Kars Posted April 30, 2007 Report Share Posted April 30, 2007 Հարգելի Monk, մի հարց ունեմ, որին, երևի, Դուք կկարողանաք մի ինչ-որ պատասխան տալ, քանի որ սերտորեն կապված եք եկեղեցական կառույցի հետ: Ինչո՞ւ է շարունակվում Էջմիածնական և Կիլիկյան թեմերի հակադրությունը: Կարծես թե, 1995-ին Անթիլիասի կաթողիկոս Գարեգինին Ամենայն Հայոց Կաթողիկոս նշանակելով այդ թշնամությունը պետք է որ վերանար: Համենայն դեպս, նպատակը դա էր: Բայց, ավա՜ղ: Ինչպես ես եմ տեսնում, այդ հակադրություինն ավելի է սրվում: Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա բացատրվում: Quote Link to post Share on other sites
MONK Posted April 30, 2007 Report Share Posted April 30, 2007 Հարգելի Kars, Ձեր հարցին ուղղակի պատասխան տալ չեմ կարող. ոչ թեր և ոչ դեմ: Ձեր շոշափած հարցը շատ նուրբ կողմեր ունի, և ես մտավախություն ունեմ, որ պատասխանս ընթերցողներին չեմ կարողանա ճիշտ կերպով մատուցել: Չեի ցանկանա թյուրըմբռնումների տեղիք տալ: Բայց, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մի 2-3 ամիս առաջ <<Հայոց Աշխարհ>> թերթում նման մի հոդվածաշար հրատարակվեց: Կփորփրեմ թերթի սայթը և գտնելուս պես կտեղադրեմ այստեղ: Գուցե ոչ ամբողջությամբ, սակայն գոնե մասամբ այն պատասխան կպարունակի Ձեր հարցին: Հարգանքներով` MONK Quote Link to post Share on other sites
Kars Posted April 30, 2007 Author Report Share Posted April 30, 2007 Հարգելի Kars, Ձեր հարցին ուղղակի պատասխան տալ չեմ կարող. ոչ թեր և ոչ դեմ: Ձեր շոշափած հարցը շատ նուրբ կողմեր ունի, և ես մտավախություն ունեմ, որ պատասխանս ընթերցողներին չեմ կարողանա ճիշտ կերպով մատուցել: Չեի ցանկանա թյուրըմբռնումների տեղիք տալ: Բարի՜: Բայց, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մի 2-3 ամիս առաջ <<Հայոց Աշխարհ>> թերթում նման մի հոդվածաշար հրատարակվեց: Կփորփրեմ թերթի սայթը և գտնելուս պես կտեղադրեմ այստեղ: Գուցե ոչ ամբողջությամբ, սակայն գոնե մասամբ այն պատասխան կպարունակի Ձեր հարցին: «Հայոց Աշխարհի» հոդվածաշարին ծանոթ չեմ, ճիշտն ասած: Հետաքրքիր կլիներ կարդալ այդ ամենը: Բայց Դուք շատ լավ գիտեք, հարգելի Monk, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե ինչ-որ կայքէջի կամ ինչ-որ թերթիկի կարծիքի մասին, այլ՝ Հայաստանյայց Եկեկեղեցում երկար ժամանակ գոյություն ունեցող լուրջ խնդրի մասին: Հարգանոք՝ Kars Quote Link to post Share on other sites
MONK Posted April 30, 2007 Report Share Posted April 30, 2007 «Հայոց Աշխարհի» հոդվածաշարին ծանոթ չեմ, ճիշտն ասած: Հետաքրքիր կլիներ կարդալ այդ ամենը: Բայց Դուք շատ լավ գիտեք, հարգելի Monk, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե ինչ-որ կայքէջի կամ ինչ-որ թերթիկի կարծիքի մասին, այլ՝ Հայաստանյայց Եկեկեղեցում երկար ժամանակ գոյություն ունեցող լուրջ խնդրի մասին: Հարգանոք՝ Kars Նշածս հոդվածաշարը հենց այդ խնդրի շուրջ էր: Quote Link to post Share on other sites
MONK Posted May 1, 2007 Report Share Posted May 1, 2007 Հարգարժան Kars, ահա ասածս հոդվածաշարը: <<Հայոց Աշխարհի>> 2006-ի դեկտեմբերի համարներում էր: 3 մասից էր. յունիկոդի վերածելիս միացրեցի, բայց լինկերն էլ եմ տեղադրում: MONK Լույսի ու ստվերի արանքում Եկեղեցու 50-ամյա տագնապը Անցնող տարին Հայ Եկեղեցին հիշարժան խոշոր տարեթվեր չարձանագրեց. մի տխուր բացառությամբ միայն` լրացավ Հայ Եկեղեցու տագնապի 50-ամյակը 50 տարի առաջ, 1956-ին Հայ Եկեղեցին փոթորկվեց տագնապալից իրադարձություններով, որոնք երկու հակառակորդ բանակների բաժանեցին Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունները` խարխլելով Հայ Եկեղեցու միասնության հիմքերը: Եկեղեցական կյանքից ու ավանդույթներից կտրված խորհրդային հայաստանցին, երկաթե վարագույրի հետեւում, հիմնականում անտեղյակ ու անհաղորդ մնաց այդ տագնապին: Մինչդեռ այն, սողոսկելով սփյուռքահայ ընտանիքներ, սերմանում էր անհանդուրժողականություն ու երկպառակություն դրկից ու դավանակից ազգակիցների միջեւ: Տագնապով խորացած անջրպետի հակադիր կողմերում հայեր էին` բաժանված ՙէջմիածնական՚ ու ՙանթիլիասական՚ պիտակներով: Այսօր էլ, փոթորկուն այդ իրադարձություններից 50 տարի անց, չնայած միության բարձրագոչ կոչերին, Հայ Եկեղեցին դեռեւս ձերբազատված չէ տագնապի պառակտիչ միտումներից եւ փորձում է գտնել լույսը ստվերից բաժանող մի սահմանագիծ: Անշուշտ այն, ինչ տեղի ունեցավ 1956թ. ու դրանից հետո երկու աթոռների հակասությունների հանկարծահաս պոռթկում չէր: Տագնապի արմատներն առավել խոր էին ու բազմաճյուղ: Նոր իրավիճակ` խորհրդային եւ անխորհուրդ Հայաստաններ 1928-ին Կիլիկիո Սահակ Խապայան կաթողիկոսը հրապարակում է իր հանրահայտ ՙԿտակը՚: Այն, ըստ էության, կտակ չէր, այլ հայությանն ուղղված դիմում` ՙԻ±նչ պիտի ըլլա Կիլիկիո Կաթողիկոսությունը եւ իր ժողովուրդի ապագան՚ հարցադրմամբ: Ուշագրավ է, որ այս գրության մեջ Խապայան կաթողիկոսը մտորում է նաեւ ոչ պակաս մռայլ իրավիճակում հայտնված Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մասին` առավել լավատեսությամբ գծագրելով նրա ապագան. ՙ...Տարականոն զրկումներուն ու կաշկանդումներուն հակառակ` Ս. Էջմիածնի Հայրապետությունը համեմատաբար ավելի ապահով է, քան Կիլիկիո կաթողիկոսությունը. նախ` որ իր աթոռը Հայաստանի մեջ անսասան կը մնա. երկրորդ` խորհրդային կառավարությունը, հույս ունենք, որ օր մը բարեշրջումով ազգային տիպ ու կերպարն հագնի ու կարմիր քղամիդը մեկ կողմ նետե եւ ցիրուցան հայությունը Մասյաց հովանիին տակ համախմբե. եւ երրորդ` Խորհրդային Հայաստանը անխորհուրդ Հայաստանեն լավագույն է իր խաղաղ ու շինարարական գործունեությամբ. լավագույն է կուշտ փորով ժողովուրդը` անոթի եւ օտար նպաստներու կարոտ եղողներեն՚,- գրում է Կիլիկիո կաթողիկոսն իր ՙԿտակում՚: Շնորհիվ Կիլիկիո Սահակ կաթողիկոսի եւ Բաբկեն արք. Կյուլեսերյանի (աթոռակից կաթողիկոս) մեծագույն ջանքերի, 1930-ին վերակազմակերպվում եւ Անթիլիասում վերահաստատվում է Կիլիկիո կաթողիկոսությունը: Նույն թվականին վերաբացվում է Դպրեվանքը, որ պիտի լրացներ Հայ Եկեղեցուն այնքան անհրաժեշտ հոգեւորականների պակասը: Բացվում է տպարանը, իսկ 1932-ից հրատարակվում է կաթողիկոսության ՙՀասկ՚ պաշտոնական ամսագիրը: Եկեղեցահալած խորհրդային երկրում Սբ Էջմիածինը նման արտոնությունների պետք է սպասեր մեկ տասնամյակից ավելի տարիներ: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Խորհրդային Հայաստանում շարունակվում էին փակվել ու ավերվել եկեղեցիներ, անխնա հետապնդումների էր ենթարկվում հոգեւորականությունը: Այս պարագայում Կիլիկիո Աթոռը Ամենայն Հայոց կաթողիկոսության համար կարո±ղ էր հույսի նեցուկ դառնալ: Կարելի± էր բարձրաձայնել հայտնի այն պնդումը, թե ՙՊետք է պահել Սսո կաթողիկոսությունը Էջմիածնա կաթողիկոսության համար՚: Տեսականորեն կարելի էր եւ այսպես կարծել, եթե այս անգամ գլուխ չբարձրացներ ՙԽորհրդային՚ ու ՙանխորհուրդ՚ Հայաստանների պայքարը, որն իր արտացոլումը գտավ նաեւ եկեղեցում: Ի դեպ, Խորհրդային երկրում Հայ Եկեղեցին միակը չէր, որ քաղաքական պայքարի զոհ էր դառնում: 20-ական թվականներին արդեն իսկ պառակտվել էր Ռուս Ուղղափառ եկեղեցին` որի մի հատվածը (հիմնականում` վտարանդիներ) խզելով կապերը Մոսկվայի հետ, իրեն հռչակել էր Արտասահմանի Ռուս Ուղղափառ եկեղեցի: Հայկական Սփյուռքի քաղաքական որոշ շրջանակներում եւս այն միտքն էր արտահայտվում, թե բոլշեւիկյան գերության մեջ Սբ Էջմիածինն ի զորու չէ վերահսկել արտասահմանյան թեմերը: Այս տարիներին է, որ առաջին անգամ հնչում են առաջարկներ Կիլիկիո կաթողիկոսությունը Մերձավոր Արեւելքի եւ կամ ընդհանրապես Սփյուռքի Հայոց կաթողիկոսություն հռչակելու մասին: Նույն այս թվականներին էլ Ամերիկյան թեմը Մայր Աթոռի ենթակայությունից դուրս բերելու եւ Անթիլիասին միացնելու առաջին փորձերն են արվում: Սակայն հակառակ այս խմորումներին, հատկապես Ամենայն Հայոց Գեւորգ Չորեքչյան եւ Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյանց կաթողիկոսները հաջողում են պահպանել համերաշխության ոգի` պահպանելով նաեւ եկեղեցու միասնության հիմքերը: Այսպես մինչեւ 1952 թվականը` մինչեւ Գարեգին Հովսեփյանց կաթողիկոսի վախճանը: Կիլիկիո հաջորդ կաթողիկոսի ընտրությանը Հայ Եկեղեցին պիտի սպասեր 4 տարի: Հայ Եկեղեցու պատմության մեջ հազիվ հնարավոր լինի հիշատակել կաթողիկոսական մի ընտրություն, որն այնքան ժողովրդական հուզումների պատճառ դարձած լինի, որքան 1956 թվականին Կիլիկիո Զարեհ կաթողիկոսի ընտրությունը: Կաթողիկոս, որին այդպես էլ չընդունեց Մայր Աթոռ Սբ Էջմիածինը` անօրեն համարելով նրա ե°ւ ընտրությունը, ե°ւ օծումը: Կաթողիկոս, որի ընտրությամբ երկու աթոռների միջեւ սկսվեց մի նոր ու տեւական պառակտում: Մինչդեռ երկփեղկման բուն պատճառն առավել քաղաքական էր, քան կրոնական: Երկու աթոռների համար ցավոտ այս խնդրին, դեպքերի ու դեմքերի սեփական մեկնաբանություններով, հաճախ են անդրադարձել Ամենայն Հայոց Կաթողիկոսության ՙԷջմիածին՚ եւ Կիլիկիո կաթողիկոսության ՙՀասկ՚ պաշտոնական ամսագրերը: Այդ տարիների մասին հետաքրքիր տեղեկություններ են հաղորդում նաեւ այսօր արդեն հրապարակված խորհրդային վավերագրերը: ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՙՄոտ 40 տարի է ահա քաղաքական որոշ մարդիկ աշխատում են Սփյուռքում ստեղծել մի տեսակ ՙանհայրենիք պետություն՚ ՙվեղարի եւ եկեղեցու՚ հովանու տակ` գրավել փորձելով Սփյուռքի էջմիածնական թեմերը, ստեղծել փորձելով ՙարտասահմանյան կաթողիկոսություն՚,- երկու աթոռների երկփեղկման առնչությամբ գրում է ՙԷջմիածինը՚1960-ի համարներից մեկում: Իր հերթին Անթիլիասը Էջմիածնին մեղադրում է Կիլիկիո կաթողիկոսությունը քայքայելու եւ այն վանահայրության վերածելու ձգտումների մեջ: Որքանո±վ էին ճշմարիտ այս մեղադրանքները: Իրականում, սառը պատերազմի տարիներին, Հայ Եկեղեցին սեփական հավակնություններով հանդերձ, հայտնվել էր մեծ ու փոքր քաղաքականությունների թատերաբեմին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արեւելքում իր դիքերն ամրապնդելու նկրտումներ ուներ ինչպես Խորհրդային Միությունը, այնպես էլ հակախորհրդային Արեւմուտքը: Քաղաքական ու տնտեսական ոլորտներից դուրս կարեւոր գործոն էր դիտվում նաեւ եկեղեցին: Չնայած երկրի ներսում կրոնամերժ քաղաքականությանը, Խորհրդային Միությունը եւս փորձում էր գործի դնել եկեղեցական լծակներ: Այս նպատակին էր միտված, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքի այցը Մերձավոր Արեւելքի երկրներ: ԽՍՀՄ կառավարությունը այցը կազմակերպելու համար կրոնական առաջնորդին անգամ հատուկ ինքնաթիռ է տրամադրում, իսկ պատրիարքը ոչ միայն վերականգնում է եղբայրական կապերը Անտիոքի եկեղեցու հետ, այլեւ կարողանում է շահել Անտիոքի պատրիարքի վստահությունը կոմունիստական պետության նկատմամբ: Հայրենիքի հանդեպ սփյուռքահայության սերը նվաճելու խորհրդային ձգտումներում եւս որոշակի տեղ է հատկացվում Եկեղեցու դերակատարությանը` այս անգամ Հայ Եկեղեցու: ՙԷջմիածնի կաթողիկոսության հատկապես վերջին 15 տարվա գործունեությունը ցույց տվեց, որ այն սփյուռքահայ աշխատավոր զանգվածների վրա մեր ազդեցության տարածման կարեւորագույն աղբյուրներից մեկն է: ...Կաթողիկոսարանը տարածում է իր ազդեցությունը աշխատավոր հայության շրջանում` քարոզելով մեր ձեռքբերումները, սեր ներարկում Հայրենիքի` Խորհրդային Հայաստանի հանդեպ՚,- 1953-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Գ.Մալենկովին ու ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Նիկիտա Խրուշչովին ուղղած ՙհույժ գաղտնի՚ մի զեկուցագրում նշում են Հայաստանի խորհրդային ղեկավարները` Անտոն Քոչինյանն ու Սուրեն Թովմասյանը: Մայր Աթոռ Սբ Էջմիածնի հեղինակությունը գործի դնելու քաղաքականությունը, վերջին հաշվով, ազգային միասնության տեսակետից միայն դրական երեւույթ կարող էր համարվել: Սակայն այն հանդիպում է հակազդեցության: Բոլշեւիկյան վտանգին հակադիր ուժերը Մայր Աթոռն այլեւս դիտում են իբրեւ եկեղեցակործան ու հայակործան վարչակարգի կամակատար: Դեռեւս 1938-ին ԱՄՆ Հայոց թեմի առաջնորդ Գարեգին եպս. Հովսեփյանը (հետագայում` Մեծի Տանն Կիլիկիո` Գարեգին Ա կաթողիկոս) Գերագույն հոգեւոր խորհրդին ուղղած զեկուցագրում գրում է. ՙԻ նկատի պիտի ունենալ, որ այժմ հատկապես դաշնակցական թերթերը առատ ու չափազանցված աղմկարարությամբ հող են պատրաստում, աշխատանք թափում ժողովրդի միտքը շփոթել եւ համակրությունը նվազեցնել եւ կտրել, եթե հնարավոր է Հայաստանի կառավարությունից եւ Էջմիածնից...՚: Այս խորապատկերի վրա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի 1956թ. ընտրությունը նմանվում է առավել քաղաքական պայքարի` ՙէջմիածնական՚ ու ՙհակաէջմիածնական՚ թեւերի միջեւ: Այսպես քաղաքական պայքարի կիզակետում հայտնվում է Կիլիկիո Աթոռը, որի ՙքաղաքական՚ կողմնորոշումները փորձում են ուղղորդել ինչպես խորհրդային, այնպես էլ հակախորհրդային ուժերը: ՙԿաթողիկոսական ընտրության կապակցությամբ պայքարը քաղաքական պայքար է, որ մղում է անգլո-ամերիկյան բլոկը Սովետական Միության դեմ՚,- սրանք տողեր են Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհրդին կից Հայ Եկեղեցու գործերի խորհրդի նախագահ Հրաչյա Գրիգորյանին ուղղված մի զեկուցագրից: Իսկ դերակատարը Սփյուռքն էր` քաղաքական-հասարակական կառույցների ողջ ներկապնակով: ԱՇԽԱՐՀԻԿ ԿՐՔԵՐ ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ 1956թ. Կիլիկիո կաթողիկոսի ընտրության մասին խորհրդային պաշտոնյաների զեկուցագրերը, չափազանց միտումնավոր լինելով հանդերձ, հստակորեն ներկայացնում են շահագրգիռ կողմերի հետաքրքրությունները: Դեռեւս 1951-ին, մինչ Գարեգին կաթողիկոսի վախճանը, ՀՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ա.Կարապետյանին ուղղված զեկուցագրում հետեւյալ պատկերն է գծագրվում: ՙ...Կիլիկիո կաթողիկոսությունը, փաստորեն, գտնվում է դաշնակների ձեռքում: Այդ կաթողիկոսության 5 թեմերից 4-ը (Բեյրութի, Կիպրոսի, Ջեզիրի, Հալեպի թեմերը) գրեթե ամբողջությամբ դաշնակների ձեռքում են (եւ° թեմական առաջնորդները, եւ° թեմակալ խորհուրդները): Կաթողիկոսարանի ղեկավարող պաշտոնների զգալի մասը նույնպես գտնվում է դաշնակների ձեռքին: Այժմ դաշնակները ակտիվ կերպով պատրաստվում են Գարեգին Ա կաթողիկոսի մահվանից հետո ամբողջապես գրավել այդ կաթողիկոսությունը եւ այն վերածել իրենց նախատեսած` արտասահմանում Հայոց եկեղեցու կենտրոնի: Եթե Էջմիածնի կողմից վճռորոշ միջոցներ չձեռնարկվեն, դաշնակներին դժվար չի լինի իրականացնել իրենց ծրագիրը՚: Ակնկալվում է, որ Գեւորգ Զ կաթողիկոսի հորդորով Գարեգին Ա կաթողիկոսը իր կենդանության օրոք կնշանակի Սբ Էջմիածնին ցանկալի աթոռակից կաթողիկոս, որը եւ կդառնա Կիլիկիո Աթոռի հաջորդ գահակալը: Նման բան տեղի չի ունենում: Էջմիածնականներին մնում է ձայների մեծամասնություն ապահովել կաթողիկոսական ընտրություններում` թեմական կառույցների աշխարհիկ անդամների կուսակցական պատկերը վերաձեւելու ճանապարհով: Ուժերի դասավորությունը հօգուտ Էջմիածնի փոխելու ջանքերը չեն իրականանում: Շիկանում են կրքեր` հատկապես Հալեպի եւ Բեյրութի թեմերում, ուր տեղի են ունենում ցույցեր ու անգամ բռնություններ: Վիճարկման նյութ է դառնում հատկապես Հալեպի թեմական մարմինների լիազորության հարցը: Հետագայում, երբ կաթողիկոսական գահ է բարձրանում Հալեպի թեմի առաջնորդ Զարեհ Փայասլյանը, հենց այս թեմի պատգամավորական մանդատներն են անօրեն ու հակականոնական համարում էջմիածնականները: Ինչեւէ, 4-ամյա նախընտրական պայքարն իր վերջակետին է հասնում 1956-ի փետրվարին: Կիլիկիո կաթողիկոսի ընտրությանը մասնակցելու նպատակով փետրվարի 12-ին Անթիլիաս է ժամանում Ամենայն Հայոց նորընտիր կաթողիկոսը` Վազգեն Ա Վեհափառը: Ամեն ինչ արվում է արժանավայել ընդունելության համար: Շուրջ 30 հազար հավատացյալ է դիմավորում Ամենայն Հայոց Հայրապետին: Սակայն Վեհափառի նպատակը մնում է անկատար: Մերժվում է Վազգեն Վեհափառի` կաթողիկոսական ընտրությունը մինչեւ ավելի հանդարտ ժամանակներ հետաձգելու առաջարկը: Չհասնելով ցանկալի համերաշխության` Վազգեն Վեհափառը շուտով լքում է Անթիլիասը` կաթողիկոսական ընտրությունից ժամեր առաջ` փետրվարի 20-ի առավոտյան: Ի նշան բողոքի` ժողովը լքում է նաեւ 12 պատգամավոր` եկեղեցական ու աշխարհիկ: Հետագայում ՙՀասկը՚ պիտի գրեր, որ Վազգեն Վեհափառի այցը ոչ այլ ինչ էր, քան ՙկաթողիկոսական ընտրությունը արգելելու փորձ՚` ակնկալությամբ, որ Սիրիայի կառավարությունը պիտի ապօրինի հայտարարեր Հալեպի պատգամավորականը ժողովը: Ընտրություններն ընթանում են ոստիկանական պահակախմբերի հսկողությամբ: Մայր Տաճարը, ուր ավանդույթի համաձայն կատարվում են կաթողիկոսական ընտրությունները, գրավում են էջմիածնասեր կանայք: Ընտրությունը կատարվում է մեկ այլ շենքում: 7 ամիս անց, սեպտեմբերին կատարվում է նաեւ Զարեհ կաթողիկոսի ձեռնադրությունն ու օծումը` երկու հայ եւ մեկ ասորի եպիսկոպոսների մասնակցությամբ, ինչը եւս հակասում է եկեղեցական ավանդույթին: Արդեն 1957թ. Վազգեն Վեհափառը Հայրապետական կոնդակով հայտարարում է. ՙՀայաստանյայց Եկեղեցիին ու Մայր Աթոռին համար Տ. Զարեհ եպիսկոպոս է եւ կմնա զուրկ կաթողիկոսական իշխանութենե, որ իր հետեւորդներով միասին հերձված մը ստեղծեցին եւ չեն ներկայացներ Տանն Կիլիկիո նվիրապետական Ս. Աթոռը եւ Կիլիկյան հավատացյալ ժողովուրդը՚: Իսկ 1958-ին Անթիլիասում տպվում եւ մեկ տարի անց ԱՄՆ-ի կոնգրեսականներին, եկեղեցական ու պետական գործիչներին, ինչպեսեւ օտար մամուլին է բաժանվում ՙՀայ եկեղեցու տագնապը՚ անգլերեն գիրքը` Էջմիածնի դեմ ամբաստանություններով: Այս նույն թվականին Անթիլիասի միաբան Խորեն եպիսկոպոսը, այցելելով ԱՄՆ, հանդիպում է փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի եւ պետքարտուղար Ֆոսթեր Դալեսի հետ: Առաջին հանդիպման մասին սփյուռքահայ ՙԱզդակը՚ գրում է. ՙԽոսակցության նյութ դարձավ մեր տարած պայքարը համայնավարության դեմ, արտասահմանի մեջ եկեղեցին զերծ պահելու համար բոլշեւիզմի թափանցումեն՚: Կիլիկիո միաբանին ողջունում է նաեւ ամերիկյան պետքարտուղարը: Երկու աթոռների երկփեղկումն այլեւս իրողություն էր: 1937թ. Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արք. Գուշակյանը ՙՍիոն՚ ամսագրում հանդես եկավ մի հրապարակմամբ, ուր ՙանհարկի փութկոտություն՚ էր համարում ՙԸնդհանրական Հայրապետության թեմակական քարտեզին վրա զեղչումներ կամ իրավասությանց մեջ փոփոխություններ կատարելու՚ վերաբերյալ առաջարկները: Նման տրամադրություններ Սփյուռքում կային 30-ականներից ի վեր: Սակայն դրանք իրականություն դարձան միայն 1956թ. Հայ Եկեղեցում սկիզբ առած տագնապով: ԱՆՋԱՏՎԱԾ ԵՎ ԳՐԱՎՎԱԾ ԹԵՄԵՐ Սովորաբար այս անունով է Մայր Աթոռ Սբ Էջմիածինը կոչում 1956թ. հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից էջմիածնապատկան տարածքում հիմնված կամ իր ենթակայության տակ վերցրած էջմիածնական թեմերը: Այսօր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմում հաշվվում է 13 թեմ: Սա նույնքան է, որքան կաթողիկոսությունն ուներ մինչեւ 1915 թվականը: Տարբեր է սակայն Կիլիկիո թեմերի ներկայիս աշխարհագրությունը: Հայոց Եղեռնից հետո պահպանվել էր միայն Կիլիկիո Աթոռի Հալեպի թեմը: Աթոռի վերակազմավորման ընթացքում, երկարատեւ բանակցություններից հետո, Կիլիկիո աթոռին են փոխանցվում նաեւ Երուսաղեմի պատրիարքությանը ենթակա Դամասկոսի, Բեյրութի, Լաթաքիայի եւ Կիպրոսի եկեղեցիները: Այսպես 1930-ին վերակազմավորվում է եւս 4 թեմ` Բերիա, Դամասկոս, Լիբանան եւ Կիպրոս: 1956թ. հաջորդած հետագա 2 տարիներին այս թիվը կրկնապատկվում է: 1957 թվականի հոկտեմբերին Կիլիկիո կաթողիկոսությունը, հակառակ Հայ Եկեղեցում ընդունված կարգի, էջմիածնապատկան տարածքում հռչակում է նոր` էջմիածնական գործող թեմին զուգահեռ երկրորդ թեմ: ՙՄայր Աթոռում վրդովմունքով եւ ցասումով իմացվեց ԱՄՆ-ում Ամենայն Հայոց Հայրապետության ենթակա թեմերում եկեղեցական կանոնական իրավասությանց սահմաններից ներս Անթիլիասի գրգռիչ եւ հափշտակիչ ոտնձգությանց փորձի մասին՚,- արձագանքում է ՙԷջմիածին՚ ամսագիրը: Սակայն, թեմական կառույցն ընդարձակելու Անթիլիասի այս քայլը, որ առ այսօր շարունակում է մնալ եկեղեցական տագնապի լուծման գլխավոր խոչընդոտ, կրկին քաղաքական խմորումների հետեւանք էր: Նորակազմ թեմի ենթակայության տակ են անցնում Ամերիկայում գործող 63 եկեղեցիներից 13-ը` ամերիկահայ հավատացյալների շուրջ 15 տոկոսը: Մեկ տարի անց, 1958թ., Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության տակ են անցնում նաեւ ժամանակին Ամենայն Հայոց կաթողիկոսների հրամաններով հռչակված Թեհրանի, Սպահանի, Թավրիզի թեմերը, տարեվերջին` նաեւ Հունաստանի թեմը: 1959թ. Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովն արդեն գոհունակությամբ արձանագրում է այս թեմերի միացումը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, ինչն արդեն պաշտոնապես ամրագրվում է կաթողիկոսության 1965թ. փոփոխված կանոնագրության մեջ: Ավելին, փոփոխված կանոնագրությունը ներառում է եւս մեկ հոդված, որով իրավական հիմք է տրվում թեմերի կազմության այս նախադեպերին: ՙԱյլ թեմեր եւս կրնան կազմվիլ կամ միանալ Կիլիկիո կաթողիկոսական Աթոռին, իրենց ազգային-եկեղեցական պատասխանատու մարմիններու գրավոր դիմումին վրա, ուղղված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին՚: Մինչդեռ թեմական քարտեզի այս վերաբաժանումները Մայր Աթոռն այսօր էլ հայտարարում է հակականոնական: ԿԱՆՈՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ Ավանդաբար Հայ Եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսությունն իր Միածնաէջ խորհրդով ընկալվում է իբրեւ նախամեծար` Մայր Աթոռ, Հայ Եկեղեցու հոգեւոր բարձրագույն կենտրոն: Թեեւ իր հնամյա պատմությանը, Հայ Եկեղեցին, սակայն, այսօր էլ չունի մեկ միասնական սահմանադրություն, որ կկարգավորի Մայր Աթոռի հարաբերությունները նվիրապետական մյուս աթոռների եւ մասնավորապես Կիլիկիո կաթողիկոսության հետ: Այս խնդիրը շրջանցում էին նաեւ Հայ Եկեղեցու համար ցարական Ռուսաստանի կողմից կազմված Պոլոժենիան եւ Օսմանյան Թուրքիայի Ազգային սահմանադրությունը: Իսկ 1945 եւ 1955 թվականներին Մայր Աթոռում ընդունված սահմանադրությունը սահմանում է միայն Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությանը Կիլիկիո կաթողիկոսության մասնակցության կարգը: Նույն խնդիրն է լուծում նաեւ 1941-ին հաստատված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Կանոնագրությունը: Ի±նչ կտա Հայ Եկեղեցում մշակվող նոր սահմանադրությունը, դեռեւս հայտնի չէ: Մայր Աթոռ-Կիլիկիա հարաբերությունները կարգավորող, ըստ էության, միակ փաստաթուղթը, որը կազմվել է երկու աթոռների փոխհամաձայնությամբ, 1651թ. Երուսաղեմի ժողովում հաստատված եւ 13 կետից բաղկացած փաստաթուղթն է: Ըստ այդ փաստաթղթի, յուրաքանչյուր կաթողիկոս միայն իր վիճակի (թեմի) համար կարող է եպիսկոպոս ձեռնադրել, եւ Կիլիկիայում ձեռնադրվածները Էջմիածնի թեմերում վարչական պաշտոն չեն կարող զբաղեցնել: Փաստաթղթի 5-րդ կետն արգելում է նաեւ նույն թեմում երկու եպիսկոպոսի կամ առաջնորդի միաժամանակյա գործունեություն` եթե դրա համար չկան ծանրակշիռ պատճառներ: Թե որքան է գործուն այս փաստաթուղթը, դժվար է ասել: Սակայն թեմական իրավասությունների վերաբերյալ դրույթներն այսօր էլ Մայր Աթոռի պահանջների շրջանակում են: ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՀԱՅՐԵՆԻՔ, ՄԵԿ ԵԿԵՂԵՑԻ Այս կարգախոսը հաճախ է հնչում հոգեւորականների շուրթերից: Սակայն Հայ Եկեղեցու 50-ամյա կնճիռը հարթելու խնդիրը դեռեւս օրակարգում է: 1963թ. Երուսաղեմում Վազգեն Կաթողիկոսի եւ Կիլիկիո Խորեն կաթողիկոսի պատմական ողջագուրումից հետո բազմաթիվ այլ հանդիպումներ ու թղթակցություններ են եղել երկու աթոռների միջեւ: Երբեմն թվացել է անգամ, թե գտնվել է միության բանալին: Փաստենք սակայն. 15-ամյա անկախ Հայաստանում այլեւս չկան եկեղեցական տագնապը ծնող քաղաքական պատճառները: Այդ ընթացքում, 2004-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գերագույն Հոգեւոր Խորհուրդը եւս մի ողջախոհության կոչ հղեց Կիլիկիո Աթոռին` այս անգամ Կանադայում նոր թեմ հռչակելու առիթով: ՙԵրեւույթն ավելին է, քան հակականոնական եւս մեկ թեմի ծնունդը՚: Իսկ 2006 թ. հունվարի 31-ին, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պատվիրակությունները վերստին հանդիպեցին եւ ՙՀայ Եկեղեցու վերանորոգության հրամայականը՚ թեմայի լույսի ներքո ճշտեցին հետագա աշխատանքային գործընթացը: Որքանո±վ է հուսադրող այդ գործընթացը, ցույց կտա ժամանակը: ԳԱՅԱՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ http://www.hayashkharh.am/archive.php?day=22&month=12&year=2006&lang=_arm#?paperid=1173&pageid=40053&lang= http://www.hayashkharh.am/archive.php?day=23&month=12&year=2006&lang=_arm#?paperid=1177&pageid=40185&lang= http://www.hayashkharh.am/archive.php?day=27&month=12&year=2006&lang=_arm#?paperid=1185&pageid=40477&lang= Quote Link to post Share on other sites
Ani Posted May 6, 2007 Report Share Posted May 6, 2007 Տեղադրում եմ արխիվիցս, միակ 2 հին նկարները, որ ունեմ վերաբերող Էջմիածնին : Quote Link to post Share on other sites
Aram_D Posted May 8, 2007 Report Share Posted May 8, 2007 Այս հարցին Monk-ը իսկապես չէր կարող միանշանակ պատասխանել: Լավագույնը այն կլինի, որ մի օր արթնանաք ու լսենք, որ այլեւս մեկ աթոռ կա, այն է՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածինն, եւ բոլորս լծված ենք եկեղեցաշինության գործին: Չեմ կարծում, որ Անթիլիասի հոգեւոր դասը կհակադրվի այս երազանքին: Quote Link to post Share on other sites
MONK Posted May 9, 2007 Report Share Posted May 9, 2007 Ցավոք միշտ չէ, որ, թեկուզ հոգևոր հարցերում, ամեն ինչ կախված է հոգևոր դասից: Quote Link to post Share on other sites
Aram_D Posted May 10, 2007 Report Share Posted May 10, 2007 Ցավոք միշտ չէ, որ, թեկուզ հոգևոր հարցերում, ամեն ինչ կախված է հոգևոր դասից: Հոգեւոր դասը իրականում չի էլ բաժանված: Էջմիածին/Անթիլիաս բաժանումը իրականում վարչական բաժանում է: Quote Link to post Share on other sites
Garun Posted June 4, 2007 Report Share Posted June 4, 2007 Հայ Եկեղեցու պառակտումը քաղաքական խնդիր է և պետք է ստանա քաղաքական լուծում: Առանց Պուտինի գործուն մասնակցության, ՌՈՒԵ չէր միավորվի: Quote Link to post Share on other sites
Aram_D Posted June 14, 2007 Report Share Posted June 14, 2007 Հայ Եկեղեցու պառակտումը քաղաքական խնդիր է և պետք է ստանա քաղաքական լուծում: Առանց Պուտինի գործուն մասնակցության, ՌՈՒԵ չէր միավորվի: Կարծում եմ, որ քաղաքական գործիչները առհասարակ չպիտի միջամտեն Եկեղեցու գործերին: Ինչի նման կլինի հոգեւոր կյանքը, եթե ամեն մի քաղաքական գործիչ իր ուզած միջամտությունն անի: Մարդը, ով էլ որ լինի՝ նախագահ, նախարար, թե ռամիկ, Եկեղեցի մտնելիս պիտի մի կողմ դնի իր աշխարհիկ դիրքերը եւ Աստծու առջեւ կանգնի որպես խոնարհ ծառա: Ինչ վերաբերվում է երկու մասերի միավորմանը, ապա այստեղ հոգեւորականները իրենք պիտի գնան դրան, առանց արտաքին ազդակների: Quote Link to post Share on other sites
Aram_D Posted June 14, 2007 Report Share Posted June 14, 2007 Այստեղ կարեւոր է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի ու սփյուռքի հայերի միջեւ խոր անջրպետ կա: Մենք տարբեր կյանքերով ենք ապրել ու ապրում, տարբեր կենցաղավարությամբ եւ տարբեր աշխարհներում: Անգամ այն հայերը, ովքեր մի որոշ ժամանակ ապրել են Ռուսաստանում, այլեւս չեն կարողանում հարմարվել Հայաստանի կյանքին: Լսել եմ արտասահմանից եկած հայ հոգեւորականների խոսքն ու քարոզները, որքան էլ այդ խոսքը, աստվածաբանորեն, բարձր մակարդակի վրա լինի, միեւնույն է՝ մոռացվում է ու գնում, քանի որ մեր կյանքից չէ: Quote Link to post Share on other sites
MONK Posted July 19, 2007 Report Share Posted July 19, 2007 ՄԻ ԲԱՐԻ ԳՈՐԾ ԷԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՐԵՔ, ՎԵՀԱՓԱ’Ռ Եկեղեցական իմաստով թե այլապես, օրերս կարեւոր իրադարձություն է արձանագրվել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ինչպես ավետում է Անթիլիասից ստացված պաշտոնական հաղորդագրությունը, միմյանց հետ հաշտեցրել է Ղպտի եւ Հաբեշ եկեղեցիներին, որոնք 40 տարուց ավելի խոր տարակարծության մեջ էին ու պայքարում էին միմյանց դեմ ոչ թե դավանաբանական, այլ ՙհատկապես վարչական խնդիրների շուրջ՚: Հաղորդագրությունը հայտնում է, որ Արեւելյան ուղղափառ այդ երկու եկեղեցիների առաջնորդներին` Շնուդա 3-րդ եւ Աբբա Պաուլոս պատրիարքներին հաշտեցնելու ուղղությամբ նախապես շատ փորձեր են արվել քաղաքական թե կրոնական պատասխանատուների կողմից, որոնք մնացել են ապարդյուն: Սակայն Արամ Ա կաթողիկոսին հաջողվել է, շնորհիվ երկու առաջնորդների հետ ունեցած ՙմտերմիկ՚ իր հարաբերությունների ու ՙհարատեւ ճիգերու՚: Իսկապես պետք է ծափահարել Անթիլիասի գահակալին, որի հեղինակությունը, հատկապես Եկեղեցիների համաշխարհային խորհրդում երկար տարիներ ունեցած իր բացառիկ դիրքի շնորհիվ, մեծ է մանավանդ Արեւելյան ուղղափառ եկեղեցիների շրջանակում, որին ավանդաբար պատկանում է նաեւ Հայ առաքելական մեր եկեղեցին: Եվ հենց այս` Արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներքին միասնության տեսակետից, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայի իսլամական հոծ բնակչությամբ ու շարժումներով հագեցած միջավայրում այդ եկեղեցիների դիմադրողականությունը մեծացնելու առումով, կարեւոր է Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնությունը: Եվ շատ տեղին է արտահայտվել Արամ կաթողիկոսը, երբ հաշտությունը կայացնելուց հետո Ադիս Աբեբայում ի պատիվ իրեն Պաուլոս պատրիարքի տված հացկերույթի ընթացքում, ինչպես արձանագրում է հիշյալ հաղորդագրությունը, ասել է. ՙՍուրբ հոգին է, որ մեզ բոլորս մղեց այս բարի գործը իրականացնելու՚: Ավելորդ է ասել, որ Սուրբ հոգու կարիքն ունենք նաեւ մենք` մեր եկեղեցին, որ արդեն 51 տարի տառապում է երկփեղկման, հակաթոռության ու թեմական զուգահեռ կառույցների հակասություններից, դրանց բոլոր` վարչական, նյութական, հոգեւոր ու հոգեբանական վատ հետեւանքներով: Եվ քանի որ Արամ կաթողիկոսը, որպես իսկական հոգեւորական, գիտի գործել, առաջնորդվել Սուրբ հոգով, կարծում եմ, իրավունք ունենք նրանից ակնկալելու, որ կրկին մղում ստանա Սուրբ հոգուց եւ կատարի եւս մի բարի գործ, այս անգամ իր եւ մեր եկեղեցու համար: Այդ գործը նվազ կարեւոր չէ, քան Հաբեշ ու Ղպտի եկեղեցիների համերաշխ համագործակցությունը: Ավելին` այդ գործը հրամայական պահանջն է մեր ժողովրդի: Մանավանդ որ այլեւս բացարձակապես որեւիցե պատճառ չկա, որ ազատ եւ անկախ Հայաստանի պայմաններում, երբ մեր ժողովուրդը շատ ավելի կարիք ունի Հայաստան-սփյուռք եւ սփյուռք-սփյուռք միասնության, Հայ եկեղեցին չմիավորվի կրկին Մայր աթոռ Սբ. Էջմիածնի շուրջը: Դա իսկապես աստվածահաճո գործ է, եւ Սուրբ հոգին, որի հետ լավ հարաբերությունների ապացույցը տվել է արդեն Անթիլիասի գահակալը, վստահաբար պիտի օգնի դրա իրականացմանը: ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Copyright AZG http://azg.am/?lang=AM&num=2007071901 Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.