Jump to content

Արմեն Մելիքեան – ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ – (1963- )


Recommended Posts

Մնացածին հաճույքով կպատասխանեի, եթե հայերեն գրեիր:

Վերջին հաշվով, դու քեզ հայ գրող ես համարում: Բայց դժվարանում ես հայերեն գրել: :blink:

«ՊԱՐԱԴՈՔՍ»՝ ինչպես ասում է (նման դեպքերում) իմ ծանոթներից մեկը: :)

Kars jan, es inz haj grogh chem hamarum, yntercoghners en hamarum, qo grakanutyun bazhnum el inchpes tesnum es maximal yntercogh unem. Asa inch gors uneq es voch haj, voch e grogh vahei stits - mtits durs tvatsy kardalov... , hy?

Hayeren chemgrum, ba incheren em grum aj Krs jan? Nkati unes latinatary? E hayey sepagir el en grel u eli mi qani urish ajbubennerov, dranits ho chi dadarel lezun hajeren linel?

Link to post
Share on other sites
  • Replies 410
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Kars jan [...] grakanutyun bazhnum el inchpes tesnum es maximal yntercogh unem.

Հարգելի Ընկ. Վահե, այո, դա այդպես է:

Մեղքս ի՞նչ թաքցնեմ - ես էլ եմ, ամեն անգամ ֆորում մտնելիս, կարդում քո բաժինը: Շատ հետաքրքիր և յուրովի ոճով ես գրում: Բայց դա չի նշանակում, որ ...

Ինչ որ է: Սա shun կոչեցյալ մասնակցի բաժինն է, եկեք չշեղվենք թեմայից:

Անցանք առաջ:

___________________________________________________________________

Հարգելի Շուն,

Ցավոք սրտի, հաղորդում եմ, որ քո հայցը (20%-ը հանելու վերաբերյալ) չբավարարվեց՝ քվեարկության արդյունքներով:

Դա կարող է նշանակել միայն մեկ բան՝ դու իրոք խախտել ես ֆորումի կանոնները:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Ավելի մանրամասն. նոր դերեր, «Հայ կրթական հիմնադրամ» կոչված խորթլախի դերը, ևն.

Պրոֆեսոր ՄքԹոթիկը` Կալիպոռնիայի համալսանոցի շեքսպիրստանցի վարժապետը:

Եվ ահա, եղբայրներ, Կալիպոռնիայի համալսանոցի Հուդայի գոգում դրախտագիտություն ձեռնոտած հարորեն ժպտացող ու խստորեն վիրավորվող շեքսպիրստանցի ՄքԹոթիկը` աստվածապաշտ բասսուսորը` գառն Աստծու և թագավորի, որի բառապաշարի 25 տոկոսը կազմում են ,նախագա՜հե, ,նախագա՜հըե, ,նախագահի՜ շքանշա՜նըե, ,նախագահի՜ պատիվներո՜վե արտահայտությունները, սխրական տուլտուտուզն իր անկտրում պատարագում է Աստծուն (մեեեե՜) ու մեծապարծ համհարզ նորա` հայ այլախոհ գրողներին հարորեն հայհոյող Դրախտի գրողների միության` Կուսկոմգրողշինի ռեսին, Աստված փաշայի թմբկահարի իր պաշտոնի որպես արգասիք գերդաստանովին հղփացած ու գոռոզացած այս ռեսին, Կուսապատի սրտում, գրողի հողը, տունը Աստծու մանկլավիկներին բաշխող այս ռեսին, սովահար գրողի պատառը վերջին գրողի բերնից խլած այս ռեսին, Աստծուն անհնազանդ գրողի դիակն անպատվող այս ռեսին, գրող հալածած ու Դրախտից արտաքսած այս ռեսին, իր ընտրության օրը բազարից հավաքած հարյուր քերթարարների իր հետ քվեատուն բերած Կուսկոմգրողշինի այս ռեսին, սրանց քվեներով ընտրված այս ռեսին, Աստծու օրհնությամբ 40 քրեական հանցագործություն իր անունից, մականունից մի աղոթքով քաված այս ռեսին, ուսուցչապետ ՄքԹոթիկի` աստվածաբանական գրականության մասնագետ պապա ունեցող կնիկին լա՛վ բարեկամ` սրբությո՛ւն սրբոց այս ռեսին. ի՞նչ կուզեն կոր պապամ իմ ամուսինես… տեսա՞ր, տեսա՞ր, բոլորը կնախանձին կոր: Կեցցե՛ մեր արդար քվե տվող ժողովըրդը՜: Կեցցե՛ն արտասահմանի մեր զարգացած կնիկները՜: Անկցի՛ հակա-Աստված գրողների խաժամո՛ւժը:

Սրան է հանձնում փառապանծ ու աստվածահմա ուսուցչապետ ՄքԹոթիկը Կալիպոռնիայի համալսանոցում դրախտաբանության դոկտորականի ուսանողներից գաղտնի իր կազմակերպած` գրողների համագումարի մասնակիցների ցանկի տնօրինման իրավունքը, ինքն իսկ ցանկից նախապես հանելով որոշ տգետների միջոցով սխալմամբ այնտեղ սպրդած այլախոհ որոշ գրողների անունները: Որոնց փոխարեն ցանկում ավելանում են անունները աստվածային հովանին վայելող ադամանդի մագսանենգների, կասկած հարուցող հարստության տեր անգործ բանաստեղծուհիների` Սատանալանդի սեփական դղյակում Կուսկոմգրողշինի ու քույր հաստատությունների ռեսերին տասնամյակներով հյուրընկալած, նրանց ով գիտի ո՛րտեղաբուխ քերթվածներ ձոնած, խարդախ փաստաթղթերի, առաջադրագիրների միջոցով անուն հանած այս թագուհիների ու սրանց շուրջ սլքտացող գազեթաջիների: Բանալզությամբ և մասամբ նորին: Չէ՜, ես ժամանակ չունի՜մ շուներու մասին գիրք կարդալու, տաս նե ալ պիտի չի կարդա՛մ: Իմ ամբո՛ղջ գրականությո՜ւնը սրբությո՜ւն է: Ես միայն վե՛ր կելլեմ: Ասա՛նկ, ո՛ւղղակի վեր: Բարձրանում է կարճ բանաստեղծուհու բութ մատը իրանից անջատվելու ձգտող վզի հետ: Ես մրցանակը շահիմ նե, ամբողջ աշխարհը պիտի պտըտիմ, աշխարհի բոլոր նախագահները պիտի տեսնեմ և իրենց ըսեմ, որ մեր ցեղասպանությունը ճանչնան: Իմ աղջիկս Ամերիկայի առաջի՛ն կին նախագահը պիտի ըլլա: Ես մեր ազգի լավագո՛ւյն դեսպանն եմ: Ի միջի այլոց ասիկա ըսեմ, որ գիտնաս, որ Դրախտի գրականության մե՜ծ մարդի՜կը շատ գե՛շ կխոսին կոր քու գիրքիդ մասին:

Տղաս, դուն լավ կապեր ունիս Վիկտոր Համբարձումյանին հետ. քովը մտնես նե, իր կողմեն ինծի երաշխավորագիր մը բեր, որ ես մեր ազգի՛ անունով աշխարհասասա՛ն մրցանակին ներկայանամ: Երաշխավորագիրը ես պատրաստեր եմ. ինքը միա՛յն թող ստորագրե: Այս խնդրանքը` քսան տարի առաջ:

Խստիվ խոցվում է շեքսպիրստանցու մարդկային գերավայել ու աստվածային փառաբարո արժանապատվությունը, երբ աքսորական գրողները բողոքում են, որ գրականության հետ ոչ մի առնչություն չունեցող ու յուր խոհարար կնիկի խորհուրդովը շարժող գրի այս սարկավագը չի առաջնորդվում Շեքսպիրլանդում առկա բարոյական նվազագույն չափանիշներով իսկ: ՄքԹոթիկն այս դրախտագիտության ոգի ի բռին մերժում է ուսանողներին հաղորդակից դարձնել իրենց սերնդի այլախոհ գրողներին, թունավորվում հուդա-բասսուս կրոնի համակարգը քննադատող գրողների անուններն իսկ լսելիս, մատռվակում լոկ մեծ մեռածներին ու ծծլան կենդանիներին, անգա՛մ Սատանայի ազատ համալսարանում Դրախտի գրականության բնորոշումն ու պարագծի սահմանումը ծառայաբար հանձնում է ԿԳԲ-ի խրտվիլակներին. ով ներս, ով դուրս: Դժոխքի հարկատուների նպաստների շահագործումով կայացած և Երազստանի օտարալեզու գրողներին նվիրված եռօրյա այս համագումարին չեն հրավիրվում հարյուրավոր այսպիսի գրողներից ոչ մեկը` բացի Աստծու հետ թանկագին հարաբերություններ մշակած ու նրա բանը քարոզող տասներկու երախտավոր աշակերտներից, ամենուր ներկա փառքի այս մունետիկներից, մեջը` թարց աստվածերենից որևէ լեզու չիմացողներ: Երազստանի գրականության նոր ուղղությունները սերտելու ենթապիտակի տակ, գրագեղորային անկշիռ սեթևեթանքների ներկայացումով թաղվում են հենց այդ նոր ուղղությունները, առավել ևս դրանք, որ կործանում են հուդա-բասսուսական ստրկատիրությունն ու մտքի բռնակալությունը: Թաղվում` Դժոխքի հարկատուների նպաստները տնորինող Կալիպոռնիայի ազատ համալսանոցի մեղսակցությամբ ու սատարով: Այս ամբիոնը դրամավորող Երազստանի մեծահարուստների սատարով: Դրախտի մշակույթի պատմությունը հեղափոխող գիրք տպելու 4.000 վաշինգտոն չունեցող, բայց նույն ամիսը շեքսպիրստանցի խամաճիկին ամսական տրամադրելու 400.000 վաշինգտոն ունեցող Երազստանի կրթական հիմնադրամի սատարով: Դեռ շուն չդարձած կոկ մարդու կիրթ խնդրագիրը հարգալիր կերպով ընդունող ու կրթական այս հիմնադրամի նախագահների ժողովից հետո դիմումը պոռնկավարի նրա երեսին հետ շպրտող ու նրա մասին առհավետ բամբասող քարտուղարուհի ունեցող, մասոն, էշի կաթով հասունացած, կաթողիկոսի Если Вы видите это сообщение, значит кто то пытался Вас оскорбить. Просьба сообщить нам об этом http://forum.hayastan.com/index.php?act=report&t=34878 ծծող, գյոթվերա՛ն նախագահների սատարով: Օ՜, անձեռնմխելի՜ մարդկայի՜ն արժանապատվությո՜ւնը ամբիոնի փառատենչ ու պատեհապաշտ աթոռակալի… Խստորեն խռովող ու հարորեն ժպտացող բասսուսոր շեքսպիրստանցին ծաղրում է Դրախտից աքսորված գրողների դիմումը` եթե ոչ գրականությունը (չէ՞ որ օտար լեզվով գրում են նաև՛ հայրենիքից արտաքսվելու պատճառով), գեթ հավաքական իրենց ոդիսականը ներկայացնելու: Ի վերջո քաղցր է լուծը Երկնավորի, վայելքն ամռան Դրախտի` ամպհովանու ներքո Ամենակալի, մասնակցությունը սրբանաբանական համաժողովների, փառքը հավիտենականի, համն Աստծու առնանդամի: Այլախոհ գրողների ձայնը խեղդվում է Կալիպոռնիայի համալսանոցի պետերի մուռ հարկադրանքին և Լոս Հրեշտակոսում սերունդ-սերունդ բույն դրած` հակա-Աստված գրողների մայրիկներին հայհոյող երազստանցիների բուռն ծափահարությունների առնետանոցում: Ի փառս մարդկության ապագայի.

Դրախտի Հանրապետությունը հետխորհրդային այն երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Դրախտում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության լայնածավալ թալանը:

Հալածանքն իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ-պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, Կուսապատի քաղաքային վարչության, Դրախտի դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ գործակցությամբ:

Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքն արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ.

Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում:

Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում:

Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումն առնվազն Դրախտում խափանելու նպատակով:

Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ խնդրով առնչվում են մեր գրքերի հրատարակությանը: Մասնավորապես` բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում` համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին:

Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ:

Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում` համոզելով մասնակցել նրա սպանության ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել Դրախտում հեղինակի իսկ ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել ,հայրենիքի դավաճանությանե համար:

Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ընդոտնող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է:

Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է խունթայի

հաստատմանն ու պահպանմանը խորապես հիասթափեցնում է մեր ժողովրդին ու նրա ապագայով մտահոգ բոլոր ազգերի ազնիվ մարդկանց:

Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին` հետապնդել և քողազերծել խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում` սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտման իրավունքին:

Կալիպոռնիայի համալսանոցի և Կուսկոմգրողշինի ձեռք-ձեռքի կյանքի կոչած Երազստանի գրականության մաֆիայի 300 ծափլաններից ու ժպտերես և խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու համաժողովի հրավիրյալներից ոչ մեկը չէր ստորագրել և չի ստորագրում 18 ազգերի 120 մտավորականների կողմից ստորագրված ահազանգը, որի մի հատվածն էր այս, հապա խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու հետ դառնում` ահազանգն ստորագրողների ոխակալ թշնամին, նսեմացնողը, արհամարհողը, ծաղրողն ու անարգողը: Աշխարհասասան մրցանակի տենչով ճենճերող պառավների, դրանց պցերից անբաժան ցողկ գազեթաջիների, ազատ համալսանոցի վախկոտ, քծնող, գծուծ ու գրադավ դասատուների, հանրային ձեռնարկների նստարանների առաջին շարքերը բռնող երկայն գրչակների, և ազգիս երազող գերիմաստուն բաճկոնավորների հոյ հովվապետությամբ:

- Որո՛մ սերմանող քրեական հանցագործներ, մեր ա՛զգը պառակտող դավաճաններ, մեր հեղինակությունների անվան հե՛տ խաղացող շնե՜ր,- գոռում են նրանց երկնային անդորրը խանգարող գրողների երեսին:

Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

Edited by shun
Link to post
Share on other sites

Ցանկալի է, որ գրականության բաժնում տեղադրվող էջերի խմբագրման իրավունքը 15 րոպեի փոխարեն լինի 72 ժամ: Ի տարբերություն այլ բաժինների, այստեղ տեղադրվում են ստեղծագործական ընթացքի մեջ եղող էջեր, մի բան, որի համար այլ մոտեցում է անհրաժեշտ: Այս հարցը յուրահատուկ է գրականության բաժնի համար: Օրինակ, երեկ տեղադրած իմ էջում նկատեցի երկու սխալ, որոնց սրբագրումն անհրաժեշտ էր: Մինչ այդ արդեն չքացել էր խմբագրելու իրավունք թույլ տվող կոճակը: Նման սրբագրումը եթե այնքան էական չէ այլ ենթաբաժինների համար, անհրաժեշտ է գրականության բաժնի համար: Կարող եք ասել, թե` լավ խմբագրեք ձեր գրածը ու հետո միայն վերբեռնեք այն: Դա բավարարող պատասխան չէ: Անգործնական է գրողի համար: Առավել ևս գրողը խմբագիր չէ, թեև գրում է խմբագրական պատասխանատվությամբ: Սակայն միշտ էլ ստեղծագործության պահին ուշադրությունից կարող են վրիպել որոշ, նույնիսկ բացահայտ սխալներ, հատկապես, երբ երկու ուղղագրություններ են տատանվում գրողի մտապատկերում, կամ ավելի ճիշտ, մի կողմ դրված, ձմեռնաքունի մեջ եղող ուղղագրությունը հանկարծ, առանց զգուշացման, անզգալաբար արթնանում է ու թելադրում իրեն, առաջացնելով անհամապատասխանություններ: Սակայն սա դեռ մի փոքր երեսն է խնդրի: Մի հարց է, երբ կազմված դիվաններից էջեր են տեղադրվում, ասենք` Վարուժանի կամ Թեքեյանի հազար անգամ մշակված քերթվածները: Ու բոլորովին այլ հարց, երբ կենդանի գրողների ստեղծագործության բովի մեջ եղող գործերից հատվածներ են վերբեռնվում: Ցանկանում եմ, որ կայքի տնօրենությունը նկատի ունենա այս հանգամանքը և ընդառաջի առաջարկությանս:

Երեկվա հատվածը դարձյալ տեղադրում եմ այստեղ: Նշված փոփոխություններին առընթեր կան այլ հղկումներ: Թեև նույն հատվածի մի քանի անգամ կրկնումը ոմանց համար կարող է թվալ ձանձրացուցիչ, սակայն կան մարդիկ, որոնք նախասիրություն ունեն հետևելու թե ստեղծագործական ինչ զարգացումներ է ապրում մի գրություն մինչև հրատարակությունը: Իսկ կայքի համար անընդունելի համարված բառը, որը գրաքննության է ենթարկվել` ստեղծելով չինարեն տառերի մի շարան` խանգարելով հեզասահ ընթերցումը, փոխարինվել է ավելի նուրբ ու ականջների համար շոյիչ արտահայտություններով: Կարծում եմ, որ սա արդեն կլինի գրեթե վերջնական տարբերակը, որը կերևա գրքում: Մի վերապահությամբ, այն է` վերջնական ոչինչ չկա գրողի համար:

Պրոֆեսոր ՄքԹոթիկը` Կալիպոռնիայի համալսանոցի շեքսպիրստանցի վարժապետը:

Եվ ահա, եղբայրներ, Կալիպոռնիայի համալսանոցի Հուդայի գոգում դրախտագիտություն ձեռնոտած հարորեն ժպտացող ու խստորեն վիրավորվող շեքսպիրստանցի ՄքԹոթիկը` աստվածապաշտ բասսուսորը` գառն Աստծու և թագավորի, որի բառապաշարի 25 տոկոսը կազմում են ,նախագա՜հե, ,նախագա՜հըե, ,նախագահի՜ շքանշա՜նըե, ,նախագահի՜ պատիվներո՜վե արտահայտությունները, սխրական տուլտուտուզն իր անկտրում պատարագում է Աստծուն (մեեեե՜) ու մեծապարծ համհարզ նորա` հայ այլախոհ գրողներին հարորեն հայհոյող Դրախտի գրողների միության` Կուսկոմգրողշինի ռեսին, Աստված փաշայի թմբկահարի իր պաշտոնի որպես արգասիք գերդաստանովին հղփացած ու գոռոզացած այս ռեսին, Կուսապատի սրտում, գրողի հողը, տունը Աստծու մանկլավիկներին բաշխող այս ռեսին, սովահար գրողի պատառը վերջին գրողի բերնից խլած այս ռեսին, Աստծուն անհնազանդ գրողի դիակն անպատվող այս ռեսին, գրող հալածած ու Դրախտից արտաքսած այս ռեսին, իր ընտրության օրը բազարից հավաքած հարյուր քերթարարների իր հետ քվեատուն բերած Կուսկոմգրողշինի այս ռեսին, սրանց քվեներով ընտրված այս ռեսին, Աստծու օրհնությամբ 40 քրեական հանցագործություն իր անունից, մականունից մի աղոթքով քաված այս ռեսին, ուսուցչապետ ՄքԹոթիկի` աստվածաբանական գրականության մասնագետ պապա ունեցող կնիկին լա՛վ բարեկամ` սրբությո՛ւն սրբոց այս ռեսին. ի՞նչ կուզեն կոր պապամ իմ ամուսինես… տեսա՞ր, տեսա՞ր, բոլորը կնախանձին կոր: Կեցցե՛ մեր արդար քվե տվող ժողովըրդը՜: Կեցցե՛ն արտասահմանի մեր զարգացած կնիկները՜: Անկցի՛ հակա-Աստված գրողների խաժամո՛ւժը:

Սրան է հանձնում փառապանծ ու աստվածահմա ուսուցչապետ ՄքԹոթիկը Կալիպոռնիայի համալսանոցում դրախտաբանության դոկտորականի ուսանողներից գաղտնի իր կազմակերպած` գրողների համագումարի մասնակիցների ցանկի տնօրինման իրավունքը, ինքն իսկ ցանկից նախապես հանելով որոշ տգետների միջոցով սխալմամբ այնտեղ սպրդած այլախոհ որոշ գրողների անունները: Որոնց փոխարեն ցանկում ավելանում են անունները աստվածային հովանին վայելող ադամանդի մագսանենգների, կասկած հարուցող հարստության տեր անգործ բանաստեղծուհիների` Սատանալանդի սեփական դղյակում Կուսկոմգրողշինի ու քույր հաստատությունների ռեսերին տասնամյակներով հյուրընկալած, նրանց ով գիտի ո՛րտեղաբուխ քերթվածներ ձոնած, խարդախ փաստաթղթերի, առաջադրագիրների միջոցով անուն հանած այս թագուհիների ու սրանց շուրջ սլքտացող գազեթաջիների: Բանալզությամբ և մասամբ նորին: Չէ՜, ես ժամանակ չունի՜մ շուներու մասին գիրք կարդալու, տաս նե ալ պիտի չի կարդա՛մ: Իմ ամբո՛ղջ գրականությո՜ւնը սրբությո՜ւն է: Ես միայն վե՛ր կելլեմ: Ասա՛նկ, ո՛ւղղակի վեր: Բարձրանում է կարճ բանաստեղծուհու բութ մատը իրանից անջատվելու ձգտող վզի հետ: Ես մրցանակը շահիմ նե, ամբողջ աշխարհը պիտի պտըտիմ, աշխարհի բոլոր նախագահները պիտի տեսնեմ և իրենց ըսեմ, որ մեր ցեղասպանությունը ճանչնան: Իմ աղջիկս Ամերիկայի առաջի՛ն կին նախագահը պիտի ըլլա: Ես մեր ազգի լավագո՛ւյն դեսպանն եմ: Ի միջի այլոց ասիկա ըսեմ, որ գիտնաս, որ Դրախտի գրականության մե՜ծ մարդի՜կը շատ գե՛շ կխոսին կոր քու գիրքիդ մասին:

Տղաս, դուն լավ կապեր ունիս Վիկտոր Համբարձումյանին հետ. քովը մտնես նե, իր կողմեն ինծի երաշխավորագիր մը բեր, որ ես մեր ազգի՛ անունով աշխարհասասա՛ն մրցանակին ներկայանամ: Երաշխավորագիրը ես պատրաստեր եմ. ինքը միա՛յն թող ստորագրե: Այս խնդրանքը` քսան տարի առաջ:

Խստիվ խոցվում է շեքսպիրստանցու մարդկային գերավայել ու աստվածային փառաբարո արժանապատվությունը, երբ աքսորական գրողները բողոքում են, որ գրականության հետ ոչ մի առնչություն չունեցող ու յուր խոհարար կնիկի խորհուրդովը շարժող գրի այս սարկավագը չի առաջնորդվում Շեքսպիրլանդում առկա բարոյական նվազագույն չափանիշներով իսկ: ՄքԹոթիկն այս դրախտագիտության ոգի ի բռին մերժում է ուսանողներին հաղորդակից դարձնել իրենց սերնդի այլախոհ գրողներին, թունավորվում հուդա-բասսուս կրոնի համակարգը քննադատող գրողների անուններն իսկ լսելիս, մատռվակում լոկ մեծ մեռածներին ու ծծլան կենդանիներին, անգա՛մ Սատանայի ազատ համալսարանում Դրախտի գրականության բնորոշումն ու պարագծի սահմանումը ծառայաբար հանձնում է ԿԳԲ-ի խրտվիլակներին. ով ներս, ով դուրս: Դժոխքի հարկատուների նպաստների շահագործումով կայացած և Երազստանի օտարալեզու գրողներին նվիրված եռօրյա այս համագումարին չեն հրավիրվում հարյուրավոր այսպիսի գրողներից ոչ մեկը` բացի Աստծու հետ թանկագին հարաբերություններ մշակած ու նրա բանը քարոզող տասներկու երախտավոր աշակերտներից, փառքի այս ամենուր ներկա մունետիկներից, մեջը` թարց աստվածերենից որևէ լեզու չիմացողներ: Պսպղուն դիակների շքերթ: Որով էլ աշխարհին բնորոշում են Երազստանի գրականությունը: Ու որի նոր ուղղությունները սերտելու ենթապիտակի տակ, փղձկական գեղտ ու անգայտ սեթևեթանքների ներկայացումով, թաղվում են հենց այդ նոր ուղղությունները, առավել ևս դրանք, որ կործանում են հուդա-բասսուսական ստրկատիրությունն ու մտքի բռնակալությունը: Թաղվում` Դժոխքի հարկատուների նպաստները տնօրինող Կալիպոռնիայի ազատ համալսանոցի մեղսակցությամբ ու սատարով: Այս ամբիոնը դրամավորող Երազստանի մեծահարուստների սատարով: Դրախտի մշակույթի պատմությունը հեղափոխող գիրք տպելու 4.000 վաշինգտոն չունեցող, բայց նույն ամսին շեքսպիրստանցի խամաճիկին ամսական տրամադրելու 400.000 վաշինգտոն ունեցող Երազստանի կրթական հիմնադրամի սատարով: Դեռ շուն չդարձած կոկ մարդու կիրթ խնդրագիրը հարգալիր կերպով ընդունող ու կրթական այս հիմնադրամի նախագահների ժողովից հետո դիմումը պոռնկավարի նրա երեսին հետ շպրտող ու նրա մասին առհավետ բամբասող քարտուղարուհի ունեցող, մասոն, էշի կաթով ալևորած, երկյուղածությամբ հուդողիկոսի ծածուկ անդամը համբուրող, գյոթվերա՛ն նախագահների սատարով:

Օ՜, անձեռնմխելի՜ մարդկայի՜ն արժանապատվությո՜ւնը ամբիոնի փառատենչ ու պատեհապաշտ աթոռակալի… Խստորեն խռովող ու հարորեն ժպտացող բասսուսոր շեքսպիրստանցին ծաղրում է Դրախտից աքսորված գրողների դիմումը` եթե ոչ գրականությունը (չէ՞ որ օտար լեզվով գրում են նաև՛ հայրենիքից արտաքսվելու պատճառով), գեթ հավաքական իրենց ոդիսականը ներկայացնելու: Ի վերջո քաղցր է լուծը Երկնավորի, վայելքն ամռան Դրախտի` ամպհովանու ներքո Ամենակալի, մասնակցությունը սրբանաբանական համաժողովների, փառքը հավիտենականի, համն Աստծու առնանդամի: Այլախոհ գրողների ձայնը խեղդվում է Կալիպոռնիայի համալսանոցի պետերի մուռ հարկադրանքին և Լոս Հրեշտակոսում սերունդ-սերունդ բույն դրած` հակա-Աստված գրողների մայրիկներին հայհոյող երազստանցիների բուռն ծափահարությունների առնետանոցում: Ի փառս մարդկության ապագայի.

Դրախտի Հանրապետությունը հետխորհրդային այն երկրներից է, որտեղ անկախացումից ի վեր ամրապնդվում է բռնատիրական իշխանությունը: Թեժանում է կազմակերպված բնույթի հալածանքը այն գրողների և առհասարակ մտավորականների հանդեպ, ովքեր հանդգնում են քննադատել Դրախտում իշխող խունթայի քրեական հանցագործություններն ու ազգային հարստության լայնածավալ թալանը:

Հալածանքն իրականացվում է հանրապետությունը զավթած վարչախմբի կողմից պետական ու ոչ-պետական կառույցների, հատկապես Ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, Կուսապատի քաղաքային վարչության, Դրախտի դատախազության և Արդարադատության նախարարության հետ աշխույժ գործակցությամբ:

Ստորագրյալներս անձամբ ենթարկվել ենք ստորացուցիչ հալածանքների նշյալ մարմինների կողմից: Հալածանքն արտահայտվում է տարբեր եղանակներով, ինչպես օրինակ.

Սեփական ինչքի բռնագրավում և դրամական միջոցների յուրացում:

Հայրենիքից արտաքսում և վերադարձի արգելում:

Ճնշում հրատարակչատների և գրախանութների հանդեպ ստորագրյալներիս գրքերի հրատարակությունն ու ընթերցումն առնվազն Դրախտում խափանելու նպատակով:

Ահաբեկում և հալածանք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ խնդրով առնչվում են մեր գրքերի հրատարակությանը: Մասնավորապես` բնակարանների ներխուժում, սեփական ինչքի խուզարկում, չհրատարակված ձեռագրերի և անձնական փաստաթղթերի բռնագրավում` համակարգչում պահվող կարևոր տվյալներ գողանալու և վնասելու նպատակով, ներխուժում լրատվական գործակալությունների գրասենյակներ ձերբակալելու այն լրագրողներին, որոնք դրական արձագանքներ են տարածել մեր գործերի մասին:

Քրեական շինծու մեղադրանքների հարուցում, կեղծ վկաների արտադրում և ճշմարտությանը տեղյակ վկաների ահաբեկում, հսկայական կաշառքների պահանջ, ձերբակալության հրահանգներ:

Հեղինակի մտերիմ ընկերների հարցաքննում` համոզելով մասնակցել նրա սպանության ուղղված դավերին, փորձելով դրա համար կաշառել Դրախտում հեղինակի իսկ ունեցած գույքի միջոցով կամ սպառնալով քրեական գործ հարուցել ,հայրենիքի դավաճանությանե համար:

Կարծում ենք, որ իր ժողովրդի բնական իրավունքները ընդոտնող անբարոյական վարչակարգը մեկ այլ պետությունից բարոյականություն պահանջելու որևէ հիմք չունի, հատկապես, երբ խոսքը ցեղասպանության ճանաչման մասին է:

Որևէ արտաքին ուժ, որն ուղղակի թե անուղղակի կերպով նպաստում է խունթայի հաստատմանն ու պահպանմանը խորապես հիասթափեցնում է մեր ժողովրդին ու նրա ապագայով մտահոգ բոլոր ազգերի ազնիվ մարդկանց:

Ժողովրդավար երկրների անվտանգության մարմիններին` հետապնդել և քողազերծել

խունթայի գործակալներին, որոնք գործում են տվյալ երկրներում` սպառնալով վերջիններիս քաղաքացիների ազատ ինքնաարտահայտման իրավունքին:

Կալիպոռնիայի համալսանոցի և Կուսկոմգրողշինի ձեռք-ձեռքի կյանքի կոչած Երազստանի գրականության մաֆիայի 300 ծափլաններից ու ժպտերես և խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու համաժողովի հրավիրյալներից ոչ մեկը չէր ստորագրել և չի ստորագրում 18 ազգերի 120 մտավորականների կողմից ստորագրված ահազանգը, որի մի հատվածն էր այս, հապա խստորեն վիրավորվող շեքսպիրստանցու հետ դառնում` ահազանգն ստորագրողների ոխակալ թշնամին, նսեմացնողը, արհամարհողը, ծաղրողն ու անարգողը: Աշխարհասասան մրցանակի տենչով ճենճերող պառավների, դրանց պցերից անբաժան ցողկ գազեթաջիների, ազատ համալսանոցի վախկոտ, քծնող, գծուծ ու գրադավ դասատուների, հանրային ձեռնարկների նստարանների առաջին շարքերը բռնող երկայն գրչակների, և ազգիս երազող գերիմաստուն բաճկոնավորների հոյ հովվապետությամբ:

- Որո՛մ սերմանող քրեական հանցագործներ, մեր ա՛զգը պառակտող դավաճաններ, մեր հեղինակությունների անվան հե՛տ խաղացող շնե՜ր,- գոռում են նրանց երկնային անդորրը խանգարող գրողների երեսին:

Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

Edited by shun
Link to post
Share on other sites

Ամոթ Սարգիս Խաչենց – Փրինթինֆո հրատարակչատան

Ամոթ թարգմանիչ Սուսաննա Խաչատրյանին, խմբագիրներ Արուս Բոյաջյանին, Կարեն Սարգսյանին

Ամոթ Հայաստանի մշակույթի նախարարությանը

Էմիլ Դյուրկհայմի «Սոցիոլոգիական մեթոդի կանոնները» Երևանում լույս է տեսել 2006 թվին Սարգիս Խաչենց – Փրինթինֆո հրատարակչատան կողմից, Սուսաննա Խաչատրյանի թարգմանությամբ` ֆրանսերենից, և Արուս Բոյաջյանի ու Կարեն Սարգսյանի խմբագրությամբ:

«Սարգիս Խաչենց – Փրինթինֆո» հրատարակչական ծրագրի մեջ կարդում ենք.

Սույն հրատարակչական նախագիծը, որպես ազգային հոգևոր-մշակութային ծրագիր, իր ներկա տեսքով ձևակերպվել է 1987 թվականին… Մինչ օրս թողարկվել է վաթսունից ավելի մեծարժեք գիրք, շուրջ քառասուն անուն պատրաստվում է հրատարակության:

Ծրագրի նպատակն է հայերեն [հասկացեք` սովետերեն] լեզվով և լեզվամտածողությամբ յուրացնել համամարդկային հիմնարար հոգևոր արժեքները` դասական և արդի, որոնց շնորհիվ, վստահաբար, հնարավոր կլինի հագեցնել հայ [նոր սովետական] արդի գիտական-փիլիսոփայական միտքը, զարգացնել մեր լեզուն, շարունակել անցյալ ժամանակների ուսյալների ավանդույթները, որ քաղաքական-գաղափարաբանական պատճառներով խաթարվեցին պատմության նոր շրջանում, կարելի կլինի բարձրացնել կրթության մակարդակը մեզանում, մի խոսքով` կայուն հիմքեր դնել առողջ հասարակություն, գաղափարախոսություն, տնտեսություն վերջապես` կենսունակ երկիր կառուցելու համար:

Այս բարի ցանկությունը իր պարունակի մեջ դնելու համար ներկայացնենք նշված գրքի սովետերեն բառապաշարը.

մանիֆեստ, կոլեժ, մետաֆիզիկոս, լաբորատորիա, ֆենոմենոլոգիա, պոզիտիվիստական, սոցիոլոգիական, օբյեկտիվություն, ռացիոնալիստական, տրակտատ, ինտելեկտուալ, էվոլիուցիա, մետաֆիզիկական, մեթոդ, իդեալ, կոնցեպցիա, սոցիոլոգ, ինստիտուտ, պարադոքս, պարատոքսալ, պրակտիկա, ունիվերսալ, օրգանիզմ, ֆունկցիա, դիալեկտիկական, սոցիալական, կոնցեպտ, մատերիալիստ, սպիրիտուալիզմ, օրգանական, իռացիոնալ, միստիցիզմ, ռեալիզմ, օնտոլոգիզմ, էրուդիցիա, տերմին, տրուիզմ, պրոցես, սուբյեկտիվ, դոգմատիկ, սուբստրատ, ասպեկտ, սինթեզ, սուբստանց, սինթեզ, սիմվոլ, միֆական, կլան, պանթեոն, ֆիզիկական, պրոբլեմ, կատեգորիա, կոլեկտիվ, միֆ, ինտուիցիա, մոլեկուլային, կոնֆորմիզմ, օրգանական, կոնֆեսիա, ինդիվիդուալիզմ, դոգմատ, ինտենսիվություն, մոդա, մոդել, ինդուկցիա, պրակտիկա, պլաստիկ, կոնկրետ, սխեմատիկ, տիպ, աքսիոմա, էմպիրիկ, իլյուստրացիա, դեմոկրատիա, սոցիալիզմ, կոմունիզմ, ինդուկտիվ, մոնոմետալիզմ, բիմետալիզմ, դիալեկտիկորեն, ռեֆորմ, պրակտիկ, դիսցիպլին, տրանսցենդենտալ, նեգատիվ, էթիկետ, անոմալիա, աքսիոմա, կոնսոլիդացված, իմունիտետ, անատոմիական, ֆունկցիոնալ, դեդուկտիվ, տերատոլոգիա, ատրիբուտ, սիլլոգիզմ, ռեգուլյար, սեգմենտար, նորմալ, պրոցետուրա, ֆորմալիզմ, դիլեմմա, հիգիենա, էքսպերիմենտալ, ագրեգատ, պրիմիտիվ, ռուդիմենտար, սեգմենտ, պրոտոպլազմա, պոստուլատ, կոնցենտրացիա, գամմա, մանուֆակտուրա, կոէլեկտիվ, էկոնոմիկա, տեխնիկա, կոոպերացիա, ակտիվ, պոտենցիալ, ֆինալիզմ, ռեակցիա, բյուջե, անալիտիկ, պոզիտիվ, ինդուկտիվ, օրթոդոքսալ, էթիկա, պրոցես, մատերիա, պլաստիդ, անօրգանական, սպեցիֆիկ, ռասա, էթնիկական, էսթետիկական, ռեֆլեքս, ռեֆլեքսիա, չինովնիկ, պրոֆեսիոնալ, կորպորացիա, տենդենց, էկլեկտիկ, մեխանիզմ, ադեկվատ, նոզոլոգիական, մեխանիկորեն, տրադիցիոնալիզմ, պասսիվորեն, գենետիկական, դետերմինիզմ, ուտիլիտար, ֆետիշիզմ:

Այս բառերի զգալի մասը բազմատանյակ անգամ կրկնվելով գրքի ընթերցումը դարձնում են վանողական: Ու այսպե՞ս է հայերեն լեզվամտածողություն ստեղծվում, տիքնայք և պարոնայք: Անհնար է հայկական փիլիսոփայական դպրոցի ծնունդը, քանի դեռ մեր միտքը գերավարված է օտար բառեզրերով: Հասկացեք` անհնար է հայ մտքի ծնունդը, հայ մտքի անկախությունը, իմա՛ Հայաստանի անկախությունը:

Շատ բան կարելի է ասել այս խնդրով: Այսքանը:

Link to post
Share on other sites

հավելում

— Որո՛մ սերմանող քրեական հանցագործներ, մեր ա՛զգը պառակտող դավաճաններ, մեր հեղինակությունների անվան հե՛տ խաղացող շնե՜ր,— գոռում են նրանց երկնային անդորրը խանգարող գրողների երեսին:

— Խոսելու ձև կա եղբայր, չըլլար ասանկ. վայրենի՞ են, ինչ են: Գրող ըսելով մեջտեղ ելեր են: Մքթոթիկը իրենց մարդու տեղ դրավ, ըսավ` եկեք, ժողովեն հետո Կուսկոմգրողշինի պետին հետ անձամբ, մարդու պես տեսնվեցեք, ցավ մը ունիք նե, իրեն բացատրեցեք. հասկցող մարդ է: Մարդու պես մարդ է ՄքԹոթիկը, եղբայր. ոչ թե իրենց պես վայրենի: Չէ, կամ մեր ժողովին կու գան եղեր, կամ չեն գար: Իրենց ինչի՞ տեղ դրեր են:

— Ըրածնին փուշտություն է: Մենք մարդու պես հրավիրեցինք, իրենք չեկան. ըսին` գանք նե, սրահին մեջ արյուն կթափենք: Հիմա ալ ելեր, մեր վրա կխոսին: Ասի ըլլալի՞ք բան է, եղբայր:

— Արդեն անցյալ տարի ասոնցմե մեկուն բանտ կոխեցինք. առանց մեր հրամանին ժողովին մեջ խոսելու ելավ, պոռալու սկսավ. «Հայաստանի մեջ գրող կհալածվի կոր, դուք բերաննիդ չեք բանար կոր»: Ծո, կուսակցություն կա՜, կոմիտե կա՜, բան կա՜: Ըսելիք մը ունիս նե, կուսակցության դիմում կներկայացնես, եթե կուսակցությունը հարմար նկատե նե, կխոսիս: Ասոր, խայո, եղած տեղը լռեցուցինք: Մեր ժողովուրդը ականջները գոցեց և մեկ ձայնով լուլուլուլու կանչեց, այնպես, որ խոսածը բերանին մեջ չորցուցինք: Ասոր ձեռքեն, ոտքեն բռնեցինք, խայո. արդեն ոստիկանները զը՛փ, մեկ կտոր հասան:

— Ծո, սիկդիր ըրէ ասոնց:

Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

Edited by shun
Link to post
Share on other sites

հավելում 2

Դեռ շուն չդարձած կոկ մարդու կիրթ խնդրագիրը հարգալիր կերպով ընդունող ու կրթական այս հիմնադրամի նախագահների ժողովից հետո դիմումը պոռնկավարի նրա երեսին հետ շպրտող ու բամբասանքով նրան ընկերուհուց բաժանող քարտուղարուհի ունեցող նախագահների սատարով:

— Ի՞նչ կա: Ի՞նչ է եղել:

— Ավելի լավ է, որ դուն այլևս ինծի հետ չխոսիս:

Երազստանը կրկնում է.

— Ավելի լավ է, որ դուն այլևս մեզի հետ չխոսիս:

Edited by shun
Link to post
Share on other sites

հավելում 3

Ասոր ձեռքեն, ոտքեն բռնեցինք, խայո. արդեն ոստիկանները զը՛փ, մեկ կտոր հասան:

— Ասանկ գրողներ շատ տեսեր ենք. Բեյրութ ասոնց կբռնեինք, ակումբ կտանեինք, տղաքը վրանին կշռեին: Հոս կառավարությունը ձեռքերնիս կապեր է, բան մը չենք կրնար կոր ընել:

— Ձայներնին սկսան վրանիս բարձրացնել: Ասոնց լեզուն պետք է կտրել:

— Ծո, սիկտիր ըրէ ասոնց:

Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

Edited by shun
Link to post
Share on other sites

հավելում`

— Ի՞նչ կա: Ի՞նչ եղեր է:

— Չեմ կրնար ըսել: Ավելի լավ է, որ դուն այլևս ինծի հետ չխոսիս:

Երազստանը կրկնում է.

— Չենք կրնար ըսել: Ավելի լավ է, որ դուն այլևս մեզի հետ չխոսիս:

Edited by shun
Link to post
Share on other sites

հավելում`

— Խոսելու ձև կա եղբայր, չըլլար ասանկ. վայրենի՞ են, ինչ են: Գրող ըսելով մեջտեղ ելեր են: Մքթոթիկը իրենց մարդու տեղ դրավ, ըսավ` եկեք, ժողովեն հետո Կուսկոմգրողշինի պետին հետ անձամբ, մարդու պես տեսնվեցեք, ցավ մը ունիք նե, իրեն բացատրեցեք. հասկցող մարդ է: Մարդու պես մարդ է ՄքԹոթիկը, եղբայր. ոչ թե իրենց պես վայրենի: Չէ, կամ գրողներու ժողովին կու գան եղեր, կամ հեչ չեն գար: Իրենց ինչի՞ տեղ դրեր են:

— Ըրածնին փուշտություն է: Դուն լավ չես գիտեր կոր: Ինծի Մքթոթիկը անձամբ պատմեց. կնիկը մեզի ազգական կու գա, ամեն շաբաթ տուներնին ենք: Մենք մարդու պես հրավիրեցինք ասոնց: Իրենք չեկան. ըսին` գանք նե, սրահին մեջ արյուն կթափենք: Հիմա ալ ելեր, մեր վրա կխոսին, Մքթոթիկին անունը կավրեն: Ասի ըլլալի՞ք բան է, եղբայր:

— Արդեն անցյալ տարի ասոնցմե մեկուն բանտ կոխեցինք: Գրական ձեռնարկին եկեր, ժողովուրդին մեջ խառնվեր է: Չէինք ճանչնար, եթե ոչ ոտքերը կկտրեինք` չէինք ձգեր որ ներս ոտք դնե: Առանց մեր հրամանին ժողովին մեջ խոսելու ելավ, պոռալու սկսավ. ,Հայաստանի մեջ գրող կհալածվի կոր, դուք բերաննիդ չեք բանար կորե: Ծո, կուսակցություն կա՜, կոմիտե կա՜, բան կա՜: Ըսելիք մը ունիս նե, կուսակցության դիմում կներկայացնես, եթե կուսակցությունը հարմար նկատե նե, կխոսիս: Ասոր, խայո, եղած տեղը լռեցուցինք: Մեր ժողովուրդը ականջները գոցեց և մեկ ձայնով լուլուլուլու կանչեց, այնպես, որ խոսածը բերանին մեջ չորցուցինք: Ասոր ձեռքեն, ոտքեն բռնեցինք, խայո. արդեն ոստիկանները զը՛փ, մեկ կտոր հասան:

— Ասանկ գրողներ շատ տեսեր ենք. Բեյրութ ասոնց կբռնեինք, ակումբ կտանեինք, տղաքը վրանին կշռեին: Հոս կառավարությունը ձեռքերնիս կապեր է, բան մը չենք կրնար կոր ընել:

— Ձայներնին սկսան վրանիս բարձրացնել: Ասոնց լեզուն պետք է կտրել:

— Ծո, սիկտիր ըրէ ասոնց:

Այսպես է շինվել պատմությունը Դրախտի:

Edited by shun
Link to post
Share on other sites

Սիրելի Արմէն,

Ի հարկէ ամօթ: Բայց ամաչելու համար կակուղ մաշկ է պէտք: Իսկ Մերոնց մաշկը արդէն կաշի է դարձել եւ այդ կաշին էլ գնալով աւելի է պնդանում:

Հնարաւոր չէ՞ արդեօք սա դարձնել մի փոքր աւելի ընդարաձակ յոդուած: Համացանցի մէջ տեղադրելը քո վրայ, իսկ մամուլի մէջ տպագրելը` իմ:

Ընդ որում, ես պատրաստ եմ դարձնել Հայերէնի ուղիղ գրութեամբ: Որպէսզի յետոյ կարողանանք մի նոր ճակատ բացել Մեսրոպեան ուղղագրութիւնը վերականգնելու համար:

Հիմա, երբ խորանում ես գրաբարի մէջ, երեւի արդէն համոզուել ես որ մեսրոպեան ուղղագրութեամբ բառը ստանում է մի նոր խորութիւն, կորցնում է իր սաղրութիւնը, եւ շատ աւելի դիւրին է դառնում բարդացումներն ու նորանոր եզրեր գտնելը, որի շնորհիւ քո բերած ցուցակը հնարաւոր է կատարարելապէս հայացնել, բայց ոչ թէ ճապաղ թարգմանութիւններով, այլ բոլորովին նոր արմատա-կապակցութիւններով:

Իմ փորձը այս մարզի մէջ յաջողւում է այնքանով որ մի քանի անգամ գործածելուց յետոյ մտնում է բառապաշարի մէջ: Հէնց օրինակ ՇՆՈՐՀԱՆԴԷՍ -ը (պրեզանտացիա), ՓՐՓՐԱԽԵԺ-ը (պենոպլաստ) եւ շատ ուրիշներ…

Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ

Edited by shun
Link to post
Share on other sites

Սիրելի Կարեն – ԿԱՍ

Լեզվի խնդիրը հաճախ է ինձ մտածումների տեղիք տվել, թեև առանձքային ուշադրությանս չի արժանացել: Առաջնահերթը եղել է կրոնը, գրականությունը:

Բայց գրում ենք լեզվով: Որը գործիք է, և ուրույն գործիք, քանի որ ընդգրկում է որոշ ակունքներից եկող էական փշրանքներ:

Հինգ տարի սովորել եմ արևելահայերենը, որ Հայաստանի հայերի համար գիրք գրեմ: Հազարավորների միջից ընդամենը երկու մարդ գտնվեց, որ քայլը առնվազն գնահատի: ԱՌՆՎԱԶՆ: Մեկը Վահեն էր, մյուսը լիբանանահայ մեկ ընկերս, որ ասաց. «երեք հատոր գրական վերլուծման նյութ է այս քայլը միայն»: Փոխարենը` հայհոյանքից բացի խոսք չեմ լսել, նույնիսկ գիրքը գնահատողներից ոմանք ենթադրում են. «դա այդպես էլ պետք էր»: Ոնց որ պարտավոր էի ծնվելուս դիմաց այդ պարտքը հատուցել այսպիսի ֆաշականների: Իսկ արևմտահայերից շատերը չեն կարդում` այն համարելով դավաճանական քայլ: Նույն ֆաշականները երկուստեք:

Լեզվի մասին բոլորովին էլ անտեղյակ չեմ: Բավական բան եմ կարդացել հայ ու օտար լեզվաբանությունից: Հրապարակում հնչած կոչերից` «Մեսրոպյան» ուղղագրության վերադառնալու, ոչ մեկը ինձ չի համոզել. ընդհակառակը, ուղղակի խրտչել եմ այդ մարդկանց կատարյալ ունայնամտությունից, մտաբոբիկությունից ու քաղաքական ստոր շահարկումներից: Ամենասովորական հարցին անգամ պատասխան չունեցող մարդիկ: Իրենց ապուշ «օ»ն ու «ֆ»ն համարում են Մեսրոպի ո՞ր սիրածի կույս արգանդից հղացված: Թե՞ «օ»ի փոխարեն առաջարկում են "աւ" գրել: Չգիտեն նույնիսկ թե որն է Մեսրոպի այբուբենը: Իհարկե՜ ա՛յն ինչ իրենք օգտագործում են: Սեփական նախապաշարումները փաթաթել են Մեսրոպի վզին, նրան դարձրել շահարկման առարկա, կրբորեն ու կեղծիքով, ստով: Ծաղրի են ենթարկում Աբեղյանին, առանց այդ մեծ հայագետի մեր բանահյուսությանը նվիրված տասնյակ հատորներից մեկն իսկ, ի՞նչ մեկը, մի էջ իսկ կարդացած չլինելով, չիմանալով, որ մարդը ընդհանրապես գիրք ունի գրած: Եվ շուկայական, բազարային էժան կաղապարներով` «ափեղ-ցփեղյան» ևայլն, նսեմացնում այդ մարդու մեր բանայուսության զարգացման մեջ ունեցած հիմնարարև երախտիքը: Այլ խնդիր, որ ուղղագրության հարցում կարող ենք համաձայն լինել իր հետ կամ ոչ:

Առաջին անգամ ուղղագրության խնդիրը լուրջ սևեռման առարկա դարձավ ինձ, երբ կարդացի ձեր «Կրեմլի յոյժ գաղտնի փաստաթղթերից մի քանիսը» խորագրված գրքույկը: Կան ընթացիկ գործեր, որ ամեն հայ պետք է ընթերցի, որպեսզի գոնե տեղյակ լինի մեր հասարակության մեջ շոշափվող գլխավոր խնդիրների էությանը: Սա այդ գործերից մեկն է: Թող կարդան ու հետո միայն կարծիք հայտնեն:

Արդյո՞ք գրենք գրաբար: Փիլիսոփայական ի՞նչ սահմանազատմամբ ենք բնորոշում այս խնդիրների պարագծերը: Փորձի համար կնոջս տվեցի գրքիցս մի պարբերություն` դասական ուղղագրությամբ: Կինս ավարտել է Երևանում, մասնագիտությամբ լրագրող է: Ընթերցել է առնվազն 200 գրական գործ: Դժվարությամբ կարդաց, նեղվեց. «Եթե այսպես պիտի գրես, մարդիկ գիրքդ չեն կարդալու»:

Իհարկե կարող եմ պատասխանել ասելով, որ ես ինձ համար եմ միայն գիրք գրում: Չեմ ուզում, որ ոչ մեկը այն կարդա: Համոզված եղիր, որ սա հռետորական խոսք չէ իմ մոտ: Կարող եմ շատ հանգիստ դա անել, թքած էլ չունենամ, եթե գրքիս միակ ընթերցողը ես լինեմ: Բայց ես գրում եմ նաև ուրիշի համար, թեև ոչ բոլորի համար: Ու այդ ուրիշը հետաքրքրում է ինձ որպես մարդ: Քանի որ նրա մեջ է սաղմնավորվելու գոնե մեր ժողովրդի ապագան երկնող որոշ սերմ: Այդ սերմը ունի որակ: Գրականության խնդիրը` միջոցից ավելի այդ նպատակն է: Ազգասիրական խնդիրներ լուծելը գրականության նպատակը չէ: Այլ խոսք, որ գրականությունը կարձագանքի իր միջավայրին, առանց որի նա չկա: Սա պատմական պայմանների բերումով մի հիվանդագին հոգեբանություն է, որ նստել է մեր ազգի գլխին, և որի իսկ պատճառով մենք գրականություն չունենք: Կրկնում եմ, Կարեն: Մենք գրականություն չունենք:

Իսկ ի՞նչ ունենք:

Գուցե վաղը շարունակեմ այդ մասին:

Բայց քանի լեզվի խնդրի մասին խոսում ենք, նշեմ, որ ձեր գիրքը կարդալուց հետո վերաբերմունքս որոշ չափով փոխվեց: Եթե խնդիրը ընդհանրանա, ես դեմ չեմ լինի գրքերս դասական ուղղագրությամբ վերահրատարակելու: Դա կարելի կլինի նույնիսկ իմ մահից հետո: Բայց այն ինչ անհնար կլինի մահից հետո փոխել, դա լեզվամտածողությունն է, որը շատ ավելի տարողունակ, խոր խնդիր է: Լեզվամտածողությունը պետք է հայացնել: Առանց հայերեն լեզվամտածողություն չի լինի ոչ հայ լեզու, ոչ հայ գրականություն, որ հայ փիլիսոփայություն, ոչ մի գիտության սեփական դպրոց: Այլև, մշակույթն ու պետությունը կլինեն այլ գերիշխող մշակույթների և պետությունների սպասարկու ոլորտ ու կառույց: Սա ավելի էական հարց է: Այս իսկ պատճառով առայժմ ինձ մոտ ավելի սևեռման տակ է լեզվամտածողության խնդիրը: Ուղղագրության խնդրով առայժմ կողմ չեմ վերցնում, բայց հորդորում եմ բոլոր մարդկանց կարդալ քո գրքույկը, որը հուսով եմ, որ այս կայքում շուտով կտեղադրես: Կհետևեմ զարգացումներին և չի բացառվում, որ մի օր գրքիս երեք հատորները համատեղ վերահրատարակեմ դասական ուղագրությամբ:

Առաջարկում եմ Վահեի հետ խորհրդակցել կառավարություն կազմելու մասին: Դու ունես լուրջ փորձ քաղաքականության մեջ ու արդեն կարող եք համատեղ որոշել քո դերը մշակույթի ոլորտում կամ լեզվի ենթաոլորտում: Ես որևէ հույս չունեմ այլևս Լևոնի վրա: Նայեք առաջ: Մտածեք համապատասխան մասնագետների հետ ուժեղ խումբ կազմելու մասին, որը հուսով եմ մի օր կփոխարինի ներկա իշխանություններին: Առանց նման խմբի Վահեի պայքարը` ՀՀ նախագահության հասնելու, կլինի դժվար: Պետք է ազգը համոզվի, որ փոխարինող խումբ կա, որը լիարժեքորեն ատակ է իրագործելու իրենից ակնկալված բոլոր ծրագրերն ու հանձն առնելու պետական լուրջ պատասխանատվությունները:

Edited by shun
Link to post
Share on other sites

Եկեղեցին` խավարի նոր օջա՞խ

By vahagnakanch

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը կառավարության ընդունած հերթական մի որոշման դեմ այսպես արտահայտվեց. "…Անիմաստ, անտրամաբանական եմ համարում նոր եկեղեցու կառուցումը": Ըստ կառավարության որոշման, "Մոսկվա" կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց՝ սեփականության իրավունքով պետք է օտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքով համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար:

Ըստ հուշարձանագետի, անտրամաբանությունը կայանում է այն բանում, որ այդ տեղից ուղիղ մեկ փողոց ներքեւում է գտնվում Կաթողիկե եկեղեցին (այսպես՝ ամառային դահլիճը Աբովյան 18 հասցեում է, իսկ Կաթողիկեն՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերկում): "Այդտեղ նաեւ կառուցելու են Սուրբ Աննա եկեղեցին: Մենք նույնիսկ այդ անունով սուրբ չենք էլ ունեցել",- ասել է Ս. Կարապետյանը:

Նախորդ տարվա հուլիսին տեղի է ունեցել Սուրբ Կաթողիկե եկեղեցու հարակից Սուրբ Աննա եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեւանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը: Եվ մի նոր եկեղեցին "հերթական խավարի օջախն է լինելու",- "Panorama. am"-ին հայտնել է հուշարձանագետը:

Ի վերջո ի՞նչ խնդիր է լուծում մեր կառավարությունը մայրաքաղաքը եկեղեցիներով ողողելով: Առանց այն էլ "սեփական փրկության" համար ո՜վ ասես, որտե՜ղ հասել մի եկեղեցի է կառուցել ու հիմա այսպե՞ս ենք ակնկալում փրկել մեր երկիրը, մեր "համաշխարհային ճգնաժամի" մեջ հայտնված ժողովրդին այսպե՞ս ենք հանելու դժվարին կացությունից: Ակամա միտս է գալիս հանրահայտ աշուղի խոսքերը՝ "սովահար եկեղեցապաշտների գյուղի" մասին… Ի՞նչը չի բավականացնում այսօր հայ եկեղեցուն, որ նորանոր կալվածքների է ձգտում:

Գուցե ավելի շատ աղանդավորականների դե՞մ պայքար ծավալվի, չէ՞ որ եղած եկեղեցիներն անգամ այցելուների քանակի լուրջ կարիք ունեն: Գուցե Ս. Կարապետյանի զայրույթը հենց այստեղի՞ց է գալիս՝ "հերթական խավարի օջախն է լինելու", քանի որ "լուսավորվելու" համար նոր կառուցվելիք եկեղեցի նույնպես չեն այցելելու…

Կարեն Բալյան

"Լուսանցք" թիվ 139, մարտի 5-11, 2010թ.

Edited by shun
Link to post
Share on other sites

Եկեղեցին շենք չի հայերեն կարդացածն էլ չեք հասկանում

Եկ-Եղիցի

Եկ եւ եղիր

Եկեղեցին կանչ է Աստծոն գալու ու հաստատվելու մարդու սրտում, ի՞նչ կապ ունի այստեղ շենքը: Շենքը կարող է միայն մշակութային, ճարտարապետական առումներով արժեք հանդիսանալ: Այն ինչ կկառուցեն այսօր դարեր անց եթե մնա իրենից կարող է մշակութային, պատմական ու ճարտարապետական հետաքրքրթւոյուն ներկայացնել, ասենք ինչպես Տաթեւի վանքը, ինչպես Գառնու հեթանոսական տաճարը, բայց դա որոշում է պատմությունը: Կներկայացնի թե կանցնի կգնա առանց որեւէ հետք թողնելու պատմության մեջ:

Կարծում եմ, եթե մեր եկեղեցականները անում են այդ սխալը շենքին հոգեւոր առումով կարեւորություն տալով, ապա գոնէ լավ կլիներ նրանց ընդիմախոսները կտրվեին սովետական նեխած այսպես ասած «տերտերականության քննադատությունից» ու քննադատեին բուն Քրիստոնէական հավատը: Եթե ընդիմախոսները ուզում են մնալ սովետական նեխած քննադատության շրջանակներում, երբ այս կամ այն տերտերի հաստ ոռն էր քննադատվում կամ երբ Քրիստոնէական հավատը իջեցվում (կամ բարձրացվում էր ըստ ձեզ) էր հեթանոսական կռապաշտության աստիճանի ու քննադավում էր այն ապա դա այդ քննադատների խնդիրն է: Ինչպես որ ես կաղ լինեմ, մի ոտքը մեկից կարճ լինի, մեկը գա ու սկսի ծաղրել որ ես կաղ եմ ու պնդել, որ ես պետք է բուժվեմ որ երջանիկ լինեմ: Է հա ձեզ ի՞նչ: Հավատը ընտրություն է: Ես եմ ընտրել, եթե դու չես ընտրել ու իմ ընտրածը քեզ համար կաղ է ավելի լավ քեզ համար, ող կաղ չես լինելու: Ուրախ եմ որ կաղ չես լինելու: Խնդրում եմ չփորձել ինձ էլ կաղությունից փրկելու: Միգուցե ես ինձ հենց այսպես կաղ եմ սիրում: Եղեք հանգիստ ու երջանիկ որ ինքներդ փրկված եք ու ձեր ուղեղները լվացված չէ իմ պես:

Ձեր իսկ քննադատության մակարդակի համար կխնդրեյի քննադատել եթե ունակ եք հենց Քրիստոնէական բուն հավատը: Թողեք տերտերականության քննաատությունը: Չէ՞ որ մենք երբ քննադատում ենք հեթանքսությունը չենք քննադատում Գառնու տաճարը կամ տաճարի երբեմնի շեֆերի կեղտոտ ու կոռումպացված լինելը: Բան ունեք ասելու Քրիստոսի խոսքին բան ասեք, մարդու հորանջելնա գալիս ձանձրույթից որ գրանիտից քարերին ու տերտերների հաստ փորերից են կողմ չեք անցնում

Link to post
Share on other sites

Այդ հարցի պատասխանը Նիցշեն արդեն տվել է ավելի քան 120 տարի առաջ: Կարիք չեմ տեսնում այստեղ 13 հատոր նյութ տեղադրելու: Ու բազում բանասերներ և աստվածաբաններ, նույն ինքն քրիստոնեական եկեղեցու այսօրվա ռահվիրաներ իրենց բազում ուսումնասիրությունների մեջ: Խնդիրը այն չէ, որ ճշմարտությունը ասվելու կամ փաստվելու է: Առաջին հերթին սուտը պետք է վերացնել: Ու քրիստոնեության յոթանասուն կոտոշանի ստերը հատ-հատ` մինչև իրենց վերջին բջիջը, ջախջախված են: Սակայն խնդիրը քաղաքական է: Կան համաշխարհային կառույցներ` բազմատրիլիոն դոլարների հնարավորություններով, որոնք տասնյակ հազարավոր ռադիո- և հեռուստատեսային հաղորդումներով, հազարավոր հրատարակություններով, հարյուր հազարավոր եկեղեցիներով ամեն օր ու գիշեր ուղեղալվացման են ենթարկում մարդկությանը, գրեթե բացառելով բանականը ու միտելով համաշխարհային գերմշակույթի ստեղծմանը, որը քրիստոնեություն կոչված վիշապի միջոցով փառաբանում է Իսրայելը: Ճշմարտությունը մեռնում է ստի այս զահանդական համազարկի տակ: Սերունդներ են ողողվում ստով, աճում ստի մեջ, մեռնում ստի տակ, ոգի ի բռին պայքարելով ճշմարտության ախոյանների տաժանակիր աշխատանքով ձեռք բերածը խավարեցնելու:

Աշխարհի դեմ պատերազմ է սա, մարդկության դեմ գերագույն ոճիր, որը գործադրողների ամորձիները պետք է կտրել, գլուխները ջախջախել: Ու դուք ուզում եք մեզ խաղացնել նույն հազարամյա խաղով` խոսեք, փաստեք… ու մինչ այդ մենք մեր գարշապարի տակ կառնենք աշխարհը:

Եթե քրիստոնեությունը լիներ զուտ բարոյախոսական ու կենցաղային վարդապետություն, թեկուզ դպրոց` ինչպես ասենք եպիկուրականությունը, ստոյիկությունը, սոկրատականությունը, պղատոնականությունը, պյութագորականությունը, որոնց, ի դեպ, շատ, շատ ու շատ բան է պարտում քրիստոնեությունը, եթե ոչ գրեթե ամեն բան, որ արժեքավոր է քրիստոնեության մեջ, ոչ մեկը չէր պայքարի դրա դեմ: Բայց այն ասում է` կամ ընդունում ես իմ գաղափարախոսությունը (բոլոր զառանցական առասպելաբանությամբ հանդերձ), կամ հավիտյանս հավիտենից քեզ վառելու եմ Դժոխքի կրակների մեջ: Սա մեծագույն հոգեբանական սադրանք է մարդ էակի դեմ:

Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ ձեր Քրիստոս ասածը նույնիսկ խաչվեց, դեռ չխոսենք նրա հարություն առնելու ստի հետ, որը հետագայում ավելացված հեքիաթ է երկու ավետարանի մեջ (աստվածաբանությունը հաստատում է դա` գրքերի հնագույն օրինակների մեջ այդ զառանցանքի հետքը չկա), այսպիսով մարդկության վզին ոլորելով հուդայածին հերյուրածո գաղափարախոսությունը` դրան տալով ճշմարտության տեսք: ՏԵՍՔ միայն:

Իրականում` խորագույն խաբկանք, և գերագույն ստրկություն: Ու հավիտենականության խաբկանքով` մարդկությանը դարձնում է Իսրայելի հերյուրածին 12 ցեղերի ստրուկը:

Մա՛հ ստախոսներին: Մա՛հ արժանապատիվ մարդ էակի թշնամիներին: Մա՛հ ճշմարտության մոլեռանդ և հակամարդ թշնամիներին:

Edited by shun
Link to post
Share on other sites
[...] Մա՛հ ստախոսներին: Մա՛հ արժանապատիվ մարդ էակի թշնամիներին: Մա՛հ ճշմարտության մոլեռանդ և հակամարդ թշնամիներին:

Ա՛յ շուն, քեզ արդեն մեկ անգամ նախազգուշացրել էին, որ այս ֆորումում մահվան կամ այլ բռնարարքների կոչեր չեն հանդուրժվում:

ԶԳՈՒՇԱՑՐԵ՞Լ ԷԻՆ:

ԱՅՈ՛, ԶԳՈՒՇԱՑՐԵ՛Լ ԷԻՆ:

Դու, սակայն շարունակում ես քոնը: Շատ բարի: Շուտով երևի ստանաս հերթական նախազգուշացումը, այս անգամ՝ "rating"-ով և ֆորում մուտք գործելու ժամանակավոր արգելափակմամբ: Եթե խուլիգանությունդ շարունակես, ես կդիմեմ ամեն միջոցի՝ համոզելու համար մոդերատորներին և Ադմինիստրացիային՝ քո բոլոր գրվածքները առհավետ ջնջելու առաջարկով: Կարող ես այս անգամ ևս արդարանալ, որ ասածդ «կոչ» չէր, այլ՝ «ցանկություն», բայց այդ հնչակյան ֆոկուսներն այլևս այստեղ չեն անցնի:

Այստեղ մանկապարտեզ չի, ու ոչ մեկս «հավես» կամ ժամանակ չունի դաստիարակչությամբ զբաղվել:

Առայժմ՝ այսքանը:

Link to post
Share on other sites

Նիչշեից ես խոսում իմ բարեկամ ու հետո ինքդ «Մահ արժանապատիվ մարդ էակի թշնամիներին»

Նիչշեի մահվան մանրամասներին ինձ թվում է ծանոթ կլինես: Եթե իհարկե ուզում ես այդպես մահանալ ապա խնդրեմ դա քո իրավունքն է: Խնդրում եմ սովետիզմի պրագնմատիզմով չգոռգոռալ այստեղ սուտ սուտ սուտ: Մի բանը հազար անգամ ասելով դա ճշմարտություն չի դառնա: Ոչ մի փիլիսոփա չի կարող պնդել որ իր տեսոթյունը ճիշտ է մյուսինը սխալ : Նիչշեն այդպես է ասել, Յասպերսն էլ հակառակն է ասել: Կամ Բլեզ Պասկալը: Հիմա դու ե՞ս որոշիչ մարմինը:

Բլեզ Պասկալի գրվածքներից միլյոնավոր մարդիկ են ոգեշնչվել մի քանի դար շարունակ: Դու ասում ես դրան սուտ: Է սուտ է քո համար ճիշտ է մեկ ուրիշի համար: Դժողքում վառվելու գաղափարից բոռռում ես ասես մորթում են քեզ: Հանգիստ ընկեր չվառեցին քեզ: Չէ՞ որ չես հավատում: Ուրախ եղիր ու երջանիկ չես հավատում Դժողքին ու վառվելուն: Վայելիր մեռնելուց հետո չվառվելուդ համոզմունքդ բարեկամ իմ: Մի տխրիր որ իմ նման ուղեղ լվացածները հակառակին են հավատում: Մի փրկիր մեզ մենք չենք ուզում փրկվել բարեկամ իմ: Էլ ինչ կա հետույք պատռելու: Ավելի լավ քեզ համար որ այդքան հեշտ գտել ես երջանկության գաղտնիքը ու որ Քրիստոնէությունը սուտ է ու որ ճշմարտության էտալոն Նիչշեն 120 տարի առաջ ջախջախել է իմ նմանների հավատը: Էլ ինչ կա քեզ պատռելու: Նեղվում ես որ մենք չենք վերանում երկրի վրայից կամ չենք ընդունում որ սխալ ենք ապրում ու սկսում հավատալ քեզ ուն Նիչշեին: Նիչշեն չէր նեղվում մարդը գնաց խելագարվեց ու մեռավ ու իր մորն ու կնոջը նեղություն տվեց միայն, իսկ դու սպանած պահիր քարոզելով այ դու նոր օրերի հին աստվածների մարգարէ: Հեթանոսություն ես գովում լավ ես անում: Ուզում ես հավատալ Կեցալկոատլին հավատա այ մարդ ինչ ես կպել մեզանից: Ուզում ես Վսհագնի քամագը նկարիր հայելու վրա ու օրական պաշտանմունքներ արա Վահագնի քամագին մեզանից ինչ ես ուզում իբր ուղեղ լվացած ենք ես ենք են ենք: Այ մարդ հաաաա, ուղեղներս լվացածա քոնն էլ մի պայծառ ուղեղ է էլ դու սուս: Է ավելի լավ քո համար ինչի ես էդքան կատաղում: Թե մեր համար գիշերները քունդ չի տանում, ոնց որ Լենին պապիկի քունը պռոլետարիատի համար չէր տանում, ապա հանգիստ քնի մենք մեզ Քրիստոսի հետ լավ ենք զգում: Մի անհանգստացիր մեզ պես ապերախտների համար, որ քեզ պես ինքնազոհ նահատակների ճշմարտության համար այրվելօը չենք ընդունում:

Ինչ Հուդա ինչ բան այ եղբայր նախ Աստվածաշունչ որ կարդաս նախապես չմերժողականության դիրքերից միլյոնավոր օրինակներ կգտնես Նոր Կտակարանում որը հրեականությունը, ժառանգականությունը ու կանոնն ու օրենքը մերժում է: Ընդհանրապես նախապես մերժողական տրամադրված ինչ էլ կարդաս արդյունքը մեկ կլինի: Հիմա դու Հիսուսին հրեշ ես անվանում ես փրկիչ ի՞նչ ես ասում: Ասածդ ասա: Ուզում ես սաղ աշխարհին փրկել: Այ մարդ քեզ գոնե մենակ ՔԵԶ փրկի տեսնենք մենք էլ ուրախանանք: Նիչշեն սկի ինքն իրեն չկարողացավ փրկել:

Իրականում էկզիստենցիալիզմի մեջ կա երկու ուղղություն քրիստոնէական ու աթեիստական բարեկամս, ճշտի ու սխալի պահ չկա այստեղ, բարեկամս: նիհիլիզմը ապացուցեց որ հարցերին պատասխանելելու փոխարեն նոր հարցեր է ծնում: Կեսը մարդկանց մի բան է կարծում կեսը մեկ այլ: Ինչ ես թուրն ու թվանքն առել հարձակվել մեր հավատի վրա: Գնա հավատա Անաիտ դիցուհուն այ եղբայր ինչ ես ուզում մեզանից:

Այ ռացիոնալ իմ բարեկամ, քո նման դոգմատիկ հեթանոս աթեիզմի դասախոսներին իմ սիրելի Ռէնէ Դեկարտը ժամանակին ասել է ասելիքը: «Ցանկացած ընդհանրացում սխալ է»: Հազար անգամ որ կարդաս այս մի նախադասությունը կարողա ինչ որ բան ի վերջո հասկանաս: Խորհուրդ է տրվում հազար անգամ սոված փորին կարդալ:

Ընդհանրապես մտքովդ անցել է ինչու են Քրիստոնէության տարածումից հետո եղած քիչ թե շատ հայտնի համարյա բոլոր մաթեմատիկոսները եղել քրիստոնյա: Տեսնես ինչու են տենց եղել: Տեսնես կապ կա իրենց ստեղծագործածի իրենց հոգեւոր ներուժի ու իրենց հավատամքի մեջ: Պասկալ, Կանտոր, Դեկարտ Էյլեր, որ մեկն ասեմ այ իմ հեթանոս բարեկամ:

Պասկալը հեթանոսության տեղը չգիտե՞ր: Թե Մաքսվելն ու Ֆարադայն էլ են ուղեղները լվացած որ գրում էին «Միայն Քրիստոսի հետ ես կամ»: Հաաաա սաղս լվացած ենք այ մարդ լավա լավ շատ հոյակապա որ դու չես ու դու գիտես ճշմարտությունը մենք չգիտենք էշ էշ ապրում ենք

Կարող ե՞ս մի լավություն անել մեզ:

«Իմացածդ ճշմարտությունը մեզ մի ասա էլի, մի լավություն արա մեծ լավություն»

Link to post
Share on other sites

Ayspisi anmakardak himaruthyunneri, vori mitq banin zhanqotadz thithegh^ havasaretsnel e' voskun, parzapes zhamanak chunem patasxanelu. Erkrord parberuthyunits arden dadarel em kardal, qani vor kardalu isk arzhani chem gtnum.

Edited by shun
Link to post
Share on other sites

Spar'naliq asvadz^ ughghvadz e' linum inch vor anji dem. Karogh eq asel, the um dem e' ughghvac ays "spar'naliq^"?

Edited by shun
Link to post
Share on other sites

Սիրելի Կարս,

չարժէ սպառնալ Արմենին նրա ստեղծագործությունները կայքից հանելով:

Արմենին առաջարկում եմ կոչի ձև ունեցող նախադասությունները վերախմբագրել այս ֆորումում տեղադրելուց առաջ: Ցավոք ֆորումի կանոնադրությամբ դրանք արգելվում են, իսկ տեքստերդ հանվելուց վնասվում ենք բոլորս, որովհետև խիստ օգտակար են և իմացական: Ափսոս է որ չլինեն այստեղ, չունենան մարդիկ կարդալու:

Արմենի տեքստերն առավել օգտակար են նրանց համար, ովքեր իրենց քրիստոնեա են համարում: Վատ է արդյոք օպոնենտ ունենալն ու սեփական աշխհարհընկալումը քննադատական հայացքով դիտելու հնարավորություն ունենալը: Վերջապես եթե վստահ եք ձեր հավատքի վրա, ինչ անհանգստանալիք ունեք, և միթե ազնիվ տեսական վեճում այն ավելի չի ամրապնդվի եթե իրավացի դուրս գաք:

Տեքստեր հանելն ամեն դեպքում գրականություն սպանել է Կարս: Սա գրականության բաժին է, այստեղ գրում են սկսնակ ու ժամանակակից գրողներ, որոնք կարող են և փորձեր անել, նորը գտնելու նպատակով: Չէ որ պատիվ է բերում դա կայքին և ինչու ոչ, նաև ըթերցող: Վստահեք ընթերցողի ճաշակին. նա ճիշտ կգնահատի ամեն ինչ:

Կարս, արժե հարկավ խոսել կայքի ղեկավարության հետ, գրականություն բաժնին վերաբերող կանոնադությունը քիչ փոխելու թեմայով: Եթե դա տեսկանորեն հնարավոր է, ենթադրում եմ, որ ընթերցողներն ու մասնակիցներն էլ արժեքավոր դիտողություններ կանեն:

Վահե

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Կարող ե՞ս մի լավություն անել մեզ:

Գրողի գոյությունն արդեն իսկ լավություն է: Ավելին ակընկալելը քան տալիս է, հատկապես հայ գրողից - ամբարտավանություն է:

Ամբարտավանություն է, որովհետև ոչ ոք, ոչ մի ժամանակում հայ գրողին չի վճարել: Հայերը սերնդե սերունդ թալանել են սեփական գրողներին նրանցից լույսն անվճար ստանալով, փոխարենը տալով աքսոր, սպանություն, հալածանք ու լավագույն դեպքում լուտանք:

Ոչ ոք երբևէ չի կարող բողոքել վարսավիրի, տաքսիստի, ներկարարի, խառատի և ում ասես աշխատանքից մինչև նախորոք վճարած չլինի:Մարդկային միակ մասնագիտությունը գրողինն է, որին ով ասես, երբ ասես, ինչպես ասես կարող է պախարակել, նսեմացնել, հայհոյել ու բոլորովին չանհանգստանալ, որ պատասխանատվության կկանչվի:

Ես այս էջերը կարդացող բոլոր քրիստոնեաներին ասում եմ.

գրողը իր ժողովրդի ու մարդկության նկատմամբ սիրուց բացի չունի ուրիշ մղիչ ուժ գրելու, իսկ հայերիս դեպքում դա անգամ կյանքին և առողջությանը ծանր վնաս հասցնող զբաղմունք է: Միայն տխմարն ու գրականությունից (հատկապես հայ) բան չհասկացողը կարող ե ուրիշ կերպ բացատրել գրողի մղիչ ուժը:

Արմենը չլինելով քրիստոենա, սիրո վկայության հազարավոր էջ է թողել իր ցեղին ուսանելու, և պատմությանը հարստանալու: Նա անշահախնդիր ծառայության բազում օրինակ է թողել, և դա գիտեն բոլոր նրանք, ովքեր նրան անձամբ ծանոթ լինելու պատիվն են ունեցել:

Դուք քրիստոնեաներ, Հիսուսից խոսելով հանդերձ, բացարձակ հեռու եք նրա քարոզած սիրուց ու հանդուրժողականությունից:

Արմենին գրած ձեր յուրաքանչյուր տողը լեցուն է հեգնանքով, արհամարանքով, ամբարտավանությամբ, չկամությամբ և անհանդուրժողականությամբ:

Եթե Հիսուսն իսկապես կա, եթե նա իսկապես աստծո որդի է, և եթե իսկապես փրկությունը նրա միջոցով է. վստահ եմ, որ Արմենը դրախտ կգնա սեփական ցեղի, մարդկության ու լույսի նկատմամբ իր անհուն սիրո և անմնացորդ նվիրումի համար, որովհետև ձեր ուսուցիչ Հիսուսն ասում էր, որ հեթանոսներից անգամ իր ժողովուրդին կհավաքի, նրանցից ովքեր բարեպաշտ էին,

իսկ դուք քրիստոնեաներ կհայտնվեք դժողքում, որովհետև սիրուց եք խոսում, բայց մեջներդ մի պտղունց անգամ դրանից չկա...

Վահե

Edited by Vahe Avetian
Link to post
Share on other sites

Սիրո Մաֆիա

Քրիստոնյաներն ստեղծել են սիրո մաֆիա. նրանք սեր են փոխանակում իրենց խմբի մեջ, այսինքն` արարչական սերը տալիս են միայն նրան, ով ընդունում է իրենց ցեղապաշտական գաղափարախոսությունն ու կրում առասպելաբանական լուծը: Մյուսներն ունեն այլընտրանք` կա՛մ մտնել իրենց խմբի մեջ` ընդունելով այդ գաղափարախոսությունն ու լուծը, կա՛մ կորչել Դժոխք` նախասահմանված հավիտենական տանջանքի:

Նիցշեի մահվան պատճառը հենց այս քրիստոնյաներն են, ովքեր մեկուսացրին նրան` զրկելով սիրուց ու անընդհատ նույն թույն թափելով նրա գլխին, հազարավոր անկյուններից, ինչպես որ այս երեխա կոչեցյալը շարունակ անում է մեր վրա, իր նմանների հետ մեկտեղ, որպես սեփական հիվանդոտ առաքելություն: Ու նույնպիսի ճակատագիր է ցանկանում գրողիս:

Ձեր արածը հոգեբանական ահաբեկչություն է, և, որպես այդպիսին, պահանջում եմ Ֆորումի պատասխանատուներից այսօր իսկ ձեզ վտարել Ֆորումից: Ինչպե՜ս ճանաչում են իրար այս մարդասպանները` դարից-դար, երկրից-երկիր, ճանաչում իրենց ով լինելն ու սարքած խաղերը, որ արդեն գիտակցաբար ու ենթագիտակցաբար կրկնում են բոլոր իրենց աճպարարությունները մերկացնողների դեմ:

Նիցշեի 5-րդ կամ 6-րդ գիրքը վաճառվել էր ընդամենը 114 օրինակ, այն էլ` հսկա Գերմանիայում: Այսպիսի քրիստոնեական հասարակական վամպիրիզմի միջոցով լուտերական, բողոքական, էշացած Գերմանիայում նա չեզոքացվեց ու սպանվեց: Ձեզ ու ձեր նմաններին մարդկային պատմության առջև պատասխանատու եմ համարում Նիցշեի մահվան: Առավել, դուք պատասխանատու եք նաև մեր ազգի էշացմանը, նաև նրա ցեղասպանությանը:

Գուցե քո տատիկի, մորքուրի, մսավաճառի փեսայի ու Լևոն Անանյանի հայացքներն էլ համեմատեիր Նիցշեին, այ դու կիսագրագետ սոփեստ: Ու ասեիր. Կոշկո տատս էլ այսպես է ասում: Պասկալն արդեն որդնոտած էր Նիցշեի իսկ ժամանակ, որի համար էլ ընդհանրապես նրա մասին անդրադառնալն իսկ անիմաստ էր համարում Նիցշեն, այ դու մեռած աղբի մունետիկ, որ այլ մասնագիտություն չունես բացի իժային քո թույնը սրսկելուց: Նիցշեն հիմքերն է քանդել նույնիսկ բոլոր ժամանակների մեծագույն փիլիսոփա համարվող Կանտին (առնվազն պատմության երեք մեծագույն փիլիսոփաներից մեկը), հիմար կլիներ հակաճառելու Պասկալին, որի ու որի նման ցնդածների հավերժական գերեզմանն էր փորել: Ու որոնք եթե այսօր գոյատևում են որոշ մակարդակից ցածր մարդկանց համար (այսօր 12 տարեկան քիչ թե շատ տեղեկացված երեխան անգամ չի հանդուրժի Պասկալի զառանցանքներին), այն առավելաբար քրիստոնյաների քարոզչության` պրոպագանդայի միջոցով է:

Դու այն հրաշալի ապացույցն ես, որ փաստում է հետևյալը. հիմար է քրիստոնյայի հետ վիճողը: Սրանց միայն պետք է մեջտեղից մաքրել` դուրս քշելով հրապարակից, ձեռք առնել ազգի հոգևոր ղեկը, քանի դեռ սրանք իրենց սմբակների տակ չեն տրորել ողջ ազգը ու իրենց թույնը կոխել այնքան ուղեղների մեջ` հանրույթի վերազարթնումը դարձնելով անհնարին` ստեղծելով մտավոր ստրկատիրության մի համակարգ: Իսկ դա արդեն տեղի է ունենում այսօր Հայաստանում. հազարավոր երիտասարդներ, նույնիսկ մանուկներ, զոհ են դառնում այդ վիշապին, ու գործում որպես ցեղապաշտ կուռքի մունետիկը ազգի սրտի և ուղեղի մեջ: Անհրաժեշտ է չհապաղել, քանի դեռ կա նախորդ սերնդից բավարար մարդ, որ ճառագայթային տեսողությամբ թափանցում է մինչև սրանց ոսկորները:

Վաղը ուշ է լինելու:

Edited by shun
Link to post
Share on other sites

Եթե ասեի «մա՛հ Թալեաթին», կամ «մա՛հ Հիտլերին», արդյոք նույն վերաբերմունքի՞ն կարժանանայի:

Մա՛հ անարդարությանը, մա՛հ ստախոսությանը: Մի՞թե սրանից չի կատաղի միայն անարդարն ու ստախոսը:

Թուրքիայում դատեցին մի գրողի, որի հերոսներից մեկը վեպի մեջ ցեղասպանություն բառն էր օգտագործել: Նա խախտել էր օրենքը:

Մի՞թե դուք չեք դատում ինձ նույն կերպ: Փոխեք օրենքը:

Արդեն անարդարորեն հանել եք ինձ կրոնի ֆորումից ու խցկել գրականության մեջ` հեռացնելով, մեկուսացնելով իմ նյութի շրջարկից: Այնտեղ` պատսպարված պարիսպների ետին, ինչպես ուզես սեփական գաղափարախոսությամբ ողողում են հայ ընթերցողին` բացառելով ընդիմախոսությունը: Իսկ ինձ խցկելով գրականության ֆորում, շարունակ իրենց մաղձն են թափում վրաս, փորձում ապակողմնորոշել ընթերցողը:

Պահանջում եմ, որ կրոնի ֆորումը բացեք իմ առջև առանց վերապահությունների ու սահմանափակումների:

Այսպես են ստեղծել և ստեղծում իրենց կայսրությունը: Իրենք լռելեայն իրենց գործն անում են, սուս ու փուս մաքրում ընդիմախոսին, ու նրան խցկելով ինչ-որ ոլորտի մեջ` այնտեղ ղեկավարում նրան «օրենքներով»: Կարող ես ցմահ առարկել, բայց իրավունք չունես ոչ մեկին աթոռից իջացնել, ազգը կործանող ոճրագործներին սատկացնել: Այսպես են հաստատում ազգի վրա իշխանություն:

Եթե չեք ուզում, որ նման կոչեր անեմ, ուրեմն բացեք իմ առջև կրոնի ֆորումը: Իրար հետ աներկբայորեն փոխկապակցված խնդիրներ են սրանք:

Edited by shun
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Voghjyun Armen jan,

Tbilisijum ei mek shabatov, veradarza erek.

Simvolik datavarutyan masnakceci, vortgh pashtpanum ei inqoroshumy.

Hravorghnery vracinern u adrbejantsinern ein.

Es nrants bereci mijazgajin iravunqov yndunvats orenqneri amboghj patety, vorov inqoroshumy orenq e, ev nerkajatsri teritorial andzernmkheliutyan skzbunqy, vory orenq che - miajn skzbunq e vorpes janachvats.

Erakaratev zruytsenrits heto charoghaca hamozel adrbejantsineri ev vracineri mtqi yntranun, vor yndunen, vor poqramasnutyunn el iravunq uni petutyan, ev da haskanali e, vorovhetev erku joghovurdn el kortsnum en hamadzajnelu depqum. Kam aaveli jisht irents ajdpes glukhlvatsel en, vor kartsen vor kortsnum en.

Nranq irents kajsrutyunneri sahmanneri popokhutyuny ditum en vorpes korust - kartses ajd sahmannery pahpanelov inch vor ban kunenan, kam erbeve unecel en...

Tarorinakn ajn e, vor angam pajtsarnery nrants mej chhaskacan, vor ajd mtatselakerpi patjarov en ardein isk kortsrel Artsakhy, Abkhazian ev Osetian, ev der kortsnelu 5-6 urish erkir unen - Megrelian, Javakhetin, Svanetian, Marneulin Vrastanum, Tatstany, Lezgistany minimum - Adrbejanum.

Nranq chen karoghanum haskanal, vor ete mardkajnoren u arjanapatvoren chjanachen ajd joghovurdneri inqnoroshumy - ajn kjanachi Rusastann u verjapes kstipi nrants ajd taratsqnery pahapanelu hamar et mianal USSR-in, kam mek urish miavorman, vor Kremly karajatsni...

Angam pajtsarnern ajntegh neghmit en, ev neghsirt...

Kovkasyan bnagavarum hamarum em kartses aneliqs avartvats. CHem tesnum mi ban araizhm ajntegh aneliq, vor arden isk chem hastsrel avartin u barekhighj chem eghel maximal.

Hima krkin Stockholmum em u shvarats em aveli qan erbeve - voch naeliqs gitem, voch apreliqs...

Ajspes.

Indz ajstegh pahum e harkav mi qani hogu nkatmamab sery, vorontsits mekn anshusht du es.

Vahe

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...