Jump to content

ՀԱՅ ԱԶԳԻ ՅԱՅՏՆԻ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ


Recommended Posts

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՀԱՄԵԳԵՐ

http://www.aravot.am/2007/aravot_arm/March/17/u07.htm

«Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 20-ին կկայանա ռուսաստանցի ճանաչված ջութակահար Կարեն Շահգալդյանի մենահամերգը:

- 1990-ականների վերջերին հայաստանյան հյուրախաղերի ժամանակ երաժշտասեր հասարակայնությունն առաջին անգամ Ձեզ նկատեց Վլադիմիր Սպիվակովի «Մոսկովյան վիրտուոզներում» իբրեւ նվագախմբի արտիստ, իսկ 2004-ից հանդես եք գալիս որպես մենակատար: Դա՞ էր «Վիրտուոզներից» դուրս գալու հիմնական պատճառը:

- Դեռ Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովի դասարանում սովորելու տարիներին, Վլադիմիր Սպիվակովից հրավեր ստացա եւ 1998-2002 թթ. աշխատեցի իր ղեկավարած նվագախմբում: Դա մի մեծ դպրոց էր ինձ համար: Սպիվակովը հայերիս մեծ բարեկամն է: Հավատացնում եմ, որ հենց նրա շնորհիվ ծանոթացա աշխարհում հայտնի հայազգի երաժիշտների հետ: Կոնսերվատորիան ավարտելուց հետո ընդունվեցի ասպիրանտուրա եւ այժմ էլ ուսանում եմ Մայա լեզարովայի ղեկավարությամբ: Իսկ «Վիրտուոզներից» հեռանալու միակ պատճառը սոլո կարիերաս էր, որը անհնար էր համատեղել նվագախմբի բուռն ստեղծագործական ու համերգային կյանքի հետ:

- Շարունակո՞ւմ եք համագործակցել հայաստանյան «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ, որը 2004-ին կազմակերպել էր Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ Երեւանում եւ Հայաստանի մարզերում ունեցած ձեր մենահամերգները: Եվ արդյո՞ք հավաստի են այն տեղեկությունները, թե ձեր համերգների կազմակերպմամբ արդեն ձեր մայրն է զբաղվում:

- 2004-ին համերգներս կազմակերպել էին հայաստանյան «Օվացիա» եւ մոսկովյան «Բրավիսիմո» պրոդյուսերական կենտրոնները: Մայրս՝ Օլգան, կազմակերպում է իմ ռուսաստանյան ելույթները, իսկ «Բրավիսիմոն»՝ արտերկրյա: «Օվացիայի» հետ պահպանվում են մեր բարեկամական կապերը, օրինակ, այս աշնանը Երեւանում նրանց եւ մոսկովյան կենտրոնի ջանքերով կանցկացվի միջազգային փառատոն: Բացի երաժշտարվեստից, որոշված է ներգրավել թատրոնները, օրինակ՝ Տոբակովի թատրոնը: Կհանդիպեք Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ որենշտեյնին, եւս մեկ անգամ հնարավորություն կունենաք տեսնել ռուս դասական ու ժամանակակից նկարիչների գործերը եւ այլն:

- Ժամանակին նվագում էիք Ռուսաստանի դասական երաժշտական գործիքների հավաքածուի Ստրադիվարիուսի ջութակով, որի դիմաց վճարել եք տարեկան 25 հազար դոլար...

- Այո, երեք տարի նվագել եմ այդ ջութակով եւ վճարել ձեր նշած գումարը: Միայն վերջերս որոշում եղավ Ռուսաստանի կառավարության կողմից՝ հավաքածու վերադարձնել երաժիշտների մոտ գտնվող «ստրադիվարիուսները» եւ թույլ տալ այդ ջութակներից օգտվել միայն բացառիկ դեպքերում: Այսօր իմ ձեռքին է 20-րդ դարասկզբի հայտնի վարպետներից Մարտինիի ջութակը, որը մեկ այլ հայտնի իտալացի վարպետի՝ վարներիի ջութակի պատճենն է:

- Ամուսնացել եք հայաստանցի հայուհու հետ եւ արդեն ունեք աղջիկ, հնարավոր համարո՞ւմ եք հետագայում ձեր հաստատվելը Հայաստանում:

- Հայաստանում մեծ թվով բարեկամներ ունեմ: Աղջիկս դեռ 9 ամսական է ու չգիտեմ էլ առաջին բառն ինչ լեզվով կասի: Կյանքը մեծ անակնկալներ է մատուցում: Այս պահին չգիտեմ, կտեղափոխվե՞մ հայրենիք, թե՞ ոչ:

Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...