Jump to content

СЕФИЛЯНУ ОТКАЗАЛИ


Recommended Posts

Апелляционный суд РА 14 мая в 14:30 должен был заслушать протест против решения Суда первой инстанции “о продлении срока заключения Жирайра Сефиляна”.

Придя в указанное время в суд, адвокаты Сефиляна и представители обвинения оказались перед закрытыми дверями. После продолжительного ожидания выяснилось, что Апелляционный суд под председательством Севака Амбарцумяна провел уже заседание в отутствии сторон защиты и обвинения, и оставил в силе решение Суда первой инстанции. Об этом сообщает Комитет поддержки Жирайра Сефиляна и Вардана Малхасяна.

Link to post
Share on other sites

Ето же полный беспридел, негде в мире нет такого. :ranting: етим они доказали свою предвзятост и желание любой ценой его держать за решоткой :yes:

Link to post
Share on other sites

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿԸ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԸ ՏՈՆՈՒՄ Է ԱԱԾ-ՈՒՄ

Մայիս 2007

1674.jpg

՚ԱԼԻԵՒԸ ՈՐՈՇԵՑ ՄԻ ԱՊՏԱԿ ԷԼ ԻՆՔԸ ՀԱՍՑՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆՙ

Շուշիի ազատագրման 15-ամյակը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ՚Մարտական Խաչՙ առաջին աստիճանի շքանշանակիր ժիրայր Սեֆիլյանը նշում է ԱԱԾ մեկուսարանում: Սեֆիլյանը ձերբակալվել է 2006 թվականի դեկտեմբերի 9-ին, ազատագրված տարածքները հանձնողների ՚գլուխները ջարդելուՙ պատրաստակամության մասին վերջին հայտարարությունից հետո: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301 հոդվածով՝ իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչերի համար: ԱԱԾ մեկուսարանից հարցերին պատասխանում է Ժիրայր Սեֆիլյանը:

-Դուք միշտ ասում էիք, որ Շուշին մեր ազգի հայելին է: Այսօր՝ Շուշին ազատագրվելուց 15 տարի հետո, հայելու պատկերը չի՞ փոխվել:

-Ցավոք, ոչ: Շուշին, ինչպես եղել է ՚ուրվականների քաղաքՙ, այդպես էլ մնացել է: Պատերազմի ընթացքում՝ 1993-94թթ-ին Շուշիում ավելի շատ մարդ էր ապրում, քան` ներկայումս: Այսօր փորձում են Շուշիի ազատագրման հոբելյանը օգտագործել նախընտրական քարոզչության համար եւ ինչ-որ շոուներ են կազմակերպում, բայց դրանից, ըստ էության, չի փոխվում արհամարհական վերաբերմունքը, որ տարիներ շարունակ ցուցաբերվում է քաղաքի նկատմամբ:

- Դուք անընդհատ խոսում էիք ազատագրված տարածքները եւ առաջին հերթին Շուշին վերաբնակեցնելու մասին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ այն չի վերաբնակեցվում:

-Շուշին չի բնակեցվում, որովհետեւ Երեւանում Հյուսիսային պողոտա է կառուցվում, որովհետեւ հայ ժողովրդի ոչ մեծ նյութական ռեսուրսները շատ աննպատակ են ծախսվում

-Որպես Շուշիի ազատագրման անմիջական մասնակից, 15 տարի առաջ կարո՞ղ էիք ենթադրել, որ Շուշիի ազատագրման 15-ամյակը տոնելու եք ԱԱԾ մեկուսարանում՝ ազատագրված տարածքները հանձնողների ՚գլուխները ջարդելուՙ պատրաստակամության մասին հայտարարության համար: Ի՞նչ եք զգում այսօր:

-Ցավոք, անակնկալի չեմ եկել: Արցախյան ազատամարտի շարժիչ ուժը Ազատագրական շարժման ողջ տարիների ընթացքում եղել է հայ ժողովուրդը, իր հավաքական կամքը, իսկ իշխանություններն այն ժամանակ, եւ առավել եւս հիմա՝ միշտ էլ արտահայտիչը չեն եղել մեր ազգային նպատակների ու իղձերի: Արցախյան շարժումը ինչքան էլ հայերիս սրտովն էր, կարծում եմ, որ այն այդ պահին սկսելը մեր կողմից չէր պլանավորվել: Եվ ինչ-որ տեղ անակնկալի եկած հայ ժողովուրդը չկարողացավ ձեւավորել իր սեփական նպատակներն ու իդեալներն իրականացնող իշխանություններ: Հայկական իշխանությունը չէր կարող չհասկանալ, որ Արցախյան պատերազմի վերջակետը պետք է դրվեր արեւելյան Քուրի ափին: Այսօր էլ զգում եմ, որ Ազատագրված տարածքների պաշտպանությունը հայ ժողովրդից կպահանջի ջանքեր՝ գուցեեւ հավասարազոր այն ազատագրելու ջանքերին:

-Մի առիթով Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 1992- 94 թթ-ին տարածքներն ազատագրողները գիտեին, որ հետո դրանք հետ են վերադարձնելու ԼՂՀ-ի կարգավիճակի դիմաց: Դա այդպե՞ս էր:

-Մի անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ դա սուտ է: Պատերազմի ոչ մի մասնակից կյանքը ռիսկի չէր ենթարկի մի հողի համար` իմանալով, որ այն հետո պիտի դառնա սակարկության առարկա: Եվ ոչ ոք չէր համարձակվի նման հայտարարություն անել, որովհետեւ բոլորի ձեռքին զենք կար:

-Սամվել Բաբայանը մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂՀին առնչվող բոլոր հարցերը, ԼՂՀ ճակատագիրն որոշվում է Երեւանում, եւ այդ իսկ պատճառով նա այստեղ է: Ի՞նչ եք կարծում, ԼՂՀ-ի շահերը պաշտպանելու եւ խնդիրները լուծելու համար Երեւանում գործունեություն ծավալելը լավագու՞յն տարբերակն է:

-՚ԼՂՀ շահՙ, կարելի է ասել, ընդհանրապես գոյություն չունի: Կա հայ ժողովրդի շահ Արցախի հարցի վերաբերյալ, որը պետք է պաշտպանվի ամեն տեղ եւ առաջին հերթին՝ Երեւանում:

-Շուշիի ազատագրման 15-ամյակը տոնելուց հետո ՀՀ կտեղափոխվի նաեւ Սեյրան Օհանյանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ քայլը: Դա չի՞ ազդի ԼՂՀ բանակի մարտունակության վրա: Արդյո՞ք ԼՂՀ-ն չի դատարկվում:

-ԼՂՀ դատարկումը՝ ֆիզիկապես եւ բարոյապես վաղուց է սկսվել: Դրա պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է ՀՀ իշխանությունների վրա: Հայոց բանակի մարտունակությունը պայմանավորված է նաեւ ՀՀ եւ ԼՂՀ զինվորական առաջին դեմքերի անձնական բարոյական նկարագրերից: Կադրային այս կարգի փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող ունենալ բանակի այս կամ այն մասի մարտունակության վրա:

-Շուտով ԼՂՀ-ում տեղի կունենան նախագահի ընտրություններ, Սամվել Բաբայանի անունից ՚Դաշինքիՙ խորհրդի անդամ Գնել Ղլեչյանը հայտարարեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ ԼՂՀ նորընտիր նախագահը կլինի ՀՀ իշխանությունների կամակատարը: ԼՂՀ-ում կամակատար նախագահ լինելու դեպքում՝ դա ինչպիսի՞ ազդեցություն կունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա:

-Պատերազմի ժամանակ, եթե զինվորական հրամանատարությունն ինչ-որ տեղ կարողանում էր ինքնուրույն կեցվածք ունենալ, ապա այժմ այդ հանգամանքը իսպառ բացակայում է: Արցախի էական կադրային նշանակումները որոշվում են Երեւանում: ՀՀ իշխանությունները որոշել են ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում էլ պարտադրեն իրենց թեկնածուին, եւ դա չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ ԼՂՀ խնդրի կարգավորման վրա:

-Այս պահին խուզարկությունների գործընթաց է սկսվել ՚Քաղաքացիական անհնազանդությունՙ շարժման անդամների բնակարաններում: Նրանց՝ այդ թվում ԼՂՀ Երկրապահների միության նախագահ Արկադի Կարապետյանին, հրավիրել են հարցաքննության: Վերջինս ազատագրված տարածքները վերադաձնելուն կտրականապես դեմ արտահայտվողներից մեկն է: Ինչպե՞ս եք վերաբերվում ԱԱԾ-ի սկսած այս նոր գործընթացին:

-Բոլոր այս խուզարկություններն ու ձերբակալությունները վկայում են մի բան, որ իշխող վարչախումբն այնքան էլ վստահ չի իր ուժերին, ամենուրեք սպառնալիք է տեսնում իր իշխանության նկատմամբ եւ բոլոր միջոցներով փորձում է դրանք չեզոքացնել:

- ՀՀ նախագահի կոչով այսօր ՀՀ խորհրդարանի քարոզարշավի ընթացքում որեւէ մեկը չի խոսում ԼՂ հիմնախնդրի մասին: Այսինքն՝ հասարակությանն անհայտ է մնում, թե ԱԺ-ում հայտնվող այս կամ այն ուժը ինչպիսի դիրքորոշում ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւ անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս կվարվի: ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումներն այսօր հասարակության համար երկրորդակա՞ն են:

-Իսկապես, քչերն են իրենց դիրքորոշումն արտահայտել: Ոմանք ավելի լավ է չարտահայտեին (ՕԵԿ), իսկ ոմանք էլ՝ միայն նախընտրական շրջանում է, որ ազգային դիրքերից են խոսում (ՀՅԴ): Ակնհայտ է, որ քաղաքական բոլոր ուժերը խուսափում են Արցախյան խնդրի լուծման հստակ դիրքորոշում դրսեւորել՝ մտնել դրա պատասխանատվության տակ: Դժբախտաբար քաղաքական ուժերը ենթարկվում են քարոզարշավից առաջ Ռոբերտ Քոչարյանի այն հրահանգին, թե ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ցանկացած դիրքորոշում՝ խնդրի շահարկում է: Քաղաքական ուժերը չեն խոսում, որովհետեւ շատ լավ գիտակցում են, որ դավաճանական ընթացքի մեջ են, իսկ Իլհամ Ալիեւը` օգտվելով առիթից, որոշեց մի ապտակ էլ ինքը հասցնի Քոչարյանին եւ հայտարարեց, որ իր եւ Քոչարյանի միջեւ` ազատագրված յոթ տարածքեները հանձնելու վերջնական պայմանավորվածություն կա:

Հաջորդ ապտակը կհասցնի համանախագահներից մեկը եւ կհաստատի, որ Ալիեւի հայտարարությունը համապատասխանում է ճշմարտությանը: Իշխանությունների քաղաքականության շնորհիվ ստեղծված պայմաններում մեր տարածաշրջանում շահեր հետապնդող ցանկացած երկիր կարող է միջամտել մեր երկրի ներքին գործերին: Իսկական դավաճանությունը՝ սա է: Վստահ եմ, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը դեմ է տարածքային որեւէ առեւտրի. ոչ մի թիզ, եւ վերջ:

-Ձեր կարծիքով, ո՞րն է Ձեր ձերբակալության իրական պատճառը: Հանրությանը մինչ օրս հայտնի չէ, քանի որ Ձեր հայտնի ելույթում Դուք որեւէ նոր բան չեք ասել, կրկնել եք միայն այն, ինչ ասում էիք 15 տարի շարունակ:

-Հայտնի զույգը մեկից ավելի պատճառներ ունի ինձ չեզոքացնելու համար: Տարիների աշխատանքի ընթացքում Հայաստանում հաջողվել է ձեւավորել մի մթնոլորտ, երբ ազատագրված տարածքների հանձնումը բավական դժվարացել է: Այնպես է ստացվել, որ այդ տարածքների հանձնմանը խոչընդոտող ուժը հանրային գիտակցության մեջ նույնացվում է անվանս հետ: Ուստի որոշ մարդկանց կարող է թվալ, որ ինձ ձերբակալելով, հնարավոր է ազգադավ այդ քայլին ընդդիմացողների կամքը կոտրել: Ոմանք կարող են մտածել, թե ինձ ձերբակալելով ջավախքցի մեր ընկերներին կտրում են թիկունքից:

Սակայն ոչ Արցախի եւ ոչ էլ Ջավախքի խնդիրներն իմ ձերբակալության ուղղակի պատճառները չեն: Առաջնահերթ պատճառը ընտրություններն են: Բացի այդ հրատապ էր դարձել ներքին բարոյական մթնոլորտը բարեփոխելու խնդիրը: Ուստի որոշել էինք, որոշ չափով նաեւ նախապատրաստվել էինք եւ հայտարարեցինք, որ բռնելու ենք կեղծարար ձեռքը եւ թույլ չենք տալու, որ ձեռք բարձրացնեն ժողովրդի վրա: Դրա համար անհրաժեշտ էր կազմակերպվել եւ մենք աշխատում էինք այդ ուղղությամբ: Մենք ակնկալիքներ չունեինք այդ ընտրություններից, այլ համախմբվում էինք ծառայելու համար: Սա էր հիմնականում այն նոր երեւույթը, որ սարսափեցրեց իշխանություններին: Հարցազրույցը վարեց Վիկտորյա Աբրահամյանը

Link to post
Share on other sites
  • 1 month later...

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ՀՈՒԼԻՍԻ 2- ԻՆ

1667.jpg

2006թ.-ի դեկտեմբերի 9-ին ԱԱԾ ծառայության աշխատակիցների կողմից կալանավորված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ՚Ազատագրված տարածքների պաշտպանությունՙ նախաձեռնության համակարգող, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանի դատավարությունը կսկսվի հուլիսի 2-ին Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Ժիրայր Սեֆիլյանին նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Քր. յրենսգրքի 301 հոդվածով` պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչերի եւ 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի զնեք կրելու համար: Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Վահե Գրիգորյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ նախաքննության ընթացքում Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը հիմանվորող որեւէ ապացույց չի հայտնաբերվել: Վահե Գրիգորյանը պնդում է, որ այս ամբողջ ընթացքում Սեֆիլյանը անհիմն է պահվել կալանքի տակ. ՚Ժիրայր Սեֆիլյանին կալանքի տակ պահվելու դրդապատճառները չեն համապատասխանում ՀՀ օրենքների, ինչպես նաեւ միջազգային նորմերի պահանջներինՙ:

Փաստաբանը նաեւ նշեց, որ նախաքննության մարմինը չի հիմնավորել ինչպես Սեֆիլյանին առաջադրված 301 հոդվածով, այնպես էլ` 235 հոդվածով առաջադրված մեղադրանքները: Դեռ ավելին 235 հոդվածով Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորում է նրա նկատմամբ հարուցված գործի շինծու լինելը: ՚Նախաքննության մարմինը հերքում է ակնհայտ իրողությունները: Այսինքն, այն փաստը, որ ժիրայր Սեֆիլյանի զենքը նվիրատվություն է, հաշվառված է պաշտպանության բանակումՙ,- ասաց Վահե Գրիգորյանը: Փաստաբանը վստահ է, որ Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը կապացուցվի նաեւ դատտարանում, սակայն դժվարում է ասել, թե դատարանը որքանով այն հաշվի կառնի: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը նախաքննության ամբողջ ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալ եւ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը գնահատել է քաղաքական պատվեր: Վահե Գիրգորյանը դժվարանում է ասել, Սեֆիլյանը կհամաձայնվի ցուցմունքներ տալ դատավարության ընթացքում, թե` ոչ: Ի դեպ, հուլիսի 2-ին Ժիրայր Սեֆիլյանի հետ դատարան կներկայանան նաեւ նույն գործով ձերբակալված ՚Հայրենիք եւ պատիվՙ կուսակցության անդամ Վարդան Մալխասյանը եւ ազատամարտիկ Վահան Արոյանը, որը հայտնի է Քեռի անունով: Վերջիններիս առաջադրված մեղադրանքը նախաքննության ընթացքում նույնպես չի ապացուցվել:

Edited by Armenia
Link to post
Share on other sites

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

[15:26] 02 Հուլիսի, 2007

3990.jpg

ՍԵՖԻԼՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՈՐՈՇԵՆ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ

Այսօր Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ներկանները ծափահարությամբ դիմավորեցին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանին:

Հիշեցնենք, որ Սեֆիլյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301 հոդվածով` իշխանությունը բռնի ուժով զավթելու կոչերի եւ Քր.օրենսգրքի 215 հոդվածով` անօրինական զենք կրելու մեջ: Նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը հայ հասարակությանը հայտնի է դարձել ՚Առագաստՙ սրճարանում Ռոբերտ Քոչարյանին թիկնապահի կողմից սպանած ջավախքահայ Պողոս Պողոսյանի դատավարությունը վարելուց հետո:

Ժիրայր Սեֆիլյանին հետ մեկտեղ այսօր մեղադրյալի աթոռին էին ՚Հայրենքի եւ պատիվՙ կուսակցության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը եւ Վահան Արոյանը: Ի դեպ, Վահան Արոյանը դատական նիստին ներկայացել էր զինվորական համազգեստով: Նրա մտերիմներն ասում էին, որ Արոյանը ուխտ է արել զինվորական համազգեստ կրել այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրել բոլոր հայկական հողերը: Նա իր մտերիմների շրջանում հայտնի է իբրեւ զենք զինամթերքի սիրահար ու գիտակ: Նրա ունեցած զինամթերքի պաշարների մասին գիտեին բոլորը: Արոնյանը իշխանությունների կողմից բազմաթիվ անգամ պարգեւատրվել է` սահմանամերծ շրջանում իրականացրած պաշտպանության համար: Վահան Արոնյանին որոշել են ձերբակալել միայն Ժիրայր Սեֆիլյանի կալանավորելուց հետո:

Դատավարության հենց սկզբում Ժիրայր Սեֆիլյանին փաստաբան Վահե Գրիգորյանը բացարկ ներկայացրեց դատավոր Մարտիրոսյանին: Գրավոր բացարկը Վահե Գրիգորյանը դատարանի նախագահ ժորա Վարդանյանին էր ներկայացրել նախքան դատավարությունը սկսվելը, սակայն դատավոր Մարտիրոսյանը հայտնեց, որ բացարկին տեղյակ չէ, սակայն դեմ չէր, որ այն քննարկվի: Նիստը հետաձգվեց 3 ժամով: Ընդմիջումից հետո դատավոր Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատական նիստը կշարունակվի հուլիսի 6-ին, ժամի մասին կհայտնեն լրացուցիչ: Հուլիսի 6-ին հայտնի կդառնա նաեւ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ հայտնած բացարկի ճակատագիրը: ՚Դատավոր Մնացական Մարտիրոսյանի նկատմամբ բացարկ հայտնելու պատճառն այն է, որ նա պետք է Ժիրայր Սեֆիլյանին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացներ եւ բացի այդ Մարտիրոսյանը մեր միջոնրդությանը պատասխանել է չհիմնավորված` տրաֆարետային ձեւակերպումներովՙ,- ՚Ա1+ինՙ տեղեկացրեց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Վահե Գրիգորյանը:

Ի դեպ, այսօր Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանին դատավարությանը քաղաքական ուժերի ներկայացուցիչներից ներկա էին ՚Ժառանգությունՙ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:

՚ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՙ

՚Ես որեւէ հանցանք չեմ տեսնում Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի հայտարարությունների մեջՙ,- այսօր ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՚Ժառանգությունՙ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա գտնում է, որ այսօր հայ հասարակության գերակշիռ հատվածը վստահ է, որ Սեֆիլյանի նկատմամբ անարդարություն է իրականացվում եւ միաժամանակ կան մարդիկ, որոնց խոսքն ու գործը չի համապատասխանում. ՚Մենք թույլ ենք տվել, որ մեր երկրում քաղաքական բանտարկյալ հասկացությունը վերածնունդ ապրի: Սա սազական չէ իրավական եւ ժողովրդավարական պետությանը: Սա մեր իրականության փոքրիկ պատկերն է: Մենք մեր ներկայությամբ այսօր ուզում ենք արձանագրել, որ որեւէ քաղաքացի մեր երկրում չպետք է թողնվի միայնակ: Յուրաքանչյուր մարդու իրավունքի խախտում վերաբերում է ինձ, իմ ընտանիքին, մեր երկրին: Միայն քաղաքացիական զորակցությամբ մեր երկիրը կարող է դառնալ երկիրՙ: Այսօր Ժիրայր Սեֆիլյանի դատավարության ընթացքում դահլիճը լի էր նրա մարտական ընկերներով եւ համախոհներով: Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց նրանց ներկայությունը, սակայն նշեց, որ դատարանը պետք է առաջնորդվի միայն փաստերով ու ապացույցներով, իսկ Սեֆիլյանի դատավարությունն ակնհայտորեն ունի քաղաքական երանգ եւ բովանդակություն.՚Ներկա դրությամբ մենք պետք է արմատախիլ անենք հեռախոսային արդարադատության ավանդույթը, որը Հայաստանում տակավին գործում էՙ: Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. ՚Եթե Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը հանցավոր են, ապա ես հազար անգամ մեզավոր եմ: Ես այստեղ հանցանք չեմ տեսնումՙ:

Link to post
Share on other sites

ТРОЕ В ОДНОМ РЯДУ

Если попытаться представить начавшийся вчера в суде I инстанции общин Кентрон и Норк-Мараш процесс над Жирайром Сефиляном, Варданом Малхасяном и Вааном Арояном художественным образом, то по очевидной внешней примете напрашивается словосочетание: "Дело трех усачей". Сефилян обвиняется по двум статьям - "Публичные призывы к насильственному изменению конституционного строя" (ст. 301 УК) и "Незаконное хранение оружия" (ст. 235). У Малхасяна - ст. 301, у Арояна - 235. Председательствует на процессе судья Мнацакан Мартиросян. По крайней мере открыл его - и сразу возникла пауза.

ДО НЕЕ ПЕРЕПОЛНЕННЫЙ ЗАЛ ЖДАЛ ПОЯВЛЕНИЯ АРЕСТОВАННЫХ Сефиляна и Малхасяна, и как только их ввели, разразился громовыми аплодисментами, скандируя: "Сво-бо-да!" В некотором отдалении от них в зале сидел еще один усатый господин, депутат Раффи Ованнисян, без которого, видимо, отныне невозможно какое-либо публичное собрание в Армении: будь то НС, суд, концерт или футбольный матч. И это, конечно, замечательно - быть в гуще событий.

А события развивались следующим образом. Уже при протокольном представлении первого подсудимого Сефиляна (1967 г. р. , Бейрут, гражданин Ливана, образование высшее, двое несовершеннолетних детей) выявилось, что адвокаты Ваге Григорян и Ара Закарян еще до начала процесса обращались к председателю суда Кентрон Ж. Варданяну с ходатайством об отводе судьи Мартиросяна. Последний не располагал информацией об этом ходатайстве. Адвокаты еще раз подтвердили письменно свое намерение, и Мартиросян объявил 3-часовой перерыв, чтобы Варданян решил судьбу ходатайства.

Однако через 3 часа ситуация не прояснилась. Мартиросян сообщил, что председатель суда изъявил желание ознакомиться с некоторыми материалами дела, а для этого потребуется время. И поэтому только в пятницу, 6 июля, Варданян вынесет свое решение о ходатайстве по отводу, о чем мы все и узнаем в тот же день в 15. 00.

КСТАТИ, В ЧАСТНОЙ БЕСЕДЕ АДВОКАТ А. ЗАКАРЯН указал, что отвод связан с тем, что Мартиросян не освободил Сефиляна из-под стражи, хотя в какой-то момент (10 июня) срок его ареста истек. Еще один довод - участие Мартиросяна в проходящем параллельно в другом уголовном деле, что противоречит УПК.

Дождемся пятницы, которая может обернуться новым перерывом, если дело попадет к другому судье.

Link to post
Share on other sites

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ԲԵՐԵՑԻՆ ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐՈՎ

[19:16] 06 Հուլիսի, 2007

4054.jpg

՚Ազատությունՙ, ՚Արդարությունՙ բառերով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց ՚Հայ կամավորականների համախմբումՙ հասարակական նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոնյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Ամբաստանյալներին դատարան բերեցին ձեռնաշղթաներով: Լռեցնելով ներկաններին` դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դատարանի նախագահը մերժել է իր նկատմամբ ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած բացարկը: Դատավոր Մարտիրոսյանի հայտարարությանն անմիջապեսս հետեւեց ամբաստանյալ Վարդան Մալխասյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի հայտարարությունը: Փաստաբանը նշեց, որ հայտարարությունը նոր բացարկ չէ, սակայն դատավորը կարող է նաեւ ինքնաբացարկ հայտարարել: Դատավոր Մնացականյանը փաստաբանի հայտարարությունն ընդունեց իբրեւ իր դեմ նոր բացարկ եւ մեկ ժամով առանձնացավ խորհրդակցական սենյակում: Մեկ ժամ հետո դահլիճ վերադառնալով` դատավոր Մարտիրոսյանը հիասթափեցրեց ներկաններին եւ հատկապես փաստաբան Շուշանյանին: ՚Այս պահին ես ինձ բացարկ հայտնելու որեւէ հիմք չունեմ ՙ,- ասաց դատավոր Մարտիրոսյանը եւ ցանկանում էր ներկայացնել ամբաստանյալներին, սակայն փաստաբանները նոր միջնորդություններ ներկայացրեցին:

՚Իմ ներկայացրած բացարկը դատավորը, ըստ էության, քննության չառավ: Դատավորի անաչառ չլինելու մասին է վկայում այն փաստը, որ առանց իրավական հիմքերի դատավոր Մարտիրոսյանը որոշում է կայացրել Վարդան Մալխասյանին պահել անազատության մեջ: Դա վկայում է գործի ելքով դատավորի շահագրգռված լինելու մասինՙ, - ՚Ա1+ՙ-ին ասաց Մուշեղ Շուշանյանը: Փաստաբանների հարցադրումներն այսօր նաեւ պարզեցին, որ գործում ընդգրկված մեղադրող Արթուր Մկրտչյանը որեւէ փաստաթղթով լիազորված չէ դատավարությանը մասնակցելու համար: Այսօր Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Վահե Գրիգորյանը դատավորին խնդրեց իրեն պարզաբանել, թե կոնկրետ ո՞ր արարքի համար է իր պաշտպանյալը մեղադրվում` հայտարարությունների՞, իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքների՞, թե՞ մեկ այլ պատճառով: Սակայն փաստաբանին ոչինչ պարզել չհաջողվեց: Վահե Գրիգորյանը նաեւ արձանագրեց, որ դատավարությունը չի ձայնագրվում: Փաստաբան Գրիգորյանը նաեւ ընդգծեց, որ Ժիրայր Սեֆիլյանին կալանքի տակ պահելու նախաքննության մարմնի միակ պատճառաբանությունն այն է, որ Սեֆիլյանը օտարերկրյա քաղաքացի է, ինչը հարիր չէ ԵԽ անդամ երկրին` տվյալ դեպքում ՀՀ-ին:

Ի դեպ, ինչպես նախաքննության մարմին է անլուրջ վարվել, նույն ռազմավարությամբ էլ այսօր ամբաստանյալները պատասխանում էին դատավոր Մարտիրոսյանի հարցերին: Իրենց ինքնություն ներկայացնելու ընթացքում` պատասխանելով դատավորի այն հարցին` թե նախկինում դատված եղե՞լ եք` Վահան Արոյանը պատասխանեց. ՚Չեմ հասցրելՙ: Ի դեպ, Վահան Արոյանը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից եւ որոշել է միայնակ պաշտպանվել: Ամբաստանյալ Վարդան Մալխասյանը հատկապես մեծ ոգեւորությամբ ներկայացրեց իր կարգավիճակը. ՚Զտարյուն հայ եմ` մշեցի: Ամուսնացած եմ, ունեմ երեք երխա, թոռներ եւ ընդամենը մեկ կինՙ: ՚Առայժմ` մեկ կինըՙ,- Մալխասյանին կատակը շարունակեցին ընկերները: Դատական նիստը կշարունակվի հուլիսի 10-ին, ժամը 12.00-ին: Ի դեպ, հուլիսի 10-ին լրանում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան 40-ամյակը:

Link to post
Share on other sites

՚ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ ԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒՙ

[20:34] 06 Հուլիսի, 2007

՚Ես եկել եմ տեսնեմ, թե ինչում են մեղադրելու Ժիրայր Սեֆիլյանին: Ես անձամբ լսել եմ նրա ելույթը: Այն որեւէ վտանգ չի ներկայացնում մեր պետականությանը, երկրի անվտանգությանը: Ճիշտ հակառակը` Սեֆիլյանի ելույթը բխում է մեր երկրի անվտանգության շահերից, մեր ազատագրած տարածքները, մեր պատմությանը տեր կանգնողի խոսք էՙ,- այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՚Ժառանգությունՙ կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

՚ժառանգությունՙ կուսակցությունն այսօր գրեթե ամբողջ կազմով էր ներկայացել Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների դատարան, որտեղ այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի, եւ Վահան Արոյանի դատավարությունը: Վերջիններս մեղադրվում են սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի եւ ապօրինի զենք զինամթերք պահելու մեջ:

Զրուցելով Ա1+ի հետ` տիկին Բախշյանը հիշեցրեց. ՚Հոկտեմբերի 27-ի դատավարության ընթացքում հիմնավորվեց, որ ոճրագործ Նաիրի Հունանյանը մինչեւ հոկտեմբերի 27-ը բազմիցս հայտարարել է, որ պատրաստվում է սպանել Վազգեն Սարգսյանին: Այս նույն ԱԱԾ-ն որեւէ մի անգամ չի կանչել եւ նրան չի ասել` այդ ի՞նչ ես ասում, դո՞ւ ով ես: Ասյօր ես այստեղ եմ, որ ասեմ` Ժիրայր Սեֆիլյան, դու մենակ չես: Եթե որեւէ մեկը կփորձվի իր տգիտության կամ մեկ այլ պատճառով նվիրաբերել մեր ազատագարած տարածաները` մենք բոլորս Ժիրայր Սեֆիլյան ենք դառնալուՙ,-ասաց Անահիտ Բախշյանը:

Այսօր ՚Ժառանգությունՙ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կուսակցության անդամ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը սեփական նախաձեռնությամբ այցելել են ՚Երեւան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել Վարդան Մալխասյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին: ՚Խոսել ենք ընդհանուր առմամբ ինչ է տեղի ունենում երկրում, որքան կարելի է մարդկանց ապօրինի կալանավորելՙ,-ասաց Զարուհի Փոստանջյանը: ՚Ժառանգությանՙ անդամները նաեւ երաշխավորագիր են ներկայացրել դատավոր Մարտիրոսյանին` Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի խափանման միջոցը` կալանքը գրավի դիմաց փոխելու համար. ՚Ժառանգությանՙ անդամները պատասխանատվություն են ստանձնում, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը չեն խոչընդոտի դատաքննությանըՙ: Գործը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանից ՚Ժառանգություննՙ առայժմ պատասխան չի ստացել:

Link to post
Share on other sites

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ

[19:53] 11 Հուլիսի, 2007

3990.jpg

՚Այս դահլիճում օրը մի քանի անգամ պղծվում է մեր ազգային զինանշանը, եռագույնը: Եթե դու, Մնացական Մարտիրոսյան, անկախ դատավոր լինեիր, ապա այս գործի վարույթը կկասեցնեիրՙ,- Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարեց սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու մեջ մեղադրվող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, գնդապետ Ժիրայր Սեֆիլյանը:

Դատավոր Մարտիրոսյանը Սեֆիլյանին խնդրեց իրեն դիմել ՚հարգելի դատարանՙ, սակայն Սեֆիլյանն անկեղծորեն խոստովանեց. ՚Ճիշտն ասած ինձ համար շատ դժվար էՙ: Ապա շարունակեց. ՚Ես նոր եմ իմացել, որ դու` Մնացական Մարտիրոսյանդ, Պողոս Պողոսյանի գործով մարդասպանին ազատ ես արձակել: Ես հրաժարվում եմ ցուցմունք տալ այս սուտ դատարանին: Եթե մեզ 7 ամիս չէ, 7 տարի էլ ազատազրկեք, միեւնույն է մենք չենք հրաժարվի մեր արժեքներից, գաղափարներից ու նպատակներից: Իսկ մեր նպատակը ապագա բարոյական Հայաստան կերտելն էՙ:

Ժիրայր Սե‎ֆիլյանն այսօր հրաժարվեց ցուցմունքներ տալ դատարանին, սակայն խոստացավ օգտվել հայտարարությունների իր իրավունքից եւ բավականին հետաքրքրիր մանրամասներ հայտնեց: Նա հայտարարեց, որ իրավական տեսանկյունից իր նկատմամբ հարուցված քաղաքական գործը համարում է անհեթեթ. ՚Իմ ձերբակալությունից 2 օր հետո իմ ընկերներից մեկը դիմում է Ռոբերտ Քոչարյանին` պարզելու` որն է մեր ձերբակալության պատճառը: Քոչարյանն ուղղակի ասում է. ՚Նրանց գործում ոչ մի բան էլ չկա: Ընտրություններից հետո ազատ կարձակենքՙ:

Սեֆիլյանի խոսքերով` նրա մեկ այլ ընկերոջը Քոչարյանը ասել է.՚Մենք ինֆորմացիա ունենք, որ ընտրություններից հետո նրանք գործղություններ են ուզում կատարել: Դատելու եմ եւ հետո էլ արտաքսեմ: Երեւում է, որ նա իրեն լավ է զգում մեկուսարանում: Ես ցավում եմ, որ այդ երկուսը` նկատի ունեմ Քոչարյանին եւ Սերժիկ Սարգսյանին, մակարդակն այդքան էՙ:

Հիմնավորելով իր ձերբակալության քաղաքական պատվեր լինելը`Սեֆիլյանն այսօր մի փոքրիկ պատմական էքսկուրս կատարեց. ՚Ի տարբերություն այսօրվա ` 1991 թ-ին մենք իսկապես ունեինք պետականություն: 1991 թ-ին մեր քաղաքական վերնախավն առաջին հերթին ժողովրդի մասին էր մտածում: Մեր անկումը սկսվեց հատկապես 1999 թ-ից: Լեւոնի եւ Վազգենի իշխանության օրոք էլ անկում կար, սակայն նրանք փորձում էին այն կանգնեցնել: Նրանք փորձում էին լսել իրենց կողքիններին: 1999 թ-ից մեր պետականության անկումը դարձավ սրընթաց, եւ 2003 թ-ից, երբ Քոչարյանն ինքն իրեն նախագահ դարձրեց, մենք այլեւս պետություն չունենք: Պետական համակարգը իշխում են երկու մարդ, որոնք միայն մտածում են, թե ինչպես պահպանեն իրենց աթոռըՙ:

ՍԵՖԻԼՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՐՑԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Դատարանն այսօր լսեց նաեւ մյուս ամբաստանյալներին: Վարդան Մալխասյանը, որը նույնպես մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301 հոդվածով, հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. ՚Ես չեմ հրաժարվում ցուցմունքներ տալուց եւ պատրաստվում եմ ապացուցել իմ անմեղությունըՙ: Երրորդ ամբաստանյալը` Վահան Արոնյանը, հաստատաեց նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Նա մեղադրվում է մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու մեջ: Արոնյանը հայտարարեց, որ այդ զինամթերքը կուտակել է 1988-ից մինչւ 94 թ-ը եւ հիշեցրեց, որ նա ապրում է սահմանամերձ գյուղում եւ ժամանակին իր զինանոցի հաշվին կարողացել է պաշտպանել գյուղը:

Հայտնի է նաեւ, որ սահմանների պաշտպանությունն իրականացնելու համար Վահան Արոնյանը իշխանություններից բազմաթիվ պարգեւներ եւ շնորհավորանքներ է ստացել: Միամտություն կլինի կարծել, որ Արոյանին պարգեւատրող իշխանությունները տեղյակ չէին նրա զինանոցից, իսկ ինչու են հիշել հենց այս պահին` դատարանն այսօր այս հարցին չանդրադարձավ:

՚Ես մանկուց զենքի սիրահար եմ: Հատկապես սահմանամերձ շրջանում ապրող յուրաքանչյուր հայ մարդ պետք է զենք ուենենա, քանի դեռ պատերազմը չի ավարտվելՙ,-ասաց Վահան Արոյանը,որը շարունակում է դատավարությանը մասնակցել զինվորական հագուստով: Նա նույնիսկ իր հարսանիքին է հրաժարվել քաղաքացիական հագուստից: Նա ուխտ է արել զինվորական հագուստ կրել այնքան ժամանակ, քանի դեռ չեն ազատագրվել հայկական բոլոր հողերը: Ամբաստանյալներին լսելուց հետո այսօր դատարանը դիտեց ՚Հայ կամավորների միությանՙ հավաքին Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանի ելույթների տեսագրությունը: Ինչպես հավաքի, այնպես էլ դատարանում ելույթներին հաջորդեցին բուռն ծափահարություններ: Ի դեպ, Վարդան Մալխասյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Մալխասյանի ելույթի եւ դրա վերծանման մեջ էական հակասություններ կան: Իր ելույթում իշխանությունների հասցեին Մալխասյանն ասել էր. ՚Սրանց դեմ իրենց զենքով պետք է պայքարելՙ, իսկ վերծանվել է. ՚Սրանց դեմ միայն զենքով պետք է պայքարելՙ:

Այսօրվա դատավարության թե սկզբում եւ թե վերջում Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը դատարանին խնդրեց պատասխանել 4 հարցի, որպեսզի կարողանա պատշաճ իրականացնել իր պաշտպանյալի պաշտպանությունը: ՚1.Պաշտպանության կողմին մինչ օրս պարզ չէ, թե քրեորեն ի՞նչ հետապնդելի արարք է կատարել Սեֆիլյանը: 2. Պարզ չէ, թե ներկայացված մեղադրականում, որն է իշխանությունը զավթելու կոչը: Կոչը հստակ լեզվաբանական որակում է: 3. Եթե մեղադրականում կա կոչ, ապա այդ կոչում ի՞նչն է ցուցանում բռնություն: 4.Եթե կա կոչ եւ բռնություն, ինչու է դա նույնացվում պետական իշխանությունը բռնությամբ զավթելունՙ,- ասաց Վահե Գրիգորյանը:

Դատավոր Մարտիրոսյանը այսօր հրաժարվեց պատասխանել փաստաբան Գրիգորյանի այս չորս հարցերին,ինչպես նաեւ մյուս փաստաբանների հարցերին: Տեղեկացնենք, որ Սեֆիլյանի եւ մյուսների դատավարությունն այսօր նույնպես չէր ձայնագրվում:

Link to post
Share on other sites

ՍԵՖԻԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ԱՆԿԱԽ ԼԵԶՎԱԲԱՆ

[17:37] 12 Հուլիսի, 2007

՚Նրանք, ովքեր կփորձեն հանձնել ազատագրված տարածքները, գլուխները ջարդելու ենքՙ,- Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի այս հայտարարությունը տեղ չի գտել նրան ներկայացված մեղադրանքում:

՚Հայ կամավորականների միությանՙ հավաքին Սեֆիլյանի ելույթում սա թերեւս ամենակոշտ հայտարարությունն էր: Որքան էլ հայտարարությունը խիստ է, միեւնույն է այն չի կարող ընկալվել իբրեւ բռնի ուժով իշխանությունը զավթելու կոչ, սակայն սա չի խանգարել, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին մեղադրանք առաջադրվի Քր. օրենսգրքի 301 հոդվածով:

՚Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը քաղբանտարկյալներ են, որովհետեւ հետապնդվում են ոչ թե քրեորեն պատժելի արարքի, այլ կարծիքների եւ գործունեության համարՙ,- այսօր ՚Քաղբանտարկյալների խնդիրը ՀՀ-ումՙ Քաղաքացիական ազգային նախաձեռնության կազմակերպած քննարկման ընթացքում հայտարարեց Սեֆիլյանի փաստաբան Վահե Գրիգորյանը: Նա նշեց, որ մինչ օրս նա դատարանից չի կարողանում պարզաբանում ստանալ, թե ինչից պետք է պաշտպանի Սեֆիլյանին: Վահե Գրիգորյանը որոշել է դիմել լեզվաբաններին ՚կոչՙ բառի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար, սակայն պարզել է, որ ՀՀ-ում անկախ լեզվաբան գտնելը բավականին բարդ գործ է:

Քննարկման մասնակիցները Վահե Գրիգորյանից փորձեցին նաեւ պարզել, թե որն է այդ սահմանադրական կարգը, որը Ժիրայր Սեֆիլյանը կամ Վարդան Մալխասյանը պատրաստվում էին տապալել:

Փաստաբանն առաջարկեց մի պահ պատկերացնել, որ պետությունը ներկայացնում է այն բառերի ցանկը, որոնք հրապարակայնորեն արտաբերելու դեպքում մարդիկ կարող են հետապնդվել. ՚Պատկերացրեք, մի նժարին դրված է իրական արտահայտվելու ազատությունը, մյուսին` կոչի արդյունքում տեսականորեն ձեւավորվող վտանգը կանխելու անհրաժեշտությունը: Հարցին` գրողի տեսանկյունից մոտենալու դեպքում, Սահմանադրության նախաբանում մենք պետք է գրենք. ՚Հայ ժողովուրդը վախկոտների հավաքածու է, որի իրական ազատությունը սահմանափակվում է` հետագայում տեսականորեն հնարավոր վտանգը սահմանափակելու համարՙ:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանները պատրաստվում են դիմել ՍԴ` Քր. օրենսգրքի 301 հոդվածի սահմանադրականությունը ստուգելու համար: Իսկ քանի դեռ Սեֆիլյանի պաշտպանները չեն պարզել, թե որն է իրենց պաշտպանյալի գործած մեղքը, ստիպված են ապացուցել նրա անմեղությունը. ՚Մենք պետք է ապացուցենք, որ Սեֆիլյանի խոսքերը կարծիքի դրսեւորում է: Հիմա մենք պետք է Սեֆիլյանի մեղադրանքի մեջ դրված նրա ամբողջ ելույթը ենթարկենք փիլիսոփակայան, մշակութաբանական, սոցիոլոգիական, պատմական, հոգեբանական, հոգեբուժական վերլուծություններիՙ:

ՀՀ-ՈւՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՇԱՐՔՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Այսօրվա քննարկմանը ներկա էր նաեւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, որն, իր իսկ խոսքերով, փորձեց ապահովել քննարկման գեղարվեստական մասը: ՚60 տարի առաջ, Իսրայել պետության ստեղծման օրերին, ղեկավարներից մեկը` Գոլդեն Էյրը, ասել է. ՚Իսրայելը որպես պետություն չի կայանա, մինչեւ երկրում չլինեն գողեր եւ պոռնիկներՙ: Իսրայելի դեպքում չգիտեմ, սակայն մենք այդ խնդիրը կարծես թե լուծել ենք: Մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունը նույնպես համարվում է բարգավաճող եւ զարգացող երկրի անքակտելի մի մասըՙ,- ասաց Տիգրան Խզմալյանը: Նրա կարծիքով այսօր ՀՀ քաղբանտարկյալները մեխանիկորեն դառնում են եվրոպական քաղբանտարկյալներ, քանի որ նրանց հանդուրժում են նաեւ եվրոպացիները, եւ մեր իշխանություններին շնորհավորում եմ առաջադիմության համար:

՚Մենք պետք է մտածենք Եվրոպայի հետ մեր հարաբերությունների վերանայման մասինՙ,- ասաց պարոն Խզմալյանը եւ բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ մեր քաղբանտարկյալները հասարակության տարբեր շերտերն են ներկայացնում. ՚Վարդան Մալխասյան` նախկին ոստիկանապետ, այսինքն` բանվոր տղա, Ալեքսանդր Արզումանյան` երեւանցի տղա, Ժիրայր Սեֆիլյան` սփյուռքի նվիրյալ, Մարտական խաչի ասպետ; Փաստորեն, մենք ունենք փոքրիկ Նոյյան տապան, որին ասում են` եկեք ձեզ ուտենք: Փաստորեն, դա հասցեագրված է մեզ բոլորիսՙ:

Այսօր քաղբանտարկյալների շարքը ընդլայնեց Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը. ՚Այսօր Հայաստանի քաղբանտարկյալներից միայն 75-ը Եհովայի վկաներ են: Մենք պետք է հստակեցնենք քաղբանտարկյալների ցանկըՙ: Քաղբանտարկյալների շարքում Միքայել Դանիելյանը նշեց նաեւ արեւելագետ Մուրադ Բոջոլյանին, որն ազատազրկման դատապարվեց 6 տարի առաջ` հայրենիքի դավաճանության մեղադրանքով եւ որի մեղքը դատարոնում չապացուցվեց: Ի դեպ, Միքայել Դանիելյանը նաեւ նշեց, որ Մուրադ Բոջոլյանը համագործակցում էր Հրանտ Դինքի հետ, որին, ըստ ՚Հայաստանում նույնպես համարում էին լրտես, իսկ սպանվելուց հետո հերոսացրինՙ:

Link to post
Share on other sites

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԽԱԲԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

[17:14] 13 Հուլիսի, 2007

4055.jpg

՚Այսուհետ ավելի խիստ ելույթներ պետք է ունենամ, քան հայ կամավորների միության համաժողովումՙ, այսօր Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում հայտարարեց իշխանությունը բռնի ուժով տապալելու մեջ մեղադրվող ՚Հայրենիք եւ պատիվՙ կուսակցության անդամ Վարդան Մալխասյանը: Դատարանը հայտարարել էր, որ ձերբակալության պահին Մալխասյանը նախաքննության մարմնին հայտնել էր, որ ընդունում է իր մեղքը եւ զղջում է իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատության եւ վիրավորանքների մասին: Վարդան Մալխասյանն այսօր դատարանում մանրամասնեց, թե ԱԱԾ աշխատակիցները ինչպես են իրեն խաբելով նման ցուցմունքներ կորզել եւ ասաց.

՚Ես իրականում ափսոսում եմ նրա համար, որ Պարարվեստի ուսումնարանի դահլիճում իմ ելույթը թույլ եւ չշարադասված ելույթ էր: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեզ հաջողվեց երկիրը ազատել թուրքերից, սակայն չհաջողվեց ազատել թրքացած հայերից: Եւ այդ հանցավոր խմբի գործողությունների շնորհիվ էր, որ մեր ժողովրդի մի զգալի մասին հաջողվեց վարժեցնել տարբեր այլանդակությունների: Այսօր ափսոսում ու զղջում եմ այն, որ երկիր ունենալու փոխարեն, այսօր մենք ունենք կորսյալ արժեքների եւ կորսյալ արդարության մի տարածք, որտեղ մի բուռ ժողովուրդ ընդամենը հացի խնդիր է լուծումՙ: Շարունակելով զղջալու թեման` Վարդան Մալխասյանն ավելացրեց.

՚Ափսոսում եւ զղջում եմ նրա համար, որ մեզ չհաջողվեց ստեղծել երկիր: Այսօր ժողովրդի հարյուր հազարավոր անդամներ առանց փաստաթղթի թափառում են Եվրոպայում, Ռուսաստանում եւ նույնիսկ Ստամբուլում` գերադասելով ապրել, աշխատել ու ծառայել օտարի տիրապետության տակ: Նրանք գիտեն, որ սեփական երկում իրենց ուժերով իշխանություն ձեւավորել չի լինի: Ես ափսոսում եմ, որ մեր ժողովրդին չհաջողվեց ձեւավորել իր իշխանությունը եւ հարգել նրանց, որովհետեւ առաջնորդներն անարդար են: Այս ամենի համար զղջալով իմ մեջ հուսահատության նշույլ անգամ չկա: Այսուհետ մեր պայքարը տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի ուժեղ է լինելու: Մենք կերտելու ենք հայ մարդու ազատ կամքը ձեւավորող իսկական հայկական պետությունՙ:

Ի դեպ, ԱԱԾ աշխատակիցները 2006թ. դեկտեմբերի 9-ին ուշ երեկոյան նրա տուն են մտել զինված եւ վեճի մեջ բռնվել որդու հետ: Մալխասյանը պատմեց, որ այդ օրը նա հյուրեր է ունեցել եւ գինովցած` քնած է եղել: ԱԱԾ աշխատակիցների հետ վիճաբանությունից հետո, Մալխասյանը նրանց տեղեկացրել է, որ պատերազմից հետո տանը որեւէ զինամթերք չունի եւ նրանց խնդրել. ՚Ասեցի մենակ ինչ-որ բան չգցեք տանը: Պետք է ասեմ, որ, ապրեն, չգցեցին: Նույիսկ նստեցինք կերանք-խմեցինք, երբ նրանց ուզում էի ճանապարհել` ասացին, չէ, մեզ հետ պետք է գաս ԱԱԾ, մի հատ թուղթ կա` ստորագրես: Ասեցի գինովցած եմ, վաղը կգամ, բայց չհամաձայնվեցինՙ:

Վարդան Մալխասյանը միայն ԱԱԾ-ում է տեղեկացել, որ իրեն բերման են ենթարկել ՚Հայ կամավորականների համաժողովում իր ելույթի համար: Նրա ասելով` ԱԱԾ աշխատակիցները նրան ցուցադրել են իր ելույթը եւ առաջարկել ցուցմունք տալ, որ զղջում է իր ելույթի համար. հակառակ դեպքում սպառնացել են ձերբակալել համաժողովի բոլոր մասնակիցներին` իշխանությունը բռնի ուժով զավթելու մեղադրանքով: Առանց պաշտպանի Վրադան Մալխասյանը գինովցած վիճակում գրել է, որ զղջում է իր ելույթի համար: Իսկ դրանից հետո սկսել պնդել իր ելույթը եւ ինչպես այսօր դատարնում հայտարարեց, զղջում է, որ ելույթը դեռ մեղմ էր:

՚ԱՄԵՆ ԻՆՉ ԱՐԵՔ, ՈՐ ՇԱՏ ՇԱՄԱՉԵՔՙ

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր ավարտեց Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի քրեական գործով ապացույցների հետազոտումը: Ժիրայր Սեֆիլյանի շահերը պաշտպանելուց բացի` նրա փաստաբան Վահե Գրիգորյանը այսօր նաեւ փորձեց փրկել ՀՀ-ի հեղինակությունը` նշելով, որ Սեֆիլյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու միակ հիմնավորումն այն է, որ նա այլ երկրի քաղաքացի է եւ կարող է թաքնվել նախաքննության մարմնից: ՚Նման անհեթեթ պատճառաբանություն չպետք է լինի: Իմ պետության համար դա շատ ամոթ է: Անձի օտարեկրյա քաղաքացի լինելը կալանքի պատճառ չի կարող լինել: Խնդրում եմ` գտնել նոր հիմքեր, որպեսզի համապատասխան ատյաններում այս որոշումները բողոքարկելու դեպքում վաղը, մյուս օր շատ չամաչենքՙ,- ասաց Վահե Գրիգորյանը: Նա նաեւ դատարանին ներկայացրեց այն փաստաթուղթը, որով Սամբել Բաբայանը զենքով պարգեւատրել է Սեֆիլյանին եւ որն օրինական է համարվում մինչեւ 2008թ.:

Սեֆիլյանի երկրորդ փաստաբան Արա Զաքարյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ քննչական գործողությունները, խուզարկությունները կատարել են այնպիսի անձինք, որոնք քննչական խմբի անդամ չեն եղել.՚Ուստի նրանք նման գործողություններ կատարելու իրավասություն չեն ունեցել: Այդ արձանագրությունները ձեռք են բերվել օրենքի կոպիտ խախտմամբ, իսկ Քր. դատավարության օրենսգիրքը նախատեսում է նորմ, որտեղ նշված է, որ որպես ապացույց չեն կարող օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական գործողության իրավասություն չունեցող անձանց կողմիցՙ:

Դատավոր Մարտիրոսյանը փաստաբան Զաքարյանի միջնորդությունը հետաձգեց այն պատճառաբանությամբ, որ այն կքննվի վկաների հարցաքննությունից եւ որոշ ապացույցների հետազոտումից հետո: Փաստաբան Զաքարյանը նշեց, որ քննչական կամ դատավարական գործողությունների անճշտությունները չեն կարող շտկվել վկանների կամ դատավարության մասնակիցների ցուցմունքներով: ՚Ճիշտն ասած, ես կարծում, որ դատավորը, հատկապես քրեական գործերի վրա մասնագիտացված Մնացական Մարտիրոսյանը տեղյակ չէ օրենսդրության այս պահանջին: Կարծում եմ, որ սա հերթական անգամ դատավորի կամայականության արտահայտություն է եւ չեմ բացառվում, որ հետագայում էլ նա քննության չի արժանացնի եւ այն տեղ կգտնի մեղադրական դատավճռումՙ: Դատական նիստը կշարունակվի հուլիսի 24-ին:

Link to post
Share on other sites

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԷԼ Է ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ

[18:52] 17 Հուլիսի, 2007

4056.jpg

Արդեն 7 ամիս է առանց որեւէ իրավաբանական հիմնավորման Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը գտնվում է կալանքի տակ: Հունիսի 12-ին Սեֆիլյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Արա Զաքարյանը Մարդու իրավուքների պաշտպան Արմեն Հարությունյանին գրավոր տեղեկացրել էին, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալ Սեֆիլյանի կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի որոշմամբ երկարացվել է մինչեւ հունիսի 10-ը, որից հետո Սեֆիլյանի կալանքի տակ պահելու վերաբերյալ որեւէ դատական ակտ չի կայացվել:

՚Երեւան-Կենտրոնՙ քրեակատարողական հիմնարկի պետը պարտավոր էր ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով եւ անհապաղ ազատ արձակել Սեֆիլյանինՙ,- գտնում են Սեֆիլյանին փաստաբանները: Մարդու իրավունքների պաշտպանը փաստաբաններին գրավոր պատասխանել է, որ նրանց բողոքը որոշել է չքննարկել` հետեւյալ բացատրությամբ. ՚Համաձայն ՚Մարդու իրավունքների պաշտպանի մասինՙ ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի` Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով, ինչպես նաեւ կարող է չքննարկել այն բողոքները, որոնք իր կարծիքով մարդու իրավուքների եւ հիմնարար ազատությունների մասին չեն վկայում կամ պահանջ չեն ներկայացնումՙ:

Փաստաբաններ Գրիգորյանն եւ Զաքարյանը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեցին, որ մեկ մեղադրյալի` Գասպար Պողոսյանի նույնանման իրավիճակի վերաբերյալ բողոք-դիմումը Մարդու իրավունքների պաշտպանը որոշել է քննարկել եւ հիմք է ընդունել ՚Մարդու իրավունքների պաշտպանի մասինՙ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի եւ 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Գասպար Պողոսյանը ազատազրկվել է ծանր հանցագործության` գողություն կատարելու համար եւ մեղադրվում է Քր. դատավարության 177-րդ հոդվածի 2-րդ մասով:

՚Մարդու իրավունքների պաշտպանը Սեֆիլյանին գործով առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորում: Որպես Սեֆիլյանի փաստաբան ինձ համար հասկանալի է, որ մի շարք պաշտոնյաներ առանձնահատուկ վերաբերմունք ունեն մեր պաշտպանյալի նկատմամբ, բայց որ շատ զարմանլի եւ մտահոգիչ է, որ Պաշտպանն է նման խտրականություն դնումՙ,- ասաց Արա Զաքարյանը: Նա չի բացառում, որ պատճառն այն է, որ Արմեն Հարությունյանը չի ցանկանում իշխանությունների դեմ որեւէ որոշում կայացնել: ՚Եթե նույնիսկ համեմատենք Գասպար Պողոսյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրված արարքը, ապա Պողոսյանինն անհամեմատ ավելի ծանր է եւ նրան ազատազրկում է նախատեսում 6 տարիՙ: Նույն հիմքերով դիմում-բողոքներին Արմեն Հարությունյանի կողմից նույն օրը տրամագծորեն հակառակ որոշումներ կայացնելը Արա Զաքարյանը այսպես գնահատեց. ՚Ստացվում է, որ մի դեպքում նույն խնձորը Մարդու իրավունքների պաշտպանի համար կարմիր է, իսկ մյուս դեպքում` սեւ: Արմեն Հարությունյանը համապատասխան մոտեցում չի ցուցաբերումՙ: Սեֆիլյանի պաշտպան Վահե Գրիգորյանը դատավարության ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանին անընդհատ կոչ էր անում զերծ մնալ քայլերից, որոնց համար հետագայում ստիպված ենք լինելու ամաչել: Արա Զաքարյանը հիշեցրեց, որ եվրոպական դատարանի նախադեպային վճիռների համաձայն` անձին արգելվում է պահել կալանքի տակ` դատարանի որոշած ժամկետներից ավել. ՚Ցանկացած օրենք, որը նախատեսում է կալանքի տակ գտնվելու ժամկետի կասեցում, ուղղակիորեն հակասում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջներին եւ ՚Ջեյսուսնն ընդդեմ Լիտվայիՙ գործով եվրոպական դատարանը հայտնել է, որ նման օրենքը հակասում է կոնվենցիային եւ անընդունելի էՙ:

Link to post
Share on other sites

ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՉԻ ԶՂՋԱՑԵԼ

[13:19] 19 Հուլիսի, 2007

4268.jpg

՚Վարդան Մալխասյանի` հուլիսի 13-ին դատարանում արած հայտարարությունները սխալ էին մեկնաբանվել մամուլում:-այսօր ՚Ուրբաթՙ ակումբում հայտարարեց նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը,- Վարդանը չի զղջացել իր արած հայատարարության համար, այլ պարզապես նախաքննության մարմնի խաբեության պատճառով ափսոսանք է հայտնելՙ: Հիշեցնենք, որ վերջին դատաքննության ժամանակ ՚Հայրենիք եւ պատիվՙ կուսակցության անդամ Վարդան Մալխասյանը հայտարարել էր. ՚Այսուհետ ավելի խիստ ելույթներ պետք է ունենամ, քան հայ կամավորների միության համաժողովումՙ: Այնուհետեւ ավելացրել.

՚Ես ափսոսում եմ, որ մեր ժողովրդին չհաջողվեց ձեւավորել իր իշխանությունը եւ հարգել նրանց, որովհետեւ առաջնորդներն անարդար ենՙ: ՚Այս խոսքերն ապացուցում են , որ նա չի զղջացելՙ, - ասում է ՚Ազատագրված տարածքների պաշտպանությունՙ նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը: Մալխասյանի պաշտպանը պարզաբանեց, որ դեկտենբերի 9-ի, լույս 10-ի գիշերը նախաքննության անդամը համոզել է նրան ցուցմունք տալ` ասելով, որ հակառակ դեպքում կձերբակալվեն Հայ կամավորականների միության մյուս անդամները: ՚Նախաքննության անդամը, հավանաբար ուսումնասիրելով Մալխասյանի բնույթը, հասկացել է, որ ուժի միջոցով չի կարող նրանից ցուցմունք ստանալ, այդ պատճառով էլ դիմել է խաբեությանՙ,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի դատաքննությանը` վերջինիս պաշտպան Վահե Գրիգորյանը նշեց, որ ապօրինի զենք պահելու մեղադրանքով մեկ այլ երիտասարդ է եղել մեղադրված, սակայն այդ քննական գործը դադարեցվել է միայն այն պատճառով, որ նա մասնակցել է Արցախի ազատամարտին: Չնայած, որ դատարանին ներկայացվել են Սեֆիլյանին զենքով պարգեւատրելու մասին փաստաթղթերը, դատարանը, ըստ Վահե Գրիգորյանի` ՚փորձում է ինչ-որ գրությունների միջոցով հերքել դրանքՙ:

՚ՀՀ ՊՆ մի բարձրաստիճան պաշտոնյա գրություն է գրել, թե Ժիրայրին պատկանող զենքը պատկանում է ՊՆ-ին եւ ծառայությունից հետո այն պետք է վերադարձվեր:- ասում է Սեֆիլյանի պաշտպանը,- Բայց չէ՞ որ նա չի ծառայել Պաշտպանության նախարարությունում: Սա արվել է, որպեսզի ոչ ոք պատասխանատվություն չկրի անհեթեթ մեղադրանքով Ժիրայրին կալանքի տակ պահելու համարՙ: Սեֆիլյանի մյուս պաշտպանը` Արա Զաքարյանը, խոսեց այն մասին, որ դատարանը թույլ չի տվել իրենց միջնորդություններ ներկայացնել: ՚Դատաքննության ժամանակ պաշտպանանակ կողմը իրավունք ունի միջնորդություններ ներկայացնելու, սակայն այս դեպքում բացառություն արվեցՙ,- ասում է Արա Զաքարյանը:

՚ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՍԱՀՄԱՆ Էՙ

՚Ազատագրված տարածքների պաշտպանությանՙ նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանը այսօր հայտարարեց. ՚Իշխանությունը փոխելու մեր ցանկությունը շատ մեծ է, սակայն մենք հստակ գիտենք, որ իշխանափոխություն չի կարելի անել զենքի միջոցով: Դրա համար մենք արդյունավետ միջոցներ գիտենք: Երբ հարցրեցինք, թե որոնք են այդ արդյունավետ միջոցները` Արմեն Աղայանը ՚Ա1+ՙ-ին ասաց. ՚Ժողովրդի միջոցով կազմակերպված իշխանանփոխություն անելը: Պատահական չէր, որ Սեֆիլյանի նախաքննությունը տեւեւց մինչեւ ընտրությունների ավարտը: Իշխանությունները գիտեին, որ Ժիրայրը արդեն սկսել էր այդ կազմակերպման գործընթացըՙ: Անդրադառնալով ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի` Սեֆիլյանին վերաբերյալ այն հայտարարությանը, թե պետք չէ նրանց հերոսացնել, Աղայանն ասաց. ՚Երթուղայինի վարորդները չպետք է որոշեն` ում հերոսացնել եւ ում չհերոսացնելՙ:

Link to post
Share on other sites

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՉԷ՞

[13:36] 19 Հուլիսի, 2007

196.jpg

՚Ա1+ՙ-ն իր ինտերնետային կայքում`՚Օմբուդսմենի վերաբերմունքն էլ է առանձնահատուկՙ վերտառությամբ հոդվածում երկու օր առաջ անդրադարձել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի բողոքին: Փաստաբանները դժգոհել էին, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նույնանման իրավիճակի վերաբերյալ երկու տարբեր որոշումներ է ընդունել: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պարզաբանում է տարածել:

՚Փաստաբաններ Ա. Զաքարյանը եւ Վ. Գրիգորյանը իրենց դիմում-բողոքով հայտնել էին, որ Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ժիրայր Սէֆիլյանին կալանքի տակ պահելու ժամկետը 04.04.2007թ.-ի որոշմամբ երկարացրել է մինչեւ 10.06.2007թ. եւ դրանից հետո իրենց պաշտպանյալի նկատմամբ կալանքի տակ պահելու վերաբերյալ, որեւէ որոշում չի կայացվել եւ առ այսօր պահվում է ՚Երեւան-Կենտրոնՙ ՔԿՀ-ում: Դրանից զատ այլ տեղեկատվություն բողոքը չի պարունակել: Պաշտպանի կողմից ստուգվել է բողոքում բարձրացված հարցը եւ պարզվել, որ Ժիրայր Սէֆիլյանի թիվ 1-184 /58211806/ առաջին ատյանի դատարան մուտք եղած քրեական գործը 07.06.2007թ.-ին ընդունվել է վարույթ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138 հոդ. համաձայն քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան:

ՀՀ Մարդու իրավունքերի պաշտպանին ուղղած մյուս դիմում-բողոքով Լիպարիտ Սիմոնյանը հայտնել էր, որ 15.02.2007թ-ին Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից որոշում է կայացվել` իր պաշտպանյալ, Գասպար Պողոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Գ. Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանք` արգելանքի վերցնելու պահից 2 ամիս ժամկետով; 13.04.2007թ.-ին Գ.Պողոսյանը կալանավորվել է եւ դատարանի որոշմամբ նախնական կալանքի ժամկետի սկիզբը համարվել է 13.04.2007թ.-ը, իսկ ավարտը` 13.06.2007թ-ը: Սակայն 14.06.07թ.-ին Արարատի մարզի դատախազի գրության համաձայն քրեական գործը 12.06.2007թ. ուղարկվել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարան, եւ այն վարույթ է ընդունվել 15.06.2007թ.-ին: Այսինքն կալանքի տակ պահելու ժամկետի ավարտից երկու օր հետո: Միեւնույն ժամանակ ուշացումով 14.06.2007թ-ին ստացված գրությունից է պարզ դառնում, որ Գ. Պողոսյանի կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվել դատարանի վրա: Նշված հանգամանքը առիթ է հանդիսացել ՀՀ Մարդու իարվունքների պաշտպանի կողմից բողոքը քննարկման ընդունելու վերաբերյալ որոշում կայացնելու եւ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն ուղարկելու գրություն` առաջարկելով տալ պարզաբանումներ նշված հարցի վերաբերյալ:

Նմանեցնել երկու տարբեր գործեր եւ եզրակացություն անել, որ նույնանման գործերով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը երկու տարբեր որոշումներ է կայացնել առնվազն անընդունելի է, քանի որ յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունները եւ դիմում-բողոքները չեն դասակարգվում ըստ նմանությունների այլ դրանք քննարկվում են ըստ բողոքում բարձրացված կոնկրետ փաստերի: Միեւնույն ժամանակ տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մինչեւ որոշում կայացնելը բազմիցս հրավիրել է վերընշված փաստաբաններին` բարձրացված հարցերը ըստ էության քննարկելու նպատակով, սակայն փաստաբանները չեն կարողացել ընդունել հրավերըՙ,-ասվում է հաղորդագրության մեջ:

Link to post
Share on other sites

ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՃԱՆԱՉԵԼԸ ՀԱՆՑԱ՞ՆՔ Է

[17:52] 24 Հուլիսի, 2007

4316.jpg

՚Դուխներդ չգցեք, մենք պիտի հաղթենքՙ,- դատական նիստերի դահլիճ մտնելով` այսօր հայտարարեց ՚Հայրենիք եւ պատիվՙ կուսակցության անդամ Վարդան Մալխասյանը:

Այսօր Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Վահան Արոյանի քրեական գործով դատավարության ընթացքում դատավորը փորձում էր վերլուծության ենթարկել Պարարվեստի ուսումնարանում Հայ կամավորականների համաժողովում Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ելույթները, որոնց համար նրանք հայտնվել են ԱԱԾ մեկուսարանում: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մասնավորապես ուզում էր հասկանալ, թե ինչ է նկատի ունեցել Վարդան Մալխասյանը, երբ հայտարարել է. ՚Պետք է ազատվել այս հրեշներիցՙ:

Վարդան Մալխասյանն էլ էր ուզում հասկանալ, թե ում է հրեշ համարում նախաքննության մարմինը, որ իրեն մեղադրում է իշխանությունը բռնի ուժով զավթելու կոչեր անելու մեջ: Վարդան Մալխասյանը նախ ընթերցեց իր ամբողջ ելույթը եւ ավելացրեց. ՚Ես ասել եմ, որ բոլոր նրան, ովքեր խեղճացրել են հային, ովքեր վաճառում են ազատամարտիկի արյունով ձեռք բերված հողը` դավաճաններ են, հանցագործներ են, թափթփուկներ են, քողարկված եւ ներքին թշնամիներ են: Եթե դատարանը կորոշի, որ իմ թվարկածները ՀՀ իշխանություններն են, ապա ես կընդունեմ իմ մեղքըՙ:

Մալխասյանը պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին մեղադրել եւ մեղադրում է հայրենավաճառության մեջ, սակայն իր հայտարարություններում իշխանությունը բռնի ուժով զավթելու կոչ չի տեսնում: Դատավոր Մարտիրոսյանը ստիպված էր առանց ընդմիջելու լսել Ռոբերտ Քոչարյանին ուղղված Մալխասյանի մեղադրաքնները.

՚Պարոն Քոչարյանն, այսօր դատարանի նկատմամբ չկա վստահություն, որովհետեւ այս երկրում որոշ մարդիկ իրենց օրենքից եւ արդարադատությունից վեր դասող մարդիկ են համարում եւ թույլ չեն տալիս, որ դատավորը մտածի, եւ այդ հիմքերը գալիս են նախագահականից: Այն, ինչ ես եմ ասել նրանց հասցեին, բոլորն են ասում: Ես զարմանում եմ, թե այդ մարդիկ ինչու են վախենում քննադատությունից: Նախաքննության մարմինը դատարանին այնպիսի իրավիճակի մեջ է դրել, որ դատարանը ստիպված է առավելագույն պատժաչափ ընտրել մեզ համար, որովհետեւ մենք արդեն 8 ամիս է ազատազրկված ենքՙ:

Հիշեցնենք, որ Վարդան Մալխասյանին ու ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օրենսգրքի 301 հոդվածով` իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր անելու մեղադրանքով: 301 հոդվածով նախատեսված նվազագույն պատժաչափը 3 ամիս ազատազրկումն է: ժիրայր Սեֆիլյանը, ինչպես եւ խոստացել էր, հրաժարվեց ցուցմունք տալ դատարանին: Դատավոր Մնացականյանը անցավ վկաների հարցաքնությանը: Գործով անցնող 30 վկաներից դատարանն այսօր լսեց ընդամենը 4-ին: Որքան էլ տարրօրինակ էր, մեղադրող Արթուր Մկրտչյանը հարցեր չուներ վկաներին, իսկ դատավոր Մնացականյանը բավարարվում էր միայն ճշտելով, որ վկաները ճանաչում են Սեֆիլյանին եւ Մալխասյանին: Քանի որ վկաներին վկայակոչել էր մեղադրող կողմը եւ նրանց նախաքննական ցուցմունքները իբրեւ ապացույց ընդգրկել մեղադրականում, իսկ այսօր էլ հարցեր չուներ նրանց տալու, Սեֆիլյանի փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Արա Զաքարյանը միջնորդեցին սահմանափակել վկաների հարցաքննությունը, քանի որ մեղադրողը որեւէ հարց չունի նրանց: Սեֆիլյանի փաստաբաններն այսօր մի քանի անգամ միջնորդեցին գործում ընդգրկված ապացույցները անթույլատրելի ճանաչելու եւ Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատավոր Մարտիրոսյանը տարբեր պատճառաբանություններով հետաձգեց դատական նիստը մինչեւ հուլիսի 30-ը ժամը 12.00-ը: Հաջորդ նիստում մեղադարականով հանդես կգա մեղադրող Արթուր Մկրտչյանը:

Link to post
Share on other sites

Прокурор потребовал для Сефиляна 3 года лишения свободы

Ереван, 30 июля. Panorama.am. Судебный процесс, заведенный против представителей общественной инициативы "Объединение армянских добровольцев" Жирайра Сефиляна, Вардана Малхасяна, был продолжен сегодня в столичном суде первой инстанции городских общин “Кентрон” и “Норк Мараш”. Прокурор потребовал у суда вынести Жирайру Сефиляну обвинительный приговор в виде лишения свободы сроком в 4 года и 2 месяца, однако, принимая во внимание военное прошлое Ж. Сефиляна, прокурор снизил срок до 3 лет.

Для обвиняемого Вардана Малхасяна прокурор потребовал 2,5 года лишения свободы.

Напомним, что судебное разбирательство в отношении Сефиляна и Малхасяна началось 2 июля в суде первой инстанции ереванских общин Центр и Норк-Мараш. Командир отдельного батальона "Шуши" Жирайр Сефилян был арестован в ночь на 10 декабря 2006 г. В тот же день был арестован и член политсовета партии "Родина и честь" Вардан Малхасян. Оба являются инициаторами движения "Объединение армянских добровольцев". Основанием для предъявления им обвинения по статье 301 ("Публичные призывы к насильственному изменению конституционного строя Республики Армения") УК Армении стали выступления Сефиляна и Малхасяна на съезде организации. Напомним также, что 12 декабря суд первой инстанции общины Еревана Центр-Норк-Мараш избрал арест сроком на 2 месяца в качестве меры пресечения в отношении обоих лиц. Эта мера продлевается уже в третий раз.

Link to post
Share on other sites

Командира отдельного батальона "Шуши" приговорили к полутора годам лишения свободы

Суд первой инстанции ереванских общин Кентрон и Норк-Мараш приговорил руководителя общественно-патриотической организации "В защиту освобожденных территорий" Жирайра Сефиляна к полутора годам лишения свободы. Приговор был оглашен на состоявшемся сегодня, 6 августа, заседании суда под председательством судьи Мнацакана Мартиросяна. Обвинение в адрес Сефиляна состояло из двух частей - по ч. 1 статьи 301 (Публичные призывы к насильственному захвату государственной власти, насильственному изменению конституционного строя Республики Армения) и ч. 1 статьи 235 незаконное приобретение, сбыт, хранение, перевозка или ношение огнестрельного оружия (кроме гладкоствольного огнестрельного оружия и патронов к нему), боеприпасов, патронов к нарезному огнестрельному оружию, взрывчатых веществ или взрывных устройств).

Судья начал с первого пункта обвинения и заявил, что в этой части Жирайр Сефилян признан невиновным. Зал разразился бурными рукоплесканиями и приветствиями, не смолкавшими несколько минут. Когда присутствовавшие несколько успокоились, судья продолжил оглашение приговора и сообщил, что по второму пункту обвинения Сефилян признан виновным и приговаривается к полутора годам лишения свободы. Реакция зала была соответствующей. Так же зал воспринял слова судьи о том, что Вардан Малхасян признан виновным по ч. 1 статьи 301 УК РА и приговаривается к двум годам лишения свободы. Третий подсудимый, Ваан Ароян также признан виновным по ч. 1 статьи 235 УК РА и приговорен к полутора годам лишения свободы. Вплоть до момента вступления приговора суда в силу все осужденные останутся под арестом. В распоряжении стороны защиты есть 15 суток со дня оглашения приговора суда для подачи протеста в Апелляционный суд по уголовным делам РА. Адвокаты уже заявили о своем намерении обжаловать решение в апелляционном суде.

Отметим, что появление подсудимых Жирайра Сефиляна и его заместителя и сподвижника Вардана Малхасяна было также встречено бурными овациями и рукоплесканиями. Зал стоя приветствовал бывших воинов карабахской войны, пришедшие скандировали "Свобода!", обменивались с подсудимыми репликами.

Напомним, что судебное разбирательство в отношении Сефиляна и Малхасяна началось 2 июля в суде первой инстанции ереванских общин Центр и Норк-Мараш. Командир отдельного батальона "Шуши" Жирайр Сефилян был арестован в ночь на 10 декабря 2006 г. В тот же день был арестован и член политсовета партии "Родина и честь" Вардан Малхасян. Оба являются инициаторами движения "Объединение армянских добровольцев". Основанием для предъявления им обвинения по статье 301 ("Публичные призывы к насильственному изменению конституционного строя Республики Армения") УК Армении стали выступления Сефиляна и Малхасяна на съезде организации. Напомним также, что 12 декабря суд первой инстанции общины Еревана Центр-Норк-Мараш избрал арест сроком на 2 месяца в качестве меры пресечения в отношении обоих лиц. Эта мера продлевается уже в третий раз. Позднее был арестован также бывший соратник Сефиляна Ваган Аронян, которому предъявили обвинение в хранении оружия, подозревая, что это оружие должно было быть направлено на свержение конституционного строя.

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Группа поддержки Сефиляна: ВИНОВАТА НЕ СТАТЬЯ, А НЕЗАКОННЫЕ ВЛАСТИ

“301 статья, по которой было предьявлено обвинение Жирайру Сефиляну, лопнула как мыльный пузырь, поскольку выяснилось, что никаких призывов к свержению власти, а также деятельности по созданию предпосылок для этого не было ”, - заявил сегодня на пресс-конференции в гостинице “Конгресс” член Комитета поддержки Жирайра Сефиляна и Вардана Малхасяна Армен Агасян.

"Белыми нитками было шито также обвинение в незаконном хранении оружия, поскольку оружие Ж. Сефилян получил в качестве вознаграждения от командующего карабахской армии" - добавил Агасян.

Что касается Вардана Малхасяна, то, по словам Агасяна, в распространенном сегодня вышеназванным комитетом заявлении говорится, что его арест и осуждение – это просто проявление страха.

“Желание избавиться от этой правящей группировки - всеобьемлющее, и является производным от ее антинародной политики. Наказывая Вардана Малхасяна, выслуживающаяся перед власть имущей кликой полиция пытается создать атмосферу страха, для предотвращения очередных подобных, по их мнению, очень опасных проявлений смелости”, - говорится в документе.

А. Агасян отметил также, что 301 статья ("Призыв к насильственному захвату власти") на самом деле направлена против свободы слова и призвал бороться за то, чтобы "признать ее неконституционной".

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

“С ГЕРОЯМИ ПОСТУПАЮТ КАК СО СКОТОМ”

14 Сентября, 2007

3989.jpg

“Этим людям некуда бежать. Вы с героями поступаете как со скотом. Зачем вы сковываете им ноги?”, - такими выкриками из зала суда сегодня началось заседание по делу командира специального батальона Шуши Жирайра Сефиляна, членов освободительного движения Вардана Малхасяна и Вагана Арояна.

После того, как с рук и ног подсудимых сняли наручники и цепи, началось слушание. Как и в суде первой инстанции, так и в апелляционном суде Сефилян отказался от дачи показаний и обращался к судьям на “ты”. После каждого его заявления следовали аплодисменты, что и наполнило чашу терпения судьи Мгера Аргаманяна.

“Хотите аплодировать, идите в кино, театр, на концерт, будет интереснее”, - сказал возмущенный судья. Только после вмешательства подсудимых зал успокоился, и заседание продолжилось. Правозащитник Сефиляна Ара Закарян сразу представил несколько ходатайств. Он ходатайствовал, чтобы суд не принимал представленные органами предварительного следствия факты за доказательства, которые, однако, нашли место в решении суда первой инстанции Кентрон-Норк-Мараш, что является нарушением 22-ой статьи конституции РА. На это судья ответил, что суд не может включить какие-то факты в заключение без соответствующего расследования. Адвокат отметил, что он всего лишь хочет, чтобы суд не использовал даже какие-то фрагменты из них, тогда как все факты неверные.

Адвокаты подсудимых ходатайствовали также об отмене меры пресечения для своих подзащитных и заверяли, что они не намерены выезжать из страны, и не будут каким-либо образом препятствовать судебному следствию. Ваган Ароян был вынужден сам просить об отмене меры пресечения, так как отказался от услуг адвоката.

Ваган Ароян был осужден на 2 года за незаконное ношение оружия. Он не отрицал, что оружие принадлежало именно ему. “Я преступник для турка. Мое оружие было использовано только против него. Кто воевал, тот знает, каких трудов стоило получить это оружие. Я защищал свои границы и использовал оружие только в этих целях. Никаких преступлений моим оружием не было совершено”. Ароян потребовал изменить меру пресечения. Продолжив его речь, Ваган Малхасян сказал: “Можете ли вы сказать, сколько человек было убито оружием, которым награждал премьер-министр Андраника Маркаряна, и сколько преступников было награждено оружием?”. Вместо ответа судья отметил, что это к делу не относится. Тем не менее, сегодня судья не удовлетворил ходатайство по изменению меры пресечения подсудимых.

Напомним, что суд первой инстанции приговорил Жирайра Сефилян и Вагана Арояна к 1.5 годам лишения свободы за незаконное ношение оружия. Если Арояна приговорили за собранное за время Арцахской войны оружие, то Сефиляна осудили за ношение оружия, которым он был вознагражден бывшим командиром Армией Обороны НКР Самвелом Бабаяном. Самое строгое наказание получил Вардан Малхасян, за призывы силой захватить власть. Сегодня адвокат Малхасяна Мушег Шушанян обосновал, что Малхасян в своем выступлении н призывал, а выражал свое мнение, на что он имеет право как согласно конституции РА, так и по ряду законов и нормами, учрежденными международными конвенциями, которые Армения обязалась применять.

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ԴԱՏԱՎՈՐԸ ՔՆԻՑ ԶԱՐԹՆԵՑ, ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՍԵՖԻԼՅԱՆԻՆ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ

4653.jpg4654.jpg

Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատավորներ Մհեր Արղամանյանի, Մհեր Խաչատրյանի եւ Արմեն Դանիելյանի վարքագծից այսօր ակնհայտ էր, որ նրանք անփոփոխ են թողնելու Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի նկատմամբ առաջին ատյանի կայացրած վճիռը: Իսկ նույն գործով անցնող ազատամարտիկ Վահան Արոյանի նկատմամբ կայացրած վճիռը դատարանը խստացրեց. Արոյանին 1,5 տարին դարձավ 2 տարի: Հիշեցնենք, որ առաջին ատյանը Ժիրայր Սեֆիլյանին ազատազրկման էր դատապարտել 1,5, իսկ Վարդան Մալխասյանին` 2 տարով:

Պաշտպանական կողմը պնդում էր, որ եթե պատերազմի ընթացքում ձեռք բերած զենք-զինամթերքի համար Արոյանին դատապարտել է 1,5 տարի, ապա Սեֆիլյանին մի քանի փամփուշտի եւ մեկ ատրճանակի համար նույնքան պատիժ սահմանելը` անարդար է: Դատավոր Արղամանյանն այսօր իր վճռով հաստատեց, որ Սեֆիլյանին եւ Արոնյանին նույն` Քր. օր. 325 հոդվածով անարդար է հավասարաչափ ազատազրկելը եւ Արոնյանի 1,5 տարին դարձրեց 2:

Ի դեպ, դատավոր Արղամանյանն այսօր պարբերավար քնում էր դատավարության ընթացքում, եւ դատավոր Մհեր Խաչատրյանը նրան պարբերաբար զգուշացնում էր, որ լուսանկարում են` Արղամանյանը բացում էր աչքերը, փոխում դիրքը եւ բղավում իրեն լուսանկարողների վրա:

՚Ժողովրդավարությունից եք խոսում: Հասկացանք մի հատ նկարեցիք: Դուք խանգարում եք մեր աշխատանքը: Մեր ուշադրությունն աընդհատ գրավում եք նկարելով: Ինչ եք ուզում, թողեք աշխատենքՙ,- բղավեց Արղամանյանը` սպառնալով դուրս հրավիրել իրեն նկարողներին: Դահլիճից Արղամանյանին հուշեցին. ՚Արդարացրեք: Մենք էլ կպրծնենք, դուք էլՙ:

Առաջարկը զայրացրեց Արղամանյանին եւ նա ոստիկաններին հրահանգեց դահլիճից հեռացնել Սահակ Շիրոյանին, որը ի պաշտպանություն քաղբանտակյալների վերջին շրջանում անցկացվող բողոքի ակցիաների ակտիվիստներից է:

Մոտ 2 ժամ Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Զաքարյանը հիմնավորեց, որ իր պաշտպանյալը ազատազրկվել է անօրինական, ինչպես նաեւ նրա նկատմամբ անօրինական է կիրառվել ապօրինի զենք զինամթերք պահելու Քր. օր. 325 հոդվածը: Արա Զաքարյանը չկարողացել ավարտել իր պաշտպանական ճառը եւ հայտարարեց, որ շատ հոգնած է` 2 օր չի քնել: Դատարանը Վարդան Մալխասյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանին թույլ տվեց ընթերցել Զաքարյանի պաշտպանական ելույթը: Շուշանյանը նաեւ հիմնավորեց, որ իշխանությունը բռնի ուժով զավթելու կոչ չկա նաեւ Մալխասյանի ելույթում եւ նրան առաջադրված մեղադրանքը նույնպես անհիմն է: Դատավորների ռեպլիկներից ակնհայտ էր, որ պաշտպանների եւ մեղադրյալների խոսքը որեւէ կերպ չի ազդելու դատարանի որոշման վրա: Մեղադրյալներն այսօր անիմաստ համարեցին նաեւ հանդես գալ վերջին խոսքով: Սեֆիլյանը միայն դիմեց դահլիճում ներկաններին եւ ներողություն խնդրեց այսքան ժամանակ նրանց նեղություն պատճառելու համար եւ ավելացրեց. ՚Դատարանին ասելու բան չունեմ: Սա դատարան չէ: Դուք կարդալու եք այն վճիռը, որ ձեզ պատվիրված է: Իսկ պատվիրողներին կասեմ, որ մի օր մենք ազատության մեջ ենք լինելու, իսկ իրենք իրենք հայտնվելու են բանտում եւ այլեւս դուրս չեն գալուՙ: Ծափահարություններից հետո, դահլիճն ավելացրեց, որ սա ոչ թե դատավարություն է այլ թատրոն, ինչն էլ քնից արթնացրեց դատավոր Արղամանյանին: ՚ Թատրոն եք ուզում, թատրոն գնացեք: Մի հատ ուղեղներիդ զոռ տվեք, կիմանաք ինչ էՙ,- ասաց Արղամանյանը եւ դատավորներ Մհեր Խաչատրյանի, Արմեն Դանիելյանին հետ հեռացավ խորհրդակցական սենյակ: Վերաքննիչ դատարանն իր այսօրվա վճռով ապացուցեց, որ ոչ միայն իրավացի էին դահլիճում ներկանները, այլեւ Ժիրայր Սեֆիլյանը:

Link to post
Share on other sites

Фракция «Наследие» призывает депутатов присоединиться к поручительству об условно-досрочном освобождении «политзаключенных»

Парламентская фракция «Наследие» призывает депутатов присоединиться к поручительству об условно-досрочном освобождении «политзаключенных» Жирайра Сефиляна и Вардана Малхасяна. Как заявила в парламенте депутат Национального Собрания от фракции «Наследия» Заруи Постанджян, понятие «политический заключенный» недостойно демократического государства.

«Содержание людей под заключением за выражение собственного мнения недостойно демократического государства. Подобные судебные приговоры не только постыдны для армянского народа, но серьезно вредят международному авторитету страны», - сказала парламентарий.

По ее словам, «незаконное осуждение преданных нации людей становится проблемой всего общества, а правовой произвол расширяет раскол между народом и властями».

Как ранее заявлял председатель Национального Собрания Армении Тигран Торосян, в Армении нет политических заключенных, и «во имя справедливости нужно не клеить ярлыки, а требовать от правоохранительных органов четкой оценки».

25 сентября 2007 года Аппеляционный суд Армении оставил без изменения приговор суда первой инстанции Жирайру Сефиляну и Вардану Малхасяну и ужесточил наказание Ваану Арояну. Суд первой инстанции общин Кентрона и Норк-Мараша Еревана приговорил Жирайра Сефиляна к 18 месяцам тюремного заключения, Вардана Малхасяна к двум года, Ваана Арояна к 18 месяцам, причем Апелляционный суд продлил срок заключения Арояна до 2 лет.

Координатор общественной организации "Объединение армянских добровольцев" Жирайр Сефилян и активист этой организации Вардан Малхасян находятся под арестом с декабря 2006 года. Сефилян и Малхасян арестованы по обвинению в призывах к насильственному свержению конституционного строя.--

Link to post
Share on other sites

ՍԵՖԻԼՅԱՆՆ ՈՒ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՉԵՆ ԽՈՆԱՐՀՎԻ

08 Հոկտեմբերի, 2007

3991.jpg

՚Այն, որ Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործը պատվիրված է, չթաքցրեցին նաեւ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորները, մասնավորապես նախագահող` Մհեր Աղրամանյանըՙ,- այսօր հայտարարեց 1,5 տարով ազատազրկման դատապարված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արայիկ Զաքարյանը: Փաստաբանը նկատի ուներ Սեֆիլյանի հայտարարությանը տրված դատավոր Արղամանյանի պատասխանը:

Վերաքննիչ դատարանում հրաժարվելով վերջին խոսքից` Սեֆիլյանը միայն հայտարարեց, որ իրենք ուշ, թե շուտ ազատ են արձակվելու, իսկ իրենց ազատազրկելու պատվեր տվողները հայտնվելու են բանտում եւ մնալու են այնտեղ: ՚Ինչո՞ւ եք այդպես ասում, չէ՞ որ նրանք Ձեր կողքին ուս-ուսի կռվել ենՙ,- Սեֆիլյանին ասաց դատավորը` չմտածելով, որ իր այդ հայտարարությամբ մեկ անգամ եւս փաստում է, որ Սեֆիլյանի գործի հետեւում կան պատվիրատուներ, որոնք Արցախյան պատերազմում ՚կռվելՙ են նրա կողքին:

Դատավոր Արղամանյանը չմանրամասնեց, թե ովքեր են կռվել Սեֆիլյանի կողքին, որոնք այսօր պատվիրել են ազատազրկել նրան: Սակայն Սեֆիլյանը նրանց մասին հայտարարել է իր ձերբակալության հենց առաջին օրից. ՚Այդ զույգը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ենՙ:

Վստահ լինելով, որ ՀՀ դատական համակարգում որեւէ մեկը չի կարող հայտնի զույգի կամքին դեմ որոշում կայացնել` Սեֆիլյանի փաստաբանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան: Նախքան Վճռաբեկ դատարանը դիմելը պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել Դատապարտյալների վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողով, որի անդամներին նշանակում է հանրապետության նախագահը:

Արա Զաքարյանը հստակեցրեց, որ դա ոչ թե խնդրանք է, այլ պահանջ.՚Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը երբեք չեն խոնարհվի իրենց դեմ գործ հարուցելու պատվիրատուների առաջ եւ խնդրեն, որ իրենց ազատ արձակենՙ: Սեֆիլյանի եւ Մալխասյանին փաստաբանները դիմել են ԱԱԾ մեկուսարանի եւ կալանավայրերի վարչության պետերին` Սեֆիլյանին եւ Մալխասյանին վաղաժամկետ ազատ արձակելու համար, սակայն վարչության պետերը հրաժարվել են համապատասխան գրություն ներկայացնել հանձնաժողովին: Իսկ Երեւան-Կենտրոն մեկուսարանի պետ Համլետ Խլղաթյանը հայտարարել է. ՚Ում ուզում եք բողոքեք, ես գրություն չեմ ուղարկի հանձնաժողովՙ: Սեֆիլյանի նկատմամբ իրենց վերաբերմունքը չէր թաքցնում նաեւ Վերաքննիչ դատարանը:

՚Վերաքննիչ դատարանը չարձանագրեց թույլ տաված որեւէ խախտում, որոնք բազմաթիվ էին եւ ակնհայտ: Այնպիսի տպավորություն է, որ մենք պետք է վկայակոչենք քրեական դատավարության բոլոր հոդվածները, որպեսզի դատավորները մեղադրական վճռում չկարողանան հիմք ընդունել որեւէ օրենքՙ,- ասաց Արա Զաքարյանը: Ի դեպ, Վերաքննիչ դատարանում, դատավարության ամբողջ ընթացքում, նիստը նախագահող Մհեր Աղրամանյանի անընդհատ քնելն այսօր Արա Զաքարյանն այսպես բացատրեց. ՚Եթե դատավորը նախապես գիտի, թե ինչ որոշում է կայացնելու, նրա համար նիստը հետաքրքիր չէ: Դատավորները սպասում էին, թե պաշտպանական կողմը երբ պետք է ավարտի ապացույցների ներկայացումը, եւ նիստն ավարտելուց ընդամենը 1,5 ժամ հետո որոշումը հրապարակեցինՙ:

ՀՀ դատական բոլոր ատյաններն անցնելուց հետո, Սեֆիլյանին պաշտպանը կարծում է, որ պետք է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն Սեֆիլյանը այս հարցում չի կիսում իր պաշտպանի կարծիքը: ՚Այս իրավիճակում մեր երկրում Սեֆիլյանի նկատմամբ արդարադատություն փնտրելն անիմաստ էՙ,- համոզված է փաստաբան Արա Զաքարյանը: Նրա կարծիքով Սեֆիլյանի նկատմամբ նախաքննության մարմնի եւ դատարանների վերաբերմունքը ապացուցում են, որ ամեն ինչ արվում է մինչեւ 2008թ. նախագահի ընտրությունները Սեֆիլյանին մեկուսացված պահելու համար:

Link to post
Share on other sites

ՍԵՖԻԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵՑԻՆ ՀԱՄՄԱՐԲԵՐԳԻՆ

08 Հոկտեմբերի, 2007

4757.jpg

Երեկ կեսօրից Երեւանում պաշտոնական այցով գտնվող Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը արդեն ՚ծանուցվել էՙ մի քանի իրավախախտումների մասին:

ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՚Փաստաբաններ մարդու իրավունքների համարՙ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները եւ ազատազրկված ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի մտերիմները երեկ հավաքվել էին Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի առջեւ: Մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպում էր մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

՚Փաստաբաններ մարդու իրավունքների համարՙ հ/կ-ն հանդիպմանը չէր հրավիրված: Այդ պատճառով էլ հ/-կ-ի ներկայացուցիչները որոշել էին հանդիպել Թոմաս Համմարբերգին ԵԽ երեւանյան գրասենյակի մուտքի առջեւ:

Հավաքվածները Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատարին փոխանցեցին իրենց մտահոգությունները քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Արման Բաբաջանյանի, խաղաղ պայմաններում զոհված եւ հաշմանդամ դարձած զինվորների, ոստիկանությունում հարցաքննությունների ժամանակ կիրառվող անօրինությունների(Լեւոն Գուլյան), խոսքի ազատության ոտնահարման(մարզադաշտում թռուցիկների տարածման խոչընդոտելը) սեփականության իրավունքի ոտնահարման (իրացման գոտու բնակիչներ) վերաբերյալ: Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատարի օգնականը գրի առավ այս խնդիրները, որպեսզի դրանք ներկայացնի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպման ժամանակ: Զարուհի Փոստանջյանը ՚Ա1+ՙ-ին փոխանցեց, որ նման պաշտոնյայի միջնորդությունը կարող է ազդեցություն ունենալ այս խնդիրների լուծման համար: ՚Քանի որ մեր դատական իշխանությունները գտնվում են դատախազության եւ գործադիր իշխանության հրամայականի ներքո, իսկ այդ գործադիր իշխանությունը վախենում է միայն նմանատիպ միջազգային հեղինակավոր կառույցներիցՙ,- ասաց ԱԺ պատգամավորը:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...