Sign in to follow this  
Followers 0
hravart

ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ

3 posts in this topic

Կցւած «Գրաբարի Դասագիրք»-ը որը դասաւանդւում էր Իրանի հայկական դպրոցներում, վեց ամիս տևեց մինչև մուտքագրեցի ի յիշատակ հանգուցեալ հօրս ով եղել էր իմ հայերէնի առաջին ուսուցիչը: Նա լաւ գիտէր գրաբարը և յաճախ կարդում էր Աստւածաշնչից գրաբարով: Երբ Ռէզա Շահը Թուրքիայից վերադարձավ, բոլոր հայոց դպրոցները փակեց, մենք զրկւեցինք հայեցի դաստիարակութիւնից: Չունենալով տպւած գրքեր, հայրս ամէն օր արտագրում էր «Լուսաղբիւր» գրքերի շարքից որոնք խմաբագրւել էին՝ Թումանեանի, Աղայանի, Լիսիցեանի և մի երկու ուրիշ անհանտների կողմից ու հրատարակւել Թիֆլիսում: Այդ շարանը հինգ գրքից էր բաղկացած:

Վերոյիշեալ «Գրաբարի Դասագիրք»-ը որը գտնւում է իմ գրադարանում, տարիների ընթացքին մաշւել և էջերը համարեայ փտած վիճակի մէջ են: Որպէսզի այս հիանալի գործը ապագայ սերունդներին հասնի, որոշեցի որ դա լրիւ ինչպէս վերը նշեցի ամբողջութեամբ մուտքագրեմ:

Յուսամ որ աշխատանքս զուր չէ եղած և լսարանի որոշ անհատներ այդ օգտակար կը համարեն:

Աստւածաշնչի բոլոր թւարկումները երկար աշխատանք էր, որովհետև դրանք մէկ առ մէկ վերցրել եմ 1895 թ. Պոլսում գրաբարով հրատարակւած օրինակից, որը մինչև օրս էլ պահել է իր սքանչելի որակը և էջերը 112 տարեկան լինելով հանդերձ դեռևս կարծես նոր լինեն, թէպէտ մի քիչ դեղնած:

Հրաչ Վարդանի Վարդանեան

Textbook_of_Grabar_Complete.doc

Edited by hravart

Share this post


Link to post
Share on other sites

Ցանկացողները կարող են այս նիւթը բացելուց յետոյ MS Word-ի մէջ պահել և հետագային դա տպել: Որպէսզի ծանօթագրութիւններն էլ յայտնւեն տպւած օրինակում պէտք է ընտրել "Print View" տարբերակը, որը դա կըթւյլատրի:

Հրավարդ

Share this post


Link to post
Share on other sites

Շնորհակալություն դասագրքի համար։

1 person likes this

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0