Jump to content

Акция протеста у здания посольства Грузии


Recommended Posts

Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉ

Հակառակ Վրաստանի կողմից ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գծով միջազգային պարտավորությունների ստանձմանը, հակառակ ջավախքահայութան եւ վրացահայության շարունակական բողոքներին եւ դրանց արձագանքող տարբեր միջազգային ատյանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների հանձնարարականներին` վրացական իշխանությունները շարունակում են անտեսել եւ արհամարհել հայ փոքրամասնությանը հուզող խնդիրները, ինչը հարուցում է ջավախքահույության արդարացի դժգոհությունը:

Դրա վկայությունն են Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների բազմաթիվ հայտարարություններն ու պահանջները.

- Տեղական ինքնակառավարման մարմինները զրկված են իրականացնել նույնիսկ օրենքով իրենց վերապահված լիազորությունները և փաստացի ղեկավարվում են վրաց իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների կողմից:

- Վրաստանի հայ փոքրամասնությունը, հատկապես Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում համախումբ բնակվող նրա հատվածը, թերի է ներկայացված կառավարման եւ ինքնակառավարման մարմիններում:

- Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում վարչական, կրթական եւ այլ մարմիններում պաշտոնների նշանակումը փոխկապակցված է վրացերենի իմացությանը:

- Վրաստանի կենտրոնական իշխանությունները օրենքներ են ընդունում, որոնք պարտավորեցնում են հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հանրային կյանի բոլոր ոլորտներում (ինքնակառավարման մարմիններ, վարչարարություն, դատական, կրթական համակարգ եւ այլն) օգտագործել բացառապես վրացերենը ինչին օբյեկտիվորեն չեն տիրապետում ջավախքահայերը:

- Վրացական իշխանությունները հայ-վրացական սահմանաներձ գյուղերում, մասնավորապես Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում և Ծալկայի տարածաշրջանի մի շարք գյուղերում բնակեցնում են աջարներ` փորձելով փոխել տարածաշրջանի ժողովրդագրական կազմը և Ջավախքը կտրել Հայաստանից:

- Հայ Առաքելական Եկեղեցին Վրաստանում չունի պաշտոնապես գրանցված իրավաբանորեն ձևակերպված կարգավիճակ, խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված հայկական տաճարները դեռեւս չեն վերադարձվել իրենց օրինական տերերին:

Ի հավելումն այս ավանդական խնդիրների` վերջին շրջանում վրացական իշխանություններն իրենց մի շարք քայլերով էլ ավելի սրեցին ջավախքահայության և վրացահայության շրջանում լարվածությունն ու դժգոհության մթնոլորտը.

- անհիմն կերպով Վրաց ոստիկանություն են բերման ենթարկվել եւ ենթարկվում տասնյակ ջավախքահայ հասարակական ակտիվիստներ, որոնց բաց են թողնում սպառնալուց եւ ահաբեկելուց հետո միայն:

- 2009թ. հունվարին մտացածին մեղադրանքներով ձերբակալվեցին Ախալցխայի հասարակական գործիչներ` Գրիգոր Մինասյանը եւ Սարգիս Հակոբջանյանը, մինչ այդ` 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալվել էր ջավախքահայ հասարակական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որին ներկայումս մեղադրում են 2005-06 թթ. ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր ծավալած գործունեության փաստերով:

- վրացական կողմն արհեստական դժվարություններ է ստեղծում հայ-վրացական սահմանը Ժդանովական-Բավրա անցակետով հատողների համար:

Այս բոլորի արդյունքում ջավախքահայության եւ վրացահայության շրջանում օր-օրի ավելանում է վախի եւ անվստահության մթնոլորտը, ինչը հանգեցնում է երկրամասից հայերի արտագաղթի տեմպերի ավելացմանը:

Վրացական իշխանությունների այս գործողությունների հիմնական նպատակն է ջավախքահայության եւ վրացահայության հասարակական-քաղաքական կառույցների ոչնչացման եւ հասարակական-քաղաքական գործիչների չեզոքացման միջոցով հասնել ջավախքահայության եւ վրացահայության լռեցմանն ու «ինտեգրմանե անվան տակ նրանց ձուլմանը կամ ժողովրդարական կազմի փոփոխությանը:

Արդ, հաշվի առնելով վերոնշյալը` մենք պահանջում ենք վրացական իշխանություններից`

- Ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը:

- Դադարեցնել պետական սահմանի Բավրայի անցակետում արհեստական խոչնդոտների հարուցումը և սահմանը դարձնել թափանցիկ, ինչպես բազմիցս հայտարարել են Վրաստանի և Հայաստանի նախագահները:

- Դադարեցնել Սամցխե-Ջավախք-Ծալկայում ծայր առած ոստիկանական հալածանքները եւ անհապաղ դադարեցնելով դատական ու քրեական հետապնդումը` ազատ արձակել ձերբակալված ջավախքահայ գործիչներ` Գրիգոր Մինասյանին, Սարգիս Հակոբջանյանին և Վահագն Չախալյանին:

- Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հանրային կյանքի բոլոր ոլորտներում օրենսդրորեն արտոնել հայերեն լեզվի օգտագործումը:

- Ջավախքահայ երիտասարդության արտագաղթի նվազեցման և վրացերենի ուսուցման ներդրման նպատակով արտոնել Ջավախքում հայ-վրացական պետական համալսարանի հիմնադրումը:

- Դադարեցնել Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը այլազգիներով բնակեցնելու գործընթացը, ինչը վրաց իշխանությունների կողմից տարածաշրջանի ժողովրդավարական կազմը արհեստականորեն փոխելու և Ջավախքը Հայաստանից կտրելու ակնհայտ քայլ է:

- Վրաստանում համապատասխան իրավական կարգավիճակ տալ Հայ Առաքելական Եկեղեցուն եւ վերադարձնել բռնագրավված հայկական տաճարները:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հայ-վրացական միջպետական հարաբերությունների օրակարգում զետեղել եւ առաջնահերթ կերպով հետապնդել վերոնշյալ խնդիրների լուծումը:

Մենք կոչ ենք անում միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին իրենց բոլոր ներուժով կանխել Սամցխե-Ջավախք-Ծալկայում վրաց իշխանությունների անպատասխանատու քայլերի հետեւանքով առաջացած ճգնաժամը: Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղել Վրաստանի իշխանություններին առ այն, որ որեւէ այլընտրանք երկրում բնակվող հայ փոքրամասնության խնդիրների լուծմանը նրանք չունեն:

Մենք կոչ ենք անում սփյուքում գործող կառույցներին եւ անհատ անձանց միանալ սույն հայտարարություն-հանրակոչին եւ բոլոր միջոցներով աջակցել ջավախքահայության և վրացահայության օրինական իրավունքների պաշտպանությանը:

Ջավախքահայության եւ վրացահայության արդարացի պահանջների արհամարհման եւ լռեցման գործելաոճն այլեւս սպառել է իրեն, ավելին, այն կամա թե ակամա կազդի նաև հայ-վրացական հարաբերությունների վրա:

Միայն իր էթնիկական բազմազանությունը հարգող ժողովրդավարական Վրաստանը հնարավորություն կունենա խուսափել հետագա ցնցումներից եւ ապահովել երաշխիքներ իր երկրի բնականոն զարգացման համար:

Երեւան, 25 փետրվար 2009 թ.

Edited by Pandukht
Link to post
Share on other sites

Ցույցը ուղղված էր ջավախահայության եւ վիրահայության իրավունքների սահմանափակումների դեմ։ Մասնավորապես.

- Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմիններում հայերի շատ ցածր ներկայացվածությունը։

- Ջավախքում փաստացի իշխանության կենտրոնացվածությունը վրացական ուժային կառույցների ձեռքում։

- Լեզվական արգելքների ստեղծումը եւ հայերենի գործածության արհեստական սահմանափակումը Ջավախքում։

- Ջավախքի հայ ակտիվիստների ձերբակալությունները։

- Վրաստանում վարվող պետական դեմոգրաֆիական քաղաքականությունը։

- Հայ առաքելական եկեղեցու գրանցման մերժումը եւ հայկական եկեղեցիների վրացականացման փորձերը։

post-31580-1235583813.jpg

post-31580-1235583838.jpg

post-31580-1235583861.jpg

post-31580-1235583882.jpg

http://javakhk.livejournal.com/42946.html

Link to post
Share on other sites

Մաս 1. Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009 (ցույցի մասնակիցների կոչը)

http://javakhk.livejournal.com/42692.html

Մաս 2. Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009 (ֆոտոռեպորտաժ)

http://javakhk.livejournal.com/42946.html

Մաս 3. Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009 (“Երկիր Մեդիա” վիդեոռեպորտաժ)

http://javakhk.livejournal.com/43219.html

*******************************

Ցույց Երեւանում Վրաստանի դեսպանատան դիմաց 25.02.2009

Ցույցը ուղղված էր ջավախահայության եւ վիրահայության իրավունքների սահմանափակումների դեմ։ Մասնավորապես նշվեց.

* Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմիններում հայերի շատ ցածր ներկայացվածությունը։

* Ջավախքում փաստացի իշխանության կենտրոնացվածությունը վրացական ուժային կառույցների ձեռքում։

* Լեզվական արգելքների ստեղծումը եւ հայերենի գործածության արհեստական սահմանափակումը Ջավախքում։

* Ջավախքի հայ ակտիվիստների ձերբակալությունները։

* Վրաստանում վարվող պետական դեմոգրաֆիական քաղաքականությունը։

* Հայ առաքելական եկեղեցու գրանցման մերժումը եւ հայկական եկեղեցիների վրացականացման փորձերը։

Առավոտվանից Վրաստանի դեսպանատան հարող տարածքը բարիկադավորվել էր շինարարական տեխնիկայով, տրակտորներով, բեռնատարերով, բուլդոզերներով… Դա չկանգնեցրեց միտինգի մասնակիցներին։

Միտինգը անցավ կազմակերպված եւ մասսայական։ Մասնակիցները պահանջեցին հարգել ջավախահայության քաղաքական իրավունքները, ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին, Ջավախքում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին, Վրաստանում պաշտոնապես գրանցել Հայ առաքելական եկեղեցին ու հայությանը վերադարձնել խլված տաճարները։

*******************************

Meeting in Yerevan at the Georgia Embussy on 25.02.2009

The meeting was against human right restrictions of Armenians in Javakhk and Georgia. In particular։

* In local government bodies in Javakhk the Armenians have very low percentage.

* The actual power in Javakhk is concentrated in the hands of The Georgian security structures.

* Language obstacles are used in Javakhk to restrict rights of local Armenians, and usage of Armenian language is being restricted.

* Arrests of Armenian activists in Javakhk.

* Georgia continues state demographic policy supporting migration of Georgians into Armenian-populated regions.

* Armenian Apostolic Church still is not registered in Georgia, and there are attempts to give Armenian churches to the Georgian Church.

*******************************

Митинг перед посольством Грузии в Ереване на 25.02.2009

Митинг был против ограничений прав армян в Джвахке и в Грузии. В частности։

* В органах местного смоуправления армяне имеют очень низкую представителенность.

* Реальная власть в Джавахке сконцентривована в руках силовых структур Грузии.

* Языковые преграды используютья в Джавахке для создания искусственных трудностей для армян. Роль армянского языка ограничиваетья.

* Аресты армянских активистов в Джавахке.

* Грузия продолжает демографическую политику, поддерживающую миграцию этнических грузин в армянонаселенные районы.

* Армянская апостольская церковь все еще не зарегестрирована в Грузии, и продолжаються попытки передачи армянских церквей Грузинской церкви.

Link to post
Share on other sites

Выступление Эдуарда Абрамяна на акции протеста перед посольством Грузии в Армении

post-31580-1235721304.jpg

В армянском регионе Самцхе-Джавахка-Цалки сегодня определенно существуют политические проблемы. Грузинские власти всячески пытаются завуалировать национально-политические проблемы армян социально-экономическими вопросами. Однако в действительности в основе всякого рода вопросов лежат политические проблемы. Они являются основой и причиной возникновения и увеличения всех остальных вопросов. Поэтому мы требуем, чтобы наряду с этими вопросами в первую очередь были решены политические проблемы армянского населения Джавахка. Это касается и защиты национальных прав армян, и проблемы предоставления армянскому языку статуса второго государственного языка, и планов грузин по изгнанию армян из Джавахка, и вопроса переселения в Джавахк турок-месхетинцев и грузино-свано-аджарских элементов, и т. д.

Напряженность в Самцхе-Джавахке-Цалке искусственно поддерживается грузинской властью. Преследуется цель вытеснить армян из этого армянского региона и сломить национальную волю местных армян, исключив совершение армянами любого шага, направленного на защиту собственного достоинства и прав в этом регионе.

В то же время плоды армяно-грузинской конфронтации, которая провоцируется грузинами и усиливается изо дня в день, пытаются сорвать также третьи силы. Речь идет о сильных государствах региона, проводящих активную деятельность на всей территории Грузии. Для достижения своих целей эти силы не гнушаются никакими методами. Жертвами этих методов стали Григор Минасян и Сергей Акопджанян, из-за своей преданности и патриотизма попавшие в подстроенную западню и искусственно обвиненные в шпионаже. На этих ребят наклеили и другие искусственные ярлыки.

Международному сообществу демонстрируется фальшивая шпионская сеть, параллельно ликвидации которой осуществляется антиармянская пропаганда. На начальном этапе позволяя так называемой «деятельности» подобных фальшивых организаций расширяться от Тбилиси до региона Самцхе-Джавахка-Цалки, а затем превращая их в ловушки и «размещая» среди активных армянских кругов, грузинские власти пытаются тем самым очистить регион от армянских патриотов. В результате этой политики грузинское население уже принимает армянский народ за врага. Мы требуем от всех малых и крупных сил, действующих в регионе Самцхе-Джавахка-Цалки, положить конец провокационным действиям и отступиться от своих заговорщических планов, а от грузинских властей вдобавок требуем немедленно освободить Григора Минасяна и Сергея Акопджаняна.

Исходя из этого, мы заявляем, что Григор Минасян и Сергей Акопджанян – жертвы заговора, порожденного ложным «сотрудничеством» малых и крупных, весьма могущественных местных сил, постоянно обиженных на этих деятелей. Если в связи со всем этим различные армянские организации и круги промолчат, то подобные ловушки наверняка вскоре будут устроены для всех тех организаций или лиц, которые справедливо борются за защиту политических прав Джавахка. Это права, защищать которые обязалась перед Европой сама Грузия. Права, которые она по сей день вероломно уклоняется защищать. Права, которые нарушает в первую очередь сама Грузия.

Откроем глаза и с верой в торжество справедливости двинемся вперед!

bagin.info

Edited by Pandukht
Link to post
Share on other sites

Речь Степана Восканяна - адвоката Ваагна Чахаляна, на митинге возле посольства Грузии в Армении

733.jpg

События, произошедшие в период с 17 по 21 июля 2008 г. в Ахалкалаке при чрезвычайно темных и странных обстоятельствах, а именно: взрыв по соседству с домом начальника полиции района и убийство двух армянских полицейских, было использовано грузинскими властями как предлог для нейтрализации ряда молодых джавахкских деятелей и сведения счетов с моим подзащитным Ваагном Чахаляном, который известен своей последовательной деятельностью, направленной на защиту прав джавахкцев.

Все проводилось и проводится, естественно, с грубыми и вопиющими нарушениями элементарных норм прав человека. Десятки джавахкских активистов подверглись насильственному приводу в полицию и запугиванию, Молодежное радио закрылось, произведены незаконные обыски и аресты.

Были арестованы отец и тетя джавахкского активиста Гургена Шириняна, а сам Гурген был объявлен в розыск. В дальнейшем Гурген Ширинян заочно был приговорен к 17 годам лишения свободы, а его отца и тетю освободили лишь спустя 5 месяцев после ареста, осудив их на 2 года лишения свободы условно.

Наконец, 21 июля грузинские спецназовцы ворвались в квартиру Ваагна Чахаляна и арестовали его самого, а также его отца и несовершеннолетнего брата.

Со дня ареста Ваагна Чахаляна и по сей день грузинские власти делают все для того, чтобы ввести международное сообщество в заблуждение, а также скрыть и исказить политическую суть случившегося.

Однако, факты свидетельствуют об обратном. Обвинения, предъявленные тому же Ваагну Чахаляну, носят политический характер. Его судят за митинги, прошедшие в Ахалкалаке в 2005-2006 гг., с помощью которых джавахкские армяне поднимали волнующие их проблемы и требовали от грузинских властей их решения.

В лице Ваагна Чахаляна грузинские власти судят джавахкское армянство.

С правовой точки зрения дело полностью сфабриковано, в деле имеются позорные факты, для того, чтобы перечислить все нарушения, допущенные в ходе предварительного следствия и судебного разбирательства, мне не хватит и одного часа. Достаточно отметить один факт: не была проведена дактилоскопическая экспертиза оружия и боеприпасов, якобы обнаруженных в ходе ареста Ваагна Чахаляна. А когда мы, адвокаты, потребовали провести подобную экспертизу, суд позорным образом отклонил это требование.

Даже омбудсмен Грузии выступил со специальным заявлением, в котором был зафиксирован факт нарушения конституционных прав Чахаляна.

Вместо этого грузинские власти продолжают оказывать политическое и экономическое давление на джавахкских политических активистов. Возбуждаются все новые уголовные дела, ускоренно и непрозрачно проводятся судебные процессы и выносятся вердикты, утверждающие обвинительные заключения.

Последним звеном вот этой цепи гонений стал произведенный 23 января арест армянских общественных деятелей Ахалцхи Григора Минасяна и Саркиса Акопджаняна.

Судебный процесс по делу Ваагна Чахаляна превратился в некий фарс, который к тому же постоянно затягивается. Ждать, что грузинский суд оправдает Ваагна Чахаляна, а в дальнейшем армянских активистов Ахалцхи, бессмысленно и наивно. То, что судебная система в Грузии не является независимой, ни для кого не секрет.

Мы неоднократно проводили встречи в различных инстанциях, представляя позорную реальность, связанную с судом над Ваагном Чахаляном.

Пользуясь случаем, еще раз обращаюсь к соответствующим международным структурам и правозащитным организациям с призывом оказать давление на грузинские власти для прекращения гонений и освобождения всех джавахкских деятелей.

Так или иначе, и мои подзащитные, и я настроены решительно, мы будем последовательно бороться, дабы справедливость восторжествовала. Мы убеждены, что это ложное и сфабрикованное уголовное дело провалится, если не в судах Ахалцхи и Тбилиси, то в Европейском суде по правам человека наверняка.

bagin.info

Edited by Pandukht
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...