Jump to content

ԱՐՏԱԳԱՂԹ


Recommended Posts

Մի՞թե Աբելն ու Բենոն էլ դուք էիք :huh: օօօօ,Ես կարծեցի նրանք զուտ հեքիաթի հերոսներ էին,այն էլ` բուլղարական հեքիաթի :) :

Ոչ Կայենին ու Վաչոին,առավել ևս`Աբելին ու Բենոյին չփոխարինեցի իրական կերպարների,նրանց ընդունեցի զուտ բերված օրինակներ`լի բացառություններով:(Փառք Աստծո ,ես ինքս նման մարդկանց չեմ հանդիպել ,ում թե կողոպտեն,թե վնասեն հոգեպես և ֆիզիկապես,էլ չեմ ասում,մտավոր բռնաբարության մասին):Ամենս ԱՄԵՆ էր, մեզնից ով ուզում է ,նա թող հեռու մնա,ՄԵՆՔ դա չենք ուզում,լինեն Բենոներ ,թե Վաչոներն,իրենց շնորհիվ Մենք հասկանում ենք մեզ,ովքեր են մեր մեջ և ովքեր են մնալու վերջում`երբ մաղելը սկսվի :)

Սիրելի Հեղինե,

չիմացա որ բուլղարական հեքիաթը, անգամ չեմ հիշում, որ բուլղարական հեքիաթ կարդացած լինեմ երբևէ, ինչ որ է, բայց ձեր ասածը ինձ հեքիաթ է թվում։

Դուք երջանիկ եք, որ չեք տեսել նման մարդիկ։

Իմ բախտը չբերեց ձեր պես։ Ես որերոդ անգամ հայրենադարձվեցի 2005-ին, դա այնքան էլ վաղուց չեր, ու ամեն առավոտ տեսնում էի աղբամաններից սնունդ հայթայթող ծերուկներ։

Նրանք մի ժամանակ տուն ունեին, հարգաժան քաղաքացի, ուսուցիչ, վարորդ, դերձակ, գիտնական, արվեստագետ, ամեն ինչ, անգամ քաղաքական-հասարակական գործիչներ, թափով տղերք, ով ասես, հիմա չունեն։ Հեղինե ջան, դու ինչպե՞ս չես տեսնում նման բաները։ Երևանում չե՞ս, Հայաստանում չե՞ս։

Ես գիտեք ուրախ եմ լսել,որ Հայերի 80 % Հայքում չեն,ուրեմն մենք այդքան շատ ենք թվով ;) ,կեցցենք:Իսկ մեկ հարց,եթե կարելի է,այդ 80% ի քանի % -ը այսօր գիտի քարտեզի վրա,որ բարձրավանդակն է զբաղեցնում Հայքը,եթե իհարկե կարելի է ասել բարձրավանդակ և հետն էլ Զբաղեցնել:

Սիրելի Հեղինե, վստահեցնում եմ, որ ես անձամբ այդ բաները գիտեի, որովհետև ավարտել եմ մեծ իմպերիայի միջնակարգ դպրոց, իսկ այնտեղ մեզնից կասմանավտներ էին կերտում ու տալիս համապատասխան ամեն ինչ, աշխարհագրություն էլ։

Կարծում եմ իմ հետ անձամբ պրոբլեմ չունեք այդ առումով, ես էլ կիսում եմ ձեր անհանգստությունը ու սրտանց ուզում եմ, որ աշխարհի բոլոր հայ մանուկները սերտեն հայրեն ու աշխարհագրություն ու ամեն ինչ, բայց դա չէ իրակաությունը ցավոք։ Մարդու տարրական իրավունքի տեսակետից եմ ստիպված ծայրահեղանալ տեսականորեն, որպեսզի մեր մոտ առաջանա մտքափոխանակություն, լուծելու համար մաթեմատիկական մի խնդիր, որի անունն է արտագաղթ։

Ասենք ես ծայրահեղ պաթոլոգիական դեպքն եմ, չորրորդ սերնդի հայ ամերիկացի։ Ոչ միայն չգիտեմ բարձրավանդակի տեղը, այլ անգամ չգիտեմ քանի նահանգ կա ՈՄՆ ում, մի խոսքով սովերական միջին ամերիակցի եմ, այսինքն դպրոց չեմ գնացել, ոնց որ մերոնք էլի։ Նորմալ մարդ մի խոսքով։ Միակ տորօրինակությունս այն է, որ հայ եմ, հաստատուն։ Այդպես եմ կարծում հայմենայն դեպս։ Հայ չե՞մ։

Եթե գամ Հայաստան ու ասեմ իմն է, կասեն չէ՞: Միխոսքով մեծ մասն ասենք չգիտի բարձրավանդակի տեղը քարտեզում, դրանից իրավունքերը տեր լինելու նվազու՞մ են։ Եթե չեն նվազում իրավունքները, ուրեմ հարցը իմացական է ընդամենը, բայց դրա պատասխանաը արտագաղթի բրոբլոմ լուծելուն օգտակար չէ, իսկ թեման արտագաղթն է։ Ո՞նց անենք արտագաղթ չլինի, ես կասելի ավելին, որ ներգաղթ լինի։ Այս պնդումիս շատերը հայաստանից շտապում են հայրենասիրախրոտ հայտարարել, որ ներգաղթ էլ կա, որովհետև էս տարի կաֆե-մաֆեներում մի 4-6 ախպար ավելի է ֆռֆռում, քան անցյալ տարի, ու գնել են հեթական արտագաղթածների, կամ աղբամաններից սնունդ հայթայթող ծերուկների տները…

Այս պնդումին հակառակ ասում է հայաստացի բարեկաս հաճախ,,որ իրենց ապաշնորհությամբ են կորցրել իրենց կացարանները ,իսկ ես մտածում եմ ուրիշ հարթությունում։ Ինչու՞ պետք է չարգելի պետական օրենքը մարդու կացարանի վաճառքի, եթե այն միակն է։ Այս օրենքի բացակայությունը առիթ է ամբողձջ հասարակությանը հանգիստ խղճով մտնել ու բնակվել որևէ տանը, որը երեկ խլվել է ինչ որ հերթական մեկից ու բացատրվել է նրա սեփական ապաշնորհությամբ։ Մեր համաքաղաքացիների ապաշնորհումը դարձել է մեզանում պետական բիզնես։ Երկար գրեցի անշուշտ, բայց տեսնու՞մ եք կապն ասածիս ու արտագաղթի, թե՞ ոչ։

Եթե ոչ, թեման փակված է ըստ իս, ուրիշ լուծում չունի, և իմ պրոգնոզները խավար են։

Ես չգիտեմ։ Ուզում եմ այդ եզրից հնարավորինս հեռու մնանք ու ապրենք ու ոչ թե սերունդներում, հանուն վեհ գաղափարների, այլ հենց ինքերս, որովհետև կյանքն հիմա է, ոչ ապագայում։ Մի քանի տարուց, կամ վաղը չէ մյուս օրը, կամ երկու րոպեից մոլորակն ավելրել կարող է մի մետեորիտ։ Եթե մերա ապրելուց էլ մի բան անենք, որ հետո էլ ապրվի, եթե ապրվելու է, ավելի լավ։

Մենք հիմա ենք ապրում, իսկ մեզ դարեդար ֆռռցնում են ահնուն վեհ գաղափարների ու անպայման ապագայում, մեր մեռնելուց հետո անպայաման իրականանալիք, իսկ մենք անգամ նեղություն չենք տալիս մեզ հայտարարել, որ մենէ պարոնայք, համաձայն չենք այդ բիզնեսին և դա մեր իրավունք է։ Գիտե՞ք ինչու չենք կարողանում ապահովել մեր իավունքը։ Որովհետև մեկս մյուսից ենք խլում իրավունքը, փոխանանք խլենք մեկ հոգուց, ով այն մեզնից գողացել է։ Կարծու՞մ եք ասածս կապ չունի արտագաղթի հետ։ Իմ կարծիքով ուղղակի։

Հարգելի պր. Ավետյան,կենսաբանակնի առումով գիտեմ,այո,,,մենք ոչնցացման եզրին ենք,ո՞վ չգիտի...

Էթնոհոգեբանության տեսակետից,մենք որպես ազգ արդեն անկայուն արմատներ ունենք,եթե ազգի մեծ մասը ապրում է,ժպտում,ծնում հայրենիքից դուրս,ուրեմն այդ ազգը կարող է այդպես շարունակել դարեդար,իսկ այդ ազգի պակասումը սեփական հողից,ավելի արագ կզարգանա,քան մոլախոտերի բողբոջումը,այսինքն լավատես գտնվեմ,բերեմ գունավոր թիվ,100 տարի հետո Հայքում կմնան ձեր նշած թվի,քառապատկից - այդ նույն թվի մյուս փոքր մասի եռակին:

Այսինքն...Հայք...կամ առևտրի սրահ:

Ավետյան ջան,Ես ձեզ հո չեմ վիրավորե՞լ,եթե այո,ներեք մեղսավորիս :ermm: :flower:

Ոչ, բոլորովին չեք նեղացրել, երբեմն ցավեցրել եք միայն, բայց դա քրեորեն չի ձևակերպվում, ասել կուզե օրինական է։

Հիմա ո՞նց անենք սիրելի Հեղինե…

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites
  • Replies 58
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Guest Guest12568

Գո՞ւցե այնտեղն է,որ պետք է լռեմ`չկորցնելով իմ խոսքը,կամ պետք է խոսեմ`կորցնելով մարդկանց...բայց կասեմ`չցավեցնելու լուսավոր սպասումով:

Ասում եմ,անենք այնպես,որ երբ քնելիս հիշենք Անդրանիկին ու մինչ գլուխներս բարձին դնելը ,մի պահ հիշենք ու մտածենք մեր ազգի ու հայրենիքի մասին,նույն պահին մտածենք ու հիշենք,Ազգը և Հայրենիքը Ռոբը չէ,սերժը չէ,լևը չէ...

Հայրենիքը Քեզնից է սկսում,արա այնպես,որ ԴՈՒ լավ լինես :flower: `ծլես ,ծաղկես,զորանաս:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ավելացնեմ...քնաթաթախ էի :rolleyes:

եթե գինի ունես,լցրու մի բաժակ,բարձրացրու Մասիս բարձրությամբ,ու...

Խմիր քո կենացը,որ դրսում ես,քո պատճառներով ու արդարությունով լցված...դրսում,որը գուցե ներս է:

Խմիր իմ կենացը,որ ներսում եմ,բայց քո նկարագրած հերոսների դեռ չեմ հանդիպել,որ ԿԱՆ,բայց չեմ տեսել:

Շնորհավոր տոնդ :flag:

բոլորինդ Շնորհավոր... :flower:

Խմեցինք :yes:

Link to post
Share on other sites

Վահե նմանատիպ "թեմա"ն չի կարող վերջանալ,քանի դեռ հայ ժողովուրդն կանգնած է այդ ահավոր իրականության դեմ:

Իհարկե ես կհիշեցնեի բոլոր մասնակիցներին,որ այդ թեման բացված է,որպեսզի տեղյակ լինեք իրականում ինչ է կատարվում Հայաստանում,ինչպես նաև Արտերկրներում ապրող հայերի իրավիճակի մասին:

Եվ իհարկե քննարկվի "արտագաղթ"ի պատճառներն և ինչպես կարելի է պայքարել դրա դեմ:Խնդրում եմ միայն բոլոր մասնակիցներին զերծ մնալ վիրավորանքներից,այդպես ասած "պիտակ"ներ կպցնելուց:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Բազմակի քաղաքացիության ձգտող օրենքը գործելուց հետո տրամաբանական առաջին քայլը արցախցիներին, բոլոր գաղթականներին ու սփյուռքին, մեկ հրչակագրով քաղաքացիություն շնորհելն է միակողմանի բարի կամքի պատմական հայտարարություն ֆիքսելով ներկայում։

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...