artak Posted August 16, 2009 Report Share Posted August 16, 2009 Покажите мне пожалуйста две разницы между подходами ЛТП и СС. На мой взгляд АНК развалится и очень скоро. Quote Link to post Share on other sites
Admin Posted August 20, 2009 Report Share Posted August 20, 2009 Տեր-Պետրոսյանը «արդեն հանձնած» է համարում Ղարաբաղը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատմամբ` գործող իշխանություններն արդեն հանձնել են Լեռնային Ղարաբաղը: Իջեւանում, ուր ՀԱԿ-ի ներկայացուցիչները՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, եկել էին այցելելու անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հարազատներին, առաջին նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց. - «Ցեղասպանությունը տվին, Ղարաբաղն էլ կտան… Տված-վերջացրած է արդեն»: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը վերջնականապես չկորցնելու միակ տարբերակը իշխանությունների հեռացումն է. - «Պետք է հեռանա այս մարդը [Սերժ Սարգսյանը]՝ ինչքան հնարավոր է շուտ»: Լեւոն Տեր-Պետրոսյանը գտնում է, որ այս վիճակը ժամանակավոր է, քանի որ հասարակությունն իր քաղաքականություն վերադառնալով արդեն նախկինը չէ: «Արդեն փոխվել է», - ասաց նա: - «Իմ վերադառնալով ստեղծվել է ժողովրդական քաղաքացիական հզոր հասարակություն: Շատ հզոր բան է փոխվել՝ այնպիսի բան, որ այլեւս վերացնել հնարավոր չէ»: Առաջին նախագահին ուղեկիցներից Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Տեր-Պետրոսյանի վերադարձն իր համար առիթ էր՝ բարձրաձայնելու անօրինականությունների մասին: «Ես սպասել եմ այդ օրվան, շատ եմ սպասել: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանի գալը ինձ համար առիթ, հիմք, պատճառ էր, որ ես իմ որոշումը կայացնեի», - ասաց նա: - «Չեմ փոշմանել, ու մենք միասին գնալու ենք առաջ մինչեւ հաղթանակ: Այս ժողովրդի հետ միասին»: Ջհանգիրյանը խիստ քննադատության ենթարկեց Հայաստանի իրավապահ համակարգը, մասնավորապես՝ հանցավորության մակարդակի աճը. - «Դա ուղղակի հետեւանք է, որ ողջ իրավապահ համակարգը այսօր չի զբաղված իր հիմնական գործով, այլ զբաղված է քաղաքական պատվերներ կատարելով»: Նիկոլ Փաշինյանի հայրական տանը ՀԱԿ-ի ներկայացուցիչներին սպասում էին հյուրասիրության սեղանով: Լրագրողի հոր համար ուրախալի է առաջին նախագահի այցն իր տուն: «Իմ ուրախանալու առիթը այն է, որ այսօր ազատության մեջ եմ տեսնում պարոն Ջհանգիրյանին, պարոն Մակեյանին», - ասաց Փաշինյանի հայրը: - «Իմ ուրախությունը անսահման կլինի, երբ ե'ւ Նիկոլը, ե'ւ մնացած մեր բանտարկյալ եղբայրները կհայնտվեն ազատության մեջ, եւ նոր թափով, նոր ուժով մեր պայքարը կսկսվի»: Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը կարծում է, որ ամուսնու ու նրա համախոհների հաղթանակը մոտ է. - «Վստահ եմ, որ [Նիկոլը] կյանքը բանտում չի անցկացնի, ու մենք հաղթելու ենք, ու դա ընդամենը ժամանակի խնդիր է, ու այդ ժամանակի մեծ մասը արդեն անցել ենք»: ՀԱԿ-ի ներկայացուցիչներին իջեւանցիները ճանապարհեցին վանկարկելով՝ «Լեւոն, նախագահ»: Очередной "шедевр". Что то вроде - он уже все сдал поэтому мы спокойно наблюдаем, мы бы сами так и сделали, жаль что власти не имеем. Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.