Sign in to follow this  
Followers 0
rgfront

Մենք ընտրություն չունե՛նք

1 post in this topic

http://daspayq.livejournal.com/4175.html

Ամեն չորս հինգ տարին մեկ մեզ մոտ «ընտրություններ են», և մեզ հնարավորություն է տրվում ընտրել՝ ձախերի, աջերի կամ կենտրոնամետ թեկնածուների և կուսակցությունների միջև: Բոլորը սկսում են առատորեն լիաբեռնել մեզ իրենց իմաստություններով, պայծառ առաջարկություններով ու ծրագրերով:

Բայց ի՟նչ է մեր ընտրությունը

Ընտրությունները պետք է մեզ ներշնչեն այն, թե մենք քվեարկության միջոցով, ինչ - որ կերպով կարող ենք ազդել հասարակական հարաբերությունների վրա, այսինքն` ընտրել այն ուղին, որով կզարգանա հասարակությունը: Սակայն հենց դա՛ է ընտրության պատրանքը(իլյուզիա): Այս ամբողջ քաղաքական խեղկատականոցը ոչինչ չի փոխում մեր թշվառ գոյության մեջ, որպես` վարձու աշխատավորների, գործազուրկների կամ պարզապես դժգոհ մարդկանց: Մեր գոյությունը որպես` աշխատավորներ, գործազուրկներ, և այլն, ինչպես նաև այս հասարակության գործնական հիմքը, քննարկության առարկա չէ: Այս հասարակության գործնական հիմքը կապիտալիստական տնտեսությունն է, որը մեր աշխատուժի շահագործման դեպքում ծծում է մեր արյունը, իսկ ոչ պիտանիության դեպքում դարձնում գործազուրկ: Ընտրությունների ժամանակ, մեզ հնարավորություն է տրվում ընտրել արդեն իսկ առկա առաջարկի միջև՝ կուսակցությունների տարբերակների, ծրագրերի, թեկնածուների, կարգախոսների, և այլն, որոնք ներկայացվում են մեզ, նույնպես, ինչպես ցանկացած սեզոնային ապրանք: Նրանց հանդես գալու ձևը ոչինչ չի փոխում հասարակության գործնական հիմքի և կապիտալիստական տնտեսության գոյության ապագայի հարցում: Կուսակցությունների և քաղաքական գործիչների նախընտրական կարգախոսները, տեսահոլովակները նման են լվացքի փոշու գովազդի. Տվյալ արտադրանքը ավելի լավ է մաքրում, իսկ տվյալ կառավարությունը ավելի «արդար է» բաշխում և ավելի «սոցիալական է» գործից հեռացնում:

Ազատ ընտրությունների հիմնական սկզբունքը

Մենք կարող ենք ընտրել SAS-ի կամ «ՍԹԱՐ»-ի միջև, Կոկա-Կոլաի և Պեպսի-Կոլաի միջև Սևանի և ջրոցիի միջև, ինչպես մենք ընտրում ենք «ՀՀԿ», «ՀԱԿ» կամ «Ժառանգության» միջև, «ձախ» - երի կամ «աջ» - երի միջև, առևտրային հասարակության բոլոր առաջարկների միջև: Բայց առաջին հերթին մենք պետք է իվիճակի լինենք այդ ամենը մեզ թույլ տալ, որովհետև մենք ենք վճարում այդ ամենի համար, թող լինի այն որոշակի ապրանքի կամ կուսակցության ընտրություն: Համապատասխանաբար, նման ընտրությունը` պատրանքի տարբեր աստիճանների միջև ընտրություն է, կախված նրանից, թե ինչքանով է ճշմարտացի այդ պատրանքի ներկայացումը:

Ազատ ընտրությունը հանդիսանում է այս հասարակության հիմնական սկզբունքը: Թեև մենք այդ երբեք չունենք, սակայն կապիտալը փորձում է համոզել այդ պատրանքի առկայությունը, որն իրականում գոյություն չունի: Ընտրությունների պատրանքը, այսինքն` ընտրությունների միջոցով հասարակության փոխելու ազդեցության և ունակության հնարավորությունը, հետևում է կապիտալիստական տնտեսության տրամաբանությանը: Ընտրությունը դա բուրժուական հասարակության անհատի ազատ որոշումն է: Ընտրությունների դեպքում` քվեարկությամբ, ապրանքի դեպքում` գնումով: Այս կամ այն թեկնածուի, կուսակցության կամ ծրագրի օգտին քվեարկությունը նման է խանութում ապրանքի գնման որոշմանը: Այդ կեղծ քաղաքական կրկեսի քննարկումներին և ընտրությունների բեմադրության մասնակցելու փոխարեն խելամիտ կլիներ ավելի հանգիստ մոտեցումը:

Չարյաց փոքրագույնի տրամաբանությունը

Հենց չարյաց փոքրագույնի տրամաբանությունն է դարձնում մեր առօրյան տանելի, կամ էլ գոնե նրան տանելիության տեսք է տալիս: Օրինակ, քանի մենք դեռ ունենք աշխատանք, ապա իհամեմատ գործազուրկներին, մենք մեզ ավելի լավ ենք զգում: Մինչ դեռ պատերազմը սահմանամերձ գոտիում է մենք մեզ ապահով ենք զգում «թիկունքում»: Իհամեմատ Աֆրիկաի որոշ շրջանների աշխատավորների աշխատավարձին մեր աշխատավարձը ավելի բարձր է, իսկ իհամեմատ սովի մատնվածների՝ մեր վիճակը շատ ավելի լավ է: Ընտրությունների ժամանակ մեզանից շատերին արդեն նախապես պարզ է, որ նրանք, ովքեր դեռ գնում են ընտրությունների, ստիպված են ընտրել չարյաց փոքրագույնը միջև: Այս տրամաբանությունը, որը համաչափության ոչ մի նշան չունի, պետք է դարձնի մեր առօրյան տանելի: Այսինքն, մեղմի ակնհայտ չարիքը` գործազրկությունը, իշխանության ու կապիտալիստների կամայականությունը և այլն:

Փոքր չարիքը, ինչպես նաև մեծը դեռևս չարիք է, իսկ ձախ, աջ կամ կենտրոնամետ «այլընտրանքները» ընտրությունների ժամանակ բացառություններ չեն հանդիսանում, այլ կազմում են իշխող քաղաքական կրկեսի անբաժանելի մասը: Բոլոր այդ «այլընտրանքներն էլ» օգտագործում են գոյություն ունեցող «ծաղրածուի ազատությունը հանդուգն խոսքեր ասել տիրոջը», որպեսզի մեզ կեղծ վստահեցնեն ընտրության ազատությունը: Մեզ կեղծ վստահեցնում են, որ մենք կարող ենք որոշումներ կայացնել, կամել գոնե քվեարկությամբ ազդել որոշումների ընդունման վրա: Այս ամենը անվանվում է ազատ ժողովրդավարական ընտրություններ: Իրականում հենց ժողովրդավարությունն է պատճառը, որ մենք որոշումներ կայացնելուց զրկված ենք: Յուրաքանչյուր քվեաձայն, անմիջապես քվեարկությունից հետո, արդեն կորցրած ձայն է:

Ձախերը և ընտրությունները

Կապիտալիզմը քննադատել լավ է, սակայն կոչ անել մասնակցել ընտրություններին, նշանակում է ակտիվորեն մասնակցել համակարգի պահպանմանը, ապահովել նրա անվտանգությունն ու երկարատևությունը: Ընտրությունների մասնակցությունը պետք է մեզ ներշնչի այն, որ համակարգը կարող է վերացնել քվեարկության միջոցով, և որ հնարավոր են փոխոխություններ, եթե մենք մեր պատասխանատվությունը լիազոր ենք քաղաքական գործիչներին: Ընտրությունների կեղծման մեղադրանքը իլյուզիա է առաջացնում նրանով, որ նախընտրական քարոզարշավը ինչ-որ բանով տարբերվում է ապրանքային հասարակության իրականությունից: Այսինքն` իբրև քաղաքական գործիչները կարող են ընտրարշավի ընթացքում վարվել առանց ստի և խաբեության, իբր թե ամբողջ կապիտալիստական տնտեսությունն ու հասարակությունը մի մեծ խաբեություն չե: Այլ խոսքերով ասած` ամբողջ խնդիրը քաղաքական գործիչների «ազնվության» վրա է հիմնված, իբր թե եթե քաղաքական գործիչները իրենց խոստումը կատարեն, ապա այդ ինչ-որ բան կփոխի հասարակությունում իշխող և իշխվող դասակարգերի հարաբերակցության ու բովանդակության մեջ:

Նախընտրական խոստումներ

Ընտրություններից հետո, նախընտրական խոստումների և հաջորդող իրատեսական քաղաքականության միջև տարաձայնությունը, ընտրողների մոտ մեծ դժգոհություն է առաջացնում: Անմիջապես երևան են գալիս նախընտրական խոստումների չկատարման մեղադրանքները: Սակայն նման պահվածքը լիովին համապատասխանում է ապրանքային հասարակության տրամանաբանությանը: Ինչպես ինչ-որ ապրանքի սպառումից հետևում է մյուս ապրանքի սպառումը, այնպես էլ մի կառավարությունից հետևում է մյուս կառավարությունը, քանի-որ այն չի կարող լուծել գոյություն ունեցող պրոբլեմները: Քաղաքականությունն, ինչպիսին էլ որ նա լինի` «սոցիալական», «ձախ», «առաջադիմական» կամ «կոմունիստական», չի կարող մեզ ազատել կապիտալիստական հասարակության աղքատությունից: Այդ մենք պետք է ձերբազատվենք ցանկացած քաղաքականության աղքատությունից:

Մենք ընտրություն չունենք

Մենք սովոր ենք միշտ մտածել, չարյաց փոքրագույնը սահմաններում: Ամեն օր մենք տեսնում ենք, և զգում, որ «չարյաց փոքրագույնը» նույնպես չարիք է: Ո՟վ կմտածի ընդհանրապես ընտրել ժանտախտի և խոլերայի միջև, երբ խոսքը գնում է մեր լինել չլինելու մասին:

Նոր քաղաքական դաշինքները հանդիսանում են այլընտրանք համակարգի մեջ, այլ ոչ թե այլընտրանք համակարգի վերաբերյալ: Այլընտրանքային կուսակցությունները ուզում են քաղաքականությանը տալ այլընտրանքային տեսք, այսինքն` որպեսզի վարձու աշխատանքի միջոցով մարդու շահագործումն ավելի «մարդկայնորեն» լինի, գործից հեռացնելը ավելի «սոցիալական» լինի, հարկերը հավաքումը ավելի «արդար» և այլն: Սակայն այս ամբողջ գործընթացը վերջ չունի: Այս ամենը պարզապես կերպարանափոխվում և ձևավորվում է ճարտար բառերով: Ամենօրյա մղձավանջը ձևավորվում է «այլընտրանքային» փաթեթում, բայց չի դադարում: Մեզ պետք չէ ոչ հետագա նվաստացումներ, ոչ էլ ամենօրյա բթություն: Մենք չենք ուզում ո՛չ սոցիալական պետություն, ո՛չ էլ երաշխավորված թոշակ, և ո՛չ էլ լիովին զբաղվածություն վարձու աշխատանքի տեսքով: Այս ամենը մենք չե՛նք ուզում:

Ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել լիարժեք կյանքի առանց ամենօրյա նվաստացման: Այդպիսի կյանք կարելի է հասնել միայն մարդկանց մեծամասնության գիտակցաբար գործողության միջոցով, որոնք չեն ցանկանում այլևս տանել ամենօրյա գոյատևումը և վերարտադրել իր գործողության կամ անգործողության միջոցով կապիտալիստական հարաբերությունները: Նման կյանքը հնարավոր է միայն մարդկանց գիտակից խզումով նրանց ներկայիս վարձու աշխատավորների թշվառ գոյության և ապրանքային հասարակության սուբյեկտների հետ: Այսինքն` կապիտալիստական հարաբերությունների վերացումով և դրանց փոխարինումով մարդու հարաբերությունների միջև ինքնակազմակերպչական ձևերով: Այս տեսակ խզումը այսօրվա իրականությունից, ենթադրում է մեր կյանքի, կազմակերպված արդյունաբերական ուժերի, տեխնոլոգիաների և գիտելիքների կոլեկտիվ յուրացում:

Սոցիալական հեղափոխությունը հնարավոր չե՛ ընտրել, այն հնարավոր է միայն կատարե՛լ

post-37570-1360535896.jpg

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0