Garegin Posted April 30, 2007 Report Share Posted April 30, 2007 По какому принципу отмечаются дни Рипсиме и Гаяне? Помогите!!!! Quote Link to post Share on other sites
Aram_D Posted May 4, 2007 Report Share Posted May 4, 2007 По какому принципу отмечаются дни Рипсиме и Гаяне? Помогите!!!! Հոգեգալստյան երկրորդ շաբաթը կոչվում է «Արարատյան դաշտի տոն»: Այս շաբաթ են տոնվում հայոց նվիրական տոների մի քանիսը. երկուշաբթի տոնվում է Հռիփսիմյանց կույսերի տոնը, իսկ երեքշաբթի՝ Գայանյանց կույսերի: Quote Link to post Share on other sites
Aram_D Posted May 6, 2007 Report Share Posted May 6, 2007 Հոգեգալստյան երկրորդ շաբաթը կոչվում է «Արարատյան դաշտի տոն»: Այս շաբաթ են տոնվում հայոց նվիրական տոների մի քանիսը. երկուշաբթի տոնվում է Հռիփսիմյանց կույսերի տոնը, իսկ երեքշաբթի՝ Գայանյանց կույսերի: Ավելացնեմ նաեւ, որ սուրբ մարտիրոսների հիշատակը տոնվում է շաբաթվա չորս օրերին միայն՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ: Սա վերաբերում է այն շաբաթներին, որոնք տերունի տոների կամ պահքի համար հատկացված չեն: Պահքի շրջանում շաբաթ օրերն են միայն հատկացված սրբերի տոներին, բացի Լուսավորչի, Վարագա խաչի և Սուրբ Հակոբի պահքի շաբաթներից, որոնց ընթացքում երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերին ևս սրբերի տոն է կատարվում: Սրբոց տոները խմբերով են կարգված և հիմնականում շարժական են: Այս խմբերը խիստ որոշակի հերթականությամբ հաջորդում են կամ նախորդում տերունի տոներին և վերջիններիս տեղափոխմանը զուգընթաց՝ իրենք էլ են տեղափոխվում: Տոնական խումբը իրենից ներկայացնում է մեկ օրացուցային շաբաթը, որի տոներն են այդ շաբաթվա չորս օրվա՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, սրբոց տոները, որոնք իրենց խմբում անշարժ են: Հռիփսիմյանց եւ Գայանյանց կույսերի տոները խումբ են կազմում՝ Հովհաննես Կարապետի, Աթանագինա եպիսկոպոսի եւ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելնելու տոների հետ: Այս խմբի տոները կատարվում են Հոգեգալստյան երկրորդ շաբաթում, որի կիրակի օրը տոնվում է «Սուրբ էջմիածնի» տոնը: Իսկ թե ինչո՞ւ ենք Հռիփսիմյանց կույսերի տոնը առաձին տոնում, այսինքն՝ երկուշաբթի, իսկ եւ Գայանյանց կույսերի տոնը՝ երեքշաբթի, եւ առհասարակ երկու մասի բաժանում եւ առանձին-առանձին տոնում, չէ որ նրանք նույն խմբից էին եւ նույն կերպ նահատակվեցին, հստակ չեմ կարող ասել, քանի որ համապատասխան բացատրություններ չեմ գտել գրականությունում: Ըստ երեւույթին Գայանյանց կույսերի տոնով տոնվում է նաեւ մայրապետների տոնը, իսկ Հռիփսիմյանց կույսերի տոնով՝ նորընծաների: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.