Jump to content

«ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ ԿԱՐԾԻՔՆԵՐ է»


Recommended Posts

«Պատմութիւնը Կարծիքներ Է»

Ասում է Փրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը

Ռոզա Արվահի

Վերջերս 26-րդ ալիքով,նոր սերունդ հեոուստահաղոդաշարով հարցազրույց ունեցավ Կալիֆոոնիայի պատմության համալսարանի ամբյոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը: Պահը հարմար էր տալու մի պարզ հարց, թե արդյոք Ռիչարդ Հովհաննիսյանը որպես հայ և որպես պատմագետ խղճի խայթ չի զգում, որ 1997 թվականին խմբագրել է երկու հատորից բաղկացած մի կոլեկտիվ աշխատություն "Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը" գիրքը որի հեղինակներն են խիստ հակահայ պատմագետների մի խումբ, որոնք են Ռօնալդ. Սյունին, Նինա Գարսոյանը, Ջեյմզ Ռասսելը, Ռ. Թոմսոնը, Բուռնազյանը: Սրանք իրենց ամբողջ գիտակցական կյանքում աղավաղել են Հայոց պատմությունը, ունեցել են թրքամետ ուղղվածություն, քաղաքականացրել են այն և դուրս չեն եկել ամերիկյա արտաքին քաղաքականության սկզբունքների սահմաններից: Նրանց հար'ակումը հայոց պատմագրության վրա եղել է բիրտ ու բազմաթիվ ուղղություններով: Նրանք հենվել են ոչ թե փաստերի, այլ ոչ գիտական աղբյուրների վրա: Համարել և համարում են հայերին եկվոր, "կոլոնիստներ", որոնք ըստ նրանց եկել ու գրավել են ուրարտացիների հողերը, նրանց ենթարկել են ցեղասպանության (ինչպիսի տգիտություն,երբ որ ուրարտուն դա նույն Արարտու-Արարատն է): Ուրարտացիներին համարում են բնիկ, իսկ հայերին համարում են եկվոր: Ոչնչացրել են մեր պատմահորը Մովսես խորենացուն, Եղիշեին: Համարում են նրանց ոչ թե հինգերորդ դարի այլ յոթ-ութերորդ դարի պատմիչներ: Անպատվել են նրանց բառիս լայն իմաստով, համարել են մեր քերթողահայրերին ստախոս,ինքնակոչ, մտածացին, կեղծավոր, որ նրանք իրենց համարել են հինգերորդ դարի պատմիչ որպեսզի արհեստական ճանապարհով Հայաստանը մտցնեն համաշխարհային ասպարեզ: Քննադատվել և վարկաբեկվել են խ-րդ դարի հայ գործիչները, չեն խնայել անգամ միջնադարի խոշոր հայ մանրանկարիչ Թորոս Ռոսսլիին համարելով նրան այլազգի: Նույն բախտին են արժանացրել նաև Դավիթ Անհաղթին: Ինչպես Արմեն Այվազյանն է նշում "չընդունելով Խորենացուն, Եղիշեին, Փավստոս Բյուզանդին, աղավաղելով Ղազար Փարպեցու, Անանիա Շիրակացու հայ մյուս միջնադարյան հեղինակների գործերը, նրանք դիտավորյալ ցանկանում են , որ հայ ժողովուրդը չկարողանա ունենալ այսօրվա համար ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պատասխանը, օր. թե արդյոք հայերը հայոց բար'րավանդակի բնիկներն են թե ոչ, թե ինչպես է ստեղծվել հայոց պետականությունը, ինչ ավանդույթներ է ունեցել Հայոց Բանակը: Ստացվում է, եթե հայերը որպես "կոլոնիստներ" գրավել են ուրիշի հողը ժամանակի մի հատվածում, ուրեմն բոլորովին արդարացի է այդ հողի գրավումը ուրիշների կողմից ժամանակի այլ հատվածում: Վարկաբեկելով Մովսես Խորենացուն և անվստահելի սկզբնաղբյուր ներկայացնելով ոչնչացնում են հայ հին և միջնադարյան ամբողջ պատմագրությունը":Այս չարիք երկհատորը առանց վարանելու խմբագրվեց Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից և իր պարտքը համարեց պաշտպանել Թոմսոնի 'Խորենացուն ստախոս հռչակելու նկրտումները: Ամենակարևորը այս հակագիտական, հակահայկական թրքամետ գիրքը նախատեսվել է որպես դասագիրք ինչպես ԱՄՆ-ի համալսարանների հայագիտական ամբյոններում, այնպես էլ հայկական դպրոցներում դասավանդելու համար, որով խորը անդունդ է բացվում հայ ժողովրդի երկու հատվածների միջև: Վերը նշված իմ հարցին Ռիչարդ Հովհաննիսյանը տվեց ապշեցնող մի պատասխան, որը վայել չէ տարրական կրթություն ունեցող պատմագետին: Ըստ նրա պատմագրությունը կարծիքների համադրում է: Ըստ Ռիչարդ Հովհաննիսյանի բոլորովին կարևոր չէ հայերը եկվոր են, թե տեղաբնիկ:

Ինչպիսի դիլետանտություն (անիմացություն) իրեն պատմաբան հորջորջողի համար:

Եթե ես կարող եմ ինչ որ 'ևով հասկանալ Ռասսելին, Թոմսոնին որոնք որպես հրեա մի փոքր հայերենի իմացությամբ շշմեցնելով հայ շրջանակներին, քանդում են մեր ամբողջ քաղաքակրթությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը, ապա չեմ հասկանում հայախոս անհատներին (Սյունի,Գարսոյան, Բուռնազյան, Թումանով, Ավդոյան և ուրիշներ) որոնք ջերմեռանդ պաշտպաններն են այդ քաղաքականության: փաստորեն այս հայախոս կեղծ «պատմագետները» միանգամայն կորցրել են տարրական մարդկային խիղճը պատմագետ կոչվելու համար: Նման գիտական աշխատության նախա'եռնության ակադեմիական ամենատարրական էթիկան կպահանջեր որ առնվազն Հայաստանի պատմության և ակադեմիական շրջանակներ տեղյակ պահվեյին սույն գրքի հրատարակչության

աշխատանքների համար և մասնակից լինեյին այդ գրքի պատրաստությանը որը կարևոր արժեք կներկայացներ հայերիս համար ազգային և ռազմավարական առումով: Սակայն Հայաստանի ակադեմիական շրջանակները անգամ տեղյակ չեն պահվել այս գրքի հրատարակչության աշխատանքներին: Այնպես է ստացվում որ այս գիրքը հրատարակվել է գաղտնի Հայաստանի ակադեմիական աչքերից հեռու:

Այս հանգամանքը հերիք է փաստելու նրանց միտումնավոր հեռահար քաղաքական նպատակները: Ի դեպ եթե մի պահ ընդունենք որ պատմությունը կարծիքների հավաքածու է, մեզ տակավին մնում է պարզել մի մութ հարց, թե ինչու՞ այս գիրքը միատեսակ կարծիքների հավաքածու է, այն էլ այն կարծիքների, որոնք ամբողջովին համընկնում են թրքական ու հրեական պատմագրությանը: Եթե հայագիտությունը Հայաստանից դուրս հիմնվում է կարծիքների, ոչ գիտական ոչ փաստացի թրքամետ ենթադրությունների վրա, այսօր Հայաստանում գրվում է Հայոց պատմագրությունը հենված անցյալի և վերջին քսան տարիներում բացահայտված հազարավոր փաստերի հիման վրա որը մեկընդմիշտ փաստում է ոչ միայն հայերի տեղաբնիկությունը, այլև որ Հայաստանը համաշխարհային քաղաքակրթության հիմքն է եղել: Այսօր աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Բորիս Հերունին որը պատրաստել է աշխարհի հզորագույն հայելային ռադիոաստղադիտակը և որը ի պատիվ գիտնականի կոչվում է իր անունով, ուսումնասիրելով Քարահունչում հայտնաբերված հնագույն աստղադիտարանը որոշել է այդ աստղադիտարանի տարիքը տարբեր ու իրարից անկախ աստղագիտական մեթոդներով: Գիտական ճշգրիտ հաշվարկներով պարզել է այդ աստղադիտարանի տարիքը որը հասնում է ô.ò հազար տարվա: Եվ ինչպես Բորիս Հերունին է նշում ,այդ թիվը հնարավոր չէ ժխտել, որովհետև պարզաբանված է աստղերի շարժումների ճշգրիտ հաշվարկների վրա: Տպագրված է այն Մոսկվայում, Երևանում, թարգմանել է անգլերեն ուղարկվել է Վաշինգտոն, հնագույն հուշար'անների տարիքը որոշող Հոկինսին որը հաստատել է այդ հաշվարկների ստույգությունը և ընդունվել է 7.5 հազար տարիքը: Ինչպես Բորիս Հերունին է նշել դա հեղաշրջում է հայոց և միջազգային պատմության մեջ: Այդ աստղադիտարանը ունի 80-ից ավել քարե գործիքներ որոնք համեմատելով այսօրվա աստղագիտական գործիքների հետ ճշգրտության տարբերությունը ընդամենը երկու վայրկյան է: Արածանու շրջանում հայտնաբերվել է բրոնզե դարի քաղաք որի հնությունը հասնում է 5-6 հազար տարի նախքան քրիստոնեությունը: Մեծամորում հայտնաբերված բազմաթիվ առարկաներ, ար'անիկներ կրկին ու կրկին անգամ ապացուցում են հայերի ոչ միայն տեղաբնիկությունը այլև որ համաշխարհային քաղաքակրթությունը սկսվել է Հայաստանից: Բայց քանի որ, ինչպես Բորիս Հերունին է նշում, Հայաստան, հայ անունը հանվել է աշխարհի հնագույն պատմությունից, այդ վակումի (դատարկություն) պատճառով մեր պատմությունը գողացվել է այլ ազգերի կողմից, աղավաղել են այն կամ լցրել են ուրիշներով: Այդ պատճառով շատ հարցերին գիտությունը չի ունեցել պատասխան : Բայց երբ Հայաստանը ընդգրկվում է աշխարհի հնագույն պատմությունում այդ գորդյան հանգույցը քանդվում է: Հայ գիտնականները հենվելով դիցաբանական (ՍասնաԾռեր), ծագումնաբանական,մարդաբանական,հնէաբանական, երկրաբանական, և ի վերջո ծինաբանական հզոր փաստերի վրա միանշանակ փաստել են որ հայը, պատկանալով արմենոիդ տեսակին գոյություն է ունեցել հայկական լեռնաշխարհում սկսած նեոլիթյան ժամանակներից առ այսօր: Վաղ, երկաթե դարի դամբարաններից ստացված գանգերը, որ պեղվել են Նորադուզում, բոլորովին չեն տարբերվում ժամանակակից հայերից, օժտված են խիստ դուրս ցցված քթոսկրերով, քթարմատի բար'րության մեծ ցուցանիշներով, ուժեղ պրոֆիլավորված դիմային կմախքով: Հայտնաբերված ոսկորների ոսկրածուծի ծինաբանական կոդի(DNA) ժամանակակից մեթոդներով ուսումնասիրու-թյունները միանշանակ ապացուցում են, որ հայերը դեռևս երկրագնդի սաոցակալած ժամանակաշրջանից տվյալ ժառանգականությունը առանց շեղումների սերունդից-սերունդ փոխանցվել են մինչև մեր օրերը, որը տանում է մեզ 50-60,000 տարի առաջ նախքան քրիստոնեությունը: Արագածում, Գեղամա լեռներում, Սյունիքում և այլուր հայտնաբերվել են հազարավոր ժայռա-պատկերներ որոնց հնությունը հասնում է մինչև մեզոլիթյան այսինքն հետսառցային 8-11 հազար տարի առաջ նախքան քրիստոնեությունը: Այո, հայը ի սկզբանե ապրել սերնդագործել ու զարգացրել է համաշխարհային քաղաքակրթությունը հայկական բար'րավանդակում:

Եւ ինչքան էլ մեր թշնամիները աղավաղեն, ցանկանան հայ անունը վերացնել աշխարհի երեսից, միևնույն է, դա չի հաջողվելու որքանով ճշմարտությունը հրաբուխի նման ժայթքել է դուրս, այն այնքան ուժեղ է, իր արմատներով այնքան կառչուն է մայր հողին, որ ինչպես լույսն է ցրում խավարը, այնպես էլ հայոց ճշմարիտ պատմագրությունը ցրելու է, խորտակելու է այն ամենը ինչ որ հակահայկական է ինչ-որ հակագիտական է: Այսօրվա ներկան ժամանակի համեմատությամբ լոկ մի փոքրիկ կետ է, վաղը ապագան է ուր հայը գիտակից իր արմատներին , լուսավորված ինքնաճանաչողությամբ տեր է կանգնելու իր հողին, իր ազգին ու իր բախտին: ՈՒ այնժամ հայ ժողովուրդը կենթարկվի ինքնազտումի ու ինքնամաքրման և այսօրվա հակահայ պատմագետները կխարազանվեն սերունդների կողմից ու դա կլինի նրանց արդարացի դատաստանը:

Նման գիտական աշխատության նախա'եռնության ակադեմիական ամենատարրական էթիկան կպահանջեր որ առնվազն Հայաստանի պատմության և ակադեմիական շրջանակներ տեղյակ պահվեին սույն գրքի հրատարակչության

աշխատանքների համար և մասնակից լինեյին այդ գրքի պատրաստությանը որը կարևոր արժեք կներկայացներ հայերիս համար ազգային և ռազմավարական առումով: Սակայն Հայաստանի ակադեմիական շրջանակները անգամ տեղյակ չեն պահվել այս գրքի հրատարակչության աշխատանքներին: Այնպես է ստացվում որ այս գիրքը հրատարակվել է գաղտնի Հայաստանի ակադեմիական աչքերից հեռու:

Այս հանգամանքը հերիք է փաստելու նրանց միտումնավոր հեռահար քաղաքական նպատակները: Ի դեպ եթե մի պահ ընդունենք որ պատմությունը կարծիքների հավաքածու է, մեզ տակավին մնում է պարզել մի մութ հարց, թե ինչու՞ այս գիրքը միատեսակ կարծիքների հավաքածու է, այն էլ այն կարծիքների, որոնք ամբողջովին համընկնում են թրքական ու հրեական պատմագրությանը:

Edited by hravart
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...