Jump to content

Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում


Recommended Posts

Հոկտեմբերի 26-ին` ժամը 17.00-ին, Երեւանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք: Հանրահավաքում ելույթ են ունենալու «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հանրահավաքը խոստանում է դառնալ Երրորդ հանրապետության պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը:

1.jpg

Edited by Artgeo
Link to post
Share on other sites
  • Replies 76
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ

[18:09] 23 Հոկտեմբերի, 2007

4936.jpg

Այսօր Նոր Նորքի 5-րդ զանգվածում ձերբակալել են ՀՀՇ երիտասարդական թեւի ներկայացուցիչներին, որոնք ՚համարձակվելՙ են փակցնել հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում ընդդիմադիր գործիչների հանրահավաքի մասին տեղեկացնող թռուցիկներ: Այժմ երիտասարդները գտնվում են Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող ոստիկականության բաժանմունքում: ՀՀՇ վարչությունից հայտնեցին, որ առայժմ ոստիկաները չեն ազատել երիտասարդներին: Ձերբակալել են նաեւ ՚Հայքՙ օրաթերթի ֆոտո-թղթակցին լուսանկարիչ Դավիթ Ջալալյանին, որը փորձել է լուսանկարել: Քիչ առաջ նրան ազատ են արձակել:

Այսօր նաեւ Երեւանի մի շարք փողոցներում կրկին կազմակերպված կերպով պատառոտվել էին թռուցիկները: Ըստ ականատեսների` այս գործընթացը շարունակում են իրականացնել հիմնականում իրավապահ մարմիները: Մասնավորապես Էրեբունի փողոցում բնակիչները ՚Ա1+ՙ-ի թղթակցին ասացին. ՚Մեր թաղայինը այսօր զայրացած շրջում էր եւ պոկում էր պաստառները: Նախորդ օրը ՚մաքրելուցՙ հետո այսօր նա նորից գրեթե նույն տեղերում հանդիպել էր պաստառները փակցվածՙ: Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում դժվարացան պատասխանել, թե արդյոք թաղային ոստիկանը նման հանձնարարություն է ստացել Բաժանմունքում, խորհուրդ տվեցին գալ եւ տեղում պետի հետ փորձել ճշտել կատարվածի մասին: Պաստառները ջանասիրաբար արդեն 2 օր անընդմեջ պոկում են նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան պողոտայում:

Link to post
Share on other sites

ԱՐՑՈՒՆՔԱԲԵՐ ԳԱԶ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

[19:50] 23 Հոկտեմբերի, 2007

4941.jpg

Քիչ առաջ Կորյուն-Աբովյան խաչմերուկներում ոստիկանները շրջափակել են ՚Այլընտրանքՙ հասարակական նախաձեռնության անդամների երթի մասնակիցներին, խոչընդոտել նրանց միջոցառմանը, արցունքաբեր գազ փչել նրանց վրա եւ նախաձեռնության անդամներին քաշքելով մտցրել ոստիկանության ավտոմեքենաներ ու տարել Կենտրոնի ոստիկանություն:

Մեր ունեցած տեղեկություններով նրանց թվում է նաեւ ՚Այլընտրանքՙ-ի նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը, ՚Չորրորդ իշխանությունՙ թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը: Երթի նպատակն էր ընդամենը բարձրախոսով իրազեկել քաղաքացիներին հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին, սակայն երբ ոստիկանները պահանջել են իրենց հանձնել բարձրախոսը, իսկ երթի մասնակիցները հրաժարվել են դա անել, երթը վերածվել է փոքրիկ պիկետի:

Link to post
Share on other sites

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՚ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ Էՙ

[20:17] 23 Հոկտեմբերի, 2007

251.jpg

Այս պահին ոստիկանությունում են գտնվում Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մաքեյանը, Շողեր Մաթեւոսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Միքայել Հայրապետյանը, եւս 5 հոգի: ՚Սա հոգեվարք է, նյարդային ջղաձգումներ են, բայց մենք չենք կանգնելու սրա առջեւ,- իր վրդովմունքը հայտնեց ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը,-Իրենք հասկացել են, որ Հայաստանում մթնոլորտը փոխվել է: Բայց միեւնույնն է, չեն կարող բիրտ ուժով մեր դեմ պայքարելՙ: Բաբկեն Արարքցյանը ոչ մի օրինական հիմք չի տեսնում երթի նախաձեռնողներին ոստիկանություն տանելու համար. ՚Մենք հանել ենք ՚Հանրահավաքների, երթերի եւ ցույցերի մասինՙ օրենքը, որով արտոնված է բոլոր տեսակի օրենքով չարգելված իրազեկման ձեւերը, այսինքն, աբսուրդի են հասել, վախեցած են, ուղղակի շատ են վախեցածՙ:

Մեր հարցին, թե ոստիկանները կարո՞ղ են խուլիգանության երանգ տալ կատարվածին, Բաբկեն Արարքցյանը պատասխանեց. ՚Նրանց մտածելակերպը պատրաստ է դրան, բայց մենք չենք ընկրկի:

՚Աննախադեպ բիրտ արարք է, մենք կգնանք ամեն ինչի, որպեսզի թույլ չտանք այդպիսի բռնություններ մեր գործողությունների նկատմամբՙ,- ասաց Բաբկեն Արարքցյանը: Հիշեցնենք, որ ձերբակալությունները տեղի են ունեցել,երբ ավտոարշավի դուրս եկածները իրազեկում էին հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին:

Link to post
Share on other sites

՚ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ԲԱՑ ԹՈՂԵՔՙ

[20:41] 23 Հոկտեմբերի, 2007

4943.jpg

Այս պահին իրարանցում է Կենտրոնի ոստիկանության բակում, որին հարեւան շենքերի բնակիչները հետեւում են պատուհաններից:

՚Եթե մեր ընկերներին ողջամիտ ժամանակահատվածում բաց չթողնեք կամ գոնե չհայտնեք նրանց վիճակն ինչպես է, մենք մտնելու ենք ներս եւ նրանց ազատ արձակենքՙ,- փոխգնդապետ Պետրոսյանին զգուշացրեց ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանն ու նրա կողմնակիցները:

Ոստիկանությունում են գտնվում Նիկոլ Փաշինյանը, Պետրոս Մաքեյանը, Շողեր Մաթեւոսյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Միքայել Հայրապետյանը,եւս 5 հոգի: Նրանք ձերբակալվել են հոկտեմբերի 26-ի հանրահավաքի մասին իրազեկելիս: ՚Ա1+ՙ-ի թղթակիցն հաղորդում է, որ իարիճակը վերահսկելու համր Կենտրոն ոստիկանությունն ՚ուժեղացվում էՙ. նոր ոստիկաններ են բերվել ավտոմեքենայով:

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԸ ԴԵՌ ՆԵՐՍՈՒՄ ԵՆ /ԼՐԱՑՎԱԾ/

[21:16] 23 Հոկտեմբերի, 2007

4944.jpg

ԱԺ ՚Ժառանգությունՙ խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանին թույլ չեն տվել մտնել Կենտրոնի ոստիկանություն: Ոստիկանական պատը թույլ չի տալիս որեւէ մեկին մոտենալ շենքին:

Լարիսա Ալավերդյանը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Արագ արձագանքման ջոկատի ներկայացուցիչները խոստացել են հնարավորինս արագ ժամանել դեպքի վայր:

Լարիսա Ալավերդյանը ոստիկանության աշխատակիցներին ասում էր, որ ինքը իբրեւ պետական մարմնի ներկայացուցիչ իրավունք ունի մտնելու ներս: Ի վերջո, նրան թույլ տվեցին:

Ոստիկանության բակում մոտ 70 հոգի կա, որոնք գոռում են ՚Ազատությունՙ, ՚Պայքար, պայքար մինչեւ վերջՙ, ՚1+1+1ՙ, եւ այլն:

՚Ա1+ՙ-ի թղթակիցը հայտնեց , որ Կենտրոնի ոստիականություն են մտել նաեւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Արարատ Զուրաբյանը:

ՔԻՉ ԱՌԱՋ

Ինչպես տեղեկացրին ՚Չորրորդ իշանությունՙ թերթից, այսօր ծեծի է ենթարկվել նաեւ իրենց թղթակից Գոհար Վեզիրյանը: Լրագրողը դժվարանում է քայլել:

Link to post
Share on other sites

Չգիտեմ ինչքանով է իրականությանը համապատասխանում,բայց ես ամբողջովին համոզված եմ մեր իշխանություններն ամեն քայլի կդիմեն,միայն չկորցնեն իրենց աթոռը,որը հավասարազոր է մահվան: :(

Link to post
Share on other sites
Նշեմ, որ այս ամենի մասին Հ1-ը լռում է։

Հ1-ը միշտ էլ լռում է,երբ իշխանություններին վարկաբեկող նորություն է լինում:

Հետաքրքիր է Հայաստանում շատ կան նմանատիպ ստախոս և պրիմիտիվ հեռուստալիքներ,թե Հ1-ը միակն է:

Link to post
Share on other sites

Армянская полиция разогнала оппозицию газом

В результате сегодняшней потасовки в центре столицы Армении более двух десятков людей получили ранения разной степени тяжести. При разгоне демонстрантов полиция применила слезоточивый газ. Стычка между представителями оппозиционных партий Армении и правоохранительными органами возникла в 18:40 по московскому времени, когда оппозиционеры объявляли громкоговорителями о предстоящем 26 октября митинге оппозиции. // "Газета.Ru", Ереван

http://www.gazeta.ru/news/lenta/2007/10/23/n_1132591.shtml

Значит А1,в принципе всё правильно пишет.

Link to post
Share on other sites
Չգիտեմ ինչքանով է իրականությանը համապատասխանում,բայց ես ամբողջովին համոզված եմ մեր իշխանություններն ամեն քայլի կդիմեն,միայն չկորցնեն իրենց աթոռը,որը հավասարազոր է մահվան: :(

Իսկ ինչ կա այդտեղ տխրելու. :)

Եթե ներկա իշխանությունը իր աթոռը կորցնի, բոլորիս համար դա մահվան հավասարազոր կլինի.

Եկեք ուշադիր նայենք, ովքեր են ուզում գալ իշխանության գլուխ. Կիսագրագետ Արամ Սարգսյանը, որը վարչապետ եղած ժամանակ չկարողացավ իրեն դրսևորել և Ռուսաստանում պաշտոնական հանդիպման ժամանակ չէր կարողացել երկու խոսք իրար կպցնել. Ստեփան Դեմիրճյանը, որը կարծում է եթե իր հայրը այդքան խելացի է եղել, ուրեմն ինքն էլ է այդպիսին. :D Եվ վերջապես Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հեռացավ ամոթով և փորձում է ետ գալ աղմուկով, նա այնքան ղեկավարական դիրք չունեցող մարդ էր, որ անգամ նախագահ լինելով հանդերձ, չկարողացավ իր ձեռքում պահել իշխանությունը.

Այս սուպեր եռյակը ստանալով գումարային օժանդակություն որոշ գաղտնի կազմակերպություններից, Հայաստանում կաշառել է շատերին, որպեսզի իրենց սատարեն, կաշառել մի շարք հայկական լրատվական գործակալությունների, որպեսզի իրենց օգտին ֆանտաստիկայից իրականությանը համապատասխանեցրած հոդվածներ տպագրեն և այլն.

Նրանք նախապատրաստված են շատ լավ և համապատասխանաբար շատ վտանգավոր են, նրանք կարող էին արտոնագրված հանրահավաք կազմակերպել, բայց նախընտրում են վիճակը գռգռել, սրել, աղմուկ բարձրացնել, որպեսզի հեռթական անգամ մեղադրեն իշխանություններին.

Link to post
Share on other sites
Հանրահավաքում ելույթ են ունենալու ... եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

:puke: Էլ ո՞վ կգնա այդ հանրահավաքին:

Link to post
Share on other sites

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻ՞Ց

Լավ է գոնե, որ Արցախն, այսպես թե այնպես, մերն է

Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն այնպիսի ոգեւորություն ու հետաքրքրություն է առաջացրել ադրբեջանական շրջանակներում, ինչպիսին դժվար թե ակնկալեր Հայաստանի առաջին նախագահն անգամ հայաստանյան իրականության մեջ: Իսկ որ փորձագիտական, անգամ անանուն ամերիկյան աղբյուրներին հղում անելով ադրբեջանական «վերլուծաբանները» հրճվանոք ներկայացնում են Հայաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին հնարավոր «հեղափոխության» սցենար, ուղղակի վկայում է քարոզչամեքենայի ընտրովի գործունեության մասին:

Առավել հետաքրքրական է, որ հակառուսական ուղղվածություն է վերագրվում ԱՄՆ Կոնգրեսում 106 բանաձեւի ընդունմանը, որով իբր ռուսական ֆորպոստ Հայաստանը կընկնի ամերիկյան ազդեցության տակ: Դա էլ դեռ ամենը չէ. այդ ամերիկյան ներկայությունը, պարզվում է, «ստավկա» է անում հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության վրա` որպես հեղափոխությամբ իշխանության եկող (քիչ էր մնում գրեի` հեղափոխությամբ ծնված) գործչի:

Թերեւս ասվածի մեջ այնքան կարեւոր չէ ադրբեջանական «դատողությունների ու եզրահանգումների» աղբյուրների հուսալիությունը, որքան մեր հարեւանների յուրօրինակ «համոզվածությունը»՝ Հայաստանի առաջին նախագահի թեկնածության ընդունելի լինելու հանգամանքը:

Բնականաբար, անտրամաբանական, թե տրամաբանական մոտեցման դեպքում առաջին կարեւորության հարց է դառնում այս դեպքում ղարաբաղյան խնդրին ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ նախագահական ընտրություններում մյուս հավանական թեկնածուների մոտեցումը: Եվ որքան էլ տարօրինակ թվա, բայց Ադրբեջանում արդեն փորձում են հաշտվել ամերիկյան «դրածո» Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության հետ ու այդ կտրվածքով էլ «մտահոգվում» Ադրբեջանին սպասվող «դժբախտություններով»:

Թե որոնք են դրանք` դժվար չէ կռահել: Նախ, «ամերիկյան դրածոյի» դեպքում Հայաստանն ավելի մեծ աջակցություն կունենա, Ադրբեջանն էլ չի կարողանա պայքարել «հայկական ահաբեկչության» դեմ: Ավելին, Ղարաբաղի հարցն էլ լուծելի կդառնա ոչ ադրբեջանամետ տարբերակով: Թերեւս այս ամենը հիմք տա թեկուզ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական ռազմատենչությանը` ուժով «ազատագրելու» Լեռնային Ղարաբաղը:

Բացի այդ, Հայաստանի նախագահական ընտրություններում 106 բանաձեւի շահարկումը հասցվում է մինչեւ ԱՄՆ-Ռուսաստան հակադրությանը` իբր չտեսնելով այնպիսի մի գործոնի առկայություն, ինչպիսին Թուրքիան է: Բայց որ ԱՄՆ-Ռուսաստան հավասարակշռման հարցում գլխավոր դերակատարում տրվում է Հայաստանի առաջին նախագահին, որին իբր ամերիկյան իշխանությունները երկրորդ Սաակաշվիլու դերն են վերապահել, առնվազն հարիր չէ մերօրյա իրականությանը:

Սակայն, ինչպես ասում են, յուրաքանչյուրն ինքն է փաստարկում սեփական գործողությունները: Բայց երբ փորձում են որոշակի փաստարկմամբ ապահովել Հայաստանի առաջին նախագահին, որն իր լռությունախախտ սեպտեմբերյան հայտարարության մեջ խոստովանեց, թե չգիտի ինչ անել ղարաբաղյան հարցի առնչությամբ, մնում է իսկապես կասկածել որեւէ փաստարկով Տեր-Պետրոսյանի թեկնածության ընդունելիությանը: Եվ դա հատկապես այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանի PR-ով շատ առանձնահատուկ մոտեցմամբ զբաղվում են ադրբեջանական քարոզչամեքենայի «պտուտակները»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

http://www.azg.am/?lang=AR&num=2007102407

Link to post
Share on other sites
Հ1-ը միշտ էլ լռում է,երբ իշխանություններին վարկաբեկող նորություն է լինում:

Հետաքրքիր է Հայաստանում շատ կան նմանատիպ ստախոս և պրիմիտիվ հեռուստալիքներ,թե Հ1-ը միակն է:

Բոլորն են այդպիսի, բայց Հ1-ը հատկապես։ Միակ լավ ալիքը Ա1+-ն էր, էն էլ Քոչարյանը փակեց, ստիպված միայն ինտերնետում են աշխատում։

Link to post
Share on other sites

Lav en arel.

Ov vor sepakan hoghery achurdi e hanum dranc voch te crel e petq, ayl gaghut ugharkel.

Togh gnan azatagrvats taratsqnerum shinararutyamb zbaxven....gone mi hanrogut gorts arats klinen.

_________________________________________

H1-i masin en hishel...................ay ynker moracel es H1-i eterum incher hnchum yndumutyan hascein 1996 tvin.........dashnakneri hern anitsely moracel es?

Te et erb vor azgi davachaneri govqy anum ein chisht ein, hima nerkaneri govqn en anum sxaln en?

Dzer stextsac kargern en, dzer stextsac avanduytnery............de hima hangist nsteq u kul tveq.

Mard piti eres unena.....gone dzeny ktri..............iran Qrsitosi teghn er drel...............ov tandzin er petq?...........cher asum minchev chxndreq, chem ga?..................e mardiq tqats unen vren, togh chgar............asa konkret zakaz uni drsic, Qocharyani tvats garantianeri jamanakn el verjanum a, dra hamar a mxktum.

Link to post
Share on other sites
Այդ երեքի բնութագրի հետ ամբողջովին համաձայն եմ :) ,բայց ամեն դեպքում ուրախանալու առիթ չեմ տեսնում: :(

Տխրելուս պատճառը այն է,որ փոխանակ ժողովուրդը շարժվի իսկապես արժանի որևէ ընդիմության գործչի հետևից,այլ գնում են են այդ անգրագետ թափթփուկների հետևից:Չգիտեմ ինչու ինձ մինչև հիմա էլ թվում է,որ Լևոնի դուրս գալը քաղաքական արենա, հենց Քոչարյանի պայմանավորվածությամբ էր:

Որովհետև այսօր արդեն պարզ երևում է,որ միասնական ընդիմություն չկա,Լևոնը ղառնեց բոլորի պլանները:Եվ իր շուրջը հավաքելով անարժան ու անգրագետ ընդիմության գործիչներից մի քանիսին,դրանով իսկ խաչ քաշեց ընդիմության հաղթանակի վրա,որը որ ձեռնատու էր իշխանություններին:

Ինձ մի հարց է հետաքրքրում,իսկ ժողովրդի որ խավն է գնում Լևոնի հետևից?

Link to post
Share on other sites
Ինձ մի հարց է հետաքրքրում,իսկ ժողովրդի որ խավն է գնում Լևոնի հետևից?

Հիմնականում այն խավը, ով կարճ հիշողություն ունի.

Հավանաբար որոշ մարդիկ կարդալով ծախված մամուլի հոդվածները, մոռացել են, թե ինչպես էին ծառերը հատում 10-15 տարի առաջ, որ տաքանան.

Ընդիմության ողջ հույսը ստացված գումարներով իրենց լավ գովազդելն է, իրականում իրենք հասարակության շրջանում համախոհներ չունեն, չհաշված ցույցի գնացող մի քանի միամիտ մեծահասակներ, որոնց քաղաքական պատկերացումները ձևավորվել են բեսետկաների քննարկումներով. :D

Edited by Vishapakah
Link to post
Share on other sites
Lav en arel.

Ov vor sepakan hoghery achurdi e hanum dranc voch te crel e petq, ayl gaghut ugharkel.

Togh gnan azatagrvats taratsqnerum shinararutyamb zbaxven....gone mi hanrogut gorts arats klinen.

_________________________________________

H1-i masin en hishel...................ay ynker moracel es H1-i eterum incher hnchum yndumutyan hascein 1996 tvin.........dashnakneri hern anitsely moracel es?

Te et erb vor azgi davachaneri govqy anum ein chisht ein, hima nerkaneri govqn en anum sxaln en?

Dzer stextsac kargern en, dzer stextsac avanduytnery............de hima hangist nsteq u kul tveq.

Mard piti eres unena.....gone dzeny ktri..............iran Qrsitosi teghn er drel...............ov tandzin er petq?...........cher asum minchev chxndreq, chem ga?..................e mardiq tqats unen vren, togh chgar............asa konkret zakaz uni drsic, Qocharyani tvats garantianeri jamanakn el verjanum a, dra hamar a mxktum.

հետաքրքիր է, էդ որ ՍՍ-ը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդունել է, դավաճան չ՞է.... ախր գիտեք ինչն է զարմանալի, որ ՍՍ-ը նույնիսկ չի էլ խաբում, բաց տեքստով ասում է ու ոչ մեկը իրան դավաճան չի ասում...

Հիմա Ղարաբաղի հարցում ՍՍ-ի քաղաքականությունը ոչ մի բանով չի տարբերվում ԼՏՊ-ից. այսինքն տալիս ենք տարածքները առանց երաշխիքի, քանի որ հանրաքվեն երաշխիք չէ, քանի որ չի ասում երբ կլինի էդ հանրաքվեն, ով պիտի մասնակցի ու ով պիտի հաշվի.... ինչ՞ով է տարբեր ԼՏՊ-ից։ եթե 1997-ին առաջարկում էին նավթամուղը որպես երաշխիք, հիմա էլ հանրաքվեն է երաշխիք... բայց դրանք ի՞նչ երաշխիք։

Այսօր մենք նույն վիճակում ենք ինչ որ 1997-ին, ոչ մի առաջխաղացում մեր համար, միայն մեր ու Ադրբեջանի միջև ճեղքվածքն է երկու անգամ մեծացել, որը եկող 2 տարում կդառնա 3 անգամ, հետո 4 անգամ ու հույս ունեմ դրա վրա կստաբիլանա...

իհարկե, ԼՏՊ-ն, Արամ Սարգսյանը ու Դեմիրճյանը իրավունք չունեն առաջ քաշելու իրենց թեկնածությունը, իրենց դերը միայն մաս կազմելն է մի շարժման, որի արդյունքում ՍՍ-ը չհամարձակվի առաջադրվել։ Սա այն դեպքն է, որ իրենք պետք է ծառայեն մյուսներին։ Դրան պետք է միանա է նաև դաշնակցությունը։ Իսկ թե ով կլինի իսկական թեկնածուն, դա արդեն պետք է ժամանակը ցույց տա, փառք աստծո գոյություն ունեն առաքինի մարդիկ, օրինակ Վազգեն Մանուկյանը, Րաֆֆին, Վարդան Օսկանյանը։

Link to post
Share on other sites
Հիմնականում այն խավը, ով կարճ հիշողություն ունի.

Հավանաբար որոշ մարդիկ կարդալով ծախված մամուլի հոդվածները, մոռացել են, թե ինչպես էին ծառերը հատում 10-15 տարի առաջ, որ տաքանան.

Ընդիմության ողջ հույսը ստացված գումարներով իրենց լավ գովազդելն է, իրականում իրենք հասարակության շրջանում համախոհներ չունեն, չհաշված ցույցի գնացող մի քանի միամիտ մեծահասակներ, որոնց քաղաքական պատկերացումները ձևավորվել են բեսետկաների քննարկումներով. :D

շատ զարմանալի բաներ եք ասում...

բնավ չեմ պաշտպանում ԼՏՊ-ին ու համաձայն եմ որ ինքը կարող է ընդդիմությանը ավելի շատ վնաս տալ քան օգուտ։

Բայց ի՞նչ ծառերի մասին է խոսքը։ էն որ վառում էինք մեր տներու՞մ....

իսկ գիտե՞ք որ հիմա "առևտրային" նպատակներով ոչ պակաս քանակությամբ անտառ է հատվում։ իսկ գիտե՞ք որ շուտով կտրելու են 20 կմ քառակուսի անտառ Դիլիջանում որ պղինձ արդյունահանեն ու Լիխտենշտեյնում գրանցված մի ինչ որ ռուսահայ հարստանա...

գոնե ծառերից չի կարլեի խոսել, խաղաղ պայմաններում մենք կորցրել ենք ավելի շատ անտառ, քան պատերազմի տարիներին... դա արդեն ցուցանիշ է

Link to post
Share on other sites
շատ զարմանալի բաներ եք ասում...

բնավ չեմ պաշտպանում ԼՏՊ-ին ու համաձայն եմ որ ինքը կարող է ընդդիմությանը ավելի շատ վնաս տալ քան օգուտ։

Բայց ի՞նչ ծառերի մասին է խոսքը։ էն որ վառում էինք մեր տներու՞մ....

իսկ գիտե՞ք որ հիմա "առևտրային" նպատակներով ոչ պակաս քանակությամբ անտառ է հատվում։ իսկ գիտե՞ք որ շուտով կտրելու են 20 կմ քառակուսի անտառ Դիլիջանում որ պղինձ արդյունահանեն ու Լիխտենշտեյնում գրանցված մի ինչ որ ռուսահայ հարստանա...

գոնե ծառերից չի կարլեի խոսել, խաղաղ պայմաններում մենք կորցրել ենք ավելի շատ անտառ, քան պատերազմի տարիներին... դա արդեն ցուցանիշ է

Դե եթե այդպիսի տեմպերով շարունակենք ներկա իշխանությունների օրոք կատարվածը քննադատել, դրանով միայն կօգնենք ընդիմությանը, որին ավելի չենք սիրում, քան ներկա իշխանությանը.

Ներկա իշխողներին քննադատողը, պետք է ունենա ավելի լավ թեկնածու, ինչը ընդիմության շարքերում չկա. Ես ուղղակի վախենում եմ ներկա ղեկավարությանը հեռացնելով, ավելի վատ վիճակում չհայտնվենք.

Ի դեպ, համաձայն եմ Ձեզ հետ, որ Վարդան Օսկանյանը լավ թեկնածու է, որպես ապագա Նախագահ. :)

Link to post
Share on other sites

Հայլուր նայեցի՞ք :D Զարմանում եմ, էս ալիքը հեչ չի զարգանում։ նորից վրդովված Տաթևիկ Բաղդասարյանը, նույն Տաթևիկ Նալբանդյանը ոստիկանների հետ միասին պնդում էին, որ լրագրողները ծեծել ու հայհոյել են խեղճ ու կրակ :cry: ոստիկաններին

:lol: :lol:

Նկատեմ նաև, որ հոկտեմբերի 26-ի մասին մի ծպտուն չկար։ Վախը դաժան զգացմունք ա :)

Հ.Գ. Հովիկ Աբրահամյանը հիշատակվեց, որպես «վարչապետի պաշտոնակատար»։ Սերժը հրաժարական ա տվե՞լ։

Link to post
Share on other sites

Ես օրինակ շատ եմ հավանում ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը:Չգիտեմ միգուցե ճիշտ չեմ,բայց դա իմ անձնական կարծիքն է:

Բայց ներքին քաղաքականությանը ընդհանրապես դեմ եմ:Հայաստանում լրիվ արհամարված է ժողովրդի շահերը,մեր ղեկավարության և օլիգարխների լկտիությունը հասնում է անսահմանության:Այսօր Հայաստանը ղեկավարում են հիմնականում "քրեական աշխարհի"ներկայացուցիչները:Իսկ Հայաստանին պետք է այնպիսի պրեզիդենտ,որը կարողանա ստեղծել այնպիսի համակարգ,որ Հայաստանի բոլոր քաղաքացիները,անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից,օրենքի առջև հավասար լինեն:Եթե մի պետության մեջ օրենքը արհամարված է,ապա այդ երկրի ապագան շատ խավար է:Ինչպես նաև բռնագրավի և պետականացվի այսօրվա օլիգարխների ունեցվածքը և բոլոր մարդասպաններին ստիպել,որ պատասխան տան իրենց արարքների համար:Եվ ամենակարևորը,առաջնահերթ մտածվի հասարակ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ:

Բայց ցավոք սրտի ներկա ընդիմության մեջ ես չեմ տեսնում նման առաջնորդի,իսկ համեմատական կարգով կարելի է առանձնացնել երևի Ռաֆֆի Հովհանեսյանին և Վազգեն Մանուկյանին:

Link to post
Share on other sites
Հ.Գ. Հովիկ Աբրահամյանը հիշատակվեց, որպես «վարչապետի պաշտոնակատար»

Երբ պատկերացնում եմ,որ այդ "ՄՈՒԿ"ը պետք է լինի Հայաստանի ապագա վարչապետը,ներվային համակարգս խախտվում է: :devil: :ranting: :ranting: :ranting: :ranting: :ranting: :devil:

Link to post
Share on other sites
Դե եթե այդպիսի տեմպերով շարունակենք ներկա իշխանությունների օրոք կատարվածը քննադատել, դրանով միայն կօգնենք ընդիմությանը, որին ավելի չենք սիրում, քան ներկա իշխանությանը.

Ներկա իշխողներին քննադատողը, պետք է ունենա ավելի լավ թեկնածու, ինչը ընդիմության շարքերում չկա. Ես ուղղակի վախենում եմ ներկա ղեկավարությանը հեռացնելով, ավելի վատ վիճակում չհայտնվենք.

Ի դեպ, համաձայն եմ Ձեզ հետ, որ Վարդան Օսկանյանը լավ թեկնածու է, որպես ապագա Նախագահ. :)

ես համաձայն եմ որ մենք ռացիոնալության էլեմենտը չպետք է կորցնենք, բայց նույնը վերաբերում է նաև իշխանությանը։ մենք կարող էինք հանդուրժել այս իշխանությանը եթե նա հանդես գար ապագայի նկատմամբ նոր լուծումներով։

Իսկ ի՞նչ արեց իշխանությունը. որոշեց ՍՍ-ին դարձնել նախագահ։ սա արդեն աննորմալություն է, ու արդեն պարզ չէ, թե նման շարունակությունն է լավ թե, ասենք ԼՏՊ-ի շխանության գալը։ ՍՍ-ը երկրի գլուխ չի կարող լինել, որովհետև ինքը լրիվ ուրիշ ֆունկցիաներ է մինչ հիմա այս երկրում կատարել։ ընդ որում կարծում եմ ոչ ամենալավ ֆունկցիաները։ Նման "բագաժով" մարդկանց չեն դարձնում նախագահ։ դրանից վատ հոտ է գալիս։Դա նույնն է, որ ԼՏՊ-ից հետո Վանո-ին սարքեին նախագահ։

իշխանությունը ինքը իր գլխին սարքեց ՍՍ-ին առաջադրելով։ կարող էին Վարդանին, Րաֆֆի-ին կամ Վազգենին թողնեին առաջ, որպես համաձայնության երկրում նոր սկիզբ-ի, բայց հաղթեց փողի ուժը, լափելը շարունակելու մոլուցքը։

ԼՏՊ-ին ասում եք դավաճան, որը իր համոզմունքներից ելնելով ուզում էր գնալ որոշ զիջումների։ Իսկ ինչո՞վ դավաճան չէ ՍՍ-ը, որը գնում է ոչ պակաս զիջումների, բայց ոչ թե իր համոզմունքից ելնելով, այլ իշխանություն ունենալու համար։ Դա խայտառակություն է։

իշխանությունները համը հանեցին ՍՍ-ին առաջադրելով, ու հիմա արդեն որևէ մեկը չի կարող ազնվությամբ պնդել, որ ավել լավ է ներկաները մնան քան չգիտեմ ով գա։ Դա կարելի էր ասել 2003-ին բայց ոչ հիմա, երբ որ հանձինս ՍՍ-ի իսկականից չգիտես թե ով է գալիս իշխանության։

Link to post
Share on other sites

Shirakatsi xndrum em mek hghum ber, vortegh Serjy asel e, vor taratsqner enq talis aranc erashxiqneri.

Serjy mi angam asec, vor Aghdamy mer hoghy chi...........vraz cci hanecin.

Dranic heto 2 amis tarber dzeverov pordzeum er herqel sepakan asatsnery ev hamozel , vor iran chisht chen haskacel.

Du nor razmakan doktrini textin canot es?

Ay erb vor tsanotanas en jamank kases, te 1997-ic araj sharjvel enq, te che.

Serjy mi ereveli mard chi, voch el achqis luysn a, qnnadateluc el aveli chisht ev aveli konkret karogh em qnndatel` matnacuyc anelov konkrte sxalnery ev charatsnery, bayc erb vor hhshn a iran dnum Arcaxi pashpani tegh sirts xarnum a.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...