Sign in to follow this  
Followers 0
hravart

ԱՐԱՄ ԳԱՌՕՆԷ

3 posts in this topic

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ԱՐԱՄ ԳԱՌՕՆԷ

(1905-)

Բուն անունով Արամ Տէր Բաղդասարեան, ծնւել է Թաւրիզ՝ 1905-ին:

Եղբայրն է բանաստեղծ Գեղամ Սարեանի:

Նախնական և միջնակարգ կրթութիւնն ստանում է Թաւրիզի «Արամեան», և «Թեմական» կենտրոնական վարժարաններում: 1928-ին անցնում է Ֆրանսիա և հաստատւում Լիոն: 1930-ին Վիէնի Հ. Կ. Խաչի կողմից հրաւիրւում է Վիէն պաշտօնավարելու տեղի հայոց գիշերային վարժարաններում որպէս հայոց լեզւի ուսուցիչ:

1932-ին վերադառնում է Իրան և իրանահայ դպրոցներում վարում ուսուցչի և տեսչի պաշտօններ:

Գրական գործունէութիւնն սկսել է 11-12 տարեկանից: Իր առաջին փորձերը հրատարակւել են Թեհրանի «Նոր Պատգամ» ամսագրում. այնուհետև աշխատակցել է գաղութահայ բազմաթիւ պարբերականների:

1924-ին լոյս է տեսնում նրա «Հրաժեշտի պօէմ», «Բանաստեղծութիւններ», ապա 1922-ին «Արա և Շամիրամ» գրքոյկը՝ Թաւրիզում: 1930-ին «Օրերի երգեր»ը Լիոնում:

Այնուհետև «Արևահաս», «Ծաղիկներ», ի վերջոյ 1948-ին «Աշնանամուտ» երկերի ժողովածուն՝ Թեհրանում:

Ունի նաև մանկական պատմւածքներ, որոնցից լոյս են տեսել, «կըկուն ու Սոխակ»ը, «Դէպի Աստուծոյ Արքայութիւնը», «Յոյսի և համբերութեան կղզին», «Տիտին ու Տիտողը», «Բռռան կատուն» և այլն:

1948-ին մասնակցել է Միջին Արևելքի Հայ Գրողների Համագումարին՝ Բէյրութ:

Իսկ 1949-ից մի խումբ համախոհ ընկերների հետ հրատարակում են «Լուսաբեր» մանկական-պատանեկական ամսագիր՝ Թեհրանում:

1955 թւին մեծ շուքով տօնւում է Թեհրանում և գաւառներում Արամ-Գառօնէի գրական գործունէութեան 30-ամեայ յոբելեանը:

Share this post


Link to post
Share on other sites

Ո՞Վ ՈՒՆԻ

ԱՐԱՄ ԳԱՌՕՆԷ

Իմ հայրենի երկրի պէս

Չըքնաղ երկիր ո՞վ ունի

Անուշ բուրմունք ու պէս-պէս

Ծառ ու ծաղիկ – ո՞վ ունի:

Իմ հայրենի երկրի պէս

Զուլալ աղբիւր ու գետակ

Խոր-խոր ձորեր անյատակ

Հպարտ լեռներ – ո՞վ ունի:

Իմ հայրենի երկրի պէս,

Լազուր երկինք՝ ջինջ ու պարզ,

Աստղեր պայծառ ու անհաս

Արև, լուսին – ո՞վ ունի:

Իմ հայրենի երկրի պէս

Զրկանք, տանջանք, հալածանք,

Արցունք ու վիշտ, տառապանք

Իմ երկրի պէս – ո՞վ ոնի:

Share this post


Link to post
Share on other sites

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

(Դասական Ուղղագրութեամբ)

Գրեց՝ Արամ Գառօնէ

Հազար խօսքով, սրտիս թափո´վ, թող օրհներգե´մ երկունքը քո,

Որ ունեացար անհուն ցաւով դու մայիսեան մի երեկոյ,

Որ լուսանար մի առաւօտ, որ արեւծագ լինէր բոսոր,

Որ նաիրեան մեր դաշտերում, երգը հնչէր յաղթ ու հզօր,

Որ վարդագոյն մշուշի մէջ ինչպէս արեւ լուսապայծառ՝

Ազատութիւնն արմէնական փարւէր երկրին մեր տիրաբար:

Դո´ւ դարերի միջից ելած ստեղծագո´ծ իմ ժողովուրդ,

Հոգիդ արեւ, սիրտդ տաճար տեսիլներով խորախորհուրդ,

Որ սրբազան հրով վառւած ճաճանչափառ փայլ ես տւել,

Ու արեւն ես ձգտել անվերջ, լոյսի աղբիրն ես դու սիրել,

Որ հմայքդ լինի դիւթիչ, որ համբաւդ հասնի բոլոր

Աշխարհներին ու ազգերին, երկրի մարդկանց թոյլ թէ հզօր:

Դու հնամեայ իմ ժողովուրդ, դարերի հետ քայլել ես միշտ,

Մի սրբազան լոյսով տարւած, դարերի մքջ վառւել ես միշտ,

Որ դարաւոր քո խօսքերով լոյս սփռէիր ճամբիդ խաւար,

Որ երկիրն իմ լինէր լոյսի մի աւազան յորդ ու վարար.

Որ երբ գային սերունդները նոր օրերի վարդաժպիտ,

Սիրով տային իրենց կեանքը զոհ լեռներիդ ու դաշտերիդ:

Փառքիդ շքեղ քո օրերին խաղաղութիւն դու սիրեցիր,

Եւ գութանիդ մաճին փարած երգը շրթիդ աշխատեցիր,

Որ մեր երկրում հացն ու գինին լինին առատ, արդար լինին,

Որ օրհնութեամբ միայն խօսին ե´ւ մանուկը ե´ւ ծերունին,

Որ խնդութիւն միայն լինի մեր դաշտերում անծայրածիր,

Դո´ւ ժողովո´ւրդ արդարամիտ, հոգիդ երգով պսակեցիր:

Եւ օրերում կեանքիդ դժնի երբ մթագնեց երկինքը մեր,

Երբ լեռները մեր սուգ մտան, երբ երկիրն իմ դարձաւ աւեր,

Խոհեմութիւնն իբրեւ վահան, իվաստութեան սուրը ձեռիդ,

Տէր կանգնեցիր աւանդական ու սրբազան հին փառքերիդ,

Որ սերունդն ապրի լոյսովն իր պատմութեան ճաճանչափառ,

Որ չկորչի հին Նաիրեան ազնիւ ցեղը երկրից իսպառ:

Ու ժամանակ անցաւ այսպէս,... Օ՜, ռազմերգը սուրբ պողպատի,

Արծիւներդ ելան լեռներ, թնդաց բարձունքն Արարատի,

Արի արանց դիւցազների ստւերները յաղփ կանգնեցին,

Հին ռազմերգով Լուսածէգին, երկրիս փառքը շեփորեցին,

Որ երկունքդ լինէր շքեղ, որ ծնունդըդ լինէր հզօր,

Որ պօէտն էլ սրտով արի, խանդավառւած երգէր այսօր՝

Հազար խօսքով, սրտիս թափո´վ, թող օրհներգե´մ երկունքը քո,

Որ ունեացար անհուն ցաւով դու մայիսեան մի երեկոյ,

Որ լուսանար մի առաւօտ, որ արեւծագ լինէր բոսոր,

Որ նաիրեան մեր դաշտերում, երգը հնչէր յաղթ ու հզօր,

Որ վարդագոյն մշուշե մէջ ինչպէս արեւ լուսապայծառ՝

Ազատութիւնն արմէնական փարւէր երկրին մեր տիրաբար:

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԻՆ

(Նոր Ուղղագրութեամբ)

Գրեց՝ Արամ Գառօնէ

Հազար խոսքով, սրտիս թափո´վ, թող օրհներգե´մ երկունքը քո,

Որ ունեցար անհուն ցավով դու մայիսյան մի երեկո,

Որ լուսանար մի առաւօտ, որ արևծագ լինէր բոսոր,

Որ նաիրյան մեր դաշտերում, երգը հնչէր հաղթ ու հզոր,

Որ վարդագույն մշուշի մէջ ինչպէս արև լուսապայծառ՝

Ազատությունն արմենական փարվէր երկրին մեր տիրաբար:

Դո´ւ դարերի միջից ելած ստեղծագո´ծ իմ ժողովուրդ,

Հոգիդ արև, սիրտդ տաճար տեսիլներով խորախորհուրդ,

Որ սրբազան հրով վառված ճաճանչափառ փայլ ես տվել,

Ու արևն ես ձգտել անվերջ, լույսի աղբյուրն ես դու սիրել,

Որ հմայքդ լինի դյութիչ, որ համբավդ հասնի բոլոր

Աշխարհներին ու ազգերին, երկրի մարդկանց թույլ թէ հզոր:

Դու հնամյա իմ ժողովուրդ, դարերի հետ քայլել ես միշտ,

Մի սրբազան լույսով տարված, դարերի մեջ վառվել ես միշտ,

Որ դարավոր քո խոսքերով լույս սփռեիր ճամբիդ խավար,

Որ երկիրն իմ լիներ լույսի մի ավազան հորդ ու վարար.

Որ երբ գային սերունդները նոր օրերի վարդաժպիտ,

Սիրով տային իրենց կյանքը զոհ լեռներիդ ու դաշտերիդ:

Փառքիդ շքեղ քո օրերին խաղաղություն դու սիրեցիր,

Եւ գութանիդ մաճին փարած երգը շրթիդ աշխատեցիր,

Որ մեր երկրում հացն ու գինին լինին առատ, արդար լինին,

Որ օրհնությամբ միայն խօսին և´ մանուկը և´ ծերունին,

Որ խնդություն միայն լինի մեր դաշտերում անծայրածիր,

Դո´ւ ժողովո´ւրդ արդարամիտ, հոգիդ երգով պսակեցիր:

Եւ օրերում կյանքիդ դժնի երբ մթագնեց երկինքը մեր,

Երբ լեռները մեր սուգ մտան, երբ երկիրն իմ դարձաւ աւեր,

Խոհեմությունն իբրև վահան, իմաստության սուրը ձեռիդ,

Տեր կանգնեցիր ավանդական ու սրբազան հին փառքերիդ,

Որ սերունդն ապրի լույսովն իր պատմության ճաճանչափառ,

Որ չկորչի հին Նաիրյան ազնիվ ցեղը երկրից իսպառ:

Ու ժամանակ անցաւ այսպէս,... Օ՜, ռազմերգը սուրբ պողպատի,

Արծիվներդ ելան լեռներ, թնդաց բարձունքն Արարատի,

Արի արանց դյուցազների ստվերները հաղթ կանգնեցին,

Հին ռազմերգով Լուսածեգին, երկրիս փառքը շեփորեցին,

Որ երկունքդ լինէր շքեղ, որ ծնունդըդ լինէր հզոր,

Որ պոետն էլ սրտով արի, խանդավառված երգէր այսօր՝

Հազար խօսքով, սրտիս թափո´վ, թող օրհներգե´մ երկունքը քո,

Որ ունեցար անհուն ցավով դու մայիսյան մի երեկո,

Որ լուսանար մի առաւօտ, որ արևծագ լինէր բոսոր,

Որ նաիրյան մեր դաշտերում, երգը հնչէր հաղթ ու հզոր,

Որ վարդագույն մշուշի մեջ ինչպես արև լուսապայծառ՝

Ազատությունն արմենական փարվէր երկրին մեր տիրաբար:

Edited by hravart

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0