Sign in to follow this  
Followers 0
hravart

ՀԱՅԿ ԳԱՐԱԳԱՇ

1 post in this topic

ՀԱՅԿ ԳԱՐԱԳԱՇ

(1893-1960)

Գրեց՝ Գալուստ Խանենց

Հայկը ծնվել է Թավրիզ քաղաքում, Արեվմտահայաստանից գաղթած մի համեստ հայ ուսուցչի՝ Արտաշես Գարագաշի ընտանիքում 1896 թվականին: Նախ ընտանիքով, երբ Հայկը հազիվ 4-5 տարեկան էր տեղափոխվում են Ղազվին, ապա Թեհրան: Այստեղ ավարտում է Սան Լուի դպրոցի տարրականն ու միջնակարգը: Այնուհետեւ գործի է անցնում: Պաշտոնավարում է՝ «Բանքե Շահի», «Բանքե Օթոման» եւ ապա «Անգլո-Իրանյան Նաֆթային Ընկերությունում »:

Ինքնակրթությամբ սովորում եւ կատարալեագործվում լեզունների մեջ: Լավ գիտեր՝ Պարսկերեն, Ֆրանսերեն, Անգլերեն եւ Ռուսերեն լեզունները եւ քաջածանոթ էր միջազային գրականության հետ:

Հայկ Գարագաշը 14 տարեկանից նվիրվել է թատերական գործին: Մասնակցել է՝ Արմենյանի, Մանվելյանի, Սիրանույշի, Արուս Ոսկանյանի, Ավետյանի եւ Վահրամ Փափազյանի թատերախմբերին, որոնք հյուրախաղերով գալիս էին Թեհրան: Հետո անցնում է պարսկական թատերական ասպարեզ եւ նրա հիմնադիրներից մեկն է համարվում: Իրանի դերասանների միության օրգան «Թատրոն» պարբերկանը իր 1953 թվականի ութերորդ համարի շապիկի առաջին տպագրում է Հայկ Գարագաշի դիմանկարը եւ տալիս է նրա կենսագրականը, ուր գրում է.

«Շուրջ կես դար է, որ Հայկ Գարագաշը Իրանի թատրոնի ասպարեզում փայլուն գործնեություն է ցուցաբերել, ներկայում ծերացել եւ զանազան պատճառների հետեւանքով հեռացել է թատրոնի ասպարեզից: Իրանի ժողովրդի համար որն աղքատ է իրավ արվեստագետներ է ունենալուց, անշուշտ շատ ցավալի է նման վարպետ արվեստագետին մեկուսացած տեսնել: Իրանի թատրոնի ռեժիսորներից ու դերասաններից շատերը Հայկ արագշի նախկին աշակերտներն են եղել: Նա այս տարիքում դեռեւս շարունակում է Թատրոնի Արվեռվից Դպրոցում նորեկ աշակերտների ուսուցումը»:

Հայկ Գարագաշը երիտասարդ տարիքից սկսած համագորցակցում է Հովսեփ Միրզայանի շնորհիվ կյանքի կոչված Ջախ հոսանքին եւ 1920 թվականից հրապարակ է հանում «Բոբոխ» զավեշտաթերթը: «Բոբոխը» իրանահայության միակ թերթն էր, որ սուր ու դիպակ կերպով քննադատում էր համայնքում տեղ գտած կեղծ, մեծամիտ շահամոլ տարրերին:

1927, 1929 եւ1930 թվականներին նա մեծ զոհողությամբ եւ ջանադրությամբ հրատարակում է «Պարսկահայ տարեգիրք» մեծածավալ հատորները եւ ապա 1930-ին հիմնում է «Վերածնունդ» շաբաթաթերթը, որը երկրորդ աշխարհամարտի ժամանակ դարձավ օրաթերթ:

Հետաքրքիր է այստեղ արձանագրեմ, որ Անգլո-Իրանյան Նավթային Ընկերությունը, ուր ծառայում էր նա, առաջարկում է Հ. Գարագաշին՝ հրաժարվել թերթի հրատարակությունից կամ իր պաշտոնից, առարկելով, թե մեր պաշտոնյան չպիտի քաղաքական թերթի խմբագիր լինի: Հայկը հրաժարվում է իր ապահով պաշտոնից եւ գերադասում է հայ մամուլի դժվարին, փշոտ ճանապարհը:

Այդ տարիներին, ես եւս ներքաշվել էի արդեն նրա գրական աշխատանքի պորտը: «Բոբոխի» համար, Ֆրանսերեն թերթերից թարգմանություններ էի անում եւ սկսնակիս հաջող քերթվածքը, առաջին անգամ հրատարկվել է 1930-ի «Պարսկահայ տարեգրքում»: Վերածնունդի խմբագիր Հայկ Գարագաշը իր հասարակական գործնեության ընթացքում դարբնել եւ կերտել էր ռեալիստական մի աշխարահայացք, միաժամանակ հանդիսանում էր առողջ գաղափարի աներկյուղ դրօշակակիրը: Այդ հասկացողությամբ էլ, նա անփոխ մերկացրել եւ պայքար է տարել Եվրոպայում հրապարակ եկած Ֆաշիզմի դեմ:

Արեւմտյան Եվրոպայի պետությունները հայ ժողովրդի ազատագրական պայքարում, բացի կեղծ խոստումներից ոչ մի օժանդակություն ցույց չտվեցին եվ հոգուտ իրենց քաղաքական տնտեսական շահերի խաբեցին հայությանը:

Հայկ Գարագաշը հավատում էր, որ հայ ժողովրդի փրկության ուղին ժողովուրդների եղբայրության լուսավոր ճանապարհն է:

Հայկ Գարագաշը 1933-ին, գործի բերումով, երեքամսյա ճամբորդություն ունեցավ Հնդկաստան: «Վերածնունդ-Բոբոխ»-ի խմբագրությունը հանձնեց իր աշխատակիցներ՝ Դեւին, Հրանդ Ֆալյանին, Զորիկ Միրզայանին եւ ալուստ Խանենցին: Այդ ընթացքում «Վերածնունդը» դարձավ երիտասարդ գրողների օրգան: «Նոր Էջ» վերտառությամբ բաժին բացեցինք գրական-գեղարվեստական գրողների համար: Ապագայում այդ անունով կյանքի կոչվեց «Նոր էջ» գրական խմբակը իր պարբերական հրատարակություններով, բոլորովին անկախ «Վերածնունդ» շաբաթաթերթից:

Ջանիկ Չաքըրը 1955 թվականին Ամերիկայից Թեհրան է գալիս վերակազմելու Հ.Բ.Ը Միությունը: Այդ գործի համար առաջ է քաշում Հայկ Գարագաշին ու նրան է հանձնում միության քարտուղարությունը: Կազմակերպվում է երիտասարդական մասնաճյուղ, որտեղ մասնակցում են «Նոր Էջական» խմբակը եւ նախկին «Կապույտ» միության անդամները:

Այստեղ հարկ է ասել, որ 1923 թվականին աշակերտական «Կապույտ» միությունը Հայկ Գարագաշին, Դեվից հետո ընդունեց որպես ղեկավար:

Մեր «Կապույտ» միության պատանիներս, որեւե ձեվով փոխարինելու համար մեր ղեկավարի անձնվեր, անշահահխնդիր հոգատարությանը մեր հանդեպ, որոշեցինք օգնել նրան «Բոբոխ» զավեշտաթերթի ցրելու աշխատանքի մեջ: Ես, ուրգենը եւ Վաղինակը, թերթի լույս տեսնելու օրերին, հավաքվում էինք խմբագրում կապոցները եւ տանում փոստին հանձնում:

Երկրի բռնապետ՝ Ռեզա Շահի հրամանագրով 1936-ին փակվում են հայոց դպրոցները: Հայկական ազգային կյանքը փոթորկվում է: Հայկ Գարագաշի ղեկավարությամբ Հ.Բ.Ը. Միության Երիտասարդական բաժանմունքը գործի է անցնում: Հայերեն լեզվի դասընթացներ են կազմակերպում անպաշտոն, գաղտնի կերպով:

Վերջապես 1936-ին, պայթում է երկրորդ համաշխարային պատերազմը: Անգլիական բանակը հարավից եւ Սովետականը հյուսիսից 1941-ին մտնում են Իրան, երկրի գերմանասեր դիկտատոր՝ Ռեզա Շահին հրաժարեցնում եւ աքսորում են: Իրանահայ կյանքում եւս մեծ փոփոխություններ են տեղի ունենում: «Վերածնունդ»-ը դառնում է օրաթերթ: Հայկ Գարագաշը իր համակիր՝ ձախ հոսանքի հետ նախաձեռնում եւ վերաբացում են հայկական դպրօցները: Ստեղծում են հայկական դպրոցները: Ստեղծվում է ազգային գաղափարական ազատ աշպույժ կյանք:

Հայկ Գարագաշի «Բոբոխ» եւ «Վերածնունդ» թերթերը եղել են Իրանի դեմոկրատ խավերի հայ առաջադեմ մտավորականության արտահայտության ամբիոնները:

«Վերածնունդ»-ի գործունեությունը առանձնապես շեշտվեց երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Պարսկանան առաջադեմ թերթերի շարքին նա նույնպես իր էջերը բացեց լայնորեն Ֆաշիզմի դեմ կռվող դաշնակից ժողովրդների հաղթանակին նպաստելու գործի համար:

«Վերածնունդ»-ի էջերը լեցուն են եղել Հայաստանի վերածնության բոլոր մարզերին վերաբերող նյութերով եւ գրականությամբ: Դա գնահատանքի աշխատանք է համարվում սփյուռքահայությանը մշակութապես իր մայր հայրենիքին կապելու տեսակետից:

«Վերածնունդ»-ը հանձինս իր խմբագրի, Իրանի հողը իր ոտքի տակ հարազատ զգալով, առաջնակարգ խնդիր է համարել այս երկրի ժողովրդների համերաշխությունն ու հառաջադիմությունը: Նա առաջիններից մեկն է համարել՝ կատարելապես սովորել եւ սիրել պարսկերեն պետական լեզուն եւ ծանոթանալ նրա աշխարհահռչակ հին ու նոր գրողների հետ եւ զանգվածաբար կապվել պարսիկ ժողովրդի ազատագրման պայքարին:

Հայ գրականության պատմության մեջ նշանակալից մի երեւույթ էր Հայաստանի գրօղների Բ համագումարը, որ տեղի ունեցավ 1946 թվականի սեպտեմբերին Երեւանում, որի բացումը կատարեց րուների Մեության Նախագահ՝ Ավետիք Իսահակյանը:

Իր բնույթով համագումարն ուշագրավ է եղել, որ իր դրոշի ներքո առաջին անգամ համախմբել է ոչ միայն Հայաստանի եւ Խորհրդային Միության գրողներին, այլեւ արտասահմանի առաջադեմ գրչի մշակներին:

Համագումարին Իրանից հրավերով մասնակցել են երեք հոգի՝ Հայկ Գարագաշը, Արամ Երեմյանը եւ Հովհաննես Ղուկասյանը: «Վրերածնունդ» օրաթերթի խմբագրությունը, Հայկ Գարագաշի բացակայության ժամանակ հանձն առան՝ Զորիկ Միրզաանը եւ տողերիս գրողը՝ ալուստ Խանենցը:

Հայկ Գարագաշը բացի իր թերթերի դժվարին աշխատանքից, ժամանակ էր գտնում թարգմանելու օտար գրականությունից գոհարներ, ինչպես Փիեռ Լուիի «Պիլիդիսի երգեր»ը, որը հրատարակվել է 1928 թվականին: Մեր հայ գրականության գլուխ գործոցները սքանչելի կերպով պարսկերենի է թարգմանել, որոնց մի մասը միայն, Ա. Շիրվանզադեի «Ո±վ է նրա մայրը», Նար Դոսի «Ես ու նա», Հ. Թումանյանի «իքոր»-ը եւ Ռուբեն Սեւակի չորս պատմվածքներ, հրատարակվեցին 1957 թվականին «Հայկական պատմվածքներ» անունով, փառակազմ հատորով: Պարսիկ գրաքննադաները , այս հատորի վրա հիմնվելով, փառաբանեցին հայ գրականությունը:

Նացիզմն ու Ֆաշիզմը տապալվելուց հետո, Իրանում գտնվող դաշնակիցների զորքերը հետզհետե հեռացան երկրից եւ դարձյալ 1952-ից բռնապետական կարգերը վերահաստատ-վեցին: «Վերածնունդ»-ի խմբագրատունը պայթեցրին: Թերթի հրատարակումը դադարեցվեց: Անկուսակցական Հայկ Գարագաշին մատնեցին, որպես Կոմունիստական (Թուդե) կուսակցության անդամի: Այդ հանցանքով ձերբակալեցին նրան եւ շուրջ յոթ ամիս բանտում մնաց մինչեւ քննությունները ապացուցեցին, որ նաա կուսակցական չի եղել: Նա հյուծված ու քայքայված ազատ արձակվեց բանտից եւ շուտով, հավերժաբար աչքերը փակեց1960-ի մայիսի 2-ին:

Հայկ Գարագաշը նվիրեց իր կյանքը, զոհաբերեց ապահով պաշտոնը, դիրքը, հարստությունը եւ հանգիստը հանուն հայ ժողովրդի շահերի պաշտպանության:

Տարիներ են անցել նրա մահվանից, սակայն նա միշտ էլ կենդանի է Իրանայության համար:

Մարմինը չէ, որ մարդ ենք կոչում, այլ՝ միտքը, հոգին, գաղափարը: Անհատի նկարագիրն ու անձնավորությունն է, որ հարգում ու սիրում ենք եւ ոչ՝ նրա երեւույթը:

Edited by hravart

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0