hravart Posted April 27, 2007 Report Share Posted April 27, 2007 (edited) Կցւած «Գրաբարի Դասագիրք»-ը որը դասաւանդւում էր Իրանի հայկական դպրոցներում, վեց ամիս տևեց մինչև մուտքագրեցի ի յիշատակ հանգուցեալ հօրս ով եղել էր իմ հայերէնի առաջին ուսուցիչը: Նա լաւ գիտէր գրաբարը և յաճախ կարդում էր Աստւածաշնչից գրաբարով: Երբ Ռէզա Շահը Թուրքիայից վերադարձավ, բոլոր հայոց դպրոցները փակեց, մենք զրկւեցինք հայեցի դաստիարակութիւնից: Չունենալով տպւած գրքեր, հայրս ամէն օր արտագրում էր «Լուսաղբիւր» գրքերի շարքից որոնք խմաբագրւել էին՝ Թումանեանի, Աղայանի, Լիսիցեանի և մի երկու ուրիշ անհանտների կողմից ու հրատարակւել Թիֆլիսում: Այդ շարանը հինգ գրքից էր բաղկացած: Վերոյիշեալ «Գրաբարի Դասագիրք»-ը որը գտնւում է իմ գրադարանում, տարիների ընթացքին մաշւել և էջերը համարեայ փտած վիճակի մէջ են: Որպէսզի այս հիանալի գործը ապագայ սերունդներին հասնի, որոշեցի որ դա լրիւ ինչպէս վերը նշեցի ամբողջութեամբ մուտքագրեմ: Յուսամ որ աշխատանքս զուր չէ եղած և լսարանի որոշ անհատներ այդ օգտակար կը համարեն: Աստւածաշնչի բոլոր թւարկումները երկար աշխատանք էր, որովհետև դրանք մէկ առ մէկ վերցրել եմ 1895 թ. Պոլսում գրաբարով հրատարակւած օրինակից, որը մինչև օրս էլ պահել է իր սքանչելի որակը և էջերը 112 տարեկան լինելով հանդերձ դեռևս կարծես նոր լինեն, թէպէտ մի քիչ դեղնած: Հրաչ Վարդանի Վարդանեան Textbook_of_Grabar_Complete.doc Edited April 27, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
hravart Posted April 27, 2007 Author Report Share Posted April 27, 2007 Ցանկացողները կարող են այս նիւթը բացելուց յետոյ MS Word-ի մէջ պահել և հետագային դա տպել: Որպէսզի ծանօթագրութիւններն էլ յայտնւեն տպւած օրինակում պէտք է ընտրել "Print View" տարբերակը, որը դա կըթւյլատրի: Հրավարդ Quote Link to post Share on other sites
Upper Posted June 16, 2017 Report Share Posted June 16, 2017 Շնորհակալություն դասագրքի համար։ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.