shun Posted December 27, 2012 Author Report Share Posted December 27, 2012 Հայ քաղաքական միտքը բնածի՞ն է, թե արհեստածին: Մաս 3: -Մասոնական դավադրություն Հայաստանում: Ռուսաստան-ԿԳԲ-Մասոնականություն: Մասոնների մասնակցությունը հայ վտարանդի գրողների դեմ դավադրության մեջ: Արտաքին ազդեցությունների խնդիրը Հայաստանում: -Մասոնների նկատմամբ հարաբերությունների վերանայում միմիայն հայկական ցեղասպանության մեջ նրանց ունեցած դերի նրանց կողմից ընդունումից, ներողություն խնդրելուց և հայ ազգին համապատասխան հատուցում կատարելուց հետո: -Քրիստոնեական հոսանքների Հայաստան ներխուժման խնդիրը: Թալիբանյան քրիստոնեության արմատավորումը Հայաստանում: -Մասոնականության առանձնահատկությունները Սփյուռքում և Հայաստանում: Քաղաքական և տնտեսական գաղութատիրության դրսևորում: -Մասոնների առկայությունը Հայ հեղափոխական դաշնակցության մեջ: -Կրոնների ենթահողը` մահվան դեմ պայքար: -Մասոնների ապագաղտնիացման նախապայման: Մասոնականության պատասխանատվությունը իր մեջ տեղակայված գործակալների բացահայտման մեջ: Դաշնակցության և Համազգայինի պատասխանատվությունը: Հաղորդման մասնակիցներն են հայ վտարանդի գրողներ Վահե Ավետյանն ու Արմեն Մելիքյանը: Quote Link to post Share on other sites
shun Posted January 30, 2013 Author Report Share Posted January 30, 2013 (edited) Ր. Հովաննիսյանը դարձյալ խաբում է և ապակողմնորոշում հայ վտարանդի գրողների խնդրի շուրջ: Ր. Հովաննիսյանը, ինչպես 6 տարի շարունակ, շրջանցում է հայ վտարանդի գրողների խնդիրը, զլանում քաղաքական գնահատական տալուց` 29-րդ րոպեում իրեն տրված հարցին ռադիո-ֆմ107-ի կողմից` այն խցկելով ‹օրենքի› ծակը` հակառակ որ մանրասմանորեն տեղեկացված է վտարանդի գրողների խնդրի բոլոր կողմերին` քաղաքական, քրեական, և Հայաստան ներթափանցած արտաքին ուժերի կողմից հրահրվող պետական-համակարգային ու քրեական հալածանքներին: Երևույթ, որի լուծումը վեր է բոլոր վտարանդիների սեփական ուժերից: Ասել կուզե` եկեք ու, եթե կարող եք իհարկե, դուք ձեր կյանքի գնով ձեր իրավունքները պաշտպանեք, թեկուզ եթե ձեզ օդանավակայանում ձերբակալեն կամ մի երկու օր հետո գնդակահարեն: Նախ` ինձ ընտրեք նախագահ, հետո շան բերանը նետված մի ոսկոր էլ ձեր բերանը կնետենք ու ցույց կտանք մեր ժողովրդին, որ արդար ենք վարվել ձեր նկատմամբ: Տգիտության ու բարոյական արժեքների պակասի ինչպիսի խոր խավարում պետք է լինի մարդ, այն էլ` նախագահի թեկնածու, որ սեփական հայրենիքից աքսորված հայ գրողին ասի` քո խնդիրը քոնն է, արի ու ինքդ քո գլխի ճարին նայի: Դեռ չենք խոսում հատուցման խնդրի մասին` նրանց կրած հոգևոր, առողջական, դրամական, ու այլ ծանրագույն, անդարմանելի կորուստների ու ի հետևանք` հայ մշակույթին իսկ հասցված վնասների մասին (և պետության օրինական պատասխանատվության այդ հատուցումը կատարելու): Խնդրի իր իրական հարթության վրա լուծման դեպքում, այսինքն` համամարդկային բարոյական-ազատական-ժողովրդավարական արժեքների ծիրում, նաև ապագա հայրենիքի ու հայ մարդու տեսակի կերտման, հայոց նոր մշակույթի, նոր քաղաքակրթության, նոր կրոնի կերտման ծիրում, այդ վտարանդի գրողները (ովքեր չի բացառվում, որ ներուժն ունենան բեկում մտցնելու Հասյաստանի թե’ քաղաքական, թե’ կրոնական ոլորտներում), արդեն հայրենիքում և լսելի իրենց ժողովրդից, գուցե քաղաքական դաշտը կարողանային մաքրել այսպիսի պատեհապաշտներից, որոնք օգտվում են հենց վտարանդի գրողների բացակայությունից, և… հայ գրողների կյանքերի, հայ ազգի ապագայի, ու նոր հայ մարդու կերտման հաշվին իրենց համար հայրենիքում կառուցում են քաղաքական ապագա: Edited January 30, 2013 by shun Quote Link to post Share on other sites
shun Posted January 30, 2013 Author Report Share Posted January 30, 2013 Մասոններ, Հայաստան, փրկության ճանապարհներ: Մաս Ա: --Մասոնների դերը հայկական ցեղասպանության մեջ: --Մեր բարոյական և իրավական պահանջները մասոնականությունից: --Մասոնները սփյուռքում` Անթիլիասի կաթողիկոսություն, ռամկավարներ և դաշնակցականներ: --Մասոնականության մեջ ընգրկվելը` ազգային դավաճանության համազոր քայլ: --Մասոնները ղեկավարում են հայոց եկեղեցական խորհուրդները: --Մասոնների ձերբակալության, դատման և բանտարկության անհրաժեշտություն: --Հայաստանում մասոնականության գործունեության թույլտվության նախապայմանները: --Հայաստանի ազգային անվտանգության ծառայության առջև դրված պահանջներ: --Հայ մասոնների մասոնականությունից ազգովին հրաժարվելու խնդրի մասին: --Օրենքով արգելել մասոնական երդումները, և կազմակերպության ամբողջական ապագաղտնիացման պահանջ: --Սով, կերակրում, քաղաքական թափանցում: --Մասոնականության և քրիստոնյա հոսանքների ներթափանցումը Հայաստան` հայ սփյուռքի միջոցով: --Կրոնական ղեկավարների և քարոզիչների մեծամասնությունը` մասոններ: --Կրոնի մուտքը կրթության համակարգ` ապագա հայ մարդու ստեղծման հնարավորությունը ոչնչացնելու նպատակով, ստեղծում հուդա-քրիստոնեական կերպար` ազգայինի պիտակի տակ: Եկեղեցու կործանիչ դերը հայ մարդու եղծման մեջ` ազգայինի պիտակի տակ: Երիտասարդության մեկ զգալի հատվածի եղծանումը: --Կրոնական կայսերապաշտություն: --Քաղաքական արևելման խնդիրներ և նոր անհրաժեշտություն. Արևելք- Արևմուտք, Իսլամ, Հնդկաստան: --Հաջորդ հաղորդման մեջ քննարկվելու է Հայաստանի ապագա քաղաքականությունը մեծ քաղաքակրթությունների առնչությամբ: Quote Link to post Share on other sites
shun Posted February 1, 2013 Author Report Share Posted February 1, 2013 (edited) Մահափորձը ուղղված է նաև աքսորական հայ գրողների դեմ: Հայրիկյանի դեմ կատարվածը տեղի ունեցավ ճիշտ այն պահին, երբ նա գործնական քայլեր էր ձեռնարկում աքսորական հայ գրողների հայրենիք վերադարձն ապահովելու համար: Հայաստանից աքսորված գրողներից ոմանք արդեն իսկ պատրաստվում էին վերադառնալ` նրանց պաշտպանությանը համար ոչինչ չխնայելու Հայրիկյանի խոստմանն ապավինելով: Հայրիկյանը վերջին շաբաթներին մոտիկից ծանոթանում էր նրանց խնդրին և հավաստիացրել էր, որ աքսորական հայ գրողների խնդիրը միանգամից կլուծի նախագահ ընտրվելու դեպքում` երաշխավորելով հայ գրողների անվտանգ վերադարձը հայրենիք` մասնակցելու ապագա Հայաստանի կերտման գործընթացներին: Նա միակն էր նախագահի բոլոր թեկնածուների մեջ, որ համապատասխան լրջությամբ վերաբերվեց աքսորական հայ գրողների խնդրին: Հայ գրողներից առնվազն մեկը որոշել էր արդեն վերադառնալ հայրենիք նույնիսկ մինչև ընտրությունները` մասնակից լինելու Հայրիկյանի ընտրապայքարին` հակառակ նրա ձերբակալությանը սպառնացող վտանգներին: Ճիշտ այն պահին, երբ Հայրիկյանը քննարկում էր հայ գրողների վերադարձի ապահովությունը երաշխավորելու հնարավոր միջոցները` տեղի ունեցավ մահափորձը: Աքսորական հայ գրողները Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը համարում են մահափորձ ուղղված նաև իրենց դեմ` ապագա հայրենիքի կերտման մեջ իրենց բերելիք դերը վիժեցնելու: Հակառակ կրոնի խնդրում աքսորական հայ գրողների Հայրիկյանի հետ ունեցած գաղափարախոսական տարակարծություններին` ներառյալ Հայաստանի հուդաքրիստոնեացման հարընթացին աքսորական գրողների թունդ ընդդիմությանը` ընդ որում Հայաստանեայց եկեղեցվո ունեցած քայքայիչ դերին, հատկապես դպրոցական երեխաների հուդա-քրիստոնեացմանը մեջ` հայոց եկեղեցու պատմություն դասավանդելու պիտակի տակ, Հայրիկյանի սկզբունքային դիրքորոշումը իսկական ժողովրդավարության հաստատման խնդրում, առավել ևս նրա անմիջական քայլերը հայ գրողների վերադարձն ապահովելու կապակցությամբ, իրենց բնույթով և տարողությամբ առաջինը լինելով` ողջունվեցին տասնամյա աքսորի մեջ եղող հայ գրողների կողմից: Աքսորական հայ գրողները հայտնում են իրենց երախտիքը Պարույր Հայրիկյանին, մաղթում նրան շուտափույթ ապաքինում, և հաջողություն ընտրապայքարի մեջ` նրան համարելով միակ թեկնածուն, որ առ այսօր որևէ գործնական քայլի է դիմել վերջ տալու հայ ազգին անվայել այս աքսորի խոցելի երևույթին: Վտարանդի հայ գրողներ 01-02-13 Edited February 1, 2013 by shun Quote Link to post Share on other sites
shun Posted February 16, 2013 Author Report Share Posted February 16, 2013 Մեկնաբանություն ընտրությունների և հայությանը հուզող քաղաքական հարցերի մասին: Մաս 1 Quote Link to post Share on other sites
shun Posted February 16, 2013 Author Report Share Posted February 16, 2013 Մեկնաբանություն ընտրությունների և հայությանը հուզող քաղաքական հարցերի մասին: Մաս 2 Quote Link to post Share on other sites
shun Posted February 26, 2013 Author Report Share Posted February 26, 2013 Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ինչո՞ւ են մեծ պետությունները շահագրգռված: Quote Link to post Share on other sites
shun Posted March 2, 2013 Author Report Share Posted March 2, 2013 Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ինչո՞ւ են մեծ պետությունները շահագրգռված: (Շար. 2) Նաև` Ովքե՞ր վաճառեցին Հայաստանը Ռուսաստանին: Quote Link to post Share on other sites
shun Posted March 3, 2013 Author Report Share Posted March 3, 2013 (edited) Հոգուս ողջ էությամբ անիծում եմ Հայաստանի բոլոր գրողների Գրողի օրը... Անիծում եմ Րաֆֆի Հովհաննիսյան անբարոյական մշակութադիակին, ժողովրդավարություն բարբաջող ընդիմություն կոչված խրտվիլակներին` խոսքի ազատության ստախոս պաշտպաններին, ու նրա շուրջը խմբված անխտիր բոլոր պատեհապաշտներին, օմբուդսմեններին, ժողովրդավարիստներին, ովքեր յոթ տարի շարունակ համառորեն լռեցին և ոգի ի բռին լռեցրին, ու խորագույն թշնամությամբ, լկտիությամբ ու արհամարհանքով վերաբերվեցին հայ ազգի հոգեմտավոր կյանքում նոր ակոսներ բացող գրողների աքսորին հադեպ` նրանց համարելով... հնարավոր մրցակիցներ հայ ազգի ապագան կերտելու գործընթացում... սեփականացնելով ընդիմություն կոչված դաշտը... իրենց տխեղծ, նեանդերթալյան կնիքը դնելով հայ ազգի ապագայի հուսալի ինքնաբուխ խմորումներին վրա: Անիծում եմ Հայաստանի բոլոր արվեստագետներին, երգիչներին, երաժիշտներին և մշակույթի բոլոր գործիչներին` Ռուբեն Հախվերդյանին, Արթուր Մեսչյանին, Վարդան Պետրոսյանին, Արնո Թունջբոյաջյանին, ովքեր լկտիաբար յոթ տարի շարունալ լռեցին` սեփականացնելու նպատակով իրենց մշակութային գերիշխանությունը: Անիծում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, մյուս կաթողիկոսին, բոլոր հայ կրոնականներին` ովքեր լկտիորեն և դավադրաբար մասնակից ու մեղսակից դարձան այս աքսորին: Անիծում եմ Հայ հեղափոխական Դաշնակցությանն ու նրա Բյուրոյի բոլոր անդամներին անխտիր, Ռամկավար Ազատական Կուսակցությանը, Համազգային և Թեքեյան մշակութային միություններին: Չեմ անիծում Հայաստանի ոճրագործներին, մարդասպաններին և իշխանություններին ովքեր իրականացրին այս աքսորը` քանզի նրանք երբևէ բարոյական հատկանիշներով իրենք իրենց ներկայացնելու դույզն փորձն իսկ չեն արել: Արմեն Մելիքյան Հայաստանի գրողների միության մեղսակցությամբ Հայաստանից աքսորված 2002-ին հայրենադարձ հայ գրող https://www.facebook.com/pages/Exiled-Armen...141373582542556 Edited March 3, 2013 by shun Quote Link to post Share on other sites
shun Posted March 5, 2013 Author Report Share Posted March 5, 2013 Արևմտյան քաղաքականության շերտեր Հայաստանի նկատմամբ. 1970-1990` Հայերը ներքաշել Խորհրդային միությունը փլուզելու գործում 1990-2010+ Ա. Հայաստանը վերածել հուդա-քրիստոնեական ֆորպոստի, Բ. Անդունդ ստեղծել իսլամական աշխարհի և Հայաստանի միջև, արևելքի և Հայաստանի միջև: Գ. Հայաստանի քրիստոնեացումով և հուդաքրիստոնեացումով` խրամատ և բախում ստեղծել իսլամական քաղաքակրթության հետ: --Հայկական քաղաքական հայեցակետի մշակման առանցքային խնդիրներ --Մարդ-մարդու նկատմամբ վերաբերմունքը հիմնակետ քաղաքակրթությունների մերձեցման գործում: --Քաղաքակրթական արևելման փոփոխության անհրաժեշտության քննարկում արևելքի հետ. Արաբական աշխարհ, Հնդկաստան, Չինաստան: --Հնդկաստանի գործոնի կարևորությունը: Տնտեսական և քաղաքական գործոն: Քաղաքակրթական գործոն` հին հայկական քաղաքակրթության վերականգման խնդիրը համեմատական բանասիրության լույսի ներքո: Հին հնդկական գրականություն. վետաներ, ուբանիշատներ, ևն. Մեր կորուսյալ բեկորների փնտռտուք: --Ո՞րն է գերակա. երկու քաղաքակրթությունների տարբերությունը սիրո խնդրի նկատմամբ: Սիրո գաղափարի բուդդիստական հիմքերը. ավելի մեծ հարգանք կյանքի նկատմամբ քան քրիստոնեության մեջ: --Ամերիկան` կենդանիների սպանդանոց` հուդաքրիստոնեական սիրո համակարգի դրսևորում: Կենդանիների նկատմամբ վայրենությունը հանգեցնում է մարդկանց նկատմամբ վայրագության: --Աշխարհում վայրագությունը վերացնելու հիմնակարգ: Մարդկանց և կենդանիների փոխհարաբերության խնդիրը: --Ազգովին դուրս գալ Երուսաղեմ գնացող հուդա-քրիստոնեական գնացքից` ցեղային ստորադաս կուռքի գերիշխանությունից: --Հայկական նոր ու բարձր քաղաքակրթութուն ստեղծելու մասին քննարկում: --Ազգային զարգացման ճանապարհ: Ապագա հայ կրոնի և քաղաքակրթությունն ստեղծելու մոտեցումներ: Quote Link to post Share on other sites
shun Posted March 16, 2013 Author Report Share Posted March 16, 2013 --Հետընտրական զարգացումներ: --Միջազգային օրենք, սովորութենական ընթացակարգեր` քաղաքական և իրավական մոտեցումներ հետընտրական գործընթացների մասին: --Դաշնակցության դիրքորոշման մասին` 2008 և 2013: Quote Link to post Share on other sites
shun Posted March 17, 2013 Author Report Share Posted March 17, 2013 Իսկ ո՞ւմ ձայներն է գողացել Րաֆֆին: Արմեն Մելիքյանը` վտարանդի գրող, «Հայ կրոնի հեղափոխություն» կրոնադաստիարակչական շարժման հիմնադիր, մեկնաբանում է: --Հետընտրական զարգացումներ: Շոու մի մարդով: «Աստվածաշունչ»-«կաթողիկոս»-«իմ դիակի վրայով»... --Սրված իրավիճակ` հղի վտանգներով: --Ի՞նչ գործոնների միջոցով հայտնվեց Ր. Հովհաննիսյանը իր ներկա դերում: --Ինչո՞ւ չի ձևավորվում համատեղ ընդդիմադիր շարժում: --Ապագա Հայաստանի տարբեր և անհամատեղելի տեսլականներ: --Նախընտրական խաղերի հետևանքները ապագա Հայաստանի կրոնա-քաղաքական դաշտի ձևավորման մեջ: --Հայաստանին սպասվում է հուդա-քրիստոնեական ստրկատիրություն` հանձինս ՀՀ նախագահի պաշտոնին հավակնորդ թեկնածուների արժեհամակարգի: --Ազգային առաջնահերթություններ և ժողովրդային շարժման կապակցությամբ կողմնորոշվելու անհետաձգելի անհրաժեշտություն: --Միջպետակսն խնդիրներ: --Այլ հարցեր: Quote Link to post Share on other sites
shun Posted March 22, 2013 Author Report Share Posted March 22, 2013 (edited) Մինչ հայերը գերեվարված են են իրենց հիմար հայացքներով ու մարդակերական խնդիրներով, Կովկասում ուժերի տնտեսական, զինվորական և քաղաքական հավասարակշռությունը փոխվել է... Edited March 22, 2013 by shun Quote Link to post Share on other sites
shun Posted March 22, 2013 Author Report Share Posted March 22, 2013 Միգ օդանավերի պատմությունից` Quote Link to post Share on other sites
shun Posted April 18, 2013 Author Report Share Posted April 18, 2013 Book signing of CATENA at LA Times Festival of Books!! Armen Melikian's 8 national awards-winning novel--First softcover edition. DATES: Saturday, 4/20/13 and Sunday, 4/21/13, 10:00-5:00 --"Shatters perceptions, satirizes religion..."-The US Review of Books --"Demolishes the foundations of Western civilization."-Publishers Weekly --"Melikian is an astonishing writer."-ForeWord Reviews --"Will shake the very fabric of literature."-Edge of Insane --"Could be the next bestseller."-Bookpleasure --"Certainly breaks new ground."-Writer's Digest --"A very intelligently written, original work of fiction."-Rebecca's Reads --"Completely different than anything I've ever read before."--Paige Lovitt, Reader Views --"Equal parts Animal Farm and Finnegan's Wake!"--Curt Finch, Author http://www.JourneyToVirginland.com/ MEET THE AUTHOR! Drop in at any time to get an autographed and personalized copy of the Special Promotional Edition available only on these two days and at a specially discounted $10 CASH ONLY price (Saturday or first 75 copies only), hardcovers also discounted for $20. Main authographing sessions: Sat/Sun 11:00-11:45 and 2:00-2:45 [author committed to be present during these hours] !!!Best opportunity ever to buy multiple copies - as a gift for friends!!! **Facebook friends' circle: Sunday 3:00-5:00 p.m.** FREE WALL POSTER: All visitors will receive a beautiful 4-color FREE WALL POSTER on Catena. Just mention you saw this event announcement, or pick one up from the booth table, along with an 8-page color brochure on Catena. ADDRESS: University of Southern California Los Angeles Times Festival of Books - Booth 185 3551 Trousdale Parkway, Los Angeles, CA 90089 Click below if you have a Facebook account to enter your attendance: https://www.facebook.com/events/156672907826890/ Quote Link to post Share on other sites
shun Posted May 7, 2013 Author Report Share Posted May 7, 2013 Կրոնի հեղափոխության ծրագրի քննարկում Արմեն Մելիքյանի հետ: Մաս Ա. -Հնարավո՞ր է կրոնի զարգացում կամ բարեփոխում: -Հին կտակարանի Հայ եկեղեցուց պաշտոնական վերացման պահանջ: -Նոր կտակարանի խնդրի ամբողջական վերանայում: -Արարողությունների վերանայում: -Կաթողիկոսները իրենց ողջ կարողականությամբ շարունակեցին հուդաքրիստոնեական համակարգի փաթաթումը հայ ազգի վզին: -Նոր կտակարանի բանասիրական խնդրի քննարկում: -Ապագա հայ կրոնի ստեղծման ճանապա՞րհ: -Արարչական խոսքերի տարբեր ազգերում եղած դրսևորումները: -Հովհաննու ավետարանը` հիսուսացված: -Գրքեր` գրված մարդու կողմից` մարդու համար, ի տարբերություն քրիստոնեական և հուդայական գրքերի: Արարչականի կեղծ ներկայացուցիչներ: -Հայ կրոնի առաջնահերթ խնդիրներից մեկը: -Հայ կրոնի գրվող գիրքը: -Նախաավետարանների ու ավետարանների տարբերության մասին: -Ժամերգության և արարողությունների ապահուդայականացումն ու հայկականացումը: -Խորհրդանիշների հայացում: -Էջմիածնի տաճարի և հայ եկեղեցիների գմբեթների խաչերի վերացում և փոխարինում կեռխաչերով: -Հայ արվեստագետների համար նոր հորիզոններ: -Հոգեբանական ստրկությունից ազատագրություն: Վամպիրները ներծծում են մեր ազգի ստեղծագործական էներգիան: -Կաթողիկոսների հեռացման խնդիրը: -Հեղափոխական շարժում. համակարգային ամբողջական փոփոխություն: -Ո՞վ է լինելու մեր վերջին կաթողիկոսը: -Ծովինարի և երկվորյակ քրիստոսների ծնունդը: Քրիստոնեությունը սպանել է մորը: -Քրիստոնեական աշխարհի հեղաշրջումը սկսել Հայաստանից: -(Միջանկյալ` Հայոց ծույլերը Լոս Անջելեսում և այլուր): -Ի՞նչը կլինի մեր փրկությունը: -Հարյուր տարվա հնամաշ գաղափարներ: -Բարեփոխումների հիմքը` հայ քաղաքացին: Quote Link to post Share on other sites
shun Posted May 7, 2013 Author Report Share Posted May 7, 2013 Հայո՞ց նոր կրոն, թե ՀԱՅ կրոն: -Հուդաքրիստոնեության ցեղայնությունն ու ապամարդկայնությունը: -Հակաթույնն ստեղծելով դառնում ենք նույն թույնը: -Հուդաքրիստոնեությունը հային վերածում է հայախոս հրեայի: -Դիցարանի ու կրոնի տարորոշում: -Ճարտարագետների և հուշարձանագետների հանձնաժողով: -Հոգևոր էներգիա ծնող ճարտարագիտական համեմատությունների պահպանման մասին: -Բոլոր եկեղեցիների վերափոխումը հայ մեհյանների: -Երկրի մայր ոգին. Սուրբ հոգին` կի՞ն, Սանդարամետ: «Վիշապը»/Էջմիածինը փակել է արարչական ջրերի աղբյուրը: -Կոչ հայ ճարտարապետներին: -Հուդաքրիստոնեական մայրատյացության համակարգ: -Փոքր Մհերի վերադարձի վայրը: -Էջմիածնում մտքով եղեք մայր հողի աստծու հետ; -Հայ առասպելաբանների և հոգևոր մարդկանց հանձնաժողով: Ոգեղենի հաղորդման խնդիր և նոր արարողակարգեր: Արարողակարգի ամբողջական վերափոխում: -Հայ ոգու ուսումնասիրություն: -Իսլամ հայերի պարագան: -10-ից 30 միլիոն իսլամացած հայերի սերունդների վերադարձը: -Ազգահավաք. ինչպե՞ս ներառել նրանց մերվումը հայ ինքնության մեջ: -Ռազմավարական խնդրի լուծումը. 100 միլիոն հայերի սերունդներ աշխարհում: -Նոր քաղաքակրթական առանցք` հայ քաղաքակրթություն և հայ կրոն: -Դուրս գալ գավառականությունից: Հայ գրականության և արժեքների ծանծաղացումը: Ընդարձակել մեր մտահորիզոնները: -Մսակերության խնդիրը: Ուտելու նոր մշակույթ: Նոր կենսակարգ և կանոնակարգ հայ եկեղեցականների համար: -Խորհուրդ ճեմարանի ուսանողներին: -Ճեմարանի դասընթացների ամբողջական վերափոխում: -Ինքնախորասուզման ավանդույթ կերտելու մասին: -Օրացույցի, տոների վերամշակում` մեր էպոսի արմատների հիման վրա: Quote Link to post Share on other sites
SAS Posted May 8, 2013 Report Share Posted May 8, 2013 -Նոր կտակարանի բանասիրական խնդրի քննարկում: Արմեն, կարելի է այս կետի մասին ավելի ընդարձակ և... գրավոր: Հ.Գ. Ես մի երկու անգամ փորձել եմ լսել ձեր զրույցները հեռատեսիլով, բայց ամեն անգամ հայհոյանքով փակել եմ կայքէջը, քանզի անհնար է լսել հաղորդավարի անգրագետ ու շուկայական բանավոր խոսքը:Հետաքրքիր է, չի՞ ամաչում այդ Ստեփան հորջորջյալ զահրումարյանը... Quote Link to post Share on other sites
shun Posted May 12, 2013 Author Report Share Posted May 12, 2013 Այս փաստաթուղթը վերցված է էջմիածնում լույս տեսնող մի հրատարակությունից որ շրջանառությունից վերացվեց հայտնի պատճառներով բայց Xerox-ներ գոյություն ունեն: Էկումենիկ Ուղեգիծ Միջեկեղեցական Աննախադեպ Մի Փաստաթուղթ (հատվածներ) 10. Հրեականության հետ միասնությունը խորացնել Յուրահատուկ մի միասնություն կապում է մեզ հրեա ազգին, որի հետ Աստված հավիտենական մի ուխտ է կնքել: Հավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն «Աստուծո սիրելի են իրենց հայրերի սիրույն համար: Որովհետև Աստուծո պարգևներն ու կոչումը անդառնալի են» (Հռովմ. ԺԱ 28-29): Նրանք ունեն «որդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը և խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից և՝ ըստ մարմնի Քրիստոս» (Հռովմ. Թ 4-5): Մենք պախարակում ենք և դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք Աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն: Խիստ անհրաժեշտ է մեր Եկեղեցիների թե’ քարոզչության, թե’ դասավանդության, թե’ վարդապետության և թե’ կյանքում գիտակից դարձնել քրիստոնեական հավատքի՝ հրեականության հետ ունեցած կապը և քրիստոնեա-հրեական համագործակցությունը քաջալերել: Պարտավորվում ենք, - Մերժել Եկեղեցու և հասարակության մեջ հակասեմական և հակահրեական բոլոր ձևերը, - Փնտրել մեր հրեա քույր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրա երկխոսության առիթներ և աշխուժացնել դրանք: Պարտավորվում ենք, - Մեր ընկերային պատասխանատվության բովանդակությունն ու նպատակները միասնաբար պարզաբանել, այլև Եկեղեցիների պահանջներն ու երազները՝ աշխարհականացող եվրոպական կազմակերպությունների դիմաց ըստ կարելվույն միասնաբար ներկայացնել, - Հիմնարար արժեքներն ամեն տեսակի միջամտության դիմաց պաշտպանել, - Կրոնն ու Եկեղեցին ցեղամոլ և ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամեն տեսակի փորձ մերժել: Պարտավորվում ենք, - Պայքարել ամեն տեսակի ազգայնամոլության դեմ, որ ընկճում է ուրիշ ազգեր և ազգային փոքրամասնություններ, ինչպես նաև հարցերի խաղաղ լուծման ձևը պաշտպանել, Կյանքի բոլոր ոլորտներում զորացնել կնոջ դիրքն ու իրավահավասարությունն ու թե’ Եկեղեցու և թե’ հասարակության մեջ քաջալերել կանանց ու տղամարդկանց արդար հավասարությունը: «Էջմիածին» Զ (Հունիս), 2003թ Այսպիսով «հայ» եկեղեցին հրեական սին ընտրյալության գաղափարը ոչ միայն ցեղամոլական կամ ազգայնամոլական չի դիտում, այլև՝ ընդունում է նրանց կեղծ բացառիկությունը: Եվ ստացվում է «էկումենիզմով» ու «եհովականությամբ» տառապող Հայ առաքելական եկեղեցին մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ ուս-ուսի տված պայքարելու է Արարչական Ծագմամբ Հայ Ազգի և Արարչածնության Օրրան Հայկական Լեռնաշխարհի պաշտպանների դեմ, նրանց համարելով ազգայնամոլներ ու հակահրեաներ կամ հակասեմիտներ… Ի սկզբանե քրիստոնեությունը մահ և ավեր է սփռել Հայքում և Հայոց հոգիներում և այժմ վերջնական կործանման է տանում հայությանն ու մարդկությանը: Հայ եկեղեցի կոչվածը այլևս խաբկանք է, օտարադավան աղանդավորական հիմնարկ, և դարձը՝ դեպի արիականություն-հայկականություն, միակ ելքն է՝ հոգևոր ու մարմնական փրկության… «Հայ Արիներ» Թիվ 41, հուլիս, 2004թ. Quote Link to post Share on other sites
shun Posted May 12, 2013 Author Report Share Posted May 12, 2013 Սիրելի ՍԱՍ, Եթե մի օր այդ հնարավորությունն ունենամ, ձեզ տեղյակ կպահեմ: Բանասիրական խնդրի քննարկումը` բանասերների համար: Վերովերբեռնված հաղորդումներով ավելին անել հնարավոր չէ: Լսարանը ավելին չի ընկալում: Ցավոք այս պահին այդ հնարավորուտյունից զուրկ եմ: Միջոցների և զբավածության խնդիր է: Մի օր դա էլ կլինի: Արմեն Quote Link to post Share on other sites
shun Posted October 28, 2013 Author Report Share Posted October 28, 2013 KGB-orchestrated fraud in Armenian Writers' Union Elections... some writers outraged. Հայաստանի գրողների միության ԿԳԲ-ական ընտրություններ և... մի քանի գրողների ընդվզումը: http://www.youtube.com/watch?v=a8xi1Ll0WSc Quote Link to post Share on other sites
shun Posted March 8, 2014 Author Report Share Posted March 8, 2014 -Հայաստանի Հրեաշնչային Ընկերություն- «Աշխատում ենք հատկապես երեխաների ուղեղալվացման և հրեականացման ծրագրի վրա` կաթողիկոսի հետ համատեղ: Քարոզում ենք Եհովան: Նպատակ ունենք Հայաստանը վերածելու հրեական կրոնա-մշակութային ֆորպոստի: Պետությունը աջակցում է մեր ծրագրին և խրախուսում` մեր առջև բացելով ուսումնական հաստատությունների դռները և երկրից աքսորելով մեր ծրագիրը խոչընդոտող ամեն հայի: Մենք համաշխարհային հուդա-քրիստոնեական կրոնա-մշակութային իմպերիալիզմի ներկայացուցիչներն ենք Հայաստանում»: (Մոտավորապես այսպես)--Հայաստանի Հրեաշնչային Ընկերություն: http://www.biblesociety.am/main.php?lang=a...p;subpage-id=23 Quote Link to post Share on other sites
shun Posted March 14, 2014 Author Report Share Posted March 14, 2014 (edited) Սիրելի ընկերներ. Ձեր ուշադրության եմ հանձնում Հայ կրոնի հեղափոխության էջը ցանկության դեպքում LIKE-ելու կամ հեռուստ. ծրագրերին հետևելու համար: Էջը հավանելու դեպքում, ազատ զգալ հրավիրելու Դիմագրքի ձեր հայախոս ընկերներին ևս` էջը Լայք-ելու, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան հաղորդակցվելու այնտեղ արտահայտվող մտքերին: Սիրով, Արմեն https://www.facebook.com/pages/Հ‰...527016520645483 Edited March 14, 2014 by shun Quote Link to post Share on other sites
shun Posted March 17, 2014 Author Report Share Posted March 17, 2014 (edited) Հայաստանի Հրեաշնչային Ընկերություն` «Հայ մանուկների հրեականացումը մեր աստվածահաճո նպատակն է»: Շնորհակալագիր Ամենայն հայոց hուդողիկոսին, ՀՀ նախրագահին և հավատացյալ հայ ժողովրդին -Ինչպես ծանոթ է Ձեր նորին սուրբ սուրբ օծությանը` պարոն հուդողիկոս, և Ձեր վսեմապատվությանը` պարոն ՀՀ նախրագահ, Հայաստանի հրեաշնչային ընկերությունը Տիրոջ գործին անխոնջ կերպով ծառայում է Հայաստան գավառի ամեն շրջանի, գյուղի ու թաղի մեջ բացելու նպատակով` Հրեաշունչը բարձրաձայնելով Տիրոջ կամքը կատարող եկեղեցիներ: Ձերդ համագործակցությամբ ու բարձր հովանավորությամբ մենք անպայման կհասնենք այս սրբազան նպատակի իրագործմանը: Հայաստանը շուտով կվերածվի աստվածահաճո հրեական կրոնամշակութային ֆորպոստի` Նեռի իսլամական ամեհի օվկիանոսում: -Աստվածասեր կրոնականների տքնաջան աշխատանքով քարոզում ենք Սուրբ Հրեաշունչը, Եհովան, հրեաների ընտրյալությունը և հոգիների փրկության համար բոլոր ազգերի նրանց ենթարկվելու քրիստոսակերտ անհրաժեշտությունը: Մեր աշխատանքի երկարաժամկետ արդյունավետությանը համար թիրախ ենք ընտրել նախադպրոցական մանուկներին և դպրոցական երեխաներին: Հրատարակության մեջ է քառասուն տեսակի Հրեաշունչ` բոլոր տարիքների, սեռերի և ընդունակությունների համապատասխան` աչք շոյող, ականջ ազնվացնող` մանկամատչելի, կնամատչելի, կրթամատչելի, հանրամատչելի, գավառամատչելի, բարգավաճամատչելի և սերժամատչելի` գեղազարդ և ազնվական Հայաստանի նորակառույց դղյակներում ցուցադրության պահանջները լիովին գոհացնող կաշեկազմ տարբերակներով: Ունենք նաև օձի կամ աղվեսի կաշվից պատրաստված սահմանափակ թվով օրինակներ: -Արտադրում ենք դասագրքեր: Հատկապես զարկ ենք տալիս հրեական կրոնի հիմքով մանկական գրականությանը: Տիրոջ խոսքին անսալով և հավատքի անհրաժեշտությունից մղված` վերհանում ենք հրեաների պատմական կրոնական ղեկավարների մարգարեական սրբությունը մանուկների անեղծ միտքը Տիրոջը առաջնորդող արվեստազեղուն գրքերի մեջ: Այսպիսով ծառայում ենք Տիրոջը` հօդս ցնդեցնելու մեր թշնամիների` մարգարեներին «արյունարբու բարբարոսներ» անվանող պիտակը: Պայքարում ենք աշխարհիկ կրոնագիտության և աստվածաբանության վերջին հարյուր տարիների այսպես կոչված ձեռքբերումների դեմ, որոնք իբրև թե բանասիրական քննությամբ հազարավոր կեղծիքներ են հայտնաբերել ավետարանների մեջ: Իբրև թե` աշխարհի վերջը, վերջին դատաստանը, դժոխքն ու դրախտը, Սատանան ու հրեշտակները, սպասվող փրկիչը զրադաշտական առասպելներ են, որոնք հուդայականության միջոցով թափանցել են քրիստոնեության մեջ: Իբրև թե` Տիրոջ ներշնչանքով գրված սուրբ խոսքը չորս դարերի զեղծարար կրոնականների կողմից է հերյուրված: Իբրև թե` հնագույն ձեռագրերում բազմատասնյակ «հեքիաթներ» բացակա են մեղա, մեղա, մեր Տեր Հիսսուս Քրիստոսի սուրբ ծննդյան, կյանքին, մահվան, հրաշքներին, սուրբ հարության, սուրբ համբարձման և աստվածությանը վերաբերյալ: Իբրև թե երրորդ ու չորրորդ դարի ձեռագրերում նոր են հայտնվում մեր վարդապետության հիմքերը կազմող բանալի դրվագներից շատերը: Իբրև թե Պողոս առաքյալի ու Տիրոջ մյուս առաքյալների նամակների կեսը գրված են երկրորդ դարում զեղծարար կրոնականների կողմից` կրոնաքաղաքական նպատակներով, ու վերագրվել Տիրոջ առաքյալներին: Իբրև թե` մեր փրկիչը ծնվել է Նազարեթ աննշան գյուղում, իսկ Մատթեոսը նրա ծնունդը տեղափոխել է Բեթլեհեմ` հրեաների Դավիթ թագավորի քաղաքը` արդարացնելու` Դավթից ու Աբրահամից սերող իր ստեղծած ամբողջությամբ հերյուրածո ծննդաբանությունը: Իբրև թե` Մատթեոսի` Տիրոջ Երկիր ժամանելու փաստը մարգարեություններին վերագրելը հրեաների գրական ժառանգությունը ամբողջովին խեղաթյուրող ստեղծագործական անհեթեթությունների մի փորձ է: Իբրև թե` Ա. Հովհաննու Թղթում` Նոր Կտակարանի մեջ Երրորդությանն ակնարկող միակ համարը հետագա դարերում է ավելացվել: Իբրև թե` Հովհաննու ավետարանի առաջին տասնութ համարները թե` սկիզբեն էր Բանը, իսկ Մարկոսի և Ղուկասի ավետարանների համբարձումը նկարագրող վերջաբանները հին ձեռագրերում չկան: Իբրև թե` ավազանի մոտ անդամալույծի բժշկությունը, Տիրոջ` պոռնիկ կնոջը թողություն շնորհելու պատմությունը, Տիրոջ հավաստիացումը թե իր անունով դևեր պիտի հանեն ու զանազան լեզուներով պիտի խոսեն, Ղազարոսի հարությունը, Վերջին ընթրիքում` Տիրոջ կողմից գինու բաժակը իր աշակերտներին փոխանցումը որպես թափվելիք արյան խորհրդանիշ, Տիրոջ աղոթքն ու տառապանքը` արյան մեծ կաթիլների նման թափած քրտինքը խաչելությունից առաջ, Պետրոսի` Տիրոջ գերեզման արտորալն ու դատարկ գտնելը, բոլորն էլ հետագա դարերում ավելացված հերյուրածո հատվածներ են, որոնք հին ձեռագրերում չկան: Բայց մենք այսպիսի ստախոսներին կասենք. «Ետի՛ս գնա, Սատանա. Վասնզի գրված է, որ քու Տեր Աստվածդ չփորձես»: Մեր նվիրական պարտքն է հայը փրկել համալսարանական աշխարհիկ կրոնագիտության այսպես կոչված հայտնաբերումներից ու հարյուրավոր հրատարակությունների խարդախություններից` ուղեղալվացման ու հավատի աստվածահաճո և փորձված ուղուն հետևելով: Վասնզի մեր Տերը կըսե. «Կրթե մանուկը իր ճամփան սկսած ատենը»: Թարգմանությանց մեջ բծախնդրորեն ու անթերի շարունակել ենք մեր համաշխարհային 200-երկրանի էկումենիկ կազմակերպության հնադարյան խմբագրական ավանդույթը` փյունիկյան-ուգարիթյան «Էլ» և սամարական «Եհովա» տեղական չաստվածությունների անունները Տիրոջը ձեռքով ու կամքով 465 տեղում փոխարինելով «Տերը» մակդիրով` Չարի ժանիքների մեջ միամտաբար ընկնելու սրբապիղծ ներշնչանքից ու մեղանչանքից հեռու պահելու համար Երկրի ազգերի հավատացյալներին: Տիրոջ օգնությամբ և մեր անխոնջ ջանքերի շնորհիվ, համեստորեն և հպարտությամբ հայտնում ենք, որ Հայաստանն անցյալ տարի հանդիսացել է աշխարհի երրորդ «ամենակրոնամոլ երկիրը»` առաջ անցնելով Իրանից ու Աֆղանստանից: Քանզի Տերը կըսե. «Առաջիններուն պիտի ընեմ վերջին, և վերջիններուն` առաջին»: -ՀՀ պետության անվերապահ աջակցության համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը, որը մեր առջև հայտնապես բացել է ուսումնական համակարգի բոլոր փակ դռները: Ինչպես նաև փակել` հայ մանուկների ականջները` իբրև թե Սուրբ Մեսրոպ Մաշտոցի միջոցով պաշտոնականացված և վեց դարեր շարունակվող Հայաստանեայց սուրբ եկեղեցու կողմից հայկական, բյուզանդական և արաբական բանակների հրավերքով գործադրված` մեկ միլիոն հերետիկոս հայերի սպանության և մի երկրորդ միլիոնի երկրից տեղահանումը հայոց առաջին ցեղասպանությունն է: Իբրև թե` հազարավոր ընտանիքներ եկեղեցու կողմից ողջակիզվել են իրենց տների մեջ` երեխաներով հանդերձ, թե` հարյուրավոր գյուղեր հրկիզվել, թե` Մաշտոցը հրեական կրոնը պարտադրել է հայերին բյուզանդական կայսրի նեցուկով, թե` գյուղ-գյուղ մտնելով հրաժարվողների ոտքերի ջղերն էր կտրում ու որպես անվերականգնելի անդամալույծների գցում բորոտանոցները, թե` Նարեկացին թույն սփռող հայտարարություններով զորավիգ է կանգնել եկեղեցու կողմից պարտադրված վարդապետությունը չընդունող հարյուր հազարավոր հայերի սպանդին ու արտագաղթին, որի հետևանքով փլուզվել է հայկական թագավորությունը` կորցնելով զավթիչներին դիմադրելու ունակությունը, և Հայաստանը մի հազարամյակ մխրճվել է օտար տիրապետության խավարում, որը և հանգեցրել է մեր երկրորդ ցեղասպանությանը թուրքերի կողմից: Թե` ամբողջ հայոց պատմությունը խեղաթյուրվել է եկեղեցու կողմից ու հայը չգիտի իր իսկ սեփական պատմությունը: Դարձյալ շնորհակալություն ՀՀ պետությանը` մեր ազգանվեր ծրագիրը խոչընդոտող, կաթողիկոսակործան ու ազգադավ այս գրող կոչեցյալներին երկրից արտաքսելով` անվերապահորեն խրախուսելուն համար նման անարժեք և անաստված գրողների կողմից պիտակված «համազգային տգիտությունը»: -Մեր սուրբ նպատակին զորավիգ են կանգնում` Հայաստանեայց հրեաքելական եկեղեցին, Մեծի տանն Կիլիկիո մասոնախարիսխ կաթողիկոսությունը, Հայ հրեաոռապաշտ դաշնակցությունը, Հայ մասոնագործական ընդհանուր միությունը, Ռամկավարտիք ազատական կուսակցությունը, Հայաստանի հանրապետքարան կուսակցությունը, Ժառանգություն մանկանց ու մամիկների ժողովրդաթագավորական կուսակցությունը (աղոթքով, ծոմապահությամբ ու երկյուղածությամբ) և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը (եկեղեցաշինությամբ, փաթաթեսով և մասամբ նորին): -Տիրոջ կամքով լինելով անարժան ներկայացուցիչները հուդա-քրիստոնեական կրոնամշակութային` նախանձ մարդկանց կողմից այսպես կոչված` «իմպերիալիզմի», ունենք իրավական օրհնյալ կարգավիճակ Հայաստանի հանրապետության մեջ: Առ այն, երախտագիտություն ենք հայտնում ՀՀ (տեղական բառապաշարով` հասկանալիության պահանջից) առաջին գյօօթագահ Լիվոն Տեր Փիտրուսյանին, ՀՀ երկրորդ կրկնակի գյօօթագահ Ռոբերթ Քոչարյանին, ՀՀ երրորդ երիցս անմահ գյօօթագահ Սերգեյ Սարգիսյանին, ՀՀ գյօօթառավարությանը, ՀՀ գլխավոր գյօօթխազին և ՀՀ Ազգային գյօօթերի ժողովին` մեր գործունեությանը ոչ մի կերպ չխոչընդոտելու, այլ` մեր թշնամիներին Տիրոջը խարազանով մոլեգնորեն հալածելու և երկրից արտաքսելու համար: Ինչպես Տերը կըսե. «Սեղան կպատրաստես իմ առջևս, իմ թշնամիներուս դիմաց: Իմ գլուխս յուղով կօծես, իմ բաժակս խիստ լեցուն է»: -Հատուկ շնորհակալության խոսք ունենք հայտնելու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը, որ քսան տարի շարունակ իր բոլոր միջոցները ի սպաս դրեց Տիրոջը սուրբ նպատակն իրականացնելու և մեր համաշխարհային տիրամեծար ու ազգակերտ ծրագրին ծառայող ԱԱԾ-ի մեջ` հանց սեփական տանը տեղավորված նվիրյալ գործակալների հանդեպ ցուցաբերած ջերմ հանդուրժողականությանն ու հայրական հովանավորությանը համար: Բարի ենք հիշելու Մեծն Ռուսաստանի կայսերական օժանդակությունը` Սուրբ ԱԱԾ-ի գնդերը հրեածին, հրեաբարո ու հրեափառ գործակալներով լրացնելուն համար: Այս առիթով հարկ է նաև հիշել ԱԱԾ-ի ամպհովանու ներքո բանող բոլոր թերթերին ու լրատվամիջոցներին, խմբագիրներին ու լրագրողներին, մարդկային իրավանց կազմակերպություններին, աստվածամեծար ու նախագահամեծար հետսանվիրյալ ոմնպուտսկերմաններին, գրողների և ստեղծագործողների միություններին, խաչ ու խաչքար սարքող արվեստագետներին, եկեղեցի կառուցող ճարտարապետներին իրենց անվերապահ աջակցությանն ու Տիրոջ գործը միամտաբար հալածող աստվածադավ ու հայադավ գրողներին ըստ արժանվույն` երկնային տասնամյա անձեն ու անծպտուն խաղաղությամբ, դատապարտելու համար: Մեր երկնավոր հայրը բնակարաններ է պատրաստել ձեզպիսիներիդ` անդենական կյանքի հավիտենական փառքին հույժ արժանիներիդ: -Չենք մոռանա Տիրոջը գործին հարյուրավոր նվիրյալների արի կեցվածքը, որոնք սպանության հարյուրավոր սպառնալիքներով ու հազարավոր անեծքներով մեզանից ու Հայաստանից հավերժորեն հեռու պահեցին դժոխադավ այդ գրողներին` Տիրոջ փառքին նպաստելով, որի արդյունքում արտասահմանում նրանց ձայնը լսելի դարձնող հեռուստատիրոջ հոգին այժմ ճարճատում է դժոխքի կրակներում`մի կաթիլ ջուր հայցելով աղքատ Ղազարոսից: Մենք չենք քաջալերում նման միջոցները, սակայն ի զորու չենք Տիրոջ բազկի հարվածը կասեցնելու: Կյանքն ու մահը Տիրոջ ձեռքում են: Քանզի Տիրոջ ճամփաները հասու չեն մահկանացուներիս` ամեն բան նախասահմանված լինելով: Տիրոջ անունը Զորաց Աստված է: Վասնզի իր ուխտյալների միջոցով հրեաների Եհովա Աստվածը ցիրուցան պիտի անի իրեն չերկրպագող ազգերին, վերացնի նրանց թագավորներին, ոչնչացնի նրանց այրուձին, տղամարդուն ու կնոջը, ծերին ու երիտասարդին, կտրիճին ու կույսին, զորավարներին ու զորագլուխներին: Վասնզի Տերը կփրկի և ազգերի առջև կփառաբանի իր կամքին հետևող մարդասպաններին` ինչպես Դավթին ու Մովսեսին և խաչի վրա դարձի եկող ավազակին: Ալե՛լուիա: -Ի մասնավորի երախտագիտության խոսք ունենք ուղղված արևմտյան երկրների դեսպանատներին` ԱՄՆ, Մեծն Բրիտանիա, Ֆրանսիա, որոնք ժողովրդավարության ամպհովանու տակ մեր, բազմատասնյակ քույր կազմակերպությունների և Տիրոջ հարյուրավոր քարոզիչների հոսքը հեշտացրին Հայաստան, և տասը տարի շարունակ իմաստնությամբ ու հեռատեսությամբ արժանավայել լռություն պահպանեցին իրենց այն քաղաքացիների խոսքի դժոխային ազատության և այսպես կոչված մարդկային իրավունքների նկատմամբ, ովքեր արժանաբար աքսորվել էին Հայաստանից Տիրոջ սուրբ նպատակի իրագործմանը խոչընդոտելու պատճառով: -Ամենայն հայոց կյօօթողիկոսի վեհանձն առաջնորդությամբ և բոլորիս համատեղ ջանքերով արդեն իսկ հայ երիտասարդության մեջ ձևավորվել է քրիստոնեության սուրբ շղարշի տակ հրեական կրոնաքաղաքական աստվածային նպատակներին նվիրաբար ծառայող ու հավատորեն մոլեռանդասուրբ առաջին սերունդը: Այն իր ձեռքերի մեջ կվերցնի երկրի կրոնական, մշակութային և քաղաքական ճակատագիրը: Կմեկուսացնի ու կոչնչացնի բոլոր նրանց ովքեր իբրև թե մտքի, խոսքի և հոգու ազատության ջատագովներ են: Հայը կյանքի ընթացքում հավատարմությամբ պարտի փառաբանել հրեաների Երուսաղեմը, մահից հետո ուղարկվելու` Վերին Երուսաղեմ, որպեսզի կատարվի Հազարբազարքաքսնազար մարգարեի ձեռքով գրվածը` «Երուսաղեմեն կանչեցի իմ որդիս»: Հավաստիացնում ենք մեր հովանավորներին, որ մեր քրիստոսամեծար ու հրեակենտրոն ծրագրի իրականացումն արդեն իսկ մոտենում է իր ավարտին: Շուտով կմահանա սադայելական կոմունիզմի տարիներին դաստիարակված Սատանայի գիտությամբ «լուսավորյալ» հորջորջված անիծյալ սերունդը և Հայաստանը կդառնա, ի փառս Երկնավորի, ինքնակամ ու ընծայյալ սպասարկուն հուդաքրիստոնեական մշակութային` նախանձ ու անաստված մարդկանց կողմից այսպես կոչված` «իմպերիալիզմին»: -Կեցցե՛ն հայ դպրոցների լուսամիտ տնօրենները` Տիրոջ հոգևոր-դաստիարակչական ծրագիրը դպրոցական ծրագրի մեջ գրկաբացորեն ներառելուն համար: Կեցցե՛ հայոց քաղաքական ավագանին` քաղաքական ճշմարիտ հասունություն ցուցաբերելուն համար: Կեցցե՛ հայ կղերականությունը` ներքին թշնամիների դեմ շղթայազերծած պատերազմին ու իր ցուցաբերած Եհովական աննկուն կամքին համար: Կեցցե՛ հայ ժողովուրդը` իր մատղաշ զավակներին կամովին Եհովայի զոհասեղանին ընծայաբերելուն համար: Եվ հիմա մեր Տեր Հիսսուս Քրիստոսի անունը, բոլոր Աստծու սերը և Հոգվույն Սրբո հաղորդակցությունը ձեր ամենուն հետ ըլլան մինչև մեր Տեր Հիսսուս Քրիստոսի հաղթական գալուստը: Ամեն: Հայաստանի հրեաշնչային ընկերություն (հեղինակային իրավունքներից ազատ` հրապարակման թողտվությամբ—Արմեն Մելիքյան) Նյութին հետևել այստեղ` (հավանողներից խնդրվում է էջը Լայք-ել ու հրավիրել Դիմագրքի ընկերներին ևս Լայքելու: Եկեղեցին բուռն քարոզարշավ ծավալեց այս էջի դեմ անցնող ինը ամիսների ընթացքում. բազում մարդիկ անձնապես հայտնեցին, որ նրանցից պահանջվել է դուրս գալ էջից: Լայքելով էջը ու ընկերներիդ հրավիրելով` հայտնում ես քո աջակցությունը սիրելի ընթերցող https://www.facebook.com/pages/Հ‰...527016520645483 Edited March 17, 2014 by shun Quote Link to post Share on other sites
shun Posted March 31, 2014 Author Report Share Posted March 31, 2014 (edited) Սիրելի հայրենակիցներ. Ստորև` Մարկոսի ավետարանի առաջին գլխի քննական վերլուծումը: Նկատի ունենալով հայ իրականության մեջ ՀՀ ստեղծումից ի վեր թափանցող տարբեր հոսանքների Աստվածաշնչային սարսափելի կեղծիքները, ներկայացնում եմ քննական մասնակի մի փորձ` հայ ընթերցողին տեղյակ պահելու Աստվածաշնչում քաղաքական ու վարդապետական նպատակներով կատարված ահավոր խեղաթյուրումների մասին (ներառյալ Հայոց եկեղեցու թարգմանության մեջ): Երկսյունակ տեքստ ստեղծելու անհնարինության պատճառով` Մարկոսի տեքստը մեկնաբանությունների ներքևում: Կցվել է նաև PDF file, ընթերցման ու համեմատությունների հեշտացման համար: Ազատ զգալ այն բաժնեկցելու ձեր ընկերների հետ: Հնարավորության դեպքում կլինեն հաջորդ գլուխների քննական մեկնաբանությունները ևս: Մարկոսի ավետարանի քննությունը արժևորվում է հատկապես դրա առաջին ավետարանը լինելու մեջ, որից օգտվել են մյուս ավետարանները (հատկապես Ղուկասն ու Մատթեոսը): Արմեն Մելիքյան ա Հնագույն հունարեն ձեռագրերում «Աստծու Որդի» մակդիրը առհասարակ չի օգտագործվում: Այնտեղ ուր օգտագործվում է, չի կրում հետագա դարերի աստվածաբանության զարգացրած «Աստծու միակ որդի» կամ «միածին» իմաստը: Եփրայական ավանդության համաձայն` Աստծու որդիներ էին սեպվում մարգարեները, քահանայապետերը ու թագավորները: Կյուրոս Ա. պարսից թագավորը նույն ավանդությամբ ևս կոչվում էր Աստծու որդի հրեաների կողմից: Որոշ աստվածաբաններ այն կարծիքին են, որ առաջին համարը նախապես եղել է խորագիր: Հունարեն հին ձեռագրերից կատարված նոր թարգմանությունների մեջ հանվել է «Աստծու Որդի» եզրը: Այլ աստվածաբաններ այն կարծիքին են, որ առաջին համարը ընդհանրապես չի եղել Մարկոսի ավետարանում, այլ ավելացվել է հետագա գրագիրների կողմից: Ավետարանն սկսվել է` «Ինչպես գրված է...»: բ Հիսուսի կյանքի տարբեր դրվագների հրեական գրավոր ավանդույթներին վերագրումը բնորոշ է Մատթեոսի ավետարանին, որը հատուկ նպատակադրությամբ փորձում էր կապեր գտնել Հիսուսի կյանքի ու հրեա մարգարեների միջև: Թեև Մարկոսի մոտ նման միտում չկա, հնարավոր է, որ Մարկոսը նման ակնարկով սկսած լինի իր ավետարանը: Չի բացառվում նաև հետագա խմբագրում լինելը` ըստ ձևավորվող քրիստոնեական հավատալիքների: «Մարգարեների գրքերում» արտահայտությունը հետագա խմբագրում է, որ միտում է սրբագրել հեղինակի անփութությունը: Անգլերեն դասական թարգմանության մեջ տեղ գտած սխալը հետագայում սրբագրվել է նոր թարգմանությունների մեջ, հենվելով Հունական վստահելի բնագրի վրա. «Ինչպես գրված է Եսայա մարգարեության մեջ»: Առաջին չակերտված հատվածը վերցված է Մաղաքիայից (3:1), երկրորդ (նվազ որոշարկիչ) հատվածը` Եսայայից (40:3): Մեջբերումների կապը Հիսուսի հետ քննական աստվածաբանության մեջ չի հաստատվում: գ Հովհաննեսի առնչությունը Հիսուսի հետ համարվում է հիմնավորված: Հովհաննեսը քարոզում էր մկրտության ու ապաշխարության մասին: Հիսուսի քարոզչությունը (նաև` Հովհաննեսի) խարսխված է Երկնային հոր թագավորության մոտալուտ գալուստի համոզմունքի վրա, որը հիմնականում վերցվել է Դանիելի վախճանապաշտական գրականությունից: Թե՛ Հովհաննեսը, թե՛ Հիսուսը եղել են վախճանապաշտներ (տե՛ս սյունակ Ա)` վարդապետություն, որ տարածված է եղել մ.թ.ա. Ա. դարից` մ.թ. Ա. դար Պաղեստինում: Վախճանապաշտներ եղել են նաև Պողոսն ու Հայտնություն անվանումը կրող գրքերի հեղինակները (Հովհաննու և Պետրոսի` վերջինս անվավեր): Հովհաննեսի հետ մի շարք առնչություններ թույլ են տալիս ենթադրելու, որ Հիսուս կրել է Հովհաննեսի կրոնագաղափարական ազդեցությունը: դ Հովհաննեսը եղել է ճանաչված քարոզիչ, ի տարբերություն Հիսուսի, որն իր կյանքի ընթացքին առհասարակ եղել է մերժված` նույնիսկ սեփական ընտանիքի կողմից: Հովհաննեսի աշակերտների ոմանք, ենթադրվում է, որ հետագայում միացած լինեն Հիսուսի հետևորդներին` ուսմունքային ու գաղափարական ներդրում ունենալով քրիստոնեական կրոնի մեջ: Առկա է եղել նաև որոշ լարվածություն երկու խմբերի միջև: Մանդեականներն այսօր իսկ մնացել են Հովհաննես Մկրտչի հետևորդներ: Այս հատվածը որոշ աստվածաբանների կողմից գնահատվում է հեղինակությունների տարանցման շրջանում որպես Հովհաննեսի արժեզրկման ու Հիսուսի հեղինակության բարձրացման միտման արտահայտություն: ե Վավերականությունը կասկածի տակ է դրվում պատմագրական մոտեցման հետևող բազմաթիվ աստվածաբանների կողմից: Ըստ նշյալ մոտեցման, այս և հաջորդ հատվածի միակ վկաներն են` Հիսուս, Սատանան և Աստծու ձայնը, որը լսել է միայն Հիսուս, ու որից տեղյակ է, ըստ երևույթին, միայն զույգ դրվագների հեղինակը: Հիսուսի աստվածացումը անհարիր է Մարկոսի ոճին ու ընկալումներին: զ Որոշ կրոնների հիմնադիրներին վերագրվող դասական փորձառություն: Նկատվել է նաև Զրադաշտի մոտ: Զրադաշտական կրոնի մեջ առկա է չարի և բարու պայքար, վերջին դատաստան, սպասվող փրկիչ, հրեշտակներ ու սատանա: Ենթադրվում է, որ զրադաշտական այս հավատալիքները հրեաների կողմից յուրացվել են Բաբելոնում, որտեղից էլ մտել են քրիստոնեության մեջ: Հրեական կրոնի մասնագետների հաստատմամբ` նախաբաբելոնյան շրջանում հրեական կրոնում նման հավատալիքներ չեն եղել: Տարբեր ժամանակների ձեռագրերի մեջ առկա տարբերությունները վկայում են այն մասին, որ Հին կտակարանի բոլոր գրքերն էլ բազմաթիվ անգամ վերախմբագրվել են` ըստ զարգացող կրոնական հասկացությունների, հաճախ էլ` տեղական-քաղաքական նկատառումներով: է Անհնար չէ, որ Մարկոսի ավետարանը սկսած լինի պատմական այս անցքով` նկատի ունենալով նախորդ տասներեք համարների առասպելական բնույթն ու Մարկոսի պատմագրական թանձրական ոճին անհամապատասխանությունը: Սակայն այս մասին ապացույցներ չկան: ը Մեծագույն քաղաքը (4-5,000 բնակչությամբ)` ծննդավայր Նազարեթից ոչ հեռու, որտեղ (ծովեզրում) ապրել ու քարոզել է Հիսուս մինչև իր խաչելությունը: Նազարեթը եղել է աննշան մի գյուղ, որը հարակից դարերի ոչ մի քարտեզի վրա չի նշվել: Ենթադրվում է, որ առավելագույնը ունեցել է մի քանի տասնյակ տուն: Մոտակա ավելի մեծ քաղաքներից Հիսուսի բացակայությունը վերագրվում է քաղաքի մշակույթից խրտչելու և գյուղական միջավայրում հանգիստ զգալու նրա հոգեբանական հակմանը: թ Հիսուս ծնվել է Նազարեթ գյուղում: Մատթեոսի կողմից (գրված` Մարկոսից մեկ-մեկուկես տասնամյակ հետո) նրա ծննդյան Բեթլեհեմում տեղադրումը չի համապատասխանում իրականությանը: Մատթեոսը խորապես առաջնորդվում էր Հիսուսի` հրեաներին սիրելի դարձնելու ձգտումով, որով էլ ծնունդը տեղափոխել է Բեթլեհեմ` հրեաների Դավիթ թագավորի քաղաքը, նրան Դավթից սերելու միտումով` ստեղծելով համապատասխան ծննդաբանություն: ժ Այս և նախորդ բժշկությունների դրվագները համահունչ են աստվածաբանության մեջ լայն տարածում ունեցող այն կարծիքին, թե Հիսուս եղել է շրջուն ժողովրդային բժիշկ ու ոգեհան. երևույթ, որ տարածված էր Պաղեստինում իր կյանքի շրջանին: Ըստ տվյալ աշխարհագրաժամանակային պատկերացումների` հիվանդությունները պիղծ ոգիների մարդկանց մեջ մուտքի հետևանք էին: Պատմականորեն անհնար է հաստատել կամ մերժել այս և հետագա` «հրաշք» հասկացության ներքո ներկայացված դրվագների զգալի մասի իրողութենականությունը: Հին դարերին հրաշքները եղել են տարբեր ժողովուրդների առասպելական տիպարների աստվածայնությունը հաստատելու միջոց: Հրեաների մոտ, Հիսուսի դարաշրջանին, ոգեհանությունն ու այլ հրաշքները աստվածայնության ապացույց չեն համարվել: Գալիլիայում ու Հրեաստանում (մ.թ. Ա. դար)` վկայվել է այլ հրաշագործների ու ոգեհանների գոյությունն ու գործունեությունը, նույնիսկ` անձրևաբերների, որոնց արարքները աստվածայնությամբ չեն բնորոշվել: Հիսուսի ոգեհանության դրվագներին վերաբերող բառամթերքը չի տարբերվում ժամանակակից այլ ոգեհան-բժիշկների բառամթերքից: Չի բացառվում, որ Հիսուսի վերագրվող հրաշքների ու ոգեհանությունների մի մասը եղած լինեն այս կամ այն հրաշագործի կամ ոգեհանի վերագրվող արարքներ, որոնք, ինչպես բնորոշ է բանահյուսական ավանդույթներին, ժամանակի ընթացքում բևեռացած լինեն Հիսուսի անձի շուրջ: Հրաշքներն ու ոգեհանությունը մ.թ. Ա. Դարում տարածված են եղել նաև Հունաստանում, ինչը երևում է Փիլոստրատուսի «Ապոլոնիոսի կյանքը» աշխատությունից: Բոլոր ավետարանների գրվել են հունարենով, ինչը ենթադրում է հունական մշակութային ազդեցության առկայությունը բնագրերում: ժա Հիսուսի քրիստոսացումը եղել է ավելի ուշ, քան` Մարկոսի ավետարանի հեղինակումը: Հնարավոր է` հետագա ներմուծում բնագրում: ժբ Հին ձեռագրերում եղել է` Եվ Հիսուս բարկացավ: Չորրորդ դարից հետո ձեռագրերում «բարկացավ» եզրը փոխարինվել է «գթաց» կամ «գթալով» արտահայտություններով: Բնագրում Հիսուս բուժելուց հետո «սաստում է» բորոտին ու «վտարում»: Բազմաթիվ թարգմանությունների մեջ (ներառյալ Օքսֆորդ համալսարանի ակադեմական Աստվածաշնչում) Հիսուսի վարքին առնչվող կոպիտ արտահայտությունները աններելիորեն մեղմացվում են: Մարկոսի մեջ Հիսուս հաճախ է բարկանում` վարքը «զայրացկոտ» մակդիրով բնորոշվելու աստիճան: (Այս ու այլ պատումների Մատթեոսի և Ղուկասի տարբերակներում որոնցում աղբյուր է հանդիսացել Մարկոսը, ընդհանրապես վերացվել են Հիսուսի բարկությանն առնչվող եզրերը` առանց փոխարինության Ժամանակի հոսքի ու Հիսուսի աստվածացմանն առընթեր եղել են բազմաթիվ նման կարգի փոփոխություններ ավետարանների բնագրերի մեջ` մարդկային հատկությունները փոխարինելով «աստվածայինով»: Մարկոս 1 Յիսուս Քրիստոսի՝ [Աստծու Որդու][ա] Աւետարանի սկիզբը։ 2[Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքերում].[բ] «Ահաւասիկ ես ուղարկում եմ իմ պատգամաւորին քո առաջից, որ կը պատրաստի քո ճանապարհը քո առաջ»։ 3Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»։ 4Յովհաննէսը[գ] մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար։ 5Ամբողջ Հրէաստանը եւ բոլոր երուսաղէմացիները գնում էին նրա մօտ եւ մկրտւում նրանից Յորդանան գետում՝ խոստովանելով իրենց մեղքերը։ 6Եւ Յովհաննէսը հագել էր ուղտի մազից զգեստ եւ մէջքին՝ կաշուէ գօտի. եւ նրա կերակուրն էր մորեխ եւ վայրի մեղր։ 7Նա քարոզում էր եւ ասում. «Իմ յետեւից կը գայ ինձնից աւելի հզօրը, որի առաջ արժանի չեմ խոնարհուելու՝ նրա կօշիկների կապերն արձակելու համար։[դ] 8Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»։ 9Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում։ 10[Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը՝ պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ։ 11Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»։][ե] 12[Եւ անմիջապէս Հոգին նրան հանեց տարաւ դէպի անապատ։ 13Եւ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից։][զ] Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան։ 14Յովհաննէսի բանտարկուելուց յետոյ Յիսուս Գալիլիա եկաւ.[է] քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում. 15«Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»։ 16Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին։ 17Եւ Յիսուս նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ կը դարձնեմ մարդկանց որսորդներ»։ 18Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ։ 19Այստեղից մի քիչ առաջ գնալով՝ տեսաւ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին. սրանց էլ տեսաւ իրենց նաւակի մէջ, մինչ ուռկաններն էին կարգի բերում։ 20Եւ կանչեց նրանց. եւ նրանք իսկոյն նաւակի մէջ թողնելով իրենց հօրը՝ Զեբեդէոսին, վարձկան ձկնորսների հետ միասին, գնացին նրա յետեւից։ 21Եւ մտան Կափառնայում։[ը] Եւ Յիսուս նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով՝ ուսուցանում էր նրանց։ 22Եւ նրանք զարմանում էին նրա քարոզութեան վրայ, որովհետեւ նրանց ուսուցանում էր իշխանութեամբ եւ ոչ՝ ինչպէս օրէնսգէտները։ 23Արդ, նրանց ժողովարանում մի մարդ կար՝ պիղծ ոգուց բռնուած, որն աղաղակեց եւ ասաց. 24«Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի.[թ] մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»։ 25Յիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրի՛ր եւ դո՛ւրս ել դրանից»։ 26Եւ պիղծ ոգին սաստիկ ցնցեց դիւահարին եւ բարձրաձայն աղաղակելով՝ դուրս ելաւ նրանից։ 27Եւ ամէնքը զարմացան, այնպէս որ հարցնում էին իրար եւ ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետութիւն է, որ իշխանութեամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, եւ նրանք հնազանդւում են նրան»։ 28Եւ նրա համբաւը տարածուեց Գալիլիայի բոլոր կողմերում։ 29Եւ ժողովարանից դուրս ելնելով, անմիջապէս եկաւ Սիմոնի եւ Անդրէասի տունը՝ Յակոբոսի եւ Յովհաննէսի հետ։ 30Սիմոնի զոքանչը տաքութեան մէջ պառկած էր. իսկոյն ասացին նրա մասին Յիսուսին։ 31Եւ նա մօտենալով՝ նրա ձեռքը բռնեց եւ նրան ոտքի կանգնեցրեց. եւ տենդը նրան թողեց. եւ նա ծառայում էր նրանց։ 32Երբ երեկոյ եղաւ, արեւի մայր մտնելու ժամանակ, նրա մօտ էին բերում բոլոր հիւանդներին եւ դիւահարներին։ 33Եւ ամբողջ քաղաքը հաւաքուել էր դռների առաջ։ 34Եւ նա տեսակ-տեսակ հիւանդութիւններից բազում հիւանդներ բժշկեց եւ բազում դեւեր հանեց.[ժ] [եւ թոյլ չէր տալիս դեւերին խօսել, որովհետեւ գիտէին նրան, որ Քրիստոսն է:][ժա] 35Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր։ 36Նրա յետեւից նրան փնտռելու գնաց Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին։ 37Եւ երբ գտան նրան, ասացին. «Ամէնքը փնտռում են քեզ»։ 38Եւ նրանց ասաց. «Եկէ՛ք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»։ 39Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում։ 40Նրա մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»։ 41Իսկ Յիսուս գթալով՝[ժբ] ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»։ 42Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց։ 43Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան եւ խստիւ պատուիրեց. 44«Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանային ցո՛յց տուր եւ մաքրուելուդ համար ընծայ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը՝ նրանց համար իբրեւ վկայութիւն»։ 45Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս։ _______1_PDF.pdf Edited March 31, 2014 by shun Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.