UrArtur Posted September 16, 2007 Report Share Posted September 16, 2007 То Кимериан Вот где указано.... Quote Link to post Share on other sites
Kimerian Posted September 16, 2007 Report Share Posted September 16, 2007 То Кимериан Вот где указано.... Я знаю что такая статя сушествует, просто там нигде не указано что правителство пообешало построит фабрики и заводы. Там реч едет только о дороге. Quote Link to post Share on other sites
Догматикс Posted September 25, 2007 Report Share Posted September 25, 2007 ariec privet!! kakie predpriyatiya i zavodi obeshali postroit' v etom regione? Что за заводы? Quote Link to post Share on other sites
Kimerian Posted September 27, 2007 Report Share Posted September 27, 2007 Что за заводы? Из сфери воображения Quote Link to post Share on other sites
Vishapakah Posted October 26, 2007 Report Share Posted October 26, 2007 Матерял на армянском. Ժամանակակից վրացականացում Գրել է Լուսանցք - Հայկ Թորգոմյան 20-10-2007 Վերջերս Հայաստանում եւ Ջավախքում ահազանգեր եղան, որ Ջավախքի տարածքում պատրաստվում են կառուցել բանտ-կալանավայր (գաղութ), որտեղ պետք է իրենց երկարաժամկետ պատիժները կրեն ու «բնակվեն» Վրաստանի հանցագործ աշխարհի ներկայացուցիչները, երեւի թե նաեւ նրանց ընտանիքները: Այս մասին վիրահայ հայաստանաբնակ ՀՀ ԱԺ պատգամավորները նույնպես աղմկում էին: Հետաքրքիր է, որ մեր տեղեկատվության աղբյուրի համաձայն, այդ բանտ-կալանավայրը կառուցվում է Սաղամո գյուղի մոտ՝ ՀՀ-ին սահմանամերձ շրջանում: Այն կառուցելու համար անց է կացվել համապետական մրցույթ, որի հաղթող է ճանաչվել մի վիրահայ, ով նաեւ վիրահայերի հայրենակցական կազմակերպության մեջ է ու երեւի իր առջեւ նպատակ է դրել Ջավախքը դարձնել Սիցիլիա... Դե մեր Ազգային Ժողովում էլ ի՜նչ պիտի սովորի: Այսինքն, եթե չի հաջողվում հայերին Ջավախքից հանել «քաղաքակրթորեն», ապա հիմա «գողականով» կփորձեն դուրս հանել... Ա՛յս մասին ՀՀ ԱԺ «աղմկարար» պատգամավորները չգիտես ինչու լռում էին եւ լիուլի մեղադրում վրացական իշխանություններին: Բա ի՞նչ անեն վրացիները, չօգտվե՞ն մեր սեփական տականքի ագահությունից ու անգրագիտությունից, իհա՛րկե պիտի օգտվեն... Մրցույթում հաղթող այդ հայի հայրը մի աշխատություն ունի, որում պարզորոշ ցույց է տալիս, թե ինչպես է Ջավախքում իրականացվում «սպիտակ ցեղասպանություն»... Ինչպես ասում են՝ «դե ե՛կ վարդապետ ու մի՛ խենթացիր»: Սա թերեւս մեկ դրվագ է Ջավախքը Հայաստանից կտրելու խնդրում: Իսկ որպեսզի Ջավախքի շրջափակումն ավելի հաստատուն լինի, Ջավախքի՝ ՀՀ-ին սահմանամերձ ռուսաբնակ գյուղերի՝ Օրլովկա, Սպասովկա, Գորելովկա, Եֆրեմովկա, Ժդանովի, Կալինինո... վաճառվող տները գնելու համար վրացական կառավարությունը 700 հազ. դոլար է հատկացրել՝ ՌԴ գաղթող ռուսների փոխարեն աջար ու սվան բնակեցնելու նպատակով: Գուցե հետո, ավելի թանկ գնով, թուրք-մեսխերի՞ն վաճառեն: Տները 1500-2000 դոլար արժողություն ունեն, եւ մի հայ բարերարի համար մեծ խնդիր չէր այս հարցը լուծել ի օգուտ տեղաբնակ հայերի... Բայց չէ, մեր բարերարներն առհասարակ խուսափում են Ջավախք գնալուց, հանկարծ չնեղացնեն հարեւաններին, իսկ ջավախահայերը նեղանան էլ՝ ոչինչ, իրենց համար թող գան Հայաստանում տուն գնեն, այստեղ էլիտար շենքեր ունենք արդեն, թե չէ գյուղի կիսաքանդ տները... Այո՛, ոմանց համար Հայրենիքն ու սեփական շահը անհամատեղելի են:Ու սա, վստահաբար, կհանգեցնի վրացամինսկիխմբյան «Լաչինի» եւ վրացահոբլական «Մեղրու» միջանցքների մի այլ տարբերակի առաջանալուն, որը Ջավախքը կտրելու է ՀՀ-ից:Այլ բաներ էլ են կատարվում Ջավախքում: ԱՄՆ ներկայացուցիչները մանրախնդրորեն ուսումնասիրում են Ջավախքից հեռացած ռուսական ռազմահանգրվանների փոխարեն ամերիկյանը՝ ՆԱՏՕ-ականը տեղադրելու հարցը: Ախալքալաքի հարավային մասում մինչեւ 1982թ. գործել է օդանավակայան, որտեղ հանգրվանել են նույնիսկ «Միգ» եւ «Սու» տիպի ինքնաթիռներ, ռազմական ծանր ուղղաթիռներ: Ահա այդ տարածքն է ուսումնասիրվում, ինչպես եւ՝ Գյումրի գնացող ճանապարհահատվածին կառուցված 15-րդ ռազմական ավանի տարածքը, որտեղ գրեթե մինչեւ 1999թ. գործել է զենիթա-հրթիռային գունդը:Ի միջի այլոց, երբ ադրբեջանական զլմ-ները թմբկահարում էին, թե ռուսական ռազմաբազաների զենք-զինամթերքն ու տեխնիկան բերվել է Գյումրիի ռազմաբազա, միեւնույն ժամանակ համառորեն լռում էին, որ վրացական կողմի խնդրանքով էին թողել, որ ադրբեջանական տարածքով՝ այդ զենքի ու տեխնիկայի 70%-ը տարվի ՌԴ, Դաղստան: Սա էլ մեր՝ տեղեկատվական պատերազմին լուրջ չվերաբերելու հետեւանքներից է:Դե եթե այս ամենին էլ գումարենք, որ բատոնո Սահակաշվիլին վրաց կաթողիկոս Իլիա 2-րդի շուրթերով խորհրդարանում հարց է բարձրացրել Վրաստանում սահմանադրական միապետություն ստեղծելու համար եւ իրեն էլ նախատատի կողմից «Բագրատիոն» տոհմից է հռչակել, ապա պարզ կլինի, որ Ջավախքի շրջափակումը կդառնա վտանգավոր իրականություն: Դե եթե վրացիներն էլ իրենց «խասյաթին» համապատասխան պատմագողությամբ «Բագրատիոն-Բագրատունի» հարցը բարձրացնեն, ապա Արեւմտյան Հայաստանի հարցն էլ առկախ կդառնա: Առանց այն էլ դպրոցներում մի ժամանակ նշում էին Վանի, Կարսի ու Էրզրումի վրացապատկան լինելը... Հայկ Թորգոմյան http://www.hayary.org/index.php?option=com...1&Itemid=56 Quote Link to post Share on other sites
Armenia Posted October 30, 2007 Report Share Posted October 30, 2007 ՋԱՎԱԽՔՈՒՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԳՆԵՑՎԱԾ Է Ինչպես հայտնի է, Վրաստանի իշխանությունները նախատեսում են Ջավախքում կառուցել քրեակատարողական հիմնարկ, ինչը մեծ հակազդեցություն առաջացրեց և՛ Ջավախքում բնակվող մեր հայրենակիցների, և՛ հայաստանաբնակ ջավախքցիների մոտ: Վրաստանում չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավար, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր Դավիթ Ռստակյանն «Իրավունքին» տեղեկացրեց, որ այս պահին քրեակատարողական հիմնարկի շինարարությունը դադարեցված է: Ի դեպ, նման ծրագիր ունեցել է դեռ Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիան: Քրեակատարողական հիմնարկի կառուցումը, ըստ պարոն Ռստակյանի, վրաց իշխանությունները կատարում են տարածաշրջանում պետության ուժեղացման պատրվակի տակ: Ըստ ծրագրի, նախատեսված էր Ջավախքում ստեղծել 21 կիլոմետրանոց տարածք, որտեղ չէր թույլատրվի հողերի սեփականաշնորհում: Հասարակական կազմակերպությունների հակազդեցության տակ շինարարությունն այն ժամանակ կասեցվեց: Ինչպես տեսնում ենք, Գամսախուրդիայի ծրագիրը փորձում են կյանքի կոչել Վրաստանի ներկա իշխանությունները: Quote Link to post Share on other sites
Vishapakah Posted October 31, 2007 Report Share Posted October 31, 2007 Ինչպես տեսնում ենք, Գամսախուրդիայի ծրագիրը փորձում են կյանքի կոչել Վրաստանի ներկա իշխանությունները: Հաշվի առնելով, որ Գամսախուրդիան ամբողջ Վրաստանում և աշխարհում ճանաչվել է որպես հանցագործ, դժվար չէ կռահել ովքեր կլինեն ներկա Վրաստանի իշխանությունները եթե վարում են այն նույն քաղաքականությունը, ինչ Գամսախուրդիան. Quote Link to post Share on other sites
Levon_21 Posted October 31, 2007 Report Share Posted October 31, 2007 кстати сегодня в присустве приздента грузию русские вояннаслужише збили грузинский журналиста )) ех моладцы русские рулит ) Quote Link to post Share on other sites
UrArtur Posted October 31, 2007 Report Share Posted October 31, 2007 Левон прекращайте свою клоунаду. У вас очень не естественные ошибки. Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.