rainbow Posted February 2, 2007 Report Share Posted February 2, 2007 Պատիվ ունեմ առաջարկելու նոր թեմա , ուր կներկայացվեն համահեղինակային աշխատանքներ ազատ ֆորմատով: Ձեզ եմ ներկայացնում նմանատիպ մի փորձ՝ ձեռնարկված իմ եվ Էդգար Կոստանդյանի կողմից, որտեղ համադրված է նրա արձակը եվ իմ չափածոն: Էդգար Կոստանդյան եվ Հասմիկ Սարիբեկյան Հավերժ միասին (դրամա) Հասմիկ Սերը նամակ էր Երջանկության անհասցե հեռուներից, Լոկ թղթե մի նավակ էր, Բայց ալեծուփ խենթ ծովերից Սերը փրկեց ինձ, Եվ երազանքի միավանկն այս Դարձավ ինձ լուսե մի նավահանգիստ. Ես գտա քեզ,դու գտար ինձ , Եվ կյանքը փոխվեց մի գեղեցիկ հեքիաթի: Մի թող այն անվերնագիր, Ինձ հետ ծովի էջ»րը թերթիր Կաթիլ առ կաթիլ… Էդգար Դու ուզում ես ` գերի դառնամ քո կիսախավար երջանկությանը: Այդ միավանկ հեռվից եկած նամակը թող մնա քո հուշերի ձեղնահարկում ` իբրև հիշողություն : Գուցե գամ մի օր ու այնտեղ բարձրանանք : Կգտնենք նամակն այդ ու վրայից փոշին մաքրելով ` կայրենք : Ես սիրում եմ , երբ այրում են հին ու տխուր իմ հուշերը : Իսկ նամակդ խառնարանում այրվելիս քեզ չի հիշի : Եվ ինձ ` նույնպես : Երախտամոռ ու հոռետես դաժան նամակ : Հասմիկ Ախ, դուայնքանշատեսիմմեջ, Որինքսինձհաճախփշուրեմթվում, Չնչինբեկոր, նշույլ, առէջ , Եվ ինքսիմմեջ ,ասեսքոստվերում, նորեմարարվում : Լոկէջ, լոկէջեմեսքոխաժօրերում , Երջանկությանլոկթույլբախյուն, Եվոչթեսիրտ, Իսկդուիմմեջկապույտերկես, Կապույտերգես, Կապույտարյուն, Եվառանցքեզանսահմանըվերջ է ունենում Quote Link to post Share on other sites
rainbow Posted February 2, 2007 Author Report Share Posted February 2, 2007 Էդգար Կհեռանամ ես քո ներսից և կոնֆլիկտը սրտիդ ու բանականության կդադարի : Ես կդառնամ միայն տխուր , բայց նաև շատ զավեշտալի հիշողություն : Դու մի հիշիր երազներդ ու կեղծ դարձած իմ քնքշության րոպեները այն երջանիկ : Դրանք անցան , կորան անհետ , իսկ այսօր ես , իսկ այսօր դու , առանձնացած այս աշխարհից ` դուրս ենք հանում մեր հուշերը դեպի երկինք , դեպի թախիծ ու տրտմություն անհյուրընկալ Հասմիկ Անկարող եմ փակել դուռս քո առաջ , Անզոր եմ, անզոր եմ ես ինքս իմ դեմ , Եվ չգիտեմ Ինչի? հանուն քո անունը շշնջալիսª Շուրթերը իմ դեռ դողում են, Իմ շուրթերը դեռ կանչում են քեզ«սիրելիս» : Ինչպես ապրել , Երբ հուշերի անձրեվում հորդ Անձրեվանոցս բացելու չունեմ ուժեր Quote Link to post Share on other sites
rainbow Posted February 2, 2007 Author Report Share Posted February 2, 2007 Էդգար Մի էլ փորձիր : Շատ եմ խնդրում : Հանգցրու քո մոմերն արհեստական : Ես ուզում եմ դարձյալ հիշել մոռացումը քո ստվերի : Հա , նա այնքան լավ ընկեր է : Պատկերացրու , անհուն մի ծով , իսկ ես նստած ինչ – որ ափի ` քո վերադարձն եմ երազում : Հանուն ինչի? պիտի տանջվի քո պատկերը իմ գորշ ներսում : Չէ , թույլ չեմ տա : Խոստացել եմ հավերժությանն ու կարոտին , որ պատկերը քո էլ երբեք չի տառապի : Միշտ կժպտա երջանկացնող իր հին ձևով : Ես սիրում եմ քո պատկերը: Իսկ ծաղկաթերթը , որ մնաց երազներում անիրական , հիշում է քեզ , հաստատ գիտեմ : Քեզ հիշում ենք միայն ես ու երազանքի քո թերթիկը : Հասմիկ Այսպեսխենթորենսիրումենմեկին , Այսպեսսիրումենմիայնմեկանգամ Թույլտուրհավատալայսհորինվածքին, Նրանդառնալգերի, հեզլինելնրան: Ութեկուզխաբվել , Հատակինթափվելբեկորինման : Այսպեսսիրումենմիայնմեկանգամ : Quote Link to post Share on other sites
rainbow Posted February 2, 2007 Author Report Share Posted February 2, 2007 Էդգար Այդ մեկ անգամով ապացուցեցիր , որ դու բարի ես , հենց այնպես , ինչպես դու իմ պատմածների ենթատեքստերում : Եթե ուզում ես , ինձնից մի հարցրու , հավատա հորինածիդ , խաբվիր , գիտե?ս ` ինչ հաճելի է , երբ անուրջներդ խաբում են քեզ : Որքան էլ խաբվես , սիրելիս , թույլ չեմ տա , որ բեկոր դառնաս : Ես կթափվեմ թաց հատակին քո փոխարեն : Դու խինդ ես ուզում , իսկ ես մոխրացած մի հիշողություն : Դե , նույն բաներն են : Իմ այս մոխիրը հենց նույնն խինդն է քո , մի քիչ ծերացած : Խինդդ մոխրացող , երբ ինձ այցի գա , նրան ցույց կտամ մեր երջանկության լուսանկարը : Այն երջանկության , որ դարձավ վերհուշ : Ես հիշում եմ քեզ , ես սիրում եմ քեզ , դեռ գրկում եմ քեզ իմ չքնաղ հուշի վարսերի ներքո : Միասին ենք մենք , հավերժ միասին : Հասմիկ Հեռանում եմ ես՝ Սրտիս մեջ առած ամպը թախօծի : Բայց որոտում է սիրտս կրծքիս մեջ, Սիրտս աղերսում է ՝«մնա ,էլ սիրի» Սակայնամենուր աշուն է դեղին Եվ հեռանում եմ ես ճիշտ ժամանակին, Որ ինձնից քո մեջ մնա շեկ ամառ, Արեվ եվ խավար Թրթիռ ցնորքի , Հույզի թիթեռներ, Որ ինձ հիշելը քեզ բերի թեվեր : Թեեվ Հեռացման մեջ ուրախության փշրանքներ փնտրիր Quote Link to post Share on other sites
rainbow Posted February 5, 2007 Author Report Share Posted February 5, 2007 Այսաօվա պես պարզ հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ տեսա քեզ: Ասում են կյանքում ոչինչ պատահական չի լինում. չգիտեմ աստղերն են դա որոշում, թե ինչ-որ մի տեղ այդպես է գրված, ոչինչ պատահական չէր: Ու այս պատահական կյանքի խաչմերուկում, շատ պատահական հանդիպեցի քեզ: Գիտեմ դժվար է, բարդ է, բայց էլ ինչ սեր առանց դժվարությունների… Սեր, սա էլ պատահական չէր: Ու հիմա նոր եմ հասկանում` ինչ ասել է իսկական սեր, սիրել, ցավել… Չգիտեմ թե ով մի ժամանակ ասել է, թե արգելված սերը քնղցր է ամենից, հավատա, որ, երբ զգում ես այս խոսքերը սիրով վարակված հոգուդ վրա, ակամա ասում ես, որ իմ սերը դառն է, դառն է աշ-խարհից: Ասում եմ ու սկսում երազել քեզ, եդեմային բույրդ, սիրող աչքերդ, ներող հայացքդ. հոգիս վայելքից մարում է, քեզ այսպես ունենալուց ու չունենալուց խեն-թանում եմ, արցունքներս գլորվում են դեպի հոգուս խորքերը, լալիս եմ ու ժպտում, ժպտու ու սկսում փնտրել քեզ, սիրել քեզ, սիրել, սիրել քեզ… Քո աչքերի ծովերում կապույտ՝ Նավաբեկություն է Օ, ինչ խենթություն է՝ Սեր այս ավազե ապարանք, Գունախաղ, խաբկանք, Բայց ես քեզ սիրում եմ. Ախ, ինչ է սա Ճակատագրի քամահրանք, Այս ինչ անմիտ սահմանում է Միթե սերը ունի հասակ՝ Եվ քեզ սիրում եմ, և ամաչում եմ Այո, դե իհարկե, մարդիկ իրենց կյանքը ապրում են սահմանումների մեջ, փակագծերի ներսում…Սակայն քեզ սահմանումով սիրել անհնար է, սահմանումները ժխտվել են դեռ վերևում, միայն թե այդ սահմանումների մեջ ոչինչ անհնար չկա, կամ ես, կաս դու ու կա մեր սերը, աշխարհում ոչինչ անհնար չկա: Աշունս հուշում է` պտուղներս քաղցրացել են: Միայն թե հավաքելուց վախենում ես ու փախչում: Իմ ամբողջ էությնը ամեն վայրկյան փնտրում է քեզ, կյանքս բույրիցդ սնունդ է տենչում , իսկ դու քո ան-ցած գարուններն ես փնտրում: Արի սկսենք նորից.կամ ես, կաս դու ու հաստատ գիտեմ, որ կա սերդ, սակայն նորից գարնան որոնումների մեջ ես: Ու այսքանով մեկ ես ապրում եմ քո աշնանը, քեզ հետ, քո կյանքում: Գարունս դառել է աշուն, կյանքս տվել եմ քեզ: Էլ ու՞մ ես փնտրում երազներիդ պոկված էջերում, անցած գարնան կրակներդ իմ աշունում են ապրում, այնտեղ են սկսվում անուրջներդ ու հանգրվանում հոգուս մեջ, ես էլ ամբողջ հոգով փայփայում եմ նրանց, ու սպասում քեզ, իսկ դու դեռ փնտրում ես ու մի քիչ հավատում, որ անցած գարունդ գալու է, բայց չգիտես, որ անցածդ գարունը քո աղջկական հույսերն ու պատրանքները քեզնից ակամա զիջել է աշնանս, ու անցած ճամփադ երկրորդ անգամ քեզ այնտեղ չի տանի, ուր էլ գնաս, որտեղ էլ փնտրես գիտեմ, որ վերջին հանգրվանդ գրկիս մեջ է լինելու, քանի որ այնտեղ դեռ քեզ են սպասում ապրածդ գարնան չապրած երազները: Երազանքը իմ դեռ մեղմ ճրագվում է Ծովագույն աչքերիդ հանուն, Քեզ սիրելն ինձ արգելվում է՝ Զուր է ՝ Մեզ բաժանում է միքանի գարուն, Բայց միթե մենք մեղավոր ենք , Որ անժամանակ հանդիպեցինք Ես քեզ սիրում եմ եվ աղաչում եմ Ներիր ինձ սեր իմ Լուռ լսում էի խոսքերդ ու փորձում հասկանալ, թե ինչո՞ւ, ինչի՞ համար, ո՞վ էր մեղա-վոր, թո’ղ մնայի պատրանքներիս մեջ, թո’ղ հավատայի, որ դա էր սերը, բայց կյանքս ինձ շատ էր սիրում ու այնքան, շատ որ ճաշակել տվեց իսկական սիրո եդեմային համը… Չգիտեմ ինչ անեմ, ուր փախչեմ, արյունս եռում է երակներումս թեկուզ լուսին, աշխարհի ծայրը, ուր որ կուզես պատրաստ եմ քեզ տանել, միայն թե միայն իմը լինես, բայց այս սիրահար եռանդս մի ակնթարթում փոշիանում է, երբ այդ աստվածային աչքերիդ մեջ տեսնում եմ անզորության թախիծ, ախր, գրողը տանի, թախիծդ էլ է անասելի պայծառ, ու աչքերիդ կրակը ասում է, որ ամեն ինչ անիմաստ է… Դե արի ու այս կյանքին դիմացի… Ասում ես անիմաստ է, աննպատակ, անհնար ու անէական, ասում ես, ժպտում ու հայացքդ թաքցնում: Գիտեմ, որ այդ ժպիտիդ տակ անկարողության արցունքներդ ես քողարկում, փորձում ինձնից թաքցնել ու չգիտես, որ ամեն անգամ քեզնից բաժանվելիս հոգիս ալեկոծվում է մի նուրբ փոթորկով, սերս արցունք դարձած խեղդում է կոկորդս, սկսում եմ քեզ երազել ու, ու մի՞թե այս անիծված աշխարհում չկա իմ ու քո վայրը: Գիտեմ` ասելու ես անիմաստ է, բայց հենց սկում եմ հակառակը, պնդել բանականությունդ տեղի է տալիս, ու սկսում ես սիրահար ժպտալ: Սերդ կա, գոնե գիտեմ, որ սիրում ես, բայց դե համոզված եմ, որ արդեն որերորդ անգամ պիտի ասես թե ինչ որ կա անիմաստ է, անհնար ու օդեղեն: Մեր սերը ամպե ապարանքներ է Առանց անցյալ ու գալիք, Ես հասկացել եմ , ես հաշտվել եմ , Հագել եմ հույզի զսպաշապիկ, Որ մեզ չքարկոծեն, Ասես բախտն ինձ անիծել է՝ Քեզ սիրում եմ , Բայց պիտի քեզ արձակեմ Մենք չենք կարող փոխել ոչինչ՝ Մեզ բաժանող գարունները մեզնից զորեղ են: Խոնարհվել են Երազներն իմ աշխարհի դեմ խոնարհվել են՝ Անհնար է ամեն ինչ, Սերը, մեր սերը , ախ,աղետ է, անգութ դահիճ, Եվ դու գիտես , եվ ես գիտեմ, Որ բարքերում ամենաճիշտ՝ Մեր սերը թույլ թիթեռ է, Այն պարտվել է՝ Ներիր ինձ Ասում ու չես հավատում, հայացքդ ես փախցնում, որ չտեսնես սառած դեմքս: Կյանքդ, կենցաղդ ու աշխարհդ թույլ չեն` տալիս բարձր թռչես… Կյանքիս գնով էլ քեզ վեր կհանեմ այս ճխճիմ իրականությունից, երբեք, լսում ես, երբեք չեմ հանդուրժի, որ հանձնվես, որ սերս մոռանաս, ինքդ քեզ խաբես: Գարունը միայն ընտրյալներին է երկրորդ անգամ այցելում: Հասկացիր, որ դու սիրելու համար ես ստեղծված, սերդ հոգոդ պես մեծ է, այն չի կարող մեռնել , ներիր բոլրին, չէ որ էս անիրավ, բայց հրաշք այշխարին լուսատու է պետք` արևը սիրուցդ այրվում է, աստղերը` քնքշանքիցդ հալ-վում ու մնում ես մեն մենակ լուսավորելու կյանքս, գարունս, ինձ… Անդադար քեզ եմ երազում` աչքերիդ կրակը, հրաշք դեմքդ, նուրբ շուրթերդ, սիրող ձայնդ ու բույրդ…բույրբ…ա~խ, բույրդ… Էությունդ դրախտն է, դու այդ դրախտի լուսինը ու այդ սիրավառ դրախտդ այնքան հեռու, այնքան հեռու, այնքան մոտիկ է թվում, չէ բույրիցդ խենթացել եմ… Գիտեմ, գիտեմ ես առանց քեզ կկործանվեմ, Ես առանց քեզ լուռ կմարեմ Ու կդառնամ կիսալուսին, Ձեռքդ մեկնիր ինձ իմ ընկեր, Թույլ տուր բեկվեմ,անհոգ թեքվեմ Ամուր ուսիդ, Ինձ հետ խոսիր,ինձ համոզիր՝ Չկա ոչինչ անհնար, Թեկուզ քանի գարուն հեռու՝ Ծնվել ենք մեք իրար համար… Ինչքան էլ ասեմ` քիչ է: Քեզ այս կերպով ունենալուց արդեն խեղդվում եմ: Օդս, ջուրս, կյանքս չի բավականացնում: Դու չկաս… Էդ լարված հանդիպումներից չեմ հագենում, միայն մի քանի րոպե, որտեղ էլի լիովին իմը չես: Մի ամբողջ հավերժություն սպա-սում եմ էդ երանելի պահին, ու մի վայրկյան աշխարհս անասելի լուսվորվում է, կորց-նում եմ գիտակցությունս, ու ուշքի գալիս անիծված «հաջողություն» բառիցդ: Բացում եմ աչքերս ու տեսնում, որ քայլերդ քեզ տանում են, քեզնից մենակ բույրդ է մնում, որը պիտի հոգուս ամենախորը անկյունում պահեմ մինչև մյուս հանդիպում ու ուղեղումս անդադար թնդում է քո սպանող «հաջողություն»-ը: Չե, ես աշխարհը մերը չի: Ամեն անգամ քեզ տենչալիս սիրտս պայթում է տեղից, աչքիս չի երևում ոչ մի նյութեղեն ավոլորդություն, միայն լույս կերպարդ, անուշ բույրդ ու … շուրթերդ եմ ուզում: Ու ամեն անգամ ավելի ու ավելի ուժգին, սիրտս քեզ է տենչում, քեզնով ապրել եմ ուզում, քեզ ամուր կրծքիս սեղմել եմ ուզում… Ու, երբ քնքուշ ձեռքովդ դիպչում ես ձեռքիս, տաք ժպտում ու ասում, որ լավ կլինի, վերերկ-րային թովչանքիցդ մի ծով հանգստություն է ծնվում, ու մի մոգական ուժով խառնվե-լով սիրուդ հետ` գալիս է դեպի սիրտս: Այդ պահին կարծես աշխարհի տերն եմ, ու չկա ոչինչ: Կամ միայն ես, դու ու մեր սերը… Դրախտդ անմահություն է բերում: Չէ առանց քեզ դրախտը գեհեն է, աշխարհը սառած, իսկ ես…Առանց քեզ ամեն ինչ… Խոսքերդ հիշեցի` «անիմաստ է»: Մեզ չեն ների, կնախատեն, Բայց ես գիտեմ, որ ահի դեմ չծնկեցի, Քեզ հետ ժայռից հավք կերտեցի, Ու հերքեցի մի քարացած, բիրտ սահմանում՝ Երբ սիրում են ՝ փոթորիկն էլ է խաղաղվում Պատուհանիցդ առկայծող ույսդ կամաց-կամաց մարում է, աչքերդ դանդաղ փակվում են. ես էլ պատուհանիդ տակ մնում եմ մենակ ու նորից քեզ երազում: Աշխարհի, որ ծայրում էլ լինես քայլերս ակամա բերելու են դեպի քեզ, որ իմ օդով ապրեմ, բույրդ զգամ ու խենթի պես քեզ գիրկս առնեմ, որ անունդ գոռամ երկնքից երկիր, որ սիրում եմ քեզ… Քեզնից այն կողմ էլ կյանք չկա, սերդ դառել է միակ կենսատուս: Բայց դու էլ անկախ քեզնից սիրուս կարոտն ես զգում: Մտածում ես որտեղից գիտեմ... Չէ, աչքերդ չեն ասել: Երբ ամեն անգամ ինձ տեսլիս ժպտում ես ու խորը շնչում, հանգստացած նայում ես աչքերիս ու անբուղջությամբ ինձ համար ապրում, հասկանում եմ… Այո, շունչդ է մատնել: Չէ որ գիտեմ սիրում ես… Ու հիմա հաստատ համոզված եմ` եկել է մեր ժամանակը: Շուտով փուխր էությունդ եռացող սիրուս դիմաց կընկրկի: Կփշրվես ջերմ գրկիս մեջ, կլուսավորես աշխարհը ու ողջ տիեզերական համաստեղությունը մերը կլինի… Չե որ սիրում եմ, շատ եմ սիրում քեզ… Ես պատրաստ եմ, ես ուզում եմ Քեզ հետ երազն իմ կիսել, Քեզ սիրելով՝ սեր իմ բարի, Ժամանակի քմայքները ՝համաձայն եմ անտեսել, Քեզ հետ հոսել,զարկվել ափին անհնարի Ու չզղջալ, ու չափսոսել մեզ բաժանող գարուններն անհնարին. Իմ սերը քեզ թող որ բերի անմարելի հրավառում՝ Չկա սահման ու սահմանում Ես քեզ սիրում եմ Սիրում եմ Սիրում Quote Link to post Share on other sites
rainbow Posted February 5, 2007 Author Report Share Posted February 5, 2007 Հասմիկ Սարիբեկյան եվ Նարեկ Կտոյանց « Մեր սերը» Quote Link to post Share on other sites
rainbow Posted April 30, 2008 Author Report Share Posted April 30, 2008 Համատեղ աշխատանք Հասմիկ Սարիբեկյան եվ Արմինե Հովսեփյան «Առանց հետադարձ հասցեի նամակ» Ամեն ինչ սկսվեց ճերմակ ծրարով` առանց հետադարձ հասցեի նամակով: Հիմա բացել եմ իմ պահարանն ու դուրս հանել մոխրագույն, տեղ-տեղ գույնը կորցրած արկղն ու հերթով կարդում եմ քո նամակները, որոնք այնքան խնամքով են պահվել շուրջ 7 տարի: Լույս քեզ վարդ օրիորդ, Ճերմակ նամակն այս՝ Իմ սրտի զարկն է քեզ հեռվից բերել. Թույլ տուր խնդրում եմ Սիրուս լույսն արծաթ ՝ Ծովում աչքերիդ նավակ դարձնել: Իմ արեվածագը քո անունն ունի , Իմ երջանկությունը ունի գաղտնաբառ. Կարդա սիրտը իմ՝ Այն վաղուց բախում է միայն քեզ համար: Անունդ ասա Սիրտս դարձել է կակաչ արնավառ Չէ դրա կարիքն ամենևին էլ չկա, ես այն գիտեմ: Գիտեմ նաև, որ ամեն երկուշաբթի կանաչ թեյ ես խմում «Le Mag» սրճարանի արևելյան հատվածում տեղակայված փոքրիկ, երկտեղանոց սեղանի շուրջ, որի սպիտակ, անթափանց սփռոցի, վրա միշտ դրված է լինում երեք կակաչով կանաչ, ոսկեզոծ ծաղկաման, դեղձի հյութ և սև խմորով թխվածք: Գիտեմ նաև, որ ամեն երեքշաբթի երգեցողության դասեր ունես Բարիետ Վասների մոտ, նաև որ ամեն չորեքշաբթի առավոտյան շուտ ես արթնանում ու շտապում տպագրատուն` աշխատանքի, որպեսզի առաջինը այնտեղ լինես ու մենակության մեջ երգես քո սիրելի “ Սիրո պատմություն” երգը: Կարևոր չէ, թե որտեղից գիտեմ այնսքանը, միակ կարևոր բանն այն է` ուզում եմ երգես: Կարդում եմ քո առաջին նամակն ու հուզվում եմ նույն ասնիննամյա աղջնակի պես, ով ամեն գնով ցանականում էր իամանլ, թե այդ ով է իր անդորրը խանգարում և այդ ով է իրեն այդպես բացահայտել: Հիմա նամակդ դնում եմ նույն ճերմակ, առանց հետադարձ հասեցի ծրարի մեջ, որի նամականիշն այնքան է գունատվել այս 7 տարիների ընթացքում, որ անծանոթ մեկը երբեքչէր գուշակի նամականիշի վրա պատկերված «Royal» թատրոնի շենքը` վայր, ուր ես այցելում էի ամեն շաբաթ երեկո, նույն օրերին, երբ ստանում էի քո նամակները: «Երբ ես որոշեցի գրել ու ինչու, ինքս էլ չհասկացա: Վարցրեցի թուղթ ու գրիչ և սկսեցի գրել: Մտքերն առաջ էին ընկնում գրչիցս ու ես հասկացա, որ ուզում եմ ամբողջ կյանքս նվիրեմ քեզ ու հատկապես քո ձայնին, որը լսել ինձ բաժին է հասնում միայն երգեցողության բաց դասընթացների ժամանակ, որոնցից առաջինի ավարտին, երբ ամբողջ դահլիճը թնդում էր ծափահարություններից, իսկ դրանք մասնագետների ծափահարություններ էին, որոնք քեզ համարեցին «Աիդաե օպերայի «չորորդ տրակտատիե լավագույն կատարող և փորձում էին գտնել քո ձայնի իրական տոնաինությունը ,ես կարծես կախարդված կանգնել էի ու չէի կարողանում ոչինչ ասել կամ անել: Ներիր խնդրում եմ, որ չեմ ծափահարել, սակայն համարել եմ, որ միայն ինձ համար էիր երգում: Հաջորդ նամակը չստանալու հաամր խնդրում եմ, այս մեկը պատռիր : Դու կակաչ սեվսաթ՝ Հուր , կրակվող սափորում , Քո աչքերում կա խենք մի խաղ, Որն իմ ներսում եվ ավիրում է ինձ, Եվ նորեն արարում. Քեզ չերազել՝անզոր եմ սիրելիս, Քո անունն ինձ լույս է, արեվ է, մայիս: Քո մասին հույզերս՝ Ուղղեցույցներ են տիեզերքում անծիր, Բայց թե վճռել ես՝ հեզ եմ ՝ Քարկոծիր . Ախ, քո ամեն նետած քարն ինձ լույս ու ոսկի է, Բայց պատռիր հույզերս,պատռրի նամակներս, Եթե քո կյանքում՝ Իմ սերը իզուր, սերն իմ անտեղին է… Հ.Գ. Հուսով եմ երբեք պատռված նամակ չեմ գտնի սրճաանի արևելյան հատվածում գտնվող երկտեղանոց սեղանին, որին միշտ 3 կակաչի փոքրիկ փունջ է դրված: Վերջին մի քանի նախադասոյունները ինձ ստիպեցին մտածել արդյոք ուզում եմ նամակը թողնել սրճարանի իմ սեղանին և այլևս չստանալ այս նամակի նման մեկը, սակայն մի բան գիտեի հստակ,երբեք չէի պատռի այս հազվագյուտ սպիտակ ծրարից հանված նամակը, որն այնքան խնամքով էր ծալված, կարծես ոսկերչի գործ լիներ: Հիմա բացում եմ քո երկրորդ նամակը, որը ստացել էի Օգոստոսի 26-ին, առաջինի ստանալուց ուղիղ մեկ շաբաթ անց և կարդացել եմ այն մի քանի տասնյակ անգամ: Այն ամբողջապես իմ գովերգումն էր, սակայն մի արտահայտություն կա, որն ինձ երկար ժամնաակ հանգիստ չէին տալիս. «Երկուշաբթի սրճարանից հեռանալիս վերցրու խնդրում եմ վերցրու այն կակաչները, որոնք դրված են քո սեղանին արդեն երկու տարի չորս ամիս տասնվեց օր ու ինը ժամե: Արեվ է հոսում հունով լռության , Իսկ ես կարոտի ափ եմ քո մեջ տգել. Քո սրտից դեպի սիրտն իմ կրակված՝ Սերը հրե նետեր է զարկել: Իմ անհասցե հեռուներից ՝ Ողղարկում եմ քեզ հույզի կակաչներ, Ձյան մեջ թարթվող, զարթնող գարնան Դալար կանաչներ. Ինձ մի արգելիր քո աչքերի մշուշը վանել՝ Քո ալ այտերից միայն ՝ Արեվ ու սեր է կաթելու վայել… Իսկապես, հենց նույն օրը` այն ես երբեք չեմ մոռանա, երբ առաջին անգամ սեղանիս դրված տեսա կակաչների փունջը ու ենթադրեցի, որ սրճարանի կողմից էր, քանի որ երբեկ չէի մտածի, որ ինչ-որ մեկը կիմանա իմ սիրելի ծաղիկների մասին: Այդ ժամանկ ես դեռ չէի էլ աշխատում ու սրճարան էի գնում երաժշտական քոլեջից առաջ նախաճաշելու համար `ծնողներիս ու ո’չ իմ ցնակությամբ, ովքեր միշտ ինձ ստիպում էին լավ սնվել ու ամենօրյա հստակ ճաշացանկ ունենալ: Հիմա ամեն երկուշաբթի, երբ խմում եմ թեյս ու ռոմի համով, մի տեսակ տտիպ ու բերամումս սառնություն թողնող թխվածքի ուտելու պրոցեսը, վերցնում եմ ծաղիկներից մեկն ու հեռանում: Հետո նամակներդ իմ ` ծնողներիս մեծ ջանքերից հետո կանոնավորված օրերի անբաժան ու կարգը չխախտող մասնիկը դարձան, բացի մեկից, որ ստացա 1974-ի Օգոստոսի 21-ին, առանց հետադարձ հասցեի նամակներից առաջինի ստացման օրը: Արդեն անցել է 7 տարի այդ օրվանից, իսկ ես անգիր հիշում եմ քո տողերը ... «Սիրելիս, երկար խոսելու փոխարեն կասեմ միայն մի բան, արդեն 1 տարի է, որ քեզ գրում եմ ու հուսով եմ որ դեռ 11, 101 տարի կանցնի ու ես դեռ քեզ գրելիս կլինեմե, իսկ հետո կատակել էիր, «... նախապես ներողություն եմ խնդրում, քանի որ 101 տարի անց գուցե այս նամականիշերից այլևս չլինիե: Դու եմ մի նամակովդ ինձ գովերգում էիր, իսկ ինձ դրա հնարավորությնը չէր տրված, ես նույնիսկ չգիտեի թե ով ես դու: Ահա քո 102-րդ նամակը, որով դու պատմում էիր մեր առաջին հանդպմանն ունեցած տպավորություններիցդ: Ես չէի էլ կարող մոռանալ այդ օրը, երբ մայրիկիս զգեստներից ամենագեղեցիկի նման մեկն ինձ համար կարեցի ու մազերս արձակած դուրս եկա փողոց: Այդ օրը Ժակի պսակադրության օրն էր ու ես ստիպված էի հիվանդ ձևանալով խուսափել այնտեղ գնալուց ու գալ մեր առաջին հանդիպմանը: Լույսը , սիրելիս, մայր մտավ այսօր Քո աչքերի մեջ, տաք քո ժպիտում , Հալվեց ափդ ջերմ ափերիս մեջ. Կողքիս ե՞ս, թե ես երազ եմ տեսնում: Ես շատ երկար եմ սպասել այս պահին , Ախ, մեկ էլ նաիր իմ աչքերի մեջ, Սուզվիր հույզերիս հատակտ անծիր՝ Ես քեզ հասա, ես սիրում եմ քեզ: Արահետների ժապավենները ալ՝ Կապվեցին իրար Ու մեկ ճամփով մեզ բերեցին Երազանքի այս քառուղին, Ես գտա քեզ, Դու փոխեցիր ողջ կյանքը իմ Շատ ամգամ ես գրել այդ օվա մասին, երբ մենք լուռ նայում էինք միմյաց աչքերի մեջ ու ոչինչ չէինք խոսում: Հիշում ես այն փայտփորիկին, որ «5-րդ ավենյուի զբոսայգում ծառից ծառ էր թռչում ու կտցահառում բները, իսկ երբեմն էլ այնպես կատաղի թռչում էր, կարծես ինչ-որ բանից նեղացած այլևս չէր գալու ու հետո արագընթաց իջնում էր ցած ու սուր կտուցով խրվում ծառի բնի մեջ: Խոսքերս այնքան անշուք են ստացածս պերճախոս նամակներին ի համեմատ, բայց ինչ կարող եմ անել, ես առաջին անգամ եմ գրում: Առաջին անգամ պիտի ասեմ իմ զգացմունքների մասին, թե որքան արագ է սրիտս բաբախում մեր հանդիպումների ժամանակ, որ ես էլ եմ քեզ պես կարոտում հրաժեշտի պահից սկսած, ու թե ինչպես եմ սպասում մեր ամեն հաջորդ հանդիպմանը ու հուզվումքո ամեն նամակից, ինչպես որ առաջինից: Երբ այն գրքերը, որ նա է կարդում, Դու չես շտապում անհամբեր կարդալ, Երբ այն, ինչ նա է սիրում, կարոտում, Սիրով չես նայում ու մտերմաբար, Երբ միայն, միայն նրան գրկելիս, Սիրահարված չես զգում անսահման, Երբ չես կարոտում ` դեռ բաանվելիս, Զգա որ արդեն չս սիրում նրան: /Ա.Ս./ Միայն մի բան կա, որի մասին դու չես գրում, դա այն է, թե ինչու մենք չենք խոսում մեր մասին, ինչու ես այդ մասին ասում միայն գրելով: Սկզբում դա ինձ դուր չէր գալիս, կարծես հանդիպումների ժամանկ խոսում էինք քմեն ինչից, բացի այն միակ կարևոր զգացմունքի մասին, որն այդ դեպքում կարծում էի թե իրական չէ, ու երբեմն հիմարաբար կարծում էի, թե նամակները կեղծ են, սիմ հանդիպելիս կեղծել չկարողանալու պատճառով չես խոսում այդ մասին: Հիմա հասկանում եմ , որ ես էլ եմ էդպիսին ու որ առավել հեշտ է գրել ներսումդ փոթորկող ծովի մասին, որ կարծես ևս մի քանի րոպե ու կուլ կտա և ինձ և շրջապատում ամեն ինչ: Հիմա գրում եմ քեզ իմ առաջին նամակն ու չգիտեմ թե ինչ եմ գրում: Գիտեմ, որ սիրում եմ քեզ, որ երկար ժամանկ մինչ մեր հանդիպումը երկուշաբթի օրերին սրճարանում շուրջս էի նայում, որ գտնեի քեզ, սակայն թերթերով ծածկված դեմքերով տասնյակ մարդկանց մեջ դժվար թե գտնեի մեկին ում չէի ճանաչում: Հիմա գրելով այս առաջին և միաժամնակ վերջն նամակս ամուսնությունիցս առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ինձ նվիրած երջանիկ պահերի ու աշխարհիս երեսին ինձ համար ամենագեղեցիկ ծաղիկների ` կակաչների համար և ուզում եմ խնդրել, որ այլևս ինձ չգրես: Ներիր այս խնդրանքիս հաամր, սակայն վաղը ես ամուսնանում եմ ու փոխում հասցես ու դու այլևս չես կարող պատասխանել իմ առանց հետադարձ հասցե նամակին, քանի որ փոստային համակարգը չի նախատեսում նամակագրություն նույն հասցեի ներսում, իսկ վաղը մեր հասցեները կմիանան ու կդառնան մեկը ... Quote Link to post Share on other sites
Nazel Posted April 30, 2008 Report Share Posted April 30, 2008 Это безумно красиво:проза и поэзия.И романтично. В прозе отголоски с "Письмом незнакомки"С.Цвейга,но все равно молодцы Quote Link to post Share on other sites
rainbow Posted April 30, 2008 Author Report Share Posted April 30, 2008 Это безумно красиво:проза и поэзия.И романтично. В прозе отголоски с "Письмом незнакомки"С.Цвейга,но все равно молодцы Շատ շնորհակալ եվ զգացված եմ ուշադրության համար.ուրախ եմ , որ Ձեզ դուր եկավ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.