Jump to content

Վեհափառը ը&#1398


Recommended Posts

Վեհափառը ընդդեմ գիտնականների

Այսօր Աբովյան փողոցի վրա գտնվող Ակադեմիայի Հայոց Լեզվի և Տնտեսագիտության ինստիտուտի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա ընդդեմ կառավարության որոշման ըստ որի այդ շենքը պետք է անցնի Հայ Առաքելական Եկեղեցու տնօրինությանը որպեսզի այնտեղ կառուցվի կաթողիկոսի համար նստատեղի:

Մի նստավայր Երևանում արդեն կա բայց երևում է մեր կաթողիկոսին այն չի հերիքում: Դրա համար այդ շենքի տեղը որոշվել է կառուցել ևս մեկը: Ակադեմիաին պատկանող այդ շենքը ոչ միայն ունի զուտ գիտական նշանակություն այլև պատմական: Քանի որ այնտեղ հենց այդ շենքում է տեղավորվել Հայաստանի Ակադեմիան իր ստեղծման առաջի օրերին:

Այս հարցը շատ պարզ կերպով ցույց է տալիս մեր Եկեղեցու վերաբերմունքը Գիտությանը: Կարճ ասած արհամարական եթե ոչ թշնամական: Որովհետև հենց կաթողիկոսի խնդրանքով և Ֆադեյ Սարգսյանի հովանավորությամբ է որ կառավարությունը գնացել է նման քայլի:

Այսպիսի դեպքերում է որ հարց է ծագում, ինչ դեր է խաղում Եկեղեցի մեր ազգի կյանքում այս դարում: Պատասխանը այնքան էլ ակնհայտ չի ինչպես կթվա առաջի հայացքից: Տասնյակ եկեղեցիներ և միլլիոնավոր դոլլարներ, ճեմարաններ և կրթարաններ: Որոնք կարծես թե պետք է քիչ թե շատ օգնեին ժողովրդին պահպանել Ազգային յուրահատկությունները և նրանց զարգացնել: Բայց մեր եկեղեցին կարծես թե մտադիր ել չի զբաղվելու Ազգապահպանությամբ որը գտնվում է հարվածների տակ բոլոր կողմերից: Աղանդերի հետ պայքարում չգիտես ինչու միշտ հիշում են պետությանը, չնայած որ դա պետության գործը չի: Մեր պատմությունը այսօր գտնվում է մեր հարևանների հարձակման թիրախում: Միջնադարյան մեր մատենագրերի գրքերը խեղաթյուրվում են իսկ եկեղեցին քար անտարբեր է իրենց իսկ սեփական հարստությանը: Ինչի մասին է խոսքը երբ Իսրաելում վիրավորվեց հայ երիտասարդ վանականը ապա Եկեղեցին նույնիսկ հարկ չհամարեց ինչ որ բողոքի նոտա ուղարկել Իսրաելին: Եթե սեփական վանականների պատիվը պատրաստ չի պաշտպանելու մեր եկեղեցին ապա էլ ինչ հույսեր կարելի է կապել նրանց Ազգապահպանման հարցում: Իսկ վերջի դեպքը կապված Անհատական Համարանիշների ցույց տվեց թե ինչքան անվճռական ու անհեռատես է մեր եկեղեցին: Եկեղեցուն տրվել եր բացառիկ շանս կասեցնել այդ համարանիշների ներմուծումը որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից: Բայց մեր եկեղեցին ասաց որ իրենք դեմ չեն դրան: Կարծես թե քիչ եին ԱՄՆ-ի շահերը պաշտպանողները մեր երկրում մեկն ել ավելացավ:

Հիմա էլ ձեռք են բարձրացրել Հայոց Լեզվի ինստիտուտի վրա: Սա խորհրդանշական դեպք է, որի ավարտը ցույց կտա Հայ Ազգի ընդհանուր մակարդակը: Արդյոք հայերը դասեր քաղել են իրենց պատմությունից թե ոչ: Կվստահեն Գիտությանը թե նորից հույսերը կկապեն *ամենափրկիչ* Եկեղեցու հետ:

!!!!!!!!!!!!!!!!

Bolor nrank ovker dem en ays xaytarakutyane tox irenc boghoqi xoske asen www.president.am hasceum :

Link to post
Share on other sites

Հայոց Վեհափառը երբեք չի եղել չի էլ լինի հայոց գիտության թշնամի: Հերիք եղավ ցեխ շպրտեք մեր Եկեղեցու վրա:

Պարզ երևում է, որ այս ստորագույն հոդվածը գրել է ազգի դավաճան, ուղակի մի, կներեք արտահայտությանս, անտեր լակոտ: Իսկական փողոցի տգետ ու անտեղյակ էժան բամբասանք :

Եկեղեցուց դժգո՞հ ես - քեզնից ես դժգոհ, ուստի քեզ էլ ուղղիր:

Վեհափառը քննադատությունից վեր է: Չափներդ ճանաչե'ք:

Մի վայրկեան էլ չեմ կասկածում, որ այդ փոփոխությունը ոչ միայն վնաս չի տա գիտությանը, այլ կոգնի:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...