Jump to content

Mojet kto to iz vas znaet?


Recommended Posts

Միգուցե ձեզանից մեկը գիտի ով է այս բանաստեղծության հեղինակը.

Նախօրոք շնորհակալություն. :girlkiss:

Դու եկել ես նորից,

Իսկ անջատման օրից տարիներ են անցել.

Քեզ հիշել եմ թեկուզ,

Բայց վարդերը հոգուս ուրիշինն են դարձել.

...

Թեև քեզ եմ նույնպես թաքուն հիշել հոգիս

Գնա, սակայն, գնա, իզուր էլ մի մնա,

Մի բորբոքիր հոգիս.

Լայն էր ծովը սիրուս,

բայց անզոր էր լեզուս պատմել ծովի մասին.

Դու չտեսար, ափսոս,

Իմ տարերքը անխոս

փրփուր տեսար դու սին.

Կուզենայի, որ , ախ, այնպես մեղմ ու խաղաղ

Անվերջ նստեիր կողքիս,

Գնա, սակայն, գնա

Իզուր էլ մի մնա

Մի բորբոքիր հոգիս.

Դու եկել ես նորից.

Իսկ անջատման օրից տարիներ են անցել,

Ինչ հնարքով արդյոք

Բացել սիրտս բորբոք և ում համար բացել.

Դու ապրում ես ու կաս,

Ոչինչ չկա պակաս խինդի համար կյանքիս,

Բայց, ախ, գնա՛, գնա՛

Իզուր էլ մի մնա,

Մի բորբոքիր հոգիս.

Link to post
Share on other sites

Բարի գալուստ, Մարիանա ջան: :flower:

Հետաքրքիր աֆորիզմներ եք գրել, հատկապես սա ինձ շատ դուր եկավ:

Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը. Բավական է սիրել նրան.(Սովաժոն)

Բանաստեղծության մասին ոչինչ չեմ կարող ասել, չգիտեմ: Բայց "սյուժեն" :) հիշեցնում է Դևի հայտնի բանաստեղծությունը:

:flower:

Link to post
Share on other sites

Շնորհակալություն Սաթենիկ ջան բարի գալուստի համար.:inlove:

Դևի բանաստեղծությունը չէի՞ր ասի որն էր.:kiss:

Պարզապես այս բանաստեղծությունը դուրս շատ էր եկել ու շատ էի ուզում իմանալ ով էր գրել.Կասկածում եմ, որ Սահյանն է, բայց չգիտեմ հաստատ. :flower:

Link to post
Share on other sites
Շնորհակալություն Սաթենիկ ջան բարի գալուստի համար.:inlove:

Դևի բանաստեղծությունը չէի՞ր ասի որն էր.:kiss:

Պարզապես այս բանաստեղծությունը դուրս շատ էր եկել ու շատ էի ուզում իմանալ ով էր գրել.Կասկածում եմ, որ Սահյանն է, բայց չգիտեմ հաստատ.  :flower:

Մարիանա,

Սահյանն այդպիսի բանաստեղծություն սկզբունքորեն չի կարող գրել... Գուցե դուք ուզեցել եք ասել ... Արամայիս Սահակյա՞ն, որը շատ հնարավոր է...

Edited by SAS
Link to post
Share on other sites

Դևի բանաստեղծությունը հայտնի երգի խոսքերն են, Մարիանա ջան

Դու նորից եկել ես, ինչ անեմ

Ես այնպես սիրել եմ քո հոգին,

Գերել ես հայացքովդ քո անեզր

ՈՒ կապել քո սիրո հմայքին....

Քեզ սիրեմ, չսիրեմ,

չամփու գցեմ-չգցեմ,

կնիկ առնեմ թե չառնեմ... և այլն :lol:

Մարիանա, ճիշտն ասած ես էլ նմանացրեցի բանաստեղծությունը Համո Սահյանի ոճին :yes: : Բայց վստահ չեմ: Հենց որ ժամանակ ունեցա, ձերքիս տակ եղած ժողովածուի մեջ կնայեմ անպայման :flower: :

Link to post
Share on other sites
SAS,  inch es usumnasirum????

Ֆիխտենգոլց ունեմ(3 հատոր)...Հիմա որոշեցիք, թե ի՞նչ եմ ուսումնասիրում...

Անաստված_աղջիկ, այսքան անաստվածությունն էլ մի բան չի... Գրականությունն ու Ֆիխտենգոլցն ի՞նչ կապ ունեն իրար հետ... :)

Մարիանա,

այդ բանաստեղծությունը սկզբունքորեն ավելի «սազական» :yes: կլիներ Սահակյանին, քան թե Սահյանին:Ուրիշ ոչինչ...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...