AYG

ՈՒ՞Մ ՊԱՇՏԵԼ

19 posts in this topic

Մի անգամ երբ Երևանի թանգարանում շրջում էի, ականջիս դիպավ, թե ինչպե՞ս է աշխատակցուհին զբոսաշրջիկների խմբին բացատրում խաչքարի մի նմուշի նախշերի նշանակությունը.«այստեղ ներքևում դուք տեսնում շրջան, որը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ նրա վերևի խաչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության նկատմամբ: Այսինքն խաչի հաղթանակը արևի հանդեպ:»

Ու այդ ոգով շարունակում է ներկայացանել «խավարամոլ» Արևապաշտության հանդեպ ինչոր հզոր լուսավորչության հաղթանակը մոտավորապես որ,«հեթանոսները պաշտում էին արևը, իսկ քրիստոնեությունը բերեց նրա ստեղծողի պաշտամունքը»:

Միանշանակ այս մտածելակերպի հեղինակը թանգարանային աշխատակցուհին չէ, և այդ տրամաբանությունը մեկ սերունդ առաջ չէ, որ թևածում է մեր Հայրենիքում և մնացած հուդարմատ կրոնների երկրնրում:

Այդ տրամաբանությամբ դուրս է գալիս, որ ստեղծողին պաշտելով, կարելի է արհամարել նրա ողջ ստեղծագործությունը: Եւ ստեղծողը դա կարող է բարձր գնահատել:

Պատկերացնո՞ւմ եք, նկարչին, քանդակագործին, ճարտարապետին, բանաստեղծին, ... ասում եք, որ պաշտում եք իրեն, և զզվում նրա արվեստից:

Եւ հետո մեկ այլ տեղ պարծենում, որ արվեստի այսինչ ճյուղի ներկայացուցչին անձամբ ճանաչում և պաշտում եք, բայց զզվում եք նրա ստեղծագործությունից, ու գալու է ժամանակ, որ նա իր գործի հասույթից ձեզ էլ է բաժին հանելու, և անհոգ կյանք ապահովելու:

Իհարկէ, հարթությունը չի կարող ընկալել գունդը այլ կերպ, քան շրջան:

Հարթությունը որպես շրջան է ընկալում նաև կոնը: Իսկ շրջված վիճակում այն կարող է ընկալվել ոչ ավել, քան եռանկյունի:

Եւ հիմա հարթության, ավելի ճիշտ նրա հոմանիշ՝, տափակության քմահաճույքին է տրված առհասարակ Տիեզերքի ընկալումն ու մեկնաբանումը: Նյութական Տիեզերքը դեռ ոչինչ:

Տափակությունը արդեն քանի դար Հոգևոր Տիեզերքի պատկերն է փորձում իր ուսին դաջել, և իր անկանոն խզբզոցները հպարտությամբ ի ցույց դնել:

Արթնացի'ր Հայ Մարդ:

Քո Արի Նախնիք Բնությունը ճանաչում և նրան պաշտում էին ամենայն պարզությամբ, խորությամբ ու մեծությամբ:

Նրանք տեղյակ էին, թե երկրի գունդ լինելուն, թե նրա Արևի շուրջ պտտվելուն, թե նրա շուրջ պտտվող Լուսնին, թե Բևեռային Աստղին, թե...(կասկածողները թող ուսումնասիրեն Շիրակացու Գործերը):

Ճիշտ է Հին Հայքում էլ կռապաշտներ կային, բայց այն տարբերությամբ որ չէին գերիշխում:

Կային նաև վայրագ հավատից չհեռացած հայացած տոհմեր, որոնք մարդկային գաղտնի զոհաբերություններ էին անում: Բայց շատ հազվադեպ:

Ազատ էր Հայքը, Հզոր, Ինքնիշխան: Եւ այդ պատճառով Խաղաղ ու Անպարտ:

Եւ Բնությանը լիարժեք մասնիկ, ոչ թե ախոյան:

Եւ Բնության երևութական ու աներևույթ Ուժերը բազում, համարվում էին Դիք(ոչ թե Աստվածներ) ու պաշտվում Անկեղծ:

Եւ այդ Դիցերը Ընկերներ էին, այլ ոչ թե տերեր կամ էլ ծառաներ:

Արթնացի'ր Հայ Մարդ:

Նորից Բնության Զարկերակն զգա: Եւ զգացածիդ միայն հավատա:

Եւ զգացածդ պահիր ու Պաշտիր և անզգայության Դարը թոթափիր:

Share this post

Link to post
Share on other sites
Եւ Բնության երևութական ու աներևույթ Ուժերը բազում, համարվում էին Դիք(ոչ թե Աստվածներ) ու պաշտվում Անկեղծ:

Եւ այդ Դիցերը Ընկերներ էին, այլ ոչ թե տերեր կամ էլ ծառաներ:

Այ սա, որտեղի՞ց վերցրիք:

Share this post

Link to post
Share on other sites
Այ սա, որտեղի՞ց վերցրիք:

Իսկ ի՞նչն է ձեր համար դժվարամատչելի:

Share this post

Link to post
Share on other sites
Իսկ ի՞նչն է ձեր համար դժվարամատչելի:

Ես չասեցի դժվարամատչելի է, ես հարցրեցի սկզբնաղբյուրը:

Share this post

Link to post
Share on other sites
Ես չասեցի դժվարամատչելի է, ես հարցրեցի սկզբնաղբյուրը:

Սկզբնաղբյուրը Դիցերի հետ Ընկերությունն է:

Share this post

Link to post
Share on other sites
Սկզբնաղբյուրը Դիցերի հետ Ընկերությունն է:

Այսինքն դիցերն իրե՞նք են Ձեզ այդ մասին ասել:

Share this post

Link to post
Share on other sites

ԱՍԱԼԱԻ որդի՞: Պետք է նկատել, որ թեման բավականին կրեատիվ ընթացք է ստանում:

Share this post

Link to post
Share on other sites
Այսինքն դիցերն իրե՞նք են Ձեզ այդ մասին ասել:

Այդ պատճառով էի մատչելիության հարցը տվել:

Հոդվածս ուշադիր կարդացողների համար ամեն ինչ պետք է որ պարզ լինի:

Share this post

Link to post
Share on other sites
Այդ պատճառով էի մատչելիության հարցը տվել:

Հոդվածս ուշադիր կարդացողների համար ամեն ինչ պետք է որ պարզ լինի:

Այգ, երևի հարցս ավելի հստակ ձևակերպեմ: Դուք պնդում եք, որ բնության երևութական ու աներևույթ ուժերը համարվում էին դից: Այլ բառերով ասված, դից հասկացությունը սահմանվում է որպես "բնության երևութական ու աներևույթ ուժ": Հարց.- Ո՞րտեղից վերցրիք այս սահմանումը: Եվ երկրորդ հարց - իսկ ի՞նչ է այդ դեպքում աստված հասկացությունն ըստ Ձեզ:

Share this post

Link to post
Share on other sites
Այգ, երևի հարցս ավելի հստակ ձևակերպեմ: Դուք պնդում եք, որ բնության երևութական ու աներևույթ ուժերը համարվում էին դից: Այլ բառերով ասված, դից հասկացությունը սահմանվում է որպես "բնության երևութական ու աներևույթ ուժ": Հարց.- Ո՞րտեղից վերցրիք այս սահմանումը:

Սահմանումը իմն է, հիմքը՝, հին ժողովուրդների,և հատկապես հնդարիների Դիցաբանական զուգահեռները:

Եվ երկրորդ հարց - իսկ ի՞նչ է այդ դեպքում աստված հասկացությունն ըստ Ձեզ:

«Աստված» բառի երեք ստուգաբանական մեկնության եմ հանդիպել:

Աս - խոսք տված, ազ-ծնունդ տված, և ազդ տված:

Երեքի հետ էլ հակասություն չունեմ:

Share this post

Link to post
Share on other sites
Սահմանումը իմն է, հիմքը՝, հին ժողովուրդների,և հատկապես հնդարիների Դիցաբանական զուգահեռները:

Ավելի մանրամասն ինչ-որ տեղ գրած ունե՞ք: Մանրամասն ասելով, ի նկատի ունեմ ոչ թե միայն եզրահանգումները, այլ կոնկրետ օրինակները, սկզբնաղբյուրների վրա հղումները, օգտագործված մեթոդիկան, գրականության ցանկը և այլն, այսինքն արդյո՞ք եղել է գիտական հետազոտություն, թե՞ պարզապես անձնական հետաքրքրությամբ դրդված եք աշխատել:

«Աստված» բառի երեք ստուգաբանական մեկնության եմ հանդիպել:

Աս - խոսք տված, ազ-ծնունդ տված, և ազդ տված:

Երեքի հետ էլ հակասություն չունեմ:

Եթե դժվար չի, բառարանները կնշե՞ք:

Share this post

Link to post
Share on other sites

Ձեր "փիլիսոփայական վեճից" հազարամյակների ձգվող նախապատպական դարաշրջանից եկող բորշի հոտ է գալիս :D

Հարցը խաղաղությամբ լուծելու համար առաջարկում եմ չհակադրել իրար (հեթանոս-նն ու քրիստո-ը) այլ լրացնել մեկը միուսին, չէ որ երկուսնել մերն էն վերջի վերջո:

Երբ փայտն ունի երկու ծայր, դժվար է ասել, թե որն է կարեվոր ծայրը :lol3:

Սենց թե նենց հայերը դեռ օգտվում են հեթանոսներից մեզ հասած բարքերն ու ադաթները....

"կեցությունն է որոշում գիտակցությունը"

Մարդու գիտակցությունը, միտքը, փիլիսոփայական աշխարհայացքը, բարոյական արժեքները ձևավորում են այն իրականությունը, որում նա ապրում է: Բայց և միևնույն ժամանակ այդ իրականությունը կամ կեցությունը, իր հերթին, ներազդում է մտածողության և հոգեբանության վրա և, ուրեմն, արժեքային այն համակարգի վրա, որը թեև համակարգ է, բայց դոգմա չէ և ենթակա է բնության ամենահզոր օրենքին՝ փոփոխությանը!!! :hat:

Edited by Asatryan

Share this post

Link to post
Share on other sites
Ավելի մանրամասն ինչ-որ տեղ գրած ունե՞ք: Մանրամասն ասելով, ի նկատի ունեմ ոչ թե միայն եզրահանգումները, այլ կոնկրետ օրինակները, սկզբնաղբյուրների վրա հղումները, օգտագործված մեթոդիկան, գրականության ցանկը և այլն, այսինքն արդյո՞ք եղել է գիտական հետազոտություն, թե՞ պարզապես անձնական հետաքրքրությամբ դրդված եք աշխատել:

Այն համոզմանն եմ, որ սուտը ծնվում է ապացուցելու ցանկությունից:

Ավելի մանրամասն դեռ չունեմ գրած: Սակայն հպանցիկ մի անդրադարձ: Հուն. թեո, հայ. դի, պարս. դև, սանսկրիտ դևա բառերի հնչեղական մերձավորությունը և նշանակության նույնությունը:

Գիտական հետազոտությունները ընկերներս են անում (Դիցերից բացի ուրիշ ընկերներ էլ ունեմ):

Եթե դժվար չի, բառարանները կնշե՞ք:

Աճառյանի արմատականի վրա էլ կարելի է հենվել:

Share this post

Link to post
Share on other sites
Այն համոզմանն եմ, որ սուտը ծնվում է ապացուցելու ցանկությունից:

Ավելի մանրամասն դեռ չունեմ գրած: Սակայն հպանցիկ մի անդրադարձ: Հուն. թեո, հայ. դի, պարս. դև, սանսկրիտ դևա բառերի հնչեղական մերձավորությունը և նշանակության նույնությունը:

Գիտական հետազոտությունները ընկերներս են անում (Դիցերից բացի ուրիշ ընկերներ էլ ունեմ):

Աճառյանի արմատականի վրա էլ կարելի է հենվել:

Շնորհակալություն պարզաբանումների համար:

Share this post

Link to post
Share on other sites

Ձեր "փիլիսոփայական վեճից" հազարամյակների ձգվող նախապատպական դարաշրջանից եկող բորշի հոտ է գալիս :D

Հարցը խաղաղությամբ լուծելու համար առաջարկում եմ չհակադրել իրար (հեթանոս-նն ու քրիստո-ը) այլ լրացնել մեկը միուսին, չէ որ երկուսնել մերն էն վերջի վերջո:

Երբ փայտն ունի երկու ծայր, դժվար է ասել, թե որն է կարեվոր ծայրը :lol3:

Սենց թե նենց հայերը դեռ օգտվում են հեթանոսներից մեզ հասած բարքերն ու ադաթները....

"կեցությունն է որոշում գիտակցությունը"

Մարդու գիտակցությունը, միտքը, փիլիսոփայական աշխարհայացքը, բարոյական արժեքները ձևավորում են այն իրականությունը, որում նա ապրում է: Բայց և միևնույն ժամանակ այդ իրականությունը կամ կեցությունը, իր հերթին, ներազդում է մտածողության և հոգեբանության վրա և, ուրեմն, արժեքային այն համակարգի վրա, որը թեև համակարգ է, բայց դոգմա չէ և ենթակա է բնության ամենահզոր օրենքին՝ փոփոխությանը!!! :hat:

Շատ լավ կոչ է, սակայն պարզ չէ, թե ովքե՞ր են վիճող կողմերը:

Մեռած ծառից վերցրած և մշակած փայտը իսկապես ունի երկու ծայր, և երկուսն էլ կարող են խուտուտ տալ:

Այդ պատճառով կարևոր Ծայրը հարկավոր է Կենաց Ծառի վրա փնտրել, որը պետք է որ ակնհայտ լինի, քանզի Արևին ամենամոտն է լինելու:

Փոփոխությունը իսկապես անփոփոխ հասկացություն է:

Սակայն փոփոխությունն էլ է ենթակա պատճառա-հետևանքային կապ օրինաչափությանը:

Ցեղասպանությունների կազմակերպման մեջ մեղավորը փոփոխությունները չեն:

Եղբայր եթե դու երջանիկ էս քո զբաղմունքով քեզ հաջողություն եմ ցանկանում , քո "ԸԿԵՐՆԵՐԻ" հետ միասին: :flower:

Իսկ եթե դա ազգանվեր գործ է առավել ևս ուրախ եմ ,համոզված եմ ,որ մեզ տենց Մարդիք էլ են պետք:

Քանի որ շատ բան չեմ հասկանում քո բռնած գործից, դաշտը թողնում եմ մասնագետներին: :cool:

Իսկ եթե մոլորված կամ հակա-հայկական գործունեությունն է քո զբաղմունքը ապա ընդհունիր իմ խորին կարեկցանքները քեզ ու քո հանապազորդ ապահովող ՏԵՐԵՐԻՆ!

Հայր մեր

Նախորդ զրուցակցիս հետ երկխոսությունից պետք է որ պարզ լիներ, որ ինքնավկայություն տալ չեմ սիրում:

Պատճառը բացահայտ կամ քողարկված ինքնավկայություններին չհավատալս է:

Շնորհակալ եմ, որ սեփական հարցերի տարբերակներին սեփական պատասխաններով խնայել ես իմ ժամանակը:

Մաղթում եմ նույն տնտեսվարությունը սեփական ժամանակի հանդեպ:

Իրարամերժ ենթադրությունները ժամանակի խոշորագույն թշնամիներից են:

Հ.գ. Եղբայրս, լավ տղայի համար լավ գործունեություն չէ թեկուզ լավ քողարկված վիրավորանքներ հասցնելու միտումը:

Շարունակիր "փառաբանել ԸՆԿԵՐՆԵՐԻՏ" а там выдно будет

"Լավ տղուտ" վրով մի հատ անեկդոտ հիշեցի:

Մի քանի հոգով նստած խմում են ,դրանցից մեկը բայակը բարձրացնումա որ կենած ասի

_Ախպեր էս բաժակով էլ ուզում եմ խմեմ լավ տղեքի կենածը cbf226ea5184912bf24bdea1d0eed75e.gif

Նստածներից մեկը կիսախմած _Մերսի ախպերս 7b6738f0afc45a228686920ed7dba73b.gif :D

Ես էլ «Քաջ Նազար» մուլտից մի դրվագ հիշեցի:

«Հրամայում եմ, որ լեռները դաշտերից բարձր լինեն: Ստուգելու եմ հաա՜ա»

Share this post

Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!

Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.

Sign In Now