Romeo Posted May 1, 2005 Report Share Posted May 1, 2005 Ինչ ժամանակ վիշտը սրտիդ տիրանա Կամ վիճակիդ հոգսը վզիդ ծանրանա, Ուրիշների սրտի հալը հարցրա, Որ քո հոգուց ամեն մի ցավ վերանա: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted May 1, 2005 Report Share Posted May 1, 2005 Ռոմեո, գիտե՞ք էլի Հայերեն թարգմանություններ: Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 1, 2005 Author Report Share Posted May 1, 2005 Ռոմեո, գիտե՞ք էլի Հայերեն թարգմանություններ: ← Ցավոք միակն է, որ պահպանվել է հիշողությանս մեջ: Մյուսները կտոր-կտոր: Իմ գիրքը կորցրի դեռ ուսանող ժամանակ: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted May 1, 2005 Report Share Posted May 1, 2005 Ցավոք միակն է, որ պահպանվել է հիշողությանս մեջ: Մյուսները կտոր-կտոր: Իմ գիրքը կորցրի դեռ ուսանող ժամանակ: ← Կտոր-կտոր գրեք Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 1, 2005 Author Report Share Posted May 1, 2005 Կտոր-կտոր գրեք ← Գինու կավը ի՞նչ մեղք ուներ, տեր Աստված Որ թափեցիր իզուր տեղը, տեր Աստված Ես խմեցի դու՞ հարբեցիր, տեր Աստված Հողը բերնիս, սուտ ե՞մ ասում, տեր Աստված: motavorapes Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 18, 2006 Report Share Posted May 18, 2006 Գինուս կուժը դու կոտրեցիր, աստվա՜ծ իմ. Բախտիս դուռը դու փակեցիր, աստվա՜ծ իմ, Իմ ալ գինին դու թափեցիր, աստվավծ իմ. Ե'ս եմ խմում` դո՞ւ հարբեցիր, աստվա՜ծ իմ: թարգմ.`Գ.Էմին Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 18, 2006 Report Share Posted May 18, 2006 *** Տիկնիկ ենք մենք, ճակատագիրը` դերասա'ն, Պատկե'ր չէ սա, այլ` հավաստի՜ և իրակա'ն,- Մի քանի օր կխաղա՜նք այս բեմ - աշխարհում, Մինչ մեզ նորից նետեն սնդո'ւկն անէության: թարգմ.`Գ.Էմին Quote Link to post Share on other sites
Romeo Posted May 20, 2006 Author Report Share Posted May 20, 2006 Գինուս կուժը դու կոտրեցիր, աստվա՜ծ իմ. Բախտիս դուռը դու փակեցիր, աստվա՜ծ իմ, Իմ ալ գինին դու թափեցիր, աստվավծ իմ. Ե'ս եմ խմում` դո՞ւ հարբեցիր, աստվա՜ծ իմ: թարգմ.`Գ.Էմին zaratustra, կխնդրեի հետևյալի Էմինյան թարգմանությունը տեղադրեիք, եթե հնարավոր է: Ինչ ժամանակ վիշտը սրտիդ տիրանա Կամ վիճակիդ հոգսը վզիդ ծանրանա, Ուրիշների սրտի հալը հարցրա, Որ քո հոգուց ամեն մի ցավ վերանա: Ես այն գրել եմ հիշողությունից ու չեմ էլ հիշում թարգմանչին: Կանխավ շնորհակալություն: Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 21, 2006 Report Share Posted May 21, 2006 zaratustra, կխնդրեի հետևյալի Էմինյան թարգմանությունը տեղադրեիք, եթե հնարավոր է: Ինչ ժամանակ վիշտը սրտիդ տիրանա Կամ վիճակիդ հոգսը վզիդ ծանրանա, Ուրիշների սրտի հալը հարցրա, Որ քո հոգուց ամեն մի ցավ վերանա: Ես այն գրել եմ հիշողությունից ու չեմ էլ հիշում թարգմանչին: Կանխավ շնորհակալություն: Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 21, 2006 Report Share Posted May 21, 2006 (edited) Ես չգիտեմ՝ նա´, ով տվեց ինձ շունչ - հոգի. Ինձ Դրախտի համա՞ր երկնեց, թե՞ Դժոխքի. Գավը, սիրունն ու քնարն ինձ կանխի´կ տվեք – Ձեր ապառիկ Դրախտը ձե՜զ լինի, հոգի´։ թարգմ.`Գ.Էմին Edited May 21, 2006 by zaratustra Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 21, 2006 Report Share Posted May 21, 2006 *** Այս աշխարհում խելոք ու լուրջ պիտի լինես, Խելքը գլխիդ և լուռ ու մունջ պիտի լինես, Քանի ականջ, աչք ու լեզու տեղո´ւմ են դեռ, Էն գլխից կո´ւյր և հա´մր ու խո´ւլ պիտի լինես: թարգմ.`Գ.Էմին Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 21, 2006 Report Share Posted May 21, 2006 (edited) Загадок вечности не разумеем - ни ты, ни я; Понять письмён неясных не умеем - ни ты, ни я. Мы спорим перед некою завесой. Но в час, когда Падёт завеса, то не уцелеем - ни ты, ни я. (перевод В.Державина) Հավեժության գաղտնիքը մութ ոչ դո'ւ գիտես և ոչ էլ` ե'ս, Ոչ դո'ւ կարող ես վերծանել գրերն այս մութ, և ոչ էլ` ե'ս. Իրականը` քողի ետև եղած զրո՜ւյցն է միայն,- Երբ քողն ընկնի` էլ չե՜նք լինի այս աշխարհում ոչ դո'ւ, ոչ` ե'ս: թարգմ.`Գ.Էմին Edited May 21, 2006 by zaratustra Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 21, 2006 Report Share Posted May 21, 2006 Вчера в гончарную зашёл я в поздний час, И до меня горшков беседа донеслась. "Кто гончары, - вопрос один из них мне задал, - Кто покупатели, кто продавцы средь нас?" (перевод О.Румера) Երեկ գիշեր բրուտի մոտ մտա մի ծեր, Տեսա երկու հազար խոսուն ու լուռ կժեր. Նույն հա'րցն էին տալիս նրանք. - «Ո՞ւր եք, ասե'ք, Կուժ սարքողնե'ր, կուժ ծախողնե'ր, կուժ առնողներ'...»: թարգմ.`Գ.Էմին Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 21, 2006 Report Share Posted May 21, 2006 "Как там в мире ином" - я спросил старика, Утешаясь вином в уголке погребка. "Пей! - ответил, - Дорога туда далека, Из ушедших никто не вернулся пока". (перевод Н.Стрижкова) Գինետանը հարցում արի ես մի ծերից. «Ի´նչ լուր,- ասի,- այս աշխարհից մեկնողներից...» «Խմի՜ր» – ասաց,- մեզ պես քանի՜սն են գնացել, Եվ նրանցից դեռ չի՜ դարձել ոչ ոք նորից: թարգմ.`Գ.Էմին Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 (edited) Նրա´նք, ովքեր իմաստությամբ կյանքի գաղտնիքը բացեցին, Եվ Աստծո մե՜ծ էության մասին խոսքե՜ր շռայլեցին, Ոչ գաղտնիքի թե՜լը գտան, ոչ էլ կծիկը քանդեցին, Նախ` խելքներին զո՜ռ տվեցին, հետո`... աչքերը փակեցի՜ն... թարգմ.`Գ.Էմին Edited May 22, 2006 by zaratustra Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 Մի ռենդ* տեսա` խանի սեմին նստած մոլոր, Ոչ գյավո´ւր էր, ոչ` մուսուլմա´ն հավատավոր, Ոչ ճշմարիտ շարիա´թ ուներ, ոչ էլ` հավա´տ,- Կա՞ր Այս ու Այն կյանքում Սուֆի այդքան հզո՜ր: * - (աստղանիշը տվել են, բացատրությունը` ոչ ) թարգմ.` Գ.Էմին Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted May 23, 2006 Report Share Posted May 23, 2006 گویند کسان نهشت با حور است من میگویم که آب انگور خوش است این نقد بگیر و دست از آب نسیه بدار کآوان دهل شنیدن از دور خوش است *** Դուք ասում եք կա դրախտում մի հուրի, Ես ասում եմ` ինձ բավական է գինին: Վերցրո՛ւ ինչ տրված է ու թող ապառիկը. Թմբուկի աղմուկն էլ է հեռվից հաճելի: Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 23, 2006 Report Share Posted May 23, 2006 Ոչ դրա´խտը, ոչ դժոխքը – դեռ չի՜ տեսել ոչ ոք, սի´րտ, Դեռ հանդերձյալ այն աշխարհից ետ չի՜ դարձել ոչ ոք, սի´րտ, Ինչքան հույս ու հավատ ունենք, մենք վստահել ենք մեկի´ն, Ում անո´ւնն ու ի´նչ լինելը` դեռ չի՜ պարզել ոչ ոք, սի´րտ: թարգմ.`Գ.Էմին Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 14, 2006 Report Share Posted December 14, 2006 Ե՛կ, սիրելիս, գինուց առնենք հավատք եւ ուժ, ու թող ցրվի վիշտը որպես մեգ ու մշուշ, ե՛կ, արբեցած, խինդով զարկենք փարչերն իրար, քանի մեզնից չեն պատրաստել գավաթ ու կուժ: Թարգմ.` Վարուժան Խաստուր Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 14, 2006 Report Share Posted December 14, 2006 Թե կարող ես թուխպը վանել, զվարթացի՜ր, թասդ բեր, գեղուհու հետ գինով անուշ պահն է անծիր, թասդ բեր, երբ երկնքի Անիվը մեծ նորեն թափով պտտվի, էս աշխարհում մենք չենք լինի, մի՛ մտածիր, թասդ բեր: Թարգմ.` Վարուժան Խաստուր Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 14, 2006 Report Share Posted December 14, 2006 Կուժն այս գուցե ուներ խոհեր երազածին եւ վշտամած կարոտում էր իր սիրածին, ձեռքը նրա, որ տարփանքով վարս էր շոյում, կանթ է հիմա այս անոթի պարանոցին: Թարգմ.` Վարուժան Խաստուր Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 14, 2006 Report Share Posted December 14, 2006 Ե՜կ, արբենա՜նք, արշալույսն է վարդաբուրում, քարին զարկենք եւ մոռանանք պատի՜վ, անո՜ւն, մեզնից վանենք տառապամիտ կյանքն անիմաստ, եւ ըմբոշխնենո սեւ վարսերի հրաշքն անհուն: Թարգմ.` Վարուժան Խաստուր Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 14, 2006 Report Share Posted December 14, 2006 Գինու կավը ի՞նչ մեղք ուներ, տեր Աստված Որ թափեցիր իզուր տեղը, տեր Աստված Ես խմեցի դու՞ հարբեցիր, տեր Աստված Հողը բերնիս, սուտ ե՞մ ասում, տեր Աստված: motavorapes Սա է` Ձեռքիս գավը դո՛ւ թափեցիր, տեր Աստված, անհուն խինդս դո՛ւ պարպեցիր, տեր Աստված, ասա, ինչո՞ւ շուռ տվեցիր իմ գինին, ես խմեցի` դո՞ւ հարբեցիր, տեր Աստված: Թարգմ.` Վարուժան Խաստուր Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 15, 2006 Report Share Posted December 15, 2006 Աստված թող դատի լեզուներին չար` ինձ իմաստասեր կոչելու համար, քանզի չգիտեմ` ո՞վ եմ անգամ ես եւ ինչի՞ համար եկա լուսաշխարհ: Թարգմ.` Վարուժան Խաստուր Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 15, 2006 Report Share Posted December 15, 2006 Ա՜խ, երանի մի վայր լիներ անդորր, մեղմիկ, ուր լիովին մտածմունքից խաղաղվեինք, բյուր երանի հազար տարին գեթ մի անգամ հողի կրծքից աշխարհ գայինք որպես ծաղիկ: Թարգմ.` Վարուժան Խաստուր Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.