Jump to content

Մտորումներ


Recommended Posts

Հղում եմ իմ բարեողջունները բոլորիդ, ու ցանկանում եմ իմ ստեղծագործություննրը հանձնել ձեր դատին:

Մտորողին

Հենց այնպես

Կանգնած ես,

Ու կարծես

Խոսում ես

Ինքդ քեզ:

Մտածում ես,

Թե ինչպե?ս

Դու կանչես,

Որ լսես

Ինքդ քեզ:

Ու խորհում ես,

Թե ինչպե?ս

Դու տեսնես

Ինքդ քեզ,

Որ զգաս

Ու հասկանաս

Այս աշխարհն այսքան անհաս...

Ակամա - կամա

Ձյունաճերմակ թղթի վրա

Գրչի ծայրն է հանդարտ լողում,

Եվ տպում կամա - ակամա

Մտքեր գեղեցիկ, վեհ, բեղուն...

Ձյունաճերմակ թղթի վրա

Գրչի ծայրն է ալեկոծվում`

Խզբզում կամա - ակամա

Մտքեր, որ ողբում են, ոռնում...

Բայց մարդ ակամա, թե կամա

Գնում է իր ճամբան քարոտ

Եվ չի զգում, որ այդ ճամփան

Ինքն է դարձընում քարքարոտ...

* * *

Սև ու սպիտակի անձայն ճզմումից

Խեղդվում ենք, քամվում...

Այդ քամվածքից էլ անծայր աշխարհն է

Ծիածան դառնում...

* * *

Մեր ամբողջ կյանքի մեծ մասը կարծես

Անցնում է որպես ձևականություն:

Լոկ մի քանի պահ ակնթարթ, վայրկյան

Ապրում ենք որպես մեծ երջանկություն...

* * *

Ա~խ, ինչու? մարդիկ չեն ուզում լսել

Իրականության ձայնը աշխարհի...

Եվ ինչու? մարդիկ չեն ուզում տեսնել

Իրական տեսքը մեր ճանապարհի...

Մահ և հարություն

Էս ի?նչ է անում աշխարհը մեր հետ:

Մեկ սպանում է, ճզմում առհավետ,

Մեկ էլ լցնում է գլխիդ բուրավետ

Ջուրն անմահական, ու գալիս ես ետ:

Հարություն առնում և կենդանանում,

Ու նոր հարվածին կրկին պատրաստվում...

* * *

Ա~խ, ինչու? մարդիկ որպեսզի ապրեն,

Պետք է կատարեն ինքնակործանում...

Ինքնակործանման միջոցով

Խորհեն,

Տառապեն,

Տանջվեն,

Ու գնահատեն կյանքը մարդկային...

* * *

…Մի ակնթարթ,

Եվս մեկը...

Ակնթարթներ շա~տ, անհամար,

Գումարվում են այսպես իրար

Ու դառնում կյանք մարդու համար...

* * *

Մարդ արարած`

Հողից սկսված,

Եվ վերջում հողի վերածված...

Քո մեջ ունես հողից սերված

Ամեն մի գույն`

Անմար լույսից

Մինչ անսահման խոր մթություն...

Վերջին կանգառ

...Երբ որ հասնենք կանգառին մեր վերջին,

Մենք կհիշենք մեր կանգառն առաջին,

Եվ կանգառներն այն, որ զուր ենք կանգնել

Եվ կանգառներն` որոնցում չենք կանգնել...

Իրենք իրենցից փախչողներին

Վազի~ր, փախի~ր, ետ մի նայիր,

Դու քամուց էլ առաջ անցիր:

Վազի~ր, փախի~ր դու գլխիկոր,

Բայց նույն տեղը կգաս մի օր:

* * *

Արթնացե’ք մարդիկ,

Ու ինձ արթնացրեք,

Որպեսզի տեսնեմ,

Լսեմ,

Հասկանամ

Ու իմաստանամ...

* * *

Աղվեսն իր անչափ փոքրիկ վանդակի

Երկարության չափն է անվերջ որոշում...

Ինչպես ես` անծայր աշխարհի, կյանքի,

Մի անվերջից դեպի մյուսն եմ գնում...

Շուրջս պտտվում...

Ու վերադառնում...

Link to post
Share on other sites
Հղում եմ իմ բարեողջունները բոլորիդ, ու ցանկանում եմ իմ ստեղծագործություննրը հանձնել ձեր դատին:

Մտորողին

Հենց այնպես

Կանգնած ես,

Ու կարծես

Խոսում ես

Ինքդ քեզ:

Մտածում ես,

Թե ինչպե?ս

Դու կանչես,

Որ լսես

Ինքդ քեզ:

Ու խորհում ես,

Թե ինչպե?ս

Դու տեսնես

Ինքդ քեզ,

Որ զգաս

Ու հասկանաս

Այս աշխարհն այսքան անհաս...

Ակամա - կամա

Ձյունաճերմակ թղթի վրա

Գրչի ծայրն է հանդարտ լողում,

Եվ տպում կամա - ակամա

Մտքեր գեղեցիկ, վեհ, բեղուն...

Ձյունաճերմակ թղթի վրա

Գրչի ծայրն է ալեկոծվում`

Խզբզում կամա - ակամա

Մտքեր, որ ողբում են, ոռնում...

Բայց մարդ ակամա, թե կամա

Գնում է իր ճամբան քարոտ

Եվ չի զգում, որ այդ ճամփան

Ինքն է դարձընում քարքարոտ...

* * *

Սև ու սպիտակի անձայն ճզմումից

Խեղդվում ենք, քամվում...

Այդ քամվածքից էլ անծայր աշխարհն է

Ծիածան դառնում...

* * *

Մեր ամբողջ կյանքի մեծ մասը կարծես

Անցնում է որպես ձևականություն:

Լոկ մի քանի պահ ակնթարթ, վայրկյան

Ապրում ենք որպես մեծ երջանկություն...

* * *

Ա~խ, ինչու? մարդիկ չեն ուզում լսել

Իրականության ձայնը աշխարհի...

Եվ ինչու? մարդիկ չեն ուզում տեսնել

Իրական տեսքը մեր ճանապարհի...

Մահ և հարություն

Էս ի?նչ է անում աշխարհը մեր հետ:

Մեկ սպանում է, ճզմում առհավետ,

Մեկ էլ լցնում է գլխիդ բուրավետ

Ջուրն անմահական, ու գալիս ես ետ:

Հարություն առնում և կենդանանում,

Ու նոր հարվածին կրկին պատրաստվում...

* * *

Ա~խ, ինչու? մարդիկ որպեսզի ապրեն,

Պետք է կատարեն ինքնակործանում...

Ինքնակործանման միջոցով

Խորհեն,

Տառապեն,

Տանջվեն,

Ու գնահատեն կյանքը մարդկային...

* * *

…Մի ակնթարթ,

Եվս մեկը...

Ակնթարթներ շա~տ, անհամար,

Գումարվում են այսպես իրար

Ու դառնում կյանք մարդու համար...

* * *

Մարդ արարած`

Հողից սկսված,

Եվ վերջում հողի վերածված...

Քո մեջ ունես հողից սերված

Ամեն մի գույն`

Անմար լույսից

Մինչ անսահման խոր մթություն...

Վերջին կանգառ

...Երբ որ հասնենք կանգառին մեր վերջին,

Մենք կհիշենք մեր կանգառն առաջին,

Եվ կանգառներն այն, որ զուր ենք կանգնել

Եվ կանգառներն` որոնցում չենք կանգնել...

Իրենք իրենցից փախչողներին

Վազի~ր, փախի~ր, ետ մի նայիր,

Դու քամուց էլ առաջ անցիր:

Վազի~ր, փախի~ր դու գլխիկոր,

Բայց նույն տեղը կգաս մի օր:

* * *

Արթնացե’ք մարդիկ,

Ու ինձ արթնացրեք,

Որպեսզի տեսնեմ,

Լսեմ,

Հասկանամ

Ու իմաստանամ...

* * *

Աղվեսն իր անչափ փոքրիկ վանդակի

Երկարության չափն է անվերջ որոշում...

Ինչպես ես` անծայր աշխարհի, կյանքի,

Մի անվերջից դեպի մյուսն եմ գնում...

Շուրջս պտտվում...

Ու վերադառնում...

Tig, du hayes :blink:

Link to post
Share on other sites
Guest Guest12568
Tig, du hayes :blink:

Ահա, հայ է, հիանալի հայորդի է :rolleyes:

Չեմ հասկանում, իսկ ինչո՞ւ եք զարմացած :) , եթե այսպես գնա, մի քանի նրա ստեղծագործություններից հետո, կարո՞ղ է զարմանցած ձեր աչքերից անցնեք ապշած բաց բերանների :lol:

Link to post
Share on other sites
Tig, du hayes :blink:

Ամեն ինչ

Ամեն ինչ ասված է այս աշխարհում,

Բայց ամեն ինչ չէ, որ հասկացված է:

Ամեն ինչ հնչած է այս աշխարհում,

Բայց դեռ ամեն ինչ չէ, որ լսված է:

Ամեն ինչ ի տես է այս աշխարհում,

Ի տես է դրվում անվերջ, դարեդար:

Ամեն ինչ ասվում է այս աշխարհում,

Անընդհատ, կրկին, նորից, անդադար:

Ամեն մի պահի ու ժամանակի

Համապատասխան գույնով ու բույրով,

Ու ասվում է հենց այդ օրվա, պահի

Համապատասխան հնչեղությունով:

Եվ շատ անգամներ կասվի ամեն ինչ,

Բայց այդ անվերջը չի դառնա ոչինչ...

Աշխարհի ցավը

Ավտոկայանում

Մարդիկ են կանգնած,

Զզրույց են անում:

Մեկն էլ ժառանգած աշխարհի ցավը,

Երգում է, պարում, խաղում իր խաղը:

Ողորմություն է խնդրում աշխարհից...

Գոռում գոչում է նա <<իր>> ցավերից...

Շեղ հայացքներ են նրա կողմ նայում,

Ոմանք խղճում են, ոմանք` հայհոյում:

Բայց դեռ նրանցից ոչ ոք չի զգում,

Որ այդ խեղկատակն ինչ-որ տեղ նաև

Հենց իր` նայողի մեղքով է ճչում...

Վաղվա օրը, որում պիտի մենք ապրենք

<<Այսօր>> միմյանց բարևում ենք

Որպես պարտականություն:

<<Հաջողություն>>` ցանկանում ենք

Իբրև ձևականություն:

Միմյանց հետ ընկերանում ենք,

Դրդված պահի պահանջից,

Հետո իրար մոռանում ենք

Բացակա պահանջմունքից:

Թույլին կրկին տրորում ենք`

Մեր բնույթն է այդպիսին:

Ուժեղներին քծնվում ենք,

Գլորում մեր կյանքը սին...

Բայց մենք կրկին մոռանում ենք,

Որ չենք ստեղծվել այդպիսին,

Ինքներս մեզ կործանում ենք,

Վանում մեր միջի Լույսին:

Չէ? որ մենք միշտ հասկանում ենք`

Մենք ենք ստեղծել այս Օրը,

Եվ այսօր էլ մենք ստեղծում ենք

Գալիք վաղվա նոր Օրը…

* * *

Սառն ու անտարբեր, փոշոտ փողոցներ,

Բիրտ, աղաղակող, մահացած դեմքեր:

Աստղերը ծածկող պաղած լապտերներ...

Պոռնիկի անկյանք կրծքի վրայով տաք ձեռքերի հոսք...

Եվ այս ամենը ծնում է միայն ափսոսանքի խոսք...

* * *

Այնքան բառեր են գալիս իմ մտքում,

Այնքան տողեր են գալիս իմ մտքում,

Բայց այսօր դրանք դեռ դուրս չեն ելնում,

Բայց այսօր դրանք դեռ գիր չեն դառնում,

Քանզի դեռ դրանք ես չեմ հասկացել,

Քանզի ես այսօր դեռ չեմ զգացել,

Ողջ էությունը եկող բառերի,

Ողջ էությունը այդ նոր խոսքերի...

* * *

Սիրտս ծարավ է գրչի ժայթքումի,

Երգի ու տաղի արտամղումի.

Բայց միտքս իրեն դռները փակել,

Լուսամուտներին վարագույր քաշել,

Ու մրմնջում է մոմի լույսի տակ...

...Ողջո’ւյն, հե’յ աստղ, սև կամարի տակ...

* * *

Մի խուլ թխկոց`

Մի շան ահավոր վայնասուն,

Մարդը սպանեց

Անտուն, թափառող անասուն,

Որը նրան խանգարում էր

Լոկ իր <<չնչին>> ներկայությամբ,

Բայց դեռ մարդը չի զգում, որ

Հենց իր անհագուրդ էությամբ,

Ծնում է շատ-շատ ավելի

Բարդ խանգարող հանգամանքներ,

Եվ լցվում անհամբերությամբ...

* * *

Կյանքում գլխավոր ողբերգությունը պայքարը դադարեցնելն է:

ՕՍՏՐՈՎՍԿԻ

Անիմաստ ևս մի օր

Երեկվա պես ավարտվեց:

Վաղն էլ կգա` ինչպես նոր

Անիմաստ օր: Եվ սառեց

Մտքերի հոսք, զգացմունք,

Գամվեց հայացքն իմ պաղած

Դատարկության մեջ անշուք,

Կարծես մի ջրվեժ սառած:

Մեղավոր եմ և անմեղ

Անիմաստ օր վառելով,

Դարձել եմ փոքրիկ կանթեղ,

Որին մեռան փչելով:

Հանգցրեք ինձ խնդրում եմ,

Էլ ուժ չկա ճգնելու:

Կամ թողեք հանգիստ այրվեմ`

...Ձեզ էլ եմ ջերմացնելու:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Փոքր ու մեծ

Որքան <<մեծ>> են մարդիկ փոքր,

Այս աշխարհում անսահման:

Կյանքը դարձնում են փոքր

Իրենց վարքով ապական:

Բայց նրանց կողքին կան <<փոքր>>ª

Անծայր հոգով, մեծ մարդիկ...

Բացեք ձեր աչքերը փոքր,

Տեսեք նրանց... Հեյ, մարդիկ:

* * *

Փողի շողքից որոշ մարդկանց

Աչքերի մեջ <<փայլն>> առկայծում,

Սին աստղի պես շրջապատն է խավար լցնում:

Եվ տարածելով գարշահոտ

Կապ է գցում, թե ձեռ, թե ոտ:

Խեղդում մտքի լույսի հոսքը,

Խավարով ծածկում լուրթ խոսքը...

* * *

Հասուն ձմռան մեջ

Նոր գարնանային մի տաք երեկո,

Մի գողտրիկ այգի,

Եվ ոտքերիս տակ

Արևածաղկի ցրված կեղևներ...

Ձեռքիս մեջ գրիչ...

Երիտասարդի զարմացած հայացք,

Մտքեր` կոկորդիս ոսկորից կախված…

Ուղղում

Այսօր ինչու? ես հիշեցի

Դպրոցական այն դասն անցած,

Երբ բոլորս կատարեցինք

Սխալների ուղղում` անցած

Թելադրության վերաբերյալ:

Եվ կարմրեց որոշ մասեր մեր տետրերի

Կատարված այդ ուղղումներից...

Մի?թե անհնար է իրոք

Ուղղումներն այդ այնպես անել,

Որ չկարմրի ոչ մի ոք,

Կամ կարմիրն այդ լինի բուժել...

Եվ թող ոչ ոք

Այնպիսի սխալներ չանի

Որոնց ուղղելն արդեն, ցավոք,

Իրոք անհնարին լինի:

Շող - Կաթիլ

Կաթիլ է հոսում ապակու վրա

Քեզ հիշեցնելով, որ դեմքիդ վրա

Մի նմանատիպ կաթիլ պիտ հոսեր,

Եվ դու անպայման պիտի արտասվեիր,

Բայց դեմքիդ կաթիլ էլ չի շողշողում,

Եվ քո աչքերը չեն արցունքոտվում,

Քանզի աշխարհի ցավը տեսնելով,

Քանզի աշխարհի ցավը զգալով,

Դու քարանում ես, ապառաժ դառնում,

Բայց ցավը տեսնել դու չես դադարում:

Արևն է շողում կապույտ երկնքում,

Եվ իր շողերով նա քեզ հիշեցնում,

Որ աչքերիդ մեջ մի նմանատիպ

Շող պիտի շողար,

Եվ դու անպայման պիտ ուրախանայիր,

Քանզի աշխարհում կա երջանկություն,

Քանզի աշխարհում կա գեղեցկություն,

Եվ դա տեսնելով դու պիտի ապրես,

Եվ դա զգալով դու պիտի ճախրես,

Անսահմանությամբ քո հոգին լցնես...

Մտորումներ ճանապարհին

Ձյունաճերմակ սարեր, լեռներ,

Ձյունաճերմակ տանիքներ,

Մտամոլոր քայլող ոտքեր,

Կիսացեխոտ փողոցներ:

Լուրթ երկնի տակ հիմնավորված

Մաշում եք անվերջ դարեր,

Բայց ճամփեքը դեռ մոլորված

Պտտվում են անհամբեր:

Դաշտեր` թառած լեռնագոգին,

Ագռավների երամներ,

Երգեր` ցնծող անծայր հոգին,

Սարից իջնող քամիներ:

Այս գնդի վրա փաթաթված

Կերտում եք ժամանակներ,

Տիեզերքում լայնատարած

Կտրում անվերջ ճամփաներ:

Երկնակամարն ամուր գրկած

Կիսակոր ծիածաններ,

Մարդ, բնության սրտից ժայթքած,

Դեռ ծնում ես գազաններ:

Ու փնտրում ես դեռ ակամա

Նորագույն ճանապարհներ,

Չհասկանալով մինչ հիմա`

Ով է ստեղծել անձրևներ...

Շող

Հոգիս մեռնում է ծվատվելուց,

Չորս կողմից բզկտվում է հոգիս:

Հոգիս նվվում է քարկոծվելուց,

Ախ, հոշոտվում է հոգիս:

Ուզում են ստիպեն, որ դավաճանեմ

Ինքս ինձ և իմ պարզ մտքերին...

Ուզում են ստիպեն, որ ես էլ ճզմեմ

Ինչ որ մեկին` դիմացինիս...

Բայց հոգիս դեռ ըմպում է համբերության

Լեղի բաժակն ու լռում...

Կում առ կում, որձկալով կուլ տալիս դառնության

Խուլ աղաղակն ու ծմկում...

Բայց մեկ էլ, երբ արդեն խավարն է խեղդում,

Եվ հույսն է կարծես անդարձ կոտրվում,

Հանկարծ մի փոքրիկ շող խավարը ճեղքում

Եվ կրկին ինձ կյանքի է կոչում...

Ծնված Լույսից

Հոգիս կրկին անձրևում է,

Սրտիս ամպեր են թառել:

Մարդը մարդուն հոշոտում է,

Եվ սկսում խուլ ծիծաղել:

Լռությունը աղաչում է

Խուլ ծիծաղը սպանել:

Գթությունը ամաչում է,

Թե ինչու է նա ծնվել:

Համբերությունը կառչում է

Հույսի ծվատ շողերից:

Գիտակցությունը շնչում է,

Բայց խեղդվում գարշահոտից:

Հիշողությունը ծմկում է

Բացակա թարմությունից:

Տեսողությունը լլկում է

Հանգչելու վտանգումից:

Շնչառությունը հևում է

Անշարժության արբումից:

Լսողությունը փտում է

Անմիտ աղմուկի աղբից:

Ցանկությունները որձկում են

Իդիալականացումից:

Երազանքները փախչում են

Սին անիմաստացումից:

Իսկ ոտքերը դեռ քայլում են

Իներցիաի դրդումից:

Բայց և անվերջ սայթաքում են

Ձեռքերի շիվարումից:

Ախ, մտքերը խուլ ոռնում են

Դառը, անհույս սպասումից:

Իսկ երգերը արտասվում են

Խոսքերի խտացումից:

Է, շները կաղկանձում են

Լիալուսնի պակասից:

...Իսկ տողերս դողացնում են

Այս անհատնում շարանից...

Միայն Լույսն է, որ շողում է

Սրտի անծայր խորքերից,

Եվ մեզ անվերջ հիշեցնում է,

Որ եկել ենք Այնտեղից…

Որ սկսվել ենք Այն տեղից…

Որ սերվել ենք լուրթ Լույսից…

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...