Jump to content

ԱՅԲՈՒԲԵՆ


Recommended Posts

Սուրբ Մաշտոցի շիրիմը

Սուրբ Մաշտոցի ծննդավայրը

(Հացիկ գյուղ, Տարոն, օգոստոս 2007)

post-19994-1213155810.jpg

© Hayastan.com

Link to post
Share on other sites

Լյուն տառի տակ Խեն է անցել:

Կարս, ինչպե՞ս կարելի է ուղղել, որպեսզի ավելացրած հաղորդագրությունը իր տեղում հայտնվի, ոչ թե վերջում՝ ըստ ավելացման ժամանակի:

Link to post
Share on other sites
Լյուն տառի տակ Խեն է անցել:

Կարս, ինչպե՞ս կարելի է ուղղել, որպեսզի ավելացրած հաղորդագրությունը իր տեղում հայտնվի, ոչ թե վերջում՝ ըստ ավելացման ժամանակի:

Չգիտեմ, դա տեխնիկական հարց է, ավելի ճիշտ է Ադմինին դիմել:

Link to post
Share on other sites

SAS, այդպես էլ չասեցիր, թե ո՞վ է այս հիասքանչ Այբուբենի հեղինակը և թե որտե՞ղ է այն գտնվում:

Link to post
Share on other sites

Շարանը սկզբից մի անգամ էլ ուշադիր նայիր և... կարդա: Տեղադրման վայրը անմիջապես կգտնես, եթե հայացքդ սևեռես Այբ-ի վրա: :) Իսկ հեղինակ(ներ)ի մասին ոչինչ չգիտեմ:

Link to post
Share on other sites
  • 2 years later...
SAS, այդպես էլ չասեցիր, թե ո՞վ է այս հիասքանչ Այբուբենի հեղինակը և թե որտե՞ղ է այն գտնվում:

http://www.aravot.am/am/articles/regions/75536/view

Մեսրոպատառերը՝ քարի մեջ

Հայի բառապաշարում «խաչտառ»-ը նորամուծություն է: Դա խաչքարի եւ տառի համակցումից ծնունդ առած քարե նոր տիպի ստեղծագործություն է, որը ինքնուս քանդակագործ Ոուբեն Նալբանդյանի մտահղացումն է: Շնորհիվ այդ նորամուծության, նրան նաեւ խաչտառ Ռուբո են ասում:

Խաչտառեր կերտելու գաղափարն ինքնին ու հանկարծակի չի ծնվել քանդակագործի մեջ: Ասում է՝ այն ի վերուստ է տրվել՝ ի չիք դարձնելու այն սխալ կարծիքը, թե խաչքարը ցավի ու տառապանքի խորհուրդ ունի: «Պարզապես, մեր հալածական վիճակը թույլ չի տվել ուրախ առիթների համար խաչքարեր կանգնեցնել: Բնաջնջվելուց փախչելու ճանապարհին մի կերպ հասցրել ենք մեր ետեւից միայն խաչքարեր թողնել, որպես մեր հավատի արտահայտություն: Եվ որ հիմնականում դրանք գաղթի ճամփեքին ենք արարել, տպավորություն է ստեղծվել, թե մեջը ցավ ու տառապանք կա: Բայց եթե թերթենք պատմությունը, կհանդիպենք նաեւ իշխանական պսակադրությունների եւ օծումների պատվին կանգնեցված խաչքարերի»,- ասաց Ռուբեն Նալբանդյանը: Եթե պյութագորականները Տիեզերքի արարման հիմքում թիվն էին տեսնում եւ կապում դրանք որեւէ արարչագործության հետ, Ռուբենը տեսնում է մեսրոպատառը: Ասում է՝ «Ա»-ն Արարչի տառն է եւ Առաջինը, ինչպես 1-ը՝ պյութագորականների մոտ, որը Աստծո թիվն է ու Միակը: «Բ»-ն՝ Բարձրյալն է, «Է»-ն՝ միածնի էջքն իր խորհրդով, «Թ»-ն՝ թողությունը, «Ք»-ն՝ Քրիստոսը, «Տ»-ն՝ Տիրամայրը, եւ այսպես՝ 36 քար տառեր, որոնք, Ռուբենի կարծիքով՝ սոսկ գրեր լինելուց բացի, նաեւ Աստծո հետ հաղորդակցվելու միջոց են:

Մեսրոպյան գրերի տեսքով խաչտառերի գաղափարը քանդակագործը մտահղացել է հայոց գրերի գյուտի ստեղծման 1600-ամյակին նախապատրաստվելիս: Արդեն բավականին թվով խաչտառեր ուներ, երբ հանդիպեց Գարերգին Բ կաթողիկոսին՝ խաչքարակերտման գործում իր խոսքը Վեհափառին ներկայացնելու համար: Ասում է, կաթողիկոսն այնքան է հավանել աշխատանքները, որ խոստացել է հատուկ դրանց համար մի վայր առանձնացնել՝ հետագայում քարե գրերի թանգարան հիմնելու նպատակով: «Երբ Ապարանի ճանապարհի մատույցներում տեղադրվում էին լոռեցի քանդակագործի քար-տառերը, Վեհափառը փոքր-ինչ վիրավորված դիմել էր Աղվան Հովսեփյանին: Ասել էր՝ սպասեք, մենք հետաքրքիր մտահղացում ունենք. խաչքար-տառեր ենք տեղադրելու... Մարդը 15 տարի աշխատել է դրանց վրա, դուք մի 15 օր չեք համբերո՞ւմ»,- հիշեց ինքնուս քանդակագործը: Իսկ երբ այդ վայրում այլ հեղինակի աշխատանքներ են հանգրվանել, Ռուբենի տառերի համար կաթողիկոսն այլ տեղ է ընտրել. 2,5 մետր բարձրությամբ տուֆակերտ խաչտառերը ժամանակավորապես տեղադրվել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հարակից տարածքում:

Կաթողիկոսի՝ թանգարանի համար տարածք հատկացնելու խոստումը դեռ ուժի մեջ է: Ռուբենի ասելով՝ նույնիսկ տեղն է հայտնի. Էջմիածին-Աշտարակ մայրուղու աջակողմյան հատվածն է, որի տրամադրումը, սակայն, ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Խաչտառագործի ասելով՝ մի խնդիր էլ կա, որը անելանելի դրություն է ստեղծել. հնարավոր տեղափոխման մասին իմանալով՝ քաղաքացիները նամակներով խնդրել են վեհափառին՝ խաչտառերը Օշականից չտեղափոխել: «Ճիշտ է՝ հիմա դրանք եկեղեցու մոտ են, բայց պահպանման համար պայմաններ ստեղծված չեն: Համապատասխան պատվանդան չունենալով, խաչտառերը գրեթե կանգնեցված են հողի վրա, ինչի հետեւանքով քարերը խոնավացել ու ավելի փխրուն են դարձել: Տառերից մեկն էլ արդեն վնասվել է»,- տեղեկացրեց Ռուբեն Նալբանդյանը:

Հայոց գիրն ու հավատը ամփոփելով քարի մեջ՝ Ռուբեն Նալբանդյանը դրանք սփռել է ողջ աշխարհով: Հայոց թեմերը, համայնքներն ու անհատ անձինք դրանք այցեքարտ են դարձրել՝ հիանալով եւ հայի նման հավասարապես հիացմունք պատճառելով նաեւ այլազգիներին: Հռոմում եւ Միլանում տեղադրված Ռուբոյի խաչքարերի մասին ֆիլմ պատրաստող իտալական հեռուստաընկերություններից մեկի նկարահանող մի խումբ Հայաստան էր եկել խաչտառագործին հանդիպելու եւ ֆիլմի պրեմիերային հրավիրելու: «Շատ երկրներից հրավերներ ունեմ, բայց չեմ կարողանում ամեն տեղ լինել. եթե ողջ ժամանակս տրամադրեմ ժապավեններ կտրելուն՝ գործ անելու ժամանակ չի մնա: Իսկ ես դեռ շատ ծրագրեր ունեմ»,- պատմում է վարպետ Ռուբենը:

Ստեղծագործությունների նախշերը հեղինակը որեւէ մեկից չի ընդօրինակում, ոչ էլ նույնիսկ կրկնում ինքն իրեն: Նախշազարդերը Ռուբենի երեւակայության արդյունքն են՝ այսօր արդեն 100-ի սահմանը հատած:

Քարի հետ հեշտ է լեզու գտնում: Ասում է, որ քարն ինքն է հուշում, թե որ բեկորից ինչ կարելի է կերտել: Ցավ է ապրում, երբ ամեն քայլափոխի ոչինչ չասող ու անճաշակ հուշարձաններ է տեսնում: «Պետական վերահսկողություն չկա, դրա համար էլ թելադրող է դարձել ցածրաճաշակ փողատերն ու թաղային հեղինակությունը»,- նկատում է Ռուբեն Նալբանդյանը:

Հիմա որոշել է մեծանուն հայերի դիմաքանդակների թանգարան ստեղծել: Որոշ անվանիների դիմաքանդակներ արդեն պատրաստ են:

Link to post
Share on other sites
«Երբ Ապարանի ճանապարհի մատույցներում տեղադրվում էին լոռեցի քանդակագործի քար-տառերը, Վեհափառը փոքր-ինչ վիրավորված դիմել էր Աղվան Հովսեփյանին: Ասել էր՝ սպասեք, մենք հետաքրքիր մտահղացում ունենք. խաչքար-տառեր ենք տեղադրելու... Մարդը 15 տարի աշխատել է դրանց վրա, դուք մի 15 օր չեք համբերո՞ւմ»,- հիշեց ինքնուս քանդակագործը: Իսկ երբ այդ վայրում այլ հեղինակի աշխատանքներ են հանգրվանել, Ռուբենի տառերի համար կաթողիկոսն այլ տեղ է ընտրել. 2,5 մետր բարձրությամբ տուֆակերտ խաչտառերը ժամանակավորապես տեղադրվել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հարակից տարածքում:

Սա ի՞նչ պատմություն է: Արագածի շուրջպարի ժամանակ տեղադրված տառերի մասի՞ն է խոսքը: Դրանց հեղինակն էլ Աղվան Հովսեփյա՞նն է: Նա է՞լ է ինքնուս քանդակագործ, թե՞ դա տեղական իշխանության ներկայացուցչի անուն-ազգանունն է: Ի դեպ ինձ երկուսն էլ դուր են գալիս՝ թեպետ երկուսն էլ տեսել եմ միայն լուսանկարներում:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...