AYG Posted November 1, 2009 Report Share Posted November 1, 2009 (edited) Չնայած մկրտված երբեկ չեմ եղել, սակայն կյանքումս եղել է ժամանակաշրջան, որ քրիստոնեության ճամփան եմ բռնել: Սակայն ընթացքն այդ ճամփով դադարեց, երբ հասկացա, որ Քրիստոսն ինքը քրիստոնեա չի եղել(չնայած Նիցշեն նրան համարում է միակ քրիստոնեա): Այդ ճամփան հանգեցրեց ճամփաբաժանի, որ կամ պետք է Քրիստոսին հավատալ, կամ էլ քրիստոնեաներին: Ընտրեցի առաջինը, և հավատացի նրան այնպես՝, ինչպես ինքն է իր մասին վկայում: Եւ նրան հավատալով, նրա գաղափարները մերժեցի: Քանզի այդպես էլ չկարողացա սիրել թշնամուս: Եւ չհանդիպեցի թշնամուն սիրող գեթ մեկ քրիստոնեայի: Եւ չգիտեմ թշնամու ի՞նչը կարելի է սիրել, բա՞րքը, խարդավա՞նքը, յաթաղա՞նը, ազգիս ու հայրենիքիս տիրելու ձգտու՞մը..., թե՞ ինչ որ անհայտ բան, որ կարող է թվարկածս ու չթվարկածը վերացական դարձնել: Թշնամուն սիրող քրիստոնեաների չեմ հանդիպել, սակայն Քրիստոսի կողմից Իրական Սերն ու Հավատը կաթվածահար անող գաղափարների չգիտակցված հետևորդների՝, ավաղ շատ եմ հանդիպել: Եւ մերկապարանոց չորակվելու համար նրանցից մեկը մեջբերեմ: 49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ• եւ ինչքա՜ն եմ կամենում‚ որ արդէն իսկ բորբոքուած լինի։ 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում‚ որ կատարուի։ 51 Կարծում էք‚ թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ• ո՛չ‚ ասում եմ ձեզ‚ այլ՝ բաժանում• 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն• երեքը՝ երկուսի դէմ‚ եւ երկուսը՝ երեքի։ 53 Հայրը պիտի բաժանուի որդու դէմ‚ եւ որդին՝ Հօր‚ մայրը՝ աղջկայ դէմ‚ եւ աղջիկը՝ մօր‚ կեսուրը՝ հարսի դէմ‚ եւ հարսը՝ իր կեսրոջ»։ Ղուկաս գլ.12 Միթե՞ սա չէ մեր գլխով անցածը: Միթե՞ այս խոսքերը չէն, որ շարունակում են մեր Հայրենիքի հիմքերն ու կերտվածքները քայքայել: Դեռ որքա՞ն պիտի քրիստոնեական տարբեր ծագումների ու հոսանքների քարոզիչները նման տմարդի ու հակամարդկային արտահայտությունները ճարտասանական փոխակերպումների ենթարկելով, իրենց «հանապազօրյա» հաց ապահովեն: Հարգելի ընթերցող, Հայկ Նահապետի Արյունն ու Անունը կրող սիրելի Եղբայր կամ Քույր: Քեզ եմ դիմում Մեծն Նժդեհի խոսքով. Արթնացի'ր Հայ Մարդ: Արթնացիր սիրո դիմակով հոգիդ մտած ատելության թմբիրից: Գժտվա՞ծ ես հարազատիդ՝, մոռացիր պատճառը և գտիր առիթ կամ պատրվակ հաշտվելու: Տգե՞տ է մտերիմդ՝, կիսվիր նրա հետ Իմաստությունովդ: Խոսքդ չի՞ ընդունում՝, լռել սովորիր: Արթնացի'ր Հայ Մարդ: Քեզ բաժանել են տիրելու համար: Եթե երկնքում դու տեր չփնտրես, երկրի վրա տեր չես ունենա : Եւ մի վախեցիր անտեր լինելուց: Ինքդ քե'զ տիրիր, և քեզ եղիր Տեր: Եւ Ընտանիքիդ ու Հայրենիքիդ Տիրություն արա՝, ոչ տիրապետում: Կայացի'ր Հայ Մարդ որպես Ինքնիշխան: Եւ ոչ մի ստրուկ իր ծառայության բացառիկությամբ թող քեզ չխաբի, ու քեզ իրենից կախման մեջ գցի: Բնության կողմից քեզ տրված ձեռք - ոտք բավական են քեզ: Հաստատվի'ր Հայ Մարդ Ընկերության մեջ: Եւ Ընկեր գտիր ամեն տարածքում: Նույնիսկ Երկնքում, նույնիսկ Բնության ամեն տեսակում: Արթնացի'ր Հայ Մարդ Edited November 1, 2009 by AYG Quote Link to post Share on other sites
Rouna Posted November 9, 2009 Report Share Posted November 9, 2009 (edited) Քրիստոսն ինքը քրիստոնեա չի չի էլ կարող լինել, քանի որ քրիստոնյան նա է, ով հետևում է Քրիստիսին: Իսկ հարցին, որով թեման է բացվում, հնարավոր է պատասխանել միայն ճշտելուց հետո, թե Ով է պատվիրան թողել: Օրինակ, թե այն ինչ առարկան գնահատվում է ստուգարքով, կարող է ասել ուսանողներից մեկը կամ դեկանը: Շարժվելու եք ըստ դեկանի, ոչ թե ուսանողի խոսքի: Իշխանության նույն խնդիրն է այստեղ: Ո՞վ ասաց, թե ինչպես պետք է շարժվել: Դա է խնդիրը: Edited November 9, 2009 by Rouna Quote Link to post Share on other sites
AYG Posted November 9, 2009 Author Report Share Posted November 9, 2009 (edited) չի էլ կարող լինել, քանի որ քրիստոնյան նա է, ով հետևում է Քրիստիսին: Ավաղ, քրիստոնեան նա է, ով խայտառակում է քրիստոսին: Իսկ հարցին, որով թեման է բացվում, հնարավոր է պատասխանել միայն ճշտելուց հետո, թե Ով է պատվիրան թողել: Օրինակ, թե այն ինչ առարկան գնահատվում է ստուգարքով, կարող է ասել ուսանողներից մեկը կամ դեկանը: Շարժվելու եք ըստ դեկանի, ոչ թե ուսանողի խոսքի: Իշխանության նույն խնդիրն է այստեղ: Ո՞վ ասաց, թե ինչպես պետք է շարժվել: Դա է խնդիրը: Միանգամայն համամիտ եմ: Դեկանը ասում էր, որ ինքը «մարդու որդի մարդ է», ուսանողնրն էլ, թե աստծու որդի աստված: Ու՞մ հավատալ: Edited November 9, 2009 by AYG Quote Link to post Share on other sites
Rouna Posted November 11, 2009 Report Share Posted November 11, 2009 Շատ ճիշտ եք. մարդու որդի մարդ է, և Աստծու որդի Աստված: Մաման մարդ է, Պապան Աստվածը, ձեր դուրը ի՞նչը չի գալիս: Quote Link to post Share on other sites
AYG Posted November 11, 2009 Author Report Share Posted November 11, 2009 Շատ ճիշտ եք. մարդու որդի մարդ է, և Աստծու որդի Աստված: Մաման մարդ է, Պապան Աստվածը, Միթե՞ մաման կին չի եղել: ձեր դուրը ի՞նչը չի գալիս: Ինչպե՞ս թե դուրս չի գալիս: Ընդհակառակը, գնալով ավելի զվարճալի մանրամասներ են բացահայտվում: Quote Link to post Share on other sites
Rouna Posted November 13, 2009 Report Share Posted November 13, 2009 տա Աստված, որ դուք ինքներդ այդ տեսակ զվարճանքի պատճառը չդառնաք և ոչ մեկի համար... Quote Link to post Share on other sites
AYG Posted November 13, 2009 Author Report Share Posted November 13, 2009 տա Աստված, որ դուք ինքներդ այդ տեսակ զվարճանքի պատճառը չդառնաք և ոչ մեկի համար... Աստված նոր չէ, որ պիտի տա: Եւ ես նոր չէ, որ պիտի ստանամ և Աստծուն(Իրական և Ճշմարիտ) Շնորհակալ լինեմ: Quote Link to post Share on other sites
Koreolan Posted November 24, 2009 Report Share Posted November 24, 2009 Նեոհեթանոսներին հաց չտաս, թողնես տեղի-անտեղի Նժդեհին հիշեն: Quote Link to post Share on other sites
AYG Posted November 24, 2009 Author Report Share Posted November 24, 2009 Նեոհեթանոսներին հաց չտաս, թողնես տեղի-անտեղի Նժդեհին հիշեն: Նեոհեթանոսները նեոկռապաշտներից հաց ոչ ուզել են, ոչ էլ վերցրել: Quote Link to post Share on other sites
ARENus Posted November 24, 2009 Report Share Posted November 24, 2009 Նեոհեթանոսները նեոկռապաշտներից հաց ոչ ուզել են, ոչ էլ վերցրել: я Арорди я не идолопаклоник Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.