Jump to content

По какому принципу отмечаются дни Рипсиме и Гаяне?


Recommended Posts

По какому принципу отмечаются дни Рипсиме и Гаяне?

Помогите!!!!

Հոգեգալստյան երկրորդ շաբաթը կոչվում է «Արարատյան դաշտի տոն»: Այս շաբաթ են տոնվում հայոց նվիրական տոների մի քանիսը. երկուշաբթի տոնվում է Հռիփսիմյանց կույսերի տոնը, իսկ երեքշաբթի՝ Գայանյանց կույսերի:

Link to post
Share on other sites
Հոգեգալստյան երկրորդ շաբաթը կոչվում է «Արարատյան դաշտի տոն»: Այս շաբաթ են տոնվում հայոց նվիրական տոների մի քանիսը. երկուշաբթի տոնվում է Հռիփսիմյանց կույսերի տոնը, իսկ երեքշաբթի՝ Գայանյանց կույսերի:

Ավելացնեմ նաեւ, որ սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին միայն՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Սա վերաբերում է այն շաբաթներին, որոնք տերունի տոների կամ պահքի համար հատկացված չեն: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում:

Սրբոց տոները խմբերով են կարգված և հիմնականում շարժական են: Այս խմբերը խիստ որոշակի հերթականությամբ հաջորդում են կամ նախորդում տերունի տոներին և վերջիններիս տեղափոխմանը զուգընթաց՝ իրենք էլ են տեղափոխվում: Տոնական խումբը իրենից ներկայացնում է մեկ օրացուցային շաբաթը, որի տոներն են այդ շաբաթվա չորս օրվա՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, սրբոց տոները, որոնք իրենց խմբում անշարժ են:

Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի տոները խումբ են կազմում՝ Հովհաննես Կարապետի, Աթանագինա եպիսկոպոսի եւ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու տոների հետ: Այս խմբի տոները կատարվում են Հոգեգալստյան երկրորդ շաբաթում, որի կիրակի օրը տոնվում է «Սուրբ էջմիածնի» տոնը:

Իսկ թե ինչո՞ւ ենք Հռիփսիմյանց կույսերի տոնը առաձին տոնում, այսինքն՝ երկուշաբթի, իսկ եւ Գայանյանց կույսերի տոնը՝ երեքշաբթի, եւ առհասարակ երկու մասի բաժանում եւ առանձին-առանձին տոնում, չէ որ նրանք նույն խմբից էին եւ նույն կերպ նահատակվեցին, հստակ չեմ կարող ասել, քանի որ համապատասխան բացատրություններ չեմ գտել գրականությունում: Ըստ երեւույթին Գայանյանց կույսերի տոնով տոնվում է նաեւ մայրապետների տոնը, իսկ Հռիփսիմյանց կույսերի տոնով՝ նորընծաների:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...