Jump to content

Recommended Posts

Իմ կարծիքով հայկական ամենավատ ֆորումը ակումբ.ամ-է ահա պատճառները եթե համաձայն չեք գրեք։Ես հաճույքով կբանավիճեմ ձեր հետ։

1 Անգրագետները դառել են մոդեռատոր…

2 Աչառու,կողմնակալ ել ինչ ասեմ լտպ-ին աստվածացրած,լսելու ունակություններ չունեցող,անմակարդակ.

3 "Պահպանենք հայ գիրն ու գրականոթյունը" դե որ ադմիննա 1000-հատ տարրական սխալ անում ես ել ինչ ասեմ

4 մարդկանց կարծիքը արտահայտելու ճնշում՝հակառակ դեպքում կամ արգելափակում կամ իպ-բլոկ…

5 հեգնանք ամեն տեղ,փոխադարձ վիրավորումներ,բարբառային լեզու,զզվելի արտահայտություններ(որոնք չեն ջնջվի եթե ավատարի տեղը գրվածա "հաղթելու ենք")

Որպես 2-րդ կետի ապացույց։

Մեջբերեմ։ հա լևոնին ել տորթից կտանեմ որ չտխրի(խոսքը ապրիլի 9-ի մասին է) այս 4-բառի համար ես արգելափակվեցի 10-օրով։Երբ ուրշները հայհոյում էին պետական խորհրդանիշներ համարվող անձերին,իսկ դա քրեորեն պատժելի է։խոսքս Սերժ Սարգսյանի և Գարեգին 2-րդ ի մասին է(հատկապես զարմացնում է 2-րդը ինչպես կարելի է,Չ՞ե որ նա ամենամեծ սրբություններից մեկն է)

Իմ կարծիքով այդ ֆորումը երկար կյանք չունի։Միակ բանը որ կարող է անել ադմինը հեռացնել բոլոր մոդեռների,իրեն ել հետը(քանի որ 1-ին անարդարություն սերմանողը հենց ինքն է։Դա իր ժամանակի սուղության պատճառով չէ,այլ որ նա էլ է գոռում "պայքար պայքար մինչև վերջ" ել ինչ ադմին՞) և սկսել նոր էջ,բայց բոլորովին ուրիշ ղեկավարությամբ։

ԺՈՂՈՎՈՒՐԴ ջան ինչ անենք՞ կորել ենք անարդարության մեջ :(

http://webmasters.am/forum/showthread.php?t=1468

Link to post
Share on other sites

Արմենոիդ ջան, ճիշտն ասած առաջին անգամ մտա այդ ֆորումը։ Սկզբում աչքի է ընկնում նա, որ ֆորումի հիմնական լեզուն Հայերենն է, դա ինձ շատ ուրախացրեց, քանի որ նման բան ես դեռ չէի տեսել։ Երկրորդը աչքիս ընկավ մասնակիցների քանակությունը, որը անհամեմատ առավել է, քան այս ֆորումում։ Մոդերատորներին, հասարակ մասնակիցներին առավել ևս, չհասցրեցի նկատել։

Բայց եթե դուք դժգոհում եք, ուրեմն իրոք մի բանը այնպես չի։ Ինչո՞վ կարողենք ձեզ ընդառաջել։

Link to post
Share on other sites

Հարգելի Armenoid15,

Ի տարբերություն գրեթե բոլոր մյուս հայկական ֆորումների, Hayastan.com ֆորումը երբեք չի ընդգրկվում այլ հայկական ֆորումներին կամ այդ ֆորումների մոդերատորներին վատաբանելու, քննադատելու և նրանց հասցեին չարախոսելու գործի մեջ: Դա ստորություն է, որով, ավաղ, տառապում են մյուս ֆորումները: Մենք այդ հարցում (և ոչ միայն այդ հարցում) մեզ մյուսներից բարձր ենք պահում:

Ձեր նշած ֆորումը մեր հայկական համացանցի մասնիկներից մեկն է, և ցանկալի կլիներ տեսնել նրանց, ինչպես նաև հայկական բոլոր մյուս կայքէջերի ծաղկումն ու բարգավաճումը: Եթե գտնում եք, որ խնդիրներ են առաջացել այնտեղ, ցանկալի կլիներ այդ խնդիրները լուծել տեղում, և ոչ այստեղ:

Մի խոսքով. խորհուրդ եմ տալիս այն ֆորումի անդամներից ոչ ոքու չվատաբանել Hayastan.com-ի էջերում և ձեր հարցերը լուծել այնտեղ:

Իսկ ձեր մասնակցությունը մեր ֆորումում միշտ էլ ողջունելի է, ինչպես դուք արդեն երևի գիտեք: :)

Շատ շնորհակալ եմ Կարս ջան այսպիսի ջերմ խոսքերի համար :)

դու ճիշտ ես :)

չնայած ասեմ,որ ես շահագրգռված չեմ վատաբանել ինչ-որ ֆորում,այտեղ ինձ չլսեցին և ես դիմեցի ալս քայլի,կխնդրեմ այս թեման ջնջել :) իսկ այդ ֆորում ես խոսք եմ տալիս չմտնել,չասեմ ինչու երկար-բարակ չպատմեմ,ավելի լավ է ջնջեք այս թեման որ ձեր հետ հարցեր չառաջանան։

Ես մեծ հաճույքով կմասնակցեմ այս ֆորումի քննարկումներին,քանի որ տեսնում եմ այստեղ պատշաճ մակարդակ :)

Հ.Գ կարելի է գրել հայերեն՞ թե անպայման ռուսերեն՞

Հարգանքներով՝Վիգեն։

Link to post
Share on other sites
Հ.Գ կարելի է գրել հայերեն՞ թե անպայման ռուսերեն՞

:lol:

Սա ի՞նչ հարց էր: Շա՜տ կցանկանայի, որ միայն հայերեն գրվեր այստեղ:

Բայց այնպես է ստացվել, որ մասնակիցների մեծամասնությունը հայերենին բավականաչափ չի տիրապետում, այդ իսկ պատճառով հաղորդագրությունների մեծագույն մասը ռուսերեն է: Եվ, ինչ խոսք, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բարձրացնենք հայերեն գրող մասնակիցների տեսակարար կշիռը ֆորումում: Այնպես որ ձեր մասնակցությունը միայն կնպաստի մեր ֆորումին: :flag:

Ինչ վերաբերում է այս թեմայի հեռացմանը, ապա պետք է սպասենք բաժնի մոդերատորին:

Edited by Kars
Link to post
Share on other sites

Կարծում եմ,ավելի լավ է,խոսակթյանը տանք այլ ուղղություն և շփվենք,առանց այդ էլ քիչ ենք,եկեք միանաք և լինենք ներողամիտ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...