MONK

Կինը և Եկեղեցին

26 posts in this topic

Յուրաքանչյուր մարդ փորձում է կյանքում գտնել ինքնադրսեւորման իր ճանապարհը: Ոմանք նվաճում են վերելքներ, ոմանք կոտրվում ու հիասթափվում են, իսկ որոշ մարդիկ իրենց կյանքը նվիրելով Աստծուն՝ ընտրում են վանականի կյանքը եւ ինքնահաստատվում հոգեւոր աշխարհում: Համաձայն քրիստոնեական պատմական վկայությունների՝ Հայաստանում 5-րդ դարում գործել է կանանց մենաստան:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը փաստում է, որ պատմականորեն ապացուցված է, որ, մասնավորապես, Ներսես Մեծի օրոք կուսանոցների գործունեությունը մեծ վերելք է ապրել: Մինչդեռ, Պապ թագավորի ժամանակաշրջանում արդեն որոշակի արգելքներ են դրվել: Թեեւ մենաստանները կարեւոր առաքելություն ունեն քրիստոնեության մեջ, այդուհանդերձ, խորհրդային տարիներին դրանք անկում են ապրել, ավելին՝ հալածվել են իշխանությունների կողմից: Տեր Վահրամ քահանայի հավաստմամբ՝ մենաստանների գոյությունը կրկին վերաիմաստավորվել է, եւ 2000 թվին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ վերականգնվել է միանձնուհիների հաստատությունը: Նախկինում միանձնուհիներն իրենց ծառայությունն անցկացնում էին Սբ. Հռիփսիմե տաճարում, սակայն ներկայումս տեղափոխվել են Սբ. Գայանե տաճար: «Տաճարում շուտով գործելու է մանկատուն, որտեղ միանձնուհիներն իրենց քրիստոնեական ծառայությունները կմատուցեն»,- վստահեցնում է Տեր Վահրամ քահանան: Այցելելով կանանց մենաստան՝ մենք պարզեցինք, որ այնտեղ ներկայումս ապրում են 3 միանձնուհիներ՝ քույր Եղիսաբեթը, քույր Աստղիկն ու քույր Տաթեւիկը: Մ.Ա.Ս.Է.-ի լուսարարապետ, միանձնուհիների վերակացու Արարատ եպիսկոպոս Գալթակճեանին խնդրեցինք պատմել միանձնուհի դառնալու կարգ ու կանոնի, նրանց կենցաղի, հոգեւոր կրթվածության մասին: Վերջինս, սակայն, խորհուրդ տվեց խոսել անձամբ իրենց՝ քույրերի հետ՝ ասելով, որ՝ «Ճիշտ է՝ իրենց ղեկավարը ես եմ, բայց, քանի որ նոր եմ եկել այստեղ, դեռ չեմ հասցրել շատ բան իմանալ»: Միանձնուհիները կրում են հատուկ համազգեստ՝ սեւ սքեմ, գլխաշոր եւ թասակ: Սքեմի խորհուրդն աշխարհից հրաժարվելն է, ինչն ամենեւին չի նշանակում, որ մարդու հոգին սգում է, ճիշտ հակառակը` հոգին ցնծում է, մարմինը` սգում: Առանձին ծիսական արարողությունների ժամանակ կրում են ծիսական համազգեստ՝ փարաջա: Միանձնուհիների կենցաղը կարգավորվում է կազմակերպված օրակարգով՝ աղոթաժամերով եւ տարաբնույթ աշխատանքներով: Խստորեն պահպանվում են բոլոր պահոց օրերը: Հիվանդության դեպքում պահքը պետք է պահել բացառությամբ վանահոր օրհնությամբ, հակառակ պարագայում հնարավոր է առողջությունը վտանգել, ինչը համարվում է անհնազանդություն: Ըստ միանձնուհիների, պահքը խոկումի շրջան է, Աստծո հետ մերձենալու հնարավորություն: Պահքի ժամանակ հրաժարվում են կենդանական կերակուրներից, ոմանք նույնիսկ հաց ու ջրով կամ ծոմով են անցկացնում պահոց օրերը: Միանձնուհիներն իրավունք ունեն ամսվա մեջ մեկ անգամ այցելել հարազատներին, սակայն, եթե նրանց տրված հանձնարարությունը թերի է, ապա նախընտրելի է այդ օրը նույնպես նվիրել ծառայությանը: Մեր այցելության ժամանակ քույր Եղիսաբեթը խնամում էր ծեր հոգեւորականներից մեկին: Փորձեցինք խոսել քույր Աստղիկի եւ քույր Տաթեւիկի հետ: «Նախ՝ դուք մեր մի քանի հարցերին պատասխանեք, հետո նոր կխոսենք: Ինչո՞ւ որոշեցիք հենց այս թեմայով գրել: Դուք Ավետարան կարդո՞ւմ եք: Հավատո՞ւմ եք Աստծուն: Դուք մկրտվա՞ծ եք»,- հարցերով դիմեցին ինձ: Միայն այս հարցերի պատասխանները լսելուց հետո նրանք պատրաստակամություն հայտնեցին հարցազրույց տալ, ամենայն հավանականությամբ՝ համոզվելով, որ «չար ուժերի կողմից չենք եկել»: Նրանց համոզմամբ՝ վանքում առաջին պայմանը հնազանդությունն է: Հետեւաբար՝ հպարտությունն ամենամեծ մեղքն է, իսկ խոնարհությունը` մեծագույն առաքինություն:

«Իմ միջի հին մարդը վիրավորվում էր»

Քույր Տաթեւիկն արդեն 7 տարի ապրում է կանանց մենաստանում: Անգլերենի մասնագետ է, աշխատել է Ազգային գրադարանի օտար լեզուների բաժնում, այնուհետեւ՝ Պրակտոլոգիայի ինստիտուտում: Պատմելով աշխարհիկ իր կյանքից՝ ասում է, որ եկեղեցու եւ հոգեւորականների նկատմամբ խորը հարգանք տածելով հանդերձ, անգամ մկրտված չի եղել: «Շարժման տարիներին ես մեծ հիասթափություն ապրեցի եւ սկսեցի Աստծուն փնտրել: Մարդիկ շատ դեպքերում հավատքի են գալիս սթրեսներից, հիասթափությունից, կամ էլ բարեպաշտ ծնողների դաստիարակությունից են ժառանգում հավատքը, եւ լինում է, երբ հրաշքից է ծնվում այն: Մարդկային տկարությունը տեսա, Աստծուն փնտրեցի եւ հասկացա, որ միակ ճշմարիտը, ամենակարողը Աստված է»,- ասում է նա: Քույր Տաթեւիկի հարազատները չեն փորձել նրան ետ պահել ընտրած ճանապարհից, քանի որ նրա մեջ, ի վերջո, երջանկություն են տեսել: «Ֆիլմերում վանականների մասին դրվագներ էի տեսնում ու էնպիսի զգացողություն էի ունենում, որ այդ մարդիկ ինչ-որ խաղաղություն ունեն, մի բան են գտել, որը ես չունեմ»,- պատմում է նա ու հավելում, որ մշտապես փնտրել է ներքին հանդարտություն: Այնուհետեւ իմացել է, որ Վեհափառը նպատակ ունի վանական կյանքով ապրողների համար հաստատություն բացել: Ցանկացողներին հավաքագրելիս, սակայն, նա չի համարձակվել ցուցակում ընդգրկվել՝ համարելով, որ այդ կյանքն իր համար անհասանելի բարձունք է: «Բայց Աստծո կանչը շատ առարկայորեն ստացել եմ: Բոլորովին անծանոթ, պատահական մարդիկ ինձ մոտեցել, ասել են՝ դու ինչո՞ւ չես գնում վանք: Մարդկայնորեն վիրավորվել եմ, դե՛, հին մարդն է քո մեջ խոսում, բայց ներքուստ ինձ համար դա մեծագույն գնահատական էր»: Այդուհանդերձ, նա ցուցակագրվել է: Նա ասում է, որ այդ ժամանակ միանձնյա կյանք վարել ցանկացողները բավականին շատ են եղել: Փորձնական շրջանը հաղթահարելու համար ցուցակագրված միանձնուհիներին ուղարկել են Հաղպատ: «4 ամիս Հաղպատում մնացինք: Բոլորովին ծանոթ չէինք այդ հոգեբանական ապրումներին, նրբություններին»: 11 հոգուց 5 հոգով են վերադարձել Սբ. Հռիփսիմե, իսկ մյուսները չեն դիմացել, հեռացել են: Քույր Տաթեւիկը մենաստանի բացվելուց ի վեր այնտեղ է եւ վկայում է, որ շատ կանայք են ընտրել միանձնուհու կյանքը, սակայն որոշ ժամանակ անց տարբեր պատճառներով դուրս են եկել: Միանձնյա կյանքն ընտրելով՝ մարդն ամբողջ կյանքը մենաստանում անցկացնելու ուխտ է կնքում Աստծո հետ: «Վանք մտնողը պիտի համարի, որ ինքը ոչինչ չունի, ինչ էլ ունի` պետք է թողնի վանքին: Կամքդ նվիրում ես Աստծուն, բայց ոչ թե դառնում ես անկամ մեկն, այլ կամքդ հզորանում է: Երբ քո կամքը միացնում ես Աստծո կամքին` դառնում ես զորեղ: Դրանից հետո տագնապ, ընդվզում չի լինում, խաղաղություն է տիրում»,- վստահեցնում է քույր Տաթեւիկը: Ասում է, որ թե՛ դժվար պահերին, թե՛ երջանկության զգացողության ժամանակ հասկանում է, որ ճիշտ է իր ընտրած ճանապարհը: «Միշտ օրհնում եմ մեր Վեհափառին, որ վանքի կայացման հնարավորություն ստեղծեց: Սա իմ կոչումն է, ամեն մարդ պետք է իր կոչումն ունենա, եւ, եթե նա աշխարհական կոչում ունի, ապա կարող է աշխարհական լինելով փրկվել: Սա անփոխարինելի մի բան է, կատարյալ երջանկություն է»,- վստահեցնում է նա` ասելով, որ հոգեւոր պատերազմում վհատությունը, ձանձրույթն ու պատրանքներն անխուսափելի են, ինչը հնարավոր է ի չիք դարձնել աղոթքով եւ Աստծուն ապավինելով:

Միանձնուհին աշխարհիկ պարտականություններ չպետք է ունենա

Քույր Աստղիկը մեկ ու կես տարի է, ինչ կանանց մենաստանում է: Մասնագիտությամբ քիմիկ-ինժեներ է եւ մինչ մենաստան գալն աշխատել է «Ալմաստ» գործարանի էքսպորտի բաժնում, այնուհետեւ՝ «Կանազ» գործարանում: Ասում է, որ բարեպաշտ ընտանիքում է մեծացել: Հայրական եւ մայրական գերդաստաններում բոլորը մկրտված, Առաքելական եկեղեցու հետնորդներ են: «Ծնված օրվանից մշտապես քրիստոնեական հավատքի մեջ եմ եղել, բայց դեռեւս չէի ճանաչում Քրիստոսին, իսկ երբ իր աստվածագիտության լույսը մեջս առկայծեց` բոլորովին այլ կերպ մոտեցա այս խնդրին: Հասկացա, որ իմ երջանկությունը կապված է Քրիստոս անվան հետ: Երբ ստանում ես այդ գիտության լույսը` ուզում ես ապրել այդ կյանքը»,- մենաստան գնալու իր որոշման նախապատմությունը ներկայացնում է քույր Աստղիկը: Նրա հավաստմամբ` վանքն այն հաստատությունն է, որտեղ կարելի է իրագործել ավետարանական ճշմարտությունները: «Քանի որ մեզ մոտ ընդհատված էր վանական կյանքը, ինձ համար այն երազանք էր: Շատ էի կարդում, վանական, անապատական, սրբերի կյանքով ապրած մարդկանց մասին: Վանական կյանքի փափագն աշխարհում միշտ իմ մեջ կար»,- ասում է քույր Աստղիկը, ով այդ կյանքն ընտրել է հոգու կանչով: Ի դեպ, քույր Աստղիկը մեկ ու կես տարի փորձաշրջան է անցել. «Այսինքն՝ փորձաշրջանն այն կյանքն է, ինչ որ հետո պիտի ապրես: Այն շրջանն է, որպեսզի տեսնեն՝ կարո՞ղ ես կրոնավորի կյանքով ապրել, թե՞ աշխարհի խնդիրներից փախել ես: Կամ պրոբլեմներ ունես, եւ վանքը քեզ համար պատսպարան է»,- ասում է նա:

Այն կարծիքը, թե ամուսնացած կանայք չեն կարող միանձնուհի դառնալ` ճիշտ չէ, պարզապես վանական կինն աշխարհիկ կյանքում պարտականություններ չպետք է ունենա, օրինակ` երեխայի կամ ծնողի խնամք եւ այլն:

Միանձնուհիների հետ զրույցի ընթացքում հետաքրքիր խաղաղություն էի նկատում. այս կանայք իրենց աշխարհում երջանիկ են:

http://www.168.am/am/articles/9631-pr

Share this post


Link to post
Share on other sites

ԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ

ԿԱՆԱՆՑ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԿՈՆԴԱԿՈՎ

ՙՑավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես, եւ նա պիտի իշխի քեզ վրա՚:

Աստվածային այս դատաստանից մինչեւ ֆեմինիզմի ու գենդերային քաղաքականության մեր ժամանակները կին արարածը երկար ճանապարհ է անցել: Դժվար է ասել` կանանց իրավահավասարության գաղափարն առաջինը կնո±ջ, թե± տղամարդու գլխում է ճառագել: Իրականությունն այն է, որ աշխարհի առաջադեմ կոչված հատվածում ժամանակակից կինը վաղուց վերարժեւորել է իր գոյության իմաստը` դառնալով նաեւ հասարակական ու քաղաքական կյանքի դերակատար:

Նահապետական հայուհու կերպարը եւս անցյալինն է: Իսկ հայ կնոջ իրավահավասարության մասին շուրջ 100 տարի առաջ բարձրաձայնել է Հայ Եկեղեցին:

ԱՎԵԼԻ ՎԱՂ, ՔԱՆ ԱՆԳԼԻԱՅՈՒՄ

Ընտրական իրավունքի համար ոտքի ելած անգլիացի սուֆրաժիստուհիներին անհրաժեշտ եղան պայքարի տասնյակ տարիներ, որպեսզի հասնեն ցանկալի արդյունքի: Անգլիական պառլամենտը Ալբիոնի դուստրերին ձայնի իրավունք շնորհեց միայն 1918 թվականին:

Արեւմտյան կանանց համեմատ հայուհիների քաղաքական հավակնություններն առավել քան համեստ են: Սակայն ընտրական իրավունք հայ կանանց շնորհվել է փոքր-ինչ վաղ, քան Անգլիայում: Ավելին` հայուհիներին ընտրելու իրավունք շնորհել է Հայ Եկեղեցին` չնայած կանանց համար սահմանած միջնադարյան իր խստաբարո կանոնների: ՙԿանայք պարկեշտ եղեք, զանազան գույներով երեսներդ մի ներկեք, կախարդության եւ չեղատվության հետեւից մի ընկնեք, հապա կատարեցեք ձեր պարտավորությունները սրբությամբ եւ ձեր պարկեշտ վարքով օրինակ եղեք ձեզնից փոքրերին՚,- հայ կանանց խրատում էր 12-րդ դարի կաթողիկոս Ներսես Շնորհալին: Իսկ Մխիթար Գոշն իր ՙԴատաստանագրքում՚ արգելում էր կանանց դատարանում վկայություն տալ:

Ինչեւէ, ժամանակի պահանջներին համահունչ փոխվում է նաեւ եկեղեցու վերաբերմունքը:

Արդեն 1908-ին, երբ Հայ Եկեղեցին նախապատրաստվում էր նոր կաթողիկոսի ընտրության, զանազան քննարկումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում ի թիվս այլ հարցերի առաջարկվում է նաեւ իգական սեռին տալ արականներին հավասար ձայնի իրավունք: Սակայն այս իրավունքը շնորհվում է միայն 1917-ին` Ամենայն Հայոց Գեւորգ Ե կաթողիկոսի կոնդակով. ՙԱյս օրվանից արտոնում ենք կանացի սեռի իրավունքների վերականգնումը համայնական գործի մեջ: Կանացի սեռի յուրաքանչյուր անհատ իրավունք ունի` տղամարդոց հետ միասին մեր հանրական կյանքի ամեն մի գործի մեջ հանդես գալու, թե ձայնավության եւ թե ընտրության ժամանակ, իրավատեր լինել ե’ւ ընտրելու, եւ’ ընտրվելու, մի արտոնություն, որ մինչեւ այժմ այր մարդոց էր վիճակված եւ նոցա’ իրավունքն էր համարվում՚:

Ավելին, վերականգնելով կանանց`հանրային կյանքին մասնակցության իրավունքը` Ամենայն Հայոց կաթողիկոսը նշում է, որ Հայ Եկեղեցում ի սկզբանե իշխել է քրիստոնեական եւ համայնական հավասարության ոգին, եւ եկեղեցու յուրաքանչյուր անդամ ազատորեն մասնակցել է հանրային կյանքին, իսկ այդ ոգին մոռացվել է օտար ազդեցությունների հետեւանքով: Մոռացված այդ ոգու մասին կարելի է փաստել` օրինակ բերելով 1441թ. ազգային-եկեղեցական ժողովին կանանց մասնակցության վերաբերյալ պատմական միակ վկայությունը:

Ինչեւէ, այսօր հայ կինը ե’ւ ազգային-եկեղեցական ժողովի պատգամավոր է, ե’ւ եկեղեցական-ծխական մարմինների ակտիվ ներկայացուցիչ:

Սակայն, այսպես թե այնպես, եկեղեցին դոգմատիկ կառույց է, եւ կանանց իրավահավասարության հարցը դուրս է եկեղեցու հոգեւոր-վարչական իշխանության տիրույթից: Թեեւ մինչ վերջերս Հայ Եկեղեցում հանդիպում էին նաեւ ձեռնադրված սարկավագուհիներ:

ՁԵՌՆԱԴՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ

Երբ 1987թ. Լամբեթի ժողովում Անգլիկան եկեղեցին ձայների մեծամասնությամբ ընդունեց կանանց քահանայության հարցը, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները միանշանակ մերժեցին այն: Աստվածաշնչյան կանոններով արական սեռին է միայն վերապահված քահանայության իրավունքը: Կանանց` եկեղեցուն ամբողջական նվիրումի օրինակ են սակայն կանանց մենաստանները, որոնց միանձնուհիները որոշ հնադավան եկեղեցիներում անգամ ձեռնադրվում են` զերծ մնալով սակայն հոգեւոր իշխանությունից:

Հայ Եկեղեցում ոչ այնքան մեծ տարածում գտած կուսանոցները եւս ունեին ձեռնադրված սարկավագուհիներ: Չունենալով որեւէ հոգեւոր իշխանություն` հնում նրանք մկրտության էին պատրաստում կանանց, քահանայի պատվերով կատարում կանանց վերաբերյալ հոգացողությունները եւ այլն: Միջնադարում նրանցից շատերը շնորհալի գրիչներ էին: Սակայն առավել հետաքրքիր են հայ սարկավագուհիների մասին ոչ վաղ անցյալի հիշատակումները:

Եթե երբեւիցե ուշադրությամբ դիտել եք Սբ Էջմիածնի Մայր Տաճարի մուտքի ավագ դուռը, նկատած կլինեք նաեւ փորագիր արձանագրությունը: Փայտե քանդակազարդ դուռը Թիֆլիսի Սբ Ստեփանոս վանքի վերջին միանձնուհու` ավագ սարկավագուհի Հռիփսիմե Թահիրյանցի նվերն է Մայր Աթոռին` 1889 թվագրությամբ:

20-րդ դարի մայրապետների մասին կան նաեւ այլ հիշատակումներ: 1936թ. Պոլսից Անթիլիաս են ժամանում Գալֆայան որբանոցի մայրապետները` Աղավնի եւ Մարիամ քույրերը` Մեռոնօրհնեքին ներկա գտնվելու նպատակով: Մայրապետ Աղավնին ձեռնադրված սարկավագուհի էր, իսկ քույրը` դպիր: Նրանց մասին ՙՀասկ՚-ը հաղորդում էր, որ երկու քույրերն արաբկիրցի են եւ ուխտել են զբաղվել Գալֆայան որբանոցի հայ որբուհիների կրթությամբ ու դաստիարակությամբ, նրանց ամուսնական խնդիրներով:

Անցյալ դարի կեսերին մեկ տասնյակից ավելի մայրապետներ էին բնակվում նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում: Միջինից բարձր տարիքի այս կանայք ընդունվում էին վանք` ցկյանս վանքին ծառայելու նպատակով: Նրանք հոգում էին միաբանների եւ Ժառանգավորաց վարժարանի սաների կենցաղային հարցերը: Կանայք հագնում էին սեւ վերարկու եւ քող, որը տրվում էր հոգեւորականի օրհնությամբ:

Այսօր սեւազգեստ կանանց կարելի է տեսնել նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Սբ Գայանե վանքում բնակվող երեք կույսերը ձեռնադրություն չունեն: Շատ շուտով նրանք կզբաղվեն նոր ստեղծվող մանկատան երեխաների խնամքով` վերականգնելով նաեւ Հայ Եկեղեցու կանանց մենաստանների ավանդույթը: Եւ թերեւս սա կլինի միակ վայրը, ուր կմոռացվեն կանանց իրավահավասարության մասին պնդումները:

ՀԵՂԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

http://www.hayashkharh.am/index.php#...id=46713&lang=

Share this post


Link to post
Share on other sites
11 հոգուց 5 հոգով են վերադարձել Սբ. Հռիփսիմե, իսկ մյուսները չեն դիմացել, հեռացել են:

Հետաքրքիր նյութ է:

Իսկ կա արդյո՞ք, հետագա ընդարձակման ծրագիր:

Share this post


Link to post
Share on other sites
Հետաքրքիր նյութ է:

Իսկ կա արդյո՞ք, հետագա ընդարձակման ծրագիր:

Կներեք, Արամ ջան, ես մի քիչ լավ չհասկացա. ինչի հետագա ընդարձակման ծրագիրն ի նկատի ունեք?

Share this post


Link to post
Share on other sites
Կներեք, Արամ ջան, ես մի քիչ լավ չհասկացա. ինչի հետագա ընդարձակման ծրագիրն ի նկատի ունեք?

Նկատի ունեմ կանանց կուսանոցի հետագա ընդարձակման մասին, քանի որ 3 հոգին լավ է սկզբի համար: Եթե նկատի ունենանք, որ այս գործը նախաձեռնվեց 94 թ-ին:

Share this post


Link to post
Share on other sites
Նկատի ունեմ կանանց կուսանոցի հետագա ընդարձակման մասին, քանի որ 3 հոգին լավ է սկզբի համար: Եթե նկատի ունենանք, որ այս գործը նախաձեռնվեց 94 թ-ին:

Հետագա ընդարձակման ծրագիր անշուշտ կա: Սակայն բավականին խնդիրներ նույնպես առկա են:

Եթե Ձեզ կոնկրետ մանրասներ կհետաքրքրեն` կապված հետագա ծրագրերի հետ, կարող եմ ճշտել Արարատ Սրբազանից և միանձնուհիներից:

Share this post


Link to post
Share on other sites
Հետագա ընդարձակման ծրագիր անշուշտ կա: Սակայն բավականին խնդիրներ նույնպես առկա են:

Եթե Ձեզ կոնկրետ մանրասներ կհետաքրքրեն` կապված հետագա ծրագրերի հետ, կարող եմ ճշտել Արարատ Սրբազանից և միանձնուհիներից:

Հետաքրքրում է, քանի որ սկզբում շատերը ցանկացան, հետո ետ կանգնեցին: Ինձ առավելապես հետաքրքրում է՝ հնարավոր է արդյո՞ք, ժամանակավոր վանական ծառայության անցնել, ասենք մեկ ամսով:

Share this post


Link to post
Share on other sites
Հետաքրքրում է, քանի որ սկզբում շատերը ցանկացան, հետո ետ կանգնեցին: Ինձ առավելապես հետաքրքրում է՝ հնարավոր է արդյո՞ք, ժամանակավոր վանական ծառայության անցնել, ասենք մեկ ամսով:

Այսօր Երեկոյան ժամերգությունից հետո կճշտեմ:

Share this post


Link to post
Share on other sites
Այսօր Երեկոյան ժամերգությունից հետո կճշտեմ:

Նախապես շնորհակալություն:

Share this post


Link to post
Share on other sites
Նախապես շնորհակալություն:

Խնդրեմ: :)

Ես քիչ առաջ խոսեցի միանձնուհիների հետ. ներկայումս ժամանակավոր վանական ծառայության հնարավորությունները դեռևս չկան, սակայն նման հեռանկարը հետագայում հնարավոր կլինի:

Փաստորեն կանաց մենաստանների ինստիտուտը մեզանում վերջնականապես վերականգնված համարել չենք կարող, սակայն որ այդ գործընթացի զարգացումը փաստ է:

Share this post


Link to post
Share on other sites

Այս թեմայի հետ սերտ առնչություն ունի նաև ժամանակին իմ բացած թեմաներից մեկը` կանանց քահանայության մասին : Ովքեր առիթը չեն ունեցել ծանոթանալու թեմային, ցանկության դեպքում կարող են տեսնել այն այստեղ.

http://forum.hayastan.com/index.php?showtopic=30659

Share this post


Link to post
Share on other sites

Ինչո՞ւ եմ ասում ժամանակավոր վանական ծառայության մասին, որովհետեւ այսօրվա մարդը չի կարող թողնել իր ընտանիքը եւ ամբողջովին նվիրվել վանքին, սակայն կարիք կա, որ գոնե մի որոշ ժամանակ մտնի վանք ու ծառայի՝ իր իսկ հոգեւոր առողջության համար: Ճիշտ է՝ վանքին այդ մարդուց կարող է մեծ օգուտ չլինի, կարող է առհասարակ ոչ մի օգուտ էլ չլինի, բայց տվյալ անձնավորույթունը բոլոր դեպքերում կշահի:

Լավ կլինի այս հարցը ուշադրության կենտրոնում պահել եւ ժամանակ առ ժամանակ անդրադառնալ:

Share this post


Link to post
Share on other sites
Ինչո՞ւ եմ ասում ժամանակավոր վանական ծառայության մասին, որովհետեւ այսօրվա մարդը չի կարող թողնել իր ընտանիքը եւ ամբողջովին նվիրվել վանքին, սակայն կարիք կա, որ գոնե մի որոշ ժամանակ մտնի վանք ու ծառայի՝ իր իսկ հոգեւոր առողջության համար: Ճիշտ է՝ վանքին այդ մարդուց կարող է մեծ օգուտ չլինի, կարող է առհասարակ ոչ մի օգուտ էլ չլինի, բայց տվյալ անձնավորույթունը բոլոր դեպքերում կշահի:

Լավ կլինի այս հարցը ուշադրության կենտրոնում պահել եւ ժամանակ առ ժամանակ անդրադառնալ:

Հասկանում եմ: Սակայն այդ հարցը չի կարող առանցքային դեր ունենալ վանական ինստիտուտի վերականգնման գործընթացում: Վանական կյանքն ինքնին թելադրում է լիակատար ընծայում և ոչ թերի: Ինչու երեկվա մարդը կարող էր թողնել ամեն ինչ և ամբողջովին նվիրվել վանքին, իսկ այսօրվանը` ոչ: Նախկինում չկային այն խնդիրներն ու պարտավորությունները, ինչն այսօր առկա է ընտանեկան ու հասարակական կյանքում? Թե ժամանակի ընթացքում հնարավոր է վերանայման ենթարկել Աստծո նկատմամբ սիրո և նվիրվածության աստիճանները?

Իհարկե, Ձեզ հետ համաձայն եմ, որ նման հնարավորություն պիտի ունենա մեր ժամանակի հասարակության անդամը, բայց միևնույնն է, դրա համար առաջին հերթին պետք է վերականգնված լինի իսկական վանական կյանքը և պիտի լինեն այդ կյանքով բոլորանվեր ապրող անձինք:

Share this post


Link to post
Share on other sites

Համաձայն եմ:

Հասկանալի է, որ ընծայումը թերի չի կարող լինել, բայց մյուս կողմից էլ հնարավոր չէ թողնել երեխաներին ու գնալ վանք: Պարտականություններ ընտանիքի նկատմամբ եւս կան:

Խոսքը գնում է այն մարդկանց մասին, ովքեր ցանկություն ունեն օգտակար լինելու, բայց հնարավորություն չունեն: Պետք է այդպիսիններին գտնել, նրանց շնորհները գործի դնել: Դրա համար կարիք կա, որ որոշ հոգեւորականներ իրենց վրա վերցնեն գործի կազմակերպչական մասը, այսինքն՝ խումբ հավաքելու եւ նրանց առջեւ խնդիրներ դնելու գործը: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում օգուտը մի քանի անգամ մեծ է լինում:

Share this post


Link to post
Share on other sites

Армянские монахини: редкая порода

Армянская Апостольская Церковь недавно отмечала большой праздник - Обретение Святого Креста. Праздничная литургия в Эчмиадзине, где располагается резиденция духовного лидера страны - Католикоса, была отправлена с некоторым отклонением от традиции - участие в службе приняли... четыре монахини.

Несмотря на популярность и влияние Армянской Апостольской Церкви, армянские монастыри уже давно являются редкостью. Четыре участницы литургии, проходившей во второе воскресенье сентября в храме святой Рипсиме в Эчмиадзине, - обитательницы единственного в мире армянского женского монастыря.

Женские монастыри в <A name=YANDEX_LAST>Армении почти перестали существовать после 4 века н.э., когда царь Пап приказал закрыть их, считая, что женщины должны выходить замуж, а не уединяться от мира, посвящая свою жизнь Богу.

Храм святой Рипсиме был воздвигнут в седьмом веке на том самом месте, где тремя столетиями ранее мученической смерти были преданы Рипсиме и 32 другие праведные девы. Так царь Трдат наказал Рипсиме за то, что она отказалась выйти за него замуж.

Монастырь Святой Рипсиме имеет одну особенность - здесь нет матери игуменьи, и монахини вверены заботам мужчины. "Все мы - дети Бога без различия пола и возраста", - сказал IWPR настоятель монастыря архимандрит Мартирос Погосян.

Отец Мартирос, чье имя в переводе с армянского означает "мученик за веру", является "черным монахом" и не имеет права жениться. По его словам, стезя, которую выбрали женщины, придя в монастырь, необычна, но сделали они это без принуждения. "Уход из мира - дело сугубо добровольное, никто этих женщин не заставлял избрать именно эту жизнь", - сказал он.

Стать монахиней совсем нетрудно, но приняты в монастырь будут только истинно верующие.

"Обитель не место для решения социальных проблем, мы не можем дать людям работу и средства к существованию. У нас даже нет монашеской иерархии, как, например, в Русской Православной Церкви, нет ни срока послушания, а тем более пострига. Мы считаем, если человек пришел к Богу - он это осознал", - сказал отец Мартирос.

"Я тоже человек и понимаю, что уход в монастырь - это своего рода бегство от ненормальной жизни, от неустроенности, может даже от себя".

Из четырех монахинь самой младшей 42 года, самой старшей - 56.

С мирянами монахини общаются редко, но это им не возбраняется. Они могут навещать родственников, съездить в город по надобности. Хотя, как призналась IWPR одна из монахинь, назвавшаяся Елизаветой, особой нужды в поездках в Ереван нет. "Мы живем тихо, ни в чем не нуждаемся, нам даже дают зарплату - 40 долларов в месяц по повелению Католикоса Всех Армян Гарегина II", - сказала она.

Обитель сестер-монахинь небольшая, окружена небольшим садом и огородом. Овощей и фруктов, здесь выращиваемых, вполне хватает сестрам, отцу-настоятелю и дьякону при церкви. Держат здесь и кур, словом - вполне приличное хозяйство, если учесть то, что занимаются им всего четыре женщины, прямо скажем, не очень молодые.

"Мы обязательно участвуем во всех богослужениях, помогаем батюшке, чем можем", - говорит сестра Аида.

"Знаете, регламентированная жизнь имеет свои плюсы - четко расписанный день не дает времени предаваться праздным мыслям. Работа здесь есть постоянно - с утра молитва, потом трапеза, работа по хозяйству, еще молитва и отход ко сну. Есть у нас и телевизор, так что отшельниками нас назвать нельзя. Кстати, никакой "церковной цензуры" на просмотр передач нет - просто мы сами выбираем, что нам больше подходит".

Разговор с настоятелем происходил во дворе обители, и из кухни вкусно пахло свежевыпеченным хлебом. "Да, у нас здесь все свое", - сказал он.

Монахини подчиняются только Уставу церкви, которая по Конституции отделена от государства, а это значит, что на них не распространяются никакие социальные выплаты и льготы. Правда, они ни за что и не платят - все коммунальные расходы, равно как и бытовые потребности, оплачивает церковь, а точнее храм, где расположена обитель. "Они избавлены от мирских тягот, и их не страшит нищенская пенсия", - сказал отец Мартирос.

В миру о монахинях думают по-разному.

30-летняя Астхик Погосян к обитательницам монастыря Святой Рипсиме относится скептически. "Может быть, у этих женщин не было другого выхода, кроме как уйти в монастырь, не хватило сил противостоять социальным трудностям. Но с другой стороны - это просто бегство от действительности. Что-то я не верю в их желание служить Богу", - сказала она IWPR.

С ней соглашается Гарегин, работающий менеджером в одной компьютерной фирме. "Это же надо так устать от жизни, чтобы добровольно отказаться от мирских радостей, - удивляется он. - Я бы не хотел для своих родных такой участи". По его мнению, в том, что эти женщины оказались в монастыре, повинно государство, которое не смогло обеспечить им жизнь, альтернативную той, которую они ведут сейчас.

Не приветствует женщин, идущих в монастырь, даже сторож храма. "Люди не должны идти наперекор природе. Женщинам на роду написано выходить замуж, рожать детей, словом - создавать семью. Правильно сделал царь Пап 16 веков тому назад, когда закрыл женские монастыри".

Однако есть и такие, кто восхищается и даже завидует монахиням. "Я бы с радостью ушла в монастырь - не оттого, что жить трудно, а от недостатка духовности. Правда, мне говорят, что это все плод воображения - но я думаю, что права", - говорит мать двоих детей Кнарик Асатрян.

По мнению студентки Лингвистического университета Гаяне Минасян, монахинь должно быть больше. "Что мы видим в жизни - пустоту и погоню за материальным благополучием, о душе подумать некогда. Молодцы эти женщины, будь их больше - лучше было бы для всех нас".

Сестра Аида утверждает, что право выбора всегда остается за женщинами.

"Мы никому не навязываем своего решения. Если кто хочет, может придти в монастырь, и если он, то есть она пришла к нам осознанно - мы будем только рады. А если нет - придется распрощаться. Зла здесь ни на кого не держат, насильно не постригают, мы, может быть, свободнее других граждан Армении", - сказала сестра Аида.

Карине Тер-Саакян

http://kavkaz.memo.ru/digesttext/digest/id/708740.html ·

Share this post


Link to post
Share on other sites

Մի այսպիսի հարց. կա արդյո՞ք հավաստի աղբյուր, կանանց վանքերի փակման վերաբերյալ, հատկապես՝ Պապ թագավորի հրամանով:

Մի տեսակ անհավանական է թվում: Կանանց վանքեր, Հայաստանում, դարերի ընթացքում եղել են, բայց սակավ: Կարծում եմ, որ սակավության պատճառները պետք է փնտրել հայերիս մտածելակերպի մեջ: Սա այն դեպքն է, երբ ազգին հատուկ մտածելակերպը ազդում է Եկեղեցու կառույցի վրա: Չեմ պնդում, սակայն հավանական եմ համարում:

Share this post


Link to post
Share on other sites
Մի այսպիսի հարց. կա արդյո՞ք հավաստի աղբյուր, կանանց վանքերի փակման վերաբերյալ, հատկապես՝ Պապ թագավորի հրամանով:

Մի տեսակ անհավանական է թվում: Կանանց վանքեր, Հայաստանում, դարերի ընթացքում եղել են, բայց սակավ: Կարծում եմ, որ սակավության պատճառները պետք է փնտրել հայերիս մտածելակերպի մեջ: Սա այն դեպքն է, երբ ազգին հատուկ մտածելակերպը ազդում է Եկեղեցու կառույցի վրա: Չեմ պնդում, սակայն հավանական եմ համարում:

Հըմ...Հետաքրքիր հարցադրում է համենայնդեպս: Կփորձեմ փորփրել: Բայց եթե հիշողությունս չի դավաճանում, Պապի հրամանն այդ առիթով անվիճելի է համարվում: Կարծեմ հիմնականում հիմնված է Բուզանդի վկայության վրա: Լավ, վաղը կնայեմ:

Բայց հայերիս մտածելակերպի հետ կապված Ձեր դիտողությունը հեռու չէ ճշմարտությունից:

Share this post


Link to post
Share on other sites
Հըմ...Հետաքրքիր հարցադրում է համենայնդեպս: Կփորձեմ փորփրել: Բայց եթե հիշողությունս չի դավաճանում, Պապի հրամանն այդ առիթով անվիճելի է համարվում: Կարծեմ հիմնականում հիմնված է Բուզանդի վկայության վրա: Լավ, վաղը կնայեմ:

Բայց հայերիս մտածելակերպի հետ կապված Ձեր դիտողությունը հեռու չէ ճշմարտությունից:

Ըստ Բուզանդի վկայության՝ Պապը, Ներսես մեծին սպանելուց հետ, հալածել է Եկեղեցին. ավերել է հիվանդանոցները, աղքատանոցները եւ այդ ամենի հետ միասին փակել է վանքերը եւ հրամայել կուսերին խառնակությամբ պղծվել:

Հակառակ դրան սովետական շրջանի գեղարվեստական գրականության մեջ Պապը ներկայացված է որպես դրական հերոս. հրամայել է կանանց կուսանոցները փակել՝ զուտ ազգային շահերից ելնելով:

ԳԼՈՒԽ ԼԱ.

Յաղագս թէ ո'րպէս զկնի մեռանելոյն հայրապետին Ներսիսի, եւ կամ ո'րպէս ի նախանձ մտեալ տապալեաց թագաւորն Պապ զամենայն եդեալ կրօնս կանոնիցն` որ ինչ եդան ի Ներսիսէ առ կենդանութամբ նորա ի նմանէն:

Իսկ թագագւորն Հայոց Պապ, զի թէպէտ եւ սպան զհայրապետն աշխարհին Հայոց զՆերսէս, սակայն ոչ յագեցաւ մահուամբ նորա, այլ ջանայր այսպէս` թէ զինչ միանգամ կարգք իցեն ուղղութեան ի Ներսիսէ եդեալ յեկեղեցւոջն, եղծեսցէ եւ խանգարեսցէ: Եւ սկսաւ նախանձ վարել ընդդէմ յառաջագոյն կանոնելոցն ի նմանէ. եւ սկսաւ հրաման տալ յայտնապէս յաշխարհին աւերել զայրենոցսն եւ զորբանոցսն` զոր շինեալ էր Ներսէս ի գաւառս գաւառս, եւ աւերել զկուսաստանսն ի գաւառս գաւառս եւ յաւանս յաւանս պարսպեալս եւ ամրացեալս, որ նորին Ներսիսի էր շինեալ վասն ամրապահս առանգոցն զգուշութեան: Քանզի յիւրում կենդանութեան երանելոյն Ներսիսի էր շինեալ. շինեաց զայս կուսաստանս յամենայն գաւառս, զի որ միանգամ կուսանք եւ հաւատացեալք իցեն` անդր ժողովեսցին ի պահս եւ յաղօթս, եւ կերակրել յաշխարհէ եւ յիւրաքանչիւր ընտանեաց: Զայն աւերել հրամայէր Պապ թագաւորն, եւ զկուսանսն հաւատացեալս տայր հրաման ի խառնակութիւն պղծութեան:

Share this post


Link to post
Share on other sites

ԿԱՆԱՅՔ` ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒՄ

ՙՑավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես, եւ նա պիտի իշխի քեզ վրա՚:

Աստվածային այս դատաստանից մինչեւ ֆեմինիզմի ու գենդերային քաղաքականության մեր ժամանակները կին արարածը երկար ճանապարհ է անցել:

Դժվար է ասել` կանանց իրավահավասարության գաղափարը կնո±ջ, թե± տղամարդու մտքի ծնունդ է: Իրականությունն այն է, որ աշխարհի առաջադեմ կոչված հատվածում ժամանակակից կինը վաղուց վերարժեւորել է իր գոյության իմաստը` դառնալով նաեւ հասարակական ու քաղաքական կյանքի դերակատար:

Ի սկզբանե` քրիստոնեական եկեղեցում կինը համարվում է պատվելի: Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսով Սբ. Կույս Մարիամը աստվածային շնորհ ստացավ, եւ քրիստոնյա կինը պատվելի է իր որդեծնությամբ: Առաքելական ժամանակներից ի վեր նա հանդես է գալիս նաեւ իբրեւ համայնքային կյանքի ակտիվ մասնակից: ՙԽտրություն չկա ոչ հրեայի եւ ոչ հեթանոսի, ոչ ծառայի եւ ոչ ազատի, ոչ արուի եւ ոչ էգի. որովհետեւ դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս՚,- քարոզում է Պողոս առաքյալը:

Հայ Առաքելական Եկեղեցում եւս կնոջ դերակատարությունը լուսանցքային չէ: Հայ Եկեղեցին մեծագույն հարգանքով ու երկյուղածությամբ իր սրբերի շարքն է դասել եկեղեցանվեր ու բարեպաշտ բազմաթիվ կանանց` Սանդուխտ կույս, Հռիփսիմյան ու Գայանյան կույսեր, Շուշանիկ եւ այլն: Նրանց հիշատակության տոները կանոնավորապես կատարվում են Հայոց եկեղեցիներում, իսկ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու ամենակարեւոր` 5 տաղավար տոներից մեկն է:

Եկեղեցական կյանքին կանանց մասնակցության առավել խոսուն վկայություններ են նշանավոր վանքերի, եկեղեցիների, խաչքարերի արձանագրությունները, ավետարանների, աղոթագրքերի ու ծիսական մատյանների հիշատակարաններում գրառված կանանց անունները: Նրանք եկեղեցիների բարերարներ ու շինարարներ են, գրչուհիներ ու շարականագիրներ:

Հոյակերտ եկեղեցիներից ու վանական համալիրներից շատերը կառուցված են հայ իշխանուհիների ու թագուհիների մեկենասությամբ, որոնց մասին փաստում են եկեղեցական արձանագրությունները:

Անիի հռչակավոր Կաթողիկեն, որ Ղեւոնդ Ալիշանն համարում էր ՙավերակացել քաղաքին թագուհին՚, կառուցել է Գագիկ Առաջին թագավոր կինը` Կատրանիդեն: Ասվում է, թե տաճարի համար բարեպաշտ թագուհին չի խնայել անգամ իր հարսանեկան օժիտը:

Աշոտ Գ Ողորմած թագավորի կնոջ` Խոսրովանույշ թագուհու մեկենասությամբ են կառուցված Սանահինի եւ Հաղպատի գլխավոր եկեղեցիները` Ամենափրկիչը եւ սբ Նշանը:

Մարիամը` Բագրատունյաց թագավոր Աշոտ Առաջինի դուստրը եւ Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին ուխտել էր 30 եկեղեցի կառուցել: Նրա շինարարական աշխատանքի պսակն է 9-րդ դարում կառուցված Սեւանի վանական համալիրը` Սուրբ Առաքելոց եւ սուրբ Աստվածածին եկեղեցիները: Եկեղեցանվեր իշխանուհու համար էլ եկեղեցում կառուցվել էր առանձին խուց, որտեղից նա հետեւում էր եկեղեցական արարողություններին:

Արզու Խաթունը` Հաթերքի իշխանի կինը 1214-ին Դադի վանական համալիրի ամենաշանավոր եկեղեցիներից մեկի մեկենասն է: Իսկ նրա ձեռագործ վարագույրները զարդարել են եկեղեցիների խորանները:

Սյունիքի Սմբատ իշխանի կինը` Սոփիա իշխանուհին, կառուցելով Գնդեվանքը, հայտնում է, թե Վայոց ձորի բնությունը նման է մատանու, որ ակ չունի, իսկ ինքն ահա` կառուցել է Գնդեվանքը եւ ակ դրել այդ մատանու վրա:

Հրաշակերտ զարդերի են նման նաեւ Տեղերի, Քոբայրի վանքերը, Սաղմոսավանքը, Որոտնավանքը եւ բազմաթիվ այլ եկեղեցիներ, որոնք ամբողջությամբ եւ կամ առանձին հատվածներով կառուցվել են բարեպաշտ իշխանուհիների բարերարությամբ: Եւ վերջապես` Աղթամարի հռչակավոր Սբ. Խաչ եկեղեցին, որի կառուցմանն անմասն չի մնացել նաեւ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կինը` Մլքե թագուհին, ում անվան հետ է կապվում նաեւ Մլքեի նշանավոր Ավետարանը:

Մեծագործ իշխանուհիների եւ կամ պարզ բարեպաշտ հայուհիների անուններ են ամփոփում նաեւ եկեղեցական ձեռագիր մատյանների հիշատակարանները: Մարիամ, Մարգարիտ, Ալիծ, Զաբել, Գոհար, Շուշան Բրաբիոն- անուններ, որոնց գրչության արվեստի գեղեցիկ օրինակները կարելի է տեսնել նաեւ այսօր:

Սբ. Էջմիածնի Մայր Տաճարում պահվում է Մարգարիտ Ալեքսանյանցի ձեռագիր Ավետարանը: Գրչուհին կորցնելով տեսողությունը` անավարտ ձեռագիրը 1886թվականին նվիրաբերել է Մակար Առաջին Թեղուտցի կաթողիկոսին:

Ձեռագիր մատյանների հիշատակարաններում կան կանանց մասին հետաքրքիր այլ գրառումներ եւս:

1365թվականին Դավիթ գրիչը Բաբերթում մի Ավետարան է արտագրում: Նա իր հիշատակարանում սիրով է խոսում Եղիսաբեթի մասին, ով թանաք է եփել` Ավետարանը գրելու համար:

Տղատիկինը եւ պարոն Բռնավորը, չունենալով զավակ, մանրանկարիչ Իգնատիոսին պատվիրում են գրել հոգեմատյան եւ ավանդում Տեկորի վանքին: Այսպես զավակ ունենալու երջանկությունից զրկված ընտանիքներում Ավետարանը դառնում էր հոգեզավակ, որ հետագայում փոխանցվում էր եկեղեցուն:

Եկեղեցին բարձր է գնահատել այս կանանց: Այսուհանդերձ, պատմության ընթացքում քրիստոնյա աշխարհն ու մասնավորապես Հայ Եկեղեցին հայտնի են նաեւ կանանց համար սահմանած խստաբարո կանոններով:

12-րդ դարի կաթողիկոս Ներսես Շնորհալին իր ՙԸնդհանրականում՚, ուր ի մի են բերված եկեղեցական կանոններ` բոլոր դասակարգերին ուղղված խրատական կանոններով հայ կանանց խրատում էր.

ՙԿանայք պարկեշտ եղեք, զանազան գույներով երեսներդ մի ներկեք, կախարդության եւ չեղատվության հետեւից մի ընկնեք, հապա կատարեցեք ձեր պարտավորությունները սրբությամբ եւ ձեր պարկեշտ վարքով օրինակ եղեք ձեզնից փոքրերին՚:

Իսկ Մխիթար Գոշն իր հայտնի ՙԴատաստանագրքում՚ կանանց արգելում էր անգամ դատարանում վկայություն տալ:

Հեղափոխական տրամադրություններով լի 20-րդ դարասկիզբը մեծ հեղաշրջումներ էր ենթադրում: Այս տրամադրությունների արդյունք էր նաեւ Եվրոպայում ծնունդ առած ֆեմինիստական շարժումը: Արեւմտյան կանանց համեմատ հայուհիների քաղաքական հավակնություններն առավել քան համեստ էին: Բայցեւայնպես, 2-րդ հազարամյակի նախաշեմին ֆեմինիստական խնդրին անդրադառնում է նաեւ Հայ Եկեղեցին, որ հայ իրականության մեջ ազգային-հասարակական խնդիրների կրողն էր եւ նույնպես տոգորված էր բարեփոխումներ կատարելու շնչով:

1903-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՙԱրարատ՚ պարբերականի էջերում հոդվածագիրը գրում է.

ՙՃշմարիտ է, ինչ որ այսօր չկա, վաղը մյուս օրը կարող է լինել, եւ վաղվա համար նախապատրաստվել պետք է... Այո’, թող կանայք ազատության ու ներքին անկախության ձգտեն, զզվեն կեղծիքից ու հրապուրիչ լինելու համար գործ դրած բոլոր անվայել միջոցներից, աշխատել սովորեն եւ, երբ հարկն ստիպե, երբեք չքաշվեն հրապարակի վրա ազնիվ աշխատանքով ապրուստ հայթայթելուց, բայց եւ կին լինելուց չդադարեն, չերեւակայեն թե տղամարդու նման շարժելն ու տղամարդու գործեր կատարելն ավելի պատվաբեր բան կլինի իրենց համար,- չմտածեն առհասարակ, թե տղամարդու յուր կատարած դերով ու յուր կոչումով բարձր է կնոջից, չցանկանա նորա ձեռքից խլել կարծեցյալ առանձնաշնորհությունները...՚:

Հայ եկեղեցին հատկապես կարեւորում է կնոջ դերը կրթական գործում: Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը, որ առանձնակի նշանակություն էր տալիս ազգի դաստիարակության խնդրին իր քարոզներից մեկում ասում է.

ՙԱզգի մը դաստիարակության կշիռը վարժարաններու վիճակեն կչափի, իսկ ազգի մը քաղաքակրթության ծանրաչափն աղջկանց վարժարաններն են: Այն ազգը, որ բարեկիրթ մայրեր ունի` բարերարներ, դյուցազունք, հայրենանվեր զավակներ ունի եւ վերջապես` ամեն ինչ ունի, իսկ այն ազգը, որ բարեկիրթ մայրեր չունի, դեռեւս բիրտ, բարբարոս եւ անկիրթ վիճակի մեջ է: Բարեկիրթ մայրերն ընկերությանց զարդն ու գեղեցիկ եւ վեհ առաքինությանց տիպարներ են, ուստի եւ առանց աղջկանց դաստիարակության արական սեռին դաստիարակությունը ոչ միայն իր բարձրությանը չհանգիր, այլ կիշխեմ ըսել, թե միակողմանի մարդոց կնմանի:

...Այս է իմ համոզումս, թե դաստիարակությունը, մանավանդ աղջկանց դաստիարակությունը, հայուն փրկությունն է՚:

Այս շրջանում է, որ եկեղեցու դպրաց դասում սկսում է հնչել նաեւ կանանց երգեցողությունը, թեեւ պաշտոնապես նման արտոնություն տրվում է ավելի ուշ:

Հայտնի է, որ 8-րդ դարում Հայ Եկեղեցին ունեցել է նաեւ կին շարականագիրներ` Սահակադուխտը եւ Վահան Գողթնեցու քույր Խոսրովիդուխտը: Առաջինն իր մենարանի վարագույրի հետեւից քնար հնչեցնելով երգել ու սովորեցրել է իր մեղեդիները, որոնցից միայն հատուկենտ պատառիկներ են հասել մեզ:

Իսկ Խոսրովիդուխտի ողբանվագ շարականը` նվիրված նահատակ եղբոր հիշատակին, այսօր էլ հնչում է Հայոց եկեղեցիներում Վահան Գողթնեցու հիշատակության տոնին:

Սակայն 1906թվականին, երբ Պոլսո պատրիարքարանի Սուրբ Աստվածածին մայր տաճարում , առաջին անգամ հնչում է Եկմալյանի եռաձայն Պատարագը, ներկաների վրա հատկապես մեծ տպավորություն է գործում 14-ամյա աղջիկների երգեցողությունը, քանի որ, ինչպես նշում է հոդվածագիրը, երկար տարիներ ի վեր աղջիկների երգեցողություն ՙդադրած էր եկեղեցիին մեջ, թեեւ Կովկասի եկեղեցիներուն մեջ եւ առաջ ալ` մայրաքաղաքի մի քանի եկեղեցիներուն մեջ՚ իգական սեռը մասնակցել է երգեցողությանը:

Արդեն 1908-ին Հայ Եկեղեցին սկսում է բարձրաձայնել նաեւ կանանց ընտրական իրավունքների մասին: Այս շրջանում, երբ Հայ Եկեղեցին նախապատրաստվում էր կաթողիկոսական ընտրության, ի թիվս այլ հարցերի առաջարկվում է նաեւ իգական սեռին տալ արականներին հավասար ձայնի իրավունք: Առաջարկը կյանքի է կոչվում շուրջ 10 տարի անց:

Դեռեւս 18-րդ դարի 2-րդ կեսից ընտրական իրավունքի համար ոտքի ելած անգլիացի սուֆրաժիստուհիներին անհրաժեշտ եղան պայքարի տասնյակ տարիներ, որպեսզի հասնեին ցանկալի արդյունքի: Անգլիական պառլամենտը Ալբիոնի դուստրերին ձայնի իրավունք շնորհեց միայն 1918 թվականին: Այս իրավունքը հայ կանանց շնորհվում է ավելի վաղ` 1917թվականի ապրիլի 7-ին, խորհրդանշական օր, երբ Եկեղեցին տոնում է իր մեծագույն տոներից մեկը` Սուրբ Աստվածածնի Ավետումը:

Հակառակ կանանց իրավունքների նկատմամբ եկեղեցական սահմանափակումների, Ամենայն Հայոց Գեւորգ Հինգերորդի Կաթողիկոսական կոնդակով հայտարարվում է.

ՙԱյս օրվանից արտոնում ենք կանացի սեռի իրավունքների վերականգնումը համայնական գործի մեջ: Կանացի սեռի յուրաքանչյուր անհատ իրավունք ունի` տղամարդոց հետ միասին մեր հանրական կյանքի ամեն մի գործի մեջ հանդես գալու, թե ձայնավության եւ թե ընտրության ժամանակ, իրավատեր լինել եւ ընտրելու, եւընտրվելու, մի արտոնություն, որ մինչեւ այժմ այր մարդոց էր վիճակված եւ նոցաիրավունքն էր համարվում՚:

Ավելին` Հայ Եկեղեցում ի սկզբանե իշխել է քրիստոնեական եւ համայնական հավասարության ոգին, եւ եկեղեցու յուրաքանչյուր անդամ ազատորեն մասնակցել է հանրային կյանքին, իսկ այդ ոգին մոռացվել է օտար ազդեցությունների հետեւանքով:

Այսպես Գեւորգ Հինգերորդ Կաթողիկոսը կարծես բացառում է հնարավոր այն մտայնությունը, թե հայրապետական կոնդակը թելադրված է եկեղեցական բարեփոխումների կամ եվրոպական ֆեմինիզմի հրամայականով` հուշելով նաեւ այն միտքը, որ կանանց տրված այս առանձնաշնորհումը եկեղեցուն` հայ կանանց ծառայությունների գնահատական է:

Սակայն, այսպես թե այնպես, եկեղեցին դոգմատիկ կառույց է, եւ կանանց իրավահավասարության հարցը դուրս է եկեղեցու հոգեւոր-վարչական իշխանության տիրույթից:

Երբ 1992թ. Լամբեթի ժողովում Անգլիկան եկեղեցին ձայների մեծամասնությամբ ընդունեց կանանց քահանայության հարցը, կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները միանշանակ մերժեցին այն:

Հայ եկեղեցին եւս մերժում է կանանց քահանայությունը, թեեւ եկեղեցական մաշտոցներից հայտնի են նաեւ կին սարկավագուհիների ձեռնադրության կանոններ:

Հայ եկեղեցու սարկավագուհիներին նվիրված իր գրքում, Աբել աբեղա Օղլուքյանը, ընդհանրացնելով Հայ Եկեղեցու սարկավագուհիների մասին եղած վկայությունները, նշում է, որ թեեւ ՙմեր եկեղեցում սարկավագուհիներ գոյություն ունեցել են եւ տակավին կա, բայց ընդհանուր հայ եկեղեցու վրա տարածվող կանանց սարկավագության մնայուն մի ավանդության մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ այն մեր եկեղեցում ունեցել է եւ ունի պարզապես տեղական բնույթ՚:

Չունենալով որեւէ հոգեւոր իշխանություն` հնում նրանք մկրտության էին պատրաստում կանանց, քահանայի պատվերով կատարում կանանց վերաբերյալ հոգացողությունները եւ այլն: Միջնադարում նրանցից շատերը շնորհալի գրիչներ էին:

Սակայն առավել հետաքրքիր են հայ սարկավագուհիների մասին ոչ վաղ անցյալի հիշատակումները:

Եթե երբեւիցե ուշադրությամբ դիտել եք Սբ Էջմիածնի Մայր Տաճարի մուտքի ավագ դուռը, նկատած կլինեք նաեւ փորագիր արձանագրությունը: Փայտե քանդակազարդ դուռը Թիֆլիսի Սուրբ Ստեփանոս վանքի վերջին միանձնուհու` ավագ սարկավագուհի Հռիփսիմե Թահիրյանցի նվերն է Մայր Աթոռին` 1889 թվագրությամբ: Մայր Աթոռի թանգարաններում պահվում են սարկավագուհիների մասին հիշատակող ուրարներ ու այլ նմուշներ:

20-րդ դարի մայրապետների ու եկեղեցական կյանքին նվիրված կանանց մասին կան նաեւ այլ հիշատակումներ:

1936թ. Պոլսից Անթիլիաս են ժամանում Գալֆայան որբանոցի մայրապետները` Աղավնի եւ Մարիամ քույրերը` Մեռոնօրհնեքին ներկա գտնվելու նպատակով: Մայրապետ Աղավնին ձեռնադրված սարկավագուհի էր, իսկ քույրը` դպիր: Նրանց մասին ՙՀասկ՚-ը հաղորդում էր, որ երկու քույրերն արաբկիրցի են եւ ուխտել են զբաղվել Գալֆայան որբանոցի հայ որբուհիների կրթությամբ ու դաստիարակությամբ, նրանց ամուսնական խնդիրներով: 2007-ի մարտին իր մահկանացուն կնքեց Գալֆայան որբանոցի վերջին սարկավագուհին` Հռիփսիմե Սասունյանը: 1982-ին նրան սարկավագության աստիճան էր շնորհել Կ. Պոլսո Հայոց պատրիարք Շնորհք. արք. Գալուստյանը: 2006թվականին, երբ ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ-ն այցելեց Պոլիս, եղավ նաեւ Գալֆայան որբանոցում` հանդիպում ունեցավ մայրապետի հետ:

Անցյալ դարի կեսերին մեկ տասնյակից ավելի մայրապետներ էին բնակվում նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարքարանում: Միջինից բարձր տարիքի այս կանայք ընդունվում էին վանք` ցկյանս վանքին ծառայելու նպատակով: Նրանք հոգում էին միաբանների եւ Ժառանգավորաց վարժարանի սաների կենցաղային հարցերը: Կանայք ձեռնադրություն չունեին: Հագնում էին սեւ վերարկու եւ քող, որը տրվում էր հոգեւորականի օրհնությամբ:

Այսօր կրոնական հանդերձով կանանց կարելի է տեսնել նաեւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Սբ Գայանե վանքում բնակվող կույսերը ձեռնադրություն չունեն: Նրանք կոչված են զբաղվելու մանկատան երեխաների խնամքով: Իսկ որբախնամ առօրյայում մոռացվում են նաեւ կանանց իրավահավասարության մասին բոլոր տեսակի աշխարհիկ պնդումները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի աշխատակից Հեղինե Մկրտչյանի այս նյութը հեռարձակվել է <<Շողակաթ>> հեռուստաընկերության եթերում:

MONK

Share this post


Link to post
Share on other sites

Հարգելի MONK

Ես մի լուր եմ ստացել եւ կցանկանայի պարզել բոլոր հանգամանքները:

Պարզվում է, որ այսօր՝ «Սուրբ Գայանե» վանքում գործում են միաժամանակ երկու կուսանոց, մեկը պաշտոնական, հաստատված Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով եւ օրհնությամբ, իսկ մյուսը կիսալեգալ՝ հաստատված պաշտոնանկ արված նախկին հոգեւորականի հրամանով: Այս երկրորդ «վանքի» նվիրյալները թվով ավելի շատ են եւ բնակվում են վերը նշված հոգեւորականի տանը, որը գտնվում է «Սուրբ Գայանե» վանքի հարեւանությամբ. մի հարկաբաժնում արական սեռի անձինք են բնակվում, իսկ մյուսում՝ իգական:

Խնդրում եմ լուսաբանել այս խնդիրը:

Հարգանքներով՝ Արամ

Share this post


Link to post
Share on other sites
Հարգելի MONK

Ես մի լուր եմ ստացել եւ կցանկանայի պարզել բոլոր հանգամանքները:

Հարգանքներով՝ Արամ

Հարգելի Արամ

Ձեր լսած լուրը, պիտի ասեմ, որ այնքան էլ ստույգ չէ: Սուրբ Գայանեում գործում է միայն մեկ կուսանոց` Ձեր առաջին նշածը:

Իսկ ինչ վերաբերում է 2-րդին. նախ` հոգևորականը, որ քահանա է, նախկին չէ, քանի որ կարգալույծ չի արվել, այլ որոշակի պատճառներով միառժամանակ փլիոնազուրկ է արված (եթե դեմ չեք` չխոսենք պատճառների մասին և անուններ չշոշափենք, չնայած ասեմ, որ գաղտնիության հարց չէ, այլ պաշտաճության. ուղղակի իմաստ չունի անցած գնացածը նորից մեջտեղ հանել): Եվ երկրորդ` նրա հետ ապրող մարդիկ նրա նախկին համայնքի մի մասն է, որ չի ցանկացել լքել իր հովվին: Այդ հավատացյալները պարզապես ապրում են համայնքային կյանքով, և նրա իգական մասին չի կարելի անվանել միանձնուհիներ, ինչպես որ արական մասին էլ չենք համարում վանականներ:

Հուսամ չափից դուրս մշուշոտ չարտահայտվեցի:

Հարգանքներով` MONK:

Share this post


Link to post
Share on other sites
Հարգելի Արամ

Ձեր լսած լուրը, պիտի ասեմ, որ այնքան էլ ստույգ չէ: Սուրբ Գայանեում գործում է միայն մեկ կուսանոց` Ձեր առաջին նշածը:

Հուսամ չափից դուրս մշուշոտ չարտահայտվեցի:

Հարգանքներով` MONK:

Ընդհակառակը՝ ասեցիք ավելին, քան սպասում էի:

Համաձայն Կանոնագրքի նման համայնքի գոյությունը որակավորվում է որպես ....

Եթե կարիք կա կարող եմ մոտ ժամանակներս թերթել կանոնագիրքը եւ գտնել համապատասխան հոդվածը:

Քահանան, առավել եւս՝ փիլոնազուրկը, առանց եպիսկոպոսի հրամանի եւ օրհնության, չունի իրավունք իր սեփական տանը համայնքային կյանք կազմակերպել եւ այլն:

Փիլոնազուրկ լինել նշանակում է զրկվել քահանայագործելու իրավունքից մինչեւ ապաշխարության օրերի լրանալը: Առավել եւս նման հոգեւորականը չունի իրավունք քարոզելու, հորդորելու, խրատելու եւ այլն, նրա միակ գործը պետք է լինի առանձնանալը եւ ապաշխարելը:

Հակառակ դեպքում՝ կարելի է եզրակացնել, որ փիլոնազուրկ անող բարձրագույն Հոգեւոր Ատյանը իրավացի չի եղել: Նման մտածումների է մղում նաեւ՝ փիլոնազուրկ հոգեւորականի համայնքի անդամների կեցվածքը, իրենց համախմբվելով:

Կարծում եմ, որ այս հարցը ավելի լուրջ է, քան այն բոլոր հարցերը, որոնք առ այսօր քննարկվել են:

Հարգանքներով՝ Արամ

Share this post


Link to post
Share on other sites
Կարծում եմ, որ այս հարցը ավելի լուրջ է, քան այն բոլոր հարցերը, որոնք առ այսօր քննարկվել են:

Մտքերս ավելի հստակ արտահայտելու համար կասեմ հետեւյալը:

Եկեղեցու հոգեւորականներին քննադատելը, մանավանդ՝ առանց հիմնավոր պատճառների, առնվազն ըմբոստություն է, սակայն երբեմն կարիք է լինում որոշ հարցեր բարձրացնել, ոչ թե քննադատելու ու անարգելու, այլ՝ լուսաբանելու համար:

Մի քահանա հայտնի է դառնում իր շրջապատում նրանով, որ անհատական խոստովանություն է ընդունում: Անհատական խոստովանությունը Եկեղեցու կանոնով է, եւ գովելի է նման քահանայի արարքը: Որոշ ժամանակ անց այդ քահանայի շուրջը համախմբում են խոստովանաորդիներ, եւ գոյանում է համայնք. սա նույնպես գովելի է: Խոստովանաորդիների համախմբվելով գոյանում է մի միջավայր, ուր կա ընդհանրական աղոթք, փոխօգնություն, հոգատարություն, հոգեւոր փորձի փոխանակում, Սուրբ Գրքի համատեղ ընթերցում եւ այլն: Այս ամենը ուղղակի հիանալի է, եւ ամեն մի հավատացյալ ուղղակի կերազի նման համայնք «ընկնելու» մասին, եւ իրականում շատերը մտան համայնք:

Իսկ ինչ բացասական հետեւանքներ կարող են տեղի ունենալ նման համախմբումներում, երբ անտեսվում են առաքելական կանոններն ու հայրապետերի հորդորները.

- Նախ՝ երբ համախմբվում են միայն մի քահանայի շուրջ, սկսվում է այդ քահանայի ու նրա ընտանիքի անդամների անհարկի գովաբանությունն ու մեծարումը, իսկ մյուսների, որոնց շուրջ չկան համախմբումներ՝ թերագնահատումը:

- Քահանան, ով նման համայնք է ստեղծում, առանց հոգեւոր առաջնորդի ղեկավարության ու օրհնության, եւ իր ընկերակից քահանաների օգնության, հայտնվում է անօգնական վիճակում, միայնակ, եւ որքան էլ բարի լինեն նրա մղումները, սխալներն ու գայթակղություններն անխուսափելի են:

- Եկեղեցու այն անդամներին, ովքեր այդ համայնքում չեն, նշված համայնքի անդամները սկսում են նկատել որպես թերահավատ, կամ էլ ուղղակի՝ անհավատ:

- Համայնքում սկսվում է տարածվել այն կարծիքը, որ փրկությունը միայն իրենց մեջ է, եւ իրենցից դուրս՝ օրհնություն չկա:

- Համայնքում առաջանում են շերտավորումներ, ցանկալի եւ անցանկալի անձինք եւ այլն:

Համայնքի գոյությունը կարող է ընթանալ իր բնական հունով եւ լինել իրականում օրհնաբեր, միայն այն դեպքում, երբ հիմնվում ու կառավարվում է համաձայն Եկեղեցու կանոնադրության, հայրապետի կամ թեմակալ առաջնորդի հրամանով, օրհնությամբ ու հսկողությամբ: Այստեղ պետք է բացառվի որեւէ մեկի անձը՝ հոգեւորական թե աշխարհիկ, որպեսզի հետագայում այս ամենը գայթակղությունների ու պառակտումների պատճառ չդառնան Եկեղեցու ներսում:

Նման իրավիճակի համար առաքյալական կանոնը հետեւյալն է ասվում.

ԺԹ (ԺԸ). Կարգեցին առաքեալքն եւ եդին հաստատութեամբ, թէ չէ իշխանութիւն քահանայապետի կամ երիցու եւ ո՛ իցէ առաջնորդ եկեղեցւոյ առանց իւրոց պաշտաւնակցացն առնել զիրս ինչ յեկեղեցւոջ. բայց կամաւք եւ միաբանութեամբ ամենեցուն արասցեն, զոր ինչ կամինն, զի մի՛ լիցի տրտմութիւն եւ հերձուածք ի միջի իւրեանց, զի ի միաբանութենէ ամենեցուն եւ քարոզութիւնն հաւատարիմ լիցի, եւ հաւատն հաստատուն, որպէս եւ Փրկիչն ասէ, թէ «Ուր երկու եւ երեք ժողովեալ են յանուն իմ, անդ եմ ես ի մէջ նոցա՚» (Մատթ. ԺԸ. 20):

Այն անկարգությունները, որոնք տեղի ունեցան նշված համայնքում, եւ որոնց մասին որոշեցինք չխոսել, բերեցին նրան, որ քահանան փիլոնազուրկ եղավ: Համայնքի որոշ անդամներ իրավացի համարեցին Հոգեւոր ատյանի այդ որոշումը, եւ նույնիսկ չափազանց մեղմ, իսկ որոշ անդամներ՝ հակառակ դիրք բռնեցին: Մի մասը հեռացավ համայնքից, մի մասն էլ՝ ավելի համախմբվեց: Այսօր համախմբվածներն իրենց հոգեւոր առաջնորդին որպես «կենդանի նահատակ» են ընդունում, իսկ իրենց միությունը՝ որպես վանք նկատում, եւ դրանով մրցակցության մեջ մտնում գործող վանքերի հետ, մասնավորապես՝ «Սուրբ Գայանե» վանքում գործող կանանց վանքի:

Ավելացնենք նաեւ, որ այդ համայնքը գործում է վերոհիշյալ քահանայի տանը, որն արդեն իսկ հակառակ է Եկեղեցու կենցաղավարությանն ու վանական կյանքի բնականոն ընթացքին:

Ահա այս նկատի ունեի, երբ ասացի, որ այսօր, «Սուրբ Գայանե» վանքում գործում է մի կիսալեգալ վանք եւս:

Edited by Aram_D

Share this post


Link to post
Share on other sites
Մտքերս ավելի հստակ արտահայտելու համար կասեմ հետեւյալը:

Ձեր դիտողություններն անշուշտ ընդունելի են, սակայն խնդիրն իրականում մի քիչ այլ կերպ է:

Նախ` Գերագույն Ատյանի վճռի անարդարության մասին խոսք լինել չի կարող. 1-ին` խնդիրը մանրամասն քննվել է եպիսկոպոսական հատուկ հանձնաժողովի կողմից և 2-րդ` նաև առավել կարևորը` վճիռն արձակվել է տվյալ քահանայի անկեղծ խոստովանությունից հետո: Զղջումով արված խոստովանությամբ էլ նշանակվել է տվյալ ապաշխարհությունը: Եվ մենք որևէ փաստ չենք կարող գտնել, որ քահանան խախտել է նշանակված ապաշխարհությունը, քահանայագործում է կամ նման այլ գործառույթներ է իրականացնում:

Համայնքի անդամների կողմից ևս բացասական որևէ քայլ չկա արձանագրված: Նրանք Եկեղեցուց կտրվածության որևէ նշան չեն ցուցաբերել և ապօրինի որևէ արարք թույլ չեն տալիս իրենց: Նրանց պահվածքը մինչև օրս օրինակելի է: Իսկ մարդիկ շարունակում են ապրել նույն հարկի ներքո` իբրև մի մեծ ըտանիքի անդամներ, կարծում եմ որևէ կանոնով չենք կարող արգելել: Իսկ նեղության պահին մարդուն չլքելը ես նույնիսկ դրական եմ համարում:

Բայց, իհարկե, պետք է հաշվի առնել էզոթերիկ խզման վտանգները և մի միշտ զգոն լինել` իրավիճակը վերահսկելու համար:

Share this post


Link to post
Share on other sites

Շարունակելու համար այս բանավեճը, կարիք կլինի ավելի բացահայտ խոսել, որոշ անուններ տալ եւ այլն: Եթե համաձայն ե՞ս կարող ենք այդ հարթության վրա տեղափոխել, կամ էլ հատուկ հանդիպենք այս հարցով:

Հարգանքներով՝ Արամ

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now