Այսքան անհատակ չէին եղել երբեք հուշի օվկիանոսները,

Ես ինձ երբեք չէի զգացել անցյալներին հպատակ.

Կյանք թե՞ կատակ՝

Հուշերով արբած՝ ես սթափություն եմ փնտրում

Արտասուքի հատակներում,

Սակայն իզուր է՝

Դու ինձ մոռեցել ես, դու ինձ չէս սիրում...

Link to post
Share on other sites
:hi:

:hi:

Դու իմ փոքրիկ թուլությունն ես,

Ու քեզ հանուն պատրաստ եմ դեռ

Ողջը թողնել անավարտ,

Ողջը զոհել ոտքերիդ տակ,

Ու քո կյանքով շարունակվել.

Ես առանց քեզ թույլ ու կիսատ,

Անզոր եմ նույնիսկ հուսալ երազել:

Դու իմ փոքրիկ թուլությունն ես ,

Բայց քեզ հաղթելու բախտն էլ ունեմ ես՝

Դու պարզապես հիշողություն ես,

Որին արգելում եմ երբեվէ զարթնել...

Link to post
Share on other sites

Շշնջացիր ինձ՝

-Քո թարթիչներից գիշեր է հոսում՝

Վա՛յր դիր գրիչդ.

Գիտեմ հոգնել ես

Երկերդ սերմել քարե հողերում.

Խնայի՛ր սիրտդ,

Ի՞նչու էս կյանքդ ապրում մեկ օրում.

Ժպտացի քեզ լուռ,

Բայց հավատալ քեզ չստացվեց,

-Այնքան արեվ կա սրտում իմ փխրուն,

Որ այն կարող է ինձ ներսից այրել՝

Թէ խոնարհեմ գրիչս:

Մտքի խենթ իմ ճիչը

Փոքրիկ պատերազմ է թախծության արճիճի դեմ,

Եվ ես գիտեմ՝

Մինչ պայթի վերջին բողբոջը հույզիս՝

Պիտի ես գրեմ...

Link to post
Share on other sites
Duk miayn hayerenek steghtsagortsum?

Ամենանկեղծ ստեղծագործությունները հայերենով են,իսկ իմ գրած ռուսերեն եվ անգլերեն գործերը ավելի լավ է անտիպ մնան ;)

Link to post
Share on other sites

Ամենանկեղծ ստեղծագործությունները հայերենով են,իսկ իմ գրած ռուսերեն եվ անգլերեն գործերը ավելի լավ է անտիպ մնան ;)

Bari ;)

Link to post
Share on other sites

Բաց արա երազանքի քո հեռուները՝

Ես նետվում եմ ծովն այդ, որ անվերջ նավեմ,

Քո սիրուց այսօր ՝ մայրամուտի պես շեկ ,

Լուսածագի պես հրահալ եմ ՝

Գրկիր ինձ ուժգին,

Այնպես, որ հոգիս քո հոգուն խառնեմ:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...
Vorteghe hertakan hatvatsy :bye:

Ահա ;)

Իմ հույսերի կորամեջք «գուցե՞ն»

Այսօր դարձել է բարձրաձայն՝ «հաստատ»,

Ի՞նչ կար մեր միջեվ՝

Սե՞ր,կապվածությու՞ն, խաբվածությու՞ն, թե՞ բախտ,

Ոչինչ էլ չկար՝

Պարզապես հույզեր,

Որոնց թեվեր տալ մենք չկարեցանք:

Թվաց ,թե դու անկեղծ ես մինչ ի մերկություն,

Թվաց ,թե ես պարզ լիճ եմ ՝

Քո երազանքին ջինջ արտացոլանք,

Բայց ճիչը սիրո , մեր երազանքում

Չուներ արձագանք.

Մենք ծնկի եկանք բախտի առաջին իսկ մարտում,

Կյանքը կարծեցինք կարծր, բիրտ եվ բարդ՝

Ներիր աչքերում իմ մխացող« գուցե՞ն»,

Դու իմ բախտը չէիր «հաստատ»...

Ապակին շպարած թաց գոլորշու մեջ

Ես թաքցրեցի ճիչը իմ հոգու՝

«Ես դեռ սիրում եմ քեզ,

Ես քեզ երբեք չեմ մոռանալու»

Օ, ճիչն այդ հզոր էր՝

Ապակին ճայթեց,

Ու խայթեց բեկորն ինձ իր ճշմարտությամբ՝

«Նա չի սիրում էլ քեզ,

Դու վաղուց խեղդվել ես իր ծովում հպարտության»...

Դու ժպտացիր

Եվ աչքերում իմ փշրվեց գավաթն այգաբացի.

Ես հավատացի,

Որ ծովն այդ օրը պարզապես սառել էր

Իմ եվ քո ափերը կապելու համար.

Դու ժպտացիր ՝

Ու ես համարձակվեցի՝

Սառցե ծովով վազել

Դեպի անցյալ.

Բայց չհասա, ես չհասա քեզ

Ափերդ վաղուց եին նվաճված...

Քո աչքերից ամեն օր՝

Սիրտս ըմպում էր տպավորության մաճառը քաղցր,

Բայց սերը տիկերում բախտի ու ժամանակի

Դեռ երկար փորձվեր պիտի,

Որ դառնար գինի քաղցր:

Սակայն ես շուտ վստահվեցի

Մեզ բաժանող ու միացնող ամպերին ջինջ,

Սիրո կիսաձայնը քաղցր՝

Հզոր թվաց ՝քան ճիչը ինձ:

Հիմա չգիտեմ ինձ ատեմ , թե քեզ

Բախտի ապտակի համար այս ծանր՝

Ինձ լոկ թվաց, որ սիրում եմ քեզ՝

Գինին թույլ եղավ, դառը եվ համր...

Լռությունը թնդում է իմ մեջ բյուր թմբուկներով

Եվ էլի խաբում է, գիտեմ,

Իր հուսադրող տեսությամբ՝

Հույզի մակընթացումը լոկ խոստում է ջերմ,

Որը երբեք չի հատուցվի տեղատվությամբ:

Բայց լռությունն այսօր անզոր է , անթեվ,

Ես հոգնել եմ արդեն

Ըմպել հավատի օշարակը քաղցր,

Ուզում եմ կյանքն ապրել առանց շաքարի,

Ես քիչ խենթ եմ ախր...

Դու ներիր ինձ այս սիրո համար անժամանակ,

Անհասցե, անհույս, առանց ապագաի,

Քո ժպիտը

Երազանքներիս խարույկներին մարած

Դարձել էր կայծ,

Ու գուցե ինձ այրել մինչ ի մոխիր

Նրան չարգելեի.

Դու ինձ ներիր խոսքերի համար ասված,

Շռայլ, լուսե ժպիտների՝

Կհաշտվեմ մի օր չսիրելուն քո , բայց

Չսիրելը քո ՝ես քեզ չեմ ների...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...