Satenik Posted September 26, 2003 Report Share Posted September 26, 2003 *** Այլ ողորմ մարդ չեմ տեսել, քան զհարուստն, որ աղքատանայ, Ի ղարիպութիւն երթայ, հայր ու մայր, եղբայր չունենայ, Յորժամ սիրելի տեսնու, նա պահէ զերեսն ու գընալ: Նորա օրինակ ի՞նչ բերեմ, ըզկանաչ ծառն, որ չորանայ, Տերևն ալ իւրմէն թափի, շուք ի իւր տակէն հեռանայ: *** Բարի լուսուն դուրս ելա, Ես աղուոր կըյիճ մի տեսա: Աղուոր կըյիճ մի տեսա, Զարկավ իմ երեսն արունեց: Մարիկն ալ հարցմունք արաւ. - Ատ երեսդ ո՞վ արունեց: - Ես ասօր պախճան իջա, Վարդենւոյն փշիկն արունեց: - Չորնա' ան վարդին փուշը, Որ լուս երեսդ չարունե: - Մ'անե'ր, մ'անիծեր, մա'րիկ. Մեկ աղուոր կըյիճ մի պագաւ: Պագաւ, թը առնէ մուրատ, Կ'անիծես, կ'էլնի պէմուրատ: *** Մարդն ուր սիրու տէր լընի, Անոր ալ ճարակ չի լինի. Թող երթան գերեզման բանան, Թող մտնէ ի մէջ կենդանի: Ի մէջ սրտին բաց թողուն, ՈՒր ելլէ բոցն ծիրանի. Անցնող դարձող թող ըսեն, "Սիրու տէր մարդ մի կու այրի": Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 3, 2003 Author Report Share Posted December 3, 2003 *** Գընա՜մ ու գընա՜մ` կասէր իմ մանչուկն, ես աւտալու չ'ի. Երբ բարով մնա' ասաց, ես աւոտ չաւոտ կենայի. Երբ զոտքն ի զանկուն եդիր, ես հայրան ի վար մընացի. Այլ բան չի կարցի ասել` "ՈՒր երթաս, ճամփեկդ ի բարին, Այն ճամփովն, որ դու երթաս, վարդ ու մուրտ առջևըդ բուսնի. Այն քաղաքն, որ դու մտնուս, գըրողին ձայնըն չի հասնի. Այն մաճլիսն, որ դուն նստիս, գաւաթներըդ գինով լցվի, Ծովերն այլ գինի դառնա ու նաւերըն տօստօղանի": *** Պիտէր կաթ մի յայն գինուն, որ խըմեց Ենովք 'ւ Եղիա, Խըմեց տէր Գրիգորն Հայոց, ասաց թէ` հանգա: Հայե՜ր, ա՜մ, դուք է՞ր կուլայք, գիտե'ք, որ ձեր տէրըն տի գա, Շատոնց մըթան լույս արեր, կու վախեք, թէ ձերն ուշանա՞: *** Աստղիկ մը երկնուցմէն ի մար Կու սիրէ ձկնակ մի ծովու: Ո'Ւչ Աստղիկը վար գալու, Ո'Ւչ ձկնակ վեր գնալու: Աստղի'կ, սիրէ', ամպն ելի', Նաւըն ու ծովըն է ալի: Ծովը տարէ տար տարաւ, Չի հասաւ մուրատին: Quote Link to post Share on other sites
Romeo Posted December 3, 2003 Report Share Posted December 3, 2003 Սաթենիկ ջան, հրաշալի է ու գեղեցիկ մեր միջնադարյան պոեզիան: Մի խնդրանք՝ հնարավորության դեպքում նշել հեղինակներին: Քո ծոցդ է ճերմակ տաճար, քո ծըծերդ է կանթեղ ի վառ. Երթամ ես, ժամկոչ ըլլամ, գամ, լինիմ տաճարիդ լուսարար։ - Գընա, ծօ տըղա՛յ տղմար, չի վայլես տաճարիս լուսարար. Երթաս դուն խաղո՛վ լինաս, ու թողուս տաճարս ի խաւար։ Ն. Քուչակ Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 3, 2003 Author Report Share Posted December 3, 2003 Լավն են, չէ՞, Ռոմեո : Ես էլ եմ շատ հավանում : Իսկ հեղինակ չկա, եղբայր, դրանք հավանաբար ժողովրդական երգեր են... Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 3, 2003 Author Report Share Posted December 3, 2003 Քո ծոցդ է ճերմակ տաճար, քո ծըծերդ է կանթեղ ի վառ. Երթամ ես, ժամկոչ ըլլամ, գամ, լինիմ տաճարիդ լուսարար։ - Գընա, ծօ տըղա՛յ տղմար, չի վայլես տաճարիս լուսարար. Երթաս դուն խաղո՛վ լինաս, ու թողուս տաճարս ի խաւար։ Ն. Քուչակ Quote Link to post Share on other sites
Romeo Posted December 3, 2003 Report Share Posted December 3, 2003 (edited) Լավն են, չէ՞, Ռոմեո : Ես էլ եմ շատ հավանում : Իսկ հեղինակ չկա, եղբայր, դրանք հավանաբար ժողովրդական երգեր են... Սաթենիկ, ինձ այնքան ծանոթ ու հարազատ են թվում, բայց չեմ կարողանում հիշել, թե որը որտեղ եմ կարդացել: Մի մասը նույնիսկ բերանացի գիտեմ: Այնպես որ, այնքան էլ թվացյալ չէ: Սիրեմ զայդ սիրուն երեսըդ, որ լուսին ի մոտն է գերի. Պագնեմ զայդ բարկուկ պըռկունքդ, որ շաքարն ի մոտն է լեղի. Թուխ աչք ու կամար ունքերդ քան ըզծով կու զարնէ ալի. Բերնիկդ է ի շիշ նըման, որ վարդին ջըրովն է ի լի։ Ն. Քուչակ Edited December 3, 2003 by Romeo Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 3, 2003 Author Report Share Posted December 3, 2003 Ռոմեո, "Մարգարիտներ հայ քնարերգության", այստեղից եմ տպում: Մի մասը նույնիսկ բերանացի գիտեմ: Quote Link to post Share on other sites
Satenik Posted May 6, 2004 Author Report Share Posted May 6, 2004 *** Երթամ թուխ ամպիկ լինիմ, Գամ, ցաթեմ երդիքդ ի վրա. Ցածնամ ու ցօղիկ մի տամ Քու ճերմակ կրծոցդ ի վրա, Արթնանաս ու վեր իյնիս. "Աս ինչ ցօղ որ յիս կու ցօղա... Ես անտեղ խարիպ մ'ունիմ, Ան կուլա ու հոս կու ցողա: Ցողա, թուխ ամպիկ, ցողա, Ցողալուն ատենն է հիմա:" *** Վարդն ի պացվե Վանա քյաղքի Էրէյստար, Աստուած սիրես, մէկը օրօխկի ձիկը տա'ր. Քեա նազերով, քեա խօրօտիկ, տյու վի՞րն ես, Աշխարհ գիյտի, ալամ գիյտի, տյու ի'մն ես: Վարդն ի պացվե առաւտման խաւ խուսոց, Իմ եար բախչէն կայնե էրկու ձեռն ի ծոց. Քեա նազերով, քեա խօրօտիկ, տյու վի՞րն ես, Աշխարհ գիյտի, ալամ գիյտի, տյու ի'մն ես: Վարդն ի պացվե Վարդվէրի կիրակին, Քյո սէրն ինգե մէջ իմ սրտի պրակին: Քեա նազերով, քեա խօրօտիկ, տյու վի՞րն ես, Աշխարհ գիյտի, ալամ գիյտի, տյու ի'մն ես: *** Լուսնակն անուշ, հովն անուշ, Շինականի քունն անուշ. Ծագեց լուսնակ երկնուց, Հովըւի փողն էր անուշ: Խօտաղ եզներ կարածա, Մաճկալ պառկեր քունն անուշ: Զղզղուն քամին կը փչէ, Ծովային հովն էր անուշ. Դաշտեր ձեորեր մնջեր են, Ջրեր կլկլան ձէնն անուշ: Խաւքեր թռան իրենց պյոն, Բլբուլի տաղն էր անուշ. Անմահական խոտ պուրեր, Քեաֆուր վարդի խոտն անուշ: Quote Link to post Share on other sites
SAS Posted May 6, 2004 Report Share Posted May 6, 2004 (edited) *** Երթամ թուխ ամպիկ լինիմ, Գամ, ցաթեմ երդիքդ ի վրա. Ցածնամ ու ցօղիկ մի տամ Քու ճերմակ կրծոցդ ի վրա, Արթնանաս ու վեր իյնիս. "Աս ինչ ցօղ որ յիս կու ցօղա... Ես անտեղ խարիպ մ'ունիմ, Ան կուլա ու հոս կու ցողա: Ցողա, թուխ ամպիկ, ցողա, Ցողալուն ատենն է հիմա:" Сатеник, спасибо! Нет ничего прекраснее радости открытия... Edited May 6, 2004 by SAS Quote Link to post Share on other sites
Satenik Posted July 23, 2006 Author Report Share Posted July 23, 2006 ПЕСНЯ - МОЛИТВА СЕЯТЕЛЯГосподи мой боже,Пусть хлеб уродиться.Горсть я дам прохожим,Горсть другую - птицам,Третью горсть - нищим,Пусть будет им пищей.Пусть прохожие жуют.Птицы божии - клюют.Все, кто может, пусть берут.Горя пусть вовек не знают.Пусть посеянному мнойЭтой раннею веснойИзобилья пожелают!ОРОВЕЛ (песня пахаря)Вол, кормилец, поспеши,Труд нелегкий заверши.Вспашем поле под пшеницу,Станем господу молиться,Чтоб о нас господь радел,Дал пшенице уродиться,Ороло-оровел!Вспашем поле под пшеницу!Мы с надеждой вспашем полеИ с надеждою прополем,Лишь бы нас господь жалел -Ниспослал бы влаги вволю,Чтоб сам-двадцать иль поболеДал бы хлеба наш надел.Ороло-оровел!Лишь бы влаги было вволю!Будем господу молиться,Чтоб созревшую пшеницуЗной и град не одолел,Чтоб на жатве потрудиться,Чтоб серпам не затупиться.Ороло-оровел!***Денница, как счастливый знак,Мерцает, нам желая благ.Мы понимаем утра зов:В ярмо впрягаем мы волов!Мы даровых не ждем щедрот,За сладкий плод - соленый пот.Когда бы не волы да плуг -Была пустыня бы вокруг.Сжимая плуга рукоять,Молитвы будем повторять.Дает господь рабам своимИ день и дело вместе с ним!Волы, я дам вам пить и есть.Кормильцы, ваша доля естьВо всем, что с поля мы потомПо божьей воле соберем.Наш плуг врезался в глубь земли,Мы ровно борозды вели.Упорный труд, проворный трудПревыше злата люди чтут.К вечерне скоро зазвонят,Мы скоро повернем назад,И корма зададим волам,И поспешим в господний храм.Переводы Н. Гребнева. Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.