Jump to content

Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- )


Recommended Posts

Այս էջում «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» եռագրության հեղինակը պարբերաբար զետեղելու է իր աշխատություններից որոշ հատվածներ, հարցազրույցներ, կենսագրական տվյալներ, իր երկերի հրատարակության վերաբերող տեղեկություններ, իր գրականության մասին արտահայտված կարծիքներ և այլ նյութեր:

20 նոյեմբեր, 2009

Աստ Հանգչի`

Տգեղ Շուն

Ծնյալ համի տյառն 2006 թիվ

Սատկացրինք համի տյառն 2003 թիվ

Չապրեց և ոչ մի օր:

Սատկելուց առաջ այսպես հաչեց.

«Արաբ մեծ բանաստեղծին «շուն» անվանեցին:

Բանաստեղծը պատասխանեց. «Նա է շուն, ով չգիտի շան յոթանասուն անունները»:

Շունն ունի նույնքան անուն, ինչքան Արարիչը»:

Edited by shun
Link to post
Share on other sites
  • Replies 410
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Կենսագրական տվյալներ եւ հալածանքներ

Արմեն Մելիքեան

- Ծնվել է 1963 թվին Բեյրութում:

- 1988 թվին Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան:

- Ուսման ընթացքում American Enterprise Institute քաղաքական և տնտեսական հետազոտությունների հիմնարկում կատարել է իսրայելա-պաղեստինյան խաղաղության գործընթաց սկսելու միտող հետազոտական աշխատանքներ:

Աջակցել է նաև ԱՄՆ նախկին ենթաքարտուղար և ազգային ապահովության խորհրդական Հ. Սաունդերսի ԱՄՆ նախագահությանը վերաբերող հետազոտություններին:

- Ապա մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժինը վերակազմակերպելու աշխատանքներին:

- 1989 թվին հիմնադրել է Հայաստանի Ամերիկյան Բարեկամներ կազմակերպությունը, որին անդամակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի բազմաթիվ անդամներ և 17 նահանգապետներ: Կազմակերպությունը լուծարել է Հայաստանի անկախացումից հետո:

- Այնուհետև մի քանի տարի զբաղվել է անձնական կյանքի հարցերով, ունեցել երեք երեխա:

- 1996 թվին Հարվարդում հետևել է մաթեմատիկայի դասընթացների: Նույն տարին ընդունվել է Օքսֆորդ համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտից դոկտորական ուսումը շարունակելու աշխարհի մեծագույն մաթեմատիկոսներից մեկի՝ Դոնալդսոնի մոտ:

- Փոխարենը որոշել է ուսումնասիրել հայկական դիցավեպը:

- 2000 թվին հիմնել է«Հայ հավատք» կրոնական շարժումը, ունեցել մոտ 40 հեռուստատեսային միժամյա ելույթներ՝ նպատակ ունենալով վերափոխել հայոց եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից, հրաժարվել Նիկիայի հանգանակից, հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում:

- 2002 թվին հաստատվել է Հայաստանում, նաև խորացնելու նպատակով «Սասնա ծռեր»-ի իր կատարած ուսումնասիրությունները (արդեն բացահայտած լինելով «Սասնա ծռեր»-ի գաղտնագիտական համակարգի ամբողջական կառույցը):

- Ի տես Հայաստանում տեղի ունեցող համազգային թալանին և սանձարձակ անարդարությանը, որոշ ժամանակ անց առկախել է դիցավեպի ուսումնասիրությունը և ձեռնարկել «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով եռապատումի ստեղծագործությանը, որտեղ ծաղրուծանակ է անում ՀՀ ղեկավարությանն ու կաթողիկոսներին, արծարծում սեռերի միջև փոխհարաբերությունների խնդիրներ, սերմանում հայոց նոր կրոնի տարրերը: Եռագրության առաջին հատորի նախնական տարբերակը լույս է տեսել 2005 թվին: Այն մերժել են ընդունել (հաճախ կոպտորեն) կամ մի քանի օր հետո հետ են վերադարձրել Հայաստանում բանող բոլոր գրախանութները:

- Հայաստանում տեղավորվելու նպատակով ծավալած տնտեսական գործունեության հետևանքով՝ հեղինակի ներդրած գումարները յուրացնելուն հետամտող հարուցված քրեական գործի արդյունքում դատախազությունը նրանից պահանջել է 10.000 դոլարի կաշառք, այլապես սպառնալով նրան բանտարկել և հեռուստատեսությամբ պիտակել որպես պետության հիմքերը խարխլող ոճրագործ:

- Հեռացել է Հայաստանից և այս ոդիսականի մասին մի հոդված է ուղարկել թերթերին, որի հետևանքով Ազգային անվտանգության մարմինները սկսել են նրան հետապնդել որպես ազգային դավաճանի: Նրա դեմ հայտարարվել է հետախուզում:

- Սպառնացել են դեռևս Հայաստանում բնակվող նրա ապագա կնոջը՝ Ա. Մանուկյանին, «ազգային դավաճանի հետ համագործակցության» պատճառով քրեական գործի հարուցումով ու բանտարկությամբ: Ազգային անվտանգության մարմինների գրասենյակում հայտարարված այս սպառնալիքին առընթեր հարուցվել է «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի հարցը և հեղինակի դեմ հարուցված քրեական գործի կապը գրքի հեղինակման հետ: Նրան փորձել են կաշառել հեղինակի ՀՀ-ում ունեցած անշարժ գույքի միջոցով Ազգային անվտանգության մարմինների հետ համագործակցության դեպքում:

- Ազգային անվտանգության մարմինները մտել են հեղինակի ընկերուհու՝ Սիրինա Առաքելյանի բնակարանը, սպառնացել նրան, ստուգել համակարգիչը՝ ձեռք բերելու նպատակով գրքի մյուս հատորները և ոչնչացնելու՝ հեղինակի նրա մոտ պահ դրված օրինական փաստաթղթերն ու ՀՀ-ում ունեցած ինչքի և իրավունքների վերաբերող օրինական փաստաթղթերը, «որպեսզի էդ քո Արմենը մի անգամ էլ Հայաստան ոտք չդնի»: Այս և նման այլ քայլերի հետևանքով հեղինակը Հայաստանում կորցնում է իր ողջ կյանքի խնայողությունն ու տնտեսական հնարավորությունները:

- Պետական ռադիոյի լրագրող Ա. Սահակյանի կողմից հեղինակի մի հոդվածը ԶԼՄ-ներին տրամադրելու մտադրության հետևանքով Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցները մտել են Ռադիո՝ լրագրողին ձերբակալելու նպատակով:

- «Իրավունք» թերթի 24-30 Մարտ, 2006-ի համարում հեղինակի հետ կատարված հարցազրույցի հրապարակման օրը խմբագրատունը ողողել են մի խումբ կրոնական մոլեռանդներ՝ սպառնալով «մորթել» հեղինակի հետ հարցազրույցը վարած Անուշ Մանուկյանին: Դրան հետևել է Ազգային անվտանգության աշխատակցի այցը խմբագրատուն՝ զգուշացնելու թերթի դեմ ձեռնարկվելիք հնարավոր քայլերի մասին:

- Խունթայի սփյուռքահայ մանկլավիկների և պնակալեզների հետ մեկտեղ ԱՄՆ-ում զազրելի խեղաթյուրումներով հեղինակի բարոյազրկման ու նրան հայ կյանքից մեկուսացնելու հետևողական աշխատանքն ստանձնել է Հայ Հեղափոխական (Հակահեղափոխական) Դաշնակցությունը իր «Ասպարեզ» պաշտոնաթերթով ու համայն քաղաքական, լրատվական և մշակութային կառույցներով: Այս կապակցությամբ հեղինակի Դաշնակցության ղեկավարությանն ուղղված բոլոր դիմումները մնացել են անպատասխան:

- Հեղինակի «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի երկրորդ հատորը հրատարակվելու է 2010-ի մարտին, որտեղ նա իր ընթերցողին նաև փոխանցում է «Սասնա Ծռեր»-ի գաղտնագիտական համակարգի հակիրճ ամփոփումը:

- Հեղինակը ափսոսում է ՀՀ անվտանգության մարմինների, պետական ողջ համակարգի կողմից իր դեմ ծավածված հալածանքներին և ՀՀԴ-ի կողմից դրանց մեղսակցությանը, քանի որ դրանցից տուժում է առաջին հերթին հայ ժողովուրդն ինքը:

armenmelikian777.wordpress.com

vernatun.wordpress.com

20 նոյեմբեր, 2009

Link to post
Share on other sites

Վահե Ավետյանը Արմեն Մելիքեանի գրականության մասին

«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի ԿուսաստանԹուղթ Ա» գրքի հրատարակության առիթով

«Արմեն, իմ եղբայր, ցեղակից, ցեղն ինքը

Չեմ գրում, չեմ զանգահարում, որովհետև ամեն անգամ ուզում եմ նախօրոք ավարտուն մի միտք արտահայտել, առանց մեկ տառ անգամ ավել ու պակասի: Գիրքդ նման պատասխանատվության է պարտադրում ինձ:

Դեռ կարդում եմ, մանրամասն, ուշադիր, տառ առ տառ, բառ առ բառ, միտք առ միտք, ու դեռ համոզված չեմ, որ տեսնում եմ ամեն ինչ:

Շնորհակալություն քեզ: Երախտագիտությունս քեզ: Հարգանքս, սերս, կարեկցանքս, կարոտս, լացս, ողբս, բերկրանքս

Ապրես Արմեն, կեցցես Արմեն, որ ինձ այսպես հուզել կարողացար:

Մի բան առայժմ կարող եմ ասել հստակ:

Երբ գրում էի «Անկախության բանակը», շուրջս ինչ-որ տեղ կար պատրանք` Մի հայաստանցու պատմություն

Նման մի պատրանք կա հիմա շուրջս քո գրքի հետ կապված` Մի սփյուռքահայի պատմություն

Գրքիդ հերոսի հետ ապշելու նմանություն ունենք, կարծես երկվորյակ եղբորս կյանքի պատմությունը լինի, եղբորս, որն ընկել է ամերիկյան մայրցամաք, իսկ ես Եվրոպա ընկա, բայց իրարից հեռու և անտեղյակ ապրեցինք ամեն ինչ նույնությամբ, օր առ օր, տարի առ տարի, կուսակցություն առ կուսակցություն, Հայաստան առ Հայաստան, կույս առ կույս, ԿԳԲ առ ԿԳԲ:

Ես ամեն ինչ բջիջներովս եմ զգում ու զգացել, Արմեն, ամեն ինչ, ես զբաղվել եմ նույն աշխատանքով ուրիշ մայրցամաքում: Ես այլևս չեմ կարող տեսնել սեփական գիրքս` քոնը չհիշելով: Չեմ կարող այլևս բաղդատելՄատների վրա կարող եմ հաշվել այն գրքերի քանակը, որոնք կարդացել եմ որպես ինձ անձամբ ուղղված նամակ, հորդոր, լուտանք

Կրկին անգամ շնորհակալություն, Արմեն

Ես տեսնում եմ կապ, տեսնում եմ հստակ: Տեսած շղթան ավելի երկար է. Արա Բալիոզյան, Վահրամ Սահակյան, Կարեն Ղարսլյան, Վահրամ Մարտիրոսյան, Լևոն Ջավախյան…, կարելի է շարունակել, բայց դա չէ էականը:

«Վերնատունն» եմ տեսնում, որ ինքն իրեն բացահայտում է մեր կամքից անկախ, մեզնից անկառավարելի

Հուսով եմ` անհամեստ չես համարի նվաստիս հիշատակումը արժանավայել այս մարդկանց խմբի հետ, և անգամ եթե համարես, կկիսեմ հետդ բերկրանքս առ այն, որ այլևս չունեմ պատրանք մի հայաստանցու կամ մի սփյուռքահայի պատմության վերաբերյալ

Քո ներկայությամբ, քո գալուստով այս ամենը հստակվեց մեջս, և հանգիստ եմ բոլորովին, որովհետև բոլորս միասին վերջապես պատմեցինք Մի հայի պատմություն»:

Սեր,

Վահե Ավետյան

Ստոքհոլմ

11 հունիսի, 2006

Link to post
Share on other sites

Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի ԿուսաստանԹուղթ Ա.

Նախնական էջեր

Ձա՜յն հառաչանաց հեծության ողբոց սրտից աղաղակի

Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց,

Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման

Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս`

Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ:

Գրիգոր Նարեկացի

Այդ երեկո սովորականից մի ժամ շուտ եմ վերադառնում Կուսաստանի գիտությունների ակադեմիայի գրադարանում առօրյա աշխատանքից: Կարճատև գիշերները հոգնեցրել են, ուզում եմ հանգստանալ: Օրը երկարել է, ցուրտը` նահանջել: Սակայն դեռ ցանկալի չէ մեկնել Մոսկվա: Բակում շների հարսնիք է. աղբատար մեքենաներն այսօր ևս չեն եկել: Լավ է, ընկերներս ողջ են: Ինձ անհանգստացնում են քաղաքում հաճախ լսվող կրակոցի ձայները. պետությունը ոչնչացնում է շներին: Մեկ-մեկ երջանիկ եմ զգում, որ շուն չեմ:

Իրո՞ք շուն չեմ:

Համենայն դեպս մտադիր չեմ շնանալ, երբ դռան զանգն է հնչում: Կատին է: Միշտ զանգում է նախքան գալը. զգում եմ, որ արտասովոր բան է պատահել: Չեմ սխալվել, արտասվում էդեռ արցունք չեմ տեսել աչքերին. Կատին ուժեղ կին է, փորձության պահերին ավելի ևս` դառնում է խիստ գործնական: Բռնում է առնանդամս, խոթում իր հնոցի մեջ, մերկ թևերով հենվում պատին: Արտասվելով դիմում է.

- Քունի՛ ինձքունի՛ ինձօ՜հ, ֆա՛ք միֆա՜՜ա՜՜ա՜ք

Քիչ հետո հակիրճ պատմում է եղելությունը և անհետանում նույն տաքսիով, որով եկել է` խնդրելով վարորդին սպասել Սատանայի համալսարանի դիմացի կանգառում:

Կիսաքուն վիճակում այս ամենը երազ է թվում, և ես երկար ժամանակ ուշքի չեմ գալիս:

Շո՛ւն:

Կուսաստանում սեքս չեն անում

* * *

Աշխատանքի ընդունվելու նպատակով Կատին դիմել էր Աստծո հարկային տեսչություն և ամիսներով պատասխանի էր սպասում: Փորձ ուներ` սովորել էր հաշվապահություն, տիրապետում էր համակարգչային մի շարք ծրագրերի, հետևել ու քողազերծել էր հարկային բազմամիլիոն եկամուտներ յուրացրած երկու գլխավոր մաֆիական խմբակցությունների, որոնց թիկունքում պետական պաշտոնյաներ էին: Արդյունքում գումարները վերադարձվել էին Աստծուն: Դա ինքնին բարդ գործ էր, և Դրախտի պայմաններում` խիստ վտանգավոր, որը, սակայն, Կատին իրականացրել էր արտակարգ հմտությամբ:

Փրկյալների և Աստծո հաշվին հղփացած խարդախները մնացել էին անպատիժ: «Օրինապահ» մարմինների` օրենքի հանդեպ անհավատարմությունը սովորական երևույթ էր, հետևանքները` ծանր: Սատանայի ջանքերով Լենինստանը փլուզվել էր, Դրախտն անկախացե՜լմռութը տվել Միացյալ Ազգերին: Սկսվել էր սմբակահար խլյակների չու. արշավել էր սովահար Աստվածը իր չտես հրեշտակապետերի շքախմբով և մի ակնթարթում տիրել Կուսաստան-Դրախտին:

Դժոխքում մի ժամանակ պաշտպանում էի Դրախտից փախածների իրավունքները: Սատանայի օրինապահ մարմինները խախտումներ էին անում, և հանդես էի գալիս դրանց դեմ: Ես զայրացել էի Սատանայից, Սատանան էլ` ինձնից: Ընկերուհիս, որը կինոարտադրիչ էր, դրվագներ էր պատմում Սատանայի ոստիկանների հետ անկողնում ունեցած խոսակցություններից` բացահայտելով ոմանց վայրագ քմահաճույքները: Մի ոստիկան Դժոխքում ածխացածներին սպանելուց հետո գիշերում էր այս կապուտաչյա, գեղամարմին կնոջ հետ` Վեստ Դժոխվուդի նրա շքեղ բնակարանում և պատմում հերթական «չարաճճիության» մասին:

Երբ շունը հոտոտել էր սովորում գաղտնի հետախուզական դասընթացում, դասընկերները (ոմանք` նախկին ոստիկաններ) պատմում էին Սատանայի ոստիկանների և հանցավոր խմբերի միջև գոյություն ունեցող կապերի մասին, որով վերջիններիս ոճիրները հաճախ չէին հետապնդվում: Փոխարենը ակնկալվում էր կատարել ոստիկանների թելադրած ոճիրները:

Սատանայի դատախազությունը հաճախ ցեղային հակվածություն ուներ, իսկ հետախուզության բաժնի ոստիկանները տեղեկություններ էին հավաքում ըստ նախապաշարումների: Դատի էին քշում նախընտրած հայցերը: Տուժում էին Դժոխքի փոքրամասնությունները, իզուր քայքայվում էր Սատանայի քրեաիրավական համակարգում հայտնվողների տնտեսական կյանքը:

Դժոխդել քաղաքում չէին սիրում դրախտցիներին: Կամայական հակակրանք չէր: Թեև հայրս շատ էր երազում Դրախտի մասին, խորշում էր դրախտցիների արարքներից: Նրա նկարագրությունների յուրահատուկ ոճից ծիծաղից գալարվում էինք:

Դժոխքում կային դրախտցի կալանավորներ, մեծամասնությունը` Պոռնիայում: Ըստ բանտապետի` 14.000: Դրախտում լինեին Դժոխքի չափանիշներըերկու միլիոն փրկյալ գառնուկներից 144.000-ը, Աստծո ողջ սարածի հետ պետք է մտներ բանտ:

Թե ինչպես էր Դժոխքը պաշտպանվում դրախտցիների չարաշահումներից, կարող է երևալ փաստաբան ընկերոջս պատմածից: Զբաղվում էր այն դրախտցիների գործերով, որոնք թալանել էին Ոսկե Նահանգի բժշկական սարքերի հանքերը: Պատմում էր, թե ինչպես է գործում Դաշնային հետախուզությունը: Համեմատելով «Կագեբեի» հետ` ասում էր, թե սարսափ առաջացնող այս վիշապի վերաբերմունքը մարդկանց հանդեպ ավելի մարդկային էր (այսինքն` շնային), քան Դաշնայինի ոստիկաններինը, որոնց հետ առնչվում է ինքը:

Դրախտում, սակայն, դատախազները նստել են թշվառի վզին, իսկ ոստիկանները շահ են փնտրում ներկայացված հայցերում` Աստծո խառոշիական ժպիտների ներքո:

Հիասթափվել էի դրախտցիների արարքներից, մտայնություններից, հրաժարվել պաշտպանության գործից: Այդ հարցում իր դերն ուներ նրանց մութ կարման, որի գոյությունն իսկ անհայտ էր կույրերին: Տիրապետում էին ինքնարդարացման այնպիսի համակարգի, որի միջոցով «Սատանան» անգամ հանդես էր գալիս որպես «Աստված»:

Այս տրամաբանությունը հատուկ է իրավազուրկ ժողովուրդներին:

Ճիշտ է, նրանք միակ օրինազանցները չէին Դժոխքում, ոչ էլ իմ հանդիպած մարդկանց խմբերի վատագույնը: Սակայն բնավորության այլ թերություններից բացի, զզվանք էին հարուցում Լենինստանի ժողովուրդներին հատուկ` պետություն կողոպտելու մղումը, խոսքի և գործի մեջ անսկզբունքային լինելը, ուրիշի ունեցվածքի հանդեպ թուլությունը: Թեկուզ և վերջին թերությունը սրբագրվել է մարդերի նկատմամբ, բայցուժեղացել է շնաց հանդեպ: Սատկի՛ր, շուն:

Դրախտից անցել է ոմն Մարքս: Այնտեղ տնտեսական պատճառներ են փնտրում երևույթների խորքում և փորձում արդարացնել Դժոխք մեկնած «ախպարիկներին»: Հավատացնում են, որ համայնավար Դրախտն այլ էր, և վերոնշյալ ախտերը վերագրում դրամատիրության արշավին: Թյուրիմացություն:

Մանկությունից հիշում եմ հազարավորների, որոնք հաստատվել էին Երազստանի Ադոնիս նահանգում Դրախտում կատարված ցեղասպանությունից հետո: Ադոնիսը զուտ դրամատիրական նահանգ է, Միջերկրական ծովի ափին, որի համեմատությամբ Դժոխքի Միացյալ Նահանգները (ԴՄՆ) համայնավար նահանգներ են: Շատեր Ադոնիսում ապրում էին Դրախտից էլ վատ պայմաններում: Բայց նշյալ հասարակական ախտերը նրանց համար օտար էին: Քաղաքացիական կրթության ուսուցիչս ասում էր` երազստանցիներն ամենավստահելի տարրն են Ադոնիսում, նրանց 250.000-անոց համայնքից միայն մեկն է բանտում:

Սա Սատանայի աչքից չէր վրիպել: Ամեն ենթադրյալ դրախտցու կանգնեցնելիս, ոստիկանները նախ ստուգում էին Երազստանից կամ բուն Դրախտից լինելը և ըստ այնմ գործում: Բուն Դրախտը վարակված էր լենինական ՁԻԱՀ-ով: Բայց Սատանան, քաղաքական շահերից ելնելով, 144.000 փրկյալների հրապուրելով առաջնորդեց Դժոխք:

Երազստանի «Երազ» դպրոցում ես սովորել եմ աշխարհագրություն: Դասատուս էր Օրիորդ Մարին: Աշխարհի մեծադիր քարտեզի վրա ցուցափայտիկով բացատրում է:

Աշխարհում կա երկու երկիր` Երազստանը և Աֆրիկան: Երազստանը մեծ երկիր է, որի սահմաններն են` հյուսիսից` Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, հարավից` Հարավային սառուցյալ օվկիանոս, արևելքից` արևի ծննդատունը, արևմուտքից` արևի գերեզմանը: Սրա մայրաքաղաքը դարը չորս անգամ փոխվում է:

Երազստանի կայսրության երազը Դրախտն է: Դրախտը գտնվում է երեք ծովերի միջև: Սա մի եռանկյուն: Սրտի մեջ ունի երեք մեծ լճեր: Սա երկրորդը: Երկու եռանկյուն, մեջընդմեջ, և ահա Դավիթի աստղը, որը Հուդան գողացավ Դրախտից, որպեսզի աշխարհին խաբի, թե իր երկիրն է Աստծո հողը:

Դրախտի մեծ մասը լափել է Օսման փաշան: Օսման փաշան չար մարդ է: Նա ունի սև կոտոշներ, ռնգեղջյուր, սուր ատամներ և երկար պոչ: Երբ նա ոռնում է, դղրդում են լեռները: Երբ Օսման փաշան պատրաստություն էր տեսնում Ալլահի մսասեղանից ուտելու վերջին փրկյալների ոսկորները, Լենին պապին բերանից մի ոսկոր հափշտակեց և նրան դուրս դրեց գերեզմանոցից: Դրա համար փրկյալները սիրում են Լենին պապիին, ատում Օսման փաշային:

Գերեզմանոցում ստեղծվեց մի երկիր, որը Լենին պապիի համաձայնությամբ վերանվանվեց Կուսաստան: Լենին պապին դեմ էր Դրախտ և Աստված անուններին, բայց հացին մամա ասող այս պապին «չէր ֆայմում», որ դրախտերենում Կուսաստան նշանակում է Դրախտ: Ավելին` Կուսաստանը արտահայտում է Դրախտի բուն բանը: Փրկյալները Լենին պապիի գլխին փափախ դնելով չմոռացան երկրի հին անունը` Դրախտը, և այն մինչև օրս գովերգում են իրենց բոլոր երգերում ու երկերում: Կուսաստանի մայրաքաղաքն է Կուսապատը: Հիշարժան վայրեր են Կուսաշատը, Կուսագյուղը, Կուսայք նահանգը, Կուսմիածինն ու Նոյի գերեզմանը:

Աստված այսօր ապրում է Կուսաստանում:

Սատանան էլ` Սատանալանդում` Դժոխքում: Դժոխքը գտնվում է արևի թաղման վայրում:

Դժոխքի մայրաքաղաքն է Դժոխինգտոնը: Այստեղ ամեն ինչ թարս են կարդում: Օրինակ` դոգ (շուն) կարդում են գոդ (աստված), նսեմացնելով շներիս անունը: Հիշատակելի վայրեր են Դժոխվուդը, Դժոխդելը, Սանտա Բարբարան, Լաս Խումարասն ու Լոս Բաբելոնոսը: Սա վերանվանվեց Լոս Հրեշտակոս Դրախտից Դժոխք փախած հրեշտակների կողմից: Լուծելու համար այն առեղծվածը, թե ինչու Լուսինը տարին տասներկու անգամ մահանում ու երեք օր հետո հարություն է առնում, Սատանան, Աստծո կարգադրությամբ հանգրվանեց լուսնի վրա, որտեղից էլ հսկում է աշխարհի բարօրությանը: Սատանալանդը շնորհիվ Պոռնիա նահանգի ջանքերի վերջերս փոխեց իր անունը և կոչվեց Պոռնկստան, մայրաքաղաքը տեղափոխվեց Պոռն Սիթի:

Դժոխքից դեռ ներքև է Մարիամստանը, որտեղ համատարած պաշտում են Կույս Մարիամին: Լեզուն մագդաղեներենն է: Այստեղ թագավորում է երկգլխանի վիշապը` Կաստրո Փերոնը:

Օրիորդ Մարին սովորեցնում է: Սատանալանդից հետո Երազստանի գլխավոր նահանգներն են Էյֆելիան, Շեքսպիրլանդն ու Մերսեդեսլանդը: Էյֆելիայում թագավորում է Նապոլեոն Բոնապարտը, մայրաքաղաք ունենալով Նապոլին: Շեքսպիրլանդի թագավորն է Շեքսպիրը, որը միշտ սիգար է ծխում: Մայրաքաղաքն է Էլիզաբեթ Սիթին: Իսկ Մերսեդեսլանդը մերթ կոչվում է Հիտլերլանդ, մերթ Համբուրգերլանդ, ըստ իշխանության հասած կուսակցության դավանանքին: Մայրաքաղաքն է Համբուրգը: Այնտեղ թագավորում է Մերսեդես Շեյթանը:

Երազստանի մեծագույն նահանգն է Լենինստանը: Սա մի ժամանակ կոչվեց Գորբաչովլանդ, ապա երկրաշարժի պատճառով կործանվեց: Վերապրողները ստեղծեցին Կրեմլստան անունը կրող համեստ նահանգը: Օտարները այն կոչում են Նատաշալանդ: Կրեմլստանցին աստվածասեր է, որը չնայած գլխին եկած մեծ դժբախտություններին միշտ լումա է բաժին հանում Աստծուն:

Օսման փաշայի կայսրությունից այս կողմ, լուր ու մունջ նստել է Մեծն Այաթոլլան և զգուշությամբ հետևում է Փաշայի քայլերին: Այն կողմ էլ գտնվում է Սոկրադստանը, որտեղ մարդիկ անընդհատ փիլիսոփայում են, թե գնդասեղի գլխին քանի հրեշտակ կարող է նստել: Դրա համար էլ Օսման փաշան գրավեց նրանց մայրաքաղաքը և այնտեղ գամեց իր շարժական կայսրության գահը, հրեշտակներին էլ խորովեց, կերավ:

Երազստանում կա նաև մի մեծ և բազմամարդ նահանգ, որի թագավորը շատ է սիրում Դրախտում բազմած Արքայից Արքային: Ասում են, որ նույնիսկ իր դստերը կնության է տվել նրան: Այս նահանգի անունն է Չինմաչին: Չինմաչինի մասին ոչ մեկը ոչինչ չգիտի: Ասում են, որ նույնիսկ Աստված գլուխ չի հանում առեղծվածից: Իսկ իրեն կնության տրված աղջկա ուղեղի հյութն են քաշել նախքան Դրախտ հասնելը, այնպես որ, փրկյալը բան չի հիշում իր անցյալ կյանքի մասին:

Երազստանում կան այլ նահանգներ ևս, ինչպես Ալլահստանը և Հուդան: Սրանք աննշան նահանգներ են, բայց անընդհատ փորձում են տեր դառնալ Դրախտին, դրա համար էլ Աստված պատժում է նրանց, և եթե շարունակեն խելոք չմնալ, մի օր նրանց արտաքսելու է Աֆրիկա, որտեղ երազողներին հում-հում ուտում են: Դրա համար երազողները աֆրիկացիներին երազել են սովորեցնում, որ նրանց չուտեն:

Պատմության դասատուս` պարոն Վարուժանը պատմում է: Ժամանակին Դրախտը եղել է Ատլանտիսի նման հզոր մի երկիր, որին Օսման փաշան «հաշի՜, պաշի՜» անելով անհետացրել է երկրագնդից: Ծովամույն լինելու պահին ոմանք նետվել են նավակների մեջ, հասել աշխարհի չորս ծագերը, իրենց հետ բերելով հին քաղաքակրթության նմուշներ և այդպիսով լուսավորել խավարը, արարել Երազստանի անծայրածիր կայսրությունը:

Երազստանում հափշտակված են երազելով: Երազում են և հայտարարում, թե Աստված իրենց հետ է խոսում: Սա նրանց պարգևել է Նեղոսից Եփրատ գտնվող երկրները, հրամայել մորթել այնտեղի բոլոր ազգերին: Այդպես սովորեցի Երազստանի բողոքական եկեղեցում: Տերն ամենայնի նրանց է նվիրել Եփրատի և Տիգրիսի միջև գտնվող երկիրն ու ընդերկիրը, Պոռնկստանը, Կրեմլստանն ու Չինմաչինը: Երազը Երազստանի հավատամքն է: Երազստանի հիմնադիրն է ոչ նվազ մեկը, քան ինքը` մեծագույնը` Դավթի Որդի` Հիսսուս Քրիստոսը: Նա երազստանցիներին սովորեցրեց երազել իր հոր փառքի մասին, նահատակվել հանուն հավիտենական երազի:

Քաղաքական պատմության ուսուցիչս` խորհրդավոր պարոն Բագրատունին, որը երեք ամիսը մեկ անգամ դասարան էր գալիս, և որին Օսման փաշան շատ էր ատում, սովորեցնում է: Երազստանի գաղափարախոսությունն է մեզմեականությունը: Մեզմե է (մեզանից է): Սա մի գերգաղափարախոսություն է, որն ընդգրկում է լույս աշխարհ եկած և դեռ չեկած բոլոր գաղափարախոսությունները: Երազստանցիները թունդ մեզմեականներ են: Ոխերիմ թշնամությամբ մտնում են բոլոր ոչ մեզմեականների մայրիկների որովայնների մեջ և ցմահ մնում այնտեղ:

Մի օր, երբ Նորին Վսեմութիւն, Վեհափառ Տեառն Տեառն Սրբազնագոյն Սատանան փորձում էր շանս հետ հարաբերությունները բարելավել, ինձ խոստովանեց, որ Դժոխքի ոստիկանները տարբերություն են դնում Դրախտից փախած մեզմեականների և երազստանցի մեզմեականների միջև: Կանխակալությունը դեմ է Դժոխքի օրենսդրությանը, սակայն Սատանայի օրենքի պահապանները, փաստերի աղաղակող ծանրության ներքո, այլ ելք չէին գտնում:

Փրկյա՜լք վրդովվում են համեմատություններից. միայն սիոնականը կհամեմատի: Չեն ուզում ընդունել, որ հրեշ է բազմած իրենց գանգերի մեջ: Դրախտածին ընկերուհիս, որն աշխատել էր Սատանայի դեսպանությունում, ինձ «ապուշ» անվանեց. մերժում էի չարաշահել Սատանայի պետական համակարգը, հարգում էի Սատանային: Դժոխքուհի ծանոթս, որ շատ էր սիրում լենինստանցի ընկերուհիներին, ծիծաղելով պատմում էր, որ էյֆելյան օծանելիքներ են գողանում ամեն անգամ, երբ հայտնվում են իր տանը: Լենինստանցի ընկերուհիս, որ ուզում էր ամուսնանալ շանս հետ, քսան դոլարս գողացավ:

Կինս նույնպես մի օր հասկացավ, որ ապուշ եմ, և գերադասեց Դրախտից Դժոխք փախած, բայց երկու բառ դժոխերեն չիմացող ծանոթներին. այդ զույգին հանդիպել էր իմ միջոցով: Քմծիծաղեց` տեղյակ չեմ եղել Սատանայի պետական օգնության ինչ-որ ծրագրի, որը, համենայն դեպս, կոպեկ էլ չարժեր.

- Այսքան տարի Դժոխքում ես ապրել, ի՞նչ ես սովորել: Սկատի՛նա:

Հավատաց հիշյալ զույգին, թե իբր գողացել եմ կնոջ ակնոցը: Այդպիսի ցածրություն չէր սպասում: Ամուսնական կյանքս խաթարվեց մեկ տարով:

Շշմեցի տրամաբանությունից. կյանքում ինձնից նման արարք չէր տեսել, չէր էլ կարող: Դեռ հավատալԵվ ի՜նչ. մի քառակուսի առարկայի համար, որը, եթե շունս ցանկանար էլ, չէր կարողանա մեկ դոլարով վաճառել:

Ահավոր էր այն միտքը, որ նրա խմբային գիտակցությունը գերիշխում էր ամուսնական գիտակցության վրա: Այս մտայնության զարգացած ձևն է, եղբայրներս, կրոնական և գաղափարախոսական մոլեռանդությունը, որից առ այսօր տառապում է մարդերի աշխարհը:

Նշանակում էր նաև, որ ինձչէր սիրում:

Ամաչում էի Սատանայից օգնություն ստանալուց, որի համար էլ որակվում էի «ապուշ»: Գետին էի մտնում մեծշուկայի հերթում պետական կտրոնով ուտելիք ստանալու մտքից: Այնինչ շատ դրախտցիներ դա անում էին Ռոքֆելլերներին գրպանը դնող փքանքով (հաճախ ադամանդե մատանիներ հագած), հողաթափերով հերթ կանգնում` մտքներով իսկ չանցկացնելով, թե դժոխքցիք ինչ կմտածեն: Եթե շեյխերի տգետ շլփոններն ու կանայք հավակնում էին դիմացինին երկու դոլարով գնել, դրախտցիներն էլ նման մի ուռածություն էին ապրում մեծշուկայի վաճառողուհու առաջ` Սատանայից ստացած կտրոններով:

- Լա՛վ ենք անում: Սրա՛նք քանդեցին Դրախտը:

Երբ Լենին պապին Օսման փաշայի բերանից հափշտակեց «Դրախտ» գերեզմանոցը, Աստծո հաշիվը մաքրելուց հետո Դրախտը վերածեց հանրապետության: Հրապարակեց սահմանադրություն, որի վեցերորդ կետն ասում է.

Նկատի ունենալով, որ Օսման փաշան անագորույն բարբարոսություններ է կատարել արջասեր և բարեհամբավ Դրախտում, կործանել արհեստ ու արվեստ, խարակել քաղաք ու գյուղ, կերել ամենայն ստեղծագործ մարդկանց, աշխարհի թագավոր Լենին պապին իր բարեհամբույր ուստրերի ցանկությունն ու բարօրությունը ի մտի ունենալով, Դրախտը հռչակում է խնամյալ գոտի և այնտեղ զարկ տալիս եղբայրասիրական մեծագույն արվեստին` մուրացկանությանը:

Լենինստանից սպրդած դրախտցիների համար բնականոն բան էր պետությունից օգնություն մուրալը, և հենց դրա համար գալիս էին Դժոխք` այդ հաշվապահությունը դեռևս Դրախտում կատարելագործելով: Հորաքույրս, որ թոռ ու ծոռի հետ փախել էր Դրախտից, փառաբանում էր Սատանային.

- Սովետի թագավորը լավը չի: Ամերիկայի թագավորը շա՜տ լավն ա: Աստվա՜ծ պահի նրան:

Հայրս Փասադենայում մի օր պատահմամբ հանդիպել էր իննսունամյա տիկին Եվնիկին.

- Ամուսինս մեռավ, բայց Աստված ինծի ուրիշ ամուսին մը ղրկեց:

Հորս զարմացած հարցումին անմիջապես պատասխանել էր.

- Ամերիկայի կառավարությունը: Փա՜ռք Աստծո:

Գաղթականների օգնության ծրագրում աշխատող դրախտածին բարեկամս, լսելով Սատանայի պաշտոնյայի վրդովված խոսքերը դրախտցոց` Սատանայի գրպանը շորթելու մասին, սրդողեց: Բերեց «Սուտ Սատանա» կազմակերպության կողմից մշակված մի վիճակագրություն ապացուցելով, որ փրկյալք անհամեմատ փոքր օժանդակություն են ստանում, քան Դժոխքի մյուս փոքրամասնությունները: Փորձեց համոզել, որ օգնության առյուծի բաժինն ստանում են մարիամստանցիներն ու Լենինստանից փախած մարգարեապաշտները, քանի որ անընդհատ լացելու քաղաքականություն են վարում:

Փրկյալք շոյվում են:

Բայց սա որքա՜ն հեռու է շանս մանկության օրերին ադոնիսցի ուսուցիչներիս` երազստանցիների մասին տված գնահատականներից. «Դրախտից Ադոնիս հաստատված համայնքը լավագույնն է երկրի բոլոր համայնքների մեջ: Մեկ երազստանցի մուրացկան չես գտնի»:

Ադոնիսցին հիշում էր, որ երազստանցին, ցեղասպանությունից նոր ճողոպրած, տեղացիներին ձեռք չէր պարզում, այլ ծանր աշխատանքով կրկին արարում էր իր կյանքը: Կարճ ժամանակ անց դարձավ տնտեսության բանալի տարրը: Առևտուրի մեջ վստահություն ձեռք բերեց: Շատերի մի խոսքը տասը պայմանագրի արժեք ուներ: Պարագան նույնն էր անապատի բոլոր երկրներում, որտեղ Դրախտից բռնագաղթածներ կային:

Սատանայի դաշնային համակարգում աշխատող ընկերուհուս ապրումներն ամրապնդեցին որոշումս` հրաժարվելու դրախտցիների պաշտպանության գործից: Նույնիսկ եթե օրինախախտումներ լինում էին պետական մարմինների կողմից, որոշել էի չխոչընդոտել Դժոխքի սև օրենքի կիրառմանը: Տրամաբանում էի.

«Թող օրենքով ապրել սովորեն, որ նույնիսկ ցեղապաշտ ոստիկանները պապանձվեն: Թող ապրեն հորս նման, որը Սատանային չի նեղացրել, ոստիկանի հետ գործ չի ունեցել: Չգիտի դատարանն ինչ է»:

Հակառակ իր արժանիքներին, Կատին աշխատանքի ընդունվելու հարցում ստիպված դիմում է մի ծանոթ բարձրաստիճան պաշտոնյայի օգնությանը, որը սիրահոժար ընդառաջում է:

Պաշտոնյան գործատուն ուներ Կատիի տան մոտակայքում, որտեղից ամեն երեկո ստուգում էր, թե բնակարանի լույսը որ ժամին է վառվում: Հոգատարությունն ու Կատիի ազատության մեջ մտցրած «հայրական» սահմանափակումներն այն աստիճանի էին հասնում, որ Կատին նրան անվանում էր «սեփականաշնորհման բյուրոյի պետ»:

Դեկտեմբերի 29-ից հետո լույսը հաճախ չէր վառվում: Այդ գիշեր Կատին և ես առաջին անգամ հանդիպել էինք Կուսաստանի մայրաքաղաքի` Կուսապատի «Ատլանտիկ» գիշերային ակումբում: Սկսում են բախվել: Կատիից քսանհինգ տարով մեծ էր, չէր համարձակվում ավելի մոտենալ: Բայց իմ ու Կատիի զուգադիպող ծննդյան օրից քիչ անց սեր է խոստովանում, ամուսնության առաջարկ անում` ընտանիքը թողնելու գնով: Գերադասել էր կյանքի վերջալույսն անցկացնել Կատիի հետ և դրան հասնելու համար խոստացել բան չխնայել Կատիի ու նրա երեխայի համար:

- Լի՜րբ, պոռնի՜կ, ամուսնուցս ձեռք քաշի, թե չէ…,- ամեն օր շենքի մուտքին սպասելով` դիմավորում էր կինը:

- Ես քո մարդու վրա աչք չունեմ: Քեզ նորմալ պահի, հա՛, թե չէմարդուդ կասեմ` համալսարանում ո՛ւմ ես ոռ տալիս:

Այդ օրերին Կատիի տնտեսական դրությունը ծանր էր: Ինձ բան չէր ասել: Վաճառել էր նույնիսկ վերջին ոսկեղենը: Բժշկական թեքումով ուսումնական հաստատություն ուներ` մի ժամանակ եկամտաբեր, բայց արդեն չէր արդարացնում իրեն` Դրախտի իրավական դաշտի կայծակնային փոփոխության պատճառով:

Կատին ներկայանում է խոստացված աշխատանքին: Շրջանի հարկային ծառայության պետը, առանց բառերը ծամծմելու, աշխատանքի ընդունվելու նախապայմանն է հայտնում. անմիջապես պառկել իր հետ: Արհամարհում է նույնիսկ Կատիի հեղինակավոր ծանոթի միջամտությունը:

Կնոջ հոգում փլուզվում է ամեն ինչ, և նա արտասվելով հասնում է սրիկայիս մոտ

* * *

Կիրակի օրը գնացինք եկեղեցի: Մարդիկ աղոթում են.

- Տո՛ւր տեր մե՜զ, տո՛ւր մեզ` 1+1=11, տո՛ւր տեր մե՜զ, տո՛ւր մեզ` 1+1=111 տո՛ւր տեր մե՜զ, տո՛ւր մեզ` 1+1=1111…

Մորուքը քարոզում է.

- Անարդարությունից մի՛ վախեցեք: Ինչքան շատ լինի անարդարությունն աշխարհում, էնքան ուրախացեք. արդարությունը ծնվում է անարդարությունից: Ժամանակը արդարության դաշնակիցն է:

Մարոզը լսելով բան չխնդրեցինք, հասկացանք, որ 1+1=0: Այլ մեր հոգիները զորացրինք դիմանալու համար Աստծո փորձարկություններին և ուղղվեցինք Կուսապատի «Մարկո Պոլո» ճաշարան, որտեղ շունչ-շնչի պայմանավորվեցինք մեր ծննդյան օրը նշել միասին, ինչպիսին էլ լինեին մեր հարաբերությունները:

Կատիի առաջարկն էր, միանգամից համաձայնեցի: Ինձ գրավում էր այն, որ ծնվել ենք նույն օրը, երկվորյակ նշանի տակ: Աստվա՜ծ իմ, նա իմ երկվորյակն էրԱյն ժամանակ աշխատում էի երկվորյակների առասպելի վրա և այդ հարթության վրա էի դնում մեր ընկերությունը: Կատին այդ մասին պատմել էր ընկերուհիներին:

Մայիս 30. տարբեր երկրներ, տարբեր տարեթվեր, տարբեր մայրերի որովայններ

Այդ օրը մայր երկիրը նույն վայրից, նույն դիրքով էր ժպտում արեգակի շողերին, բեղմնավորվում դրանցով, իսկ մենք առանձին-առանձին տասնմեկ գարունների հեռավորությամբ լույսի ճանապարհով մուտք էինք գործում աշխարհ

Link to post
Share on other sites

Հիմնական ԷջԼուրերՔաղաքականությունՀասարակությունՄշակույթՏարածաշրջանՈրոնում ԿայքումԱրխիվՆամակ ԽմբագրինԱՇԽԵՆՔԵՇԻՇՅԱՆ[email protected]41.jpg3900.jpg

"Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի մեր եկեղեցիները վերածել մեհյանների:"

ՄՇԱԿՈՒՅԹ19 Նոեմբեր [07:11]Արմեն Մելիքյանի "Գործք շնաց կամ ճանապարհորդություն դեպի Կուսաստան" գրքի վերնագիրն արդեն հուշում է, որ հեղինակի գիրքը Կուսաստան-Հայաստանի մասին է:

Չկա հայ եկեղեցի, դա զառանցանք է "Երբ ամուսնանալու տարիքն է հասնում, մաման սկսում է Դրախտի մամաների ցանցի միջոցով կույս հավերժահարս փնտրել անճոռնիության գլուխգործոց բեբեքի (որդու) համար":

Արմեն Մելիքյան

Արմեն Մելիքյանի "Գործք շնաց կամ ճանապարհորդություն դեպի Կուսաստան" գրքի վերնագիրն արդեն հուշում է, որ հեղինակի գիրքը Կուսաստան-Հայաստանի մասին է: Գրքի հերոսը ճամփորդում է Հայաստանում եւ դեմ առնում անդառնալի "կուսական" արգելքների:

"Կուսաստանում տղա երեխաների ծնունդից հետո մամաներին կապող պորտալարը չեն կտրում. այդպես գոյակցում են մինչեւ երկուսի մահը: Երբ մամայի եւ կնոջ միջեւ տարաձայնություններ են առաջանում, ամուսինը նախ ծեծում է կնոջը, որպեսզի դաստիարակի մամայի արժեքներով, եթե կինը չի ենթարկվում, արձակում է. "Մամաս մեկն է, իսկ կին՝ ինչքա՜ն ուզես: Բաժանվելուց հետո տկույսն ապրում է ոդիսական: Կուսաստանի տղամարդը մատների արանքով է նայում բաժանված կնոջը: Քչերն են համարձակվում ամուսնանալ տկույսի հետ: Սակայն տկույսի հետ տղամարդը ցուցաբերում է բացառիկ ուշադրություն. փորձում է նվաճել որպես "կողքից" սիրուհու: Ողջ Կուսաստանն ընկնում է հետեւից՝ շոգեկառքի անհատնում վագոնների նման: Կուսաստանի տղամարդիկ բոզ դառնալուց բացի այլ ելք չեն թողնում մարդկանց: Այս կանայք են ահա, որ գնում են Թուրքիա, պառկում թուրքերի տակ՝ մոռանալով, որ հայուհիները դեռ երկու-երեք սերունդ առաջ նախընտրում էին ժայռերից նետվել, քան թուրքերին տրվել":

- Արմեն, Ձեր գրքում նաեւ շատ սուր քննադատություն կա հայ հոգեւորականների մասին: Դուք գրում եք. "Ազգային ավանդույթների քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներ են խոթում ժողովրդի կոկորդը՝ խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար": Գուցե հեգեւորականներն իսկապես հեռացե՞լ են հոգեւորից, բայց Դուք նման մտադրություն ունեք նաեւ խարխլելո՞ւ քրիստոնեական արժեքները:

- Ես չեմ խարխլում քրիստոնեական արժեհամակարգը, այլ քարուքանդ եմ անում այն: Իսկ ի՞նչ պայմանով եք ինձ կոչում քրիստոնյա: Հայը չի կարող քրիստոնյա լինել. եթե հայ է, քրիստոնյա չէ: Միթե պետք է թույլ տամ, որ 1700 տարի առաջ ապրած Գրիգոր անունով տգետ ու այլատյաց մի կրոնական իմ կյանքը ղեկավարի այսօր՝ արյունահեղությամբ եւ մշակութասպանությամբ հաստատված սեփական կրոնի միջոցով: Այդպիսի մարդասպանի եւ ազգասպանի մեծարելը հուշում է միայն ստրուկների բանակի մասին: Հայ ազգ գոյություն չունի, կա ստրուկների մի զանգված, որ մարդասպանների թողած ավանդույթն է փառաբանում:

- Ձեր գրքում ասում եք. "Ըստ ոմանց, հայ վերջին երեք կաթողիկոսներն էլ մասոններ են": Գուցե պարզաբանե՞ք:

- Զարմանում եմ, որ գայթակղություն եք համարում այսքան պարզ իրողությունը: Օրինակ՝ Անթիլիասի կաթողիկոսությունը իր բոլոր ազգային կոչված կառույցներով ոտից գլուխ մասոնական համակարգ է: ԱՄՆ-ի Դաշնակցության հովանու տակ գործող հայկական բոլոր վարժարանների հոգաբարձական խորհուրդների կազմերի զգալի մասը մասոն է: Նույն երեւույթը Հայ բարեգործական ընդհանուր միության Ռամկավար ազատական կուսակցության եւ բողոքական տարբեր եկեղեցիների ղեկավարություններում է: Հայ կրոնականներից լսել եմ նաեւ, որ Էջմիածնի ներկա կաթողիկոսը նույնպես որդի ունի: Այս մասին այլ փաստեր չունեմ, բացի հայ կղերականների արժանահավատությունից: Եթե մեր կղերականները ստում են, ուրեմն պետք է ներողություն խնդրեն վեհափառից: Եթե ճիշտ են, վեհափառը պետք է հրաժարական տա: Այս մարդիկ պետք է երեւան գան եւ պատմեն իրենց կյանքի մասին: Դրանից կշահի ազգը, մարդը: Իսկ մենք պետք է հանդուրժողականությամբ մոտենանք, եթե քաղաքակիրթ ազգ ենք:

- Պարզ է, որ Դուք հոգեւորից հեռացած հայ հոգեւորականների դեմ եք, բայց հայ եկեղեցի՞ն:

- Չկա հայ եկեղեցի, դա զառանցանք է: Կարծում եմ, որ մեր սերունդը հնարավորություն կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, վառելու Աստվածաշունչ կոչված խարդախանքը Էջմիածնի բակում, քաղաքը վերանվանելու Վաղարշապատ, տաճարի գլխին տնկված խաչը փոխարինել հայկական հավերժության խորհրդանիշով: Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի մեր եկեղեցիները վերածել մեհյանների:

- Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի հայ ազգը, Դուք նման պատկերացում, իդեալ ունե՞ք, ի՞նչը պետք է փոխվի:

- Ինչո՞ւ ազգային եւ ոչ թե մարդկային, համամարդկային: Հատկապես երբ ունենք Արարատի նման մի խորհրդանիշ: Բովանդակ ազգը կարիք ունի հոգեմաքրման, մտքամաքրման: Ծայրահեղ կասկածամտությունն ազգային հիվանդություն է՝ բնորոշ հայերիս: Իսկ չէ որ սիրում ենք ասել, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, եւ այս կարգախոսը կրում ենք ժանգոտած զարդի պես: Ուրեմն ինչո՞ւ չպետք է լինենք առաջին մտքամաքրված ազգը: Մինչեւ սեռական հարցը չկարգավորվի, կրոնի առաջադրած ոչ մի խնդիր չի լուծվի: Սեռն է հիմքը, թեեւ ոչ վերջնակետը:

- Չե՞ք կարծում, որ հնարավոր է Ձեր գրքում երբեմն վիրավորում եք հայ ժողովրդին:

- Անշուշտ վիրավորում եմ: Ուզում եք, որ շոյե՞մ նրանց ու քնեցնե՞մ իրենց ազգային կոչված սնապարծ թմբիրով: Դուք ուզում եք, որ ամեն հարցում ձեզ համեմատեմ Ադրբեջանի հետ: Իսկ ես շարունակելու եմ ձեզ համեմատել միայն Շվեդիայի կամ Կանադայի նման երկրների հետ: Սթափվեք ձեր թմբիրից. գնում եք ինքնակործանման ճանապարհով՝ հիմար հեռուստատեսային հաղորդումներով օրորվելով, իրականությունից մեկուսացվելով եւ կուրանալով:

- ԱՄՆ-ում վաճառվո՞ւմ է Ձեր գիրքը:

- Արդեն կա առաջին հատորի անգլերեն վերամշակված տարբերակը:

- Իսկ նոր գիրք կլինի՞:

- Շուտով կհրատարակվի "Գործք Շնաց կամ ճանապարհ դեպի Կուսաստան" գրքի երկրորդ հատորը, ինչպես նաեւ կհրատարակեմ "Սասնա ծռեր" դիցավեպի գաղտնագիտական հակիրճ ամփոփումը:

Edited by shun
Link to post
Share on other sites

3900.jpg

Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան – Թուղթ Բ» գրքից:

Կուսաստանում կա համբավավոր գրողների միություն, կոչվում է Կուսկոմգրողշին: Կուսկոմգրողշինը Կուսաստանի գաղափարախոսական վերնաշենքը կառուցող ծխնելույզ քաշողների հիմնարկ է: Կուսկոմգրողշինի ուզն է իշխան Հաճի Աբդուլլահ Համիդօղլուն, գրչանվամբ` Աբդուլլահ Րուհուլլահը: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի հատուկ հրավերով Կուսկոմգրողշինի անդամ ընծայվում են յոթանասունն անց, յոթանասուն ստանյան մրցանակ ծպպացրած խոշորահամբավ ու վաստակահոգն գրողները` Աստծու բարեբանները: Հաճին մշտնջենական փառքով է պսակում աստվածահմա գրողներին, հալածում աղճկորդիներին` Խոթիչի աղարծի թշնամիներին: Խռխռում անեղ անեծքներ: Կեցցե՛ հավածին ու անվախճան թագավորությունը: Անկցի՛ պրոլետարների խաժամուժը:

Մրցանակները բաշխում են Աստված ու նրա բեմբասաց Աբդուլլահ Րուհուլլահը` զուգավար: Մրցանակ ստանում են գրողները, որ աստվածային երեք գոյականների շուրջ մի-մի «ես եմ» են տնկում:

Ես Հայաստանն եմ:

Ես Արարատն եմ:

Ես Ցեղասպանությունն եմ:

Անշուշտ, առանց մոռանալու այս եռաբանության հարատուտը.

Ես Խոթիչի հավատարիմ ծառան եմ:

Ծառանե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր տերերին:

Հաճի Աբդուլլահ Րուհուլլահը տիվ ու գիշեր զռնչում է. «Կուսաստանցի գրողը պարտի փառաբանե՛լ Կուսաստանը: Աստվածային քարոզչությունը հի՛մքն է Մե՜ր ազգայի՛ն քաղաքականության: Անկցի՛ շնիզմը: Մա՛հ Սատանայի էմիսարներին»:

Հաճի Աբդուլլահ Րուհուլլահը փոխարինեց ընկեր Արևշատ Արևշատյանին, հորժամ վերջինս Բարձր դռան հրավերով Երկնակալի ձեռքերի մեջ հոգին ավանդեց: Աստված հոգին լուսավորե: Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի փաղանգում կան աներկ որեր, որ Ստալին պապիկի մահից առաջ վեց բառ էին գրել, իսկ Աստծու օրոք ավելացրին աստվածային յոթներորդը: Հրդեհը որոց գրած վեց բառերը կլանել է, մնացել է սոսկ յոթներորդը` Աստված բառը: Սրանք մշակում են Կուսաստանի գիր հարամանելու քաղաքականությունը, խորացնում մեռելների պաշտամունքը:

Կուսկոմգրողշինն ունի արտգործ բաժանմունք, որի գործը մեռելների քարոզչությունն է: Կոչվում է Դագաղգիրգործ: Դագաղգիրգործի նախարարը` մեծ արվեստաբան, խորախոր կուսաբան, երկնակոխ մեռելաբան ու մեծնմեծ ամենաբան մառադեմ Այաթոլլահ Մոնթազերին, որը Ստալին պապիկի մահից առաջ վեց բառ էր գրել, բայց հրդեհը կլանել էր աշխատանքը նրա, Դժոխք ժամանելով, մի օր ինձ հեռաձայնեց.

— Ո՜վ դու լպիրշ, քո գիրքը չե՜ն կարդալու Կուսաստանում, դու ձախողվա՜ծ գրող ես, քո գիրքը ձախողվա՜ծ գիրք է. չհանդգնե՛ս հանկարծ որևէ լեզվով թարգմանել:

— Հրամանդ ի կատա՜ր, տե՜ր իմ:

Կուսկոմգրողշինի քերովբեք մինչև ծայր սանձավարվում են հպարգելքներով: Կեղծիքն աղաղակում է գրականության և արվեստի մեջ: Որոնց շարակի մեջ են տեղավորել, կնքել բերանը: Ներսից նայող մրջյունների համար ըղձական աշխարհ է, դրսից` տիեզերքի արարչական դաշտերից` անհմա մղեղ: Սեղմ կոշիկների, ճախ գլխարկների, նեհ պայուսակների, վերարկուների փաթեթի մեջ ժողխում են արարչական կենսուժի սովից: Գեղագիտության քողի տակ արտադրում են հախնթոր պատրանքներ` շփոթելով դրանք գրականության ու արվեստի հետ: Նրանց համահունչ կարկաչում է մթության մեջ այն վարար, Մեռելստան երկիր դրախտավայրը և աղմուկն իր արձակում անծայրածիր Երազստանի եթերով: Մեկուսացվում ու հալածվում են ժամանակի ոգին արտահայտող գրողները, մինչ մեռելապաշտներն արժանանում են գրավարձի, Սուրբ Երրորդություն և Մի Աստվածություն կուսակցության, ախտապուց մշակութային միությունների, կուսպուց հեռուստաժամերի և Աստծու հրավերներից ու բարիքներից օգտվող Կալիպոռնիայի համալսարանի Դրախտի գրականության ամբիոնի օրօրյա փառերգությանը: Արեգակն արդար…

Այսպես է գրվել պատմությունը Դրախտի:

Այս գիրքը, սիրելի ընթերցող, ոլորվում, ոլորվում, ոլորվում և շիփ-շիտակ մտնում է Հաճի Աբդուլլահ Րուհուլլահի ու նրա համհարզների հետույքները:

Աստծու:

Այսօր ճրագ մը մարեցավ Դրախտում:

Link to post
Share on other sites

3900.jpg

Գյոթությունը, եղբայրներ, ամրացնում է գթության ճանապարհը: Թեև գյոթերեն լավ չեմ գիտեր, բայց բավարար գթություն ունիմ ուսումնասիրելու համար գյոթական գաղափարախոսությունը:

Գյոթը տղամարդու հակառակն է: Այսինքն ոչ նրանից, որ միշտ պիտի քննի, այլ նրանից, որին միշտ քննում են: Արդեն տեսնում եք, թե ինչքան դժվար է դրախտական մշակույթի առեղծվածները դժոխերեն թարգմանելը: Մեր մոտ գյոթ ասելով հասկանում ենք երկու տղամարդկանց միջև արդար կեցության սիրո անդաստան: Բայց Աստծո մոտ գյոթը նա է, որը քննվում է: Անշուշտ բուն քննիչը Աստված ինքն է: Այլ կերպ էլ չէր կարող լինել, եղբայրներ: Դրախտում բոլորը հայտարարում են, որ իրենք տղամարդ են, այսինքն հակագյոթ, ապագյոթ, անգյոթ, բայց իրականում այստեղ գործում է միայն մեկ կլոր, Աստծո կլորը, որի առջև բոլորն անխտիր իրենց հետույքներն են բացում:

Բայց դուք չգիտեք, եղբայրներ, թե Աստված ինչքան է փրկությունը հեշտացրել Մերսեդես Շեյթանի հպատակների համար: Ընդամենը պետք է աջ ձեռքդ բարձրացնես, ձախդ դնես սրտիդ ու բարձրաձայն հայտարարես.

- Ոչ մի աստված չկա բացի Աստծուց, և Բասսասարը Աստծո Որդին է, և Առաքյալը` նրա թշնամին:

Պրծ: Փրկվեցիր:

Բացի Բեն Լադենի հերսից

Դա իհարկե Աստծո ուղարկած փորձությունն է քո հավատքը զորացնելու համար:

Երբ Սատանան ինձ խաբեց` կերակրելով ճանաչողության ծառից, և որի հետևանքով ինձ բաժին մնաց Դժոխքի ծծումբը, ուր եղավ լալ և ակռաներ կրճտել, ճանաչեցի, ճանաչեցի եղբայրներս, նոր ճանաչեցի, որ Դրախտում գոյություն ունի մեկ կլոր` Աստծո կլորը և փրկյալները կլորահատվում, իրենց կլորները հանձնում են Աստծուն, որպեսզի Գերագույն Կլորը իրենց փոխարեն քննի իրենց թշնամիներին:

Սրա համար էլ Հուդան պատժվելու է հավիտյանս հավիտենից, քանի որ նա խաբում է Աստծուն` կլորահատվելու փոխարեն թլփատվելով: Աստված պատժում է անհնազանդներին, դուրս քշում Դրախտից: Նրա անունը Եհովա Կլոր է:

Բայց գթություն ունենալով կորուսյալներիս համար, նրանց ուղարկում է իր միածին որդին, որպեսզի ով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա: Հավիտենական Կլորը կանէանա այն օրը, որ մարդը դադարի Աստծուն ոռ տալուց, եղբայրներս:

Գերագույն Կլորը իր միածին որդուն անգամ քննում է խաչի վրա կորուսյալներիս մեղքերի համար: Հավիտենական ոռերի պակաս կա երկնի արքայության մեջ Գերագույն Կլորը փառաբանելու համար:

Սա ի՞նչ հայր է, եղբայրներս, որ խաչի վրա որդուն է քննում: «Զոհ» է պահանջում: «Փառք» է փնտրում: Մարդերի բառարանը բացեք հասկանալու համար այս երկու բառերի իմաստները: Մի՞թե սա խանգարվածին մեկը չէ: Ինչո՞վ է տարբերվում սա Օսման փաշայից: Էլ ինչո՞ւ են փրկյալները պաշտում սրան, ատում Օսման փաշային: Մի՞թե դա անարդարություն չէ: Սրա հավիտենական սկիզբն սկսում է քննելով, ժամանակի հնարովի զրո կետի վրա քննում է, հավիտենական վերջն ավարտվում է քննելով: Մա՜յրն են սպանել Դրախտում, մա՜յրը, նրան փոխարինել Աստծո կլորով: Բայց ատի փրկյալները չեն տեսներ, եղբայրներ: Փառք Սատանային, որ ճանչնալով լույսը մեր աչքերը բացվեցան և մեզ համար ապրիլը մահ եղավ և մահը` ապրիլ: Այն ատեն շան հոգին մեր վրա եկավ և հասկցանք, որ Սատանան Աստծո հայրն է:

Բայց ասիկա ալ մեր քվեներով մեր կլորները կհավաքե և անհնազանդներուն քննելու իրավունքը իրեն կվերապահե: Միայն մեկ տարբերությամբ` առանց մեզ համար փրկության հույսի: Այսպե՛ս, եղբայրներս, Սատանան մեր կլորները կշահագործե սեփական փառքի համար:

Նարինեն, իհարկե, բան չիմացավ իմ կլորի մասին. լինելով ավանդական կուսաստանցի, որոշեց ընդունել Աստծո կլորը: Աստված նրան խորհուրդ տվեց սեռական կապ ունենալ ինձ հետ միայն աստվածային կնքաթուղթ ձեռք բերելուց հետո: Նարինեն նույնիսկ թանկարժեք գրիչ նվիրեց ինձ հետզհետե մոտեցող Մեծն ստորագրության օրից առաջ: Մի օր կհեռանա աշխարհից` այդպես էլ կյանքից բան չհասկանալով: Այսպես է ապրում կուսկինը: Նա արհեստական աշխարհ է ստեղծել երևակայության մեջ և դրանից բխող արժեչափերով է գնահատում տղամարդուն:

Կրա՜կն եմ ընկել` սրիկա եղբայրներս և բոզ քույրերս: Ի՞նչ գրեմ ձեզ` Դրախտում ինձ վրա ծիծաղող տղամարդկանց մասին, ովքեր իրենց կնոջը կարողանում են պահել միայն հասարակական համընդհանուր բռնությամբ: Երբ իմ` տ-տղամարդուս և կնոջ միջև սեռական համապատասխանություն կար, կարող էի առնանդամս երկու-երեք ժամ պահել և միայն կնոջ աղաչանքներից հետո դադարեցնել սեռական ակտը: Նա էքստազից կխելագարվեր: Կատին կարող է ապացուցել:

Իսկ ինչի՞ են ընդունակ ուրիշին ծաղրող ա՛յն կուսաստանցի կլորակիրները, որոնք, իրենց իսկ կանանց խոստովանությամբ, նույնիսկ երկու րոպե ի վիճակի չեն առնանդամը պահել:

Բոզ քույրերս, չէի՞ք ինձ ասել, որ մարդու արժեքը որոշվում է ոչ թե անդամը պահելու կարողությամբ կամ դրա տևողությամբ, այլ շատ ուրիշ բաներով: Բայց ո՞վ գիտի, քույրիկներսգուցե սպառում են իրենց սերմը` հին աստվածների նման թքելով Երկրի վրա

Այս տղամարդիկ չեն էլ ձտում սովորել:

Ես էլ կատարյալ չէի ծնվել, ոչ էլ` սեռական դաստիարակություն ստացել իմ հայրենիքում` Նեպտունում: Տարիներ էին հարկավոր այդ ամենը սովորելու համար: Ահավորն այն է, որ ուղեղներն ընդմիշտ կաղապարված են: Կուսաստանի «ազգային ավանդույթների» մուրճը սրանց հիմնական զենքն է. մեզմեականները դրանով են խփում իրենց գաղափարապես հակասող ցանկացած մեկի գլխին:

Ես ուրիշ աշխարհից եմ, այլմոլորակային

Այլմոլորս անցել էր կանանց քուրայով այնտեղ, ուր կինն ազատ է, մոլոր-մոլոր այրվել, մասամբ կոփվել: Իսկ կուսմարդը կնոջը դիտում է որպես ստրուկի, այդ պատճառով կոփվելու հնարավորություն չունի: Հավասար էներգիաների շփման դաշտը բացակա է: Մեկն ամբողջությամբ գերիշխում է մյուսին:

«Հրամայում եմ, որ հնազանդ լինես ամուսնուդ»,- ասում են, ասել է Բանը:

Բանը մոռացել է ասել… «եթե ամուսինդ մարդպանզե չէ»:

- Թող չամուսնանա՜ր…,- կպատասխանեն:

Իսկ Պանզեստանում կինն ո՞ւմ հետ ամուսնանա

«Քեզ սարքեցի տղամարդու կողից»,- ասում են, ասել է Բանը:

Սա տղամարդկային ծննդաբերություն է: Առաջին ու վերջին նման դեպքը: Ծննդաբերության դերերն անգամ շրջել են ու հավատացրել մարդերին: Ադա՛մն էր ծնվել Եվայից: Այլ կերպ չէր կարող լինել, եղբայրներս: Ահա այս հայրիշխանական ահաբեկչությունը Հուդայի կիսագրագետ քրմերի կողմից հորինված կեղծ աստծո բերանով նստել է Կուսաստանի և աշխարհի կանանց գլխին:

Link to post
Share on other sites

3900.jpg

Հայոց մասոն կաթողիկոսները

Դրախտցիք ունեն մեկուկես գլուխ: Բուն Գլուխը նստում է Կուսմիածնում

Կաթողիկոսը Աստծո ձախ բազուկն է՝ Դրախտի հոգևոր գլուխը: Դրախտցիք ունեն մեկուկես գլուխ: Բուն Գլուխը նստում է Կուսմիածնում՝ Կուսապատից քսան րոպե: Կուսմիածնից երևում է վեհաշուք Արարատը, ուր, ըստ ավանդության, հանգրվանել է Նոյյան տապանը: Տասնիններորդ դարի անգլիախոս մի ճանապարհորդ նկարագրում է, որ պայծառ մի օր ականատես է եղել Արարատից մինչև վանքը կամար կապած ծիածանի: Տաճարի ընտրության վայրը պատահականություն չէ, մանավանդ, որ այն փոխարինել է Մայր Դիցուհու մեհյանին:

Այս քաղաքը հեթանոսական մեծ կենտրոն է եղել անցյալ փառքի դարերում, երբ Դրախտի սպարապետները արհամարհում էին հարևան հռոմեական կայսրության բանակներին, երբ նրանց հետ հաշվի էր նստում Հին Հռոմը:

Այնուհետև Դրախտն ընդունեց Բասսասարի կրոնը: Նշանակալից իրադարձություն էր սրա կրոնի պատմության մեջ. աշխարհում առաջին անգամ այն պետական հովանավորություն էր ձեռք բերում, այն էլ այսպիսի մի երկրում՝ Աստծո նստավայրում: Պատմաբանները տատանվում են տարեթվի շուրջ՝ տեղափոխելով այն 284-ից մինչև 314 թվերը: Մեծամասնությունը հենվում է Դրախտի եկեղեցու ավանդության վրա, որն ընդունում է 301 թիվը:

Ըստ ավանդության, հիմնադիր Գրիգորին նետել են Խոր վիրապ կոչված գետնափոր խուցը, որտեղ անցկացրել է տասներեք տարի:

Դրախտում վերջերս տոնեցին այս իրադարձության 1700-ամյակը, մայրաքաղաք Կուսապատի կենտրոնում՝ աշխարհի առանցքի վրա, կառուցեցին Հիսուսի ոգուն համապատասխանող հիսուն միլիոն լինկոլնանոց գառնուկարան: Բայց այնտեղ հաճախ ավելի քիչ այցելու է լինում, քան ընդհատակյա անշուք նկուղում, ուր հետևում են մեռելների հոգիների համար մոմ վառելու՝ նախնիների պաշտամունքի մնացորդ հին ավանդությանը:

Գառնուկարանի կենտրոնական մասում կա վանող մի մեծ նկար: Այն պատկերում է մի կնոջ՝ լաթերով ծածկված կիսամարմինը, որին հաջողվել էր խաբել ախոռում ծնված որդու հետևորդներին և հափշտակել Տիեզերամոր Գահը՝ մարդկության հազարամյակների ժառանգությունը:

Սրա «Աստվածամայր» տիտղոսը Բասսասարի հետևորդները հափշտակեցին եգիպտական տիեզերամոր խորհրդանիշ Իսիսից՝ հայոց Ծովինարից: Իսիսի Որդին էր Հորը՝ Արևը: Գողացան նաև պատկերը. Տիեզերամայր Իսիսն էր պատկերվում Արև Մանուկին գրկած: Այս հավատալիքի արմատները հազարամյակների խորքերն են հասնում և առնչվում հայկական դյուցազներգության հերոս Մեծ Մհերին:

Դրախտի պատկերապաշտ՝ կռապաշտ կաթողիկոսն իր գառնուկներից պահանջում է խոնարհվել հուդա կնոջ առաջ: Բայց արժի՞ սրան նույնիսկ հետույքից թոթվել: Այսինքն, հավատարիմ մնալով Կուսաստանի ավանդությանը: Եղբայրներ, կավատները գոնե հաճախորդների առաջ պոռնիկին խոնարհվելու պահանջ չեն դնում: Շունս մերժում էր ընդունել այդ իշխանությունը, Սուրբ Սուրբ Գառնուկապան և Կույս Կույս Մարիամ զույգի թրի տակով անցնելը: Սրիկայի համար պոռնիկի արժեքը զրո է: Այդպես չէ կաթողիկոսի համար, որի երազն է…

Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվեր ցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածո առասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը՝ խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար:

Բայց եղբայրներ, այդ իշխանությունը իրավական կամ բարոյական հիմք չունի. հաստատվել է արյունահեղությամբ և մշակութասպանությամբ:

Այսօր Կուսմիածնում այլ իրավիճակ է: Բուն Գլուխը նույնիսկ իր թաղամասի հոգևոր ոլորտը չի կարողանում ղեկավարել: Այնտեղ իշխում են Դրախտի երկու հրամանատարներ. առանց նրանց հրահանգի՝ ճանճն անգամ չի կարող թռչել քաղաքում, էլ չխոսենք գործ դնելու մասին: Իսկ ընդհանուր հրամանատարությունը… նախագահ կոչված գերագույն հրամանատարը և զարթ-զուրթ խոսող պաշտպանության նախարարը աչք են փակում՝ ոճրագործների գործունեությունից բաժին ստանալու համար:

Եվ այժմ դրախտցիք, ազատվելով Օսման փաշայի, ապա Լենին հայրիկի լուծերից, ծրագրում են միանալ Եվրոլանդին, ինչպես հավաստում է Աստված, Դժոխքագործերի Որդի և Մամլո Հոգի համեստ երրորդությունը…

Աւրհնաբանենք ընդ Հաւր և Որդւոյ և զանբաժանելի բղխումն՝ նոցին փառակից Հոգւոյն տէրութեան, որ ստեղծ զբնաւս և կենդանածնէ զամենայն…

Հոսանքն ի վեր թիավարելով մի օր կհասնեն այնտեղ, երբ Աստծո պալատի առջև կուտակված թքերը, գետի վերածվելով, միանան Դանուբին:

Թակում են Եվրոլանդի Բարձրագույն դուռը:

- Ո՞վ է:

- Աստվա՜ծն եմ: Բերել եմ իմ երկիրը՜՝ Հիսուսի ա՜ռաջին պետությունը՜, ձեր Վեհապանծ Միո՜ւթյանը կցե՜լու:

- Մենք Ձեզ չենք ճա՜նաչը՜մ,- պատասխանում է մուծիկը:

Եվ Աստված Թքագետով գլխիկոր վերադառնում է… Դրախտ:

Աստծո նշանաբանն է՝ Դեպի Դժոխք:

Ալեկոծ ճանապարհ է լինելու Դրախտի համար, որտեղ հրեշտակները հերձատում են շներին:

Արդար լինելու համար պետք է ասել, որ Կուսաստանում չեն քաքում ծովափին (ծով չկա), ինչպես անում են Սուրբ Լանկայում, կամ միզում փողոցների անկյուններում, ինչպես, օրինակ, Փարավոնների երկրում:

Կես Գլուխը նստում է Մասոնիասում, որն Ադոնիսի՝ Միջերկրականը եզերող արվարձան է: Թեև Բուն Գլուխն ունի ծխական ու սահմանափակ հետաքրքրություններ, Կես Գլուխը գրավում է ամենաբարձր պաշտոններ Բասսասարի համաշխարհային կազմակերպություններում: Նրա գլխավոր պաշտոնը երազստանցիներին երազներով օրորելն է:

Կես Գլուխը բուսավ սառը պատերազմի տարիներին՝ աշխարհասփյուռ երազստանցիներին Լենին պապիի ոտնձգություններից պաշտպանելու պատրվակով, բայց սառը պատերազմի ավարտից հետո ինչքան էլ հետ խոթեցին իր ծակի մեջ, չմտավ: Այնքան էլ հեշտ բան չէր: Նույնիսկ մեր փառավոր Դժոխքում՝ կենտրոնացած համակարգերով ու անգերազանցելի միջոցներով, Դժոխինգտոնի փորձառու քաղաքական գործիչները լավ գիտեն, թե ինչքան հեշտ է ստեղծել մի կազմակերպություն կամ բաժանմունք ու որքան դժվար կազմալուծել այն: Շեքսպիրը ստեղծեց Կրտսեր Շեյխստանը՝ քարյուղի վրա հակակշիռ ունենալու սեփական շահերից ելնելով, բայց ո՞վ հիմա գիտի, որ մի ժամանակ այն Միջագետքյան նահանգ էր, եղբայրներ:

Բայց կան բժիշկներին անհասու պատճառներ Կես Գլուխի գոյության գաղտնիքի մեջ…

Դրախտցին, թեև հիմնարար դեր է խաղացել կրոնի զարգացման պատմության մեջ, ներկայումս տեղատվության մեջ է և մխիթարվում է անցյալի փառքով: Արդեն կրոն սպառող է, ոչ թե ստեղծող: Դրախտում հետզհետե արմատավորվում է կորաքամակ բողոքական մի զանգված, որը փառաբանում է Հուդային: Ուսումնական հաստատություններում բազմահազար երեխաներ խողխողվում են Եհովա կուռքի զոհասեղանին:

Երազստանցիների ուսումնական հաստատությունները այս կամ այն չափով ենթակա են մասոնների ազդեցության: Ուսուցիչները սարսափում են աշակերտներին հայտնել, որ իրենց ցեղասպանությունն իրագործող երեք տասնյակ կազմող խմբակի անդամները մասոններ էին:

Մինչ «Գուգլ» համացանցային ծառայության վրա տարրական փնտրումը տալիս է երիտթուրքերի, հուդաների և ազատ որմնադրական շարժման կապերը հաստատող 996 հասցեներ, Աստծո ոչխարների կուսակցական ղեկավարները սարսափում են այդ մասին բառ անգամ ասելու, քանի որ նրանք էլ ազատ մասոնների իմաստուն ուլիկներն են:

Մեեե՜…

Իհարկե, ոչ բոլոր աշակերտներն են հալած յուղի պես ընդունում «աստվածային գիտությունը»: Երբ պարոն Հակոբը վեցերորդ դասարանում մեզ սովորեցնում էր «մարգարեների» մասին, ամեն անգամ դեպի գրատախտակը շրջվելիս, տղաները մի հատիկ բրինձ էին նետում ճաղատ գլխին: Խեղճն այդպես էլ չկարողացավ իմանալ հատիկների աղբյուրը, նույնիսկ մեզ հրակոծած սպառնալիքներից հետո:

- Ճա՛նճ է, պարոն, ճա՛նճ:

Թե՛ Երկիր մոլորակում, թե՛ Դրախտում վխտում են Բասսասարի անվան տակ Հուդա քարոզող կազմակերպություններ: Մեկուկես կաթողիկոսները փորձում են պաշտպանվել այս հարձակումից, սակայն անզոր են, քանի որ իրենք ևս առաջնորդվում են նույն առասպելաբանությամբ: Նրանք «Դրախտի եկեղեցվո պատմություն» դասավանդելու պիտակի տակ հուդայականացնում են դրախտցի մանուկին: Պետական հեռուստաընկերությունը եռանդով օգտագործում են մատղաշ մանուկը թունավորելու համար և խուլ են բոլոր քննադատությունների հանդեպ:

Կաթողիկոսները քարոզում են, թե մի օր Բասսասարն ամպերի վրա պիտի երևա ու փրկի դրախտցիներին, ինչպես նրա անունը կրող տապանի մեջ գտնվող այլևայլ ազգերի գառնուկներին: Այսպես են խաբում, եղբայրներս, ու Դրախտի գառնուկներին առաջնորդում դեպի Հուդայի մայրաքաղաքը:

Բայց խաբեբան կարո՞ղ է փրկել մարդուն: Առածն այստեղ գամը գլխին է խփում. ո՞ւմ պարանով է մարդ իջնում ջրհոր:

Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ մեկուկես կաթողիկոսները մասոններ են (ես չեմ գիտեր, եղբայրներ, Աստված գիտե): Նշանակում է՝ երբեք չեն նախաձեռնի գաղափարախոսական բարեփոխում, որ անհարիր է մասոնների շահերին: Դրախտը կպահեն գաղափարական սպառողի և ստրուկի դիրքում. ոչխարը պետք է շարունակի փառաբանել Հուդայի անորակ առասպելները՝ դրանք շփոթելով ճշմարտության հետ:

Կես կաթողիկոսի կրոնական համակարգը ղեկավարվում է կիսագրագետ կամ անգրագետ մասոններով. «Իմ էշն ուրիշի առյուծից լավն է»: Այս հաստատությունը ոտից գլուխ որմնադրականության որջ է և Երազստանի գիտակից երիտասարդության՝ ազգից ու արարչից հեռանալու գլխավոր պատճառներից մեկը: Ըստ ոմանց, վերջին երեք† կաթողիկոսներն էլ մասոններ են:

Ըստ այս աղբյուրների, եղբայրներս, բուն կաթողիկոսի վերջերս կայացած աննախադեպ թեժ ընտրությունը պայքար էր մասոն և չմասոն թեկնածուի միջև, որի արդյունքում մասոնների նախընտրած թեկնածուն շահեց ընտրությունը՝ բազմելով ՀԱՅ-ի գահին: Բայց սա սուտ է, եղբայրներս: Դատարկ տեղը մրոտում են սուրբ կաթողիկոսի համբավը:

Երազստանցիները, հոյեղ ստրուկներ լինելով, երկյուղածությամբ համբուրում են մասոն կրոնականների զգեստները, ընդունում իշխանությունը: Բավական է, որ մի բթամիտ կրոնական ուսանող, առանց որևէ հարցի պատասխանելու, հայտարարի. «Մի՛ լսեք նրանց. ձեզ մոլորեցնում են», և ահա ոչխարների մի բանակ միահամուռ կբառաչի.

«Դո՛ւրս շպրտեք հերետիկոսներին. մեր հովվի դեմ են խոսում»: Ազգը կկրկնի.

- Մեր հովվի դեմ են խոսում:

Երազստանցիների ուսանողական կազմակերպությունները, որոնք կոչված պիտի լինեին ստրկությունից ազատագրելու ազգը, առաջադեմ Դժոխքում անգամ, ներառյալ բոլորին սիրելի Դժոխդել քաղաքում, ղեկավարվում են նման հետադեմ ուսանողներով:

Մի քանիսը իրար մեջ գերգաղտնի փսփսում են.

- Ցած խոսեցեք, ջեսուս (լրտես) կըլլա…

- Ջեսո՞՜ւս…

- Ջեսո՛ւս. սո՜ւս…

- Սո՜ւս. մասոններ են…

- Ամմա՛ն, իմ անունս չի տաք: Ես պզտիկներ ունիմ:

- Ես ամեն օր աշխատանքի եմ գնո՜ւմ (հերոսություն): Ինձ ֆրիվեյի վրա կսպանե՜ն…

- (Շրջահայաց իմաստուն աչքեր):

Ստրո՛ւկ երազողներ, արժանի եք ձեր ճակատագրին:

Երազստանեայց Մասոնական Հուդայական Եկեղեցի:

Սրան են երազողները դիմում իրենց հոգիների փրկության, մեռելների հանգստյան, նորածինների օծման և ընտանիքի հիմնադրման համար:

Եվ հերետիկոսապետին մերո, և պատվական հայրապետին ամենա՜յն աշխարհի, դրախտոց մեծի տանն կիլիկիո տյա՜ռն, տյա՜ռն, ամբակումա սրբազնագո՜ւյն հերետիկոսի…

Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից:

Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ և Պերճ հայկական գրախանութներից:

Edited by shun
Link to post
Share on other sites

3900.jpg

Ստեղծվեց հակապատմություն, հակակրոն, հակահիշողություն և հակաճշմարտություն

Տասներկու աստվածների գաղափարը` որպես Ժամանակի աստվածներ, դուրս է մղվել Հուդայի կրոնից, քանի որ այդ միտքը վերցվել է այլ աղբյուրից և այնուհետ աղավաղվել` կորցնելով կապը իրեն ծնող դիցաբանական կառույցի հետ:

Հիշում եմ

ինչպես Էլլան քավորից թույլտվություն էր խնդրել, որպեսզի հետս դրսում թեյ խմեր: Քավորը թույլատրեց: Ապա հրավիրեց տուն` Կուսմիածին: Երեք շաբաթ խուսափեցի, մինչև իմ ու Էլլայի հարաբերությունները հստակվեին: Դեռևս մի ամիս էր, ինչ գտնվում էի Դրախտում: Էլլայի հետ գնացի Կուսմիածին, ու նախքան քավորին հանդիպելը մտանք մայր տաճար` Դրախտի կրոնական կենտրոնը:

Ըստ ավանդության` Բասսասարն այս եկեղեցու հատակագիծը ցույց է տվել «Գրիգոր» անունով մի օտարի, որի հայրը Դրախտի թագավորին սպանող վարձակալ էր: Բասսասարը սա արել էր, որպեսզի կատարվի Գոռգոռունի մարգարեի ձեռքով գրվածը` զի վերջիններին անելու եմ առաջին, առաջիններին` վերջին:

Մինչ Դրախտցիք Գրիգորին հավերժացրին որպես չարի ներկայացուցիչ` կոչելով «Անակի (Մարդասպանի) Որդի», Բասսասարի հետևորդները նրան «Լուսավորիչ» անվանեցին` նոր կրոնը Դրախտում պետականորեն հիմնավորելու համար: Սա միայն Դրախտի հատուկ հեգնանք չէր: Սատանայի լեզվում ևս կրետին «ապուշ» բառը քրիստոնյա բառից ծագող լեզվի գանձարանում մնացած հիշողություն է: Դա վկայում է ժողովուրդների համատարած պայքարի մասին: Այն մասին, որ տասնյակ սերունդներ խողխողելով է, որ Բասսասարն իր իշխանությունը հաստատեց: Հանուն սիրո: Բայց նահատակների համար արյան տուրք չի վճարում: Բասսասարն իրականում սեփական արյան վրեժն է լուծում` «Փրկություն» վարագույրի հետին թափելով միլիոնավորների արյունը:

Օտարը, թեև հավատավոր, բայց մոլեռանդ մարդ էր` անհաղորդ Դրախտի մշակույթին: Թագավորի զորքերի գլուխն անցած` հիմնահատակ կործանեց Դրախտի հին քաղաքակրթությունը, քայքայեց մշակույթը, հաստատեց նոր կրոնը` ջարդելով հազարներին: Միս: Կտրեց Դրախտի գլուխը, դիակի վրա պատվաստեց Հուդայի գլուխը: Այս դեպքերը տեղի ունեցան սկսած 301 թվից:

Մայր տաճարը հիմնադրվեց մի վայրում, որը եղել է Մայր աստվածուհու մեհյան. մինչ այդ կոչվել է «Սանդարամետ»: Բասսասարականների համար այս բառը Դժոխքին համարժեք իմաստ ստացավ: Սանդարամետը, սակայն, նշանակում էր Սուրբ Հոգի, Երկրի Ոգին. այստեղից էլ բխում է դրա` Երկրավոր Մոր մեհյանը լինելու հավանական իրողությունը և Սուրբ Հոգին կապում մայրական գաղափարին, մի բան, որ հաստատվում է Դրախտի ազգագրության մեջ:

Սուրբ Հոգու առնչությունը մոր գաղափարի հետ ոչնչացվեց հայրամետ և մայրասպան բասսասարականների կողմից:

Վանքում ուշադրությունս գրավեցին Բասսասարի տասներկու աշակերտների նկարները: Շարված էին շրջանաձև, այնպես, ինչպես Զոդիակը շրջան է ենթադրում` որպես տիեզերական օրացույց: Էլլային ասացի, որ մեր և հաջորդ սերունդների կյանքում այս պատկերները պետք է փոխարինվեն Հայկի տասներկու ուստրերի և դուստրերի պատկերներով: Այլայլվեց. Էլլան «հայ-քրիստոնյա» էր. այդպես էին հավատացրել նրան:

Մասսագետը վեցերորդ հարկից ժպտում է:

Հայկը Դրախտի հիմնադիրն է: Սակայն սովորական պատմական անձնավորություն չէ, ինչպես ենթադրում են շատերը: Ժամանակի Աստվածն է` մարդկային պատմության և քաղաքակրթության Սկիզբը: Նրա տասներկու ուստրերն ու դուստրերը աստվածներ են: Յուրաքանչյուր ամսվա և օրվա ու գիշերվա տասներկու ժամերի պահապաններն են: Հետազոտություններս ցույց են տալիս, որ Զոդիակի ծննդավայրը եղել է Հայաստանը:

Հայկի հակառակորդ Բելը, որը համապատասխանում է դրախտյան Էպոսի Բաղդասարին, տիեզերական նախազոհն է: Նրա մահով ստեղծվում է Հայոց Աշխարհը, այլաբանորեն` Տիեզերքը. դիցաբանության մեջ Տիեզերքի կենտրոնը գտնվում է նախազոհի զոհաբերման վայրում, տվյալ դեպքում` Վանա լճի մոտ:

Հին դիցմոտիվ է, ուր երկվորյակ եղբայրներից ավագի զոհաբերությամբ կայանում է արարչական ստեղծագործությունը. հիմնադրվում է ազգը: Բելը հավանաբար Հայկի ավագ երկվորյակն էր, իսկ Էպոսի Բաղդասարը` Սանասարի ավագ եղբայրը, և ո՛չ թե հակառակը, ինչպես որ է հայկական ժողովրդական, առավել ևս գիտական մտածողության մեջ:

Հակոբի մեծ եղբայրը Եսավն էր, որից նա խլեց ավագության իրավունքը և դիցաբանական հիմնադիրը հանդիսացավ Իսրայելի տասներկու ցեղերի: Սա հնդեվրոպական և հին հայկական առասպելի արձագանքն է, որտեղ նախազոհի գաղափարը վերափոխվել է անդրանիկությունը «խաբելով» գողանալուն:

Տասներկու աստվածների գաղափարը` որպես Ժամանակի աստվածներ, դուրս է մղվել Հուդայի կրոնից, քանի որ այդ միտքը վերցվել է այլ աղբյուրից և այնուհետ աղավաղվել` կորցնելով կապը իրեն ծնող դիցաբանական կառույցի հետ:

Տասներկուսի դիցաբանական ու գաղափարախոսական ակունքների արտահուդայական լինելը երևում է նաև այն առասպելից, ուր Մովսեսի հաջորդը` Հիսուսը գալով իրեն «խոստացված» երկիրը, գտնում է տասներկու բոլորաձև շարված քարեր: Շրջանը նշանակում է Ժամանակը, ինչպես այսօր ժամացույցն է: 16-րդ դարից սկսած «Աստվածաշնչի» գաղափարախոսները գրքում Հիսուսի անունը փոխեցին Հեսուի, ավելի ևս մթագնելով Հիսուսի առասպելական եգիպտական արմատները: Մովսեսի եգիպտացի լինելն ու հրեաների կողմից նրա առասպելի խարդախումը ապացուցվում է հրեա Ֆրոյդի կողմից: Հանգամանալի ուսումնասիրություններ ցույց են տալիս Մովսեսի առասպելի ակունքը միաստվածության հեղափոխական հիմնադիր Ախենաթեն փարավոնի անձին մեջ: Ախենաթենին հաջորդեց Թութանխամենը, որը երիտասարդ տարիքում սպանվեց, ըստ երևույթի կրոնի պատճառով: Աստվածաշնչյան առասպելում Մովսեսին հաջորդեց Հիսուսը: Մովսեսի եգիպտական ծագման մասին խոսել են Մանեթոն և հին ժամանակների մի շարք պատմագիրներ: Մանեթոնը Մովսեսի առասպելի մասին խոսելիս հրեաների անունն անգամ չի հիշում:

Բանավոր պատմությունը ծնող դեպքերից հազար տարի անց հիշողությունն ամբողջությամբ խեղաթյուրվում է, Մովսեսի ծագումը` յուրացվում հրեա կրոնականների կողմից, որոնք ամեն կերպ աշխատեցին թաքցնել նրա եգիպտացի լինելը: Ստեղծվեց հակակրոն, հակապատմություն, հակահիշողություն և հակաճշմարտություն, ինչն առ այսօր հալածում է արդարության և ճշմարտության համար պայքարող մարդերի ընդվզող հոգիներին: Այս արվեց հակառակորդի լավագույն համարված գաղափարական ձեռքբերումները սեփական ժողովրդին վերագրելով, հակառակորդի առասպելների ենթակառուցվածքը սեփական այլամերժ գաղափարախոսության հարմարեցնելով, հակառակորդի ինքնությունը գողանալով, նրա սեփական պատմության հիշողությունը խեղաթյուրելով, սեփական ժողովրդին տեսլականացնելով ու աստվածային ծագում վերագրելով և հակառակորդին բեվեռացնելով որպես չարի ներկայացուցիչ, հակառակորդին ստորացնելով ու սեփական ցեղի Աստծուն վերագրվող հակամարդ առասպելներով նրա հոգևոր ուժը կոտրելով: Ու դրանից մի քայլ էլ այն կողմ անցնելով` սեփական ցեղի տխեղծ կուռքին տիեզերական Աստված հռչակելով, գրոհել մարդու հոգևոր ձեռքբերումների ժառանգության դեմ, կրոնական կայսերապաշտության միջոցով մարդու ողնաշարը կոտրելու համար: Այսպիսի ստորություն և ոճիր մարդերի պատմությունը դեռ չէր տեսել, եղբայրներս: Սրան չեն կարողացել գերազանցել ոչ Ֆյուրերը, ոչ էլ Սատանան, եզրակացնում է Սև Շունը, որի ելույթների մասին այս նամակով ձեզ գրելու եմ: Ինքներդ կդատեք, եղբայրներս:

Բասսասարի տասներկու առաքյալների ակունքում Իսրայելի հերյուրածո տասներկու ցեղերն են: Իսկ դրա ակունքում էլ իրականում Հայկի տասներկու ուստրերն ու դուստրերն են: Տասներկուսի դիցական ակունքները հայտնվում են նաև Եգիպտոսում: Այս մասին ևս դեռ ձեզ կգրեմ:

Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից:

Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ և Պերճ հայկական գրախանութներից:

Link to post
Share on other sites

3900.jpg

Հայոց ազգային բույսը

Նուբար, հոգիս, երկու կիլո երկար սմբուկ բեր

«Կույսերի» ոռատու ենթախավի մոտ հարգանք չկա մարդ էակի նկատմամբ, եթե իրենց հոր տարիքից փոքր տղամարդ է: Սրա հետևանքով բացակա է քաղաքակրթական այն դաշտը, որտեղ հնարավոր լիներ կառուցել լիարժեքորեն գործող, կիրթ հասարակություն: Տղամարդու արժևորումը կատարում են ժուռնալներից սովորած «քաղաքակրթության» աչքերով

Աշխարհի լավագույն կանա՜յքծնրադրում են Մասոքստանի բանաստեղծները, երգիչները, տերտերները: Փափկասո՜ւն տիկնա՜յք հայո՜ց

Մա՛տ:

* * *

Կուսաստանում հոգևորը ծնվում է պայմանագիր ստորագրելուց հետո. «Նախ դրամը տուր, հետո՛ ապրանքը կու տամ»:

- Սերը տեխնիկայի հարց ա,- ասել է ընկերուհիներիցս մեկի «ձեռքը խնդրելու» եկած Կուսխորհուրդի երեսփոխանի հարուստ տղան:

- Տեկտոնական հարց ա,- ձեռ է առել ընկերուհիս: «Աչքը բացվել» էր սրիկայիս հետ հանդիպելուց հետո, և այլ չափանիշներով էր արդեն նայում տղամարդուն:

Ճարտարագիտական լուծում առաջարկող առաջին թեկնածուն չէր

Մայրաքաղաքից դուրս «աղջկա ձեռքը խնդրել» նշանակում է, որ տղամարդը կուսապանների ուռկանի` աղջկա հոր, եղբոր, հորեղբոր, քավորի թույլտվությունից հետո միայն կարող է մարմնով մերձենալ: Բայց նախ` պսակի արարողություն: Ավանդույթն իրենց հետ տարել են աշխարհի չորս ծագերը` լուսավորելու համար խավարը:

Երազստանցիների մեծ մասն ավելի հետամնաց է, քան նրանց չհավանած դրախտցիները: Մռապինդ ուղեղներ: Երազստանում ժամանակը կանգ է առել 1915 թվին: Դրախտում` 1922-ին: Երազստանից յոթ տարի առաջ են ընկել և շուտով կբոլորեն ութերորդ տարին. դարը մի տարով առաջ են գնում: Աստված մեծ ջանք է թափում, որ համի սատանայի 2022 թվին Դրախտում հասնեն համի տյառն 1923 թիվ: Իսկ գործակալս նսեմացնում է Աստծուն, նրան հանեմատելով Սատանայի հետ:

Կուսաստանի մայրաքաղաքում, զարգացածների համար պայմանագիրը կարող է նաև բանավոր լինել: Տղամարդն աղջկան պետք է խոստանա «լուրջ նպատակների» մասին, ինչը, ըստ գաղտնատեսների, ամուսնության խոստում է նշանակում: Հետո նոր կարող է մերձենալ, սովորաբար ոչ լրիվ: Ծակը փակ է:

Երկու դեպքում էլ ընդհանուր հայտարարը նույնն է: Կինն ամուսնության խոստում է կորզում տղամարդուց` պաշտոնապես մինչև մահ, որպեսզի թույլ տա «օգտվել»: Սա պաշտոնականացած հոգեմտավոր ահաբեկչություն է տղամարդու դեմ, որի պատճառով էլ աշխարհում զարգացել է մի մեծ ճարտարարվեստ` մարմնավաճառություն և ցոփագրություն:

Աշխարհի որ ծայրում էլ տղամարդը հանդիպի կուսկնոջը, ընկնում է կուսապանների ուռկանի մեջ: Այդ ուրվականը չի չքանում նույնիսկ ամենամտերմիկ պահերին և մղում տղամարդուն օտար կնոջ գիրկ:

Ֆրոյդն ասել է, որ ամեն զույգի անկողնում վեց մարդ կա, այդ թվում ծնողները: Երանի՜: Կուսաստանում` քառասունվեց:

Հիսունվեց միլիոն անվճար համացանցային պոռնկագրական հասցեներ գոյություն ունեն. դեռ համացանցը հասանելի է աշխարհի տղամարդկանց քսան տոկոսին: Եթե ամեն հասցե հազար այցելու է ունեցել, ամեն տղամարդ հարյուր անգամ է օգտվել: Եթե հարյուր հազար

կանայք կորցրել են վեց եռիլիոն կտղանքի հնարավորություն, միայն այս թղթապանակից: Ամեն կին` երկու հազար:

Ո՞վ է մեղավոր

Ինչպես երեխան փոխարինել են շնիկով (ընտելացված, ընտանի շնով), այնպես էլ առնանդամը` թրթռիչով, Կուսաստանում` սմբուկով` հայոց ազգային բույսով:

- Նուբար, հոգիս, երկու կիլո երկար սմբուկ բեր շուկայեն, որ քեզի կյանքիդ մեջ չի կերած դոլմա մը կերցնեմ: Միայն քիչ մը հաստ տեսակեն ըլլա, որ լավ շինեմ, անցյալ անգամվա պես անհամ չըլլա: Երեկ թելեվիզիոնեն ըսին, որ սմբուկը շատ օգտակար է, ահագին վիտամիններ ունի: Քու առողջությանդ համար շատ պետք է: Հայդե հոգիս, չուշանաս:

Տղամարդը` իբրև ավելի դյուրաբեկ արարած, իր մարմնական ու հոգեմտավոր հավասարակշռությունը պահպանելու համար անում է այն, ինչ հասանելի է իրեն` տվյալ պահին եղած դրամական միջոցներով: Սովահար մարդուն չես կշտացնի խորովածի խոստումներով, իսկ առողջ տղամարդը, եթե այլ ճանապարհի մեջ չդնի այդ էներգիան, ո՞ւր կհասնի յուրաքանչյուր յոթանասուներկու ժամը մեկ:

Էգը շահագործում է արուի դյուրաբեկությունը և կորզում գերագույն զոհողությունը` ամուսնություն մինչև մահ: Այս սովորույթներին չենթարկվող տղամարդը պիտակվում է «ման եկող», կորցնում հասարակական արժեքը: Իսկ ով արհամարհում է հօգուտ կնոջ ստեղծված կարգը, դիմում ամոլ կանանց` վտանգելով առողջությունն ու կյանքը, դիմագրավում է ծանրագույն ահաբեկչություն

Պոռնկստանում նա կարող է ձերբակալվել ու բանտարկվել, իր սոցիալ-տնտեսական կյանքը քայքայել: Մեղադրանքը պատճառ է, որ տարիներ շարունակ աշխատանք չկարողանա գտնել: Ոստիկանները հերոսներ, կիսաստվածներ են դառնում նման հետապնդումների համար:

Ալլահստանում դա կարող է հանգեցնել պաշտոնական սպանության:

Կուսաստանում նրա ճակատին ցմահ դրոշմվում է «փիս մարդու» կամ «սրիկայի» խարանը: Ուստի տղամարդը սովորում է խաբել կնոջը, ամուսնությունից հետո նույնպես:

Թեև Պոռնկստանի ու Ալլահստանի հետ համեմատած` Կուսաստանը առաջատար դիրքերում է, մասամբ Նատաշալանդի մշակույթի ազդեցության շնորհիվ, տակավին շատ հեռու է քաղաքակրթական տարրական ձեռքբերումներից:

Հատված «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքից:

Գիրքը կարելի է ձեռք բերել Գլենդելի Սարդարապատ, Ապրիլ (abrilbooks.com search: kusastan) և Պերճ հայկական գրախանութներից:

Edited by shun
Link to post
Share on other sites

3900.jpgThe following interview with Armen Melikian, the author of Journey to Virginland, which has just started to receive international acclaim at the highest literary level, was scheduled to be published in the March 2009 issue of the prestigious "3-Million" art magazine in Armenia. It was delayed to the May 2009 issue and then the magazine decided not to publish, citing national gossip about the author. The author discusses KGB persecution against him in Armenia, calls for the resignation of the Catholicoss, and discusses religious revolution in Armenia. Armen Melikian grants the right to publish and broadcast this interview to every willing media outlet around the globe.

-Արմե'ն, Դուք 2000 թ-ին հիմնել եք «Հայ հավատք» կրոնական շարժումը. կոչ եք արել վերափոխել հայ եկեղեցին, մաքրազտել հայ հավատքն ու ժամերգությունը ցեղապաշտական տարրերից: Առաջարկել եք հրաժարվել Նիկիայի հանգանակից և հայ հին կրոնի որոշ տարրեր ներառել հայ եկեղեցվո դավանանքում: Ի՞նչ միտումներ ունի այդ շարժումը և ի՞նչ ասել է մաքրազտել հայ հավատքը:

Խորհրդային դարաշրջանը իր թերություններով հանդերձ աշխարհում առաջին անգամ կարողացավ ստեղծել մի քաղաքակրթական տարածք, որն առհասարակ զերծ էր հուդաքրիստոնեական քաղաքական թափանցումներից: Խորհրդային Միությունը քայքայելու նպատակով ԱՄՆ-ի հետախուզական մարմինները բովանդակ աշխարհում զարկ տվեցին կրոնական մոլեռանդությանը: Այդ երկսայրի սուրը, սակայն, այժմ խփում է ԱՄՆ-ին իսլամական մոլեռանդության տեսքով: Խորհրդային Միության քայքայումից հետո Հայաստանը դարձավ հուդաքրիստոնեական լավ կազմակերպված հոսանքների ներխուժման կիզակետ: Դրա մեջ կարևոր դեր ունեցավ սփյուռքահայությունը: Պատասխանատվություն են կրում նաև Հայաստանի առաջին իշխանություններն ու ներկա իշխանությունների դաշնակ կրթական նախարարությունը, որը դպրոցներում հայոց եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ հուդայականացնում է հայ երեխային: Կրոնաքաղաքական պատերազմը ողջ թափով շարունակվում է` տիրելու համար հետխորհրդային տարածքներին: «Հայոց եկեղեցի», «վրաց եկեղեցի», «ռուս եկեղեցի». սրանք բոլորը խրտվիլակային անվանումներ են, որոնք իրականում, տվյալ ժողովուրդների ազգային ինքնասիրությունը փայփայելով, հող են հարթում հուդաքրիստոնեական կոչված գաղափարախոսության արմատավորման համար ողջ հետխորհրդային տարածքում:

Խորհրդային կարգերը, հասարակության կայացման հիմնախնդրով տարված և շեշտը դնելով գիտության ու բանապաշտության վրա, ի վիճակի չեղան իրենց աշխարհայացքում ներառելու մարդու ներաշխարհի զգայական հակումները, հատկապես նկատի ունեմ խորհրդապաշտական կամ միստիկ հակումները: Մարդ անհատի կազմավորման հարցում այս բացթողումն է այսօր մասամբ պատճառը, որ այդ ներքին դատարկ տարածությունը սանձարձակորեն ներխուժեն «հոգևոր հաց» խոստացող հոսանքները, որոնք այդ հացի մեջ փաթաթված տալիս են նաև մի ցեղապաշտ կուռքի «քյաբաբը»:

Ինչ վերաբերում է Նիկիայի հանգանակից հրաժարվելուն, ապա յուրաքանչյուր գիտակից մարդ գիտի, որ այն, առաջին բառից մինչև վերջինը զառանցանք է: Այն ամեն կիրակի աշխարհով մեկ մի ամբողջ ազգի ենթարկում է հասարակական թմբիրի: Ժամանակն է, որ վերափոխենք մեր եկեղեցին` այն ազատագրելով Եհովա կոչված վիշապի, նրանից ստորոգյալ նոր առասպելների ու նրա մանկլավիկների ճիրաններից:

-Դուք ուսումնասիրել եք հայ դիցավեպը, այնուհետև 2002-ին տեղափոխվել եք Հայաստան` «Սասնա ծռեր» էպոսի վերաբերյալ Ձեր կատարած ուսումնասիրությունները խորացնելու նպատակով: Նաև բացահայտել եք «Սասնա ծռերի» գաղտնագիտական համակարգի ամբողջական կառույցը: Այսինքն` «Սասնա ծռերը» կոդավորվա՞ծ դիցավեպ է և պատմական ակնարկնե՞ր եք բացահայտել:

Այս մասին ես խոսացել եմ մեր մեծ առասպելաբան Սարգիս Հարությունյանի հետ` որքան հիշում եմ` 2002-03-ի ձմռանը, երբ արդեն Հայաստանում էի: Նա սկզբում կասկածանքով մոտեցավ պնդումներիս, սակայն հետո խորհուրդ տվեց ամուր կանգնել տեսությանս վրա: Դժբախտաբար Հայաստան վերադարձի հնարավորությունից զրկված եմ և չեմ կարող շարունակել ուսումնասիրություններս այսպիսի դրական մարդկանց միջավայրում: Իմ ամենամեծ կորուստը եղավ նման հրաշալի մարդկանց բացակայությունը իմ կյանքից: Հայաստանում կան բարձր բարոյականության տեր մեծ գիտնականներ:

Այս նյութի մասին գրվել են մի քանի կիսագիտական կամ ոչ գիտական ուսումնասիրություններ, նաև բավական լուրջ բանասիրական գործեր, որոնք, սակայն, խիստ հեռու են համակարգն ամբողջությամբ բացահայտելուց: Մի քանի ուսումնասիրողներ էլ, որսալով իմ առանցքային մտքերը, ներկայացրել են յուրովի: Դա արել են անհատական շփումներից կամ միջնորդավորված ձևով: Դրանից շահում է մշակույթը, բայց ոտնահարվում է մարդը` ազգային կուռքի հաշվին: Աղբը նետեք այն մշակույթը, որը կերտվում է այդպիսի բանաձևով, որտեղ գողությունը բարոյական չափանիշ է, և զոհը` միշտ ուրիշը, եթե ուզում եք տարբերվել Համիտներից կամ փարավոններից: Ունեմ մոտ 300 էջ կազմող նախնական աշխատանք` անգլերենով, որը դեռ պատրաստ չէ հրատարակության: Այն կիսատ մնաց Հայաստանից հեռացմանս պատճառով: Համակարգի մասին մեկ-երկու բանալի տվել եմ իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» վեպի առաջին հատորում, իսկ շատ ավելին` ողջ համակարգի ուրվագիծը` երկրորդում: Այն լույս կտեսնի մեկ ամսից: Կույր ու կեղծ մարդիկ, ներառյալ Հայաստանի գրողների միության մեջ բնավորված նախագահ-մախագահ կոչվածները, այս գրքում տեսնում են միայն մի բան` սփյուռքահայի առնանդամը Հայաստանի որովայնի մեջ, և կատաղում` ջանալով ամեն կերպ այն նսեմացնել, հալածել հեղինակին: Սեփական բարդույթները զգեստավորում են տեսաբանական լաթերով: Բայց գիտնականներն առնվազն պարտավոր են նշելու իրենց օգտագործած աղբյուրը, թեկուզ եթե դրա հեղինակը մի շուն է:

Ինչ վերաբերում է պատմական մոտեցումին, ապա այն սկսեց տակավ առ տակավ խամրել Աբեղյանից հետո. և իրավացիորեն: Դա առանձին մի շատ ընդարձակ նյութ է: Համակարգն ինձ հաջողվեց հայտնաբերել գրեթե պատահաբար: Զբաղված էի դիցալեզվաբանական տեսության նախագիծ մշակելով և ուշադրությունս մի քանի ամսով սևեռել էի հայկական դիցավեպի վրա. այն կլանեց ինձ: Հետագա ուսումնասիրություններս խորացրին համոզմունքս:

Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» խորագրով Ձեր գրքի մոտիվներով ծաղրուծանակի եք ենթարկել ՀՀ ղեկավարությանն ու հոգևորականներին, ինչպես նաև արծարծել եք սեռերի միջև փոխհարաբերությունների խնդիրներ: Դուք պնդում եք, որ 2005 թվականին լույս տեսած այդ գիրքը չի ընդունվել բոլոր Հայաստանում գործող գրախանութների կողմից: Չե՞ք կարծում, որ այդ գրքով Դուք հայհոյել եք հայ եկեղեցուն, եկեղեցականներին և առհասարակ քարոզում եք վերացնել եկեղեցու ինստիտուտը:

Կարելի՞ է ձեր հարցադրումից կռահել, որ գրախանութը պետք է լինի ավանդապաշտության և խավարամտության տարածման կենտրոն, կրոնական ստրկատիրության բանբեր: Ասում եք «հայ եկեղեցի», բայց այդպիսի բան գոյություն չունի: Կա մի հետադիմական գաղափարախոսություն` խարսխված հուդայական որակազուրկ ու ցեղապաշտ առասպելական համակարգի վրա: Կա Հայաստանում գործող մի եկեղեցական կառույց, որը սնվում է այդ օտար և ստրկատիրական համակարգից ու մի ամբողջ ազգ գերում` նրան դարձնելով Հուդայի ստրուկը: Չկա հայ եկեղեցի. դա զառանցանք է: Կա հուդայական գաղափարախոսության հայկական թև, որն ազգայինի պիտակի տակ սողոսկում է հայ մարդու ներաշխարհ: Անիծված են հայոց մեռելներն ու ողջերը, որոնց ծննդյան, ամուսնության ու մահվան ծեսերը կատարվում են հուդայական խորհրանիշներով: Հայկական լեռնաշխարհը կքել է մի ցեղապաշտ կուռքի ոտքերի տակ, որին պետք է հիմնահատակ անել Սասնա ծռերի Թուր Կեծակիով:

Կարծում եմ, որ մեր սերունդը հնարավորությունը կունենա գահընկեց անելու զույգ կաթողիկոսներին, վառելու «Աստվածաշունչ» կոչված խարդախանքը Էջմիածնի բակում, քաղաքը վերանվանել Վաղարշապատ, տաճարի գլխին տնկված խաչը փոխարինել հայկական հավերժության խորհրդանշանով և հաստատելու հա՚յ եկեղեցի: Խորհուրդ եմ տալիս հայ ճարտարապետներին, որ մեր եկեղեցիները կառուցելիս կամ վերակառուցելիս առաջնորդվեն հայկական մեհենական ավանդույթներով, որպեսզի, երբ այդ պայծառ օրը գա, մեր ազգի գումարները կրկնակի չմսխվեն, այլ նվազագույն լրացումներով հնարավոր լինի եկեղեցիները վերածել մեհյանների:

-Ճի՞շտ են այն լուրերը, որոնց համաձայն` Հայաստանում բնակվելու տարիներին ՀՀ դատախազությունը Ձեզանից 10.000 դոլարի չափ կաշառք է պահանջել` սպառնալով գումարը չտալու դեպքում բանտարկել Ձեզ` որպես պետության հիմքերը խարխլող ոճրագործ: Քրեական ո՞ր հոդվածով են Ձեզ սպառնացել և կոնկրետ ո՞վ, ինչի՞ համար է կաշառք պահանջել:

Իմ փաստաբանը դատախազության անունից այն պահանջել է ինձանից` սպառնալով, թե այլապես ինձ կձերբակալեն և հեռուստատեսությամբ ողջ Հայաստանով կներկայացնեն որպես հետին ոճրագործի: Դա պահանջել են` ինձանից յուրացված գումարը` 20.000 դոլար, ինձ վերադարձնելու խոստումով: Գումարի կեսը` ճիշտ ինչպես անում է մաֆիան: Դատախազությունը բնականաբար մերժել է այս մեղադրանքը, և իբրև տրամաբանական հետևանք` դատախազությունից պահանջել էի ձերբակալել փաստաբանին զրպարտության մեղադրանքով, եթե նա ստել է (վկաներ կային): Դատախազությունը ոչ մի քայլ չձեռնարկեց իրավաբանի դեմ: Իսկ իմ ընկերուհիներից մեկի սիրածը, ինքն էլ` դատախազ, որ ներկա էր եղել դատախազների այս ներքին խոսակցությանը, հաստատեց ասվածը` խոստանալով օգնել: Սակայն հետո հրաժարվեց: Իսկ վկաները ահաբեկվեցին ոչ միայն դատախազության, այլև Երևանի ոստիկանության քաղաքային վարչության և ԱԱԾ-ի կողմից:

-Դուք տեղեկատվություն եք տարածել այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Ձեզ որակել է իբրև ազգի դավաճան և հետապնդել է, մինչև անգամ Ձեր նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Պատճառը Ձեր «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գի՞րքն է եղել:

ԱԱԾ-ի շենքում իմ այն ժամանակվա ընկերուհուն` ներկայիս կնոջս, ի դեպ` բավական քաղաքավարի, հարցաքննելուց և սպառնալուց հետո, որ նրան կդատապարտեն և կբանտարկեն` որպես ազգային դավաճանի մեղսակցի, պահանջել են իրենց հետ համագործակցել իմ դեմ, որի համար էլ նրան փորձել են նաև կաշառել Հայաստանում իմ իսկ ունեցած գույքով: Նրանից պահանջել են նաև չհրատարակված իմ գրքերի ճկապնակները: Խոսակցությունն այնուհետև կենտրոնացվել է իմ «Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքի դատապարտման վրա` բացահայտորեն այն կապվելով իմ դեմ հարուցված քրեական մեղադրանքների հետ:

ԱԱԾ-ն մտել է նաև իմ մեկ այլ ընկերուհու տուն` նրա բացակայության ժամանակ: Նա վերադարձին տեսել է, որ տանը մարդիկ կան, նստած` համակարգիչն են ուսումնասիրում: Նրանից պահանջել են, որ հանձնի իր մոտ պահ դրված իմ սեփականության փաստաթղթերը` դրանք ոչնչացնելու համար, «որպեսզի էդ քո Արմենը այլևս Հայաստան ոտք չդնի»: Բախում է առաջանում, նույնիսկ մարմնական ընդհարում: Նրան ինձանից «պաշտպանելու նպատակով» մեկ այլ օր ունկնդրել են տալիս այլ կանանց հետ իմ հեռախոսազրույցները` հաստատելով, որ «էդ քո Արմենը սրիկայի մեկն է», փորձելով համոզել, որ հրաժարվի ինձ պաշտպանելուց: Նա օրենքով իմ լիազորված անձն էր: Միայն թե չգիտեմ` այս վերջինն արել էր ԱԱԾ-ն, թե մեկ այլ կառույց: Մի քանի կառույցով գործում էին կատարելապես ներդաշնակ: Իսկ ընկերուհուցս արդեն 4 տարի է, ինչ ոչ մի տեղեկություն չունեմ` հակառակ բոլոր փորձերիս:

Այս ամենը խիստ ցավալի է ԱԱԾ-ի նման մի կազմակերպության վարկի համար, որը փոխանակ Հայաստանի անվտանգությանն սպառնացող իրական վտանգներին դիմագրավելու, հալածում է Հայաստանում հաստատվել փորձող հայ գրողին: Ո՞ւմ պատվերով: Եթե նման հարց է ծագում, ապա պետք է նախ ընդունել, որ այն խաղալիք է ինչ-որ մեկի ձեռքում: Մի՞թե:

-Արմե'ն, Դուք նաև պնդում եք, որ մի խումբ կրոնական մոլեռանդների և ԱԱԾ-ի կողմից բռնության են ենթարկվում այն լրագրողները, ովքեր փորձում են լրատվամիջոցներով Ձեր մասին խոսել: Փաստորեն, նշյալ մարդկանց հիմա ես ձեռնո՞ց եմ նետում այս հարցազրույցով:

Չեմ կարծում: Հանգամանքները տարբեր են: Այս բոլորից վրդովված` մի հոդված էի գրել` խորագրելով` «Կամ Կոտայքի օլիգարխի գլուխը, կամ` ՀՀ նախագահի»: Հոդվածը Ռադիոյի մի աշխատողի ձեռքն էր ընկել ու նա որոշել էր այն եթերով ընթերցել: Նախքան հաղորդումը ԱԱԾ-ն ներխուժել էր Ռադիո` նրան ձերբակալելու մտադրությամբ: Նա հեռացավ Հայաստանից, երբ, մեկ այլ պատճառով, սպանվեց նրա ընկերը, որին շփոթել էին նրա հետ:

-Ճի՞շտ է, որ սփյուռքահայ համայնքում ՀՅԴ-ն տարատեսակ խեղաթյուրված տեղեկատվություններով փորձում է Ձեզ ներկայացնել իբրև բարոյազուրկ մարդ և ամեն ինչ անում է Ձեզ մեկուսացնելու համար:

ՀՅԴ-ն երբեք իմ դեմ չի գործել, եթե նկատի ունեք բռնատիրության դեմ ծառացող այն ոգին, որ իր բոլոր թերություններով հանդերձ նպաստեց մեր պատմության փայլուն էջերից մի քանիսը կերտելուն: Այսօր այդ կազմակերպությունն ինքն է դարձել Հայաստանում համիտավարի բռնատիրության գերագույն պաշտպանը: Սա գաղափարախոսական կեղծավորություն է, որից խիստ շատ է տուժելու այդ կազմակերպությունը, որը գերին է դարձել մի քանի պատեհապաշտ կամ խմբակամոլ մարդկանց: Իմ դեմ գործել են այդ կազմակերպության մեջ ծվարած ու ՀՅԴ-ի ոգին գրպանած եսապաշտ ու այլամերժ միջակությունները, «ժողովրդավար» ՀՅԴ-ի թագավորիկները:

Պարզապես Դաշնակցությունը չի սիրում ոչ յուրայիններին: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որին շահագրգռում է Անթիլիասի Մասոնական Աթոռի ընձեռած իշխանությունը, թեկուզ եթե այն հուդայական գաղափարախոսության միջոցով ստրկացնի ողջ Սփյուռքը: Ի՞նչ կարելի է սպասել մի կուսակցությունից, որի մամուլը 35 տարի շարունակ Ամերիկայի Հայկական համագումարի գոյությունն իսկ կարծեք ուրանում է` փորձելով սեփականացնել ԱՄՆ-ի Կոնգրեսում ցեղասպանության օրինագծի համար պայքարը, երբ իրականում աշխատանքի մեծ մասն անում է նշյալ կազմակերպությունը, իսկ Դաշնակցության գրասենյակը բարձր համարում չի վայելում Վաշինգտոնում: Այսպես գրում ու յուրացնում են հայ ազգի պատմությունը: Հայաստանում իրեն ժողովրդավար կոչող այս կուսակցության քանի՞ ղեկավար է փոխվել անցնող 10 տարիների ընթացքում: Նրանց ողջ մամուլն առաջնորդվում է «սրբապատկերների քաղաքականությամբ»` հետևորդների ենթագիտակցության մեջ սերմանելով «սրանք են ձեր ղեկավարները» միտքը: Ի դեպ` բավական հակակրելի կերպարների: Նույն ձևով էլ սրանք հավիտենական լռություն են պահում իմ նկատմամբ` որպես առօրյա գիտակցված քաղաքականություն, որի բազմաթիվ փաստերն ունեմ. իսկ երբ խոսում են, դա անում են միմիայն ինձ բարոյազրկելու համար` հերյուրածո ու լկտի ստերի ու աղավաղումների շարահյուսությամբ գլխիվայր շրջելով իրականությունն ու ծաղրելով նույնիսկ ամենատարրական մարդկային վերաբերմունքը:

-Շուտով հրատարակելու եք «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի կուսաստան» գրքի երկրորդ հատորը, ինչպես նաև «Սասնա ծռեր» դիցավեպի գաղտնագիտական համակարգի հակիրճ ամփոփումը: Ի՞նչ ճանապարհով եք այն հասցնելու հայ ընթերցողին և մտավախություն չունե՞ք կրկին ենթարկվելու հետապնդումների:

Կապրենք, կտեսնենք: Առայժմ մտավախություն չունեմ: Հին մարդիկ գնում են, նորերն են գալիս, հները զգում են իրենց սխալը, թեև այն չեն ընդունում, իսկ ես ներում եմ բոլորին: Մնում է, որ նրանց ներեն իմ ընկերուհիներն ու բոլոր քաղբանտարկյալները:

-ԱՄՆ-ում վաճառվո՞մ է Ձեր գիրքը, կա՞ն այլ լեզուներով թարգմանություններ և ինչպիսի՞ արձագանքներ են լինում գրքի վերաբերյալ:

Արդեն կա առաջին հատորի անգլերեն վերամշակված տարբերակը, որն այս տարի լույս կտեսնի: ԱՄՆ-ում կա հրատարակիչ: Առաջին արձագանքն ունեցա հրատարակչի խմբագրից, որը գրավոր հայտնեց, թե ճանաչում է առնվազն 100 կնոջ, ովքեր անվարան պատրաստ կլինեն ոսկորներս ջարդելու կամ ինձ սպանելու: Ես էլ գրավոր պատասխանեցի, որ եթե դա ճիշտ է, ուրեմն ամերիկացիները հայերից նեղմիտ են: Ծաղրուծանակ եմ արել նաև Բուշին, բայց այստեղ նման բաների համար մարդու չեն հալածում: Անգլերեն տարբերակը զգալիորեն տարբերվում է հայերեն տարբերակից, նաև ավելի ծավալուն է:

Ձեռագիրն ուղարկել եմ անգլերեն լեզվի և գրականության համաշխարհային համբավ ունեցող մի դասախոսի, որ նաև 25 տարվա վաստակ ունի ԱՄՆ մեծագույն հրատարակչատներում: Նրա գրավոր գնահատականն այսպիսին էր. «Չգիտեի ինչ սպասել երբ որոշեցի ընթերցել ձեր վեպը: Ինչ չէի սպասում` այն էր, որ ձեր վեպը (ներառյալ գրքի վերջում տեղադրված այն գրականորեն եզակի փաստաթուղթը, որ պարունակում է հրատարակչի հարցերին տրված ձեր պատասխանները) ստեղծագործական, փիլիսոփայական, մշակութային, իմաստաբանական, բնաբանական, կրոնական տեսակետներից անցնող 35 տարիների իմ մասնագիտական կյանքի ընթացքում ընթերցած ամենահանդուգն գործերից մեկն է: Այն ինձ հիշեցնում է Ջորջ Օրվելի ու նույն կարգի գրողների դասական գործերը, թեև անհնար է իրական զուգահեռներ գտնել գաղափարով ու արվեստով այսքան յուրահատուկ մի գործի»:

--«Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» գրքում ասում եք` «Դրախտի կաթողիկոսների ստաբարո կրոնը գառնուկների հոգևոր այլասերման, մարդու որակի կորստյան պատճառ է դարձել: Ո՞ր գիտակից մարդը քսաներորդ դարում կառաջնորդվեր ցնդաբանություններով: Սրա հետևանքով հոգևոր արժեքների բուռն տեղատվություն է կատարվել այս ազգի մեջ: Մարդը հեռանում է հոգևորից, քանի որ այլևս չի հավատում հերյուրածո առասպելների: «Ազգային ավանդույթի» քողի տակ կրոնական առաջնորդները Հուդայի առասպելներն են խոթում նրա կոկորդը` խաբեությամբ հաստատված իշխանությունը պահելու համար»: Համարում եք, որ հայ եկեղեցին կրոն սպառող է, ոչ թե ստեղծող: Որպես քրիստոնյա` ի՞նչ դեղատոմս եք առաջարկում և չե՞ք կարծում, որ Ձեր գրքով խարխլում եք քրիստոնեական արժեհամակարգը:

Ես չեմ խարխլում քրիստոնեական արժեհամակարգը, այլ քարուքանդ եմ անում այն: Իսկ ի՞նչ պայմանով եք ինձ կոչում քրիստոնյա: Հայը չի կարող քրիստոնյա լինել. եթե հայ է, քրիստոնյա չէ: Մի՞թե պետք է թույլ տամ, որ 1700 տարի առաջ ապրած Գրիգոր անունով տգետ ու այլատյաց մի կրոնական, իմ կյանքը ղեկավարի այսօր` արյունահեղությամբ և մշակութասպանությամբ հաստատած սեփական կրոնի միջոցով: Այդպիսի մարդասպանի և ազգասպանի մեծարելը հուշում է միայն ստրուկների բանակի մասին: Հայ ազգ գոյություն չունի: Կա ստրուկների մի զանգված, որ մարդասպանների թողած ավանդույթն է փառաբանում: Կրոնական ողջ դասը արժանի է գնդակահարության: Հայը չի կարող լինել քրիստոնյա. եթե կարող է, ուրեմն կարող է լինել և՛ մուսուլման, և՛ հրեա: Ունենք երկու միլիոն մուսուլման հայեր: Եթե եկեղեցին, ինչպես դուք եք ասում, ազգային կառույց է, ուրեմն պարտավոր է իր դռները բացել այդ երկու միլիոն մուսուլման հայերի առջև, որպեսզի իրենց պաշտամունքները կատարեն այդ ազգային կոչված եկեղեցվո մեջ` Ղուրանը զետեղելով Աստվածաշնչի կողքը: Այլապես այն պետք է դադարի գոյություն ունենալուց` որպես այդպիսին:

-Ձեր գրքում ասում եք` «Ըստ ոմանց` վերջին երեք կաթողիկոսներն էլ մասոններ են». Դուք ամենայն անպատասխանատվությամբ սկանդալային հայտարարություն եք անում: Ի՞նչ ասել է` «ըստ ոմանց». գուցե տրամադրեի՞ք Ձեր տեղեկությունները:

Զարմանում եմ, որ գայթակղություն եք համարում այնքան պարզ իրողությունը: Արամ կաթողիկոսի մասոն լինելու մասին իմացել եմ դեռ նրա Առաջնորդ լինելու օրերից: Պատանիներն անգամ գիտեին: Խորենը ևս մասոն էր: Նրա որդին իմ տնօրենն էր Բեյրութում: Հրաշալի և հայրենասեր մի երիտասարդ էր, որ ինձ անվճար ուսումս շարունակելու հնարավորություն տվեց: Մեր միջև եղել է ջերմ կապ ու մինչև այսօր էլ այդ կապը կա: Հաճախ ինքս էի նրա սեփական նամակները հորը փոխանցում: Հավատում եմ, որ նա ինձ կների այս բացահայտման համար, հատկապես եթե գրքերս ընթերցի, և կդառնա այս շարժման գլխավոր ջատագովներից:

Այստեղ խնդիրը ոչ այնքան ազատ որմնադրական շարժումն է, որքան ազգի հոգևոր տիրույթի պատասխանատու անձի օտար կազմակերպության մեջ ներգրավված լինելու փաստը: Դա անընդունելի է: Սակայն Անթիլիասի կաթողիկոսությունը իր բոլոր ազգային կոչված կառույցներով ոտից գլուխ մասոնական համակարգ է: Նույնիսկ ԱՄՆ-ում Դաշնակցության հովանու տակ գործող հայկական բոլոր վարժարանների հոգաբարձական խորհուրդների կազմերի զգալի մասը մասոն է: Նույնն է երևույթը Հայ բարեգործական ընդհանուր միության, Ռամկավար ազատական կուսակցության և բողոքական տարբեր եկեղեցիների ղեկավարություններում: Սրանց մի մասը եղել են իմ հոր ու հորեղբայրների ծանոթները, զարմիկներիս ընկերները և այլն: Ձեզ հեքիաթ չեմ պատմում:

Հայ կրոնականներից լսել եմ նաև, որ Էջմիածնի ներկա կաթողիկոսը նույնպես որդի ունի: Այս մասին այլ փաստեր չունեմ` բացի հայ կղերականների արժանահավատությունից: Եթե մեր կղերականները ստում են, ուրեմն պետք է ներողություն խնդրեն վեհափառից: Եթե ճիշտ են, վեհափառը պետք է հրաժարական տա: Այս մարդիկ պետք է երևան գան, եթե գոյություն ունեն, և պատմեն իրենց կյանքի մասին: Դրանից կշահի ազգը, մարդը: Իսկ մենք պետք է հանդուրժողությամբ մոտենանք նրանց, եթե քաղաքակիրթ ազգ ենք:

Ամեն սերունդ ունենալու է իր միամիտը, որ ճշմարտությունն ասի այնպես, ինչպես կտեսնի» Բորիս Պաստեռնակ: Այս խոսքերը Ձեզ ոգեշնչե՞լ են:

Լսել եմ այդ խոսքը: Ռուս գրականությանը մոտից ծանոթանալու մեծ ցանկություն ունեմ, բայց այս պահին հնարավորություններս չեն ներում: Բավարար է անկեղծ լինես ինքդ քեզ հետ և ունենաս արդարության ջիղ մի բան տեսնելու և տեսածդ ասելու համար: Ամոթ է այն հասարակությանը, որ մի սերնդում ընդամենը մեկ միամտի գտնելը չափանիշ է ընդունել: Ամեն հայ պետք է լինի այդ «միամիտը», եթե չենք ուզում ապրել ստրկաբար: Բայց չէ՞ որ մենք «իմաստուն» ազգ ենք:

-Ո՞րն է Ձեր ազգային իդեալը: Հայ մարդը դժգոհ է բոլորից: Բոլորը դժգոհ են բոլորից: Չե՞ք կարծում, որ մենք թերարժեքության բարդույթ ունենք, ինչը մեզ զրկում է մեզանից, ինչպես նաև ուրիշներից գոհ լինելու հատկությունից:

Ինչո՞ւ ազգային և ոչ թե մարդկային, համամարդկային: Հատկապես երբ ունենք Արարատի նման մի խորհրդանիշ: Բովանդակ ազգը կարիք ունի հոգեմաքրման, մտամաքրման: Ծայրահեղ կասկածամտությունն ազգային հիվանդություն է` բնորոշ հայերիս: Մի արդարացեք ուրիշներով` «Մենք միակը չենք»: Իսկ չէ՞ որ սիրում ենք ասել, թե մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, և այս կարգախոսը կրում ենք ժանգոտած զարդի պես: Ուրեմն ինչո՞ւ չպիտի լինենք առաջին հոգեմաքրված ազգը, առաջին մտամաքրված ազգը: Մինչև սեռական հարցը չկարգավորվի, կրոնի առաջադրած ոչ մի խնդիր չի լուծվի: Սեռն է հիմքը, թեև ոչ վերջնակետը: Երբ մի մարդ չի համապատասխանում մեր փտած հայեցակարգին, նրան դասակարգում ենք իբրև գործակալի: Ռուսներին էլ աշխատում ենք համոզել, որ նա արևմտյան գաղտնի սպասարկությունների անդամ է` խաղալով նրանց մտավախությունների վրա: Այս Միկրոբունիներին պետք է մաքրել առաջին հերթին իշխանական լծակներից:

-Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները` Դուք կարծում եք, որ հայ մարդը վաղուց դադարել է հավատալուց ազատության և արդարության իդելաներին, փոխարենը հայը դարձել է նյութապաշտ: Չե՞ք կարծում, որ մարդը, անկախ ազգությունից, ի բնե հավատում է այդ իդեալներին, և Ձեր խիստ դատողությամբ վիրավորում եք հայերին:

Անշուշտ վիրավորում եմ: Ուզում եք, որ շոյեմ նրանց ու քնեցնե՞մ իրենց ազգային կոչած սնապարծ թմբիրով: Դարձյալ շեշտում եք ուրիշի հետ համեմատելու գաղափարը: Դուք ուզում եք, որ ամեն հարցում ձեզ համեմատեմ Ադրբեջանի հետ: Իսկ ես շարունակելու եմ ձեզ համեմատել միայն Շվեդիայի կամ Կանադայի նման երկրների հետ` չլսելով ձեր ոչ մի արդարացում, ինչքան էլ ճաթեք դրանից:

Ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական վերնախավը պատրաստ են զոհելու ամեն ինչ հանուն կուշտ ուտելու, թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը հատուկ է ոչ միայն հայությանը, այլ` բոլոր մեռնող ժողովուրդներին: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները վերածվում են նյութապաշտ զանգվածի...»,- Ձեր խոսքերն են: Ձեր ատելության և վիրավորական արտահայտություններից այնպիսի տպավորություն է, որ կարծես հայից թշնամու կերպար եք կերտել:

Դարձյալ կրկնում եք ձեզ չշոյողի մեջ թշնամի փնտրելու հիվանդագին մոլուցքը: Ձեզ ասելով` ի նկատի ունեմ ընդհանուր երևույթը: Ինձ թվում է, որ այդ երևույթի մասին ինձ խոսեցնելու նպատակով եք հեղինակում ընդհանուրի հետ կապված հարցը: Սթափվեք ձեր թմբիրից. գնում եք ինքնակործանման ճանապարհով` հիմար հեռուստատեսային հաղորդումներով օրորվելով, իրականությունից մեկուսացնելով ու կուրանալով:

-Արմե'ն, վերջերս ինտերնետային կայքերում հայտնվեց Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության տարածած տեղեկատվությունը «Ահազանգ» խորագրով, որի տակ ստորագրել եք նաև Դուք: Ամբողջ աշխարհով մեկ ահազանգում եք Հայաստանի կողմից հալածանքների ենթարկվելու և վտարվելու փաստերի մասին: Եղա՞ն արձագանքներ:

Վտարանդիները, մեկիկ-մեկիկ իրար գտնելով, դարձան պատկառելի մի խումբ: Առաջին հայտարարությունն արվեց երկու տարի առաջ, որի տակ, որպես զորակցություն իրենց անունները դրեցին 15 ազգերի շուրջ 120 մտավորականներ` ներառյալ բազմաթիվ հայեր, հատկապես կրթական համակարգից: Այն դեռևս առկա է vernatun.wordpress.com հասցեում` այլ հայտարարությունների, ինչպես նաև վտարանդիների և մեր ընկերների մասին տեղեկությունների հետ համատեղ: Պահանջում ենք Շանթ Հարությունյանի և բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, վերաբացել Ա1+-ը: Չի բացառվում, որ այս հարցերը բարձրացնենք ԱՄՆ-ի Կոնգրեսում, հատկապես Շանթի հարցը, որի խորիմաց հոդվածը զետեղել ենք մեր կայքէջում: Համոզված ենք, որ նրան բանտարկելու և քայքայելու իրական պատճառը հուդաքրիստոնեությունից ազգովին հրաժարվելու մասին այդ ցնցող հոդվածն է: Նման բան կարող է անել միայն ազգուրաց պետությունը: Աշխատում ենք նաև նյութական մեծ վնասներ պատճառել, նույնիսկ սնանկացնել այն հեռուստաընկերություններին, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում: Սրանց գործունեությունը նման է Արցախյան ազատամարտի օրերին իրենց կյանքը զոհող ազատամարտիկների թիկունքում Հայաստանում հաստատվող սակավապետության` օլիգարխիայի գործունեությանը: Թույլ չենք տալու, որ մի ԶԼՄ դառնա ժողովրդավարության համար պայքարի զոհ, իսկ մյուսները առոք-փառոք գրավեն նրա իսկ շուկան` բռնատերերի հովանու ներքո: Արդեն բոյկոտ ենք կազմակերպել այդ ԶԼՄ-ների դեմ, մշակում ենք նաև բռնատիրական իշխանությունների կողքին կանգնած սակավապետների արտադրանքի ԱՄՆ մուտքի բացառումը: Այդ բոլորի մասին կարելի է մանրամասնորեն կարդալ vernatun.wordpress.com կայքէջում:

Դժբախտաբար ԼՏՊ-ի լոսանջելեսյան խումբը` երևանցիական հովեր առած գավառամիտ մի ծերուկի գլխավորությամբ (և կարծում ենք` թելադրված Երևանից), ամեն ինչ անում է` մեկուսացնելու մեզ ժողովրդավարության համար պայքարից` իր ստանձնած «ազգի փրկիչի» կամ «ալտերնատիվ չկայի» քաղաքականության դիմաց` բացառելով ենթադրյալ մրցակիցների գոյությունը, ինչն էլ դժվարացնում է մեր առջև դրված խնդիրների լիարժեք լուծումը: Կարծեք սրանց շահագրգռում է ոչ այնքան քաղբանտարկյալների ազատ արձակումը, որքան ենթադրյալ մրցակիցների բացառումը: Սրանք ժողովրդի դժգոհության ալիքին հեծած ու ժողովրդավարության պիտակի տակ գործող թունդ հակաժողովրդավար մարդիկ են, ժողովրդավարության խորթլախներ, որոնք մի թագավորը փորձում են փոխարինել մեկ այլ թագավորով: Ժողովրդավարություն ասելով` հասկանում են սեփական իշխանություն: Ընկերներիցս տեղեկանում եմ, որ Հայաստանում էլ նման մի իրավիճակ է: Եթե այսպիսի անկար վիճակում իսկ լինելով հալածում են մեզ, ի՞նչ սպասենք նմաններից, երբ սրանց գահընտիրն անցնի իշխանության գլուխ:

Link to post
Share on other sites

Երկու խոսք

Դժոխքից Դրախտ ժամանելով շունը Դրախտի մասին երեք նամակ է գրում Դժոխքում ապրող իր եղբայրներին: Թուղթ Ա. առ Դժոխացիս, Թուղթ Բ. առ Դժոխացիս և Թուղթ Գ. առ Դժոխացիս, որոնք լույս ենք ընծայում Գործք Առաքելոց, թո՜ւներողություն, Գործք Շնաց խորագրի տակ: Նամակներում շունը երբեմն «Ավետարան ըստ Շուն Շան Որդու» կոչված մի անծանոթ գրքից մեջբերումներ է անում, որի գոյությունը, հակառակ մարդերի բազում պահանջներին, ՇունՊետՀրատի ունեցած խիստ սահմանափակ միջոցների պատճառով դեռևս չենք կարողացել հաստատել: Շան մեջբերած քերթողական գոհարներն ու Դրախտի մասին հաղորդած տարրական ծանոթությունները կարծում ենք, որ Դժոխքում ապրող օտար արարածոց համար են, որպեսզի ծանոթանան դրախտային թեմաների հոգեբանական ու տարժամանակային ենթագրերին:

Շան նամակներում տեղ գտած որոշ խոսքեր կարող են գռեհկություն թվալ մարդերին: Շունը դրանք այլ կերպ է ընկալում. առնանդամը` կյանքի աղբյուր, սեռական կապը` արական և իգական ուժերի միջև տիեզերական վեհագույն արարողություն: Օգտագործում է այդ արարողությանը վերաբերող եզրեր թե՛ մարդերի, թե՛ շների լեզվով: Շունը հավատում է, որ շնային սրբությունները դիվայնացել են մարդերի սուտ աստվածների կրնկի տակ:

Շունը զարմանում է, որ շնագիր ընթերցելու համար մարդերը հասունանում են տասնութ տարեկանից հետո, քանզի շները շուտ են հասունանում: Մարդերն իրենք թող որոշեն իրենց հասունության չափը և, ըստ այնմ, կողմնորոշվեն` նամակներն ընթերցել կամ` ոչ: Այսպես է ասում շան փաստաբանը և զգուշացնում` Դրախտում Գործք Շնացն ընթերցողի պատիժը մահ է:

Շնաբարո շունն իր անդամն է խոթում Դրախտի ավանդույթների ու վարդապետության մեծ հետույքի մեջ: Աստծո ձվերն է խածնում: Ըստ ականատեսների` Նրան զգաստացնելու և նրա կրոնական էշանոցի ուղեղը վերադարբնելու համար: Շունը խածնելիս միշտ չի սպանում:

Փրկյալները կասկածում են, որ շունը Աստծո կլորը սղելով (սղոցելով) Դրախտում պուցիշխանություն հաստատելու նպատակ է հետապնդում: Ի՞նչ նպատակ: Սուտ է: Դա մարդու խելք է: Շունը վերջույթ ունի, ոչ` վերջաբանություն: Շունը պարապ-սարապ պտտվում է, մեկ-մեկ հաչում: Պարզապես ուզում է, որ Դրախտում հայտնվող շունք և շնայք ազատության մեջ դրսևորվեն լիարժեք, ներդաշնակ: Այլ բան, որ ընդերկրից շան կառատորմի գալուստը երբեմն Դրախտում երկրաշարժ կառաջացնի:

Շան նամակներում տեղ գտած կերպարներն իրական են: Մսով, ոսկորով: Գուցե ձեր հարևաններն են, ծանոթները, ընկերները: Իրական են և կատարված դեպքերը: Արյունով: Փոխվել են անունները:

Շունը հավաստիացնում է, որ ինքը Սատանայի գաղտնի գործակալությունների, սիոնական կամ որմնադրական կազմակերպությունների անձագիր չունի, և նամակները պատվերով չի գրել: Այն շնամոր հայտնությունն է մարդերին: Գրված կլորի մելանով: Ընթերցվածս ի յՇուն մարգարե: Լուսավորյա՜, լուսավորյա՜ Կլորաղեմ

Վստահեցնում է նաև, որ ինքը, ինչքան գիտի, զտարյունմարդ, ներողությունշո՛ւն է:

Մարդե՛ր, շնացե՛ք:

Բարի ըմբոշխնում: Յո՜ւհո՜ւ

Բարի նոր ճանապարհ: Հա՛ֆ, հա՛ֆ

Հրատարակիչ

Link to post
Share on other sites

Ահազանգ

Ստորագրյալներս հետխորհրդային շրջանի Հայաստանում քաղաքական հալածանքի ենթարկված մտավորականներ ենք: Անհրաժեշտություն ենք համարում մեր ուղերձը հղել Հայաստանի և Սփյուռքի հանրությանը, ազգային հաստատություններին, մշակութային կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններին և պետական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպան կազմակպերպություններին, գրողների միություներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական կապեր ունեցող ժողովրդավար պետություններին.

1) Հայաստանի Հանրապետությունն այն հետխորդային երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Հայաստանում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության մեծածավալ թալանը:

2) Հալածանքը իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ՀՀ ոստիկանության, Երևանի քաղաքային վարչության, ՀՀ Դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ համագործակցությամբ:

3) Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքը արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ.

ա) Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում:

բ) Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում:

գ) Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումը առնվազն ՀՀ-ում խափանելու նպատակով:

դ) Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր զբաղվում են մեր գրքերի հրատարակությանը վերաբերող որևէ խնդրով: Մասնավորապես` բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում` համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին:

ե) Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում և հետապնդում, հեռախոսազրույցների գաղտնալսում, բանտարկության կամ մահվան սպառնալիքներ, մեզ ներկայացնող անձանց կամ իրավաբանների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ:

զ) Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում` համոզելով մասնակցել նրա սպանությանն ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել ՀՀ-ում հեղինակի ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել «հայրենիքի դավաճանության» համար:

4) Մեզ մտահոգում է որոշ քաղաքական կազմակերպությունների վերաբերմունքը հայ իրականության մեջ ազատ խոսքի և նոր գաղափարներ կրողների հանդեպ: Մեզ անհանգստացնում է գրողների բարոյազրկմանը միտված հետևողական քարոզչությունը: Առ այն, դիմում ենք բոլոր կուսակցությունների ղեկավարներին և անդամներին, որպեսզի այդ տեսակ գործունեության կամ դիրքորոշման համապատասխան գնահատականը տան, դադարեն ՀՀ-ը բռնազավթած խունթայի` Սփյուռքը լռեցնելու և հնազանդեցնելու քաղաքականության կամակատարը լինելուց:

5) Հայկական մամուլը վերջին տարիներին լայնորեն անդրադառնում է այլ երկրներում, հատկապես Թուրքիայում, գոյություն ունեցող թաբուների դեմ արտահայտվող գրողների և մտավորականների մասին: Սակայն, դժբախտաբար, բացի հատուկենտ բացառություններից, լռության են մատնվում հայ իրականությունում թաբուները հաղթահարել փորձող մտավորականները: Այսօրինակ քաղքենիությունը ենթադրում է լուռ համաձայնություն գրողների նկատմամբ կիրառվող հալածանքներին, ինչպես նաև` մեղսակցություն խունթայի հետ:

6) Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ոտնահարող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է:

7) Հետխորհրդային այս ժամանակաշրջանում դրվում են հայրենիքի հիմնաքարերը ապագա սերունդների համար, իսկ նման անպատասխանատու և անբարոյական վարչակարգի ու նրան աջակցող կազմակերպութունների գործունեությունը կարող է անշրջելի հետևանքների հանգեցնել: Գիտակցելով ծաղկող հայրենիքի կերտման և ձեռք բերված անկախության պահպանման համար այսօրվա խստագույն կարևորությունը, կոչ ենք անում.

ա) Համայն աշխարհի հայությանը` մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում խոսքի ազատության պաշտպանմանը:

բ) Քաղաքական բոլոր կազմակերպություններին` վերանայելու իրենց քաղաքականությունը Հայաստանը բռնազավթած խունթայի նկատմամբ, դադարել արտասահմանում խունթայի վասալները լինելուց, տարբեր պետություններին և արտասահմանի հայությանը ապակողմնորոշելուց, դադարեցնել գրողներիս նկատմամբ պարբերաբար զանգվածային լրատվական միջոցներով տարածվող հայհոյանքներն ու զրպարտությունները:

գ) Մշակութային կազմակերպություններին` ապաքաղաքական, ապակուսակցական և ապաթայֆայական մոտեցում կիրառել հայ գրականության, ժամանակի բազկերակը ներկայացնող գրողների և արվեստագետների նկատմամբ, ուսումնասիրել և հրապարակել նոր հեռանկարներ բացող գրողների աշխատանքները:

դ) Հայաստանի գրողների միությանը` հետամուտ լինել վտարանդի հայ գրողների իրավունքների պաշտպանությանը և հստակ քայլեր ձեռնարկել կասեցնելու թե՛ ՀՀ-ում և թե՛ արտասահմանում նրանց դեմ կիրառվող բացահայտ կամ ծածուկ հալածանքները, ապահովելու նրանց ապահով վերադարձը Հայաստան` անկաշկանդորեն օգտվելու իրենց քաղաքացիական իրավունքներից: Նրանց հայրենիք վերադարձի պատասխանատվության և իրավունքների պաշտպանության պարտավորության ստանձնումը:

ե) Միջազգային կազմակերպություններին` դիմել համապատասխան քայլերի վերացնելու գրողների և այլ մտավորականների քաղաքացիական իրավունքները ոտնահարող գործոնները և հնարավոր դարձնելու նրանց ապահով վերադարձը հայրենիք:

զ) Բռնատիրական երկրներում հալածանքի ենթարկված մտավորականներին` համատեղ ջանքերով պայքարել աշխարհում ազատ խոսքի իրավունքի պաշտպանության համար:

է) Թուրքիայի ազատամիտ գրողներին` միացյալ ջանքերով պայքարել հանուն Հայաստանում և Թուրքիայում թաբուների վերացման, գրողների խոսքի ազատության և իսկական ժողովրդավարության հաստատման:

ը) Եվրոխորհրդին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի և ժողովրդավար այլ կառավարություններին և հասարակություններին` ներկա խունթան ԱՄՆ և այլ պետությունների հետ ունեցած դիվանագիտական ու տնտեսական կապերը չարաշահելով` ձգտում է քաղաքական դրամագլուխ ձեռք բերել և այդով հավերժացնել իր իշխանությունը: Այսպիսի հակաժողովրդավարական և քրեականացված խմբակի նկատմամբ որևէ աջակցություն չի բխում ժողովրդավար հասարակությունների շահերից: Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է անօրինական ղեկավարության հաստատմանն ու պահպանմանը խորապես հիսաթափեցնում է հայ ժողովրդին:

թ) Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին` հետապնդել և քողազերծել խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում` սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտմյան իրավունքին:

Վտարանդի հայ գրողների և մտավորականների միություն.

Վահե Ավետյան (Շվեդիա), արձակագիր. «Անկախության Բանակ» (2003), «ԷսթաբլիշՄԵՆԹ» (2003), «Svartskalle» (2004), Դեսից դենից (2004), «Blatte» (2005), «Բաղդասար, Լոքի, Նիլս, Շվեյկ» (2005):

Արմեն Մելիքեան (ԱՄՆ), արձակագիր, նույն ինքը` Շուն Շան Որդի. «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» (2005):

Ալեքսանդր Վարպետյան (Ֆրանսիա), ազգաբան և էաբան. «Էություն» Ազգային իմաստության տաճարի նախագահ, «Էություն» (1995), «Ծննդոց» (2000) և շատ այլ գրքերի հեղինակ:

Հայտնելու համար ձեր համաձայնությունը, խնդրում ենք այցելել VERNATUN կայքէջը:

VERNATUN-manramasner

VERNATUN-zoraktsuthyun

ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ`

Ara Baliozian (Canada) - author of over 40 books

Armine Barseghyan (Finland) - economist

Armen Martirossyan (USA) - doctor of philosophy

Angela Barseghian (USA) - lawyer

Louisa Poghosyan (Armenia) - human rights defender

Georgi Vanyan (Armenia) - human rights defender

Gor Mkhitaryan (USA) - musician

Louisa Avetian (Sweden) - linguist

SEV (USA) - artist

Karen Karslyan (Armenia) - writer

Kahren Harutyunyan (USA) - (UCLA) - art and literature

Ara Manoogian (USA) - human rights defender

Igor Boyko (Russia) - musician

Katia Sisfontes (Sweden) - designer, artist

Zaruhi Pirumyan (Denmark) - musician, artist

Lena Lindstedt (Sweden) - designer, artist

Burt Edman (Sweden) - designer, artist

Stepan Grigoryan (Armenia) - doctor of political science

Chingiz Gusejnov (Azerbaijan) - writer

Alekper Aliyev (Azerbaijan) - writer

Shahin Rzayev (Azerbaijan) - writer

Seymur Baycan (Azerbaijan) - writer

Ashot Beglaryan (Nagorni Karabagh) - writer

Khamis Masimov (Azerbaijan) - human rights defender

Elmir Mirzoev (Azerbaijan) - composer

Irakli Chikhladze (Georgia) - journalist

Carmen Barseghyan (Russia)-lawyer

Shushan Khachatrian (Russia) - linguist

Armik Harutyunyan (Armenia)- retired teacher

Saiful Islam (Finland) - entrepreneur

Firudin Allahverdi (Azerbaijan) - composer

Albert Voskanyan (Nagorni Karabagh) - human rights defender

Daur Nachkebia (Abkhazia) - writer, publicist

Vladimir Zarevski (Russia) - lawyer

Tauna Ningungo (Calahari) - story teller, musician, composer, teacher

Manoushak Grigorian (Sweden) - linguist

Tibor Knezevic (Sweden) - student

Anush Melikian (Armenia) - journalist

Roberto Bruno (Italy) - professor

Anup Sharma (Nepal) - student

Lukas Benesovsky (Czech Republic)

Edward Mouradian (Denmark)

Hasmik Geghamyan (USA) - radiojournalist/CSULA

Marcin Pilarczyk (Poland) - student

Arif Yunus (Azerbaijan) - human rights defender

Chingiz Sultansoi (Azerbaijan) - writer

Pavel Ekmekchyan (USA) - attorney at law

Jhangiryan Gohar (Armenia) - accountant

Jhangiryan Margarit (Armenia) - sales person

Shahbazyan Gayane (Armenia) - economist

Shahbazyan Hasmik (Armenia) - designer

Nazaryan Alisa (Armenia) - librarian

Khachatryan Tamara (Armenia) - retired accountant

Tsaturyan Hayk (Russia) - engineer

Tsaturyan Nikolay (Russia) - lawyer

Tsaturyan Siran (Russia) - teacher

Tsaturyan Ashot (Russia) - entrepreneur

Martirosyan Misha (Armenia) - engineer

Hovhanisyan Anahit (Armenia) - accountant

Martirosyan Tamara (Russia) - journalist

Martirosyan Hripsime (Armenia) - teacher

Aghasyan Silva (Armenia) - entrepreneur

Hovakimyan Artur (Armenia) - technician

Sahakyan Amalya (Armenia) - teacher

Hovakimian Susanna (Armenia) - accountant

Manukyan Jema (Armenia) - retired

Aghasyan Rafik (Armenia)- teacher

Mughnetsyan Piruza (Armenia) - teacher

Nalbandyan Anzhik (Armenia) - teacher

Simonyan Tamara(Armenia) - sales person

Shahbazyan Lala (Armenia) - teacher

Darbinyan Anahit (Armenia) - doctor

Ghazaryan Lala (Armenia) - doctor

Muradyan Anush (Armenia) - doctor

Martirosyan Melanya (Russia) - sales person

Karchikyan Anahit (Armenia) - technician

Mardanyan Sergey (Armenia) - lawyer

Nazaryan Andranik (Russia) - entrepreneur

Nazaryan Arayik (Russia) - entrepreneur

Nazaryan Marine (Russia) - entrepreneur

Nazaryan Shogher (Russia) - housewife

Khachatryan Armine (Russia) - teacher

Movsisyan Roza (Russia)

Khachatryan NOrayr (Russia) - student

Khachatryan Khachatur (Russia) - student

Khachatryan Rafael (Russia) - student

Khachatryan Tamara (Russia) - translator

Stepanyan Karen (Russia) - lawyer

Stepanyan David (Russia) - student

Stepanya Eliza (Armenia) - teacher

Nikoghosyan Lida (Armenia) - retired teacher

Nikoghoshyan Marieta (Armenia) - retired teacher

Hovakimyan Ara (Armenia) - student

Hovakimyan Ani (Armenia) - student

Nazaryan Qnar (Armenia) - farmer

Nazaryan Areqnaz (Armenia) - farmer

Nazaryan Khachik (Armenia) - farmer

Mirzoyan Marieta (Armenia) - farmer

Mirzoyan Sergey (Armenia) - farmer

Mirzoyan Virap (Armenia) - musician

Khachatryan Ashot (Russia) - artisan

Khachatryan Vardan (Russia) - artisan

Khachatryan Karine (Russia)-manager

Abram Sldaryan (USA)

Nairi Hakhverdian (Netherlands) - literary critic

Aghasi Yesayan (Armenia)

Irina Alaverdyan (Armenia) - Georgetown university - student

Gevorg Barseghian (USA) - Architect urbanologist

Serguei Hovsepian (USA) - Programmer Analist

Hrant Davtyan (Canada)- foreman

Robert Yeghiyan (Portugal) - Lisboa

Vahagn Poghosyan (Hayq) - Programmer

Vardan Jaloyan (Armenia) - Art Critic

Lala Aslikyan (Armenia) - Citizen

Rosette Miller (USA) - MIT, Economist

Sheida Ashley (USA) - Psychologist, Member of the Iranian royal family

Edited by shun
Link to post
Share on other sites

Да, Ариф Юнус и Алекперл Алиев самые искренние борцы за права армянских дисидентов, на ряду с ублюдками типа Георги Ванян и Луиза Погосян. Ашота Блеваняна только не хватает.

Link to post
Share on other sites

PROF. McCARTHY'S ENDORSEMENT OF JOURNEY TO VIRGINLAND

Paul McCarthy, Prof. of English at Ulster University, Ireland, a New York Times bestselling author whose lifelong career has included senior-editor and acquisitions-editor posts at three of the world’s largest publishing houses, considers Journey to Virginland by Armen Melikian as one of the top novels in world literature.

Prof. McCarthy has read the manuscript of the English version of the book which will be published in the spring of 2010. The English version differs from the Armenian version, and is more expanded. Below is the text of Prof. McCarthy's endorsement:

I wasn’t quite sure what to expect when I decided to read Journey to Virginland.

But what I most certainly did not expect was to find, consistently, one of the most creatively, philosophically, culturally, semantically, and thematically ambitious novels I’ve ever read in my 35 years of professional life.

In the best sense, I’m reminded of George Orwell’s classics, and other authors of similar stature, though there is no true parallel possible with a novel and trilogy as unique in concept and execution as Journey to Virginland.

I am struck by the extraordinary writing, vision, and, perhaps rarest of all, originality, which abounds in every way, and at so many levels and depths of meaning, theme, narrative, etc., that I had to keep slowing my pace, until I could read and ”inhale” each word.

A case in point was the passage containing Dog’s dialogue with the Padre, which I have found positively entrancing. This section’s insights and leaps of imagination, manifested through Dog’s answers, are as revelatory and profound as the basic aspects and elements of his overall perceptions and conclusions about the book’s overarching subjects, which have been gradually introduced and interwoven, from the beginning of the novel to here, where they… explode.

Now that I’ve reached the conclusion, I’m simply in awe. Wow! In the vernacular.

Edited by shun
Link to post
Share on other sites

Հարգելի Koreolan,

Դուք ընդհանրապես գրականությունից որևէ բան հասկանո՞ւմ եք:

Գալով ձեր հանրային ու մարդկային գիտակցությանը, փոխանակ սատկացնելու մարդասպանին, բռնատերին ու հայ գրողի հալածիչին, ասում եք. «Տո, քեզ սատկացրինք, բայց սատկացնելուց առաջ չէի՞նք պայմանավորվել, որ մեռնելուց հետո բերանդ չպիտի բացես»:

Դուք այսպես եք գուցե պատկերացնում Հայաստանի ապագան` սպանել ու սպանվածին լռեցնել: Կցանկանայի՞ք, որ ձեր երեխաներն ապրեին նման մի երկրում: Կկտակեի՞ք նրանց այդպիսի մի երկիր: Ինչո՞ւ նախ հաշիվ չեք պահանջում մարդասպանից:

Խնդրում եմ լավ ծանոթացեք ամեն ինչին նախքան անտեղի կերպով մարդկանց վիրավորելը: Ի դեպ, շնորհակալ եմ ձեզանից ձեր կարծիքը քաղաքավարի կերպով արտահայտելու համար: Հայի համար այդքանը համարում եմ բավականին կիրթ: Եթե ասում եմ նման բան, դա ձեզ նսեմացնելու համար չէ, այլ պարզապես արձանագրում եմ փաստը, որ մեր մեջ ունենք նաև տավարավարի մի մեծ զանգված: Սեփական փորձից մեկնելով կարող եմ հավաստիացնել, որ կիրթ մարդ եք:

Համենայն դեպս, շնորհակալություն ձեր կարծիքը արտահայտելու համար: Սփոփվում եմ այնքանով, որ անտարբեր չեք մեր ազգը հուզող խնդիրների նկատմամբ:

Link to post
Share on other sites

Հարգելի Koreolan,

Դուք ընդհանրապես գրականությունից որևէ բան հասկանո՞ւմ եք:

Որևէ բան թերևս հասկանում եմ:

Գալով ձեր հանրային ու մարդկային գիտակցությանը, փոխանակ սատկացնելու մարդասպանին, բռնատերին ու հայ գրողի հալածիչին, ասում եք. «Տո, քեզ սատկացրինք, բայց սատկացնելուց առաջ չէի՞նք պայմանավորվել, որ մեռնելուց հետո բերանդ չպիտի բացես»:

Այդպիսի բան եմ ասե՞լ: Տես է:

Դուք այսպես եք գուցե պատկերացնում Հայաստանի ապագան` սպանել ու սպանվածին լռեցնել: Կցանկանայի՞ք, որ ձեր երեխաներն ապրեին նման մի երկրում: Կկտակեի՞ք նրանց այդպիսի մի երկիր: Ինչո՞ւ նախ հաշիվ չեք պահանջում մարդասպանից:

Սա. "Ձեր մորաքույրը դադարե՞լ է առավոտյան օղի խմել" հարցի կարգի հարց է, իսկ նման հարցերին ուղղակի անիմաստ է պատասխանել:

Խնդրում եմ լավ ծանոթացեք ամեն ինչին նախքան անտեղի կերպով մարդկանց վիրավորելը:

Նշածս 4-ի մասին /և ոչ միայն նրանց/ ես ավելի քան լավ եմ տեղեկացված ու վիրավորանքներն էլ շատ տեղին են:

Ի դեպ, շնորհակալ եմ ձեզանից ձեր կարծիքը քաղաքավարի կերպով արտահայտելու համար: Հայի համար այդքանը համարում եմ բավականին կիրթ: Եթե ասում եմ նման բան, դա ձեզ նսեմացնելու համար չէ, այլ պարզապես արձանագրում եմ փաստը, որ մեր մեջ ունենք նաև տավարավարի մի մեծ զանգված: Սեփական փորձից մեկնելով կարող եմ հավաստիացնել, որ կիրթ մարդ եք:

Համենայն դեպս, շնորհակալություն ձեր կարծիքը արտահայտելու համար: Սփոփվում եմ այնքանով, որ անտարբեր չեք մեր ազգը հուզող խնդիրների նկատմամբ:

Հարգարժան շուն, սա ասում եմ ոչ թե Ձեզ վիրավորելու համար, այլ որովհետև նախ ինքներդ եք Ձեզ այդպես կոչում և երկրորդ` ես շատ եմ սիրում այդ խելացի և հավատարիմ կենդանուն, քանի որ Ձեզ այդքան հետաքրքրեց իմ համեստ կարծիքը, ապա թուլ տվեք այն ամբողջական դարձնել և ասել, որ Դուք ընդամենը հերթական մայքլ արլեն եք և դա լավագույն դեպքում, ոչ ավելին, իսկ այստեղ ընդամենը զբաղվում եք ինքնագովազդով, բայց այդ վերջինն արդեն իմ խնդիրը չէ:

Հ.Գ.

Ի դեպ, եթե ճիշտ հասկացա, Ձեզ սատկացրել են: Եթե այդպես է, ապա դա շատ հետաքրքիր է, քանի որ նախկինում սատկածի հետ զրուցելու առիթ չեմ ունեցել ու դրա համար ուզում եմ մի բան ճշտել.- Ձեզ շան պե՞ս են սատկացրել, թե՞ մարդավարի:

Edited by Koreolan
Link to post
Share on other sites

Հայավարի` այսինքն ձեր վեհանձնությանը նման:

Իմ շուն լինելը առավելաբար հուշում է այն մասին, որ դուք ու ձեր նմանները, որ իրենց գոյությամբ որդնոտեցրել են Հայաստանը, շնից շատ ցածր բարոյականություն ունեն:

Շունը չափանիշն է ձեր բարոյական աստիճանի:

Ուրեմն թույլ տվեք, որ համեստ կարծիքս ինքս էլ դարձնեմ ամբողջական.

Մեկ միլիոն հայ ձեր նման խլինքների երեսը չտեսնելու համար Հայաստանից դուրս է եկել: Ձեր նմաններն են կործանում ազգը և մի օր հաշիվ կտան ազգի առջև, երբ վերջինները վերադառնան: Այդ պատճառով դուք չեք ուզում նրանց վերադարձը, որպեսզի ձեր նման խլինքները շարունակեն տերը մնալ նրանց ունեցվածքին, երկրին ու երկրի կանանց:

Ձեր միակ զենքը ծաղրանքն է ազնիվ մարդկանց նկատմամբ, որպեսզի անվրդով թագավորեք ձեր ճահճում:

Ձեր նմանները Հայաստանը դարձրել են Խոզստան, Խլինքստան և Թուքիստան: Ավելի ճիշտ` Ճանճիստան:

Հաջողություն ձեզ` Ճանճիստանի թագավորիկ:

Իմ գիրքը ձեր նմանների դեմքին բռնած հայելի է, դրա համար եք դուք կատաղած, քանի որ այնտեղ պարզապես դուք տեսնում եք ձեր դեմքը: Ու փորձում ձեր տխեղծ երևակայությանը զոռ տալ` աշխատելով հեղինակազրկել հայ գրողին:

Երբ մեր ժողովրդի թշնամիները մի օր փորձեն վերջին հարվածը տալ մեր ազգին, ձեր նմանների պատճառով արդեն տկարացած ու բարոյազուրկ ժողովրդին, դուք նոր միայն կհիշեք մեզ: Այն ատեն մի զարմացեք, եթե ազգի մյուս կեսը ձեզ պատասխանի. «Դա ձեր հայրենիքն էր. մենք հայրենիք չունեցանք. դուք եք այն խլել մեզանից, դուք էլ այն պաշտպանեք. մնացեք բարով»:

Edited by shun
Link to post
Share on other sites
Հայավարի` այսինքն ձեր վեհանձնությանը նման:

Իմ շուն լինելը առավելաբար հուշում է այն մասին, որ դուք ու ձեր նմանները, որ իրենց գոյությամբ որդնոտեցրել են Հայաստանը, շնից շատ ցածր բարոյականություն ունեն:

Շունը չափանիշն է ձեր բարոյական աստիճանի:

Ուրեմն թույլ տվեք, որ համեստ կարծիքս ինքս էլ դարձնեմ ամբողջական.

Մեկ միլիոն հայ ձեր նման խլինքների երեսը չտեսնելու համար Հայաստանից դուրս է եկել: Ձեր նմաններն են կործանում ազգը և մի օր հաշիվ կտան ազգի առջև, երբ վերջինները վերադառնան: Այդ պատճառով դուք չեք ուզում նրանց վերադարձը, որպեսզի ձեր նման խլինքները շարունակեն տերը մնալ նրանց ունեցվածքին, երկրին ու երկրի կանանց:

Ձեր միակ զենքը ծաղրանքն է ազնիվ մարդկանց նկատմամբ, որպեսզի անվրդով թագավորեք ձեր ճահճում:

Ձեր նմանները Հայաստանը դարձրել են Խոզստան, Խլինքստան և Թուքիստան: Ավելի ճիշտ` Ճանճիստան:

Հաջողություն ձեզ` Ճանճիստանի թագավորիկ:

Իմ գիրքը ձեր նմանների դեմքին բռնած հայելի է, դրա համար եք դուք կատաղած, քանի որ այնտեղ պարզապես դուք տեսնում եք ձեր դեմքը: Ու փորձում ձեր տխեղծ երևակայությանը զոռ տալ` աշխատելով հեղինակազրկել հայ գրողին:

Երբ մեր ժողովրդի թշնամիները մի օր փորձեն վերջին հարվածը տալ մեր ազգին, ձեր նմանների պատճառով արդեն տկարացած ու բարոյազուրկ ժողովրդին, դուք նոր միայն կհիշեք մեզ: Այն ատեն մի զարմացեք, եթե ազգի մյուս կեսը ձեզ պատասխանի. «Դա ձեր հայրենիքն էր. մենք հայրենիք չունեցանք. դուք եք այն խլել մեզանից, դուք էլ այն պաշտպանեք. մնացեք բարով»:

shun-ը ստանում է բանավոր նախազգուշացում՝ դիմացինի հասցեին անձնական վիրավորանքների համար: Կանոնների կետ 3.3.2

Խնդրում ենք հարգել Ֆորումի Կանոնները:

Link to post
Share on other sites

KARDASH ONNIG'S ENDORSEMENT OF JOURNEY TO VIRGINLAND

Kardash Onnig is a renowned Armenian-American sculptor, and founder of the BARAKA Sun Temple in New York. He considers Journey to Virginland as one of the few top books ever written:

Not many books have fucked my head, as Malraux's Metamorphosis, Nietzsche's Zarathustra, Thoreau's Civil Disobedience, or Lao-tzu's Tao, and now, Journey to Virginland.

I'd say the only Armenian writer's book (in English) that I have read that dared to speak of the 1700 years of Armenian slavery to Judeo-Christianity.

The intellectuals who worship the Armenian alphabet will call you a traitor, the fat ass "Christianity" merchants will have a "fatwa" on you to convince themselves that selling out to the Jews is beneficial, and most of the Armenian populace will spare you by neglect.

I am so delighted that you wrote in English, not because that language is in any way superior, but I could understand and be able to pass it on to friends.

As my dear friend and mentor Arthur Tcholakian used to say, "Give me twelve 'dogs' and we can save the Armenian culture."

P.S. My advice is, don't chase the book, and answer to every bimbo's comment. Let the book go, get on with the second...

Kardash Onnig

Edited by shun
Link to post
Share on other sites
shun-ը ստանում է բանավոր նախազգուշացում՝ դիմացինի հասցեին անձնական վիրավորանքների համար: Կանոնների կետ 3.3.2

Խնդրում ենք հարգել Ֆորումի Կանոնները:

Հարգելի Կարս, ես ներողություն եմ խնդրում ադմինիստրացիայի գործերին միջամտելու համար, այն էլ տևական ընդմիջումից հետո ֆորումում հայտնվելուց հետո, բայց Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ շուն շան որդին վիրավորում է ոչ միայն ինձ, այլ Հայաստանը, Հայաստանում բնակվող հայերին ու Հայաստանն իր Հայրենիքը համարող յուրաքանչյուր հայի` անվանելով Հայաստանը Խոզաստան, Խլինքստան, Թուքիստան: Ինչ վերաբերում է զուտ անձնական վիրավորանքներին, ապա ինչպես ժողովրդական առածն է ասում. շունը կհաչի, քարավանը կգնա: Մեկ անգամ ևս ներողություն միջամտության համար:

Edited by Koreolan
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...