SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Պ-պէ Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Ջ-ջէ Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Ռ-ռա Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Ս-սէ Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Վ-վեւ Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Տ-տիւն (տյուն) Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Ր-րէ Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Ց-ցո Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Ւ-հիւն(հյուն) Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Փ-փիւր(փյուր) Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Ք-քէ Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Սուրբ Մաշտոցի շիրիմը Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Խորան Quote Link to post Share on other sites
SAS Posted June 10, 2008 Author Report Share Posted June 10, 2008 Հայոց ինքնության և հավերժության լույսը... Quote Link to post Share on other sites
Kars Posted June 11, 2008 Report Share Posted June 11, 2008 Սուրբ Մաշտոցի շիրիմը Սուրբ Մաշտոցի ծննդավայրը (Հացիկ գյուղ, Տարոն, օգոստոս 2007) © Hayastan.com Quote Link to post Share on other sites
Аида Суреновна Posted June 11, 2008 Report Share Posted June 11, 2008 Լյուն տառի տակ Խեն է անցել: Կարս, ինչպե՞ս կարելի է ուղղել, որպեսզի ավելացրած հաղորդագրությունը իր տեղում հայտնվի, ոչ թե վերջում՝ ըստ ավելացման ժամանակի: Quote Link to post Share on other sites
Kars Posted June 11, 2008 Report Share Posted June 11, 2008 Լյուն տառի տակ Խեն է անցել: Կարս, ինչպե՞ս կարելի է ուղղել, որպեսզի ավելացրած հաղորդագրությունը իր տեղում հայտնվի, ոչ թե վերջում՝ ըստ ավելացման ժամանակի: Չգիտեմ, դա տեխնիկական հարց է, ավելի ճիշտ է Ադմինին դիմել: Quote Link to post Share on other sites
SAS Posted June 11, 2008 Author Report Share Posted June 11, 2008 Կներեք, խառնել եմ իրար:Ստիպված խէ-ն վերջում եմ դնելու: Խ-խէ Quote Link to post Share on other sites
Kars Posted June 16, 2008 Report Share Posted June 16, 2008 SAS, այդպես էլ չասեցիր, թե ո՞վ է այս հիասքանչ Այբուբենի հեղինակը և թե որտե՞ղ է այն գտնվում: Quote Link to post Share on other sites
SAS Posted June 16, 2008 Author Report Share Posted June 16, 2008 Շարանը սկզբից մի անգամ էլ ուշադիր նայիր և... կարդա: Տեղադրման վայրը անմիջապես կգտնես, եթե հայացքդ սևեռես Այբ-ի վրա: Իսկ հեղինակ(ներ)ի մասին ոչինչ չգիտեմ: Quote Link to post Share on other sites
SAS Posted September 23, 2010 Author Report Share Posted September 23, 2010 SAS, այդպես էլ չասեցիր, թե ո՞վ է այս հիասքանչ Այբուբենի հեղինակը և թե որտե՞ղ է այն գտնվում: http://www.aravot.am/am/articles/regions/75536/view Մեսրոպատառերը՝ քարի մեջ Հայի բառապաշարում «խաչտառ»-ը նորամուծություն է: Դա խաչքարի եւ տառի համակցումից ծնունդ առած քարե նոր տիպի ստեղծագործություն է, որը ինքնուս քանդակագործ Ոուբեն Նալբանդյանի մտահղացումն է: Շնորհիվ այդ նորամուծության, նրան նաեւ խաչտառ Ռուբո են ասում: Խաչտառեր կերտելու գաղափարն ինքնին ու հանկարծակի չի ծնվել քանդակագործի մեջ: Ասում է՝ այն ի վերուստ է տրվել՝ ի չիք դարձնելու այն սխալ կարծիքը, թե խաչքարը ցավի ու տառապանքի խորհուրդ ունի: «Պարզապես, մեր հալածական վիճակը թույլ չի տվել ուրախ առիթների համար խաչքարեր կանգնեցնել: Բնաջնջվելուց փախչելու ճանապարհին մի կերպ հասցրել ենք մեր ետեւից միայն խաչքարեր թողնել, որպես մեր հավատի արտահայտություն: Եվ որ հիմնականում դրանք գաղթի ճամփեքին ենք արարել, տպավորություն է ստեղծվել, թե մեջը ցավ ու տառապանք կա: Բայց եթե թերթենք պատմությունը, կհանդիպենք նաեւ իշխանական պսակադրությունների եւ օծումների պատվին կանգնեցված խաչքարերի»,- ասաց Ռուբեն Նալբանդյանը: Եթե պյութագորականները Տիեզերքի արարման հիմքում թիվն էին տեսնում եւ կապում դրանք որեւէ արարչագործության հետ, Ռուբենը տեսնում է մեսրոպատառը: Ասում է՝ «Ա»-ն Արարչի տառն է եւ Առաջինը, ինչպես 1-ը՝ պյութագորականների մոտ, որը Աստծո թիվն է ու Միակը: «Բ»-ն՝ Բարձրյալն է, «Է»-ն՝ միածնի էջքն իր խորհրդով, «Թ»-ն՝ թողությունը, «Ք»-ն՝ Քրիստոսը, «Տ»-ն՝ Տիրամայրը, եւ այսպես՝ 36 քար տառեր, որոնք, Ռուբենի կարծիքով՝ սոսկ գրեր լինելուց բացի, նաեւ Աստծո հետ հաղորդակցվելու միջոց են: Մեսրոպյան գրերի տեսքով խաչտառերի գաղափարը քանդակագործը մտահղացել է հայոց գրերի գյուտի ստեղծման 1600-ամյակին նախապատրաստվելիս: Արդեն բավականին թվով խաչտառեր ուներ, երբ հանդիպեց Գարերգին Բ կաթողիկոսին՝ խաչքարակերտման գործում իր խոսքը Վեհափառին ներկայացնելու համար: Ասում է, կաթողիկոսն այնքան է հավանել աշխատանքները, որ խոստացել է հատուկ դրանց համար մի վայր առանձնացնել՝ հետագայում քարե գրերի թանգարան հիմնելու նպատակով: «Երբ Ապարանի ճանապարհի մատույցներում տեղադրվում էին լոռեցի քանդակագործի քար-տառերը, Վեհափառը փոքր-ինչ վիրավորված դիմել էր Աղվան Հովսեփյանին: Ասել էր՝ սպասեք, մենք հետաքրքիր մտահղացում ունենք. խաչքար-տառեր ենք տեղադրելու... Մարդը 15 տարի աշխատել է դրանց վրա, դուք մի 15 օր չեք համբերո՞ւմ»,- հիշեց ինքնուս քանդակագործը: Իսկ երբ այդ վայրում այլ հեղինակի աշխատանքներ են հանգրվանել, Ռուբենի տառերի համար կաթողիկոսն այլ տեղ է ընտրել. 2,5 մետր բարձրությամբ տուֆակերտ խաչտառերը ժամանակավորապես տեղադրվել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հարակից տարածքում: Կաթողիկոսի՝ թանգարանի համար տարածք հատկացնելու խոստումը դեռ ուժի մեջ է: Ռուբենի ասելով՝ նույնիսկ տեղն է հայտնի. Էջմիածին-Աշտարակ մայրուղու աջակողմյան հատվածն է, որի տրամադրումը, սակայն, ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Խաչտառագործի ասելով՝ մի խնդիր էլ կա, որը անելանելի դրություն է ստեղծել. հնարավոր տեղափոխման մասին իմանալով՝ քաղաքացիները նամակներով խնդրել են վեհափառին՝ խաչտառերը Օշականից չտեղափոխել: «Ճիշտ է՝ հիմա դրանք եկեղեցու մոտ են, բայց պահպանման համար պայմաններ ստեղծված չեն: Համապատասխան պատվանդան չունենալով, խաչտառերը գրեթե կանգնեցված են հողի վրա, ինչի հետեւանքով քարերը խոնավացել ու ավելի փխրուն են դարձել: Տառերից մեկն էլ արդեն վնասվել է»,- տեղեկացրեց Ռուբեն Նալբանդյանը: Հայոց գիրն ու հավատը ամփոփելով քարի մեջ՝ Ռուբեն Նալբանդյանը դրանք սփռել է ողջ աշխարհով: Հայոց թեմերը, համայնքներն ու անհատ անձինք դրանք այցեքարտ են դարձրել՝ հիանալով եւ հայի նման հավասարապես հիացմունք պատճառելով նաեւ այլազգիներին: Հռոմում եւ Միլանում տեղադրված Ռուբոյի խաչքարերի մասին ֆիլմ պատրաստող իտալական հեռուստաընկերություններից մեկի նկարահանող մի խումբ Հայաստան էր եկել խաչտառագործին հանդիպելու եւ ֆիլմի պրեմիերային հրավիրելու: «Շատ երկրներից հրավերներ ունեմ, բայց չեմ կարողանում ամեն տեղ լինել. եթե ողջ ժամանակս տրամադրեմ ժապավեններ կտրելուն՝ գործ անելու ժամանակ չի մնա: Իսկ ես դեռ շատ ծրագրեր ունեմ»,- պատմում է վարպետ Ռուբենը: Ստեղծագործությունների նախշերը հեղինակը որեւէ մեկից չի ընդօրինակում, ոչ էլ նույնիսկ կրկնում ինքն իրեն: Նախշազարդերը Ռուբենի երեւակայության արդյունքն են՝ այսօր արդեն 100-ի սահմանը հատած: Քարի հետ հեշտ է լեզու գտնում: Ասում է, որ քարն ինքն է հուշում, թե որ բեկորից ինչ կարելի է կերտել: Ցավ է ապրում, երբ ամեն քայլափոխի ոչինչ չասող ու անճաշակ հուշարձաններ է տեսնում: «Պետական վերահսկողություն չկա, դրա համար էլ թելադրող է դարձել ցածրաճաշակ փողատերն ու թաղային հեղինակությունը»,- նկատում է Ռուբեն Նալբանդյանը: Հիմա որոշել է մեծանուն հայերի դիմաքանդակների թանգարան ստեղծել: Որոշ անվանիների դիմաքանդակներ արդեն պատրաստ են: Quote Link to post Share on other sites
Аида Суреновна Posted September 23, 2010 Report Share Posted September 23, 2010 «Երբ Ապարանի ճանապարհի մատույցներում տեղադրվում էին լոռեցի քանդակագործի քար-տառերը, Վեհափառը փոքր-ինչ վիրավորված դիմել էր Աղվան Հովսեփյանին: Ասել էր՝ սպասեք, մենք հետաքրքիր մտահղացում ունենք. խաչքար-տառեր ենք տեղադրելու... Մարդը 15 տարի աշխատել է դրանց վրա, դուք մի 15 օր չեք համբերո՞ւմ»,- հիշեց ինքնուս քանդակագործը: Իսկ երբ այդ վայրում այլ հեղինակի աշխատանքներ են հանգրվանել, Ռուբենի տառերի համար կաթողիկոսն այլ տեղ է ընտրել. 2,5 մետր բարձրությամբ տուֆակերտ խաչտառերը ժամանակավորապես տեղադրվել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հարակից տարածքում: Սա ի՞նչ պատմություն է: Արագածի շուրջպարի ժամանակ տեղադրված տառերի մասի՞ն է խոսքը: Դրանց հեղինակն էլ Աղվան Հովսեփյա՞նն է: Նա է՞լ է ինքնուս քանդակագործ, թե՞ դա տեղական իշխանության ներկայացուցչի անուն-ազգանունն է: Ի դեպ ինձ երկուսն էլ դուր են գալիս՝ թեպետ երկուսն էլ տեսել եմ միայն լուսանկարներում: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.